Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Regional geopolitics

    Ադրբեջանը հայտնվել է մարգինալ վիճակում, եւ ակտուալ է նրա մասնատման հարցը
    Իգոր Մուրադյան

    Շաբաթ, 20 Ապրիլի 2013,
    http://www.lragir.am/index.php/arm/0...nts/view/81872


    Եվրոպայում տեղի է ունենում անհավանականը՝ քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկում են Ադրբեջանի էթնիկ հանրույթների խնդիրները, որպես վաղուց եւ մանրակրկիտ ուսումնասիրված թեմա, որն ավելի քան ակտուալ է դարձել: Եթե 5 տարի առաջ տվյալ թեման պարզապես շոկի մեջ էր գցում պաշտոնական ատյանների ու վերլուծական կենտրոնների քաղաքական գործիչներին ու փորձագետներին, ապա այժմ խնդիրը գործնականում որպես քաղաքական է դրված:

    Արեւելյան Եվրոպայի փորձագետները, ովքեր ինչ-որ չափով տեղեկատվության կամ էլ որեւէ նախաձեռնության կրող են, բավական ցանկալի են ամենապատասխանատու հաստատություններում: Այսպես թե այնպես, ներկայում Հարավային Կովկասի խնդիրների դիտարկումն արդեն անհնար է առանց այնպիսի թեմաների, ինչպիսիք են լեզգի-ավարականը կամ թալիշականը, ինչպես նաեւ Ադրբեջանի էթնիկ ու կրոնական տարբեր խմբերին վերաբերող թեմաները: Դա հարկադրված են խոստովանել նաեւ եվրոպացի այն քաղաքական փորձագետները, ովքեր հսկայական կարողություն են դիզել Ադրբեջանի հետ համագործակցելով:

    Բացի այդ, դա հարցեր է առաջացնում. ինչ չափով են այդ շահերն առաջացել աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված, եւ ինչ չափով են կապված ստանդարտ սկզբունքների ու եվրոպական արժեքների հետ: Ամեն դեպքում, կարելի էր մեկ անգամ էլ համոզվել, որ եվրոպական սկզբունքներն ինչ-որ ավտոմատիկա չեն, եւ այստեղ առկա է սովորական մեխանիկա: Սակայն մի կողմ թողնելով այն ամենը, ինչը կոչվում է սկզբունքներ, պետք է հասկանալ, թե տվյալ թեմայի դիտարկման համատեքստում որքանով է այդ շրջադարձը կապված աշխարհաքաղաքական շահերի, ինչպես նաեւ քաղաքական ու տեղեկատվական անվտանգության հետ:

    Քաղաքական հարցերի լուծման փողային մեթոդների ունիվերսալության նկատմամբ խորը հավատն ու հույսն Ադրբեջանին հանգեցրել են քաղաքական-տեղեկատվական աղետի ու միջազգային հարաբերություններում կայուն մարգինալ տեղի: Ադրբեջանն իր ծիծաղելի հավակնություններով ու պահանջներով, եւ գլխավորը՝ ցանկացած աշխարհաքաղաքական ուղղությամբ խաղի իրական կանոններից դուրս ընկնելով, զզվեցրել է առանց բացառության իր բոլոր գործընկերներին:

    Նույնիսկ Իրանի (կարծես թե Արեւմտյան հանրության թշնամու) հետ Ադրբեջանի կոնֆրոնտացիոն հարաբերությունները չեն ուրախացնում Արեւմուտքին, եւ նախեւառաջ Ադրբեջանում նավթային ընկերություններով ներկայացված ու նրա հետ գազային հեռանկարներով կապված պետություններին: Արեւմուտքն ավելի շուտ շահագրգռված է տարածաշրջանում վերահսկելի իրավիճակով (հնարավոր է ավելի դինամիկ, սակայն լիովին վերահսկելի), եւ Ադրբեջանի ամենօրյա ագրեսիվ հայտարարություններն ու գործողությունները չեն կարող դիտարկվել որպես ազատության թույլատրելի աստիճանի սցենար:

    Պետք է ասել, որ Եվրոպայում ու ԱՄՆ-ում առաջատար լոբբիստական ընկերությունները նույնպես դժգոհ են Ադրբեջանի դիրքորոշումներից ու մեթոդներից: Ընդգծելով լոբբիստական գործունեությանն ուղղված հսկայական ծախսերը՝ նրանք բողոքում են, որ Ադրբեջանը գերադասում է ծառայությունների դիմաց չվճարել ճանաչված լոբբիստական գրասենյակներին, այլ Արեւմուտքում ստեղծել սեփական կազմակերպությունները եւ գործել նրանց ջանքերի միջոցով, ինչը նշանակում է փուչ կրակոցներ, քանի որ լոբբիստներն Արեւմուտքի իսթեբլիշմենթին ինեգրված տարրեր են:

    Ներկայում Արեւմտյան հանրությունն Ադրբեջանի, ու այդ ուղղությամբ Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու սցենարների, փաստարկների ու քաղաքակիրթ թեմաների կարիք ունի: Ստանդարտ պահանջների ընդհանրությունը, ինչպիսին է ասենք ժողովրդավարական սկզբունքների խախտումը, կարծես թե չի աշխատում որպես ճնշման լծակ: Եկել է ավելի լուրջ լծակներից օգտվելու ժամանակը, ինչն էլ թույլ է տալիս միջազգայնացնել Ադրբեջանի էթնոսների խնդիրները:

    2012 թվականի նոյեմբերին Եվրոպա մեկնած լեզգիների պատվիրակությունը բավական բարեհաճ ընդունելության է արժանացել, եւ ազդանշաններ են հնչեցվել Ադրբեջանում էթնոքաղաքական շարժումների զարգացման անհրաժեշտության մասին: Այդ շարժումների ու Հարավային Կովկասի արեւելյան հատվածում նոր քաղաքական իրողությունների ծագման նկատմամբ Ռուսաստանի շահագրգռվածությունը թույլ կտա ներդաշնակ դարձնել Ռուսաստանի ու Արեւմուտքի դիրքորոշումները:

    Գլխավոր խնդիրն այն է, թե արդյոք կարելի է ներկայացնել սցենար, որով տարածքի մասնատման հասցնող ուժեղ արտաքին ճնշումը կհամընկնի առաջադրված գործառույթների հաջող շարունակման հետ:

    Նման խնդիրները բավական հաջող լուծվում են Իրաքում, սակայն ի՞նչ է Ադրբեջանի խնդիրն Իրաքի համեմատ՝ պարզապես խնդիրների թույլ ստվեր: Շատ ժամանակ է բաց թողնվել, այդ պատճառով եկել է բաց թողածը լրացնելու պահը, անվտանգության գլոբալ համակարգի ու տարբեր ուժային կենտրոնների շահերի շրջանակում:

    Comment


    • Re: Regional geopolitics

      Արդյոք հարկ կլինի նոր պատերազմ, եւ պատրա՞ստ է արդյոք Հայաստանը
      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
      Շաբաթ, 20 Ապրիլի 2013,

