Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Բաքուն դուրս է գալիս Դուշանբեի պայմանավորվածությունից

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

    09.06.2019


    Ցավոք, Դուշանբեում պայմանավորվածությունից հետո արդեն կան առաջին զոհերը, եւ ես իրոք հույս ունեի, որ մեզ կհաջողվի թուլացնել լարվածությունը: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով շփման գծին Ադրբեջանի բանակի զինվորի մահվան մասին ադրբեջանցի լրագրողի հարցին:

    «Դուք ասացիք զոհված զինվորի մասին, իրականում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են սպայի` մայորի կոչումով, մահվան մասին, մենք ստուգել ենք այդ տեղեկատվությունը և նաև ուղարկել ենք համանախագահներին։ Այդ օրը նույնիսկ մեկ կրակոց հայկական կողմից չի եղել։ Մենք նույնիսկ ստուգել ենք բոլոր զենքերը զինվորների, որ այդ օրը ծառայության են եղել այդ տարածքում։ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն այս ամենը նույնպես հաստատել են։ Կա տեսանյութ, որը ապացուցում է, որ ադրբեջանական ուժերի կողմից է եղել կրակոց, ինչը մենք փոխանցել ենք համանախագահներին և ադրբեջանական կողմին։ Ինչը ապացուցում է, որ այդ ժամին որևէ կրակոց հայկական կողմից չի եղել։ Չնայած դրան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորներից մեկը սպանվել էր ադրբեջանական դիպուկահարների կողմից», – պատասխանել է Փաշինյանը։

    Նիկոլ Փաշինյանը ակնարկում է, որ ադրբեջանցի սպան կարող էր սպանվել լայնորեն գովազդված զորավարժությունների ժամանակ: Սա շատ լուրջ մեղադրանք է, եւ ադրբեջանցի ժողովուրդը, որը խորը սգացել է մայորի մահը, պետք է հարցեր ուղղի իր ղեկավարությանը:

    Եթե ադրբեջանցի մայորը մահացել է վարժանքների ժամանակ, ապա կամ նրան հատուկ սպանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու մեկնելու օրը, որ արդարացնեն «պատասխան սպանությունը», կամ էլ սպան պատահաբար է մահացել, բայց ադրբեջանական իշխանությունները չեն խորշել օգտագործել նրա մահը կեղտոտ քաղաքական նպատակներով:

    Երկու դեպքում էլ սպայի հարազատները պետք է հարցեր ունենան Ալիեւին ու նրա պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: Օրերս Ալիեւը պարգեւատրել է Հասանովին: Նախագահը շնորհակալությո՞ւն է հայտնել նախարարին վարժանքների օրը սպային սպանելու եւ Դուշանբեի պայմանավորվածություններից հրաժարվելու պայմաններ ստեղծելու համար:

    Հայաստանի վարչապետի կարծիքով, որպեսզի խուսափեն վեճերից, թե ով, որտեղ եւ որքան է կրակել, անհրաժեշտ է քննարկել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2016 թվականին Վիեննայում: «Խոսքը հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննությունների մեխանիզմների ստեղծման մասին է: Պետք է հետաքննության կոնկրետ մեխանիզմներ ստեղծել», ասել է նա:

    Հետաքննության մեխանիզմները մղձավանջ են դառնում Ալիեւի համար, եւ դրանից խուսափելու համար նա չի խորշում ոչ մի բանից:

    Comment


    • Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել Սիփան Մելքոնյանի մահվան վրեժն առնող զինծառայողներին

      Lragir.am,

      09.06.2019


      ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

      ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան վրեժն առնող զինծառայողներին: Վերջիններս բարձր որակով են կատարել վերադասի հրամանը:

      Հիշեցնենք, որ Սիփան Սերժիկի Մելքոնյանը զոհվել է հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից:

