Re: Regional geopolitics
Սիրիա են ուղարկվել ռուսական Су-34 ռմբակոծիչներ. լրատվամիջոց
29.09.15
Ռուսական 6 հատ Су-34 ռմբակոծիչ է ուղարկվել Սիրիայի Լաթաքիա քաղաքի մոտակայքում գտնվող ավիաբազա, ուր ավելի վաղ տեղակայվել էին ռուսական 28 մարտական ինքնաթիռներ, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով The Aviationist լրատվական կայքին։
Աղբյուրը նշում է, որ ռմբակոծիչները հետևել են Ռուսաստանի ՌՕՈւ-ի Ту-154 ինքնաթիռին։ Ավիախումբը թռել է Կասպից ծովի, Իրանի և Իրաքի վրայով՝ նախքան Սիրիայի օդային տարածք մտնելը։
Պենտագոնի և արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Լաթաքիայի մոտակայքում շարունակվում է ռուսական ավիաբազա ստեղծվել՝ Սիրիայի իշխող ռեժիմին օգնություն ցուցաբերելու նպատակով։
Համաձայն ամերիկյան արբանյակների տվյալների՝ ավիաբազայում տեղակայված են արդեն տասնյակ ռազմական ինքնաթիռներ, ինչպես նաև տասնյակ ուղղաթիռներ և այլ սպառազինություններ ու տեխնիկա։

Comment