      Սերբիան ու Կոսովոն ապրիլի 18-ին համաձայնագիր են ստորագրել միմյանց միջեւ հարաբերությունը կարգավորելու համար: Փաստացի, Սերբիան այդպիսով ճանաչում է Կոսովոյի անկախությունը: Համաձայնագիրը ստորագրվել է ամիսներ տեւած բանակցության արդյունքում՝ Եվրամիության միջնորդությամբ: Դա այն գինն է, որը Սերբիան վճարում է Եվրամիության անդամ դառնալու հեռանկարի համար:
      Հայաստանում, ընդհանրապես հայությունը, այդօրինակ վիճակներում անմիջապես ասոցիացիաներ է տանում Ղարաբաղի խնդրի հետ: Այս դեպքը անկասկած բացառություն չէ, նկատի ունենալով, որ այն իսկապես միջազգային քաղաքականության պատմական իրադարձություն է:
      Ասոցիացիաներն անելիս իհարկե պետք չէ փորձել իրավիճակը նույնությամբ համադրել Ղարաբաղի հակամարտության վրա, որպես հավանական զարգացման հեռանկար: Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը մոտ ապագայում կարող է ոչ միայն ինչ որ բան ստորագրել Ղարաբաղի հետ, այլ նույնիսկ նստել բանակցային սեղանին:
      Սակայն մյուս կողմից, ներկայում աշխարհում եւ Ադրբեջանում տեղի են ունենում բավական հետաքրքրական զարգացումներ: Օրերս առաջ ԼՂՀ անկախությունը ճանաչեց ԱՄՆ նահանգներից մեկը, թվով արդեն երրորդը: Մինչ այդ, ԼՂՀ անկախությունը ճանաչել էր Ավտրալիայի խոշոր նահանգը՝ Նոր Հարավային Ուելսը: Մեկ այլ նշանակալի դեպք է նաեւ այն, որ ամիսներ առաջ ԼՂՀ հետ պատգամավորական բարեկամության խումբ ստեղծվեց Եվրամիության եւ ՆԱՏՕ անդամ հանդիսացող Լիտվայի խորհրդարանում: Նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն են մասնակցել Արցախի հետ բարեկամության խմբի ձեւավորմանը:
      Զուգահեռաբար, Ադրբեջանում վերջին շրջանում բավական անհանգիստ է, տարբեր առիթներով պարբերաբար զանգվածային ցույցեր են բռնկվում՝ ազգամիջյան, սոցիալական հողի վրա: Համաշխարհային շուկայում էլ բավական նվազել է Ադրբեջանի տնտեսության հիմնական ներարկիչ նավթի գինը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բավական տհաճ նորություններ ունեցավ օֆշորային անակնկալների հետեւանքով, երբ արտահոսք եղավ Վիրջինյան կղզիներից:
      Ավագ եղբայր Թուրքիան էլ, թեեւ Ադրբեջանի պահանջով մերժեց նախապես պայմանավորված Երեւան-Վան չվերթերը, այնուհանդերձ ավելի ու ավելի է խորամուխ լինում ցեղասպանության 100-րդ տարելիցի մարտահրավերներին, որոնք առավել ուժգնանում են մերձավորարեւելյան աշխարհաքաղաքական մարտահրավերների համատեքստում: Թուրքիան այդ ընթացքում հազիվ թե շատ ժամանակ գտնի, ինչպես նաեւ նպատակահարմարություն տեսնի Ադրբեջանի թիկունքը ամեն գնով պահելու հարցում:
      Այդ իրավիճակում իհարկե ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ հնարավոր են անակնկալ զարգացումներ: Պահը բավական հարմար է հակամարտության կարգավորման գործընթացի տրանսֆորմացիայի համար: Համաշխարհային էլիտան ամենայն հավանականությամբ հաշվարկել է, որ Ղարաբաղի անկախության ճանաչման փիլիսոփայության առաջմղման պատեհ ժամանակը ներկայում է՝ երեկ շուտ էր, վաղն ուշ կլինի տարբերակով:
      Այսինքն, հակամարտության կարգավորման գործընթացում պետք չէ բացառել հեղափոխական փոփոխությունները: Դրանք կարող են լինել զգալիորեն ուշ, բայց ամենայն հավանականությամբ կլինեն բավական կտրուկ եւ արագ ժամկետում: Խնդիրն ընդամենը այն է, թե արդյոք Ղարաբաղի հակամարտության պարագայում այդ փոփոխության համար հարկ կլինի եւս մի պատերազմ: Համենայն դեպս, հարցը, թե արդյոք Հայաստանը պատրաստ է այսօր պատերազմի, արդիականանում է օրեցօր: Ընդ որում հարցը վերաբերում է ոչ միայն ռազմա-տեխնիկական պատրաստությանը, այլ նաեւ Հայաստանի ու Արցախի հասարակական-պետական կյանքում առկա համակեցության կանոններին, արժեքներին:

      Comment


      • Re: Regional geopolitics

        ՆԱՏՕ-ն Հայաստանից առաջարկներ է սպասում

        Իգոր Մուրադյան
        Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2013,

        http://www.lragir.am/index.php/arm/0...ics/view/81712
        Հայաստանը փորձում է Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ավելի որոշակի ձեւաչափ հաստատել: Ընդ որում, Հայաստանն արժանացել է բավական բարեհամբույր ընդունելության, բայց դրանով հանդերձ չպետք է մոռանալ, որ Արեւմտյան հանրությունում կան շահերի խմբեր, որոնք պատրաստ են Թուրքիային (նաեւ Ադրբեջանին) ցույց տալ նրա հանդեպ բարեհաճություն եւ բարեկամական զգացումներ:

        Հնարավոր է, Հայաստանի հանդեպ ազատության աստիճանը եւ հնարավոր բոլոր քաղաքական հնարքները դեռեւս նշանակալի են, որը թույլ է տալիս շարունակել պատրանքները Արեւմտյան կուրսի կանաչ ճանապարհի վերաբերյալ, սակայն, այսպես թե այնպես, ազատության այդ աստիճանը գնալով սահմանափակվում է:

        Եվրոպական միությունը նոր գործընկերների հետ համագործակցության ավելի հստակ մեխանիկա ունի, բացի այդ, Թուրքիան զգալիորեն ավելի քիչ ազդեցություն ունի այդ կառույցի վրա, քան ՆԱՏՕ-ի, որտեղ նա մեծացնում է իր պահանջներն ու հավակնությունները: Հենց ՆԱՏՕ-ին Հայաստանի ինտեգրման առջեւ կարող են առաջանալ խոչընդոտներ եւ սահմանափակումներ: Այս հարցում Թուրքիան բազմաթիվ լծակներ ու ֆորմալ փաստարկներ ունի:

        Կարելի է ենթադրել, որ ՆԱՏՕ-ում կգտնվեն հայկական գործոնն օգտագործելու շահագրգիռ կողմեր, Թուրքիայի համար հակակշիռներ ու տհաճ իրավիճակներ ստեղծելու նպատակով: ՆԱՏՕ-ն առայժմ ձեռնամուխ չի եղել նոր գործընկերների հետ ինստիտուցիոնալացված հարաբերություններ մշակելուն, եւ առայժմ չկան բավարար պատկերացումներ այդ հարցում: Սակայն նման մշակումները կարող են հայտնվել զգալիորեն ավելի շուտ, քան սպասվում է ներկայում:

        Թուրքիան չի կարող բաց թողնել այդ պահը եւ, անկասկած, քննարկումների ժամանակ կհայտնվեն փաստարկներ, որոնք հեշտ է ենթադրել: Այդ պատճառով, արեւմտյան գործընկերները որպես հակափաստարկ պետք է ունենան Հայաստանի առաջարկները: Հակառակ դեպքում, նրանք կարող են կասկածվել լոբբիզմի կամ պատրոնաժի մեջ:
        Նոր գործընկերների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության նոր ծրագրեր առաջ քաշելու խնդիրը տվյալ նոր գործընկերների ծայրաստիճան պասիվության եւ սպասողական տրամադրությունների մեջ է: Դա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ Վրաստանին, որը, երեւում է, շարունակում է մնալ ֆրուստրացիայի վիճակում եւ առայժմ սեփական դրությունը գնահատում է որպես վնասաբեր:

        Վրաց էլիտան ակնհայտ բարդույթավորված է, իսկ հայկականը դեռեւս չի մտել խոշոր տապալումների գոտի: Այդ պատճառով, Արեւելյան Եվրոպայի պետությունների սխալները չկրկնելու համար, անհրաժեշտ է ակտիվորեն ներգրավվել նախաձեռնությունների առաջադրման, նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկների մշակման գործին:
        ՆԱՏՕ-ի ավելի վաղ ընդունած ծրագրերի քննարկումն իմաստ չունի, այդ ծրագրերը սպառվել են, եւ ժամանակն է ավելի կոնկրետ խնդիրների: Պետք է հասկանալ, որ ՆԱՏՕ-ն գտնվում է ոչ լավ վիճակում, եւ նոր վեհաժողովի շեմին կարիք ունի ոգեշնչման եւ քաղաքական-գաղափարական իմաստով աջակցության, ինչը նշանակում է նաեւ նոր գործընկերներից առաջարկների ստացում:

        Ընդ որում, ԱՄՆ դիրքորոշման վճռորոշ նշանակությամբ հանդերձ, անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ աշխատել Եվրոպայի պետությունների հետ, որոնք ներկայում շահագրգռված են Արեւելյան Եվրոպայի եւ Միջերկրածովյան տարածաշրջանների պետությունների հետ ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացմամբ:

        Որքան ավելի շուտ եւ կոնկրետ առաջարկներ ստացվեն այդ պետություններից, այնքան ավելի մեծ կլինեն անվտանգության գլոբալ համակարգում առավել նշանակալի տեղ ստանալու նրանց հնարավորությունները: Նույն տարածաշրջանի երկրների ճակատագրերը բավական տարբեր են, ինչը կախված է ոչ միայն նրանց չափերից, տնտեսական ու քաղաքական ռեսուրսներից: Կարող են առաջանալ ամենաանսպասելի հեռանկարներ, ինչը համատեղվում է սպառնալիքների, ռիսկերի եւ միաժամանակ առավելությունների հետ:

        Խնամարկյալության սովորները, եթե նույնիսկ ունեն նշանակալի քարոզչական պոտենցիալ, ներկայում չեն հրապուրում Եվրատլանտյան հանրության ռահվիրաներին, որոնք իրական գործընկերների կարիք ունեն:

        Ներկայում սպասելու ժամանակը չէ, նման ժամանակ չի էլ եղել:

        Comment


        • Re: Regional geopolitics

          Caucasus Report

          President Again Denies Georgia Co-Opted Chechen Fighters

          April 28, 2013

          Georgian President Mikheil Saakashvili has again denied that the previous Georgian government recruited and trained a group of Chechens with the aim of infiltrating them into the Russian Federation. Saakashvili was responding to what he termed “irresponsible” and “extremely dangerous” comments made by Prime Minister Bidzina Ivanishvili in an April 26 interview with the TV channel Rustavi-2.

          Referring to the annual study of the human rights situation in Georgia presented to parliament on April 1 by Public Defender Ucha Nanuashvili, Ivanishvili said in that interview the ongoing probe into the circumstances of a shootout in August in eastern Georgia between Chechens and Georgian troops and Interior Ministry special forces may yield “shocking” results that corroborate Nanuashvili’s conclusion that the previous government recruited, trained and equipped Chechens living in exile in Europe to join the North Caucasus insurgency.

          At the time of the August shootout, in which three Georgians and up to 11 militants were killed, the Georgian authorities said they had intercepted and neutralized a suspicious group of armed men near Georgia’s border with Daghestan. But Nanuashvili’s report to parliament presented a radically different version of what happened.