      Comment


      • Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է մարտական կորստի մասին


        Հունիս 9, 2019
        by Միլենա Այվազյան



        Հունիսի 9-ին Թարթառի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 2000թ․ ծնված Խալիլով Էլշեն Վյուգար օղլուն (Xəlilov Elşən Vüqar oğlu):

        Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկական գնդակից։

        Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ զինծառայողին հուղարկավորել են այսօր՝ Գետաբեկ (Gədəbəy) շրջանի Ինեքբողան գյուղում։ Ադրբեջանական աղբյուրների տարածած լուսանկարը Խալիլով Էլշեն Վյուգար օղլուի հուղարկավորումից
        Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 13 կորստի մասին։

        Comment


        • Անցած շաբաթ հակառակորդը ականանետ և նռնականետ է կիրառել ՊԲ դիրքերի ուղղությամբ

          Հունիս 8, 2019
          by Razm.info

          Հունիսի 4-ին հակառակորդը, բացի հրաձգային զինատեսակներից, ՊԲ հյուսիսային հատվածի դիրքերի ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (25 արկ):

          Պաշտպանության բանակի կայքը հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրանքը լռեցնելու համար դիմել են համապատասխան գործողությունների՝ շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

          Comment


          • Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը

            Հունիս 7, 2019 by Հայկ Խաչիկյան

            Հունիսի 7-ին մեկնարկել է «Անդրդվելի եղբայրություն – 2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը: Առաջին օրը խաղարկվել են մշտական տեղակայման վայրերից դեպի օպերատիվ շրջաններ զորաշարժի դրվագներ:

            Զորավարժությունից կադրեր է հրապարակել նաև Ադրբեջանի ՊՆ-ն: Նախիջևանի առանձին համազորային բանակի մոտոհրաձգաին ստորաբաժանումներից բացի վարժանքներին ներգրավվել են հրթիռահրետանային, ինժիներասակրավորային և ՀՕՊ, ինչպես նաև Ներքին զորքերի ստորաբաժանումներ:

            Ներգրավված տեխնիկայի թվում են՝ «Սմերչ», T-300 «Քասրղա» և 122մմ տրամաչափի այլ ՀԿՌՀ-ներ, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգեր, քարշակվող այլ հրետանային միջոցներ, Տ-90 և Տ-72 տանկեր, ՀՄՄ-ներ, «ՕՍԱ» ԶՀՀ-ներ ևն: Նախիջևանում «Սմերչ» ՀԿՌՀ-ների շարասյունը մեկնում է օպերատիվ շրջաններ
            Զորավարժությանը մասնակցելու համար Նախիջևան էր ժամանել նաև Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանում՝ իր հետ բերելով առնվազն 6 միավոր ACV-15 ՀՄՄ: Վարժանքների համար թուրքական կողմը իր հետ զինտեխնիկա նախկինում ևս՝ 2017-ին, բերել է Նախիջևան, ընդ որում կրկին հենց ACV-15-եր: Թուրքական ACV-15-երի շարասյունը Նախիջևան գալիս
            Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վարժանքներին ներգրավված են շուրջ 5000 անձնակազմ, 200-ի տանկ և զրահատեխնիկա, 180 հրթիռահրետանային միջոց, 21 միավոր ինքնաթիռ, ուղղաթիռ և ԱԹՍ:


            Վարժանքները տևելու են մինչև հունիսի 11-ը, մենք կհետևենք ընթացքին և կներկայացնենք:


            Comment


            • Ադրբեջանը բանակցում է իտալական ինքնաթիռների շուրջ

              Հունիս 6, 2019
              by Հայկ Խաչիկյան

              Հունիսի 4-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևը* հանդիպել է իտալական ռազմարդյունաբերական Leonardo ընկերության տնօրեն Լորենցո Մարիանիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համատեղ նախագծերի իրականացման շուրջ հարցեր։

              Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը։ Նշվում է, որ կողմերը քննարկել են «Leonardo ընկերության ռեակտիվ ուսումնամարտական ինքնաթիռի արտադրությանն ու տեխնիկական ծառայությունների վերաբերյալ համատեղ նախագծերը»։ Սրա համար երկու կողմերի փորձագետները պայմանավորվել են շարունակել բանակցությունները։

              Թեև ինքնաթիռի հստակ մոդել չի նշվում, սակայն ամենայն հավանականությամբ խոսքը Leonardo-ի ուսումնամարտական M-346 ինքնաթիռի մասին է, որը 2017-ի մայիսին իտալական կողմը Ադրբեջանում ներկայացրել էր պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:

              Ավելին՝ Ադրբեջանում անցկացված ADEX-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում էլ Leonardo-ի վաճառքի տնօրեն Ֆրանչեսկո Մոլինարին ադրբեջանական ռազմական լրատվակայքերից մեկին հայտնել էր, որ M-346 ինքնաթիռների ձեռքբերման շուրջ ընթանում են բանակցություններ: Ադրբեջանն այդ ինքնթիռները դեռ չի գնել և այսօրվա հանդիպումից էլ կարող ենք ենթադրել, որ գնման գործընթացը դեռ բանակցությունների փուլում է։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը M-346 ուսումնամարտական ինքնաթիռի ղեկին
              Նշենք, որ Leonardo ընկերության և Ադրբեջանի միջև համագործակցության փորձ արդեն կա, եղել են նաև երկկողմ բարձրաստիճան հանդիպումներ:

              Օրինակ՝ 2012 թ. Ադրբեջանին է վաճառվել 7 միավոր AW139 և 2 AW189 քաղաքացիական ուղղաթիռ: 2017-ին «Լեոնարդոյի» և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջև կնքված պայմանագրով իտալական ընկերությունը պետք է ապահովի «Հարավային գազային միջանցք» նախագծի ֆիզիկական և կիբերանվտանգությունը: 2017-ին այդ ընկերության ղեկավարը երկու անգամ այցելել է Ադրբեջան, հանդիպել Իլհամ Ալիևին, իսկ այս տարվա մարտին Ադրբեջան էր այցելել նաև Իտալիայի Պաշտպանության և սպառազինության քարտուղարության ղեկավարը:


              * Յահյա Մուսաևը, լինելով փոխնախարար, ներկայումս նախարարության առաջին դեմքն է, քանի որ նախորդ տարվա հուլիսից, երբ մահացավ ստեղծման օրվանից 13 տարի կառույցը ղեկավարած Յավեր Ջամալովը, նոր նախարար չնշանակվեց, ավելին՝ 2018-ի հունվարին որոշում ընդունվեց այդ նախարարությունը փոխարինել մեկ այլ մարմնով:

              Comment


              • 2018-ին Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցել 40 զրահափոխադրիչ. ՄԱԿ

                Հունիս 2, 2019
                by Հայկ Խաչիկյան


                ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում 2018թ. արտահանած սպառազինության մասին Ռուսաստանի ներկայացրած զեկույցից պարզ է դառնում, որ այդ տարի Ադրբեջանին է մատակարարվել 40 միավոր «մարտական զրահամեքենա»:



                Ըստ զեկույցի ձևի՝ մատակարարված զինտեխնիկայի հստակ անունը չի նշվում, այլ գրվում է տեխնիկայի այդ դասը բնութագրող ընդհանուր անվանում, տվյալ դեպքում՝ «մարտական զրահամեքենա»(անգլ. Armoured combat vehicles), ինչը համարժեք է ռուսաստանյան ԲՏՌ-ներին:

                Ադրբեջանին «մարտական զրահամեքենաներ» մատակարարելու մասին. ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստր
                2018-ից Ռուսաստանից Ադրբեջան զրահափոխադրիչների մատակարարման մեզ մեկ դեպք է հայտնի, երբ հունվարինփոխանցվեցին ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ: Զինտեխնիկան Բաքու էր բերվել նավով: Հետագայում բեռնաթփման ընթացքը մենքֆիքսեցինք արբանյակայն լուսանկարներով, որտեղ հստակ երևում էր33 միավոր ԲՏՌ-82Ա: Հավանական ենք համարում, որ մնացած 7 միավորը Ադրբեջանին էր փոխանցվել նախորդ տարվա ընթացքում: https://razm.info/136035#more-136035

