Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Regional geopolitics

    25.01.2013
    ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ



    Արամ Սաֆարյան
    Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

    Վերջերս առաջին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայաստանյան եւ վրացական հասարակություններին առիթ տվեց մտորելու հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր ուղղությունների մասին: Լրատվամիջոցներն ու դիտորդները շտապեցին արձանագրել, որ այս այցը գլխավորապես հարգանքի տուրք էր մերձավոր հարեւանին եւ կրում էր ճանաչողական բնույթ: Այցին հետեւած բոլոր շահագրգիռ կողմերը արձանագրեցին, որ խոր անկեղծության եւ բարյացակամության մթնոլորտում անցած այս այցի ընթացքում վարչապետ Իվանիշվիլին կարողացավ ամբողջովին հասկանալ հարեւան Հայաստանի ակնկալիքը երկկողմ հարաբերությունների էլ ավելի խորացման դեպքում: Մեր մեծ տարածաշրջանի խնդիրներով զբաղվողները Վրաստանի նոր վարչապետի գլխավորած քաղաքական կոալիցիայից ակնկալում են քայլեր, որոնք կհանգեցնեն նախկինում առաջացած կնճիռների հարթմանը եւ կամրապնդեն հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը: Այս վերլուծականում փորձենք պարզել, թե ի՞նչ է իրականում հնարավոր հայ-վրացական բազմահազարամյա հարաբերությունների այս նոր հնգամյակում, կամ այլ կերպ ասած, ո՞րն է այն հնարավորի սահմանը, որը բաժանում է բարի ցանկությունները իրական գործողություններից:

    Քաղաքական վարքի տեսլականը

    Մենք առիթ ունեցել ենք Ազգի էջերում խոսելու հայ եւ վրաց բարեկամ ժողովուրդների բազմադարյա համակեցության ընթացքում մշակված վարքի կանոնների մասին: Վարչապետ Իվանիշվիլին ասում էր, որ Վրաստանում բոլոր ժամանակներում եղել են ծագումով հայ քաղաքական գործիչներ, եւ նրանք վատ չեն ծառայել Վրաստանին: Վրացիները հայերին, իսկ հայերը վրացիներին իսկապես շատ լավ են ճանաչում, եւ մեր պետությունների միջեւ ձեւավորված հարաբերությունների բարիդրացիություն եւ համագործակցություն ձեւակերպումը նվազագույնն է, որը կարելի է տալ: Վարչապետ Իվանիշվիլու մեծ քաղաքական ասպարեզ դուրս գալը, ինչպես մենք տեսանք նաեւ այս այցի արդյունքում, վրացական հասարակության ներսում միանշանակ եւ հանդարտ չի ընդունվել: Երեւանում նրա արած հայտարարությունները առիթ են դարձել նախագահ Սաակաշվիլու խիստ քննադատության համար, եւ դա վկայություններից մեկն է այն իրողության, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրություններն անցնելու են լարված քաղաքական պայքարի մթնոլորտում: Կարելի՞ էր արդյոք այս առաջին այցելության ընթացքում փոխանակվել լոկ քաղցրախոսություններով եւ բարեկամության հավաստիացումներով, թե՞ իրական հարեւաններին հարիր անկեղծությամբ նրան մատուցել երկկողմ հարաբերությունների քաղաքական օրակարգի ամբողջ համապատկերը, վիճելի հարց է: Ակնհայտ է, որ բարի ցանկություններով թելադրված նրա դատողությունները երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման վերաբերյալ Վրաստանում դիպան բազմաթիվ մարդկանց զգայուն թելերին, որոնք վերստին հայտարարեցին, որ առնվազն այսօրվա վրացիների սերունդը չի հաշտվելու Վրաստանի տարածքային ամբողջականության կորստի հետ, ինչպիսին որ այնտեղ գնահատվում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փաստացի անկախացումը: Քիչ հետո կքննարկենք այս խնդրի տնտեսական կողմը, իսկ առայժմ կարեւոր է հասկանալ, որ Վրաստանի վարչապետը Երեւանում անառարկելիորեն տեսավ, իր ձեւակերպմամբ, մեր համագործակցությունը ռազմավարական մակարդակի հասցնելու ճանապարհին ընկած մեծ ու փոքր իրական խոչընդոտները:

    Վրաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունի բազմաբնույթ եւ սերտ համագործակցություն, ինչը դիտորդներին հնարավորություն է տալիս ասելու, որ դա նույնիսկ որոշակի կախվածություն է, որը անտեսել հնարավոր չէ: 2008 թվականի օգոստոսյան դեպքերից հետո վրաց-ռուսական հարաբերություններն աննախադեպ վատթարացան, եւ դա ծանր ազդեցություն ունեցավ ոչ միայն Վրաստանի տնտեսության, այլեւ այդ դեպքերի եւ հաջորդած քաղաքական գործընթացներից ուղղակիորեն տուժող Հայաստանի վրա: Վարչապետ Իվանիշվիլին շատ խոշոր եւ շատ հաջողված գործարար է եղել: Նա չի կարող չիմանալ, որ Վրաստանում իսկապես ակնկալում են Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների այնպիսի նորմալացում, որոնց դեպքում վրացական գինիներն ու հանքային ջուրը կվերադառնան ռուսական շուկա, իսկ Ռուսաստանը էական ներդրումներ կկատարի վրացական տնտեսության մեջ: Ինպչես նշվեց, Վրաստանի այսօրվա քաղաքական գործիչների սերունդը եւ հասարակությունն իր ամբողջության մեջ տեսանելի ապագայում չի հրաժարվելու կորցրած տարածքները վերադարձնելու գաղափարից, իսկ սա նշանակում է, որ ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների արտակարգ ջերմացում դժվար է սպասել: Սակայն Սաակաշվիլու նախագահությունից հետո ռուս-վրացական հարաբերությունների որոշ ջերմացում ակնկալելը միանգամայն իրատեսական է, եւ սա ոչ միայն Հայաստանի ու Ռուսաստանի, այլեւ վրացական հասարակության դրական սպասումներից մեկն է: Հարցն այն է, թե ինչպիսի՞ տնտեսական ներկայություն կարող է խոստանալ Ռուսաստանը Վրաստանին հաղթահարելու կամ առնվազն հավասարակշռելու համար այն կախվածությունը, որը Վրաստանն ունի ադրբեջանական էժան գազից եւ թուրքական ոչ մեծ, բայց շոշափելի ներդրումներից: Նախագահ Սաակաշվիլին եւ նրա քաղաքական թիմը փորձում եւ փորձելու են վեր հանել այն սխալներն ու բացթողումները, որոնք, իրենց կարծիքով, անում կամ անելու է վարչապետ Իվանիշվիլու թիմը: Քաղաքական պայքարում միանգամայն հասկանալի այս մրցակցությունը, սակայն, կարող է պատճառ դառնալ, որ համարձակ քաղաքական քայլեր եւ նոր խոշոր ծրագրեր նախքան ընտրությունները պարզապես չիրագործվեն, այդ թվումՙ հայ-վրացական հարաբերությունների օրակարգում ընդգրկված բազմաբնույթ խնդիրների ուղղությամբ: Քաղաքական հա՞րց է արդյոք, թե՞ ոչ, օրինակ այն, որ Ամենայն հայոց կաթողիկոսը վրաց վարչապետից աջակցություն խնդրեց Վրաստանի հայկական դպրոցներում Հայոց պատմություն առարկայի դասավանդումը վերականգնելու համար: Հայտնի է, որ ժամանակին այդ առարկան հայկական դպրոցներում դասավանդվում էր, իսկ հետո դադարեցվեց: Քաղաքական մեծ կամք է պետք վրացական հասարակության համար անցավ այս կարգի որոշումները առաջ մղելու համար, մասնավորապես նախընտրական պայքարի ժամանակահատվածում: Նույնը վերաբերում է նաեւ Վրաստանում եւ Հայաստանում գտնվող այն վանքերի ու եկեղեցիների խնդրին, որոնք վերջին առնվազն 200 տարում վիճարկվել են որպես Հայ առաքելական կամ քաղկեդոնական (վրացադավան): Պարզ է, որ այս հարցում վերջին խոսքը պատկանելու է ոչ թե վարչապետ Իվանիշվիլուն կամ նախագահ Սաակաշվիլուն, որքան Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդին, ում քաղաքական հեղինակությունն ու ազդեցությունն ամենամեծն է Վրաստանում: Սակայն, իմ կարծիքով, այս հարցերի, հավասարապես նաեւ Վահագն Չախալյանի ազատ արձակման հարցի արծարծումը երեւանյան պաշտոնական այցի ընթացքում ինքնին դրական երեւույթ է, եւ երկկողմ հարաբերությունների իրական անկեղծության վկայություն:

    Տնտեսական իրողությունների թելադրանքը

    Վրաստանը տրանսպորտի եւ հաղորդակցությունների ասպարեզում Հայաստանի կարեւորագույն գործընկերն է: Վրաստանով է անցնում հայկական, նաեւ Հայաստանի համար նախատեսված բեռնափոխադրումների 70%-ը: Հայ վարորդները ամեն ձմեռ Վերին Լարսի անցակետում դիմակայում են բնակլիմայական հերթական աղետներին, եւ ձմեռները նրանց ապավինած մեր ձեռնարկատերերը վնասներ են կրում: Կար ծրագիր, ըստ որի կովկասյան լեռների միջով վրացիներն ուզում էին մի արտակարգ թանկ արժողությամբ թունել փորելՙ ձմեռային չորս ամիսների ընթացքում այդ հատվածում տրանսպորտային հաղորդակցությունը անխափան դարձնելու համար: Սակայն այսօր Վրաստանում խոսում են, որ այդ ծրագրի առաջխաղացումը կասեցված է թանկության պատճառով: Կվերադառնա՞ն արդյոք վրացական իշխանություններն այդ ծրագրին, թե՞ ոչ, տեսանելի հեռանկարում, այս պահին դժվար է ասել: Փոխարենը հաստատ կարելի է ասել, որ վրացական հասարակության մեջ, փաստորեն, սկսված է մեծ քննարկումն այն հարցի, թե ո՞ւմ եւ ինչքանո՞վ է ձեռնտու երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկումը: Վրաստանի տնտեսության եւ մասնավորապես տրանսպորտի խնդիրներին քաջատեղյակ փորձագետները վկայում են, որ իր ողջ տնտեսական շահով հանդերձ այս խնդիրը չի կարող անառարկելիորեն գայթակղիչ լինել Վրաստանի համար: Հայաստանի խոշորագույն բեռնափոխադրող Ապավեն ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանը նկատում է. Եթե Հայաստանում կա փոխադրման ենթակա ապրանք, ապա կփոխադրվի: Մենք դժգոհում ենք բեռնափոխադրման գներից եւ ուզում ենք այդ բաղադրիչը էժանացնել: Լավ ենք անում, սակայն չմոռանանք, որ ընդամենը քսան տարի առաջ մեկ կոնտեյների տեղափոխումը եվրոպական խոշորագույն նավահանգիստներ արժեր 4000 ԱՄՆ դոլար, իսկ մեկսենյականոց բնակարանը Երեւանում արժեր նույնքան: Այսօր նույն բեռը նույն նավահանգիստներ հասցնելը արժե երկու անգամ էժան, իսկ նույն բնակարանը` առնվազն հինգ-վեց անգամ թանկ: Կամ ի՞նչ ասեն բեռնափոխադրումների գների մասին, ասենք, Մոսկվայի կամ Ուրալի գործարարները, որոնց բեռները նավահանգիստներ հասցնելը արժե շատ ավելի թանկ, քան Հայաստանի բեռները մոտակա նավահանգիստներ հասցնելը: Ասվածից կարելի է անել մեկ հետեւություն. աբխազական երկաթուղու վերագործարկումը իսկապես ձեռնտու է Հայաստանն, եւ իրական հնարավորություն Ռուսաստանի եւ եվրասիական տարածքի հետ մեր տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար: Բայց սպասել, որ ներկրվող կամ արտահանվող ապրանքները դրանից էապես կէժանանան, արդարացված չէ:

    Կարծում ենք, որ այդ երկաթուղուն առնչվող հարցը շատ ավելի մեծ եւ շատ ավելի խորքային քաղաքական գայթակղիչ հեռանկարների միջոց է: Մենք տեսնում ենք տնտեսական ոլորտի խնդիրները, բայց սկսել ենք մոռանալ Ռուսաստանի եւ Աբխազիայի ծովափեր գնացող մեր հարյուրհազարավոր քաղաքացիների մասին, ովքեր քսաներկու տարի առաջ այդ հնարավորությունը ունեին, իսկ այսօր չունեն: Կամ Ռուսաստանի խոշորագույն քաղաքներ մեկնել ցանկացող ֆինանսական դժվարություններ ունեցող մեր հայրենակիցները կարող էին երթեւեկել հարմարավետ գնացքներով, այլ ոչ թե ավտոբուսներով` անընդհատ գերմարդկային ջանքեր գործադրելով եւ տիտանական դժվարություններ հաղթահարելով: Այլ կերպ ասած, եվրասիական ինտեգրման մեկնարկած գործընթացին Հայաստանի ավելի ակտիվ մասնակցության իրական խնդիրներից մեկը նախկինում խորհրդային տարածքի մաս կազմած մեր երկրի կտրված լինելն է այսօր: Սա մոտավոր դատողություն կարող էր լինել, սակայն, ավելի ճիշտ, ընդհանուր դատողություն է: Որովհետեւ ոչ միայն Հայաստանը կուզենար ավելի սերտորեն կապված լինել եվրասիական շուկաներին, այլեւ, համոզված եմ, վրաց հասարակության մեծամասնությունը: Եվ տնտեսական ու քաղաքական իրողությունների այս շրջապտույտի մեջ մենք կրկին վերադառնում ենք քաղաքական քայլերը իրական-անիրական դարձնելու հարցին:

    Ամեն տարի ավելի քան հարյուր հազար հայաստանցիներ մեկնում են Վրաստանՙ Աջարիայի ծովափերում հանգստանալու համար: Վրաստանի տարբեր քաղաքներում եւ շրջաններում հաջողությամբ տնտեսվարում են Հայաստանի տասնյակհազարավոր քաղաքացիներ: Վարչապետ Իվանիշվիլու կառավարման գալիք հնգամյակից հայաստանցիների եւս մեկ ակնկալիքը մեր տնտեսվարողների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի պահպանման հարցն է: Վրաստանի վարչապետը Երեւանում համակրանքով եւ ջերմությամբ է խոսել վրացահայերի մասին, ասելով, որ ինքը հայ ընկերներ ունի, եւ ոչ միայն Վրաստանում: Վրաստանում ապրում է ավելի քան երեք հարյուր հազար հայ (ամենահամեստ հաշվարկներով): Վրացահայ ընտրազանգվածը կարեւոր դերակատարություն կարող է ունենալ նաեւ գալիք ընտրություններում, եւ սա այն փաստարկներից մեկն է, որը օբյեկտիվորեն գոյություն ունի հայ-վրացական հարաբերություններում, եւ որը կարող է շարունակել դրական ազդեցություն ունենալ կուտակված հարցերը լուծելու համար:

    Վերջաբանի փոխարեն

    Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքներին վերաբերող Վրաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե այն պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ցավ պատճառեց հայաստանցիներին, բայց չդարձավ հակասությունները բորբոքելու թեմա: Շատերն են տեսնում, որ մեծ ազդեցություն եւ հեղինակություն վայելող վարչապետ Իվանիշվիլու թիմում կա քաղաքական փորձի որոշակի պակաս: Բարեկամները հույս ունեն, որ այդ փորձը կուտակելու, ուժեղանալու գործընթացը կզուգակցվի Վրաստանի առջեւ կանգնած բազմաբնույթ խնդիրների գործնականում հաղթահարմամբ: Խոսքը ամբողջովին վերաբերում է նաեւ հայ-վրացական հարաբերություններին: Արտասահմանյան դիտորդները ասում էին, որ նախագահ Սաակաշվիլու կառավարման շրջանի ամենամեծ հաջողությունը Վրաստանի քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն էր: Կփոխվի՞ արդյոք Վրաստանի արտաքին քաղաքականությունն այնպես, որ ավելի հավասարակշռված արձագանք տա մեր օրերի իրողություններին ու հրամայականներին: Սա է այն հարցը, որը հուզում է Վրաստանը սիրող եւ վրացիների հետ բազմադարյա համակեցության կանոններն անգիր իմացող հայաստանցիներիս:

    ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

    http://www.azg.am/AM/2013012516

    http://noravank.am/arm/articles/deta...LEMENT_ID=6856

    Comment


    • Re: Regional geopolitics

      
      Վրաստան նախագահ. Աբխազիայով անցնող երկաթուղին Կովկասում Ռուսաստանի ընդլայնվելու հնարավորությունն է



      Փետրվար 09, 2013
      Աբխազիայով անցնող երկաթուղին Կովկասում Ռուսաստանի ընդլայնվելու հնարավորությունն է։ Այդ մասին երեկ՝ փետրվարի 8-ի երեկոյան Հավլաբարի իր նստավայրից հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

      Երբ մենք այդքան խոսում էինք Կարս-Ախալքալակ երկաթուղու մասին, հարկ է նշել, որ այդ ճանապարհը մեզ Եվրոպա կտանի, դա Թբիլիսի- Լոնդոն երկաթուղին է: Ժողովուրդ, այդ ճանապարհը խնդիր դարձնելու առի՞թ է: Իսկ մենք կունենանք խնդիր, եթե ռուսական երկաթուղին տանենք Աբխազիայի միջով: Ձեզ ինչ է, թվում է, թե կլինի այն տեսահոլովակի նմա՞ն` Թբիլիսիում գնացք կնստենք եւ կհայտնվենք Սուխումո՞ւմ։ Ո՞վ մեզ կթողնի Սուխում մտնել։ Աբխազիայով անցնող երկաթուղին Կովկասում Ռուսաստանի ընդլայնվելու հնարավորությունն է, - հայտարարել է նախագահը, մեջբերում է Գռուզիա օնլայնը:

      Հիշեցնենք, Աբխազիայով անցնող երկաթուղու գործարկման խոսակցություններն աշխուժացել էին Վրացական երազանքի իշխանության գալուց հետո: Հայաստան այցի ընթացքում վարչապետ Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը ջանքեր է գործադրում այդ հարցի լուծման ուղղությամբ։ Վարչապետի խոսքերը հարոցել էին նախկին իշխող Միասնական ազգային շարժում կուսակցության, մասնավորապես՝ նախագահ Սահակաշվիլիի դժգոհությունը, որն այդ հայտարարությունը հակապետական էր անվանել:

      Իր վերջին մամուլի ասուլիսում վարչապետ Իվանիշվիլին հայտնել էր, որ Աբխազիայով անցնող երկաթուղու գործակումը ձեռնտու է բոլոր կողմերին:

      Comment


      • Re: Regional geopolitics

        Նոր Պետդեպն ու հին Եվրասիան

        Իգոր Մուրադյան
        Մեկնաբանություն - Շաբաթ, 09 Փետրվարի 2013, 13:02

        Ալբերտ Գոր-Ջորջ Բուշ մենամարտի ժամանակ ռուսաստանցի քաղաքական որոշ գործիչներ եւ ազգայնական բնույթի գաղափարախոսներ նամակով դիմեցին Բուշին՝ նրան աջակցություն հայտնելով: Ռուսաստանցի մի շարք լուրջ փորձագետներ, հրապարակային չհայտնելով սեփական կարծիքը, Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը խորհուրդ տվեցին աջակցել Բուշին եւ իրականացնել վճռական շրջադարձ ռուս-ամերիկյան հարաբերություններում:
        Սակայն Մոսկվային այն ժամանակ պարտադրվեց բացարձակ անհեթեթություն, եւ նա ոչ միայն մնաց նրբանկատ-չեզոք, այլեւ ցուցադրաբար հասկացնել տվեց, որ աջակցում է Դեմոկրատական կուսակցությանը: Դրանում կարեւոր դեր խաղացին նաեւ Իսրայելի բարեկամներն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ բուն Ռուսաստանում:
        Պետք է ասել, որ սկզբունքային հարցերի վերաբերյալ կողմնորոշումներին զուգահեռ, Բուշի ընտանիքը խիստ վիրավորված էր ռուսներից (այդ մասին ինձ մանրամասն ու առարկայական պատմել է Ջորջ Բուշ-ավագի ընկերը): Ներկայում վերջնականապես պարզ է դարձել, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի երկարաժամկետ, ռազմավարական հարաբերությունների ձեւավորումը կարող են հաստատել միայն հանրապետականները, որոնք այս թեմայով Մոսկվայի հետ պատրաստ են մանրամասն խոսակցության:
        Դեմոկրատները քաղաքականություն, հատկապես ԱՄՆ արտաքին քաղաքականություն չեն անում, նրանք ընդամենը հետ են մղում եւ ինչ որ չափով արդարացնում են սեփական մտադրությունները, վատ պատճենելով հանրապետականների քաղաքականության արդյունավետ քայլերը:
        Ներկայում, երբ Ջոն Քերրին պետք է բավական արագ կյանքի կոչի ազգային քաղաքականության առաջնահերթությունները, դեմոկրատների ոճն ու ձեռագիրը կդառնան ընդամենը ձեւականություն, իսկ իրականում ԱՄՆ ավելի ու ավելի է իրականացնելու այն խնդիրները, որոնք ավելի վաղ մշակել են հանրապետականները:
        Ջորջ Բուշ-Ջոն Քերրի նախընտրական արշավի ժամանակ ներկայիս Պետքարտուղարի համար բարդ էր որեւէ ինքնատիպ բան առաջարկել արտաքին քաղաքականության ոլորտում, քանի որ ստիպված էր ընդհանուր առմամբ կրկնել Բուշի քաղաքականության թեզերը: Հնարավոր է չափազանցություն է, սակայն պետք է հասկանալ, որ Քերրին առավել պրոհանրապետական տրամադրված դեմոկրատն է:
        Դատելով ամերիկյան քաղաքական վերլուծությունից, Քերրին ձգտելու է հաստատել ու պահպանել ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ առավել հիմնարարը, խուսափելով այս կամ այն ուղղությամբ արմատական քայլերից: Այսինքն, ԱՄՆ կշարունակի մնալ ազգային ռազմավարություններում ընդհանուր հայտարարի մեջ: Դա Օբամային թույլ կտա զերծ մնալ ընդդիմության ավելորդ նախատինքից, նվազեցնել լարվածությունն իստեբլիշմենտի շրջանում, բացառել կոպիտ վրիպումներն անվտանգության եւ արտաքին քաղաքականության մասով:
        Եվրասիայի եւ առաջին հերթին Ռուսաստանի ուղղությամբ ԱՄՆ կշարունակի այն քաղաքականությունը, որի հիմքերը դրվել են Բուշի նախագահության երկրորդ ժամկետում, այսինքն՝ ապահովել Մերձավոր Արեւելքում ամերիկյան քաղաքականության անալոգը՝ անվտանգության համար պատասխանատվությունը գցել տարածաշրջաններում գործընկերների եւ հակագործընկերների վրա: Այս քաղաքական մարտավարությունը, որը հաջողությամբ կիրառվել է Մերձավոր Արեւելքում, տրանսֆորմացվել է ռազմավարության, եւ հենց իր այդ որակով ու դերով ԱՄՆ-ում ճանաչվել է բավական հիմնավորված:
        Ներկայում Ռուսաստանին անհրաժեշտ է վստահելի հարաբերություններ հաստատել Հանրապետական կուսակցության առանձին ազդեցիկ շրջանակների հետ: Սակայն, ռուսաստանցի փորձագետների կարծիքով, չկա ոչ այդպիսի դրվածք, ոչ էլ կոնկրետ խնդիր: Ռուսաստանը, երեւում է, շարունակելու է հույս պահել վերաբեռնման դոկտրինի վրա, որը ներծծված է ձախ-լիբերալ գաղափարախոսությամբ, որը թեեւ ԱՄՆ-ում դարձել է խիստ պոպուլիստական, սակայն չի կարող դառնալ արտաքին քաղաքականության բազա: Առավել եւս, Դեմոկրատական կուսակցության ավանդական շատ համակիրներ ներկայում, տարբեր պատճառներով, մտադիր չեն աջակցել Օբամային արտաքին քաղաքականության մեջ, իսկ դա, երեւում է, մեծ նշանակություն ունի Ռուսաստանի արտաքին քաղաքականության ձեւավորման հարցում:
        Սակայն, ինչ է նշանակում Եվրասիայի հարցում պատասխանատվությունը գցելը: Դա նշանակում է, որ Ռուսաստանի վրա է գցվելու տարածաշրջաններում գործերի պատասխանատվությունը: Նկատի առնելով հանրապետականների լուրջ (եթե ոչ որոշիչ) դիրքերը Պենտագոնում եւ հետախուզական համակարգում, Ռուսաստանը կարող է ներգրավվել տարածաշրջանային ռազմական հակամարտությունների մեջ:
        Ընդ որում, նպատակները տարբեր են. ԱՄՆ վրայից հանել ռազմաքաղաքական բեռը, Ռուսաստանին հեռացնել հեռավոր տարածաշրջաններից, այդ թվում Մերձավոր Արեւելքից, Լատինական Ամերիկայից, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, Կենտրոնական Եվրոպայից եւ այլն, ստիպել Ռուսաստանին ծախսել հսկայական միջոցներ եւ այդպիսով վերջնականապես խափանել նրա տնտեսությունը, վարկաբեկել ռուսական զինված ուժերը, կասկածի տակ դնել ռուսական բանակի հարձակողական գործառույթը եւ Ռուսաստանին դնել խուլ պաշտպանության վիճակում, բարոյալքել ռուսական հասարակությանը, որը կարող է հանգեցնել ռուս ժողովրդի արմատական տրամադրությունների վերանայմանը, հակամարտություններ հրահրել Ռուսաստանի էթնիկ տարածաշրջաններում, իշխանության բերել կոլաբորացիոնալիստական հատկանիշներով նոր էլիտային, ինչն արդեն եղել է 90-ական թվականներին:
        Միեւնույն ժամանակ, տվյալ պայմաններում, կարելի կլինի վերահսկողության տակ առնել ռուսական բանակը եւ համապատասխանաբար՝ ՀԱՊԿ ռազմական պոտենցիալն ու աշխարհքաղաքական գործառույթները: Այն պայմաններում, երբ Ռուսաստանի ոչ միայն քաղաքական դասը եւ տնտեսական վերնախավը, այլեւ միջին խավը վերահսկողության տակ առնվեն, բավական հեշտ է չեզոքացնել բանակը եւ ռազմածովային նավատորմը, եւ Ռուսաստանն իր միջուկային պոտենցիալով կդառնա օկուպացված երկիր:
        Ռուսական հասարակությունը ներկայում ոչ մի հետաքրքրություն չունի սեփական զինված ուժերի հանդեպ եւ իրեն պահում է որպես ապակողմնորոշված զանգված: Դրանում շահագրգռված են օլիգարխական կորպորացիաները, որոնք ինտեգրված են միջազգային կապիտալին: Նրանք ֆինանսավորում են հայրենասիրական խմբերին ու կազմակերպություններին:
        Ընդ որում, ամենեւին էլ դրված չէ Ռուսաստանի ապակազմակերպման խնդիրը, քանի որ նրա զինված ուժերն աշխարհում, այդ թվում Եվրատլանտյան հանրությունում, ընկալվում են որպես Եվրասիայի ահռելի տարածքներում կայունության եւ անվտանգության գլխավոր գործոններից մեկը:
        Առավել սպասելի են հակամարտությունները Կենտրոնական Ասիայում, որտեղից ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն հանում են զորքը: Եթե Ռուսաստանը համարձակվի միջամտել այդ հակամարտություններին, նրան սպասվում է երկրորդ Աֆղանստան: Մոսկվան ներկայում հետեւում է, թե ինչպես են ԱՄՆ-ն եւ նրա եվրոպական գործընկերները, որեւէ նշանակալի ծախս չանելով, Թուրքիային հասցրել աղետի եզրին, Սիրիան եւ Իրաքը նրա համար վերածելով երկրորդ Վիետնամի:
        Հեն դա է պատասխանատվությունը գցելու քաղաքականության իրականացումը: Դրա հետ մեկտեղ, Թուրքիան եւ Ադրբեջանը դատապարտված են մեկուսացման եւ իրենց շահերի համակարգային անտեսման: Այս սկզբունքային ծրագրի գլխավոր նպատակը Չինաստանի գլոբալ զսպման քաղաքականությանը Ռուսաստանին ներգրավելն է:
        Ներկայում եւ տեսանելի հեռանկարում ՆԱՏՕ-ն իրականացնելու է ռեսուրսների տեղափոխման քաղաքականություն, որոշակի գործառույթներ ռազմական պոտենցիալից տեղափոխելով աշխարհքաղաքականություն, ինչը նշանակում է զինված ուժերի անբավարարության փոխհատուցումը տարածաշրջանային նոր գործընկերների ծառայություններով:
        Ոչ Հայաստանը, ոչ էլ Եվրասիայի այլ պետությունները չեն կարող անտեսել այդ ռազմավարությունը եւ խուսափել դրանում ներգրավվելուց: Հայաստանը չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ՆԱՏՕ մտնելու տեխնոլոգիա: Այդ պատճառով Հայաստանին ոչ թե ընտրության, այլ ավելի շուտ տարբեր ռազմավարություններում մասնակցության հնարավորություն է տրվում, ռազմավարություններ, որոնք ժամանակի հետ կդադարեն հակասել միմյանց: Հայաստանի համար տվյալ չափազանց բարենպաստ հեռանկարը կհաստատվի նաեւ նրանով, որ Չինաստանի ու ԱՄՆ միջեւ մրցակցությունը չի ընդունի դիմակայության ձեւեր:
        Այդպիսի դասավորության եւ նոր Պետդեպի աշխատանքի մեկնարկի կապակցությամբ Հայաստանին անհրաժեշտ է օգտվել հնարավորություններից եւ պարտավորեցնող հարաբերություններ հաստատել ԱՄՆ Հանրապետական կուսակցության հետ: Վաղ թե ուշ, տվյալ խնդիրը կսկսի լուծել նաեւ Ռուսաստանը:

        http://www.lragir.am/index.php/arm/0...nts/view/78385

        Comment


        • Re: Regional geopolitics

          TREND OF DECLINE IN AZERI OIL EXPORT: CESD FORECASTS DECLINE IN OIL OUTPUT BY 5% IN 2013

          http://azerireport.com/index.php?opt...3868&Itemid=52

          BAKU. February 7, 2013: Azeri oil export declined by 15.3% in January
          2013 compared with the previous month according to State Oil Company of
          Azerbaijan (SOCAR). The company reports that it exported 1.67 million
          tons in January 2013 (compared to 1.976 million tons in December). Last
          year's highest export occurred in July (2.36 million tons).

          In January 2013, 2,629 tons of oil was exported via Baku-Novorossiysk;
          242,339 tons via Baku-Supsa; and 1.439 million via Baku-Tbilisi-Ceyhan
          (BTC). "Over 2012, it was exported 25.006 million tons of oil,
          including 2.06 million tons via Baku-Novorossiysk, 2.7 million tons
          via Baku-Supsa and 20.199 million tons via BTC," - SOCAR reported.

          SOCAR says that the MEOD exports both its own oil and oil falling on
          the share of the government within PSA contracts.

          The put 2013's projections in perspective, SOCAR's oil products export
          dropped by 14.1% in 2012, as well - down from 1,448,068 tons in 2011
          to 1,243,742 tons last year.

          The assessment model of the Center for Economic & Social Development
          (CESD) also forecasts decreasing of oil production in Azerbaijan. 50.8
          million tons oil in 2010, 45.6 million tons in 2011 and 43.9 million
          tons last year, which was 6.9 million ton less than 2010's output.

          Meanwhile, the latest predictions confirm that oil production will
          decrease to about 33 million tons in 2015. Even with current prices of
          crude oil in the world market, State Oil Fund of Azerbaijan's (SOFAZ)
          assets will be totally spent within the budget lines if current
          unbelievable transfer levels persist. Maintaining such a high rate
          of transfers can result in negative consequences because of cutting
          budget expenditures due to potential lack of financial resources.

          CESD is not optimistic about SOCAR's oil output forecast for 2013,
          which projects an output of 44 million tons of oil in 2013, even
          though decline in this sector was already registered in the first
          months of year. CESD forecasts decline in oil output by 5% in 2013
          based on its econometric models and PSA matrix.

          According to the Production Share Agreement (PSA), oil reserves turned
          down starting in 2011. Considering that the Azeri-Chirag-Guneshli field
          currently has 3 billion barrels (of the initial 5 billion) reserve,
          production in paying quantities from the Azeri-Chirag-Guneshli field
          is estimated to end in 2019 (3 billion barrel /340 million barrel
          annual). Given that 2010 was the peak year of Azeri oil production, the
          descent began in 2011. Of course, the output will not stop immediately,
          but its reduction by 10 percent a year will be a severe blow.

          The BTC pipeline extends to 1768 km including 443km in Azerbaijan,
          248 km in Georgia and 1076 km in Turkey. The shareholders of the BTC Co
          pipeline company are BP (30.1%), SOCAR (25%), Chevron (8.9%), Statoil
          (8.71%), TPAO (6.53%), Itochu (3.4%), ONGC Videsh Ltd. (2.36%), ENI
          (5%), ConocoPhillips (2.5%), Inpex (2.5%), Total (5%) (CESD).

          Comment


          • Re: Regional geopolitics

            Ռուսաստանը կորցրել է մեծ տերության կարգավիճակը
            http://www.lragir.am/index.php/arm/0...nts/view/78416

