Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Prospects of a Kurdish state and what it means for Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Prospects of a Kurdish state and what it means for Armenia

    21/10/2011
    «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՈՒՐԴ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԱՅԼ, ԻՆՉՊԵՍ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ Է, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԹՆՈՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՔՐԴԱԿԱՆ ԱԶԳԱՏԵՍԱԿ»



    1998-ի գարնանը «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (ՔԱԿ) և ամբողջ քուրդ ժողովուրդը բավականին ծանր վիճակի մեջ էին այն կապակցությամբ, որ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում քրդերի զինված ապստամբությունն արագորեն ճնշվեց Թուրքիայի կողմից, որն այդ նպատակով բանակային լուրջ ուժեր գործի դրեց։ Թուրքիայում քրդերի համապարփակ ապստամբություն բորբոքելու Օջալանի հույսերը չարդարացան։ Զինված պայքարին մասնակցեց 25 հազար քրդից ոչ ավելի, որոնք, չնայած կատաղի դիմադրությանը, չկարողացան երկար դիմակայել թուրքական կանոնավոր բանակին (որոշ տվյալներով, ապստամբությանը մասնակցել է ոչ թե 25 հազար, այլ շատ ավելի քիչ զինյալ քուրդ)։ Այդ շարժման ջախջախումը մեծ դեր խաղաց Օջալանի, նրա մերձավոր շրջապատի և ՔԱԿ-ի դիրքերի թուլացման գործում։ Միաժամանակ, մեծացավ ձգտումը վերաիմաստավորելու կուսակցության քաղաքական կուրսը, արտքաղաքական և գաղափարախոսական կողմնորոշումը։ Դրանում մեծ էր արտերկրում ապրող, Եվրոպայում կրթություն ստացած երիտասարդների ազդեցությունը, ովքեր սկսեցին լուրջ դեր խաղալ որպես միջազգային քաղաքականության ու տնտեսության մասնագետներ, արդիական մտածողություն ունեցող լրագրողներ ու քաղաքագետներ։ ՈՒ թեև այդ երիտասարդ կադրերից շատերը սերունդներն էին այն քուրդ գործիչների, ովքեր ավանդաբար եղել են ՔԱԿ-ի հենասյուները, Եվրոպայի մի շարք երկրներում (Շվեդիա, Ավստրիա, Գերմանիա, Հոլանդիա, Նորվեգիա) ՔԱԿ-ի շրջանակներում սկսեցին ստեղծվել առանձին բջիջներ, որոնք, ըստ էության, ինքնուրույն քաղաքականություն էին վարում։ Աշխարհի այն բոլոր երկրներում, որտեղ քուրդ ակտիվիստներ կային (ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, Ավստրալիա) քրդական խնդրի լուծման նախագծեր էին մշակվում, որոնք վաղուց օգտագործվում են ԱՄՆ-ի կողմից։
    Այդ նախագծերում, այդուամենայնիվ, ուշադրության կենտրոնում մնում էր ՔԱԿ-ը, որի բարեփոխման հիմքում ընկած էին եվրոպական տիպի ազատական-ժողովրդավարական կուսակցության ստեղծման իդեալները, մասամբ նաև ձախ գաղափարները։
    ՔԱԿ-ի քաղաքականության փոփոխման գործում կարևոր դեր էին խաղում եվրոպական երկրների քրդական քաղաքական կազմակերպությունները, որոնք տարածում էին «չափավոր» գաղափարներ (Թուրքիայի հետ երկխոսություն ներառող)։ Եթե մյուս քրդական կազմակերպությունները, նախ և առաջ «Քրդստանի ժողովրդավարական կուսակցությունը» (ՔԺԿ) և Իրաքում գործող «Քրդստանի հայրենասիրական միությունը» (ՔՀՄ), ըստ էության, կառավարող կուսակցություններ էին Իրաքի հյուսիսարևելյան շրջաններում և հաջողությամբ քրդական պետականություն էին կառուցում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հովանու ներքո, ապա ՔԱԿ-ը շարունակում էր կորցնել իր դիրքերը քուրդ հանրության շրջանում։
    Այս պայմաններում 1998-ի գարնանը Օջալանը, հասկանալով ՔԱԿ-ի շարքերում խմորումների նշանակությունը, հույսը դրել էր Թուրքիայում զինված ապստամբության հաջողության վրա, որը պիտի նպաստեր քուրդ հանրության տրամադրության փոփոխմանը։ Դրա հետ մեկտեղ, դեռ մինչև ապստամբությունը, ՔԱԿ-ի շարքում նոր քաղաքական մտահղացումներ էին քննարկվում։ Ծրագրվում էր զուգահեռաբար փոփոխել գաղափարախոսությունը, քրդական պետականության ստեղծման և արտքաղաքական կողմնորոշման նախագծերը։ Քաղաքական գործունեության վերաիմաստավորման առանցքային պայմանը համարվում էր ՔԱԿ-ի գաղափարախոսության փոփոխումը, հրաժարումը ծայրահեղ ձախ, հեղափոխական գաղափարներից, ՔԱԿ-ի վերածումը մի ինչ-որ չափավոր ձախ, հնարավոր է եվրոպական տիպի սոցիալ-ժողովրդավարական կամ սոցիալիստական կուսակցության։ Դա անհրաժեշտ էր, նախ և առաջ, առաջատար արևմտյան պետությունների, գլխավորապես ԱՄՆ-ի հետ «ռազմավարական երկխոսության» մեջ մտնելու համար։ Միաժամանակ, ՔԱԿ-ը առաջ է քաշում «դաշնության», այսինքն` համապատասխանաբար թուրք-քրդական, իրանա-քրդական, իրաքա-քրդական և սիրիա-քրդական դաշնության ստեղծման գաղափարը։ Ինքնըստինքյան այդ գաղափարը բավականին արմատական է և անընդունելի այդ պետությունների համար, որոնց վերնախավերն ունիտար պետության մոդելի կողմնակից են։ Սակայն դաշնության գաղափարը հնարավորություն է ընձեռում համագործակցելու Արևմտյան ընկերակցության հետ, իսկ վերջինիս` միջամտելու Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի ներքին գործերին (տվյալ դեպքում ամենաօրախնդիրը Թուրքիայի հետ հարաբերություններն են)։ ԱՄՆ-ը և հատկապես Եվրամիությունը չեն կարող դաշնային կառուցվածքի գաղափարը համարել ապակառուցողական և ծայրահեղական։ Ելնելով տվյալ խնդրից, նպատակ է հետապնդվում գործընկերային հարաբերություններ հաստատելու ԱՄՆ-ի հետ որպես արևմտյան միակ տերության, որը շահագրգռված է Մերձավոր Արևելքում ակտիվ քաղաքական նախագծի իրագործմամբ։
    Երևում է, Օջալանն ինքը (որը քաղաքական որոշումներ ընդունելիս մի առանձնակի ճկունությամբ աչքի չէր ընկնում) հասկանում էր քաղաքական կուրսի փոփոխման անհրաժեշտությունը և հետաքրքրվում էր ԱՄՆ-ի հետ նոր հարաբերությունների հաստատման հնարավոր հեռանկարներով։ Դրա հետ մեկտեղ, նա պարտավորություններով կապված էր Սիրիայի և կուսակցության գծով զինակիցների հետ, ուներ ծայրահեղականի վարկանիշ։ Բացի այդ, Թուրքիան երբեք չէր համաձայնի Օջալանի հետ հաստատելու պարտավորեցնող քաղաքական հարաբերություններ։ Օջալանը չուներ հստակորեն մշակված լուծումներ, չուներ ժամանակ ու հնարավորություն նոր կուրսի մշակման համար։ Ռուսաստանում կամ Եվրոպայում քրդական խոշոր քաղաքական կենտրոն ստեղծելու նրա հույսերն ի դերև ելան, և նա, փաստորեն, հանձնվեց Թուրքիային։ Ներկայումս, ՔԱԿ-ն առաջվա կուռ և միասնական կազմակերպությունը չէ։ ՔԱԿ-ի ներսում, ըստ էության, ձևավորվել է մի քաղաքական համադաշնություն, որը ներառում է տարբեր երկրներում գործող մի շարք քաղաքական կազմակերպություններ։ ՔԱԿ-ի նախկին ղեկավարի եղբայրը` Օսման Օջալանը, Ա. Օջալանի ձերբակալությունից հետո իր համախոհներով հաստատվեց Բրյուսելում ու, երևի, հասկանալով քաղաքական նոր կողմնորոշման և կուսակցական գաղափարախոսության փոփոխման անհրաժեշտությունը, որոշեց հրաժարվել կուսակցության ղեկավարումից ու առայժմ բնակվում է Իրաքյան Քրդստանում որպես շարքային քաղաքացի։ Երևի փոփոխությունները