                Comment


                • Նման քանակությամբ զորավարժությունները գնալով բթացնում են մեր հասարակության ուղեղում լարվածություն ապահովող գործողությունը

                  Աշոտ Ասատրյան

                  5 հունիս 2019Իրականում ադրբեջանա-թուրքական զորավարժությունները ունեն մեկ այլ, ոչ պակաս կարևոր ու վտանգավոր ազդեցություն, քան պարզապես զորավարժությունն է: Նման քանակությամբ զորավարժությունները, որը ադրբեջանական կողմն իրականացնում է բավականին հաճախ, գնալով բթացնում են մեր հասարակության ուղեղում լարվածությունն ապահովող գործողությունը: Մարդկանց համար նմանատիպ զորավարժությունները դառնում են սովորական երևույթ, այլևս չեն սկսում հետաքրքրվել կամ որոշակի անհանգստություն ցուցաբերել: Ադրբեջանական կողմն իր հաշվարկները նաև դրա վրա է կատարել:

                  Առավոտից հետևում եմ թուրք-ադրբեջանական «Անսասան եղբայրություն-2019» նշանաբանով զորավարժության մասին հայկական սոցիալական հարթակի արձագանքներին: Իրոք ադրբեջանական հաշվարկներն ունեցել են իրենց որոշակի ազդեցությունը:

                  Նույնիսկ այն հանգամանքում, որ կոնկրետ այս շրջանում թուրքական կողմը ոչ մի տեսակ հետաքրքրություն չունի Հայաստանի դեմ որևէ ռազմական գործողություն սկսելու, միևնույնն է, նա հանդիսանում է ադրբեջանական կողմի թիկունքը պահողը: Հայ-ադրբեջանական բախումների ժամանակ մեծ դեր են ունենում թուրք սպաները, որոնք ավելի շատ ռազմական կրթություն ունեն, քան իրենց ադրբեջանցի գործընկերները:

                  Ու որքան էլ մենք տիրապետենք իրավիճակին, որքան էլ գիտակցենք, որ Նախիջևանի հատվածից թուրքական բանակը թույլ չի տա, որ ադրբեջանական կողմն իրավիճակը շատ լարի, որքան էլ գիտակցենք, որ կոնկրետ այս դեպքում զորավարժությունը զուտ ցուցադրական բնույթ է կրում հատկապես Իրանի համար, միևնույնն է, ինչպես առաջնագծում, այդպես էլ թիկունքում մենք երբեք չպետք է թուլացնենք զգոնությունը:

                  Իրավիճակն ամբողջությամբ քաոսային կդառնա, երբ մենք գիտակցենք, որ մեզ համար թշնամու զորավարժությունը սովորական երևույթ է դառնում: Հենց այդ պահին նա կօգտվի հնարավորությունից, քանի որ արյան մեջ նստած է քնած մարդ սպանելու բնազդը:

                  Comment


                  • Անցած շաբաթ հակառակորդը ականանետ և նռնականետ է կիրառել ՊԲ դիրքերի ուղղությամբ

                    Հունիս 8, 2019 by Razm.info


                    Հունիսի 4-ին հակառակորդը, բացի հրաձգային զինատեսակներից, ՊԲ հյուսիսային հատվածի դիրքերի ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (25 արկ):

                    Պաշտպանության բանակի կայքը հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրանքը լռեցնելու համար դիմել են համապատասխան գործողությունների՝ շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

                    Comment


                    • Armenian Army








                      Last edited by burjuin; 06-10-2019, 12:00 AM.

                      Comment

                      Working...
                      X