Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Regional geopolitics

    «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #195, 03-11-2012



    Միջազգային
    Տեղադրվել է` 2012-11-02 23:19:22 (gmt +04:00)

    ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՅԹԱՔՈՒՄ Է ԴԱՄԱՍԿՈՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

    Թարգմ. Հ. Ծ.

    Ստորեւ թարգմանաբար «Ֆայնենշըլ թայմս» թերթի հոկտեմբերի 25-ի համարում տպագրված Ֆիլիպ Սթիվենսի հոդվածը վերոնշյալ խորագրով:

    Բացի արեւմուտքի խնդիրներիցՙ մնացյալներն էլ խնդիրներ ունեն: Վերցնենք, օրինակ, Թուրքիան, որ մի քանի տասնյակ տարի առաջ օսմանյան գարուն էր նախատեսում: Այժմ, հոգնած ու ձանձրացած Եվրոպայի մերժումներից, նա որոշել է առիթը բաց չթողնել արեւելքում: Տնտեսությունը բարգավաճում էր եւ հին թշնամիներից նա կարողացել էր ընկերներ ձեռք բերել: Արաբ բռնակալների անկումով եւ Մ. Նահանգների իշխանության նվազումով Մերձավոր Արեւելքը խոստանում էր ինքնուրույն լուծել իր խնդիրները, եւ ինչը՞ կամ ո՞ր երկիրը կարող էր ավելի լավ ու տիպար-օրինակ ծառայել, քան Թուրքիան այդ նորաթուխ արաբական ժողովրդավարությունների համար:

    Ստամբուլը դեռեւս առաջ է գնում աճող տնտեսության (եթե նույնիսկ տեմպերը նվազել են զգալիորեն) քաոսային էներգիայի շնորհիվ: Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության իսլամիստական կառավարությանը չի սպառնում որեւէ լուրջ քաղաքական ընդդիմություն: Այդ կուսակցությունը դաշնակիցներ ունի «Մահմեդական եղբայրներ» շարժման մեջ Եգիպտոսում եւ այլուր: Այս բոլորին գումարած` Էրդողանն ունի նաեւ անձնական դրդապատճառներ. նա մտադիր է վարչապետությունից անցնել նախագահական գերհագեցած պարտականությունների կատարմանը:

    Բայց թուրք առաջնորդը այնուամենայնիվ սահմանն անցնում է: Երկրի ներսում անհանդուրժողականությունը այլախոհների նկատմամբ աճում է. կառավարությունը հետապնդում եւ հաճախ բանտարկում է մամուլում եւ այլուր քննադատաբար հանդես եկողներին: Պրն Էրդողանի աճող ինքնավստահությունը ձեռք է բերել որոշակիորեն ավտորիտար սահմաններ: Երկրից դուրսՙ տարածաշրջանում ղեկավար դերի ձգտումը հանգեցրել է լուրջ իրադարձությունների:

    Ոչ վաղ անցյալում Անկարան շեփորահարում էր «հարեւանների հետ խնդիրներ չունենալու» արտաքին քաղաքականությունը: Թուրքիան պիտի լիներ բոլորի եւ յուրաքանչյուրի ուժեղ եւ վստահելի գործընկերը:

    Այժմ նա իրեն պատերազմի եզրին է զգում Բաշար ալ Ասադի սիրիական կառավարության հետ եւ չափազանց անհամերաշխ է ինչպես Իրանի եւ Իրաքի, այնպես էլ Ռուսաստանի հետ:

    Սիրիան դավանանքային հակամարտության թատերաբեմ է դարձել: Մասնատված ընդդիմությունն իր սուննի պաշտպաններն ունի Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, Հորդանանում եւ Ծոցի երկրներում: Նրան նաեւ լայնորեն աջակցում է Արեւմուտքը: Ասադի ալավիների իշխանությանը նեցուկ են կանգնում Իրանի եւ Իրաքի շիա մահմեդականները: Նաեւ Ռուսաստանը, ՄԱԿ-ում որոշումների վրա ազդելու իր լիազորություններով:

    Լիբանանը դարձյալ խրվել է դավանանքային հորձանուտի մեջ: Քաթարն ու Սաուդյան Արաբիան Թուրքիայի միջոցով զենք են մատակարարում Սիրիայի ապստամբներին: Դամասկոսն իր հերթին փոխադարձում էՙ պաշտպանելով քուրդ անջատողականներին, որոնք Անկարայի դեմ են դուրս գալիս: Խնդիրն ավելի է բարդանում այն պատճառով, որ Թուրքիայի շիա փոքրամասնությունից շատերը կարեկցանք են տածում սիրիացի ալավիների նկատմամբ:

    Իհարկե, այդ խառնաշփոթի համար Էրդողանին մեղադրել չի կարելի: Թունիսում, Լիբիայում եւ Եգիպտոսում ժողովրդական ապստամբություններից հետո Թուրքիան չէր կարող վայրագ ճնշումներ բանեցնող որեւէ բռնակալի պաշտպանել: Որոշ ժամանակ առաջ Ասադը հետ էր կանգնել ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու Էրդողանին տված իր խոստումից: Նա նախընտրում է հրետանային կրակոցներ տեղացնել Սիրիայի քաղաքացիների դեմ: Թուրքիան, համենայն դեպս, սխալ հաշվարկ էր կատարել: Էրդողանի կուսակցությունը դանդաղել էր թիկունք կանգնել Լիբիայում Քադդաֆիի դեմ դուրս եկած ապստամբներին, եւ Էրդողանը չէր ցանկանում նույն սխալը կրկնել, երբ ցուցարարները փողոց դուրս եկան Սիրիայում: Նա որոշեց շուտափույթ վերջ դնել Դամասկոսի իշխանությանըՙ առանց հաշվի առնելու իր հնարավորությունները: Նա թերագնահատեց ասադամետ ուժերի ճկունությունը եւ միեւնույն ժամանակ գերագնահատեց բռնի ուժով նրան գահընկեց անելու Մ. Նահանգների ցանկությունը:

    Թուրքական հռետորությունը դեռ շարունակում է առաջ անցնել տեղի ունեցող զարգացումներից: Արեւմտյան պաշտոնյաները գտնում են, որ Սիրիայի առաջնորդը իր հրամանատարության ներքո ունի հավատարիմ ստորաբաժանումներ, որոնց գումարվում են նաեւ «շաբիհա» կոչված հատուկ ջոկատայինները, որոնք պատասխանատու են քաղաքացիների դեմ գործած բռնությունների մեծ մասի համար: Բացառելով իր անմիջական շրջանակից պետական հեղաշրջման եւ Մոսկվայի տրամադրությունների փոփոխման հնարավորությունները, չի կարելի ասել, որ Ասադը չի կարողանալու դիմանալ դեռեւս որոշ ժամանակ, մանավանդ որ ընդդիմությունը բաժանված է եւ զենքի խիստ պակաս է զգում:

