Re: Regional geopolitics
Զորահանդեսի մեկ այլ՝ կարեւոր անակնկալ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
22 Սեպտեմբերի 2016,
Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով կազմակերպված զորահանդեսը հասկանալիորեն արժանացավ հանրության մեծ ու առանձնահատուկ ուշադրությանը, ինչը պայմանավորված էր նաեւ ընթացիկ ռազմա-քաղաքական իրավիճակի մի շարք առանձնահատկություններով, որոնց ելակետը ապրիլի պատերազմն էր:
Ուշադրության առանցքում իհարկե սպառազինությունն էր, ցուցադրվող նոր զինատեսակները, իսկ «կիզակետում»՝ Իսկանդերը:
Հանրային ուշադրության էին արժանանում նաեւ այլ տարրեր, որոնցից նաեւ անկախության առիթով անցկացվող զորահանդեսում հերթական անգամ ռուսական զորախմբի եւ դրոշի առկայությունը:
Ընդ որում, հանրության մի զգալի մասի համար այդ հանգամանքը ոչ թե «մանրուք» էր, այլ պետական արժանապատվությանն առնչվող կարեւոր թե բարոյահոգեբանական, թե քաղաքական ասպեկտ, առավել եւս ապրիլի պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ցինիկ պահվածք դրսեւորեց Հայաստանի հանդեպ՝ աջակցելով Ադրբեջանին:
Ակներեւ էր, որ անկախության զորահանդեսը, լինելով Հայաստանի ռազմա-քաղաքական ուղերձը Ադրբեջանին, նաեւ որոշակի «հաշվետվությունը» սեփական հանրությանը՝ իշխանության հետապրիլյան «ռեաբիլիտացիայի իմաստով», ուներ նաեւ Ռուսաստանը «ռեաբիլիտացնելու» նպատակ, ցույց տալով, որ Մոսկվան արդիական սպառազինություն է մատակարարել Հայաստանին եւ վերականգնել հավասարակշռությունը, ավելին՝ տվել է նաեւ «սրբության սրբոց» Իսկանդեր:
Դժվար է ասել, թե հանրության վրա ինչ տպավորություն է թողել այդ ամենը Ռուսաստանի դերի գնահատման իմաստով, որի իրապաշտ վերագնահատումը եղավ ապրիլից հետո: Ներկայում Հայաստանի հասարակությունը համարում է Ռուսաստանի «մեղքը» քավվա՞ծ, թե համարում է, որ ապրիլին դիմադրելով տարիներ շարունակ հասունացված ռուս-ադրբեջանական համատեղ գրոհին եւ կոտրելով Ադրբեջանի ծրագիրը, հայկական բանակը տարածաշրջանում ստեղծեց նոր ռազմա-քաղաքական իրավիճակ եւ Ռուսաստանին պարզապես ստիպեց այդ իրավիճակում ուղղակի «հիշել» նաեւ Հայաստանի շահի մասին:
Եթե Հայաստանի հանրության մոտ կա համոզում, թե Ռուսաստանն ուղղակի «ուղղվեց» եւ վերականգնեց իր «փրկչի» կամ «միակ դաշնակցի» դիրքը, ապա այստեղ կա խնդիր եւ զորահանդեսը ակամայից բացահայտել է հանրային գիտակցության մասով Հայաստանի անպաշտպանությունը:
Որովետեւ այդպիսի համոզումը կնշանակի հետքայլ, նահանջ, հեռացում իրապաշտ վերագնահատումից: Միաժամանակ, կնշանակի նաեւ ապրիլին Հայաստանի զինված ուժերի ռազմա-քաղաքական գործողությունների «ուրացում» եւ «նսեմացում», որովհետեւ գերազանցապես հայ զինվորի, սպայի եւ կամավորի կյանքի ու սխրանքի գնով է ապրիլից հետո ձեւավորվել նոր իրավիճակը, որը Մոսկվային դրել է մի վիճակում, երբ առնվազն կարճաժամկետ ու միջնաժամկետ առումով Մոսկվան հարկադրված է տարածաշրջանում իր գոյությունը պահել Հայաստանի շահը շատ թե քիչ հաշվի առնելու շնորհիվ:
Դա դաշնակցային պահվածք չէ, այլ հարկադիր գործողություն, որը ապրիլի պատերազմի իր գործողությամբ թելադրել է Հայաստանի զինուժը:
Եվ այդ հանգամանքն առավել եւս արդիական էր դարձրել զորահանդեսին «ռուսական դրոշի» վերաբերյալ հարցադրումը:
Այդ ամենով հանդերձ, զորահանդեսում այդ մասով առկա էր հետաքրքիր մի դրվագ, քողարկված մի «հաղորդագրություն», որ «կոդավորված» էր կազմակերպական նրբերանգներում՝ կամա, թե ակամա:
Ռուսական դրոշի թեման հրատապ էր դեռեւս 2011 թվականից՝ անկախության 20-ամյակի առիթով կազմակերպված զորահանդեսին:
25-ամյակի զորահանդեսին կար ուշագրավ մի տարբերություն: Զորահանդեսին հայկական խաղաղապահ զորագնդի մասնակցությունն ուղեկցվում էր այն երկրների դրոշներով, որոնց հետ Հայաստանը գործակցում է ՆԱՏՕ եւ միջազգային այլ խաղաղապահ առաքելությունների շրջանակում:
Փաստացի, Հայաստանի անկախության տոնի առիթով զորահանդեսին ռուսական դրոշն այս անգամ «մենակ» չէր մնացել եւ փաստորեն «ծածկվել» էր պետությունների դրոշներով, որոնց հետ Հայաստանը գործակցում է իր եւ միջազգային անվտանգության հարցերում:
Կարեւորը տվյալ պարագայում այն է, որ դրոշների այդօրինակ «ներմուծումով» փաստացի որոշակիորեն իմաստափոխվել է նաեւ ռուսական դրոշի առկայությունը, քանի որ մյուս պետությունների դրոշները զորահանդեսում ընդհանրապես այլ (այդ թվում ռուսական դրոշների առկայությանը) տվել են գործընկերային իմաստ՝ որպես Հայաստանի զինված ուժերի միջազգային կարգավիճակի, տեղի ու դերի ընդգծում, միջազգային սուբյեկտության դսեւորում:

Comment