          According to Nanuashvili’s sources, the Georgian Interior Ministry recruited and flew to Tbilisi from Europe up to 120 refugees from the North Caucasus, primarily Chechens, to undergo training prior to crossing the border into Russia and joining the insurgency. The men were housed in apartments in Tbilisi, trained at the Shavnabada and Vaziani military bases, and issued with licenses for their weapons.

          That scenario continues like this:

          In late August, the men grew impatient and demanded to be taken to eastern Georgia to cross into Daghestan. Their handlers duly deployed them to the Lopota gorge in eastern Georgia. But Interior Ministry special forces transported there separately by helicopter intercepted the Chechens and prevented them from crossing into Russia. The Georgian troops demanded that the men surrender their weapons and return either to a military base or to Georgia’s Pankisi Gorge, the largely Kist population of which are ethnic Chechens who have lived there for centuries.

          Whether that move was because the Georgian leadership developed cold feet over abetting the North Caucasus insurgency, or whether it was intended from the outset to set the men up and then kill them and brand them infiltrators from Russia (which was the official explanation given in August) remains unclear.

          The Chechen recruits reportedly refused to comply with the demand to disarm, whereupon the Georgian side sent for respected and authoritative members of the Georgian Chechen community to reason with them. The Chechens, however, said they would surrender their weapons only after they reached Pankisi. That refusal triggered a shootout in which two Georgian handlers and a military doctor were killed, along with seven Chechens. (The initial reports gave the number of Chechens killed as 11.)

          The Georgian Interior Ministry subsequently arranged for the remaining recruits to leave Georgia for Turkey.

          That account of events was partially substantiated by Akhmad Chatayev, a Chechen who lost an arm fighting in the early 2000s and was subsequently granted political asylum in Austria before settling in Georgia. Chatayev was one of the Chechens brought to mediate in the standoff between the Chechens and Georgians and was injured in the gun battle between the Chechen recruits and the Georgian special forces. He was apprehended 10 days later and went on trial in November on a charge of illegal possession of two hand grenades, which he denied.

          The criminal case brought against Chatayev was shelved in January after the prosecutor’s office withdrew the charge against him.

          Nanuashvili’s report names then-Deputy Interior Minister Gia Lortkipanidze as having coordinated the recruitment and training of the Chechens. In October, however, a prominent member of the Chechen community in Georgia, Umar Idigov, said it was former Defense Minister Bacho Akhalaya who conceived the idea of co-opting Chechens and infiltrating them into Russia.

          But in a statement posted two weeks ago on his Facebook page, Akhalaya’s brother Dato, himself a former Interior Ministry official, claimed to be in possession of evidence that it was their former boss Vano Merabishvili who masterminded the planned operation. Both Merabishvili and Lortkipanidze have rejected allegations of their involvement as “idiotic” and “absurd.”

          Widely regarded as Saakashivili’s eminence grise, Merabishvili was accused by one of Nanuashvili’s predecessors as human rights defender of condoning the formation within the Interior Ministry of "a punitive group that stands above the law and that can liquidate any given individual if doing so is considered expedient." In the wake of the defeat of Saakashvili’s United National Movement by Ivanishvili’s Georgian Dream coalition in the October 1 parliamentary elections, Saakashvili named Merabishvili to head the party in the hope he would be able to reverse the catastrophic decline in its fortunes prior to the presidential election due in October 2013.

          Nanuashvili called for establishing a parliament commission to probe the events culminating in the Lopota shootout, including the putative involvement of Merabishvili, but the parliament declined that proposal on the grounds that existing legislation precludes setting up such a commission in cases where an investigation by prosecutor’s office is under way. That investigation was launched in November. No details of its findings have yet been made public. Ivanishvili told Rustavi-2 that it will be completed “in the near future.”

          It was reported earlier last week that the bodies of two of the Chechens killed in Lopota are to be exhumed to determine precisely how they died. The results of the original postmortems have disappeared.

          Meanwhile, the Russian daily “Izvestia” published three articles last week alleging links between Tamerlan Tsarnaev, who with his younger brother Dzhokhar is believed to have perpetrated the Boston marathon bombings on April 15, and Georgia’s Caucasus Fund, which was established in Georgia in the aftermath of the August 2008 war with Russia to promote academic contacts with the North Caucasus. Citing a report compiled by a Georgian Interior Ministry Counterintelligence Department staffer it named as Colonel Grigory Chanturia, the paper claimed that Tsarnaev attended several seminars the Caucasus Fund organized last year.

          The Georgian Interior Ministry swiftly denied any connection with Tsarnaev, adding that it has no information he ever visited Georgia. The ministry also denied ever having employed an officer by the name of Grigory Chanturia.