տեղի են ունեցել, բայց կուսակցության ներկա վիճակը, ճգնաժամային երևույթներն ու կենտրոնախույս ուժերի ուժեղացումը հնարավորություն չեն տալիս ընդունելու պաշտոնական որոշումներ և վարելու համապատասխան հետևողական քաղաքականություն։ Օրինակ, ներկայումս Լիբանանում Սիրիայի աջակցությամբ ստեղծվել է ՔԱԿ-ի ոչ մեծ, սակայն բավական ակտիվ կենտրոն, որն իրեն զգալիորեն հեռու է պահում կուսակցության պաշտոնական ղեկավարությունից, թերթ է հրատարակում և անգամ պահանջներ է ներկայացնում Լիբանանի կառավարությանը` խորհրդարանում և կառավարությունում տեղեր ստանալու վերաբերյալ։ Այդ խմբավորման պարագլուխները քննադատաբար են վերաբերվում Օսման Օջալանին և հանդես են գալիս ընդդեմ այն բանի, որ բանտում գտնվող Աբդուլա Օջալանից գան ղեկավար ցուցումները։ Ավանդական դիրքեր զբաղեցնող որոշ կուսակցական գործիչներ ձգտում են պահպանել կուսակցության «թեքումն» ու բնութագիրը և կցանկանային գտնել մի երկիր, որտեղ կարելի կլիներ հիմնել կուսակցության ղեկավարության հանգրվան և ենթակառուցվածքներ։ Փորձեր են արվել հանգրվան ստեղծելու հնարավորություն գտնել Արևելյան Եվրոպայի երկրներից մեկում և Կանադայում, բայց դա տեղի չի ունեցել։ Ի տարբերություն նախորդ ժամանակների, սկանդինավյան երկրների իշխանություններն ավելի կոշտ պահանջներ են ներկայացնում ՔԱԿ-ի գործունեության առնչությամբ, որոնց կատարումը կնշանակեր կուսակցությունը լիովին ենթակայեցնել ոչ այնքան այդ երկրների հատուկ ծառայություններին, որքան ԱՄՆ-ի ԿՀՎ-ին։ ՔԱԿ-ի գլխավոր կենտրոնակայանի ստեղծման իդեալական վայր կարող էր դառնալ Մոսկվան, բայց այդ բանը տեղի չունեցավ և երևի չէր էլ կարող տեղի ունենալ ներկա միջազգային պայմաններում։ ՔԱԿ-ը որոշ հույսեր էր կապում Հայաստանի հետ, ինչպես նաև կուսակցության հիմնական հրապարակային հիմնարկությունների` Քրդստանի վտարանդի խորհրդարանի, ՔԱԿ-ի կենտրոնակայանի, հրատարակչությունների, խոշոր ռադիոկայանի, ինչպես նաև կրթական հաստատությունների տեղակայման վայրերի հետ։ ՔԱԿ-ը քանիցս փորձել է հող նախապատրաստել` Հայաստանում այդ պլանների իրականացման համար, բայց դա էլ չհաջողվեց։ ՔԱԿ-ի ավանդականներն աշխատում են հասարակությանը համոզել, որ կուսակցության շարքերում տեղի ունեցող այդ փոփոխությունները հետևանք են, նախ և առաջ, արտաքին ուժերի գործունեության։ Բայց դա, իհարկե, այդպես չէ, իսկ քուրդ հասարակությունը գտնվում է քաղաքականության վարման նոր ուղիների որոնման մեջ։
    Քուրդ քաղաքական առաջնորդների, արաբ քաղգործիչների և վերլուծաբանների, ինչպես նաև իրանցի պաշտոնատար անձանց խոստովանությամբ, ԱՄՆ-ը վերջին տարիներին, տարբեր ինտենսիվությամբ, ջանքեր է գործադրում քրդական հասարակական-քաղաքական միջավայրում ամերիկամետ կողմնորոշում սերմանելու համար։ ԱՄՆ-ի առջև ծառացել է մի շատ բարդ խնդիր, քանի որ սկզբից ևեթ քրդերը վստահություն չունեին ԱՄՆ-ի հանդեպ` որպես Թուրքիայի դաշնակցի։ Բացի այդ, ԱՄՆ-ը երկար ժամանակ` 50-70-ականներին, լինելով Իրանի և Իրաքի գործընկերը, ամեն կերպ անտեսում էր քրդական ազգային շարժումն ու քրդերի իրավունքները։ Ամերիկացիները հասկանում էին, որ քրդերի հետ սերտ հարաբերությունների հաստատման ճանապարհին լուրջ խոչընդոտ է քրդական հիմնական քաղաքական կազմակերպությունների, նախ և առաջ ՔԱԿ-ի, ձախ արմատական գաղափարախոսությունը։ ԱՄՆ-ը և առաջատար եվրոպական պետությունները հասկանում էին նաև, որ քրդական խնդիրը պետք է գոնե մասամբ լուծում ստանա, և Արևմտյան ընկերակցությանը չի հաջողվի դարձյալ անտեսել այդ խնդիրը, որն սպառնում է կասկածի տակ առնել արևմտյան ժողովրդավարական սկզբունքները։ Միաժամանակ, Արևմտյան ընկերակցությունը կարող էր տևական, գործընկերային հարաբերությունների մեջ մտնել միայն ազատական և ժողովրդավարական կարգի քաղաքական կազմակերպությունների հետ։ Առավելագույնը, որ կարող էին իրենց թույլ տալ եվրոպացիները, հարաբերություններն են չափավոր ձախ (սոցիալ-ժողովրդավարական) կարգի կազմակերպությունների հետ։ Թուրքիայի և Իրաքի դաշնայնացման գաղափարը ենթադրում էր դեպի Արևմտյան ընկերակցություն կողմնորոշված ժողովրդավար գործընկերների առկայություն։ Սակայն մի այնպիսի կուսակցության ազդեցությունը, ինչպիսին ՔԱԿ-ն էր, քրդական միջավայրում նոր տիպի կազմակերպության կամ մի շարք կազմակերպությունների ստեղծման հույսեր չէր ներշնչում։ Անհրաժեշտ էր կա՛մ իրենով անել ՔԱԿ-ը, կա՛մ վերացնել այն։ Ա. Օջալանի ձերբակալությունը հանգեցրեց ՔԱԿ-ի զգալի խարխլմանը և պայմաններ ստեղծեց` այդ կուսակցությունը քաղաքականապես ավելի չափավորի վերածելու։ Միաժամանակ, ԱՄՆ-ը և եվրոպացիները Թուրքիան կանգնեցնում են քուրդ ժողովրդի սոցիալ-մշակութային իրավունքների ճանաչման անհրաժեշտության առջև։ Փաստորեն, Թուրքիայի դաշնայնացման գործընթացն սկսվել է և խիստ հակասական բնույթ է կրում, և քրդական գործոնը, հայկականի հետ մեկտեղ, Թուրքիայի վրա ճնշում գործադրելու կարևոր լծակ է։ Ցավոք, ապացույցներ չկան «ՔԱԴԵԿ» կուսակցության ձևավորմանը (խոսքը ՔԱԿ-ի կեղծ-բարեփոխված վարկածի մասին է) ԱՄՆ-ի մասնակցության մասին, սակայն բավականին համոզիչ են ժամանակագրական ու տրամաբանական զուգադիպությունները, քանի որ «ՔԱԴԵԿ»-ը ծնունդ է առել իբրև ընդհանուր առմամբ քրդական շարժման, և առաջին հերթին ՔԱԿ-ի` որպես ԱՄՆ-ի ընդունելի գործընկերոջ, ազատական վարկանիշի ստեղծման ծրագրերի բնական շարունակություն։
    ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, փաստորեն, միանգամայն հաջող տևական գործողություն իրականացրին Իրաքի դաշնայնացման ուղղությամբ, երկրի հյուսիս-արևելքում ստեղծելով քրդական պետական կազմավորում, որի քաղաքական սուբյեկտներն են ՔԺԿ-ն և ՔՀՄ-ն, որոնք, փաստորեն, վարում են չափավոր, իրատեսական քաղաքականություն։ Սակայն հարկ է նշել, որ առաջ Իրաքի հյուսիս-արևելքի այդ երկու կազմակերպություններն արմատական զինված կազմակերպություններ էին։ Պահպանելով ազգային ազատագրական կազմակերպությունների ոչ պաշտոնական կարգավիճակը, ՔԺԿ-ն և ՔՀՄ-ն կատարում են պետական կառավարող կուսակցությունների գործառույթ։ Մինչ օրս այդ կուսակցություններում կան արմատականորեն տրամադրված առանձին խմբավորումներ, որոնք, ըստ էության, ինքնուրույն քաղաքական կազմակերպություններ են, ունեն իրենց դրամարկղը, իրենց զինված կազմավորումները, կապերը մի շարք պետությունների, այդ թվում` Իրանի հետ։ Այդ խմբավորումները հազվադեպ են դրսևորում իրենց դիրքորոշումները, նախընտրելով ՔԺԿ-ի և ՔՀՄ-ի առաջնորդներին պահել հետևողականության ու հայրենասիրության, ինչպես նաև քաղաքական գործունեության մեջ «ճիշտ վարքագծի» շրջանակներում։ ՔԺԿ-ն և ՔՀՄ-ն միջազգային ընկերակցությունում ճանաչված են որպես գործընկերության և ժողովրդավարական շինարարության համար միանգամայն ընդունելի քաղաքական կուսակցություններ, որոնք կարող են դառնալ ժողովրդավարական պետության ստեղծման կազմակերպական-քաղաքական հիմք։