            Իգոր Մուրադյան
            Մեկնաբանություն - Երկուշաբթի, 11 Փետրվարի 2013, 10:43

            Ով է ղեկավարում Ռուսաստանը
            Շատ տարիներ առաջ Իգոր Շաֆարեվիչը նկատել էր, որ Ռուսաստանի ազգային գաղափարի հարցը քննարկում է ով ասես, բացի ռուսներից: Անցել է բավական ժամանակ, եւ դժվար թե ինչ որ բան է փոխվել: Պարզվում է, որ Պուտինն ընդամենը ծածկույթ է շահերի շատ խմբերի համար, եւ որեւէ ազգային, սկզբունքորեն հավասարակշիռ քաղաքականության մասին չի կարող խոսք լինել:
            Իշխանությունից որոշակի գաղափարական հատկանիշի եւ էթնիկ պատկանելության ֆունկցիոներների դուրս մղումն ամենեւին էլ չի լուծել ռուսական ներքին ու արտաքին քաղաքականության համարժեքության հարցերը: Պուտինը եւ նրա շրջապատը թույլ են տվել կասկածի տակ դնել զինված ուժերի մարտունակությունը եւ պաշտպանության նախարարության ղեկավարության կոմպետենտությունը: Սկանդալն այն աստիճան մեծ է, որ նույնիսկ Պուտինի քաղաքականության քննադատները չեն համարձակվում վեր հանել ռուսական պետության խափանման այդ նախագծի բոլոր շրջադարձերը:
            Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ համառորեն կառչելով Մագնիտսկու ցուցակից, արեւմտյան ԶԼՄ-ները գործնականում անտեսեցին խոշոր սկանդալը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում: Համաշխարհային քաղաքական պրակտիկայի համար սա բավական սովորական իրավիճակ է, սակայն, ինչպես հայտնի է, Ռուսաստանում բանակն ավելին է, քան բանակը՝ այն ոչ միայն անվտանգության, այլեւ պետության գոյության երաշխավորն է:
            Տեսակետ կա, որ Ռուսաստանում անթույլատրելի է էթնիկ նացիոնալիզմը, այլ միայն՝ պետականը: Սակայն, դրանով հանդերձ, մոռացվել է քաղաքական նացիոնալիզմ հասկացությունը: Արդյունքում Ռուսաստանում ամուր եւ երկար ժամանակով հաստատվեց օլիգարխական խմբերի իշխանություն, որոնց համար ստեղծվել են առավել բարենպաստ պայմաններ:
            Երբեմն մոռանում են, որ օլիգարխական համակարգը, նախ, ունիվերսալ եւ տոտալ բնույթ ունի, իր տակ ճզմելով ողջ երկիրն ու հասարակությունը, եւ երկրորդ՝ այդ համակարգը սերտորեն ինտեգրված է օլիգարխիայի համաշխարհային համակարգին: Դա հանգեցնում է մտածողության եւ հասարակական գիտակցության էկոնոմիզացիային, ինչն այսպես թե այնպես պետությանը զրկում է քաղաքականություն, որպես այդպիսին, վարելու հնարավորությունից:
            Ընդ որում, պետք է նշել, որ Ռուսաստանում առկա է անցումային բնույթի օլիգարխական համակարգ՝ քաղաքական կոլաբորացիոնիզմի եւ կոմպրադորական տնտեսության ակնհայտ գծերով: Դա բավական բարենպաստ բուլյոն է ցանկացած մանիպուլյացիայի եւ շահերի առաջ մղման համար:
            Ներկայում ռուս պաշտոնական եւ կիսապաշտոնական փորձագետները փորձում են շրջանցել Հայաստանի շահերն անտեսելու խնդիրը, Ադրբեջանին զենքի մատակարարումը բացատրելով որպես Հարավային Կովկասում պարիտետային քաղաքականություն պահելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռության խախտումը թույլ չտալու միջոց, ինչն ինքնին նշանակում է Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների բացակայությունը:
            Չի բացառվում, որ դա արտահայտում է ռուսական քաղաքականության իրականությունը, սակայն եթե դա այդպես է, ապա դա անշնորհք ու հիմար քաղաքականություն է: Ըստ ամենայնի, Ռուսաստանը պարզապես փող է աշխատում (իր ռազմավարական գործընկերոջ արյան վրա): Դա խոսում է այն մասին, որ նրա քաղաքականությունում բացակայում է ռազմավարությունը, այսինքն՝ Ռուսաստանը կորցրել է մեծ տերության կարգավիճակը: Ոչ մի մեծ տերություն ժամանակակից աշխարհում իրեն այդպես չի պահում: Սակայն սա արդեն ծեծված թեմա է, եւ հայ հասարակությունը, եթե կարելի է այդպես արտահայտվել, յուրացրել է այդ ճշմարտությունը, թեեւ շարունակում է շատախոսել եվրասիական թեմաներով:
            Առաջանում է նոր հանգամանք: Մոսկվայում Հայաստանի բարեկամները բավական լավ են պատկերել Ադրբեջանի լոբբինգի սխեմաները (առանցքային ֆունկցիոներներ, գործունեության բնույթն ու մեթոդները, շահերի օբյեկտներն ու սուբյեկտները, տապալումներն ու հաջողությունները, ծառայությունների գինն ու վճարման ռեժիմը): Ներկայում Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները՝ թույլ չտալու համար աբխազական տրանսպորտային ուղղության ապաշրջափակումը:
            Ակնհայտ է դառնում, որ համապատասխան աշխատանք է տարվում Թբիլիսիում, որտեղ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը Սաակաշվիլին է: Սակայն, այդ գործունեությունը չի սահմանափակվում Թբիլիսիով: Ներկայում գլխավոր խաղադրույքը Մոսկվան է: Ստեղծված իրավիճակում, երբ Ռուսաստանի համար իրական հնարավորություն է ստեղծվել ուժեղացնելու սեփական ներկայությունը Հարավային Կովկասում, նախեւառաջ ռազմավարական դիրքերը, Ռուսաստանի ղեկավարությանը դժվար է համոզել մի կողմ գցել տվյալ հեռանկարը: Մոսկվայում ադրբեջանական լոբբիզմի ադեպտները բարդության առաջ են կանգնել՝ չկան ոչ փաստարկներ, ոչ էլ մոտեցումներ: Սակայն ռուսաստանցի քաղաքական գործչի, փորձագետի եւ չինովնիկի գլխավոր փաստարկը փողն է:
            Սկզբունքորեն, աբխազական տրանսպորտային ուղղության ապաշրջափակումը կարելի է խափանել, եթե աշխատանք տարվի Թբիլիսիում, Մոսկվայում եւ Սուխումում, համաձայնեցված եւ մասշտաբային: Խնդիրը միայն առաջարկվող փողի չափերի մեջ է՝ ադրբեջանցիները կառաջարկեն եւ կտան շատ: Խաղադրույքը բավական մեծ է՝ Հայաստանի ապաշրջափակումը: Մոսկվայում ըմբռնումով են վերաբերվում Թուրքիայի, Իսրայելի եւ ԱՄՆ հեռանկարային գործընկերոջ՝ Ադրբեջանի շահերին: Հանուն դրա՝ կարելի է Սաակաշվիլիին համդուրժել եւս մի քանի տարի:

            Comment


            • Re: Regional geopolitics

              GEORGIAN-OSSETIAN MEETING IN YEREVAN

              Vestnik Kavkaza, Russia
              Feb 13 2013

              Grigory Kalatozishvili, Tbilisi. Exclusively to Vestnik Kavkaza

              Recently an official meeting between experts and representatives of
              non-governmental organizations has taken place in Yerevan within the
              dialogue "A Point of View." Non-governmental organizations which were
              represented by the delegation from South Ossetia stated that their
              participation in the dialogue is "private." Official authorities of
              South Ossetia expressed their negative view on the meeting and stated
              that it wouldn't reflect official Tskhenval's opinion. The Georgian
              side didn't make such statements, but only because this meeting in
              Yerevan didn't draw attention of the society.

              In fact any dialogue of experts after the tragedy of August 2008
              enables us to imagine the gap between two societies, at least. And
              the meeting of civil society's representatives is even more effective
              than political talks, as social activists, experts, and civil activists
              are not obliged to hide their true views or opinions which are popular
              among population.

              The topics of the meeting were numerous: from the geopolitical
              context of the situation over the republic recognized by Russia to
              trade-and-economy cooperation and the notorious Ergnetski market on the
              border between Georgia and South Ossetia. The materials of the meeting
              confirm that civil society in Georgia, at least its representatives
              who spoke in Yerevan, is ready to reconsider significant principles
              of the official conception of "occupation" of Abkhazia and South
              Ossetia. Primarily, it is readiness to a direct dialogue between
              Tbilisi and Tskhinval within cooperation with Moscow.

              The state minister on reintegration of Georgia, Paata Zakareishvili,
              suggests recognition of Abkhazia and South Ossetia as "sides of
              the conflict", if not full participants of the process. However,
              it is still dim because the team of Premier Ivanishvili is afraid of
              accusations of "receding from the positions" and rejections of the
              concept of "occupation."

              It doesn't matter whether the concept is productive or not, but it
              is clear and reasonable, from the point of view of Georgian-Western
              relations. According to Saakashvili's team, if the problem of South
              Ossetia and Abkhazia will be considered by the West not through a
              paradigm "great post-imperial Russia and small Georgia which strives
              for independence", but in the context of relations between the Georgian
              state and one of ethnic minorities, the attitude to the problem by
              Western capitals can change. And not in favor of Georgia.

              That is why the idea proposed by representatives of Georgian
              non-governmental organizations on a direct dialogue with Tskhinaval
              under cooperation with Russia could be implemented only if Tbilisi
              dramatically changes its foreign political course.