          The Caucasus Fund issued a statement similarly denying any connection with Tsarnaev and stressing that its primary objective is to foster scientific, cultural and humanitarian ties between Georgia and the North Caucasus republics. It branded the “Izvestia” article an attempt by “those forces that disapprove of the fund’s activities” to blacken Georgia in the eyes of the international community, and said it will bring a libel case against the paper.

          Georgian Caucasus expert Mamuka Areshidze for his part noted the existence within the Georgian security agencies of a “fifth column” that, he suggested, could have passed confidential information to Moscow. Areshidze also suggested that Tsarnayev may have been co-opted in a “false flag” recruitment by the previous Georgian government by someone claiming to work for the Caucasus Fund, but with the aim of discrediting both the Fund and Georgia.
          http://www.rferl.org/content/georgia.../24970927.html

          Comment


          • Re: Regional geopolitics

            Իրանը վաղուց է մշակել Ադրբեջանը ոչնչացնելու մի շարք սցենարներ
            Իգոր Մուրադյան
            Հինգշաբթի, 02 Մայիսի 2013,


            Այս թեմայով

            Անատոլիական քաղաքակրթության բզկտվածությունը երկիրը կտանի մասնատման
            Ամերիկան հասցրել է կարոտել Մեծ կուսակցությանը
            Դեմոկրատիան ընդդեմ ազատության
            Էլիտար քաղաքական խաղեր` եվրոպական մեծ տանդեմում
            Պատերազմը զսպելու քաղաքական միջոցները սպառվել են
            Իրանը վա-բանկ է գնում

            Վերջին 20 տարիներին Հարավային Կովկասի վերաբերյալ Իրանի դոկտրինը նվազագույնը երեք անգամ փոխվել է: Ադրբեջանի մասով, Իրանը նրա աբսորբցիայից անցել է մասնատման նպատակին: Իրանը մանրամասն ուսումնասիրել է Արեւմուտքի, Թուրքիայի ու Ռուսաստանի հնարավոր արձագանքները Ադրբեջանի վերաձեւման գաղափարի հանդեպ:

            Միեւնույն ժամանակ, Իրանը բախվել է Հարավային Կովկասում արմատական փոփոխությունների հարցում Ռուսաստանի կտրուկ անհամաձայնությանը, ընդ որում, ոչ Ադրբեջանի հանդեպ համակրանքի, այլ սեփական շահերի պաշտպանության պատճառով: Ռուսաստանը 1990-ականներին եւ 2000-ականների առաջին կեսին ակնհայտորեն շահագրգռված չէր Հարավային Կովկասում եւ ընդհանրապես որեւէ տարածաշրջանում սահմանների փոփոխությամբ:

            Ներկայում Իրանի մտադրություններն ավելի որոշակի են դարձել, եւ նա գործնականում արդեն ուշադրություն չի դարձնում այլ պետությունների դիրքորոշումներին եւ առավել եւս միջազգային հանրության կարծիքին: Իրանում Ադրբեջանին ատում են Իսրայելից ավելի, եւ իրանցիների մոտ կասկած չկա Ադրբեջանը ոչնչացնելու տոտալ պայքարի անհրաժեշտության հարցում:

            Իրանը վաղուց է մշակել Ադրբեջանի մասնատման, իսկ գործնականում՝ որպես պետություն ոչնչացնելու մի շարք սցենարներ: Ընդ որում, հավաքվել է համընդհանուր դոսյե Ադրբեջանի տասնյակ հազարավոր քաղաքացիների վերաբերյալ, այդ թվում՝ իշխանության բարձրագույն էշելոնից, ինչն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար: Տեղերում, այսինքն Ադրբեջանի տարածաշրջաններում աշխատանք է տարվում տեղական իշխանության բոլոր մակարդակներում վարչական դիրքեր գրավելու ուղղությամբ:

            Իրանի զինված ուժերի, այդ թվում հրթիռային տեխնիկայի, Կասպից ծովում ռազմածովային ուժերի, հակաօդային պաշտպանության միջոցների զարգացումը տեղի է ունենում Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական կենտրոններին հարվածներ հասցնելու խնդիրների հաշվառմամբ: Իրանն արդեն ձեռնամուխ է եղել Ադրբեջանի դեմ տոտալ պայքարի իրականացմանը, եւ հայկական ուղղությամբ Ադրբեջանի ակտիվության նվազումը պայմանավորված է Իրանի կողմից սպառնալիքով:

            Բացի այդ, Թուրքմենստանը, որը փորձում է գրավել չեզոք դիրք, այնուամենայնիվ բավական տեղեկացված է Ադրբեջանի հարցով Իրանի մտադրությունների մասին եւ կփորձի օգտվել դրանից:

            Իրանը ուսումնասիրում է Ղարաբաղյան պատերազմի փորձը, այդ թվում քաղաքական հետեւանքները, եւ փորձում է դա կիրառել Ադրբեջանի մասնատման գործում:

            Արեւմուտքի երկրներում աշխատող իրանական ծագման փորձագետները վստահ են, որ ցանկացած սցենարի պարագայում Արեւմուտքը չի միջամտելու, իսկ Թուրքիան, փորձելով մտնել խաղի մեջ, կկանգնի տարածաշրջանային մեծ պատերազմի հեռանկարի առջեւ: Արդյոք դրանում շահագրգռված կլինի ՆԱՏՕ-ն, որի դիրքորոշմանը մենք հնարավորություն ունեցանք հետեւել Սիրիայում: Ռուսաստանը ներկայում նույնիսկ չի էլ մտածելու միջամտության մասին եւ նպաստելու է Ադրբեջանի մասնատմանը:

            Ներկայում իսրայելա-ադրբեջանական քարոզչությունը փորձում է ԱՄՆ ուշադրությունը սեւեռել տվյալ իրողությունների ու սպառնալիքների վրա, սակայն ամերիկացիները բավարար տեղեկություններ ունեն այդ հարցում եւ ենթադրում են միջամտություն միայն այն դեպքում, եթե սպառնալիքներ լինեն նավթագազային համալիրի համար: Այս կապակցությամբ, իրանցիներն ուսումնասիրում են նաեւ ռուս-վրացական պատերազմի փորձը, երբ Ռուսաստանը թույլ չտվեց հարվածներ հարավկովկասյան միջանցքին:

            Այն ժամանակ, երբ Թուրքիան փորձում է տիրանալ Արաքսի վերին հոսանքի ռեսուրսներին, Իրանը փորձում է վերահսկողություն սահմանել Արաքսի ստորին մասի ռեսուրսների վրա: Ընդ որում, նախեւառաջ, դրանում շահագրգռված է Իրանի հյուսիս-արեւմուտքի բնակչությունը:

            Իրանի դեմ Իսրայելի ագրեսիայի դեպքում Իսրայելն ու նրա մերձավոր գործընկեր Ադրբեջանը կդառնան իրանական զինված ուժերի հարվածների թիրախ: Սակայն, ներկայում գլխավոր խնդիրն Ադրբեջանը ներսից անդամահատելն է: Իրանցիները դա համարում են լիովին հնարավոր եւ հեռանկարային խնդիր: Այս խնդրի շրջանակներում մշակվել է Ադրբեջանի մասնատման քաղաքական դոկտրին:

            Հարավային Կովկասի վրա կախվել է մեծ պատերազմի սպառնալիքը: Ինչի՞ արդյունքում է դա հնարավոր դարձել:

            http://www.lragir.am/index.php/arm/0...nts/view/82388

            Comment


            • Re: Regional geopolitics

              Saudis explore Iranian options for Syria & Lebanon in talks with Iran’s Salehi

              Saudi Arabia has decided to explore dialogue with its great regional rival Iran for ending the Syrian conflict and assuring Lebanon’s political future, DEBKAfile’s Gulf sources report. They have given up on US policy for Syria in view of Russian and Iranian unbending support for Bashar Assad; his battlefield gains aided by Hizballah and Iranian Bassij forces; and Turkey’s inaction after Saturday’s terrorist bombings in the town of Reyhanli near the Syrian border which caused 46 deaths.
              Saudi Foreign Minister Saud al-Faisal took advantage of the Organization of Islamic Conference-OIC, in Jeddah this week on the Mali conflict for getting together Monday, May 13, with Iranian Foreign Minister Ali Akbar Salehi who was in attendance.
              Our sources report that Riyadh’s first priority is to stabilize Lebanon through a Saudi-Iranian entente on political equilibrium in Beirut. The Saudis would next seek an accord with Tehran on the outcome of the Syrian civil conflict.
              The Saudi rulers have come to the conclusion, which the West and Israel have been slow to acknowledge, that since the Iranian-Hizballah-Syrian military alliance is pulling ahead in the Syrian conflict and chalking up victories, they had better look to their interests in Lebanon, which hinge heavily on the Sunni clan headed by Saad Hariri. If they wait till a victorious Hizballah comes marching home and grabs power in Beirut, protecting Lebanon’s Sunni community will be that much harder.
              HIzballah has increased its strategic clout in Lebanon and Syria and its leader Hassan Nasrallah will have a greater say in any deal for Lebanon on the strength of his successful support for Assad.
              These issues were covered in several hours of discussion between the Saudi and Iranian foreign ministers.
              Riyadh has little faith in the initiative undertaken by US Secretary of State John Kerry to convene an international conference with Russia for ending the Syrian conflict.
              Obama himself left a big question mark over the conference at his joint White House news conference with British Prime Minister David Cameron, Monday, when he spoke of “lingering suspicions between Russia and the US” left over from the Cold War.
              The US president said he didn’t know if Russia would cooperate in moves to remove Assad from power, so enabling Washington and Moscow to work together for a solution.
              The truth is that Putin has staunchly backed the Syrian ruler in the more than two years of the Syrian conflict.
              Any Saudi-Iranian deal, if they do come to terms, would run contrary to Obama’s perception of the Syrian issue. Riyadh would need to meet Tehran at least halfway on Iranian Hizballah aspirations, which center on a role for Assad in any future political accommodation fro ending the Syrian war.
              The Saudis also deeply disapprove of the Turkish role on Syria.
              The track they have opened up to Tehran has the additional purpose of outmaneuvering Turkish Prime Minister Tayyip Erdogan before he reaches the White House Thursday, May 16, to confer with President Obama on the Syrian imbroglio.

