Re: Regional geopolitics
«Գործողությունները դուրս են եկել գաղափարական պատերազմի տրամաբանությունից. գին է նշանակվում ըստ տարածքի».քաղաքագետ
30.Մայիս.2014
Այսօր Սիրիան հայտնվել է այն վիճակում, ինչ 1993-94թթ.-ին Արցախն էր:Այն ժամանակ էլ հայր Ալիևն էր վարձկաններ, ահաբեկիչներ ուղարկում: Ավելին, երբ Հայաստանն այդ մասին բարձրաձայնում էր, աշխարհն ուշադրություն չէր դարձնում այդ հայտարարություններին: Այսօր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Սիրիա. ահաբեկչություն, հայություն, ընտրություն» խորագրով քննարկմանը հիշեցրեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
«Սիրիայում չկա քաղաքացիական պատերազմ: Այսինքն`չկա դասական ընդդիմություն, այլ ահաբեկիչները, զինյալ խմբերը, ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունները, որոնց ճնշող մասը դրսից են ուղարկված, կռվում են պետության օրինական իշխանության դեմ: Ավելին, նրանց գործողություններն արդեն դուրս են եկել գաղափարական պատերազմի տրամաբանությունից և ծառայության դիմաց ոչ թե ընդհանուր գին է նշանակվում, այլ ըստ քաղաքի, տարածքի: Ընդ որում` ահաբեկիչների մեջ մեծ թիվ են կազմում ադրբեջանցիները: Այս ճանապարհով Ադրբեջանը փորձում է սեփական իսլամիստներից ազատվել»,-հավելեց քաղաքագետը:
Անդրադառնալով գրոհայինների կամ Ասադի վարչակազմի տապալումը հովանավորող պետություններին, Լևոն Մելիք-Շահնազարյանը նկատեց, թե Սիրիայում այս առումով ամենահզոր ուժը Սաուդյան Արաբիան է:
Հանդիպմանը ներկա թուրքագետ Լևոն Հովսեփյանը հավելեց, որ Թուրքիան թիկունքային կարիքները բավարարողի դերակատարում ունի: Իսկ Թուրքիայի սպառազինության դիմաց էլ վճարում է Սաուդյան Արաբիան, խոսքը հատկապես, պայթուցիկ սարքերի մասին է: Կան նաև հաստատված տեղեկություններ, որ Թուրքիան նաև քիմիական զենք է մատակարարել:
Թուրքագետի դիտարկմամբ`Թուրքիան փորձում է լրացնել իրաքյան պատերազմի ժամանակ բացթողածը և մասնակցել տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաձևավորմանը, սակայն, այստեղ էլ սխալներից խուսափել չի հաջողվել.
«Թուրքիայի համար նպաստավոր պայմաններ էին ստեղծվել Սիրիան թուլացնելու համար, սակայն Թուրքիան ճիշտ հաշվարկ չէր կատարել և այդ պատճառով էլ խաղաքարտերը բացվեցին ու Թուրքիան հայտնվեց շատ վատ իրավիճակում»,-լրացրեց Լևոն Հովսեփյանը:
Ինչ վերաբերում Սիրիայում սպասվող ընտրություններին, ապա հստակ է`եթե ընտրություններում Ասադը հաղթանակ չտանի, ապա Սիրիան կվերածվի նոր հզոր հրեշի, որը կդառնա պատերազմների հարթակ կամ իսլամիստական գաղափարների տարածող երկիր:

Comment