Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Պահանջատիրություն. Հայաստանի բռնազավթած տարածքները միջազգային իրավունքի ուժով վերադարձնելու խնդիրը

    Lragir.am,

    27.04.2019


    Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, հայ ժողովուրդը աշխարհի տարբեր անկյուններում կրկին հարգանքի տուրք մատուցեց ավելի քան մեկեւկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Ինչպես յուրաքանչյուր տարի, հերթական տարելիցը դարձավ այն ժամանակահատվածը, երբ մեր քաղաքական միտքը փորձեց ոչ միայն նորովի վերաիմաստավորել ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցածը, այլ նաեւ ձեւակերպել խնդիրներն ու նախանշել այն քայլերը, որոնք հայության համար քաղաքական կարեւոր նշանակություն ունեն հարափոփոխ այս աշխարհում։ Այդ տեսանկյունից հետաքրքիր էր հետեւել, թե արդյոք կա՞ զարգացման դրական ընթացք Հայոց ցեղասպանության պատճառների վերհանման եւ, հատկապես, դրա հետեւանքների վերացման քաղաքական գնահատականներում։

    Իհարկե, ինչպես անցյալում, այսօր եւս, քաղաքացիների մեծամասնության համար բնականորեն գերիշխում է հուզական մոտեցումը մի խնդրի նկատմամբ, որը, ցավոք սրտի, դարձել է հայ ազգի ինքնության բաղկացուցիչը։ Սակայն, ակնհայտ է, որ այժմ մեզանում ավելի շատ խոսվում է Մեծ եղեռնի նկատմամբ` որպես քաղաքական խնդրի, ավելի լուրջ վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտության մասին։ Առանձին փորձագետներ, ինչպես նաեւ շարքային քաղաքացիների մի ստվար հատված, թերագնահատում են Հայկական հարցի (Հայ դատի) լուծման գործում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նշանակությունը եւ առաջ քաշում այլ ուղիներով ու այլ տրամաբանությամբ շարժվելու պահանջներ։ Ողջունելի է հատկապես, որ ոճիրի պատճառներին անդրադառնալիս եւ հետեւանքների վերացման մասին խոսելիս արծարծվում են դրա հոգեբանական նախադրյալները՝ թուրքական հանրության հոգեբանական կառուցվածքի վերհանումը, մեր բարոյական ներքին որակների ու առողջացման հարցերը եւ այլն։

    Այդուհանդերձ, պետք է նշել, որ ներկայում Հայոց ցեղասպանությունը` որպես քաղաքական խնդիր, անկախ նրանից, թե ինչ բովանդակություն է դրվում խնդրի լուծման տակ, շարունակում է առավելապես դիտարկվել միջազգային շահերի տիրույթում։ Լինի Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգ, թե պահանջատիրության ու փոխհատուցման գործընթաց՝ շատ մեկնություններում շեշտադրվում են այլ երկրների քաղաքական շահերի հետ հաշվի նստելու եւ ՀՀ պետական շահերն այլոց հետ համադրելու մտքերը։ Սակայն այդ ամենի հետ մեկտեղ այսօր հանրային քննարկման հարթակում նկատելի են գլխավորապես հայոց պահանջատիրության իրավաքաղաքական հիմքերի ու գնահատականների հետ կապված այնպիսի հարցեր, որոնք չեն պայմանավորվում միջազգային ու տարածաշրջանային շահերով։

    Այդ հարցերն աղերսվում են ոչ միայն եւ ոչ այնքան 1915-ի դեպքերին, որքան ժամանակային առավել մեծ ընդգրկում ունեցող իրադարձություններին։ Խոսքը, մասնավորապես, տասնամյա ժամանակահատվածի մասին է՝ սկսած 1913թ. Իթթիհադի առաջնորդների իրականացրած պետական հեղաշրջումից, որն իրավական տեսանկյունից իշխանության բռնազավթում էր՝ ծանր հանցագործություն ընդդեմ հայ եւ մյուս քրիստոնյա ժողովուրդների եւ նրանց ոչնչացման նախերգանքը, վերջացրած 1923թ. Լոզանի պայմանագրով, երբ քեմալականների կողմից, ի վերջո, դադարեցվեցին անհավատների նկատմամբ ցեղասպանական գործողությունները։

