Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      «Մազմանովյան սինդրոմը» էլ չկա


      Կազանում կայանալիք հանդիպումից առաջ մեր հայրենի ԶԼՆ-երը՝ տպագիր թե եթերային, բառացիորեն հեղեղված են հանդիպմանն առնչվող զանազան մեկնաբանություններով ու ենթադրություններով, կանխատեսումներով ու գուշակումներով, հուշերով ու հիշեցումներով, եւ ժանրից բխող բազմաթիվ այլ մոտեցում-մատուցումներով: Ինչպես եւ քսան տարի անընդհատ ու անընդմեջ, այսօր նույնպես, հասարակությանը հերթական անգամ փորձ է արվում մատուցանել հայկական կողմից «կոմպրոմիս» կոչվածի ցուցաբերման ճակատագրական անխուսափելիության եւ «պատմական անհրաժեշտության» գաղափարը:

      Լսելով այդ հավերժական եւ բավականին մաշված «հիմնադիր-կոմպրոմիսավորներին» եւ նրանց այսօրվա «պրագմատիկ-դամքյաշներին», մարդու մոտ ակամա ծագում է զուգահեռի զգացողություն կենցաղային շատ ավելի պարզ մի իրավիճակի հետ: Պատկերացրեք մի ընտանիք, որը մեծ դժվարությամբ ու զրկանքներով կարողացել է պահել, կրթել ու կյանքի շեմին հասցնել իգական սեռի իր ժառանգին: Եւ ասում է թե «աղջիկ ջան, այլեւս երեխա չես, համապատասխան կեցվածք դրսեւորի, որպեսզի մի լավ ամուսին քո համար հայտնվի, որ կարգին ընտանիք կազմես, տուն ու տեղ դնես, մարդավայել ապրես: Էս աղջնակն էլ` թե «բան չունեմ ասելու, բայց մեր էն չար ու դաժան հարեւանը վաղուց վրաս աչք է դրել, ու ամեն օր սպառնում է: Ճիշտը կլինի, որ գնամ հոժարակամ տրվեմ դրան: Մինչեւ դրան չտրվեմ` հաստատ հանգիստ կյանք չեմ ունենա»: Տնեցիներն էլ թե` «լավ, աղջիկ ջան, ասենք թե դա արեցիր, բայց ինչ երաշխիք կա, որ դրանից հետո այդ սրիկան քեզ հանգիստ կթողնի: Չէ որ կյանքը ապացուցում է հենց հակառակը, եւ ամենակարեւորը. Դրա ձեռքն ընկնելուց հետո, ինչ գիտես որ ողջ կմնաս, եւ նույնիսկ ողջ մնալու դեպքում էլ այդքանից հետո այլեւս ում ես դու պետք: Միգուցե հավաքվենք գնանք դրա աչքը հանենք: Եւ ինքը, տեսնելով մեզ, քեզ հանգիստ կթողնի»: Սա էլ թե` «Չէ, որ չէ, ինչ եք ասում, ավելի վատ կլինի: Ես համոզված եմ, մինչեւ իմ ասածը չկատարվի` լավ չենք ապրելու»: Դե ինչ կարող ես անել նման պարագայուն: Կամ պետք է հեռու պահես որեւիցե շփումներից, կամ էլ ուղարկես տնից ու երկրից հեռու, շատ հեռու:

      Գործը հասել է նրան, որ ոմանց կողմից նույնիսկ անհրաժեշտ եւ հնարավոր համարեց այսօր պարզաբանել մեր հասարակության հետ, թե «…առանձին գործիչների կողմից Ղարաբաղի կարգավիճակի դիմաց ազատագրված հողերի (կամ դրանց մի մասի) հանձնումը կարո՞ղ է արդյոք «դավաճանություն» որակվել»: Թե ոչ: Ինչքան որ հայտնի է մարդկության պատմությունից, նորմալ (նաեւ հենց զուտ կլինիկական առումով) համարվող ազգերի մոտ ու նորմալ պետության մեջ՝ քեզ վրա հարձակվողին հետ շպրտելուց հետո, նրան ինչ-որ հողի հանձնման հարցը ոչ մի կերպ էլ չի որակվում կամ բնութագրվում: Քանզի աշխարհում նման երեւույթներ պարզապես տեղի չեն ունենում: Դա մեր՝ հայերիս «գեղեցիկ» ազգային ավանդույթներից մեկն է: Ձեւավորված` վերջին հազար ու կես տարիների ընթացքում մեր ազգային վերնախավ կոչվող սոցիալական ճարպաշերտի կողմից:

      Ցավոք, որպես կանոն, այդ ճարպաշերտը երբեք չի «նիհարել», իսկ իրավիճակից հուսահատվածներն, այլ ուղի չտեսնելով, այլեւս չկարողանալով հանդուրժել ազգային խայտառակությունը, պարզապես դիմել են անձնասպանության: Ինչպես, ասենք, գնդապետ Հովհաննես Մազմանյանը Կարսի անկման ժամանակ: Եղել են, իհարկե, նաեւ հակառակ քայլեր: Օրինակ, կապիտան Եգոր Տեր-Մինասյանն էլ Բաթումի պայմանագրի ստորագրումից վրդովված, մտավ վագոն եւ տեղում գնդակահարեց Առաջին Հանրապետության ֆինանսների նախարար Խաչիկ Կարճիկյանին: Ասում են հատուկ հենց այդ անձը չի էլ եղել նշանառության տակ: Պարզապես զայրացած սպայի «դրբին» ինքն է առաջինը հանդիպել եւ, ինչպես ասում են, «ոտաց տակ գնացել»: Դա էլ տվյալ անձի կողմից գտած մեկ ուրիշ ելք էր իրավիճակից դուրս գալու համար:

      Իսկ արդեն 1991-ի ամռանը իր աշխատանքային առանձնասենյակում գնդակահարվեց ԼՂԻՄ մարզկոմի կազմբաժնի վարիչ Վալերի Գրիգորյանը, որն օրեր առաջ մի քանի ընկերների հետ Բաքվից էր վերադարձել՝ Ղարաբաղում Ադրբեջանի նախագահի ընտրությունները կազմակերպելու հանձնարարականով:

      Նույնիսկ Մեծ Եղեռնից հետո, համատարած հուսահատության եւ բառացի համատիեզերական դատարկության եւ հետագա ապրելու անիմաստության համայնապատկերի ֆոնի վրա, եղան մարդիկ, որոնք հասկացան, որ այո, որոշված էր մեզ բնաջնջել, բայց չստացվեց: Ինչ-որ մի մաս մեզանից, համենայնդեպս, մնաց: Եւ այդ մնացածն էլ պիտի ապրի: Իսկ եթե պիտի ապրենք, ուրեմն այս ամենը «հենց այնպես» չպետք է անցնի-գնա: Պետք է ինչ-որ մի բան անել: Որպեսզի ինչ-որ չափով աշխարհի աչքում արդարացնենք մեր ողջ մնալն ու ապրելը: Եւ իրականացվեց «Նեմեսիս»-ը: Եւ աշխարհում ոչ ոք էլ, այն, եւ նրան հետեւած նմանատիպ գործողությունները, ըստ էության, չդատապարտեց: Խոշոր հաշվով՝ նույնիսկ թուրքերը: Վայնասունը, որը նրանք պարբերաբար բարձրացնում են, քաղաքական կատեգորիաների մեջ չի մտնում:

      Ի սեր Աստծո, մենք ոչ մեկին էլ «խաղերով» ինչ-ինչ բաներ չենք հասկացնում, կամ էլ ակնարկում: Թվարկում ենք ընդամենը մեր ոչ շատ ուրախ պատմության ընդամենը մի քանի հանրահայտ փաստեր: Իսկ այսօրվա կտրվածքով կարող ենք ասել, որ, բարեբախտաբար, մեր ժողովրդի մեջ գերիշխողը, համենայնդեպս, «Մազմանովյան սինդրոմը» չէ: Հակառակը: Գերիշխում է տրամադրություն, որ առանց անձնավորելու կամ ինչ-ինչ անուններ շահարկելու, այն անձը, որը որեւիցե մի տեղ, որեւիցե մի հավաքում, հանկարծ ստորագրի որեւիցե մի թուղթ, որում նշված կլինի նույնիսկ չնչին մի շեղում հայ զինվորի արյամբ հաստատված այսօրվա գործող «ստատուս-քվոյից» , ապա նրա ինքնաթիռը այլեւս Հայաստանում վայրէջք հաստատ չի կատարի: Քանզի սեփական ժողովուրդը նրան այլեւս հետ չի ընդունի:

      Ինչպես ասել է «Նեմեսիս»-ի հանճարեղ մասնակիցներից մեկը՝ մեծն Վարպետ Ավետիք Իսահակյանը (չնայած եւ լրիվ այլ առիթով)՝ «տառապանքս փորձ ունի»: Հանկարծ, հանձնելու դեպքում, էդ ով եւ ում՝ եւ որպես ի՞նչ է որակելու որ: Կարսը, Ալեքպոլը հանձնողներին ինչ եղավ որ: Ոչինչ: Կամ էլ, ասենք թե որակեցին «դավաճան», եւ նույնիսկ՝ պատժեցին: Բնականաբար՝ օրենքով: Ի՞նչն է փոխվելու որ: Հրեն, Ադրբեջանում մի քանի հոգու դատեցին ու նստացրին հողեր հանձնելու համար: Ի՞նչը փոխվեց: Ոչինչ: Հողերը հո հետ չգնացին: Եթե, իհարկե, մենք մեծահոգաբար եւ իմաստուն ձեւով դրանք հետ չտանք:

      «Կոմպրոմիսավորները» հա կրկնում են. Աշխարհը, Աշխարհը: Հայ ժողովուրդ, այդ Աշխարհ կոչվածը քեզ, ի տարբերություն քո ազգի իմաստուն հայրերի, քեզ հաղթող է ճանաչում: Եւ, գիտակցելով, որ քո մեջ, ցավոք, առկա է նաեւ այդ «կոմպրոմիսավորների» քաղաքական վարակակիրների շերտը, ամեն ինչ անում է, որ հանկարծ այդ խավը չկարողանա իր գործը «գլուխ բերել»: Ամենավառ դրա ապացույցը՝ հենց նույն Մադրիդյան սկզբունքներ կոչվածը: Հարազատներս, ընթերցեք դրանք մեկ անգամ եւս եւ ասեք, մի՞թե նրանք կազմված չեն միանգամայն այնպիսի մի հեռահար նպատակով, որպեսզի իսպառ բացառվի նրանց տակ հաղթանակած կողմի ստորագրություն դնելը: Եթե, իհարկե, այդ կողմն ինքն իրեն համարում է այդպիսին:

      Ասում են, երբ դատարանը հանդիպում է մի այնպիսի դեպքի, որի նկատմամբ վերաբերմունքը հնարավոր չէ արտահայտել գործող քրեական օրենսգրքի շրջանակներում, ապա դիմում են այսպես կոչված «պատմական նախադեպերին»: Արցախյան պատերազմի արդյունքում հայկական ուժերի հսկողության տակ գտնվող հողերի հանձնման դեպքում մեզ համար բոլոր առումներով աղետալի հետեւանքների մասին խոսվել ու գրվել է հարյուր, հազար, ու հարյուր հազար անգամներ: Համապատասխան ճամբարից նույն բանը` «կոմպրոմիս»: Այն է՝ նշված տարածքների հանձնում թուրքերին: Լավ, ասելուց զատ, մի հատ, կիսատ-պռատ պատմական այդ նախադեպ կոչվածը օրինակ բերեք, որ հողեր հանձնելուց հետո այդ ազգը, այդ պետությունը ծաղկել-բարգավաճել է: Բացառությամբ հայերի: Ասեք, եւ դրանից հետո հանձնենք ամեն ինչ:

      Բացի օպերայի հրապարակից, որպեսզի մեր իմաստուններն այնտեղից շարունակեն մեզ ներկայացնել իրենց շախմատային քաղաքականության հանճարեղ քայլերը: Հենց այդ քայլերն են, որ իշխանությանն այսօր «դուխ են տալիս» հայտարարել, թե Հայաստանը կողմ է ներկայացված տարբերակին: Բայց մի բան է ասելը, մեկ այլ բան՝ անձնատուր լինելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելը: Դա արդեն թույլ չենք տա: Եւ փոխզիջում-պարտություն գաղափարի շուրջ այդքան միակարծիք ու ներդաշնակ լինելով հանդերձ, Արցախի հիմնահարցում ըստ էության մեկ միասնականություն կազմող ՀԱԿ-իշխանություն, կամ եթե ուզում եք՝ Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան զույգը, այսօր, ըստ էության, մեն մենակ է: Մանկլավիկներն ու կողքի «զուռնաչիները» նման դեպքերում ավելի շատ վտանգ են ներկայացնում, քան հենարան հանդիսանում:

      Հարցն այն է, որ քննարկվող հարցի վերաբերյալ այդ «կոմպրոմիսային» կոչվող գաղափարախոսության հիմնադիրն ու նախակարապետը հանդիսանում է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եւ գաղափարական այդ մոտեցումը այսքան տարի գոյատեւեց եւ չանհետացավ, հիմնականում եւ շնորհիվ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Այդ գաղափարի կենսունակությունը նույնիսկ այն հատվածում, երբ առաջին նախագահը հեռացել էր քաղաքականությունից, միեւնույն է, պայմանավորված էր նրա կերպարով, նրա ոչ շարքային անձնավորություն լինելով: Նման դեպքերում կարող ես չհամաձայնվել այդ գաղափարի հետ, սակայն նրա հեղինակը, զուտ իր անձի ոչ օրդինար լինելու շնորհիվ, կարողանում է ապահովել գաղափարի ասպարեզում մնալը:

      Մեր դիտարկմամբ, իր գործողություններն արդարացնելու նպատակով բոլոր տեսակի Այնթափցիներին եւ Մանդակունիներին վկա բերելով հանդերձ, առաջին նախագահի քաղաքական կշիռն ու հեղինակությունը գնալով նվազում է: Եթե չասենք՝ անշեղորեն մոտենում է «պատրիարքի քաղաքական աշունը»: Թե իր այսօրվա շրջապատից քանի հոգու կկարողանա «պապը» տեղավորել եւ որտեղ, դա արդեն տասներորդական հարց է: Անհերքելին այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այլեւս չի լինի՝ եւ չի էլ կարող լինել, այն, ինչ որ եղել է ժամանակին: Իր քաղաքական հեղինակության ու գրաված քաղաքական տարածքի նվազման հետ մեկտեղ արագորեն խարխլվում ու քանդվում են նաեւ իր «Պատերազմ թե Խաղաղություն» գաղափարախոսության հիմքերը: Չունենալով հիմնադրի կերպարին համարժեք անհրաժեշտ հզորության պաշար, այդ գաղափարախոսության ցանկացած հետեւորդ այլեւս ի վիճակի չէ իր շուրջը հետեւորդներ հավաքելու եւ դատապարտված կլինի ժողովրդի կողմից պարզունակ՝ «ծախող», «դավաճան» եւ նմանատիպ այլ որակումներ ստանալուն: Անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:
      Իսկ սեփական հաղթանակին տեր կանգնելու պարզունակ՝ բոլորի համար միանգամայն հասկանալի ու ըմբռնելի կոչը հնչեցնելու համար ոչ մի հատուկ ունակություններ էլ անհրաժեշտ չեն: Նորմալ մարդու համար դա բնազդի մակարդակով ուղղորդվող հարց է:

      Շատ լավ, կասեն ոմանք: Բա որ կատուն գա ինձ վրա: Բա որ Ադրբեջանը պատերազմ սկսի: Պատասխանը, իհարկե, առավել հեղինակավոր կլինի, եթե հնչի իշխանական պալատներից: Իսկ մենք մեր համեստ հնարավորությունների շրջանակներում ընդամենը կարող ենք ասել, որ պատերազմից վախենալով դեռ ոչ ոքի չի հաջողվել կանխել այն: Եւ կան իրավիճակներ, որ պատերազմը, իրոք որ, այդ պահին դեռեւս ամենավատագույն բանը չէ: Կյանքը ցույց տվեց, որ Սումգայիթից ու Բաքվից հաստատ գերադասելի էր: Իսկ այդ ո՞նց եղավ հանկարծ, որ պատերազմից սկսեցինք միայն մենք վախենալ: Եթե նույնիսկ մի կողմ թողնենք ինչ-ինչ տարածքների պատմականորեն հայապատկան լինելու փաստը, մի՞թե դժվար է հասկանալ, որ Ադրբեջան պետությունը իր այսօրվա սահմաններով պատրաստի անկայունության ու ագրեսիայի կենտրոն ու աղբյուր է այս տարածաշրջանում: Եւ ամենեւին էլ անհավանական թող չթվա, որ մի օր էլ հարմար գտնվի սահմանափակել իր տարածքը նավթաբեր Ապշերոնով: Իհարկե, այդ դեպքում մենք մեծահոգաբար՝ թեկուզեւ անկլավային տեսքով, Աղդամը կթողնենք Ադրբեջանի ենթակայության տակ: Զի՝ «ԱՂԴԱՄԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԷ»:
      Իջնենք, սակայն, երկրի վրա եւ թույլ չտանք, որ հանկարծ մեր ձեռքով կրկին անկլավների վերածվեն լավագույն տղերքի ձեռքով շղթայաթափ եղած հայկական նախկին անկլավները:
      ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Զիջողականության մրցավազք


        Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ամբիոնից փորձում էր հավաստիացնել, որ ինքը Ղարաբաղի հարցում փոխզիջման կողմնակից է դեռ 1993 թվականից, այսինքն երբ դեռ պատերազմը չէր էլ ավարտվել: Նա փորձում էր համոզել, որ նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանը սպառնալիքներ է տեղում Հայաստանի գլխին, ինքը պատրաստ է գնալ Կազան ու ստորագրել Հիմնական սկզբունքների մասին փաստաթուղթը:

        Սերժ Սարգսյանի ելույթից մեկ օր անց հրապարակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Մոսկովսկիե Նովոստի պարբերականին, որտեղ էլ Տեր-Պետրոսյանն էր փաստացի փորձում դրսեւորել իր փոխզիջումային համոզմունքների անսասանությունը:

        Այնպիսի տպավորություն է, որ երկու բավական ոգեդաշնակ այդ ելույթներով Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը մրցակցում են, թե ով է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ավելի հանդուրժող, ում հանդուրժողությունն է ավելի հիմնարար, ավելի հին, խորը, հաստատուն:

        Եվ զարմանալին, ու թերեւս ցավալին այն է, որ դա տեղի է ունենում Կազանի հանդիպման նախօրեին: Այսինքն, Կազանից առաջ Հայաստանի իշխանության ու ընդդիմության առաջին դեմքերը իրենց պատրաստակամությունն են հայտնում ստորագրել մի փաստաթղթի տակ, որը ըստ էության նշանակում է հրաժեշտ տարածաշրջանում Հայաստանի եւ Ղարաբաղի ռազմաքաղաքական նշանակությանը, դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Մի փաստաթուղթ, որի ընդունումից հետո հայտնի չէ, թե ինչ կարող է կատարվել Ղարաբաղի բնակչության եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգեվիճակի հետ, երբ պարզ լինի, որ անվտանգության իրական դիրքերի փոխարեն իրենց մատուցվել են ինչ որ թղթեր, որոնք պատռելու համար ըստ էության բավական է աշխարհաքաղաքական մի թեթեւ քամին անգամ: Այսինքն, հազարավոր մարդկանց կյանքի գնով ձեռք բերված երաշխիքները հայկական կողմը պատրաստվում է զիջել ընդամենը թանաքով ամրագրված երաշխիքների դիմաց, եւ ընդդիմությունն ու իշխանությունը վիճարկում են, թե ով է լինելու հայկական զիջման իրական “կնքահայրը” կամ գաղափարախոսը:

        Միգուցե Կազանում ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվելու: Եվ միգուցե բոլորն էլ արդեն գիտեն, որ դա այդպես է: Սակայն խնդիրը տվյալ դեպքում ամենեւին էլ դա չէ, այլ այն, որ իբր Հայաստանում Սահմանադրական կարգի համար երկխոսող երկու ուժերը`իշխանությունն ու ընդդիմությունը, ովքեր համենայն դեպս հայտարարում են, որ դրա համար են երկխոսում, փորձում են ոչ թե Հայաստանի հասարակությանը արագ արդյունքով համոզել, որ երկխոսությունն իրապես դրա շուրջ է , այլ միջազգային հանրությանն են փորձում համոզել, թե իրենցից ով է ավելի անկեղծորեն պատրաստ փաստաթղթեր ստորագրել Ղարաբաղի հարցում:

        Մինչդեռ թվում էր, թե երկխոսությունը, եթե այն իրական, իսկապես առողջ քաղաքական գործընթաց է, որ վարում են երկու լուրջ քաղաքական սուբյեկտներ, պետք է հակառակ էֆեկտն ունենար Ղարաբաղի հարցում եւ Հայաստանը պետք է հայտարարեր, որ չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որը դույզն ինչ հակասում է Հայաստանի եւ Ղարաբաղի շահին, եւ որ Հայաստանի համար ներկայում ազգային կոնսենսուսի առարկան ոչ թե Ղարաբաղի կարգավորումն է, այլ Հայաստանում արագ դեմոկրատական բարեփոխումների իրականացումը: Համենայն դեպս, պետք է որ ավելի տրամաբանական լիներ հանուն Ղարաբաղի հարցում հայկական կողմի դիրքերի ուժեղացման երկխոսությունը, ոչ թե թույլ դիրքերի իրավաբանական հաստատման:
        ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Serzh Sargsyan make a terrible misjudgement once.

          “Honourable” leaders in such cases resign to keep their dignity.
          Instead he twisted the arm of the constitutional court to save his ass.

          He (and the Nation) were saved by the skin of their teeth.

          The question has to be does have enough to his credit to misjudge again and survive.
          Last edited by londontsi; 06-23-2011, 03:37 AM.
          Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
          Its about self interest at personal and national level often at odds with the above.
          Great politicians pursue the National interest and small politicians personal interests

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan



            The danger of miscalculation in the forgotten war over Nagorno-Karabakh
            Posted By Steve LeVine Thursday, June 23, 2011 - 9:05 AM Share

            Since the beginning of the year, events have rocked places that seemed locked in time. One outcome has been utterly unpredictable oil prices -- $114 a barrel one month, and the low $90s for a barrel of crude that we see now. Shorn mainly of the Arab Spring, oil prices would be somewhere in the $60-$80 range per barrel, according to market watchers such as ExxonMobil CEO Rex Tillerson and Saudi Prince Al Waleed bin Talal. Traders say the Middle East trouble poses risks to the world oil supply, especially if another big oil producer goes off the market, such as Saudi Arabia.