    Պաշտոնական տվյալներովՙ ավելի քան 100 հազար սիրիացիներ ապաստան են գտել Թուրքիայում: Իրական թվաքանակը կարող է կրկնակին լինել: Թուրքական բանակի եւ ասադամետ ուժերի միջեւ փոխհրաձգություններն առայժմ հնարավոր է եղել զսպել նաեւ այն պատճառով, որ Թուրքիայի հանրային կարծիքը դեմ է սրելու լարվածությունը: Բայց հաշվի առնելով, որ երկու կողմերի բանակներն էլ կազմ ու պատրաստ սպասողական վիճակում են, կարելի է ասել, որ պատերազմը սարերի հետեւում չէ:

    Պրն Էրդողանը կարծես չի հասկանում իր դժվարին կացության հեգնանքը: Երկար ժամանակ չի անցել այն օրից, երբ Թուրքիան ողջունում էր, որ Ամերիկան հետ է քաշվում տարածաշրջանային իր գերիշխանությունից: Այժմ ողբում է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է առաջնորդի դերը կատարել այդ նույն տարածաշրջանում: Ապստամբներին Մ. Նահանգները առաջարկել է գործնական եւ հետախուզական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաեւ մարդկային օգնություն մատակարարել գաղթականներին: Մինչդեռ Անկարան ցանկանում է բուֆերային գոտիներ ցամաքի վրա եւ ոչ թռիչքային գոտիներ օդային տարածքում: Մ. Նահանգների պատասխանը դրան այն է, որ բավականաչափ մարտավարական շահեր չունի այնտեղ, որպեսզի իր զորքերը վտանգի ենթարկի: Միեւնույն ժամանակ Մ. Նահանգները վախենում է, որ «չափավոր» ապստամբներին մատակարարվող գերարդիական զենքերը կարող են շուտով հայտնվել ջիհադի պատրաստ խմբավորումների ձեռքերում, որոնք միացել են սիրիացի ապստամբներին եւ պաշտպանում են նրանց դատը:

    Պրն Էրդողանը հույս ունի, որ վերընտրված Օբաման կամ նորընտիր Ռոմնին ավելի պատրաստ կլինեն խիզախ քայլերի դիմելու: Չէ՞ որ նրանք էլ են համամիտ Թուրքիայի գլխավոր նպատակին, որն է փոխել իշխանությունը Դամասկոսում: Ինչքան երկարի քաղաքացիական պատերազմը, այնքան ավելի հնարավոր է, որ Սիրիան էլ, Լիբանանի պես, խրվի երկարատեւ դավանանքային հակամարտության մեջ:

    Թվում է, թե պրն Էրդողանը անտեսում է իր ներկա դժվարությունների տրամաբանությունը: Նա շարունակում է երկար ճառեր արտասանել Մերձավոր Արեւելքում Թուրքիայի նոր դերակատարման մասին, առանց նույնիսկ հարեւանցիորեն ակնարկելու Եվրոպայի հետ իր տնտեսական կապերի կամ էլ Մ. Նահանգների հետ անվտանգության վերաբերյալ իր հարաբերությունների մասին: Տպավորությունն այն է, որ Թուրքիան կարծես ընտրություն պետք է կատարի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Իրականությունն այն է, որ արեւմտյան «խարիսխ» ունենալը արժեքավոր լծակ է Արեւելքում:

    Իրաքյան պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում ընդհանուրի գիտակցությունը այն է, որ ոչ Մ. Նահանգները, ոչ էլ Եվրոպան այսուհետեւ չեն կարող հույս ունենալ, որ Մերձավոր Արեւելքում կփոխեն աշխարհաքաղաքական մթնոլորտը: Եվ դա չի նշանակում բոլորովին, որ նրանց փոխարեն Թուրքիան կամ մեկ ուրիշը կարող են ստանձնել այդ դերակատարությունը:

    Comment


    • Re: Regional geopolitics

      BAKU WARNS GEORGIA AGAINST BOOSTING TIES WITH ARMENIA

      November 7, 2012 - 22:30 AMT

      PanARMENIAN.Net - An Azeri parliamentarian slammed possible restoration
      of Russia-Armenia railway connection (through Abkhazia), hinted at
      by Georgian Prime Minister Bidzina Ivanishvili, Day.az said.

      "Should the railway connection with Armenia be restored, Azerbaijan
      may support separatist regimes of Abkhazia and South Ossetia," Musa
      Qasimli threatened.

      Qasimli further expressed concern over Georgia's pro-Armenian stance,
      urging Georgia to remember that its social and economic situation
      directly depends on Azerbaijan.

      As Azeri MP noted, Baku could take retaliatory measures, were Tbilisi
      to continue with its policy line.

      "Ivanishvili must realize that Tbilisi will be the first to suffer
      from a rift in strategic ties with Baku," the MP concluded.
      Hayastan or Bust.

      Comment


      • Re: Regional geopolitics

        This Pal, called Ariel Kohen is a well known 'mercenary', paid officially by Baku.
        But I can not find his original declaration, the one that enraged Manucharian.
        I could not find it on VOA site.
        Does anybody have a clue of it?

        ---------


        Analyst: Ariel Cohen's provocative statements are a direct way towards new deaths on both sides of the Nagorno-Karabakh conflict
        Friday, November 16,
        ARMINFO


        Ariel Cohen's provocative statements are a direct way towards new deaths on both sides of the Nagorno-Karabakh conflict. They may undermine the Nagorno-Karabakh peace talks and may provoke even more interethnic hatred among certain people, member of the Karabakh Committee, national security advisor of the first president of Armenia Ashot Manucharyan said in an interview to ArmInfo, when asked to comment on the article published by Senior Research Fellow for Russian and Eurasian Studies and International Energy Policy at the Heritage Foundation Ariel Cohen on the Voice of America website.

        Cohen's article says that Armenia's attack on Azerbaijan's infrastructures would be a disaster for the whole region and might
        affect Russia, Europe and even the United States. And so, Cohen urges the West to prevent this tragic outcome by forcing Armenia to give up its escalation policy.

        "First of all, I would like to say that the parties to the Nagorno- Karabakh conflict cannot start a war now for a whole number of
        geopolitical reasons, nor will the West be able to do anything should there be something initiated by Russia," Manucharyan said.

        He believes that by making such risky and groundless statements Cohen is openly provoking a new war in the South Caucasus. "The Hague Tribunal must react in some way to such an activity, but if it does not, it will give one more ground for one to doubt its efficiency and to suspect it of corruption – for except money, the Baku regime has nothing in common with any of the nations living in the South Caucasus and in the area called the Republic of Azerbaijan," Manucharyan said.

        According to the expert, the so-called international forces have traditionally been engaged in fanning hostility between different people in different areas of the world in an attempt to push their personal interests.

        "So, I see nothing new in this article by a provocateur like Cohen," Manucharyan said.
        Last edited by Vrej1915; 11-18-2012, 02:32 PM.