              Comment


              • Re: Regional geopolitics

                Russia staffs Mediterranean fleet. Turkey weighs payback for Syrian bombings


                Russian Navy Admiral Viktor Chirkov said Sunday, May 12, that the process is underway for creating a permanent staff to run Russian fleet operations in the Mediterranean Sea. Speaking at Sevastopol, the Black Sea fleet’s home port, Adm. Chirkov said a staff of 20 officers was already in place. And the Mediterranean deployment would comprise five to six warships and their service vessels as well possibly as nuclear submarines which, say our military sources, are armed with nuclear ballistic missiles.
                DEBKAfile’s military sources: The new permanent deployment is the next Russian step for safeguarding Bashar Assad’s regime in Damascus and deterring military attacks on his Hizballah allies and Iranian interests in their three-way bloc.
                Moscow is also announcing loud and clear that Russia is finally restoring its military presence to the Middle East in 2013 after the last Soviet squadron exited the Mediterranean in 1992.
                The Russian naval step came 24 hours after two car bombs reduced to rubble the center of the Turkish town of Reyhanli near the Syrian border, killing 46 people and injuring scores. Turkish ministers at the scene Sunday openly blamed Syrian military intelligence for the attack’s planning and execution.
                This raised concerns in Moscow that Ankara was preparing to deliver a serious reprisal, possibly in the form of an aerial or missile assault, on Syrian military targets.
                Russian tacticians reckoned that, after Israel’s two air strikes against Assad regime targets, the Tayyip Erdogan’s government could hardly avoid direct action without appearing to be failing in courage in the eyes of the Turkish public.
                Some action is doubly pressing as Prime Minister Erdogan prepares to travel to Washington to meet President Barack Obama on May 16 and present him with evidence that Assad has used chemical weapons in his war on Syrian rebels.
                The Reyhanli bombings and Turkey’s potential retaliation sent a fresh wave of alarm across the Syrian neighborhood. Once again, Israeli Air Force warplanes thundered Sunday across South Lebanon and over Hizballah strongholds in the eastern Beqaa Valley near the Syrian border.
                Given all these circumstances, Prime Minister Binyamin Netanyahu’s chances are virtually nil of getting anywhere in his trip to the Black Sea resort of Sochi to persuade President Vladimir Putin to hold back advanced S-300 anti-air missiles from Syria. He can expect to find the Russian president driving full speed for arms deals - not just with Syria, but also with Iraq, Yemen and Sudan.
                Putin clearly regards Obama’s decision to keep the US clear of military involvement in the Syrian conflict as an open gateway for a Russian military comeback to the Middle East after a 21-year absence, armed with a cornucopia of weapons for winning clients. For now, there is no stopping him, not even if Turkey or Israel were to embark themselves on military intervention.

                Comment


                • Re: Regional geopolitics

                  Ռուսական C-300 համակարգերն արդեն Սիրիայում են
                  13 Մայիսի 2013 - 11:11

                  Ռուսական C-300 հրթիռային համակարգերը Սիրիա են ուղարկվել դեռ նախորդ շաբաթ:
                  Այս մասին գրում է Գազետան՝ հղում անելով WND թերթին:

                  Աղբյուրի համաձայն՝ Սիրիան Ռուսաստանից ստացել է 6 հրթիռային կայան և 144 հրթիռ: Գործարքի արժեքը գնահատվում է 900 մլն դոլար:
                  Սպիտակ Տան մամուլի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը հիասթափված է սիրիական ռեժիմին Ռուսաստանի կողմից շարունակվող աջակցությունից:

                  HayNews.am

                  Comment


                  • Re: Regional geopolitics



                    .

                    Comment


                    • Re: Regional geopolitics



                      .

                      Comment

                      Working...
                      X