            One place the market is excluding from its calculus is Azerbaijan, 1,400 miles further east, which has been shipping between 800,000 and 1 million barrels of high-quality oil into the global market for the last five years. As we've discussed, I myself don't usually think about Azerbaijan in terms of market-shaking instability. Yet, no one expected what we are currently observing in the Middle East, either. As we know from history, including the start of World War I, loose tongues, swollen heads, and distracted minds can lead inadvertently to war. Hence, Azerbaijan merits a look.

            Tomorrow, the leaders of this Caspian Sea nation and its blood enemy, neighboring Armenia, are to meet in the Russian region of Tatarstan in an attempt finally to begin to bury their 23-year-long, on-and-off violence (Azerbaijan President Ilham Aliyev and Armenian President Serge Sarkissian pictured above, respectively, with Russia's Dmitry Medvedev). When the countries fought in actual combat -- from 1988 to 1994 -- Azerbaijan lost badly. Armenia captured about a fifth of its territory, including the disputed enclave of Nagorno-Karabakh. Armenia continues to hold this turf, from which all Azeris have long fled or been expelled.

            Yet, for at least the last couple of years, Azeri President Ilham Aliyev and some of his ministers have engaged in a loud-mouth, trash-talking contest with Armenia. Earlier this month, a spokesman for the Azerbaijan Ministry of Defense said that ultimately his country would "meet the expectations of the people, the government, and the supreme commander-in- chief and will liberate the occupied land from the enemy." Here is a collection of such statements from both sides. In a piece this month, the New York Times' Ellen Barry said she found an antsy, pro-war mood in Baku.

            Azerbaijan has spent the last several years rearming, spending more than the entire national budget of Armenia on its military. Thomas de Waal of Carnegie has written compellingly of the chance that one side or the other could miscalculate and trigger a resumption of combat. Seventeen years after the initiation of the current ceasefire, it is at least conceivable that time has softened Aliyev's memory of the mauling that Azerbaijan's soldiers suffered. It is also in the range of possibilities that Armenian President Serge Sarkissian could perceive the imminence of an Azerbaijan attack, and decided to pre-empt.

            In either case, global oil prices would run amok. Considering what happened last time, I also personally think that Azerbaijan could be overrun. De Waal says the outcome locally would be a "catastrophe."

            In the talks tomorrow, I was told by diplomats that both sides are likelier than ever to close an initial deal, which would lead to a much longer period of talks. Friends tell me to temper the optimism. It is worth listening to them if only to be braced.
            General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Նոր հաղթանակի եւ Հաագայի արանքում


              Երկար նախաբանների ժամանակն իսպառ անցել է: Անցել է վաղուց` բոլորիս համար: Երեկ, դիտելով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի սովորական դարձած թշվառական զեղումները, ևս մեկ անգամ համոզվեցի, թե որքան արատավոր և ի ծնե ողբերգական է ոմանց ճակատագիրը: Հիշեցի 2009 թ. հուլիսյան մի երեկո, երբ հյուրընկալ և պետականաշեն ՀԿ-ներից մեկի դահլիճում «Ազատագրված տարածքների և Հայաստանի անվտանգության հիմնատարրերի մասին» հերթական դասախոսության ժամանակ առիթ ունեցա շփվելու ՀՀ երրորդ նախագահի աշխատակազմի «կրտսեր» սերնդի ինչ-ինչ ներկայացուցիչների հետ:

              Տարածքային նվազագույն իսկ զիջում ենթադրող «կարգավորման սկզբունքների» իրագործման հետևանքների ողջ փունջը հանգամանորեն փաստարկելուց հետո նրանց ասացի հետևյալը. «Քաջ հասկանում եմ, որ ձեզ համար Հայաստանի հաղթանակը կամ Արցախի ու Սյունիքի կորուստը ոչինչ չեն նշանակում: Դուք, մեղմ ասած, այս ամենի վրա թքած ունեք: Բայց մանրատախտակ-պարկետի վրա ձեր ստացած պատկերացումներն իրական կյանքի հետ շատ քիչ առնչություն ունեն: Ինչպիսին էլ լինի տարածքային հանձնման ոտնձգությանը հետևած հանգուցալուծումը, դաշտային իրողությունը ահարկու և սահմրռկեցուցիչ դաժանությամբ կբախի բոլորիդ դռները: Ոչ միայն պաշտոնեական առանձնասենյակների, այլև ընտանեկան տան դռները... Եթե անգամ արցախահայությանը համակի ծանրագույն հուսալքության հոգեվիճակ և նա չդիմադրի, ապա, միևնույն է, անպայման կգտնվեն պատերազմով անցած և ձեր «շեֆի» դավաճանությամբ ամեն ինչ իսպառ կորցրած հարյուրավոր մարտի հերոսներ, որոնք բոլորիցդ «հետին թվով» սոսկալի վրեժ կլուծեն: Տա՜ Աստված, որ դուք շարունակեք վայելել ձեր մանրատախտակային ու «վզից էլ հաստ» փողկապավոր երջանկությունը, քանզի Հայրենիքի վերջնական կորստից հետո ձեր պատիժն ինձ, միևնույն է, չի գոհացնի»:

              Միաժամանակ, հարկ եմ համարում զգուշացնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանին էլ պատասխանատվությունից խուսափել չի հաջողվի: Նա ամեն առումով հանցակից է: 1991-1992 թթ. նա «կերտել» է այժմյան կապիտուլյացիայի բոլոր իրավական նախադրյալները, երկրում ստեղծել է համապետական դավաճանության հիման վրա գոյացած ապագաղափարական ավազակային վարչախումբ, որի զավակները մեծանալով «քշեցին» նրանց իսկ արտադրած «հայրիկին»: Նա հիմնադրել է իր իսկ անձնական թերարժեքության մղձավանջային բարդույթներից մոլեգնաբար սնվող պարտվողական անհեթեթ դիվանագիտություն: Իսկ այժմ, «երկխոսելով» իշխանության հետ և արտերկրյա ԶԼՄ-ներին խայտառակ հարցազրույցներ «սփռելով», նա փորձում է ձևավորել Արցախը և Հայաստանի վերականգնման վերջին պատմական հնարավորությունը «մադրիդյան» կապիտուլյացիոն սկզբունքներով կործանելու հանրային համաձայնության պատրանքը, թե իբր հայաստանյան հանրության «իշխանամետ» ու «ընդդիմադիր» զանգվածները դրական և անխուսափելի են համարում տարածքների հանձնումն, առանց որի, իբր, Հայաստանն ապագա չունի: Սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չի խուսափի դաշտային պատասխանատվությունից: Մարդիկ այլևս լրիվ անգիտակից ու անգրագետ չեն: «Մադրիդյան» սկզբունքների, «հանձնողական» դիվանագիտության, երկրի համընդհանուր թալանի համար հավասարապես պատասխանատու են բոլոր երեք նախագահները և պատմության օրինաչափ դատավճիռը նրանց գլխին թափվելու է միաժամանակ:

              Սակայն, արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է: Չեմ կարծում: Նախ` մեծ հավանականություն կա, որ Սերժ Սարգսյանը Կազանում կվախենա հրապարակայնորեն ստորագրել տարածքային զիջումները նախատեսող որևէ փաստաթուղթ: Ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրությունը նրանից անպայման կկորզեն, բայց հրապարակված փաստաթուղթը, հավանաբար, կունենա սոսկ հռչակագրային բնույթ: Իրականում, բոլորի համար պարզ է, որ «մինսկյան» գործընթացը, որը սնվում էր հայկական դիվանագիտության ստանձնած իրավական կեղծ ինքնասահմանափակումներից և բազմաշերտ գործնական պարտվողականությունից, ժամանում է իր տրամաբանական և վաղուց սպասված վախճանի: Միջազգային ուժի կենտրոններին մնալու է կա՛մ սադրել/հանդուրժել նոր պատերազմ, կա՛մ որոնել այլ լուծումներ, որոնք այսուհետ միտված են լինելու եղած կամ հերթական պատերազմից հետո ձևավորվելիք ստատուս-քվոյի պահպանմանը: Եկել է նաև վերաբնակեցմանը համազգային և հանրային նոր հուժկու թափ հաղորդելու հրամայականը: Սերժ Սարգսյանը պարտվելու է նաև այս հարցում, քանզի «Աղդամը» համայն հայության հայրենիքն է:

              Կարևոր է, որ մեր զինվորականությունը, հատկապես, միջին սպայական կազմը մնա ժողովրդի հետ և գիտակցի, որ «մադրիդյան» կարգավորման դեպքում նրանք հայտնվելու են ծանրագույնս տուժած հասարակական խավի կարգավիճակում: Նրանք կորցնելու են ոչ միայն ծառայությամբ վաստակած հասարակական դիրքը, մարդկային և սպայական արժանապատվությունը, այլև իրենց ընտանիքների անվտանգությունը: Նրանք` երկրի հաղթանակած պաշտպաններից կվերածվեն հակապետական դավաճանությանը չդիմադրած դասալիքների: Նրանք պետք է լավ հասկանան, որ Հարավսլավիայի օրինակով «հետհակամարտային» Հայաստանի խամաճիկ իշխանությունը փութաջան նախաձախնդրությամբ Հաագա «կգործուղի» ոչ միայն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և բոլոր անվանի գեներալներին, այլև ազատամարտի օրոք աչքի ընկած հարյուրավոր սպաներին և սովորական քաղաքացիներին: «Հետհակամարտային» ցանկացած կարգավորում ենթադրում է զինվորական անցյալ ունեցած հանրային դասի փաստացի չեզոքացում: Թուրքական շրջապատին և միջազգային երաշխիքներին անձնատուր եղած Հայաստանի կառավարիչների նոր սերունդն ի վկայություն առ «միջազգային հանրություն» տածած ձեռնասուն հնազանդության եռանդուն ոգևորությամբ ձերբազատվելու է նրանց սնած նախկին «Արցախի հերոս» կամ «նժդեհական» ավագ կուսակից տերերից:

              Իսկ եթե սկսվի պատերազմը, ռազմաճակատում գործող հրամանատարությունը պարտավոր կլինի կանխել ևս մեկ դավաճանություն: Երբ հաշված ժամերի կամ, վատթարագույն դեպքում` օրերի ընթացքում ադրբեջանական հարձակումը խեղդվի, արտաքին ուժի կենտրոնները կձգտեն գործադրել ճնշման բոլոր լծակները` հայկական պատասխան հակահարվածը կասեցնելու համար: Ի հեճուկս Երևանի դրսևորելիք պարտվողական փոքրոգության` ռազմաճակատի հրամանատարությունը պարտավոր է առաջնորդվել ամեն ինչի նկատմամբ բացարձակ գերակայություն վայելող Հայաստանի ազգային անվտանգության շահով` թշնամին պիտի մատնվի համակարգային և ամբողջական պարտության:
              Ալեքսանդր Քանանյան, ք. Քարվաճառ

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Although I don't post often I always follow up if there is any intresting posts on the forum specially this thread which have been my favorite of all and if I have something constructive or new to say and of course if I have time I post. I would like to ask one questions to all and specially the moderators. Is this particular threat used to post polital articles and even worse political remarks left and right or is it about the military balance? please to all posters here keep this strictly military threat you want to post about politics start a new thread or use one that already exists
                Last edited by Hye; 06-23-2011, 12:53 PM.

