Re: Regional geopolitics
Մոսկվան բացահայտում է Ղարաբաղի վերաբերյալ մտադրությունը
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Հինգշաբթի, 13 Մարտի 2014,
Նորությունների ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ղարաբաղը պետք է միացնել Ռուսաստանին: Նրա խոսքով, հայերն ու ադրբեջանցիները երբեք ընդհանուր հայտարարի չեն գա, եւ դրա համար պետք է Ղարաբաղը միացնել Ռուսաստանին՝ թե հայերը չեն նեղանա, թե Ադրբեջանը չի լինի դեմ, քանի որ այն չի մնա Հայաստանին:
Միգուցե այլ ժամանակաշրջանում Ժիրինովսկիի ասածները դառնային ընդամենը ծիծաղի առարկա, ինչպես օրինակ նրա վրա ծիծաղում, բայց ծափահարում են ռուսաստանաբնակ հայերը, երբ Վոլֆովիչին հրավիրում են Մոսկվայի Կրեմլի համագումարների պալատում տեղի ունեցող մի որեւէ հայկական միջոցառմանը ելույթ ունենալու:
Բայց Ժիրինովսկին Արցախը Ռուսաստանին միացնելու մասին հայտարարում է այժմ, երբ Ռուսաստանը իրեն է միացնում Ղրիմը: Ընդ որում, միացնում է ոչ միայն հենց այնպես, այլ ՌԴ Պետդումայում օրենքի նախագիծ է ներկայացվում նաեւ, որով դյուրացվում է որեւէ այլ երկրի տարածքային միավորի Ռուսաստանի կազմ մտնելու գործընթացը՝ բավարար է ընդամենն այդ միավորի ղեկավարության ցանկությունը:
Շատերը միգուցե այսօր էլ ծիծաղեն Ժիրինովսկիի վրա, ինչպես որ կծիծաղեին երեւի թե ցանկացածի վրա, ով մի քանի ամիս առաջ կասեր, որ Ռուսաստանը զորք է մտցնելու Ղրիմ եւ Ղրիմը մտցնի իր կազմ: Հետեւաբար նրանք, ովեր այսօր կծիծաղեն այն մտքի վրա, թե վաղը Ռուսաստանը նույն բանը կարող է փորձել անել Արցախի դեպքում, գուցե լավ կանեն հիշեն, թե երեկ ինչ էր գրել Զորի Բալայանը: Իսկ Զորի Բալայանը փաստացի գրել էր Արցախի հանդեպ Ռուսաստանի «Գյուլիստանի իրավունքի» մասին: Հետո այդ Զորի Բալայանին Սերժ Սարգսյանն իր հետ վերցրել էր արցախյան դիրքեր, փաստացի ստորագրելով Ռուսաստանի այդ իրավունքի տակ:
Սերժ Սարգսյանն իհարկե գիտեր, թե ինչ է անում: Նա ընդամենը Ռուսաստանին հերթական համոզիչ փաստարկն էր փորձում ներկայացնել, որ ամբողջությամբ գտնվում է ռուսական շահի տիրույթում եւ որեւէ վտանգ չի ներկայացնում դրա համար:
Բայց, Ռուսաստանի համար վտանգը Սերժ Սարգսյանը կամ Հայաստանի որեւէ նախկին նախագահ կամ նախկին ու ներկա քաղաքական գործիչ չէ, նրանք շատ մանր են Ռուսաստանի վտանգ լինելու համար: Ռուսաստանի համար վտանգը իր այսպես ասած սնանկությունն է՝ ռեսուրսային, տեխնոլոգիական, տնտեսական, կրթական, ժողովրդագրական:
Մոսկվան շատ լավ է հասկանում, որ տանուլ է տալիս քաղաքակրթական մրցակցությունն Արեւմուտքին, օբյեկտիվորեն տանուլ է տալիս եւ տանուլ է տալու նաեւ Հայաստանը, վաղ, թե ուշ: Եվ եթե Արցախի ռազմաստրատեգիական գոտին մնում է Հայաստանի ենթակայության տակ, ապա այդ գոտին եւս տանուլ է տրվելու քաղաքակրթական պատերազմում:
Հետեւաբար Մոսկվան շահագրգռված է Արցախում իր անմիջական ներկայությամբ, ակնկալելով, որ գոնե այդ դիրքը հնարավոր կլինի պահել: Իսկ Արցախը Կովկասում վերահսկողության բանալին է:
Դրանից բնականաբար բխում է այն, որ ուրեմն Արցախի հանդեպ վերահսկողության շահագրգռություն ունի նաեւ Արեւմուտքը: Իհարկե, բայց Արեւմուտքի համար անմիջական իշխանության խնդիրը հրատապ չէ, որովհետեւ Արեւմուտքը քաղաքակրթական մրցակցության առաջատարն է եւ հաղթողի հավակնորդը, հետեւաբար միանգամայն բավարար է վերահսկողությունը Հայաստանի միջոցով, անգամ Ռուսաստանի գերիշխանության տակ գտնվող Հայաստանի՝ քանի որ քաղաքակրթական մրցակցության արդյունքում Հայաստանը վաղ թե ուշ ձերբազատվելու է Ռուսաստանի գերիշխանությունից:
Բայց, եթե Ռուսաստանը ցուցաբերում է Արցախի հանդեպ անմիջական կառավարման հաստատմանը միտված գործնական նախաձեռնություններ, ապա դրան իհարկե կհակադրվի Արեւմուտքի նույնանպատակ նախաձեռնողականությունը, որովհետեւ Արցախում Ռուսաստանի ռազմական ներկայությունը շատ դժվար կլինի չեզոքացնել քաղաքակրթական գլոբալ մրցակցության արդյունքի շնորհիվ:
Իսկ այդ իրավիճակը Արցախն արդեն անմիջականորեն թեժ կռվախնձոր է դարձնելու աշխարհաքաղաքական համատեքստում, ինչը հղի է Արցախի ապակայունացման վտանգով:
Հետեւաբար, հայկական կողմը, թե Հայաստանի, թե Արցախի իշխանությունը պարտավոր են կարգի հրավիրել Վլադիմիր Ժիրինովսկուն, հատկապես որ նա ինչ որ ռուսական կուսակցության ղեկավար չէ, այլ Ռուսաստանի Դաշնության օրենսդիր մարմնի ստորին պալատի պատգամավոր: Ժիրինովսկիի քայլը պետք է գնահատվի որպես Արցախի անվտանգությունն ու կայունությունը, տարածարջանային անվտանգությունն ու կայունությունը եւ բանակցային գործընթացը վտանգի տակ դնող հայտարարություն եւ կոչ արվի Ռուսաստանի ԱԳՆ-ին զսպել այդօրինակ հայտարարությունների հեղինակներին:
Եթե իհարկե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ի վիճակի են գոնե այդ հարցում համարժեք լինել Հայաստանի ու Արցախի պետական շահին:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....5RbwDFlF.dpuf

Comment