Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Շանթ-2018 / Shant-2018

    Comment


    • Հայկական բանակի պատասխանը Ադրբեջանի սադրանքներին․ կան տուժածներ

      Աշոտ Ասատրյան

      15 սեպտեմբեր 2018Օրեր առաջ ադրբեջանական բանակը մի քանի անգամ կրակ բացեց Տավուշի շրջանի գյուղի և միջպետական ճանապարհի ուղղությամբ։ Բոլորս հիշում ենք տեսանյութը, թե ինչպես էին երեխաները բակում խաղում ու կրակոցների ձայները լսելուց լացելով փախչում տուն։

      Արդեն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ադրբեջանական բանակը տարածում է հայտարարություն, որ հայկական կողմը կրակի տակ է պահել Տավուշին հարակից ադրբեջանական դիրքերը և ըստ իրենց՝ ևս 4՝ Մունջուղլու, Քոխանեբի, Ասրիկ-Ջիրդախան և Գարալար գյուղերը։ Ստացվում է այնպես, որ Ադրբեջանի 3 շրջան՝ Թովուզի, Թերթերի և Աղդամի շրջանները եղել են հայկական բանակի կրակի տակ։

      Ռազմական դիրքերից դուրս կատարված ցանկացած կրակոցի միակ մեղավորն ադրբեջանական բանակի ղեկավարությունն է, քանի որ բոլորս էլ արդեն գիտենք, որ սահմանամերձ գյուղերում ադրբեջանական բանակը տեղադրում է ռազմական տեխնիկաներ և գյուղը վերածում ռազմական բազայի, որտեղից ժամանակ առ ժամանակ կրակում են հայկական դիրքերի, գյուղերի և ճանապարհների վրա։ Հայաստանի զինված ուժերը հաշված րոպեների ընթացքում վերացնում են նշված ռազմական բազաները։

      Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatr...0312?__tn__=-R

      Comment


      • Ինչո՞ւ Ադրբեջանը չի բարձրաձայնում Նախիջևանում տիրող իրավիճակի մասին

        Աշոտ Ասատրյան

        17 սեպտեմբեր 2018Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական կողմը տեղեկություն է տալիս Տավուշի և Արցախի հատվածում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին, սակայն տարօրինակ կերպով լռում է նույն ժամանակահատվածում Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակի մասին։

        Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որ Նախիջևանից ևս ադրբեջանական բանակի զինծառայողները կրակ են բացել Արենիի ուղղությամբ։ Այս կրակոցները ևս հաշված րոպեների ընթացքում լռեցվել են և ստացել են համարժեք պատասխան, սակայն ադրբեջանական կողմը չի ցանկացել լուսաբանել այս հատվածը։

        Բազմաթիվ անգամ ասել եմ, ասել ենք, որ Նախիջևանի և Հայաստանի հարաբերությունները մի փոքր այլ են, քան Տավուշի կամ Արցախի հատվածի հարաբերությունները, որ Նախիջևանի բնակչությունը որևէ կերպ չի ցանկանում դառնալ խիստ պատերազմող կողմ։ Չնայած այն հանգամանքին, որ Իլհամ Ալիևը փոխեց Նախիջևանի ղեկավարին, միևնույն է, այնտեղ դեռ բան չի փոխվել։ Ու դա, իհարկե, անհանգստացնում է Ադրբեջանի նախագահին, այդ պատճառով Նախիջևանում ռազմական գործողություններ կատարելու համար հատուկ Բաքվից զորք են ուղարկում, քանի որ Նախիջևանի բանակի զինծառայողները շատ դեպքում չեն կատարում Բաքվի հրամանները։

        Նույն կերպ վերջին օրերի ընթացքում Բաքվից ժամանած զորքը փորձում էր սադրիչ գործողություններ իրականացնել Նախիջևանի և Հայաստանի սահմանին։ Իսկ վերջնական կրակոցները գիտե՞ք՝ որ պահին լռեցին։ Ասեմ։ Երբ հայկական կողմը սկսեց պատժիչ գործողությունները, իրավիճակը լարվեց նաև Նախիջևանի հատվածի սահամաներձ բնակավայրերում, ու բնակիչները բահերով և այլ գյուղատնտեսական գործիքներով բարձրացան առաջնագիծ ու ստիպեցին Բաքվից եկած զորքին խելքները գլուխները հավաքել։ Սրա պատճառով ադրբեջանական կողմը որևէ տեղեկություն չտվեց այդ հատվածից այս ընթացքում։

        Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatr...3533?__tn__=-R

        Comment


        • Ադրբեջանի նոր ռազմավարությունը. ՀՀ-Արցախը՝ «պաշարված ամրոց»

          Artem Balasanov

          17 սեպտեմբեր 2018«Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքն Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով»,- ասաց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

          «Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց, ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում»,- ասաց Հովհաննիսյանը:

          Նախիջևանն այն տրոյական ձին է լինելու, որը մնալու է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի զինված ուժերի թիկունքում Ղարաբաղում պատերազմի դեպքում: Նախիջևանից հարվածի տակ են պահվելու Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզն, ու դամոկլյան սուր կախված լինի մայրաքաղաք Երևանի վրա․ Նախիջևանից հրթիռները հնարավորություն ունեն հասնելու ՀՀ-ի մայրաքաղաք:

          Ուժեղացնելով նախիջևանյան պլացդարմը՝ Բաքուն նպատակ ունի փոշիացնելու, ցրելու ՀՀ-ի ուժերի տարբեր ճակատներով` ղարաբաղյան, Տավուշ (հայ-ադրբեջանական սահման), ինչպես նաև Նախիջևան: Այստեղ կենտրոնացած հայկական ուժերը ստիպված կլինեն Արցախում պատերազմի դեպքում մնալ իրենց դիրքերում, խրամատներում, այլ ոչ թե օգնության շտապեն Գորիս-Լաչին ճանապարհով դեպի Արցախ:

          Նույն ռազմավարությունն է Բաքուն օգտագործելու Տավուշի ուղղությամբ` կրակի տակ պահելով ՀՀ-Վրաստան կյանքի ճանապարհն ու սահմանամերձ գյուղեր, թույլ չի տալու 3-րդ բանակային կորպուսի լրացուցիչ ուժերին տեղաշարժվել Արցախ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհով:

          Ադրբեջանը պատրաստվում է թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանական մարտերին` մեծ քանակությամբ հարվածային անօդաչուներ գնելով (որոշ տեսակներ արդեն իսկ արտադրվում են Ադրբեջանում), հակատանկային միջոցներ` իսրայելական, ռուսական, ուկրաինական, որպեսզի թույլ չտան հայկական ուժերին տանկային գրոհներով դուրս գալու օպերատիվ խորություն` Քուռ գետի ափ ու Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող Գյանջա-ղազախական տնտեսական շրջան․ այնտեղով են անցնում բոլոր նավթագազամուղերը, Բաքու-Թբիլիսի երկաթուղին, Վրաստան-Ադրբեջան միջպետական ճանապարհը:

          Ադրբեջանի միլիտարիզացիայի աստիճանը պետք է ահազանգ լինի․ ՀՀ-ԼՂՀ-ն պետք է ավելացնել թե՛ ռազմական բյուջեն, թե՛ նոր զինատեսակներ գնեն, ինչպես նաև հնարավորության սահմաններում բարելավեն առաջնագծի կոնֆիգուրացիան չեզոք գոտիների հաշվին, այլ ինժեներական հնարքների միջոցով:

          Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1906920669387003?notif_id=1537112124497366¬if_t=cl ose_friend_activity&ref=notif

          Comment


          • Զորավարժություն ՊԲ-ի առանձին կապի զորամասերից մեկում

            Comment


            • Հրետանային ստորաբաժանումների պահեստազորի հավաք ՊԲ-ում

              Comment


              • Հայկական արտադրության մահացու սպարազինություն Պաշտպանության բանակում

                Comment




                • "Armenian Foreign Ministry spokesman Tigran Balayan has urged the international community to rein in Azerbaijan after its recent provocation on the border with Armenia."



                  ​​​​​​

                  Comment


                  • Մասնագիտական հավաք-պարապմունքներ ՊԲ-ում

                    Comment


                    • Finally ... About time! Does anyone has more info?

                      Click image for larger version

Name:	Drone.jpg
Views:	368
Size:	73.9 KB
ID:	576648

                      Comment

                      Working...