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan



                  not sure if its allowed to post a link to another forum but sample of upcoming military parade in Azerbaijan ... Would be a perfect preemptive strive opportunity if the talks fail . You can take out majority of their best weaponry right off the back.... then again we need very large capable air-force

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Ամեն ինչ ավարտվել է, դեռ չսկսած

                    Ղարաբաղի խնդրի շուրջ ներկայիս իրավիճակը, շահագրգիռ կողմերի մոտիվացիաներն ու նպատակները գնահատելու խնդրանքով դիմեցինք քաղաքագետ Իգոր Մուրադյանին:

                    - Այսպես կոչված կարգավորման հերթական փուլը հետաքրքիր է նրանով, որ առավել քան երբեւէ ցուցադրում է թե հակամարտության կողմերի, թե արտաքին կողմերի նպատակները:

                    Ադրբեջանը կանգնած է ճնշման եւ շանտաժի մարտավարության հետագա կիրառման բավական բարդ խնդրի առաջ: Տվյալ մարտավարությունը չի կարող համարվել ոչ արդյունավետ: Սակայն, բոլոր խաղաքարտերը բացված են, եւ ի՞նչ անել հետո: Ճնշման հնարքների սպառումը կարող է հանգեցնել միայն մի բանի, այսինքն` լայնածավալ պատերազմի, ինչը կնշանակի ադրբեջանական պետականության փլուզմանը, ադրբեջանական զինված ուժերի ոչնչացմանը եւ քաղաքացիական բնակչության շրջանում հսկայական կորուստների, ինչպես նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացմանը: Այդ պատճառով էլ Ադրբեջանը, զգալով, որ ճնշման եւ շանտաժի քաղաքականությունը ըմբռնում է գտնում տարբեր պետությունների մոտ, պատրաստ է կիրառել կոշտ մեթոդներ, հույս ունենալով խուսափել մեծ պատերազմից, մինչեւ չստանա հաջողության երաշխիք եւ աջակցություն դրսից:

                    Թուրքիան ավելի ու ավելի է շահագրգիռ դառնում ռազմական գործողությունների վերսկսման մեջ, սակայն, իհարկե, որոշակի սցենարով, այսինքն` կաղապարային, կառավարելի պատերազմի, թեեւ հասկանալի է, որ Անկարան վստահ չէ պատերազմի վարման հենց տվյալ մոդելի իրականացման հնարավորության մեջ եւ շարունակում է զգուշանալ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեջ ներքաշվելուց: Թուրքիան, այնուամենայնիվ, ավելի շատ չի ցանկանում պատերազմ, քան համարձակվել ազդանշան տալ Ադրբեջանին պատերազմ սկսելու վերաբերյալ:

                    ԱՄՆ-ը առավել քան երբեւէ լրջորեն մտահոգված է պատերազմի վերսկսման հնարավորությամբ, քանի որ դա բացարձակապես չի ներդաշնակում նրա ռազմավարությանը, եթե հաշվի առնենք տարածաշրջանային համակարգային պատերազմի ծավալումը: Սակայն, ամերիկացիներն արդեն չեն թաքցնում իրենց ցանկությունը` պատժել Ադրբեջանին կամակորության եւ հիմար վերամբարձության համար, եւ նրան պատժել կարող է միայն հայկական բանակը: Կաղապարային, կառավարելի պատերազմը պարզապես նվեր կլիներ ամերիկացիների համար, քանի որ թույլ կտար կազմալուծել թուրք-ռուսական դաշինքը, ցուցադրել թե Թուրքիային եւ թե Ռուսաստանին` իրավիճակը կառավարելու նրանց անընդունակությունը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Սեւ ծովի գործընթացներին ներգրավել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը, միաժամանակ շրջափակել Իրանը հյուսիսային ուղղությամբ: Միայն ԱՄՆ-ն է կառավարելու տարածաշրջանը “մակրոմակարդակի” վրա: Պետք էր առավել ուշադիր կարդալ որոշ հայ քաղաքագետների (հենց քաղաքագետների, եւ ոչ թե ղեկավարների “փաստաբանների” եւ Մոսկվայի նրանց թվացյալ գործընկերների) հրապարակումները, եւ այդժամ հասկանալի կլիներ, որ ԱՄՆ քաղաքականության դադարը որոշ տարածաշրջաններում նշանակում էր ընդամենն ակտիվության նվազում, եւ ոչ թե հրաժարում ներկայությունից եւ ռազմավարական խնդիրներից:

                    Եվրոպացիները բացահայտ քմծիծաղեցին Վրաստանի վրա, նրան ներկայացնելով որպես ամերիկացիների բացահայտ անհաջող փորձ, եւ շարունակում են ցինիկ հետեւել տարածաշրջանի իրադարձություններին: Այնուամենայնիվ, եվրոպացիները կարող էին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանի ճակատագրին, սակայն միայն ՆԱՏՕ գործունեության շրջանակներում:

                    Իրանը բավական մտահոգ է Ղարաբաղյան գոտում իրավիճակի աղետալի փոփոխության հնարավորության կապակցությամբ եւ պատրաստ է Հայաստանին առաջարկել քաղաքական եւ տնտեսական շատ ռեսուրսներ, իհարկե` ավելի հասկանալի ու որոշակի դիրքորոշման դիմաց: Հայաստանը կարծես թե Իրանին ազդանշան տվեց իր իրական մտադրությունների մասին, եւ Իրանը պատրաստ է հավատալ, սակայն արտաքին հանգամանքներն այն աստիճան սպառնալից են թվում, որ Թեհրանում շարունակում են կասկածել Հայաստանի մտադրություններին: Իրանը կցանկանար լուծել հարցերը միայն Հայաստանի հետ, քանի որ նման հարցերն այլ գործընկերների հետ լուծելը պարզապես անհնար է, դրանք չկան եւ չեն կարող լինել: Իրաքի, Աֆղանստանի, Սիրիայի եւ հարավային կովկասի իրադարձությունները վկայում են, որ Իրանը մոտ է աշխարհքաղաքական կոնֆիգուրացիան վերանայելու հարցի լուծմանը, չկան ազգային անվտանգության խնդիրներըլուծելու այլ ճանապարհներ:

                    Ռուսաստանն առավել քան երբեւէ նողկալի է պահում իրեն, միաժամանակ փորձելով իր ղեկավարության իմիջն ապահովել Արեւմուտքի աչքին, եւ հանգստացնել Թուրքիային ու Ադրբեջանին, բառացիորեն ծնկաչոք սողալով թե Արեւմուտքի, թե իր նոր, յուրահատուկ կեպկավոր “ռազմավարական” գործընկերների առջեւ: Մոսկվան իր բոլոր նյարդերով գիտակցել է ճշմարտության պահի վերահասությունը, երբ բոլորին պարզ կդառնա, որ նա ոչ մի հեգեմոն ու ուժի կենտրոն էլ չէ, եւ, իհարկե, ի վիճակի չէ կարգավորել նման հակամարտությունները: Ներկայիս Ռուսաստանը հերթական անգամ թուլացած ու ստորացած ռեգիոնալ պետություն է, որն ի վիճակի չէ հասկանալ, որ ինչպես ամերիկացիները քցեցին նրանց վրաց օսական հակամարտությունում, այնպես էլ կքցեն Ղարաբաղում: Ռուսաստանը հուսով էր մեջ ընկնել դադարի ժամանակ, որ վերցրել էին ամերիկացիները Սեւծովյան-Կովկասյան հակամարտությունում: Սակայն դադարը պարզվեց պայմանական էր, եւ թերեւս սկսել է տարածաշրջանում ամերիկյան էքսպանսիայի նոր փուլ, սակայն արդեն ուժերի հարաբերակցության այլ պայմաններով: Ըստ ամենայնի, “Երրորդ ուժի” հայտնվելը տարածաշրջանում դեռևս հեռու է, սակայն ամերիկացիները արձակուրդների ազատ ռեժիմով կարող են իրենց թույլ տալ հետևել, թե ով և ինչպես կթպրտա տարածաշրջանում: “Երրորդ ուժը” միայն Ռուսաստանի դեմ հնարք չէ, երբ միայն Ռուսաստանի դեմ է` այլ կերպ է կոչվում: “Երրորդ ուժը” այն է, երբ երկու հակառակորդ են` Թուրքիան եւ Ռուսաստանը: Այդ նույն “երրորդ ուժը” նշանակում է ոչ այլ ինչ, քան բոլոր հնարավոր ակտուալ հակամարտությունների պահածոյացում եւ նորերի, առայժմ ոչ ակտուալ, առաջացում, այդ թվում` էթնո-քաղաքական, ընդ որում ողջ Կովկասում եւ Սեւ ծովում: Օբյեկտիվորեն, ԱՄՆ եւ Իրանի շահերը մերձենում են, եւ եթե Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հանդես եկավ շիա գոտու դեմ, իրավիճակի կայունացման համար, ապա մոտ ժամանակահատվածում ԱՄՆ, ինչպես նաեւ Եվրոպան կցուցադրեն իրենց շահագրգռությունը շիա դաշինքի ամրապնդման հարցում: Այս համատեքստում, Հարավային Կովկասը որոշ իմաստով կինտեգրվի Մերձավոր Արեւելքին գլխավոր հանգույցի, այսինքն Իրանի միջոցով:

                    Այս բավական մասշտաբային իրադարձությունների ֆոնին, Հայաստանի դիրքորոշումը առավել քան տեղային է: Հայաստանը, հայտնվելով արդարացողի վիճակում, փորձում է թաքնվել իր ղարաբաղյան վասալների թիկունքում, ինչպես նաեւ` նացիոնալիստների, որոնց արդեն երկու տասնամյակ մղում են ոչ նույնիսկ մարգինալ դիրքեր, այլ դրանից էլ այն կողմ, այսինքն` պարտիզանների վիճակ: Սակայն, այս ամենն այնքան ուշացած է, եւ այնքան ոչ ճշմարտանման, որ դրան ոչ ոք եւ ոչ մի տեղ չեն հավատում: Ինչպես ասվել է նաեւ նախկինում, ստիպված են լինելու պատասխան տալ ոչ թե ծաղրալի քաղաքական կուսակցությունների լիդերները, եւ ոչ էլ երկրի ղեկավարները, այլ առաջին գծի տղաները: Ըստ այդմ, պետք չէ բարդացնել երկրի վիճակը, եւ եթե Հայաստանը ցանկանում է ապահովել ապագա սերունդների անվտանգությունը, ապա ներկա սերունդը պետք է փորձի ոչնչացնել Ադրբեջանը որպես պետություն եւ էթնիկ ընդհանրություն: Դրա համար ձեւավորվել են բարենպաստ պայմաններ: Այլ հնարավորություն կարող է եւ չլինել: Ինչ վերաբերում է նախագահական ներկայիս գործուղումներին, ապա ամեն ինչ արդեն ավարտվել է, չսկսած, ասել է Իգոր Մուրադյանը:

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      30.08.2010
                      «ԱԴՐԲԵՋԱՆԻՆ C-300 ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ»
                      Լուրերը, թե Ռուսաստանը պատրաստվում է C-300 տիպի ռազմական համալիրներ վաճառել Ադրբեջանին, դեռեւս հաստատված չեն, սակայն այս մասին խոսակցությունները բավականին մտահոգիչ են։ Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը։




                      Լուրերը, թե Ռուսաստանը պատրաստվում է C-300 տիպի ռազմական համալիրներ վաճառել Ադրբեջանին, դեռեւս հաստատված չեն, սակայն այս մասին խոսակցությունները բավականին մտահոգիչ են։ Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

                      Նա հույս հայտնեց, որ Երեւանում անցկացվող ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները անդրադարձ կկատարեն այդ թեմային. «Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ կքննարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցը»,- համոզմունք հայտնեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրենը։

                      Նշենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կնոջ՝ Սվետլանա Մեդվեդեւայի հետ պետական այցով Հայաստան է ժամանել երեկ՝ օգոստոսի 19-ին։


                      դեպի ետ

                      Comment

                      Working...
                      X