    Comment


    • Re: Prospects of a Kurdish state and what it means for Armenia

      ԱՄՆ-ը, երևի ոչ առանց սկանդինավյան երկրների հետ համագործակցության, աշխատում էր դեռ մինչև 2003 թ., այսինքն` մինչև Իրաքի պատերազմը, այդ կուսակցությունների ազդեցությունը տարածել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Եվրոպայի քուրդ հասարակության վրա։ Բայց դա չհաջողվեց, քանի որ այդ կուսակցություններն իրենք մեծ ոգևորություն չէին զգում իրենց գործունեությունը տարածելու թուրքաքրդերի վրա, բացի այդ էլ Թուրքիայի քրդերն իրենք չէին վստահում իրաքաքրդերի այդ կուսակցությունների ներկայացուցիչներին։ Բայց այդ փորձը թուրքաքրդերին քաղաքական այլ գաղափարախոսություն մատուցելու ԱՄՆ-ի քաղաքականության բաղկացուցիչ մասն է։ Թուրքաքրդերի վրա չափազանց տհաճ տպավորություն գործեց «Քրդստանի հայրենասիրական միության» առաջնորդ Ջալիլ Թալաբանիի Անկարա կատարած այցը, որը դրսևորեց Թուրքիայի քրդերի համար միանգամայն անընդունելի վարքագիծ` ձգտելով իրեն ներկայացնել որպես ավելի նախանձոտ ազատական, քան Արևմուտքի հայտնի «նմուշները»։ Թուրք պաշտոնական անձանց հետ Ջ. Թալաբանիի, ինչպես նաև ՔԺԿ ղեկավար Մ. Բարզանիի ներկայացուցիչների շփումները, բանակցությունները, ուրիշ շատ իրադարձություններ բացահայտորեն ցույց տվեցին, որ Իրաքի քրդական քաղաքական կուսակցությունները, նրանց առաջնորդները հավակնություններ չունեն իրենց ազդեցությունը տարածելու Թուրքիայի տարածքում։ ՔԺԿ-ն և ՔՀՄ-ն վաղուց են կողմնորոշվել. նրանց նպատակն է պետություն ստեղծել Իրաքի հյուսիսում և ոչ ավելին։ Համենայն դեպս, պատմական այս փուլում այդ կուսակցությունները ձգտում են քրդական պետականությունը սահմանափակել միայն Իրաքի հյուսիսով։ Դրա հետ մեկտեղ, ՔԺԿ-ն (ps: I think this is error, it must be PKK) այդպես էլ չկարողացավ ամուր հիմք գտնել Իրաքյան Քրդստանում, ուր նրանց թույլատրում են միայն ինքնապաշտպանության գործողություններ իրականացնել Թուրքիայի հետ սահմանի շրջանում, բայց ոչ երբեք քաղաքական աշխատանք։ Հնարավոր է, առկա են ցեղային ուժեղ նախապատվություններ, որոնք ապացուցում են, որ միասնական քուրդ ժողովուրդ գոյություն չունի, այլ, ինչպես արաբական աշխարհում է, ընդհանուր էթնոսի շրջանակներում գոյություն ունի մի քանի քրդական ազգատեսակ։ Ժամանակ առ ժամանակ Իրաքի քրդաբնակ շրջաններում ծայր է առնում բավականին կատաղի պայքար, որ ՔԺԿ-ն և ՔՀՄ-ն մղում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև վահաբական և հակաամերիկյան ուղղության իսլամական քաղաքական ու զինված կազմակերպությունների դեմ։ Սակայն, Իրաքի քրդերի օրինակով, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ցույց տվեցին, որ քրդական շարժումները դեպի Արևմուտք վերակողմնորոշելու նախագիծը և դաշնայնության գաղափարը հնարավոր է իրագործել։ Միաժամանակ, Իրաքում քրդական պետական կազմավորման ստեղծումը հնարավոր դարձավ 1991-ի Իրաքի ռազմական պարտությունից և 2003-2004 թթ. նրա փաստական բաժանումից հետո միայն։ Դժվար է ենթադրել, որ համանման «դաշնայնացում» հնարավոր դառնա Իրանում, առավել ևս Թուրքիայում։ Առայժմ ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Եվրոպայում ոչ ոք լուրջ չի ընդունում Իրանի հնարավոր մասնատումը լայնածավալ պատերազմի պատճառով։ Գարետ Ստենդֆիլդի կարծիքով, «չնայած ազգային միասնության կառավարության անխուսափելի կազմավորմանը, Իրաքը տրոհվում է երեք պատմական մարզերի։ Տրոհումը կարելի է կառավարել, բայց նրանից խուսափել անհնար է։ Արևմտյան տերությունները և Իրաքի ազգայնականները հիմա պետք է ընդունեն, որ արմատական դաշնայնացումը քաղաքական պատերազմի միակ այլընտրանքն է»։
      Ամերիկացի ժողովրդավար սենատոր, ներկայիս փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն առաջարկել է Իրաքը բաժանել նույն սկզբունքով, որով 1995-ին բաժանվեց Բոսնիան։ Նրա մտահղացումն արդեն տարաբնույթ արձագանքներ է գտել բուն Իրաքում։ Սակայն 2010 թ. երկրորդ կեսը էվոլյուցիոն դարձավ քրդական ազգային շարժման համար, ինչը կանխորոշված էր ԱՄՆ-ի քաղաքականությամբ։
      Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