    Նշված իրադարձությունների եւ բարձրաձայնվող հարցերի իրավաքաղաքական այժմյան դրվածքը բոլորովին փոխում է Հայոց ցեղասպանության խնդրի քաղաքական բովանդակությունը։ Օսմանյան պետության կողմից մի ժողովրդի դեմ հատուկ կազմակերպված ոճրագործություն լինելուց զատ` Ցեղասպանության խնդիրը ձեռք է բերում քաղաքական ավելի մեծ բեռնվածություն։ Այն դառնում է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ` որպես Օսմանյան պետության պետականաստեղծ ազգերից մեկի, Երիտթուրքերի եւ Քեմալական Թուրքիայի իրականացրած ցեղասպանական տեւական ակտ, այլեւ Օսմանյան պետության, Թուրքիայի Հանրապետության եւ Բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության անօրինական բռնազավթում իրականացնելու գործողություն։ Ուստի Հայոց ցեղասպանության հարցն ուղղակիորեն առնչվում է ոչ միայն ժամանակակից Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից հայ ժողովրդին հասցված բարոյական ու նյութական (գույքային, ֆինանսական) վնասները փոխհատուցելու, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության բռնազավթած տարածքները միջազգային իրավունքի ուժով վերադարձնելու խնդիրներին։

    Պետք է նկատել, որ ապրումակցում ենթադրող վերաբերմունքից բացի, հայության զինանոցում մինչ օրս եղել է միայն վերացական ուժի ցուցադրություն ենթադրող գործիքակազմ՝ Եղեռնին նվիրված հուշահամալիրների, այլ կառույցների ու խաչքարերի մոտ լուռ կամ տարբեր երկրների թուրքական դեսպանատների դիմաց ակտիվ բողոքի ակցիաներ, կամքի ցուցադրություն խորհրդանշող` ջահերով երթ, թուրքական դրոշ այրելու ակցիա եւ այլն։ Լինելով հանդերձ զուտ հոգեբանական ինքնագոհության հասնելու գործողություններ՝ դրանք որոշակի հետեւանքներ հանրային գիտակցության մեջ, իհարկե, թողել են։ Բայց առավելագույն քաղաքական արդյունքը միշտ թողնվում էր անորոշ ապագային՝ ֆիզիկական առավել մեծ ներգրավվածության հույսին, անտեսելով իրավական ու դիվանագիտական այն հսկայական ներուժը, որն առկա է մեզանում։

    Սակայն ինչպես թավշյա հեղափոխությունից հետո Արցախյան խնդրում ՀՀ կառավարությունն ազատ է միջազգային քաղաքականության օրակարգում բանակցություններ սկսել իրեն հարմար էջից, այնպես էլ Հայոց ցեղասպանության հարցում ճիշտ ժամանակն է արտաքին քաղաքական օրակարգ ներմուծել Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման խնդիրը։ Այդ գործում առաջնային նշանակություն ունի պահանջատիրության քաղաքական օրակարգ ձեւակերպելու` հայ հանրության ունակությունը։ Ապրիլի 27-ին նշվող Քաղաքացու օրը լավագույն պատեհությունն է` ամեն տարի ապրիլքսանչորսյան լուռ ապրումակցումից անցում կատարելու դեպի ազգային-պետական խնդիրները՝ իրավաքաղաքական ճանապարհով վերականգնելու թուրքական յաթաղանով գլխատված մեր արժանապատվությունը։ Այդ գործում իրավական հիմքերն առավել քան բավարար են, բացակայում է սոսկ կառավարության դատին ներկայացվող հանրային պահանջի փաթեթը։

    Սարո Սարոյան. acnis.am

    Comment


    • Ադրբեջանը վեկտորը փոխում է. Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա

      04.05.2019

      https://news.am/arm/news/510434.html


      Ապրիլի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Տրիպոլիիում բազավորված Լիբիայի Բարձրագույն պետական խորհրդի նախագահ Հալեդ ալ Միշրիին:

      Էրդողանի եւ ալ Միշրիի հանդիպումը, որն աջակցում է Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարությանը (ԱՀԿ), տեղի է ունեցել Ստամբուլում Բեյլերբեյի պալատում:


      Հիշեցնենք, որ ներկայումս Լիբիայում գործում է երկու կառավարություն՝ միջազգային հանրության կողմից ճանաչված Տրիպոլիում Սարաջի ԱՀԿ-ն եւ Աբդալլահ Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում՝ ընտրված խորհրդարանի հետ համատեղ եւ վայելում է ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարի Լիբիական ազգային բանակի աջակցությունը: Ապրիլի 4-ին Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի վրա հարձակում սկսելու մասին: Սարաջն, իր հերթին, իրեն ենթակա բոլոր զինվորական ստորաբաժանումներին հրամայել էր պաշտպանությանը պատրաստ լինել:

      Մերձավորարեւելյան տարածաշրջանում Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կրքերի շիկացումն արտացոլվում է նաեւ Լիբիայում: Այսպես՝ Սաուդյան Արաբիան աջակցում է ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարին, մինչդեռ Թուրքիան օգնում է Ֆաիզ Սարաջի ԱՀԿ-ին:

      Այս հարցում հետ չի մնում նաեւ Թուրքիայի ռազմավարական գործընկեր եւ կրտսեր եղբայր Ադրբեջանը, որը Թուրքիային հաշվի չառնելով՝ ոչ հրապարակայնորեն կողմնորոշվում է դեպի Սաուդյան Արաբիա, որի հետ նավթային ոլորտում խորը տնտեսական հարաբերություններ ունի: Իսկ այս կողմնորոշումն իրականացվում է մշակութային կենտրոնների, դիվանագիտական առաքելությունների եւ ընկերությունների միջոցով, որոնք գործում են տուրիստական ֆիրմաների քողի ներքո, ինչի մասին է վկայում արաբական երկրներից մարդկանց հոսքը: Ճիշտ է, վերջին շրջանում, ըստ մամուլի հրապարակումների, ներհոսքի փոխարեն, իբր, տեղի է ունենում հյուրերի զգալի արտահոսք՝ հավանաբար, ինչ-որ բան արաբների սրտով չի եղել: Այդուհանդերձ, դա խնդիրը չի նվազեցնում:

      1993-1997 թվականներին Սաուդյան Արաբիան օգնություն է ցուցաբերել Ադրբեջանում ավելի քան 220 մզկիթների շինարարությունում, ինչպես նաեւ կառուցել է սկանդալային Աբու Բաքր մզկիթը՝ շռայլորեն ֆինանսավորելով սալաֆիների ծայրահեղ արմատական տրամադրված հոսանքին։ Բացի այդ, նախանցած տարի հանրության սեփականությունն են դարձել բուլղար լրագրողուհի Դիլյանա Գայթանջիեւայի հրապարակումները Սաուդյան Արաբիա զենք տեղափոխելու գործում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ավիաընկերության ինքնաթիռների մասնակցության մասին՝ Խալիֆա Հաֆթարի զորքերին զենք մատակարարելու համար, հակառակ Թուրքիայի շահերի, որն աջակցում է Ֆայեզ Սարաջի կառավարությանը։ Ավիաընկերությունը, դիվանագիտական չվերթերի քողի ներքո, որոնք ազատված են ստուգումներից եւ հարկերից, իրականացրել է ադրբեջանական ռազմարդյունաբերական համալիրի սպառազինության եւ ռազմատեխնիկայի փոխադրում։ Մոտ երեք տարվա ընթացքում, ըստ աղբյուրների հայտարարությունների, կատարվել են մի քանի հարյուր չվերթներ, որոնք Մերձավոր Արեւելք են հասցրել հարյուր միլիարդավոր դոլարների տոննաներով սպառազինություն։

      Եվ հիմա էլ Silk Way Airlines սաուդցիների միջոցով իրականացնում է զենքի մատակարարում Լիբիային՝ մարդասիրական օգնության անվան տակ՝ փորձելով իր տեղն ստանալ զենքի վաճառքի շուկայում՝ ունենալով ՍՌՏ արտադրության համապատասխան հնարավորություններ. Ադրբեջանի ռազմական արտադրանքի տեսականին ավելի քան 150 տեսակ տարբեր սպառազինություններ, զինամթերք ունի եւ կարող է որոշ տեսակների գծով մրցակցություն ներկայացնել թուրքական եւ իսրայելական ռազմական կոնցեռնների համանման արտադրանքներին։

      Մի շարք քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ Սաուդյան Արաբիան, իր հերթին, շահագրգռված է Ադրբեջանի հետ կապերի ամրապնդմամբ՝ Իսրայելին եւ Իրանին դիմակայության համատեքստում, ինչից հմտորեն օգտվում է Ադրբեջանը՝ ավելին պոկելու տենչով։ Իսկ Սաուդյան Արաբիայի ակտիվ քաղաքականությունը՝ ուղղված ոչ միայն դեպի տնտեսական հուն, այլ նաեւ շիական Իրանի ծավալապաշտությանը դիմակայելուն՝ փոքր-ինչ ներառելով Ադրբեջանը, հակասում է Թուրքիայի շահերին, որն Ադրբեջանը ավանդաբար համարում է իր ազդեցության ոլորտ։

      Comment

      Working...
      X