        Comment


        • Re: Regional geopolitics

          Էրդողանը Ռուսաստանի հայտարարությունները սխալ է համարում

          Նոյեմբեր 23, 2012
          Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ-ի արած հայտարարությանը, թե Թուրքիան պետք է զերծ մնա թուրք-սիրիական սահմանի ռազմականացումից։

          Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Սիրիայի հետ սահմանին Patriot հրթիռների տեղակայման համար ՆԱՏՕ-ին դիմելու համար Ռուսաստանը զգուշացում է արել, հայտարարել է, թե սխալ է համարում Ռուսաստանի արած հայտարարությունը։

          «Սխալ է՝ քեզ չվերաբերող Թուրքիայի ներքին հարցին վերաբերվել իբրեւ քո հարցին։ Այստեղ հրթիռները տեղակայվում են պաշտպանական նպատականերով»,-ասել է Էրդողանը։

          Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել էր, թե Մոսկվան տագնապալի ազդանշան է համարում թուրք-սիրիական սահմանի ավելորդ ռազմականացումը:

          Comment


          • Re: Regional geopolitics

            Հայաստանը կդառնա կամ զոհ, կամ կլինի «ժանդարմ»

            ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
            Մեկնաբանություն - Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2012, 18:23

            Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը հայտարարել է, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի երկու լուր ունի՝ լավ եւ վատ: Լավն ըստ նրա այն է, որ համանախագահները շարունակում են խաղաղ բանակցության գործընթացը պահպանելու ջանքը: Իսկ վատ լուրը, ըստ քաղաքագետի, այն է, որ դեռեւս չկա այնպիսի առաջարկ, որի շուրջ կողմերը կգան համաձայնության եւ կստորագրեն շրջանակային փաստաթուղթ, ու կշարունակվի ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը:
            Այդ «բացակայությունը» Հայաստանում շատերն են վատ լուր համարում: Թվում է, որ երբ լինի «լավ» լուրը եւ կնքվի բաղձալի համաձայնագիրը, տարածաշրջանն ու Հայաստանը կընկղմվեն խաղաղության եւ բարեկեցության ավազանում եւ կվայելեն կյանքը: Միգուցե պատկերացումները մինչեւ վայելք չեն հասնում, բայց մոտենում են դրան՝ հասնելով վատի ու լավի համեմատության:
            Հավատու՞մ են արդյոք մարդիկ, որ խաղաղության համաձայնագրից հետո Ադրբեջանը դադարելու է զինել իր բանակը եւ այլեւս չի պատրաստվելու Թուրքիայի հետ համատեղ որեւէ կերպ խժռել Հայաստանը: Հավատու՞մ են արդյոք մարդիկ, որ խաղաղության համաձայնագրից հետո Հայաստանը կարիք չի ունենալու ահռելի միջոցներ ծախսել իր եւ Ղարաբաղի պաշտպանական համակարգի վրա՝ շարունակաբար կատարելագործելով այն: Կասկածու՞մ են արդյոք մարդիկ, որ վերադառնալով իրենց բնակության վայրերը, ադրբեջանցի մի քանի հարյուր հազար փախստականները մի քանի տարի հետո դեմոգրաֆիական ագրեսիայի միջոցով հետ են բերելու Ղարաբաղի պատերազմում իրենց կորցրածը, ու դեռ մի բան էլ ավելի:
            Անկախության տարիների ընթացքում, պատերազմի հրադադարից հետո, քաղաքական եւ փորձագիտական դասի գերակշիռ մեծամասնության աշխույժ, նախաձեռնողական գործունեության հետեւանքով, Ղարաբաղի հաղթանակը վերածվեց Հայաստանի զարգացման բեռի, եւ հասարակական մտայնություն ձեւավորվեց, որ զարգացման բեռից ազատվելու համար պետք է ազատվենք հաղթանակի մի մասից: Այլապես, ըստ այդ մտայնության, մենք ոչ միայն չենք կարող զարգանալ ու լինել մրցունակ պետություն եւ հանրույթ, այլ նույնիսկ կդառնանք «աչքի փուշ» աշխարհի համար, որ չենք նպաստում տարածաշրջանային խաղաղությանը:
            Մտածե՞ց արդյոք այդ նախաձեռնողականության կրողներից որեւէ մեկը, որ Հայաստանը կարող է գոնե փորձ անել աշխարհին ներկայացնել տարածաշրջանային խաղաղության այլ կոնցեպտ, որի առանցքը ոչ թե Հայաստանի եւ Ղարաբաղի հաղթանակի մի մասը զիջելն է, այլ եղածն ավելի պահելն ու ամրացնելը: Կամ, մտածե՞ց որեւէ մեկը, որ աշխարհը կարող է հենց այդպես էլ մտածել, ու զարմանալ՝ որ Հայաստանում հանրույթի գերակշիռ մեծամասնությունը մտածում է հակառակ կերպով:
            Մինչ Ղարաբաղի հակամարտության կարգավորման լավ ու վատ լուրերը տարբերակելը, անհրաժեշտ է ուսումնասիրել ռեգիոնալ ստատուս-քվոյի ներկայիս քարտեզը, ու պարզ կլինի այն ներդաշնակությունը, որ տարածաշրջանում հաստատել է հայկական հաղթանակը: Ո՞վ կների այն ազգին, ժողովրդին, հասարակությանը, որն իր հազարավոր զավակների կյանքի գնով հաստատում է համաշխարհային նշանակության այդ ներդաշնակությունը, իսկ հետո իր իսկ ձեռքով հանում այն աճուրդի: Շատերն իհարկե կձգտեն օգտվել դրանից, բայց չի ների ոչ ոք, որովհետեւ ազգը, ժողովուրդը կամ հասարակությունը՝ որ պատրաստ է աճուրդի դնել իր իսկ զավակների կյանքով նվաճած ռեսուրսը, վաղը կարող է աճուրդի հանել ձեռքի տակ եկած ամեն ինչ:
            Այդպիսի հանրույթի հետ գերադասում են գործ չունենալ, այլ ընդամենն իշխել, որովհետեւ միայն դա է երաշխավորում անցանկալի անակնկալ առեւտրից:
            Հայաստանն ու Ղարաբաղն ունեն տարածաշրջանային երկարաժամկետ կայունությանն ու խաղաղությանը նպաստելու մի առարկայական եւ արդյունավետ տարբերակ՝ դրսեւորել սեփական հաղթանակը պահելու կամք, ինչի գրավականն իհարկե արդարության եւ օրինականության վրա հիմնված պետական ու հասարակական կարգի ձեւավորումն է, որի հիմքում կլինեն բոլորովին այլ արժեքներ, քան ներկայիս նյութապաշտական կամ կեղծ ուռա-հայրենասիրական, միֆապաշտական «արժեքները»:
            Հայաստանը երկարաժամկետ առումով չի կարող լինել տարածաշրջանային կայունության եւ խաղաղության մասնակից. կլինի կամ այդ կայունության եւ խաղաղության զոհը, կամ այդ կայունության եւ խաղաղության «ժանդարմը», որը հսկում է այդ խաղաղությունն ու կայունությունը՝ այն սնուցելով ստեղծագործ արժեքներով: Ամեն ինչ կախված է պետության եւ հասարակության որակից, որտեղ առանցքային հարցը կլինի այն, թե ինչքանով է որպես առաջնահերթություն պահանջված անհատի եւ պետական արժանապատվությունը:

            Comment


            • Re: Regional geopolitics

              ՆԱՏՕ-ի անակնկալը Պուտինին

              Քաղաքականություն - Երկուշաբթի, 03 Դեկտեմբերի 2012, 19:09

              Mignews պորտալը տեղեկացնում է, որ ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ին պատկանող ցամաքային հրամանատարության կենտրոնը տեղափոխվել է Թուրքիայի Իզմիր քաղաք: ՆԱՏՕ-ի զինված ուժերը ղեկավարվում էին Մադրիդից և Հայդելբերգից: Ներկայում փաստորեն հրամանատարական կենտրոնը միավորվում է:
              ՆԱՏՕ-ի այդ որոշումը հատկապես հետաքրքրական է Վլադիմիր Պուտինի թուրքական այցի ֆոնին: Մասնավորապես, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն անհանգստացած է Թուրքիայում Patriot տիպի հակահրթիռային համակարգերի տեղակայման որոշումով: Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանի նախագահի թուրքական այցի ընթացքում այդ հարցը լինելու է քննարկման առաջնային հարցերի թվում:
              Ինչպես հայտնի է, Թուրքիան ՆԱՏՕ երկրներին Patriot համակարգերի համար դիմեց Սիրիայի հետ ունեցած բախումից հետո: ՆԱՏՕ-ն արձագանքեց եւ հայտարարեց, որ կտրամադրի դրանցից Թուրքիային:
              Եվ մինչ Ռուսաստանը դժգոհություն կամ մտահոգություն է հայտնում այդ կապակցությամբ, ՆԱՏՕ-ն փաստորեն մեկ այլ որոշում է կայացնում Պուտինի այցին ընդառաջ, որը եւս Մոսկվան հազիվ թե ընդունի խանդավառությամբ:
              Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի որոշումը Մոսկվայի հետ բանակցությունից առաջ տհաճ վիճակում է դնում նաեւ Թուրքիային, որը երեւի թե ստիպված է լինելու որոշակի բացատրություններ ներկայացնել Պուտինին նաեւ ՆԱՏՕ-ի այդ որոշման կապակցությամբ:
              Բրյուսելն ըստ ամենայնի փորձում է հնարավորինս բարդացնել ռուս-թուրքական օրակարգը, որն առանց այդ էլ բավական խնդրահարույց էր դարձել Սիրիա ուղեւորվող օդանավի պատմությունից հետո, երբ թուրքերը Մոսկվայից թռչող քաղաքացիական օդանավը իջեցրին եւ հայտնաբերեցին զենքը, որ Ռուսաստանից տեղափոխվում էր Սիրիա:

              Comment


              • Re: Regional geopolitics

                Ռուսաստանի եղբայրական ծառայությունը Թուրքիային

                Նաիրա Հայրումյան
                Մեկնաբանություն - Երեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2012, 15:03

                Ռուսաստանը համաձայնել է 20 միլիարդ դոլար տրամադրել Թուրքիայում Ակկույու ատոմային էլեկտրակայանի կառուցման համար: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը Թուրքիայում Էրդողանի հետ հանդիպումից հետո:

                «Ցանկանում եմ նշել, որ ներդրումը շատ մեծ է, 20 միլիարդ դոլար, այն ընդունվել է ռուսական կողմից, մենք ամբողջությամբ ֆինանսավորելու ենք այդ նախագիծը»,- ասել է Պուտինը: Նա նշել է նաեւ, որ թուրք ավելի քան 100 ուսանող Ռուսաստանում կստանան համապատասխան մասնագիտացում:

                Հատկանշական է, որ Ռուսաստանը փաստացի արգելափակել է Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությունը եւ, ըստ ամենայնի, Թուրքիայի «խնդրանքով»: Ռուսաստանը պաշտոնապես համաձայնվել է տրամադրել հայկական նոր ԱԷԿ-ի շինարարության համար անհրաժեշտ 5 միլիարդ դոլար գումարի 25%-ը: Սակայն Մոսկվան պնդում է, որ ԱԷԿ-ի ռեակտորը պետք է ռուսական լինի, իսկ արեւմտյան ներդրողներն ասում են, որ չի կարող ռեակտորը լինել ռուսական, իսկ մնացյալ ամեն ինչ՝ ֆրանսիական արտադրության:

                Այժմ Ռուսաստանը իրանական Բուշերից հետո ատոմակայան է կառուցում Թուրքիայում: Փորձագետները բազմիցս քննարկել են հարցը, թե ինչու Թուրքիան եւ շատ ուրիշներ, որոնք կարծես թե զարգացած երկրներ են, ԱԷԿ չունեն, ինչու Արեւմուտքը գումար չի տալիս ատոմային էներգետիկայի համար եւ ամեն կերպ խոչընդոտում է, որպեսզի Ռուսաստանն ատոմակայան կառուցի Իրանում: Թերեւս համաձայնություն կա անվստահելի համարվող երկրներում, օրինակ, որտեղ իսլամ արմատականության սպառնալիք կա, ատոմային տեխնոլոգիաներ չզարգացնելու վերաբերյալ: Այդ երկրների թվում է նաեւ Թուրքիան:

                Ներկայում Թուրքիայում ՆԱՏՕ-ի միջուկային զենք կա, սակայն թուրքերին այն հասանելի չէ: Իսկ ատոմակայանը թույլ կտա Թուրքիային մտնել միջուկային տերությունների շարք: Եթե ձեռքի հետ էլ հաջողվի տորպեդահարել Հայաստանում ԱԷԿ շինարարությունը, Ռուսաստանը կարող է հպարտանալ, որ Թուրքիային իրոք եղբայրական ծառայություն է մատուցել:

                Comment


                • Re: Regional geopolitics

                  ԱՄՆ ուժեղացնում է «հայկական գործոնը»

                  Իգոր Մուրադյան
                  Մեկնաբանություն - Երեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2012, 19:26