      Comment


      • Re: Prospects of a Kurdish state and what it means for Armenia

        22 October 2011 Last updated at 20:25 GMT
        Turkish forces 'kill 49 Kurdish rebels'
        Turkish forces have killed at least 49 Kurdish militants in two days during clashes near the Iraqi border, the country's military says.
        The militants are thought to have been killed in the Kazan Valley region of Turkey's Hakkari province. There was no immediate confirmation from rebels.
        Turkey launched an offensive against Kurdish PKK rebels on Wednesday after 24 of its troops were killed near Iraq.
        It was the deadliest toll against the Turkish military since the 1990s.
        The latest violence occurred near the town of Cukurca.
        "A total of 49 terrorists were rendered ineffective over the last two days," said Turkey's General Staff in a statement posted on its website on Saturday, adding that the operation was continuing.
        More than 30 of the rebels were killed on Saturday, the Hurriyet newspaper's website reported.
        Ankara has said 22 battalions, or about 10,000 soldiers, have been taking part in the operation against the rebels.
        In recent months, violence between the army and Kurdish rebels from the PKK (Kurdistan Workers' Party) has mounted.
        PKK guerrillas are seeking greater autonomy in Turkey's Kurdish-dominated south-east.
        Tens of thousands of people have died in the conflict since 1984.
        On Friday, Turkey and Iran vowed to co-operate to defeat separatist Kurdish militants.
        The Kurdish militants posed a "common problem" for Turkey and Iran, Iranian Foreign Minister Ali Akbar Salehi said on an unscheduled trip to Ankara.
        Turkey vowed jointly to "totally eliminate" the "terrorist threat".
        Turkish forces kill at least 49 Kurdish militants in an offensive launched after 24 soldiers died in attacks near the Iraqi border.

        Comment


        • Re: Prospects of a Kurdish state and what it means for Armenia

          21 October 2011

          Turkey and Iran 'collaborating against Kurdish rebels'


          Turkey and Iran have vowed to co-operate to defeat separatist Kurdish militants, on the third day of a Turkish offensive on its Iraq border.
          The Kurdish militants posed a "common problem" for Turkey and Iran, Iranian Foreign Minister Ali Akbar Salehi said on an unscheduled trip to Ankara.
          Turkey vowed jointly to "totally eliminate" the "terrorist threat".
          Turkey's latest offensive was triggered by rebel attacks which killed 24 Turkish soldiers on Tuesday.
          Turkish warplanes and helicopter gunships flew bombing sorties against the main base of Kurdistan Workers' Party (PKK) rebels in Iraq, the Qandil Mountain on the Iraq-Iran border, local media reports said.
          Hundreds of Turkish soldiers - said to include commandos and special forces - were hunting PKK fighters around the Zap river a few kilometres inside Iraqi territory, Reuters news agency quoted Turkish security officials as saying.
          Local media reported bombing sorties in the same area.
          But the Turkish military said most of the operations being undertaken by its 10,000-strong force were confined to the Turkish side of the border, in its Kurdish-dominated south-east - including in Cukurca, one of the sites of Tuesday's bloody rebel raids on Turkish soldiers.
          "The air and ground offensives mostly concentrate within Turkey and in the Cukurca area, while air and ground operations are under way in a few areas across the border in northern Iraq," the military said in a statement Friday.
          Journalists in Cukurka reported only military aircraft overhead and, overnight, the sound of gunshots.
          Tuesday's attacks, in Hakkari province, are thought to have inflicted the biggest loss on Turkish forces since 1993 and President Abdullah Gul has vowed to avenge them.
          They were another ratcheting-up of a conflict in which tens of thousands of people have died since 1984.
          'Joint struggle'
          Mr Salehi told reporters in Ankara that the PKK and its Iranian offshoot, the Party of Free Life of Kurdistan (PJAK) were "common problems for Turkey and Iran".
          "Our determination continues, we should fight them with a more serious co-ordination," Mr Salehi said.
          His Turkish counterpart, Ahmet Davutoglu, said the two countries' "joint determination to struggle against the PKK and the PJAK will continue in the strongest way".
          "From now on, we will work together in a joint action plan until this terrorist threat is totally eliminated."
          It was not immediately clear what measures the two countries would take - and observers say the window for action is shrinking as winter looms and snow begins to fall in the border zone.
          In the past, Iran has shelled targets in the Qandil Mountain and reports suggest Tehran has been carrying out a major offensive against PJAK since July.
          Analysts say Turkey's decision to host a radar system for a Nato missile defence shield soured relations with Iran.
          Risks of action
          Analysts also point out that previous Turkish efforts to take on Kurdish rebels militarily have had short-lived results. Turkey launched a major ground offensive in northern Iraq in 2008, but PKK fighters were able to regroup and continue to stage attacks.
          They also suggest such military campaigns risk destabilising the region, with US troops due to depart from Iraq later in the year and neighbouring Syria struggling to suppress a pro-democracy movement within its own borders.
          But Turkish leaders have been under pressure from many ordinary Turks to respond to Tuesday's attacks, with the normally measured President Ali Abdullah Gul vowing to exact "great revenge" for the bloodshed.
          Tens of thousands of people, including school students, took to the streets in Turkey on Tuesday demanding action against the rebels.
          Many have male relatives serving in Turkey's conscript army.

