Re: Regional geopolitics
Հայաստանի «ավազի ժամացույցը» սպառվում է
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
Շաբաթ, 31 Մայիսի 2014,
ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը քաոսից կարողացավ դուրս գալ Արեւմտյան հանրության հետ սերտ համագործակցության շնորհիվ, սակայն դա ընկալվեց որպես Մոսկվայի իշխող էլիտայի մեծագույն վաստակը: Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանին չեն ցանկացել հրել անդունդը, եւ նրան միշտ ինչ որ մեկը փրկում է, քանի որ նրա վերջնական փլուզումը սպառնում է գեոքաղաքական գլոբալ աղետով:
Ռուսաստանի հետագա մասնատման վերաբերյալ ռուս լիբերալների որեւէ ծրագիր չի ընդունվել Արեւմուտքի քաղմշակումների կենտրոնների կողմից, եւ դա մնաց ընդամենը «կարմիր փալաս» ռուսների համար: Հետեւելով Չեչնիայի եւ Հյուսիսային Կովկասի մյուս շրջանների իրադարձություններին, կարելի էր նկատել Ռուսաստանից այս կարեւորագույն տարածաշրջանը անջատելու ցանկության բացակայությունը Արեւմուտքի առավել պատասխանատու կենտրոնների կողմից, թեեւ, միաժամանակ, կային բավական լուրջ նախաձեռնություններ՝ ուղղված Ռուսաստանի աստիճանական տարածքային փլուզմանը, որոնք կան նաեւ ներկայում:
Եւ եթե ոմանք գերադասում են այդ ծրագրերը կապել միայն ամերիկյան ինտելեկտուալ կենտրոնների հետ, դա ամենեւին էլ այդպես չէ: Ավելի առարկայական ու հիմնավոր ինչ որ բան եղել է նաեւ Եվրոպայում, ներառյալ նաեւ ատլանտյան եւ եվրոպական-մայրցամաքային նախաձեռնությունները:
Պետք է ասել, որ առաջինը Ռուսաստանի մասնատման դեմ հանդես են եկել ամենեւին էլ ոչ ամենահաս «ձախ նախագծի» ներկայացուցիչները: Հակառակը՝ առավել պահպանողական ուժերը, նույնիսկ աջ-պահպանողական քաղաքական ակումբները, որոնք հասկացել են, թե ինչ աղետ կդառնա Ռուսաստանի փլուզումը համաշխարհային կարգի համար:
Ինչ որ իմաստով Ռուսաստանին փրկեցին իսլամական շարժումները, որոնք ուժ էին հավաքել 90-ականներին, եւ Չինաստանը, որը «գլխացավանք» էր դարձել Արեւմուտքի համար: Ռուսաստանը պետք է հավասարակշռեր ռիսկերն ու սպառնալիքները, ապահովելով ուժերի հավասարակշռությունը Եվրասիայում: Ընդ որում, ենթադրվում էր, որ պաշտպանության գիծը ճեղքելու Ռուսաստանի ցանկացած փորձ կհանգեցնի Արեւմուտքի պատասխան արձագանքին, ինչը թույլ կտա մանեւրել ուժերի քաղաքական դասավորության մեջ:
Արեւմուտքն այդպես էլ չկարողացավ ստեղծել ենթարկեցված էլիտա, եւ հակառակը՝ ինտեգրելով ռուսական էլիտային, ստեղծվեց ինչ որ քաղաքական ընդհանրացված «դաշտ», որը թույլ տվեց ռուսական նոր էլիտային ներգրավել որոշումների ընդունման մեջ:
Ռուսաստանի համար շուտով առաջացան արտաքին քաղաքական եւ տնտեսական բարենպաստ պայմաններ (նա ստացավ 196 միլիարդ դոլար նավթի եւ 28 միլիարդ դոլար գազի արտահանումից, չհաշված հումքի ու մետալուրգիայի արտահանման մյուս ճյուղերը): Ռուսաստանը դարձել է հումքային ու ֆինանսական կարեւոր շուկա, եւ ռուսական շուկայում աղետները մեծ տհաճություններ են պատճառում նույնիսկ ընտրական գործընթացներին Եվրոպայում:
Սակայն եկել են ժամանակներ, երբ Ռուսաստանի հույսերը չեն համապատասխանում համաշխարհային ֆինանսական որոշակի կենտրոնների շահերին, որոնք չեն ցանկանում թույլ տալ Ռուսաստանում ֆինանսական ինքնիշխան կենտրոնի ձեւավորումը, նույնիսկ գլոբալ քաղաքական էլիտային ինտեգրված:
Միաժամանակ, ռուս առաջնորդները չցանկացան հարմարվել նոր իրավիճակին եւ գերադասեցին «ճեղքման» հավակնոտ քաղաքականությունը: Ընդ որում, Ռուսաստանը մոտեցել է այն սպառնալիքներին, որոնցից այդքան վախենում էր, այսինքն՝ մեկուսացմանն ու շրջափակմանը: Արեւմտյան հանրությունը դնում է արդեն ոչ թե չափավոր, այլ արմատական գեոքաղաքական ու գեոտնտեսական շրջափակման կոշտ խնդիրներ: Ռուսաստանն ինչ որ չափով սադրել է Արեւմուտքի այս քաղաքականությունը:
Այս իրադարձությունների արդյունքում մենք ապրում ենք մի երկրում, որն ունեցել է դրոշ, օրհներգ եւ ազգային շատ խորհրդանիշներ: Դա հայրենասերների երկիր էր, ներկայում բոլորը սկսել են համակերպվել այն մտքին, որ այն կոչվում է «զոնա»: «Զոնայում» նախկինի պես խոսում են էթնիկ լեզվի զանազան բարբառներով, որոնք բազմաթիվ փոխառություններ ունեն, օգտագործում են ավանդական ուտելիք եւ քիչ ինչ դատողություններ անում ինչ որ բանի մասին, որը թվում է քաղաքականություն: «Զոնայի» բնակչությունը ապրում է պատրանքներով, եւ այդպիսով հարմարվել է քիչ թե շատ հոգեկան կոմֆորտին, թափառելով սեփական հիվանդագին էթնիկ գիտակցության մութ անկյուններում:
Միեւնույն ժամանակ, կարելի էր նկատել, որ միշտ չէր այդպես: Ռուսաստանը քիչ թե շատ կայուն հետեւել է Արեւմտյան հանրության կառույցներին «զոնայի» ինտեգրմանը: Սակայն ինչո՞ւ այդպես փոխվեց իրավիճակը: Եւ ինչո՞ւ այդպես արմատական փոխվեց Ռուսաստանի վերաբերմունքը «զոնային»:
Ռուսաստանն ընդունելի է որպես առաջատար գործընկեր, ռազմավարական գործընկերության տարրերի առկայությամբ, ոչ միայն «զոնայի», այլեւ ինքնիշխան գործընկերների համար, հանդես գալով ուժեղ տարածաշրջանային մակրոտերության դերում եւ չհավակնելով կայսրության դերին: «Զոնան» իր նախկին անվան ու դերի, իր ազգային շահերի պայմաններում երկար տարիներ կատարել է խնդիրները ու պարտավորություններն առաջատար գործընկերոջ հանդեպ, եւ դա մեծ առարկություններ չէր հարուցում, չնայած իրադարձությունների բազմաթիվ տհաճ շրջադարձերին:
Կարելի՞ էր արդյոք կանխատեսել այն իրադարձությունները, երբ Ռուսաստանը, 4 միլիարդ դոլարի զենք մատակարարելով Ադրբեջանին եւ 2011 թ. մարտի 16-ին պայմանագիր կնքելով Թուրքիայի հետ, սկսեց իրականացնել «զոնայի» վասալացման ծրագրերը: Որոշակի փուլում լիովին հասկանալի է դարձել, որ «զոնայի» պատմության մեջ առավել բարենպաստ ժամանակաշրջանը շուտով կավարտվի, եւ «ավազի ժամացույցը» անհույս կորցնում է ավազի պաշարը:
Ներկայում «զոնայի» իշխանության լաքեյները փորձում են սեպտեմբերի 3-ի աղետը հիմնավորել նրանով, որ ղեկավարությունն ընտրություն չուներ եւ ստիպված էր գնալ ինքնիշխանությունը հանձնելու ճանապարհով: Ընտրություն միշտ կա, եւ տվյալ դեպքում ընտրություն չպետք է արվեր: Պետք էր շարունակել թեկուզեւ այն քաղաքականությունը, որն իրականացվում էր:
Նախեւառաջ, պետք էր հասկանալ, որ Ռուսաստանն ամենամեծ սպառնալիքը չէր, եւ Արեւմտյան հանրությունն իրենից ամենամեծ սպառնալիքն է ներկայացնում, եթե դառնա հակառակորդ: Ի՞նչը «զոնայի» էլիտային թույլ չտվեց հասկանալ դա, մինչեւ այժմ: Պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, վերլուծությունը շատախոսությամբ փոխելը, ինչպես նաեւ անհույս գավառականությունը: Գավառականության եւ մանր կրպակավարների հոգեբանության ամբողջությունն էլ հանգեցրեց վասալային «զոնային»:
Այս իրավիճակից ելք, այնուամենայնիվ, կա, սակայն այն միշտ չի լինի, քանի որ «ավազի ժամացույցը» սահմանափակ է որպես պատրանքները պահելու միջոց: Տարածաշրջանում մի քանի շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել աղետալի փոփոխություններ, եւ «զոնան» հայտնվել է աղբահորում ու ոչ մեկին չի հետաքրքրում:
ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն ձեւավորում են նոր կոնֆիգուրացիաներ, որոնցում «զոնան» տեղ չունի, եւ ամեն ինչ արդեն սպառիչ կոնկրետությամբ ասվել է: Սակայն հենց այս իրավիճակում էլ կա «փրկության» հույսը: Այն է՝ Ռուսաստանին կրկին հասցնել տարածաշրջանային տերության կարգավիճակին, նրան ընդմիշտ զրկելով կայսերական կարգավիճակ ձեռք բերելու ցանկությունից: Միայն այս բնույթով Ռուսաստանը կարող է դիտարկվել ու իրապես հանդես գալ որպես «զոնայի» գործընկեր, որը կարող է վերադարձնել իր նախկին անունը:
Ռուսաստանը ներգրավվում է «սառը պատերազմի» ու տարածաշրջանային դիմակայության մեջ, եւ նրան արդեն թույլ չեն տա թուլացնել արագությունը արտաքին քաղաքականության մեջ, ինչպես ձիուն վազքի ժամանակ՝ հարկ է շարունակել այդ պրովոկացիոն քաղաքականությունը մինչեւ անհրաժեշտ սահմանը, որը նրան ցույց կտրվի:
Ռուսաստանի տնտեսությունը փլուզվելու է, եւ այդ կապակցությամբ որոշումն արդեն կա, ինչը չի կարող չհարուցել ոչ միայն բնակչության լայն շերտերի, այլեւ օլիգարխիայի դժգոհությունը: Հնարավոր բոլոր ֆինանսատնտեսական խմբերը, որոնք Մոսկվան փորձում է ներգրավել Արեւմուտքի հետ երկխոսության մեջ, ընդունակ չեն լուծել այդ խնդիրները:
Պուտինը փորձում է մշակել «քաղաքական պաշտպանության» մարտավարությունը, եւ հիմա արդեն էքսպանսիայի ժամանակը չունի՝ Ուկրաինայի, Սեւ ծովի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հակամարտություններին ներգրավվելը հավասարազոր է մահվան: Սակայն գլխավորն ամենեւին էլ նյութական ու քաղաքական ռեսուրսները չեն, այլ ռուսական ներկայիս հասարակության մենթալությունը, որը հոգնել է պատմությունից:
Արդյունքում ռուսները ստիպված են վերանայել սեփական հարաբերությունները գործընկերների հետ, լինելով տարածաշրջանային տերության կարգավիճակում, որի մասին արդեն երազում են: Ամեն ինչ տեղի կունենա զգալիորեն ավելի արագ, քան կարող է թվալ: Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանին հնարավորություն կտան կապիտուլյացվել ժամանակից շուտ, նա դեռ պետք է արժանանա կապիտուլյացվելու իրավունքին: Նրանից քամելու են բոլոր ռեսուրսները եւ հասցնեն քաղաքական սնանկության:
Հետո նրան, ինչպես նախկինում, կառաջարկեն լիովին պատվավոր տեղ ուժի համաշխարհային դասավորության մեջ, եւ նա իհարկե կընդունի դա: Հարցը միայն այն է, որ «զոնայի» տիպի երկրները չմնան արդեն ոչ թե կայսրության, այլ տարածաշրջանային տերության վասալներ: Քվազի-ստացիոնարությունը քաղաքականության մեջ սարսափելի բան է:
Հասկանալի է, որ խոսքը գլոբալ խնդրի իրականացման մասին է, սակայն որքանով է ինքը «զոնան» ընդունակ մասնակցել այդ ծրագրի իրականացմանը: Իրականում «զոնան» ունի շատ ռեզերվներ, նախեւսռաջ՝ «պարտիզանական գաղափարախոսություն», որի դեմ հնարքներ չկան, բացի բաց մասշտաբային պատերազմից, որը չափազանց կբարդացնի Ռուսաստանի վիճակը, կհասցնի նրա գեոքաղաքական կոնֆիգուրացիայի փլուզմանը ոչ միայն ակտուալ փուլում, այլեւ ապագայում: Կգնա՞ Ռուսաստանը դրան:
«Զոնային» ամեն կերպ փորձում են ներշնչել մտածողության պարզունակ ու պարզեցված մոդել, ինչն այդ նույն լեզվով նշանակում է Հայրենիքի շահերի դավաճանություն: Այսինքն՝ ներշնչել ու ներդնել ստրկության ու գավառականության գաղափարախոսություն: Սակայն այդ «գաղափարախոսներն» իրենցից ներկայացնում են սալոնային դեգեներատիվ հեղինակներ, որոնք ընդունակ են նամակներ գրել Պուտինին եւ իշխանությունների ինտելեկտուալ սահմանափակությունը մեկնել որպես «հարկադրված միջոց»: Այս ողորմելի «գաղափարախոսներին» պահում են ու միշտ են պահել՝ հեռանկարի հաշվարկով, երբ նրանք պետք է ապահովեն Ադրբեջանին Ղարաբաղը հանձնելու լեգիտիմությունը:
Սակայն, որքան էլ տարօրինակ է, հենց այս աղբանոցում պահանջված է ամենաինտելեկտուալ՝ պահպանողական հեղափոխական բնույթի գաղափարախոսությունը: Եթե Հայրենիքին վիճակված է դառնալ «զոնա», ուրեմն գործելու ենք այնպես, ինչպես ընդունված է «զոնայում»: Ներկայում արդեն կասկած չկա՝ ռուսներն ու նրանց լաքեյները կստանան «զոնա»՝ իր ողջ տրամաբանությամբ եւ իմաստավորվածությամբ:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....JRNFG5l4.dpuf

Comment