                  Ամերիկացիները միշտ մեծ ափսոսանքով են նայել Ադրբեջանում Թուրքիայի ունեցած ազդեցությանը։ Նավթի ու գազի այդքան կարևոր աղբյուրը, ինչպես նաև տարանցիկ երկիրը, չպետք է գտնվեր Թուրքիայի ուժեղ ազդեցության տակ։ Թեև Արևմտյան ընկերակցությունը խոսքով ողջունում էր Եվրասիայի մահմեդական երկրներում Թուրքիայի աշխարհիկ քաղաքական օրինակի տարածումը, այդուամենայնիվ, այդ երկիրը դիտարկվում էր իբրև ասիական, ու նրա չափազանց մեծ ազդեցությունն Ադրբեջանի վրա անցանկալի էր։
                  Ամերիկացիներն ու եվրոպացիներն ուզում էին Ադրբեջանը տեսնել որպես ուժեղ արևմտահակ երկիր, որտեղ իսլամը ձևական նշանակություն ունենար։ Ադրբեջանը դիտարկվում է խիստ իրանահակ, թեկուզ և թուրքախոս երկիր, որն ունի աթեիզմի երկար պատմություն, աշխարհիկ խորհրդային հասարակության խոր ավանդույթ` համեմատաբար ոչ մեծաթիվ բնակչությամբ, ինչը հնարավորություն կտա առանց մեծ դժվարությունների այդ երկիրն ինտեգրել եվրոպական քաղաքական, սոցիալական ու տնտեսական տարածությանը։
                  Հենց միայն այդ գործոնից ելնելով էլ Արևմուտքը չի ձգտել աջակցել Ադրբեջանն իրենով անելու Թուրքիայի ջանքերին։Արևմուտքում միշտ էլ երկյուղներ են եղել, որ Թուրքիան կփորձի կցել Ադրբեջանը և այն վերածել ձևական, ենթակա պետական կազմավորման, ուր ամերիկացիների և առաջատար եվրոպական պետությունների դիրքերը կսահմանվեին Անկարայից։Կենտրոնական Ասիայի և Կովկասի պետությունների անկախության պաշտպանության անհրաժեշտության ամերիկյան թեզիսը նշանակում է ոչ միայն անկախություն Ռուսաստանից, այլև այլ տերություններից, նախ և առաջ Թուրքիայից։
                  Այս կապակցությամբ, Արևմուտքն աջակցում էր Ադրբեջանում կառավարող Հ. Ալիևի վարչակազմին, որը չէր ձգտում երկիրը ենթարկել Թուրքիային, այլ նրան դիտարկում էր միայն իբրև բարեկամ, դաշնակից երկիր։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական և արտքաղաքական խոշոր օգնություն ցուցաբերելու Թուրքիայի խնդիրը, ներառյալ ՆԱՏՕ-ի շրջանակներում լուծվող խնդիրները, ամեն կերպ հավանություն ու աջակցություն են ստացել ԱՄՆ-ի կողմից։
                  Հարկ է նշել, որ ռազմական ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի սերտ համագործակցությանն ԱՄՆ-ում դրական են վերաբերվել` դարձյալ ելնելով անվտանգության խնդիրների լուծման անհրաժեշտությունից, նկատի ունենալով Իրանից բխող իրական սպառնալիքը։
                  ԱՄՆ-ը, առանց Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունն անհրաժեշտ չափով ծավալելու, Թուրքիայի միջոցով լուծել է էներգամատակարարման ուղիների անվտանգության ապահովման խնդիրների մի մասը։ ԱՄՆ-ը բնավ ցույց չի տվել, թե ինքը երկյուղներ ունի թուրք-ադրբեջանական համագործակցությունից, բայց բավական քննադատաբար է վերաբերվել Ադրբեջանի ներքաղաքական անցուդարձին Թուրքիայի միջամտությանը։ ԱՄՆ-ն իր դիրքորոշումն արտահայտեց այն իրադարձությունների առնչությամբ, երբ Թուրքիան ձգտում էր աջակցել «Մուսաֆաթ» կուսակցությանը` իբրև ավելի թուրքամետ ուժի, փորձեր էր անում իշխանությունից հեռացնելու Ալիևների կլանը։
                  ԱՄՆ-ը, Ռուսաստանի հետ մեկտեղ, վճռորոշ դեր խաղաց 1992-93 թթ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ Թուրքիայի զսպման գործում։ Ամերիկացի փորձագետները համարում են, որ ԱՄՆ-ի խնդիրներից մեկն է Ադրբեջանին Թուրքիայի ռազմական աջակցությունը պահել ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում, թեև դա չի հաջողվում։ ԱՄՆ-ն ամենևին շահագրգռված չէ Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության մեծացմամբ, և առաջին հերթին պաշտպանական ոլորտում։ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Ադրբեջանում որոշումներն ընդունվեն ինքնուրույն` ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի առնչությամբ։
                  Հարավային Կովկասում ԱՄՆ-ի կարևոր խնդիրներից մեկը եղել է այն, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ազդեցությունից, որի կապակցությամբ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը դարձավ տարածաշրջանում ԱՄՆ-ի առաջնային քաղաքական նախաձեռնություններից մեկը։ Կարգավորման խնդիրներին զուգընթաց, ԱՄՆ-ը տարածաշրջանում իր քաղաքականության ծավալման տարբեր փուլերում ձգտել է լուծել հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը, ներառյալ Մեղրիի «միջանցքի» բացումը։
                  Ամերիկա-թուրքական հարաբերությունների` 2003 թ. ծագած ճգնաժամից շատ չանցած, ԱՄՆ-ը զգալիորեն փոխեց իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների առումով։
                  Փաստորեն, ԱՄՆ-ը չի պնդում, հակառակը, երբեք հետաքրքրություն չի դրսևորում Մեղրիի «միջանցքի» բացման հարցում։ Հայ-թուրքական խնդիրների լուծման միջոցով Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակից դուրս բերելու հնարավորություն չգտնելով, ԱՄՆ-ը ձեռնամուխ եղավ նոր մոտեցումների իրականացմանը, ուժեղացնելով Հայաստանին, նրան ցուցաբերելով քաղաքական ու տնտեսական աջակցություն։
                  ԱՄՆ-ը, այսպես թե այնպես, օգտագործում է «հայկական գործոնը» Թուրքիայի հետ երկխոսությունում։ ԱՄՆ-ը խիստ շահագրգռված է, Ռուսաստանին զուգընթաց, Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում։ Սակայն այսօրվա դրությամբ Ադրբեջանին ցուցաբերել է Հայաստանին ցուցաբերվածի հետ անհամադրելի ռազմական օգնություն։ Այդուամենայնիվ, «Հազարամյակի մարտահրավերներ» նախագծի շրջանակներում Հայաստանին ԱՄՆ-ի ցուցաբերած 235 մլն դոլար ծավալի տնտեսական օգնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ նրա տնտեսական, նաև ռազմական կարողության ուժեղացում, այն պայմաններում, երբ Ադրբեջանն էապես մեծացնում է իր ռազմական բյուջեն։ Բացի այդ, Հայաստանին ԱՄՆ-ի ամենամյա օգնությունը կրկնակի գերազանցում է Ադրբեջանին ցուցաբերվող օգնությանը։
                  Թուրքիան հասկանում է, որ ԱՄՆ-ը մոտեցումներ է մշակել 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի լուծման ուղղությամբ։ ԱՄՆ-ի նախագահը 1915 թ. իրադարձությունները, որպես ցեղասպանություն ճանաչելու հրամանագիրը կստորագրի այն բանից հետո, երբ դա ընկալվի ԱՄՆ-ի քաղաքական հասարակության կողմից, ներառյալ առանձին նահանգները, խոշոր ոչ կառավարական կազմակերպությունները, համալսարանական աշխարհը, Կոնգրեսը։ Մինչ այդ իրադարձությունը Թուրքիան պետք է լուծի իր խնդիրները Հայաստանի հետ, նախ և առաջ, նրան հարկադրի ճանաչելու 1921 թ. սահմանները։
                  Այդ քաղաքականությունը ենթադրում է ստեղծել տարածաշրջանային հաղորդուղիների նոր ուրվապատկեր, տնտեսական նոր հարաբերություններ, զինված ուժերի նոր տեղաբաշխում, որի հետևանքով նա պետք է դառնա Թուրքիայի լռին արբանյակ կամ առհասարակ դադարի գոյություն ունենալուց որպես պետություն և ազգ։ ԱՄՆ-ը հասկացել է, որ Թուրքիան չի կարող գործընկեր լինել շահագրգիռ պետություններից և ոչ մեկի համար, առավել ևս փոքր պետությունների համար։ ԱՄՆ-ի այս նոր դիրքորոշումը մեծ մասամբ բացատրվում է ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշմամբ։
                  Միաժամանակ, եթե ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության համար, ապա նա առաջին հերթին Հայաստանի անվտանգության ապահովման խնդիր պետք է ունենա։ Բայց այդ խնդրի լուծումը չի կարող իրականանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում։ ԱՄՆ-ը պետք է կամ ընդունի Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի ռազմավարական գործընկերությունը, կամ Հայաստանը վերածի «երկրորդ Իսրայելի», նրան տրամադրելով ամենաարդիական սպառազինություններն ու անվտանգության երաշխիքներ։
                  Ղարաբաղյան հարցը Թուրքիայի համար ռազմական ոչ մի նշանակություն չունի, տրվում է միայն հուզական գնահատական` կապված Ադրբեջանի շահերի ոտնահարման, նրա հասարակության վիրավորվածության, Թուրքիայում արմատական դիրքերից հանդես եկող որոշ շրջանակների արձագանքի հետ։ Թուրքիայի համար նշանակություն ունեն միայն արտքաղաքական խնդիրները, որոնք կապված են իր անվտանգության ու տնտեսական հաջող զարգացման հետ։ Թուրքիան միշտ վախեցել է, որ կներքաշվի ղարաբաղյան հակամարտության մեջ ու դրանով իսկ առճակատման մեջ կմտնի ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ։
                  Թուրքիան խնդիր ունի ընդունվելու Եվրամիություն, ռազմավարական բնույթի երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ, դառնալու էներգահաղորդուղիների միջազգային հանգույց, նոր դիրքեր գրավելու Ասիայի, Աֆրիկայի ու Եվրոպայի շուկաներում, հասնելու տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի։
                  Թուրքիայի կարևորագույն խնդիրներից մեկը զինված ուժերի արդիականացումն է, սկզբունքորեն նոր զինատեսակների ընդունումը սպառազինության, ինչը կախված է ԱՄՆ-ի, եվրոպական առաջատար պետությունների և Իսրայելի հետ հարաբերություններից։ Կասկած չկա, որ Անկարայում վախենում են կիպրական ու քրդական խնդիրներին ղարաբաղյանն էլ ավելացնելուց։