          Turkey and Iran say they will work together to defeat separatist Kurdish rebels active in both countries, as Turkey continues its military offensive.

          Comment


          • Re: Prospects of a Kurdish state and what it means for Armenia

            18/10/2011
            Ո՛Չ ԹՈՒՐՔԻԱՆ, Ո՛Չ ԷԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԵՎ ՀԱԶԻՎ ԹԵ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԷԼ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՔՐԴԵՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

            Քրդական գործոնն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, այդ թվում ամերիկյան և իրանական քաղաքականության համար։ Իրանում և Իրաքում ընդունվում է քուրդ ժողովրդի, քրդերենի և քրդական սոցիալ-մշակութային խնդիրների գոյությունը և, ի տարբերություն Թուրքիայի, առավելապես քրդաբնակ տարածքն անվանվում է Քրդստան։ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կան քրդական անվանումներ ունեցող բազմաթիվ փողոցներ և հաստատություններ։ Ի տարբերություն Թուրքիայի, ուր քրդերին քաղաքական և հասարակական հաջողություն է սպասում միայն այն դեպքում, եթե նրանք իրենց համարում են թուրքեր, Իրանում քուրդ բնակչությունն իսլամական հեղափոխությունից հետո ինտեգրվել է իրանական պետությանն ինչպես անհատական, այնպես էլ ազգային-համայնքային մակարդակով։ Քրդերն իրանական նկարագրի բաղկացուցիչ տարր են, որը բազմազգ բնույթ ունի։ Եթե առաջ քրդական խնդրի քննարկումը տեղի էր ունենում չորս պետությունների` Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի միջև, ապա իրաքյան պատերազմից հետո այդ խնդրի քննարկումը տեղի է ունենում արդեն կանոնավորապես Եվրոպայում և ԱՄՆ-ում, և հիմա այդ քննարկումներին անպայման մասնակցում են քրդերն այս կամ այն փուլից։ Քուրդ քաղաքական գործիչները, հակառակ տարածաշրջանի պետությունների շահերի, դարձել են տարածաշրջանային քաղաքական վերնախավի բաղկացուցիչ մասը։ Ընդ որում, այդ երկրների քաղգործիչները ոչ թե սոսկ հաշտվել են այդ հանգամանքի հետ, այլ սկսում են հասկանալ, որ քրդերի մասնակցությունը տարածաշրջանային քաղաքական գործընթացներին կարող է արդյունավետ դառնալ, այդ թվում ներտարածաշրջանային մրցակցության հունում, երբ քրդերի դիրքորոշումից կախված լինի այս կամ այն պետության դիրքորոշումը։ Լիբանանցի փորձագետների գնահատմամբ, որոնք աչքի են ընկնում Մերձավոր Արևելքի «փակ հասարակությունների» պայմաններում մտածողության և վարքագծի հարաբերական ազդեցությամբ, արաբ, որոշ չափով նաև իրանցի քաղգործիչները պատրաստ չէին այն բանին, որ քրդական կուսակցություններն ու կազմակերպություններն ինտեգրվեն ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ռազմավարական շահերին, դառնան ոչ միայն այդ պետությունների գործիքներ, այլև գործընկերներ։ Այդ երևույթն ընկալվում է որպես անակնկալ` ոչ միայն այն կապակցությամբ, որ քրդերը զգալի չափով պահանջարկված էին Իրաքի պատերազմի պայմաններում, այլև, որ արաբական աշխարհի երկրները և Թուրքիան, որոնց հետ երկար ժամանակ գործընկերային բարդ հարաբերություններ էին պահպանվում, միառժամանակ «փակված» էին հենց տարածաշրջանում քրդերի նոր դերի հաստատման շնորհիվ։ Քրդական քաղաքական կուսակցությունները կարողացան Իրաքում պատերազմի նախապատրաստման և անցկացման այնքան բարդ պայմաններում վարել արդյունավետ և տեխնոլոգիապես գրագետ քաղաքականություն, ինչի հետևանքով պարզ դարձավ, որ անցած տասնամյակներում քրդերը կարողացել են հաղորդակցվել քաղաքակիրթ գործունեության ձևերին ու եղանակներին և ոչ թե սահմանափակվել այն արմատականությամբ, որը ներհատուկ է ցանկացած ազգային ազատագրական շարժման։ Մերձավոր Արևելքի բոլոր շահագրգիռ պետությունները հասկացել են, որ եթե ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան վերջնական որոշում կայացնեն ձեռնամուխ լինելու Իրաքի հյուսիսում քրդական պետության անկախության միջազգային ճանաչման վերջնական փուլին, ապա տարածաշրջանի պետությունները ոչ մի իրական հնարավորություն չեն ունենա կանխելու այդ գործընթացը։ Այս կապակցությամբ, ձախ և ազատական ուղղության թուրք և իրանցի քաղաքական փորձագետներն ու մեկնաբանները բազմիցս ընդգծել են, որ ժամանակն է ոչ թե քննարկելու քրդական սպառնալիքի չափերը և այդ սպառնալիքի վերացման եղանակները, այլ քրդերի քաղաքական տարբեր կուսակցությունների հետ համագործակցելու ուղիները, պարզելու մի պետության հետ հարաբերություններում առավել նպաստավոր դիրքերը, որն այսպես թե այնպես ստեղծվելու է Հյուսիսային Իրաքում։ Հյուսիսային Եվրոպայի երկրների ձախ ազատական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք վաղուց և ակտիվորեն զբաղվում են քրդական խնդրով, ձգտում են Թուրքիայի և Իրանի քաղգործիչներին բացատրել այդ գործընթացի հեռանկարները և քրդերի իրավունքների ճանաչման անհրաժեշտությունը։ Քրդական քաղաքական կազմակերպությունները ոչ միայն հույսեր են կապում Եվրոպայի իրենց բարեկամների հետ, այլև ձգտում են վարել հավասարակշռման քաղաքականություն, օգտագործելով տարածաշրջանի պետությունների միջև եղած հակասությունները։ Քրդերի խնդիրն է չեզոքացնել մի պետությունը` մեկ ուրիշի դեմ իր գործունեությունն ակտիվացնելու նպատակով (օրինակ, ավելի վստահալից հարաբերություններ հաստատել Իրանի հետ` Թուրքիայի հանդեպ ճնշման քաղաքականություն վարելու համար)։ Սակայն եթե Իրաքի քրդերի «ժողովրդավարական կուսակցությունը» նախընտրում է չկորցնել ավանդական հարաբերություններն Իրանի