Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Armenian military industry







    Comment


    • Armenian military industry








      Comment


      • Armenian military industry








        Comment


        • Armenian military industry









          Comment


          • Armenian military industry








            Comment









            • FrontNews. Ադրբեջանը Վրաստանի տարածքում դիրքեր է տեղակայել

              Lragir.am,
              31.08.2019






              Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Միջազգային FrontNews կայքի վերլուծաբանները այդպիսի եզրակացության հանգել են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման վայրի արբանյակային լուսանկարների ուսումնասիրության արդյունքում:
              Լուսանկարներում երևում է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հենակետերից մեկը տեղակայված է Պապաքար (ադր. Բաբաքյար) բլուրի վրա: Շուրջ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ՊՍԾ-ն տեղեկություն էր տարածել, թե «նոր ռազմավարական բլուրներ են գրավել», չնայած նրան, որ դիրքերի տեղաշարժն իրականացրել են Ադրբեջանի տարածքում, մինչդեռ Հայաստանի զինված ուժերը նույն հատվածում դիրքերը առաջ են տարել ընդհուպ մինչև քարտեզների վրա նշվող սահմանագիծը: Նշված փաստը նաև գրավել է վրացի վերլուծաբանների ուշադրությունը, որոնք նկատել են, որ ադրբեջանական զինուժի կողմից այդ հատվածում վաղուց զբաղեցրած բարձունքը իրականում Վրաստանի տարածքում է, և այդ քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտում է վրացական պետության պետական սահմանը:
              Ընդ որում հատկանշական է, որ Վրաստանի սահմանը խախտվել է ոչ միայն այդ հատվածում. Ադրբեջանը դիրքեր է տեղակայել մինչև «Կարմիր կամուրջ» մաքսային անցակետին հարող տարածքները: Նշված խրամուղիներից և Պապաքար բարձունքից վերահսկվում են Վրաստանի տարածքները և որևէ կապ չունեն Հայաստանի տարածքների հետ ու չեն կարող ունենալ, քանի որ բավականին հեռու են տեղակայված: Հատկապես հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ադրբեջանը նշված հատվածում նոր դիրքեր տեղակայել է 2008-2009 թթ., երբ Վրաստանը կրում էր Հարավային Օսիայի հակամարտության հետևանքները ու անհամեմատ թուլացած էր:
              Ադրբեջանը սրան զուգահեռ բավականին կոշտ քաղաքականություն է վարում Վրաստանի հետ տարբեր տարածքային վեճերի հարցում: Վրաստանը և Ադրբեջանը այժմ փորձում են հստակեցնել Դավիթ Գարեջայի վանական համալիրի զբաղեցրած տարածքների բաժանման հարցը: Ադրբեջանը փորձում է վրացական մշակույթի ժառանգությունը ներկայացնող վանքերը ներկայացնել իբրև «ալբանական»: 2019 թ. օգոստոսին ադրբեջանական կողմը, չնայած սահմանազատման հարցերով հանձնաժողովների բանակցություններին, վրացական վանքերի տարածքում նոր հենակետ տեղակայեց:
              Ինչպես արդեն նշեցինք, այստեղ Ադրբեջանը ոչ միայն առաջ է քաշում իր տարածքային հավակնությունների հարցը, այլև փորձում է կեղծ և հակագիտական «հիմնավորումներով» ներկայացնել, թե 6-րդ դարի վրացական համալիրը «ալբանական մշակույթի հուշարձան» է: Դատելով ադրբեջանական կողմի ագրեսիվ հայտարարություններից՝ նրանք չեն պատրաստվում զիջումների գնալ: Օրինակ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Յագուբ Մահմուդովը պնդում է, թե ողջ Արևելյան Վրաստանը «Ադրբեջանի պատմական տարածքն» է, իսկ Թբիլիսին՝ «հին ադրբեջանական քաղաք»:




              Comment


              • Ստեփանակերտի հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես

                Lragir.am,
                31.08.2019





                Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:


                Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, «Վերածննդի» հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ համերկրացիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել զինվորական ճաշ


                Comment




                • Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացան Արցախի հերոս բարձրագույն կոչման

                  Lragir.am,
                  31.08.2019








                  Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացան Արցախի հերոս բարձրագույն կոչման: Այս մասին հայտնում է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:
                  «Ոսկե արծիվ» շքանշաները հանձնվեցին նրանց հարազատներին հանդիսավոր պայմաներում:


                  Comment


                  • Ո՞րն է այս պահին մեր ազգային տեսլականը. ունե՞նք արդյոք. «Վերջին շանս»


                    ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5

                    Ajoutée le 28 août 2019



                    S'abonner 26 k

                    Հասանելի է առանց բաժանորդագրության
                    .......................................
                    Ժողովուրդն այս պահին Ամուլսարի շահագործման մեջ հայրենիքի ոչնչացման և պետության չվերակառուցման վտանգ է տեսնում: Արդյո՞ք մենք կգերադասենք կարճաժամկետ շահը: Այս պարագային պետք է հստակենենք՝ ո՞րն է մեր ազգային տեսլականը: Ի՞նչ ողնաշարի վրա են կառուցվում մեր ազգային առաջնահերթությունները:

                     

                    Comment


                    • Armenian military industry







                      Comment

                      Working...