              However, the thesis on a differentiated approach to Abkhazia and South
              Ossetia by Tbilisi is very interesting. It is true that the conflicts
              have their own specific peculiarities. But the idea of differentiation
              cannot be implemented without rejection of the "occupation" concept
              which requires one-sided attitude to the situation over the former
              autonomies of Georgia.

              It was suggested to restore trust and eliminate perception of Georgia
              as an enemy in the Ossetian society. However, "systematizing of
              democratic institutes at the political level and establishing the
              notion of "civil nation" at the social level" are not enough for this.

              The August events have taken place too recently to believe that the
              emotional background doesn't influence rational understanding of
              certain interests.

              The Caucasus issues expert Georgy Gvimradze voiced a "seditious"
              idea for the Georgian society that territorial integrity is not the
              primary goal, but a resource. But this sound though will hardly find
              support in the modern Georgian society which undergoes "an identity
              trauma" because of losing Abkhazia and South Ossetia.

              It is surprising that even in the "simple" issues of transport
              communications and people's free traveling the sides have no mutual
              understanding. Georgian social activists interpret it as free
              traveling all over Georgia, while their Ossetian colleagues mean
              getting Shengen visas.

              Numerous conflict interests and contradictions were discussed
              intensively. Despite the difficulty of settlement of the problem,
              both sides admitted that this knot couldn't be cut at one stroke.

              http://vestnikkavkaza.net/analysis/politics/36979.html
              Hayastan or Bust.

              Comment


              • Re: Regional geopolitics

                Իվանիշվիլին եւ Էրդողանը քննարկել են մեսխեթցի թուրքերի՝ Վրաստան վերադարձի հեռանկարը
                15/02
                http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=12356


                "Հաճելի է տեսնել, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դրական մոտեցում ունի 70 տարի առաջ իրենց օջախներից վտարված Ախալցխայի թուրքերի` Վրաստան վերադարձի հեռանկարի նկատմամբ": Հինգշաբթի օրն Անկարայում նման հայտարարությամբ հանդես եկավ թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Էրդողանն` իր վրաց պաշտոնակցի հետ մի քանի ժամ շարունակված բանակցությունների ավարտին:
                Ախալցխայի կամ մեսխեթցի թուրքերը մինչեւ 1944 թվականին Միջին Ասիա արտաքսվելը բնակվում էին Ջավախքին հարակից մի շարք շրջաններում: Վրաստանի իշխանությունները դեռ 90-ականների վերջին` Եվրոպայի խորհուրդ մուտք գործելու ընթացքում, պարտավորվել էին նպաստել մեսխեթցի թուրքերի հայրենադարձության գործընթացին, սակայն մինչ օրս որեւէ լուրջ քայլ այդ ուղղությամբ չեն ձեռնարկել:

                "Ազատություն" ռադիոկայնն է հայտնում, որ երեկվա բանակցությունների ընթացքում թուրքական եւ վրացական կառավարությունների ղեկավարներն անդրադարձան նաեւ Թուրքիայի տարածքում գտնվող վրացական հուշարձանների հարցին: Բիձինա Իվանիշվիլիի խոսքով` Արդահանից ոչ հեռու գտնվող երկու հուշարձանների վերանորոգման աշխատանքերին կհետեւեն նաեւ վրաց փորձագետները: Կողմերը քննարկել են նաեւ Աջարիայի տարածքում մզկիթի կառուցման վիճահարույց խնդիրը:

                "Մենք մանրամասն կերպով քննարկել ենք մշակութային ժառանգության հարցը, նաեւ մզկիթի կառուցման խնդիրը, որը, կարծում եմ, ի վերջո դրական լուծում գտավ", - նշել է Իվանիշվիլին։

                "Իշխանիի եւ Օշկիի տաճարների վերականգնման աշխատանքներին կարող են մասնակցել նաեւ վրաց ճարտարապետները", - հայտարարել է Վրաստանի վարչապետը:

                Ռեջեփ Էրդողանի խոսքով` տաճարների խնդրում եւս պաշտոնական Թբիլիսին եւ Անկարան կարողացան գալ ընդհանուր հայտարարի:

                Ինչ վերաբերում է երկկողմ տնտեսական կապերին, ապա այստեղ կողմերն արդեն իսկ լուրջ հաջողություններ են արձանագրել:

                "Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է: Մենք հակված ենք խորացնել այդ կապերը", - նշել է Էրդողանը:

                Իվանիշվիլիի խոսքով էլ` վրացական կառավարությունը պատրաստ է թուրք գործարարների համար երկրում հարմարավետ ներդրումային միջավայր ձեւավորել:

                Վրաստանի կառավարության ղեկավարին Անկարա կատարած այցի ընթացքում ուղեկցում էին տնտեսական բլոկի նախարարները, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

                Ուշագրավ է, որ Ալասանիայի օրակարգը եւս բավական հագեցած էր: Նա հանդիպել է թուրքական զինված ուժերի հրամանատարության հետ` քննարկելով թե՛ ՆԱՏՕ-ի անդամակցության եւ թե՛ տարածաշրջանային խնդիրներ:

                Անկարա ժամանելուց առաջ Ալասանիան նշել էր, որ մարտին պատրաստվում է մեկնել Հայաստան եւ Ադրբեջան:

                "Որեւէ պետություն միայնակ չի կարող ապահովել տարածաշրջանային անվտանգությունը: Մենք պետք է օգտագործենք ցանկացած ձեւաչափ` տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար, եւ այդ գործում Վրաստանն առաջատար դերակատարություն է ունենալու", - նշել էր Վրաստանի պաշտպանության նախարարը՝ թուրք գեներալների հետ հանդիպումից առաջ։

                Comment


                • Re: Regional geopolitics

                  PKK launches deadly attack on Turkish army

                  http://www.youtube.com/watch?v=9yAkDde2DPc

                  Comment


                  • Re: Regional geopolitics

                    Originally posted by retro View Post
                    PKK launches deadly attack on Turkish army

                    IS THIS NEW?
                    No trace of this found on other sources today??

                    Comment


                    • Re: Regional geopolitics

                      Originally posted by Vrej1915 View Post
                      IS THIS NEW?
                      No trace of this found on other sources today??
                      or is this dating: 19 jun 2012 ??

                      Comment

                      Working...
                      X