Announcement
				
					Collapse
				
			
		
	
		
			
				No announcement yet.
				
			
				
	
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
				
					Collapse
				
			
		
	X
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 
 Մարտունա՞կ են արդյոք Ադրբեջանի ԶՈւ «Տոչկա-Ու» հրթիռային համալիրները
 Դեկտեմբեր 3, 2019 by Հայկ Խաչիկյան
 Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի կարևոր ռազմական օբյեկտները։ Այս անգամ կանդրադառնանք «Տոչկա-Ու» օպերատիվ մարտավարական համալիրների տեղակայման վայրի և դրանց վիճակի մասին հարցերին:
 Բաց աղբյուրներից հայտնի տեղեկություններով Ադրբեջանը «Տոչկա-Ու» համալիրի 3 մարտական մեքենա գնել է 2008 թվականին՝ Ուկրաինայից:
 Ձեռքբերումից հետո «Տոչկա-Ու»-ի արձակման երեքական մեքենա ցուցադրվել է Բաքվում 2011 և 2013 թվականների զորահանդեսներին: Մեզ չի հաջողվել գտնել Ադրբեջանում «Տոչկա-Ու» ցուցադրող ավելի թարմ որևէ տեսանյութ, լինի դա Ադրբեջանի ՊՆ-ի ու հեռուստաալիքների պաշտոնական նյութերում, թե սիրողական նկարահանումներում: Դրանք չեն մասնակցել նաև 2018-ի զորահանդեսին: Այդ զինատեսակի մասին չի հիշատակվել նաև զորավարժությունների ժամանակ:
  Ադրբեջանի ԶՈւ «Տոչկա-Ու» հրթիռային համալիրի արձակման մեքենան 2013թ. զորահանդեսինՏեխնիկայի չհանրայնացման նման քաղաքականությունը կարող էր բացատրվել գաղտնիության ու անվտանգության ռեժիմով, սակայն այդ տրամաբանության մեջ չէին մտնում նման կարգի այլ զինատեսակների ցուցադրությունները, օրինակ՝ LORA հրթիռի: Կամ եթե կա միայն զորահանդեսներին ցուցադրելու քաղաքականություն, ապա անհասկանալի է, թե ինչու չեն ցուցադրվել 2018-ի զորահանդեսին: Ադրբեջանի ԶՈւ «Տոչկա-Ու» հրթիռային համալիրի արձակման մեքենան 2013թ. զորահանդեսինՏեխնիկայի չհանրայնացման նման քաղաքականությունը կարող էր բացատրվել գաղտնիության ու անվտանգության ռեժիմով, սակայն այդ տրամաբանության մեջ չէին մտնում նման կարգի այլ զինատեսակների ցուցադրությունները, օրինակ՝ LORA հրթիռի: Կամ եթե կա միայն զորահանդեսներին ցուցադրելու քաղաքականություն, ապա անհասկանալի է, թե ինչու չեն ցուցադրվել 2018-ի զորահանդեսին:
 Համալիրների ֆունկցիոնալ վիճակի մասին կարող է խոսել տեղակայման վայրը: Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք տեղակայված են Բաքվի հարավ-արևելքում գտնվող Ղարադաղի շրջանի զորամասերից մեկում: Տարբեր տարիների արբանյակային լուսանկարներում զորամասի տարածքում երևում են տանկեր, բեռնատարներ, քարշակվող հրետանի ևն, իսկ հարևանությամբ կա տեխնիկայի գերեզմանոց:
 Տեխնիկայի նման բազմազանությունը հիմք է տալիս ենթադրելու, որ սա վերանորոգման կամ սպառազինությունից հանված տեխնիկայի պահման կենտրոններից մեկն է:
  Ղարադաղիի բազան«Տոչկա-Ու» հրթիռային համալիրի արձակման կամ լիցքավորման 3 միավոր մեքենա բազայի տարածքում նկատվում է առնվազն 2015-ից սկսած, ընդ որում՝ նույն վայրում, նույն կերպ կայանված: Դրանք շարունակում են այնտեղ մնալ նաև 2019-ի ամռան դրությամբ*: Ղարադաղիի բազան«Տոչկա-Ու» հրթիռային համալիրի արձակման կամ լիցքավորման 3 միավոր մեքենա բազայի տարածքում նկատվում է առնվազն 2015-ից սկսած, ընդ որում՝ նույն վայրում, նույն կերպ կայանված: Դրանք շարունակում են այնտեղ մնալ նաև 2019-ի ամռան դրությամբ*:
 Այս ամենն իր հերթին հիմք է տալիս ենթադրելու, որ «Տոչկաները» մարտունակ չեն, իսկ հնարավոր է նաև, որ հանվել են սպառազինությունից: Հասկանալի է նաև, որ այս պահին անհայտ է, թե ինչ պլաններ կարող է ունենալ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը «Տոչկա-Ու» համակարգերը շարք վերադարձնելու վերաբերյալ։
 
 * Այդ վայրից մեզ հասանելի ամենաթարմ որակյալ արբանկայակին լուսանկարը արված է 2019-ի ամռանը:
 
 Այս թեմային, ինչպես նաև Ադրբեջանի հրետանու կառուցվածքի, տեղակայման վայրերի, միջոցների մասին մանրամասն անդրադարձել ենք «Ռազմաքաղաքական հանդեսի» տպագրվելիք երկրորդ համարում:
 
 
 
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցը Ադրբեջան և Հայաստան․ ամփոփում
 [COLOR=var(--yt-spec-text-secondary)]3 déc. 2019[/COLOR]
 
 
 
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	






















 
			
			
		 
			
			
		 
			
			
		 
			
			
		











Comment