                  Թուրքիան վախենում է նաև, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նոր նախաձեռնությունները կհանգեցնեն այն բանին, որ ինքն ավելի մեծ կախման մեջ կընկնի նրանց ազդեցությունից և քաղաքական սակարկության առարկա կդառնա ռուս-ամերիկյան երկխոսությունում։
                  Թուրքիան բավական համոզիչ ցույց է տվել, որ ինքն ընդունակ է ռազմական ներխուժում կատարելու այն շրջանները, որտեղից իր անվտանգությանն իրական վտանգ է սպառնում։ Կասկածից վեր է, որ ղարաբաղյան հակամարտության գոտին, որը գտնվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի կոշտ վերահսկողության ներքո, սպառնալիք չի ներկայացնում Թուրքիայի շահերի համար։
                  Այդուամենայնիվ, դա չի նշանակում, թե Թուրքիան ծրագրեր չունի` կապված ղարաբաղյան խնդրի հետ։Թուրքիան ղարաբաղյան հարցի առթիվ իր սկզբունքային դիրքորոշումը մշակել է դեռևս 90-ականների վերջին։ Ս. Դեմիրելն այդ դիրքորոշումը Հ. Ալիևին ներկայացրեց 1998-ի գարնանը` Անկարայի «Գյուլխանա» հիվանդանոցում նրա գտնվելու ժամանակ։
                  Իրատեսական դիրքորոշում ունեցող երկու փորձառու քաղգործիչները լիովին հասկացան միմյանց. Ս. Դեմիրելը պարզաբանեց Հ. Ալիևին, որ արմատական եղանակները, այդ թվում` ռազմական միջոցներով Հայաստանին հարկադրելը, միանգամայն անընդունելի են և ոչ մի օգուտ չեն տա, ինչը հաստատում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի վերաբերմունքը 1992 թ. հակամարտությանը միջամտելու Թուրքիայի մտադրության առթիվ։ Հայաստանին Թուրքիայի օդային հարվածի նախօրեին ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բրենթ Սքրոուֆթը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի գլխավոր շտաբի պետի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ և բացատրեց նրան, որ «չի կարող Թուրքիային զերծ պահել ռուսական հրթիռների հարվածից»։
                  Բացի այդ, Թուրքիայի ղեկավարությունը կասկած չունի, որ Հայաստանի դեմ ցամաքային ռազմական գործողության դեպքում ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի Հայաստանի սահմանագլխին կուտակված թուրքական զինտեխնիկային։ Սրանք ոչ թե դատարկ խոսքեր են, այլ հիմնավոր։ Արդյունքում Թուրքիան հազիվ թե ցանկալի նպատակին հասնի, փոխարենը կհայտնվի մեկ այլ, ավելի բարդ արտքաղաքական վիճակում, ըստ էության` մեկուսացման մեջ։
                  Թուրքիայի ներքաղաքական իրավիճակն էլ հիմքեր չի տալիս այդ կարգի ռազմական գործողության համար։ Նման քայլը, թերևս, պաշտպանություն գտնի միայն արմատական և մյուս ազգայնական շրջանակներում, բայց հազիվ թե պաշտպանություն գտնի հասարակության առավել ծանրակշիռ շրջանակների ու խմբերի կողմից։ Թուրքիան, չնայած ներքին և արտաքին քաղաքականության նոր միտումներին, մնում է հավատարիմ իր ռազմավարությանը, առանձնանալով արտաքին քաղաքականության հետևողականությամբ ու հաջորդափոխությամբ։
                  Կասկած չկա, որ բացառելով ռազմական եղանակները, Ս. Դեմիրելը նկատի ուներ այն, ինչը Թուրքիային կներկայացներ որպես լուրջ պետություն` պատմական հեռանկարում ընդունակ լուծելու նաև այդպիսի խնդիրներ։ Թուրք քաղգործիչները կասկած չունեն, որ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ապագան կապված է թուրքական մեծապետականության հետ և այդ տարածաշրջաններում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և եվրոպական առաջատար պետությունների ազդեցության թուլացման հետ։
                  Եթե նույնիսկ Թուրքիան նախաձեռնություն չունի մոտ ապագայում ղարաբաղյան հարցի լուծման գործում, ապա նա, իհարկե, նկատի ունի հարևան շրջաններում տիրապետության ավելի հետագա ծրագրեր։ Բայց բանն այն է, որ Թուրքիան ենթադրում է այդ խնդիրը և առհասարակ Հայաստանի ճակատագիրը լուծել ավելի մոտ հեռանկարում։
                  Թուրքիան Կովկասում, մյուս տարածաշրջաններում իր երկարաժամկետ քաղաքականությունը կառուցում է, հաշվի առնելով այդ երկրների տնտեսական, մշակութային-սոցիալական, քաղաքական կողմնորոշումն իր նկատմամբ, թեև դեռևս չունի այնպիսի կարողություն, որն անհրաժեշտ է տարածաշրջանային մեծապետության դերին հավակնելու համար։
                  Թուրքիան հասկանում է, որ չի կարող այդ դերին հավակնել, քանի դեռ տարածաշրջանային հիմնական հաղորդուղիները չեն անցնում իր տարածքով։Աշխարհատնտեսությունը Թուրքիայի քաղաքականության կարևորագույն բաղկացուցիչ մասն է, որից կախված է ազդեցության տարածաշրջանային մրցավազքում առաջնության նվաճումը։ Այդ մրցավազքում Թուրքիայի գլխավոր մրցակիցներն են Ռուսաստանն ու Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ը, որոնք հանդես են գալիս որպես Եվրոպայում և այլ տարածաշրջաններում տիրապետող ուժի հավակնորդներ։
                  Թուրքական ռազմավարության ծավալման հնարավոր սխեմաներից ոչ մեկում Հայաստանը չի կարող գործընկեր լինել, նա լավագույն դեպքում ոչ պիտանի տարր է տարածաշրջանային քաղաքական կյանքում։Ղարաբաղյան խնդրի «կարգավորման» հերթական փուլի (2008-2009 թթ.) շրջանում Թուրքիան լիովին զգաց այդ հարցի լուծման այս կամ այն տարբերակում ներգրավվելու վտանգը։ Ավելին, ոչ միայն ղարաբաղյան խնդիրը, այլև թուրք-հայկական հարաբերություններն են Թուրքիայի կողմից ընկալվում իբրև իրեն ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի քաղաքականությանը «կապելու» խիստ վտանգավոր հեռանկարի մեջ ներգրավելու ասպարեզ, և դեռ Եվրամիության մասնակցությամբ։
                  Թե Հայաստանը, թե ղարաբաղյան թեման Թուրքիայի համար արտաքին կախումը մեծացնելու նույն ճանապարհն են։ Թուրքիան Հայաստանն ընկալում է նույն կերպ, ինչպես հարյուր տարի առաջ, երբ «հայկական գործոնն» առիթ էր իր գործերին այն նույն տերությունների միջամտության համար, որոնք հիմա էլ են փորձում շահ քաղել Անկարայի վարքագծից։
                  Միաժամանակ, Թուրքիան չի կարող Ադրբեջանի ռազմական պարտություն թույլ տալ, որովհետև դրանով նա կարող է կորցնել իր հեղինակությունը տարածաշրջանում և աշխարհում։ Լինելով պատերազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի մտադրությունների զսպիչ գործոններից մեկը, Թուրքիան մեծ ուշադրություն է նվիրում նրա պաշտպանունակության ամրապնդմանը, սակայն այդ ջանքերը, ավելի շուտ, ուղղված են ոչ թե Ադրբեջանի վերջնական ռազմական հաջողության ապահովմանը, այլ նրա բացահայտ ռազմական պարտություն թույլ չտալուն, ինչպես նաև այն բանին, որ ինքը հնարավորություն ունենա անմիջականորեն չմիջամտելու հնարավոր ռազմական բախմանը։
                  Թուրքիայի այդ դիրքորոշումն ու խնդիրները լիովին ներդաշնակում են ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հանդեպ նրա ունեցած պարտավորություններին, և առհասարակ` նրա արևմտյան գործընկերների կողմից ընկալվում են իբրև թույլատրելի։ Մինչդեռ ԱՄՆ-ը սպառազինությունների միանգամայն անսքող մրցավազք է նախաձեռնում Հարավային Կովկասում, նկատի ունենալով Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանունակության ուժեղացումը, ինչպես նաև Հայաստանին ազդանշաններ հաղորդելով հնարավոր, ավելի լայն ռազմական համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ուժեղացման այս կամ այն միջոցառման պայմաններում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունն ընկալվում է միանգամայն «ներդաշնակ» ու բնական։
                  1997-98 թթ. ընթացքում շատ կարևոր շփումներ տեղի ունեցան Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարների միջև, որոնց արդյունքում մշակվեցին երկու երկրների հարաբերությունների սկզբունքները։ Թուրքիան և Ադրբեջանը հայտարարել են հետագայում համադաշնություն ստեղծելու մտադրության մասին, պայմանով, որ երկու պետությունները մնան որպես միջազգային իրավունքի առանձին սուբյեկտներ, սակայն միավորեն ջանքերը տնտեսական, քաղաքական և ռազմական համակարգերի զարգացման ասպարեզում։
                  Հենց սկզբից ԱՄՆ-ը ոգևորությամբ չի վերաբերվել այդ մտադրությանը։ ԱՄՆ-ը շահագրգռված է Կովկաս-կասպյան ավազանում Թուրքիայի ազդեցության որոշ սահմանափակմամբ։ ԱՄՆ-ը կարծում է, որ Թուրքիան շատ հնարավորություններ ունի Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման համար` առանց համադաշնության ստեղծման էլ։ Սակայն ԱՄՆ-ի հնարավորություններն անսահման չեն։ Նա հասկանում էր, որ Ադրբեջանը Թուրքիայի համար ուրիշ նշանակություն ունի, քան Կենտրոնական Ասիան։
                  Առայժմ փորձագիտական ընկերակցությունում և միջազգային հասարակական կարծիքում պահպանվում են այն պատրանքները, թե Թուրքիայի ու Ադրբեջանի թուրքերը նույն ազգն են` նույն լեզվով, նույն արժեքներով ու փոխձգողությամբ։ Դրա համար էլ ԱՄՆ-ը չի ձգտել ձախողել այդ ծրագրերը։
                  Համադաշնության կազմում ադրբեջանական վերնախավը կկորցնի իր ազդեցությունն ու նշանակությունը սեփական երկրում։ ԱՄՆ-ը շահագրգռված է տարածաշրջանում շատ սուբյեկտների առկայությամբ և ոչ թե մեծ հավակնություններ ունեցող միասնական «նոր» կայսրությամբ։