հետ և սաստկացնել քաղաքական քայլերը Թուրքիայի հանդեպ, ապա Իրաքյան Քրդստանի «հայրենասիրական միությունը», ընդհակառակը, աշխատում է բավարարել ԱՄՆ-ի ձգտումը` Իրաքի տարածքից որոշակի սպառնալիք ստեղծելու Իրանի համար։ Ներկայումս այդ հակասությունները որոշ չափով կորցնում են հրատապությունը, երբ իրաքաքրդերը փորձում են մշակել ավելի համաձայնեցված քաղաքականություն, բայց, այսպես թե այնպես, քրդերը դեռ չեն հասել համախմբվածության։ Իրանցի փորձագետները պնդում են, թե ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված է քրդական պետության այնպիսի մոդելի ստեղծմանը, որը կողմնորոշված լինի ոչ թե տարածաշրջանային համագործակցության, այլ առճակատման սաստկացման, Մերձավոր Արևելքի շատ պետությունների համար սպառնալիքի ստեղծման, ուստի և այդ մոդելը մի ինչ-որ «կիսամեկուսական» գոյություն է ենթադրում։ Իսրայելցիները դա անվանում են «ամերիկա-իսրայելական» ծրագիր, նշելով, թե ԱՄՆ-ին և Իսրայելին պետք չէ տարածաշրջանին ինտեգրված քրդական ժողովրդավարական պետություն, որին խորթ լինեին իսլամական քաղաքական սկզբունքները։ Հիմա Իրաքում քրդական պետության ստեղծման հեռանկարների հանդեպ տարբեր դիրքորոշումներ են ձևավորվել, թեև բոլոր շահագրգիռ պետությունները ձգտում են ավանդական վերաբերմունք ցուցաբերել, այսինքն` հրապարակայնորեն ժխտել նման հեռանկարի հնարավորությունը։ Իրաքի քաղաքական խավը, փաստորեն, պատրաստ է Իրաքից քրդական հողերի առանձնացմանը, քանի որ երկրում ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս պաշտպանելու նրա քաղաքական-տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև, ըստ էության, ժխտելու Իրաքը երեք պետության տրոհելու հնարավորությունը։ Ընդ որում, կարող է առաջանալ նավթի հիմնական ակունքների վերահսկողության հարցը, բայց այդ հարցն էլ անլուծելի չէ, և կարող է լուծվել տեխնոլոգիական եղանակների կիրառմամբ։ Իրաքյան վերնախավն աներևակայելիորեն մասնատված է, անգամ կարելի է խոսել նրա քայքայվածության ու գլխիկորության մասին։ Նա ի վիճակի չէ ո՛չ կառավարելու իր երկիրը, ո՛չ էլ, առավել ևս, քաղաքական հեռանկար ծրագրելու։ Սուննի վերնախավը, փաստորեն, արդեն վճռել է ստեղծել իր պետությունը, ընդ որում, Բաղդադով, Քիրկուկի վերահսկողությամբ, քրդերին համարելով ավելի մեծ սպառնալիք, քան շիաներին։ Շիաներն ու սուննիները քրդերին համարում են օտար տարր արաբական աշխարհի համար, և մեծ հաճուքով կհամաձայնեն Իրաքից նրա հողերի առանձնացմանը։ Իրանը քրդերին համարում է շատ վտանգավոր և, միաժամանակ, իրավիճակային հավատարիմ գործընկեր։ Իրանցիները հասկանում են, որ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն կարող լիովին և տևական ժամանակով իրացնել իրենց խնամակալությունը Քրդստանի նկատմամբ, ինչը կհանգեցնի Իրանից այդ պետության մեծ կախման, քանի որ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ արաբական երկրները պատրաստ չեն և հազիվ թե հետագայում էլ ցանկություն ունենան դառնալու քրդերի գործընկերներ։ Իրանցիները սպասում են, թե երբ Իրաքյան Քրդստանը կհայտնվի իրանական քաղաքական ու տնտեսական ազդեցության հունում։ Իրանը Թուրքիայի հնարավորություններն ամեն կերպ խեղդելու ռազմավարություն է իրականացնում քրդերի օգնությամբ, և Իրաքում քրդական պետության ստեղծումն «աղետ» չի լինի Իրանի համար, ինչպես Թուրքիայի համար է։ Սիրիայի դիրքորոշումը, որն էլ ի՛ր Քրդստանն ունի, նպատակահարմար է գտնում քրդական պետություն ստեղծել Իրաքում, ինչի արդյունքում, հնարավոր է, սիրիացի քրդերի մի մասը կցանկանա տեղափոխվել այնտեղ, բայց Սիրիայի այս դիրքորոշման հիմքում ընկած է Թուրքիայի դեմ նոր դաշնակցի առկայության նշանակության ըմբռնումը։ Միաժամանակ, ուշադրության է առնվում այն, որ բացի Թուրքիա-Սիրիա-Իրան եռակողմ խորհրդակցություններից, որոնց հիմա չի կարող մասնակցել Իրաքը (որպես փաստացի արաբա-քրդական պետություն), երկկողմ խորհրդակցություններ են անցկացվում Իրանի ու Սիրիայի միջև, որոնց շնորհիվ հնարավոր է հետագա գործողությունների պլան մշակել քրդական քաղաքական հեռանկարի առնչությամբ։ Սիրիան և Իրանն այդ խորհրդակցություններում ներկայացնում են ոչ միայն հետախուզական ծառայությունների ու ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները, այլև արտաքին գործերի նախարարների տեղակալները։
            Քրդական հասարակական-քաղաքական շրջանակները միշտ էլ նպաստավոր միջավայր են եղել տարբեր պետությունների հատուկ ծառայությունների գործունեության և ամեն կարգի խարդախությունների համար։ Հատկանշական է, որ Քրդստանի արտաքին գործերի նախկին նախարար Նաջի Սաբրին, ըստ լրատվամիջոցների, ԿՀՎ-ի գործակալ է եղել։ Գտնվելով շատ բարդ քաղաքական պայմաններում, քրդական կազմակերպություններն ու նրանց գործիչները հարկադրված էին ուշադրության առնել և հաճախ առաջնորդվել այդ պետությունների ներկայացուցիչների գնահատականներով ու կարծիքներով։ Դա հաճախ հանգեցնում էր քրդական ազգային ազատագրական շարժման թուլացման և խարխլման, ծնում հակասական միտումներ ու գաղափարներ։ Վերջին երկու տասնամյակի ընթացքում քրդական կազմակերպությունները հարաբերական վստահալից հարաբերություններ են հաստատել Սիրիայի հետ և իրենց պայքարը կենտրոնացրել են Թուրքիայի և Իրաքի դեմ։ Դա պայմանավորված էր քրդերի հակաարևմտյան և հակաիսրայելական տրամադրություններով, քանի որ ԱՄՆ-ը և Իսրայելը համարվում էին Թուրքիայի դաշնակիցներ։ Այդ տրամադրությունները հատկապես տարածված էին Քրդստանի աշխատավորական կուսակցության շարքերում, որը գլխավորապես պայքար էր մղում Թուրքիայի դեմ։

            Comment


            • Re: Prospects of a Kurdish state and what it means for Armenia

              Իրաքի հյուսիս-արևելքի քրդական կազմակերպությունները, բնականաբար, ավելի շատ հակված էին համագործակցելու ԱՄՆ-ի և Իսրայելի հետ որպես Սադամ Հուսեյնի հակառակորդների։ Այդ ավելի քան մոտավոր գնահատականը, այնուամենայնիվ, արտացոլում է քրդական քաղաքական միջավայրում ազգային ազատագրական պայքարի և, համապատասխանաբար, նոր արտքաղաքական կողմնորոշման մի ինչ-որ նոր հայեցակարգի արմատավորման մեկնարկային դիրքը։ 1991-2003 թթ. ընթացքում, Իրաքի երկու պատերազմների միջև ընկած շրջանում, Իրաքյան Քրդստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների և հրահանգիչների խմբերի ներկայությունն այնքան էլ շոշափելի և համակարգված չէր։ Ամերիկացիներին ու բրիտանացիներին այդ շրջանում հետաքրքրում էին Իրանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի գործողությունների հետ կապված ամենաընդհանուր հարցերը։ 2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո ԱՄՆ-ը սկսեց մեծ հետաքրքրություն ցուցաբերել Իրաքյան Քրդստանի իսլամական կազմակերպությունների, և, առհասարակ, քրդական միջավայրի նկատմամբ։ Այն ժամանակ Սուլեյմանիայում ստեղծվեց ԿՀՎ-ի գրասենյակ, որը պաշտոնապես կոչվում էր «հումանիտար կազմակերպություն» և հանգրվանում էր Ատլանտայի նահանգում։ Մեծ Բրիտանիան Իրաքյան Քրդստանում ստեղծել էր կանոնավոր չվերթերի համար նախատեսված երկու ոչ մեծ օդանավակայան։ Այդ չվերթերն իրականացվում էին Հյուսիսային Կիպրոսի բրիտանական ռազմաբազայից և սպասարկվում էին, նախ և առաջ, Մեծ Բրիտանայի հետախուզական ծառայության գրասենյակների կողմից։ Իրաքի ռազմական գործողությանը նախորդած մեկուկես տարում Իրաքյան Քրդստանում արդեն ստեղծվել էր պատկառելի գործակալական ցանց, որն օգտագործվում էր բազմաթիվ ուղղություններով, առաջին հերթին` իրանական։ Ամերիկացիների և բրիտանացիների վերահսկողությամբ Իրաքյան Քրդստանը մաքրվեց Իրանի և Թուրքիայի գործակալներից։ Այդ գործունեության մեջ շատ էական աջակցություն ցուցաբերեց Իսրայելը, ինչը, ի միջի այլոց, միշտ չէ, որ ողջունվում էր Մեծ Բրիտանիայի կողմից, որը հանդես էր գալիս Իրաքյան Քրդստանի դեմ Իսրայելի նյութած պլանների դեմ։ Ներկայումս Իրաքյան Քրդստանում, համենայն դեպս, տարածաշրջանային կառավարության կողմից վերահսկվող տարածքում, փաստորեն ամբողջ օպերատիվ աշխատանքը կատարվում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների գրասենյակների գիտությամբ կամ լիակատար վերահսկողությամբ։ Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ քուրդ բնակչության հանրային գիտակցության մեջ հասցրել է արմատավորվել այն կարծիքը, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը «հայրենասիրական վարքագծի» կարևոր պայման է։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հատուկ հետազոտություն էին անցկացրել Իրաքյան Քրդստանում` պարզելու համար նրա տարածքում օդանավակայանների, ռադիոտեղորոշիչների, ռազմական բնույթի այլ բազաների, հաղորդուղիների կառուցման պայմաններն ու հնարավորությունները։ Այդ ծրագրերը վաղուց քննարկվել են Իրաքյան Քրդստանի քաղաքական ղեկավարության հետ` սկզբունքայնորեն, հաշվի առնելով քաղաքական և տնտեսական իրողությունները։ Դրա հետ մեկտեղ Իրաքյան Քրդստանում ավելի լայն ու հետևողական աշխատանք է կատարում Իսրայելը, որն զբաղվում է ռազմակրթական ծրագրերով, այդ թվում ուսումնական հաստատություններում պատրաստելով հետախուզության սպաներ և մասնագետներ։ Ընդ որում, սովորողներին պատվաստվում են վարքագծի, աշխարհայացքի և քաղաքական կողմնորոշման գաղափարախոսական որոշակի հմտություններ։ 2006 թ. սկզբից հատուկ Իրաքյան Քրդստանում առաջադրանքներ կատարելու համար ստեղծվել են վարձու զինվորական տիպի մասնավոր կազմակերպություններ, որոնք իշխանությունների հետ կնքել են իրենց աշխատանքը կանոնակարգող պայմանագրեր։ Հարկ է նշել, որ նախ բրիտանական, ապա նաև ամերիկյան գրասենյակներում ստեղծվել են քաղաքական նախագծման մասնագետների խմբեր։ Այդ խմբերը բազմանդամ չեն, նրանք չունեն բավականաչափ հստակ և որոշակի աշխատանքի պլաններ ու ղեկավարության ցուցումներ, նրանց իրավունք է տրված ինքնուրույն նախագծեր մշակելու։ Դրանք, ավելի շուտ, ստեղծվել են Իսրայելի օրինակով, որը զբաղվում է քրդերին առնչվող քաղաքական նախագծմամբ և դա անում է Իսրայելի համալսարանների ու քաղաքացիական վերլուծական կենտրոնների մակարդակով, բայց Իսրայելի հետախուզության և կառավարական հիմնարկների համար։ Բրիտանական ներկայացուցիչներն ապշած էին, երբ իսրայելցիները ցույց տվեցին, թե իրենք ինչ կերպ են մասնակցում Իրաքյան Քրդստանի քաղաքական կառույցներում տարվող կադրային քաղաքականությանն ու տարբեր նշանակումներին։ Դա իրարանցում առաջացրեց Մեծ Բրիտանիայում, որն առարկություն հայտնեց զինվորական կադրերի նշանակմանը Իսրայելի մասնակցության առթիվ։ Առայժմ պարտավորություններ կան, որ ոլորտը պետք է վերահսկվի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։ Բրիտանացի փորձագետների խոստովանությամբ, քրդերը շատ արագ են զարգանում, արագորեն ընկալելով արդի քաղաքական գաղափարները, և արաբներից տարբերվում են ավելի մեծ կարգապահությամբ և, լինելով բարդութավորված, ավելի ու ավելի են ձգտում ցուցադրել պետություն կառուցելու իրենց ունակությունը։ Իրաքյան Քրդստանում նկատվում են անվստահության տրամադրություններ, շատ քաղգործիչներ ավելի ու ավելի կասկածամիտ են դառնում, տարածված են «հակահետախուզական» տրամադրությունները, ընդհանուր կասկածանքը, ինչը հատուկ է այն քրդերին, ովքեր միշտ աչքի են ընկել միմյանց նկատմամբ վստահության պակասով, փոքր խմբավորումների շրջանակներից դուրս չգալու ձգտմամբ։ Այս ամենը շատ նպաստավոր ազդեցություն է գործում այդ երկրում իրավիճակը չարաշահելու, դիվերսիոն, հետախուզական և արմատական բնույթի տարբեր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորության վրա։ Ներկայումս Իրաքյան Քրդստանում կան առանձնացած խմբավորումներ, որոնք, այսպես թե այնպես, կողմնորոշվում, հովանավորվում և վերահսկվում են արտաքին ուժերի կողմից։ Բրիտանացի փորձագետները համոզված են, որ հետագայում քրդերն ավելի շատ արտաքին գործընկերներ կամ արտաքին «խնամակալներ» կունենան։ Կան առանձին նշաններ, որ բրիտանացի քաղաքական նախագծողներն առաջարկում են Իրաքյան Քրդստանում ձևավորել դաշնային պետական կազմավորում` բաղկացած երկու կանտոնից` հյուսիսային և հարավային, ուր կգերիշխի երկու առաջատար քաղաքական կուսակցություն։ Երևի խնդիր է դրվում մշակելու քրդական պետության առավելագույնս կառավարելի մոդել։ Վերջին երկու-երեք տարում, այսինքն` Իրաքի պատերազմի հիմնական փուլի ավարտից հետո, Իրաքյան Քրդստանի հանդեպ մեծ ակտիվություն սկսեց դրսևորել Սիրիայի հետախուզական ծառայությունը, զուգահեռաբար նաև այդ երկրի քաղաքական հիմնարկները։ Սիրիան որոշակի խնդիր ունի Իրաքյան Քրդստանում` կապված իր ազգային անվտանգության հետ։ Քաղաքական հարաբերությունների ոլորտում Սիրիան քուրդ քաղգործիչներին առաջարկում է իր միջնորդ դերը այն արաբական պետությունների հետ հարաբերություններում, որոնց հետ քրդերը տարբեր խնդիրներ են ունենում։ Սա շատ կարևոր ռեսուրս է քուրդ քաղգործիչների համար, ընդ որում, Իրաքի հյուսիսում քրդական պետության ուժեղացման համեմատ այդ խնդիրներն ավելի լուրջ ու ավելի առարկայական են դառնում և, իհարկե, քրդերը կարիք ունեն մշտական գործընկերոջ` ի դեմս արաբական աշխարհում այնպիսի ազդեցիկ պետության, ինչպիսին Սիրիան է։ Սիրիան լիովին օտագործում է քրդական գործոնը` տարածաշրջանում հակակշիռներ ստեղծելու համար, ունի նշանակալի փորձ և, թերևս, միակ պետությունն է Մերձավոր Արևելքում, որը, փաստորեն, երբեք բռնի քաղաքականություն չի վարել քրդերի նկատմամբ, և նրանց վստահությունը շահելու մեծ հույսեր ունի։ Բացի այդ, նախագահ Բաշար Ասադի իշխանության ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանը զուգընթաց ավելի ու ավելի զարգացում է ստանում Սիրիայի բազմազգության գաղափարը, որը ներառում է մի շարք ազգային ու կրոնական համայնքներ։ Այս կապակցությամբ Սիրիան, ըստ էության, առանց միտումի և ոչ պաշտոնապես առաջարկել է միասնական պետության կազմում քրդական խնդրի լուծման իր տարբերակը։ Դա արդի պայմաններում շատ ընդունելի է Իրաքի քուրդ քաղգործիչների քաղաքական կուսակցությունների համար, որոնք չեն պատրաստվում միջամտել սիրիացի քրդերի (թիվը հասնում է 1,5 մլն-ի) գործին։ Իրաքի քրդերը պիտի ջանան խարխլել քրդական խնդիրների առնչությամբ Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ավանդական դիրքերը, և այդ նպատակով Սիրիայի դերը կարող է շատ հետաքրքրական լինել։ Այս հանգամանքը կարող է հիմք դառնալ, որ Սիրիան օրինական հետախուզական դիրքեր ունենա Իրաքյան Քրդստանում, ինչպես արևմտյան տերությունները։ Եվրոպայում բնակվող, ձախ իսլամական հայացքներ ունեցող քուրդ մտավորականները երբեմն-երբեմն մամուլ են նետում Իրանի, Սիրիայի, Լիբանանի և Քրդաստանի մասնակցությամբ իրանա-շիական «գոտու» ստեղծման գաղափարը։ Այդ գաղափարը քաջ հայտնի և տարածված է, բայց այդ «գոտուն» Քրդստանի մասնակցությունը դարձել է այդ դատողությունների մի նոր տարր։
              Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