                  Comment


                  • Re: Regional geopolitics

                    Azeris seem scared.
                    Hayastan or Bust.

                    Comment


                    • Re: Regional geopolitics

                      Drones de combat : la guerre du futur
                      Le Monde.fr | 06.12.2012

                      Par Edouard Pflimlin
                      Alors que Dassault vient de faire voler son drone de combat européen, les Etats-Unis en développent un qui pourrait décoller d'un porte-avions. La guerre du futur se dessine à l'horizon d'une vingtaine d'années.


                      Le 1er décembre, à Istres, dans le sud de la France, l'Europe de la défense, si décriée, marquait une grande avancée. Tout seul (ou presque), le prototype de drone Neuron a fait son premier vol. Ce drone de combat (ou UCAV en anglais pour Unmanned Combat Aerial Vehicle), furtif et donc difficilement détectable par les radars, est en effet piloté à terre. Il préfigure ce que seront les drones de combat conçus spécifiquement pour des frappes au sol et le bombardement, voire à terme le combat aérien.
                      Construit par Dassault aviation, le Neuron est long de 9 m, avec une envergure de 12 m, et d'un poids total de 7 tonnes, explique le blog spécialisé Défense européenne Bruxelles 2. Il peut atteindre une vitesse maximale de 980 km/h, proche de Mach 1 (1 220 km/h). Inauguré en 2003, notifié en 2006, ce programme devrait préparer le terrain à un drone de combat ou futur avion de chasse à moyen terme.