              Comment


              • Re: Prospects of a Kurdish state and what it means for Armenia

                10-ամյակների լռությունից հետո Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցնում նորից աղոթք է հնչում վիդեո
                17:37 . 22/10
                Ավելի քան մեկ տարի տեւած շինարարական աշխատանքներից հետո այսօր վերաբացվելու է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին: Ինչպես խոստացել էր Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը, Սուրբ Կիրակոսը վերաբացվում է ոչ որպես թանգարան: Եկեղեցու գմբեթին կտեղադրվի խաչ եւ անարգել կանցկացվեն եկեղեցական արարողություններ ու կհնչի աղոթք: Վերանորոգումն իրականացվել է Դիարբեքիրի քաղաքապետարանի եւ հայ համայնքի միջոցներով:
                Բազմաթիվ հայեր այս օրերին Դիարբեքիրում են` մասնակցելու Մերձավոր Արեւելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցու վերաբացմանը: Իսկ վաղը` Խաչի Գյուտիտոնին, Սուրբ Կիրակոսում վերաօծումից հետո առաջին անգամ կմատուցվի պատարագ: Դիարբեքիրում է նաեւ ՙԵրկիր մեդիա՚ հեռուսատընկերության նկարահանող խումբը: Վերաբացման արարողությունը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 18:30-ին: ՙերկիրն այսօրը՚ ուղիղ եթերում կներկայացնի բացման արարողության մանրամասները:

                video
                Last edited by Vrej1915; 10-22-2011, 08:39 PM.

                Comment


                • Re: Prospects of a Kurdish state and what it means for Armenia

                  Originally posted by Vrej1915 View Post
                  21 October 2011

                  They also suggest such military campaigns risk destabilising the region, with US troops due to depart from Iraq later in the year and neighbouring Syria struggling to suppress a pro-democracy movement within its own borders.
                  http://www.bbc.co.uk/news/world-euro...142?print=true
                  To see Kurdish-populated towns in northern Syria become PPK havens would serve Turkey right for meddling in Syrian affairs.
                  Plenipotentiary meow!

                  Comment


                  • Re: Prospects of a Kurdish state and what it means for Armenia

                    Originally posted by bell-the-cat View Post
                    To see Kurdish-populated towns in northern Syria become PPK havens would serve Turkey right for meddling in Syrian affairs.
                    I see you have received a paycheck from Turkey, didn't you? Stirring up troubles between Turkey and Syria!

                    Comment


                    • Re: Prospects of a Kurdish state and what it means for Armenia

                      Originally posted by Tigranakert View Post
                      I see you have received a paycheck from Turkey, didn't you? Stirring up troubles between Turkey and Syria!

                      HAHA! I know what you are doing so it's funny but when the p*ssy cat does it he is actually serious. It's still funny but sad too.
                      For the first time in more than 600 years, Armenia is free and independent, and we are therefore obligated
                      to place our national interests ahead of our personal gains or aspirations.



                      http://www.armenianhighland.com/main.html

                      Comment

                      Working...
                      X