                      Le Neuron est un programme mené en coopération européenne, avec cinq autres pays (Italie, Suède, Espagne, Grèce, Suisse), mais sous forte impulsion française. Dassault Aviation, en tant que maître d'œuvre unique, est responsable de l'exécution du contrat principal. "L'objectif de ce projet n'est pas de créer de nouvelles capacités technologiques en Europe, mais de tirer le meilleur bénéfice des niches existantes", estime-t-on chez Dassault.

                      L'enjeu opérationnel est important : "Les drones militaires ont connu un développement très rapide au cours des dernières décennies, mais c'est leur utilisation intensive par Israël, [notamment au Liban en 1982], ainsi que par les États-Unis sur les théâtres irakien et afghan qui a mis en lumière leur importance dans la gestion des conflits", soulignait déjà un rapport de l'Assemblée nationale de 2009. Un rôle constaté lors des opérations récentes de l'armée israélienne à Gaza.

                      AVANCE AMÉRICAINE

                      L'enjeu stratégique et industriel du Neuron est majeur. Le projet "dessine l'avenir de l'aviation de combat européenne", soulignait dès 2009 le rapport parlementaire. Or, les Etats-Unis ont clairement une, voire plusieurs longueurs d'avance sur les Européens. L'autre projet de drone de combat européen, le Taranis, de BAE Systems, étant d'ailleurs moins avancé que le Neuron, même s'il devrait être testé au début de 2013.

                      Les Américains déploient la plus importante flotte de drones en tous genres au monde : ils ont été les premiers à tirer un missile lors d'un essai d'un drone MQ-1 Predator, il y a un peu plus de dix ans. Ils possèdent aujourd'hui une véritable armada de drones, selon le bilan de la publication de référence spécialisée de l'IISS de Londres, The Military Balance 2011 : drones lourds armés de missiles Hellfire, comme les MQ-1 Predator ou les MQ-9 Reaper, drones d'observation comme les RQ-4 Global Hawk... Au total, les Etats-Unis possèdent deux cent quarante-six drones, selon un pointage établi en 2011, quand la France ne déploie difficilement que... trois drones Harfang.

                      Deux jours avant le vol du Neuron, le 29 novembre, la société d'armement américaine Northrop Grumman a réalisé le premier essai de catapultage de son drone X-47B UCAS-D, un drone furtif en forme d'aile delta qui ressemble beaucoup au bombardier lourd B2, de l'US Air Force. Il peut emporter deux tonnes de bombes en soute, à plus de 2 000 km de distance et a une autonomie de vol de cinquante heures sans faire le plein. "C'est la première fois qu'un engin non piloté décolle de cette manière, au moyen d'une catapulte à vapeur", souligne la revue Air & Cosmos.

                      Ce test montre que le drone X-47B est "un pas plus proche de son rôle prévu, qui est de pouvoir atterrir et décoller d'un porte-avions", indique la revue de défense Jane's Defence Weekly. Des tests sur un porte-avions américain, peut-être l'USS Harry S. Truman, doivent avoir lieu d'ici à la mi-2013. Des tests de ravitaillement en vol autonome doivent également avoir lieu en 2014. En effet, le X-47B est conçu pour pouvoir assurer des vols de façon autonome, un contrôle manuel par un pilote ayant lieu quand il se rapproche du porte-avions. D'autres projets existent aussi chez les concurrents américains de Northrop Grumman, Boeing, General Atomics et Lockheed Martin.

                      TRANSPORT, RAVITAILLEMENT...

                      Les Etats-Unis veulent également diversifier l'utilisation des drones par leurs forces armées. Selon le "Plan de vol des systèmes de drones 2009-2047", un rapport de l'US Air Force (USAF), présenté le 23 juillet 2009 et qui couvre la période 2009-2047, les drones auront au sein de l'armée de l'air américaine une place croissante et pourraient donc voir leurs tâches étendues par exemple au transport de matériel ou au ravitaillement en vol. Jusqu'à remplacer les pilotes de chasse ?

                      Toutes les options sont du domaine du possible. En 2011, l'USAF aurait formé trois cent cinquante opérateurs de drone contre deux cent cinquante pilotes d'avion de combat. A long terme, elle vise une autonomie complète pour mener des missions de combat, même si "les humains garderont la possibilité de changer le degré d'autonomie approprié selon les types de missions ou selon les phases de celles-ci". Ce qui renforce les problèmes éthiques et juridiques déjà posés par l'utilisation des drones, d'une guerre presque "déshumanisée".

                      Si ce programme parvient à son terme, et si un ravitaillement en vol du drone est assuré, le X-47B pourra frapper des cibles à des milliers de kilomètres de distance en partant d'un porte-avions, alors que les pilotes pourront rester sur le navire et contrôler le vol par rotation. Et ce dernier pourra se protéger des missiles antinavires en opérant à plus grandes distances des côtes ennemies. Une capacité opérationnelle considérable, qui pourrait être disponible vers 2025.

                      VINGT ANS DE DÉVELOPPEMENT

                      Le Neuron, qui lance les contours d'un hypothétique "système de combat aérien futur" (SCAF) serait, lui, plutôt opérationnel à l'horizon 2030-2040, souligne Air & Space du 5 octobre. Le 30 juillet, deux contrats étaient notifiés, à Dassault Aviation et à BAE Systems d'une part, et à Rolls-Royce et à la Snecma d'autre part, pour un montant total de 13 millions d'euros pour évaluer la faisabilité du projet. S'il entre bien en service à cet horizon, ce drone européen aura pour mission de pénétrer et de détruire les défenses aériennes ennemies grâce à sa quasi invisibilité. Mais "pour l'heure, pas question de conduire des missions de défense aérienne", qui seraient assurées par les avions de chasse type Rafale. Pour l'heure...

                      Derrière l'enjeu militaire, il y a aussi un enjeu industriel de taille. Le marché des drones explose. Il devrait atteindre 6,6 milliards de dollars en 2012, selon la société d'études spécialisée Teal Group, et 11,4 milliards de dollars d'ici à dix ans, totalisant 89 milliards de dollars sur la prochaine décennie.

                      Même si plusieurs pays s'intéressent aux drones de combat, comme la Russie, l'Inde ou la Chine, ils n'en sont qu'à leurs balbutiements. Et l'univers des drones est nettement dominé par les industriels israéliens et américains que sont IAI, Elbit, Aeronautics, General Atomics, Boeing, Northrop Grumman et Aerovironment. Et le Pentagone est de très loin le plus important acheteur de drones de la planète. Selon la requête budgétaire du département de la défense américain pour l'année 2013, rien que pour les Predator et les Reaper, le ministère de la défense demande 1,91 milliard de dollars, contre 1,76 milliard en 2011. Selon Teal Group, les Etats-Unis devraient représenter 55 % des commandes d'équipement dans le monde.

                      Or, si l'Europe veut bâtir une défense européenne crédible, l'essor de son industrie de défense est essentielle. Son avenir stratégique passe par les airs et par ces engins aux formes étranges que sont les drones.

                      Edouard Pflimlin

                      Comment

                      Working...
                      X