Re: Regional geopolitics
Ղարաբաղյան գագաթաժողովը և Արևմուտքի թափանցիկ ակնարկը Երևանին-3
31 մարտի, 2014
Ստեփան Սաֆարյան,
քաղաքական վերլուծաբան
Սկիզբը
Նախորդ վերլուծության մեջ անդրադարձել էի մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ղրիմի հանրաքվեի հարցով քվեարկության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման «ձեւավորման»` հակասություններով լի նախապատմությանը: Մասնավորապես, ներկայացրել էի, թե ինչպես Հայաստանում հավատարմագրված արեւմտյան դիվանագիտական կորպուսը, տարակուսած մարտի 19-ին տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ նախագահի կողմից Ղրիմի հանրաքվեն ողջունելու փաստից, հաջորդող օրերին ակնարկեց ու հնարավորություն ընձեռեց վերախմբագրելու «թղթին հանձնված խոսքերի տարընկալումը», ինչից հետո ԱԳՆ ինքնությունը չբացահայտած դիվանագետը արդեն մարտի 26-ին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե ՄԱԿ-ում Հայաստանը «ձեռնպահ» կքվեարկի: Նույն օրը Հայաստանի նախագահականի կամ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից դա չհերքելը առնվազն նշանակում էր, որ «արտահոսքը» պաշտոնական Երեւանի դիրքորոշումն է:
Վերլուծության վերջում դիտարկում էի արել, որ «կարեւոր է լինելու Երեւանի այս խուսանավումներին Մոսկվայի արձագանքը, որը տեսանելի կլինի առաջիկա օրերին»: Պարզվեց` դրա համար անգամ օրեր չպահանջվեցին. Հայաստանի՝ ինքնիշխան կերպով որոշում կայացնելը տեւեց սոսկ մեկ գիշեր (միգուցե հաշված ժամեր). հաջորդ օրը՝ մարտի 27-ին, Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում հետեւեց Ռուսաստանին եւ վերջինիս, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Սուդանի, Զիմբաբվեի, Մոզամբիկի, Նիկրագուայի, Վենեսուելայի, Կուբայի ու Բելառուսի հետ հայտնվեց «դեմ» քվեարկած երկրների մտահոգիչ 11-յակում:
Դատելով ՄԱԿ-ում քվերակությունից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գնահատականներից` Ռուսաստանը գոհ էր ոչ միայն 11 «դեմ»-երից, այլեւ անգամ 58 «ձեռնպահ» երկրներից, ովքեր տատանվել էին «կողմ» քվեարկել: Հետեւաբար, Հայաստանի 59-րդ «ձեռնպահ» ձայնը նույնպես ընկալելի կլիներ Ռուսաստանի համար (այդպես քվեարկած որեւէ երկրի Ռուսաստանը չի սպառնացել հարաբերությունների խզումով կամ բողոքի նոտայով), եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունները երկրի համար ապահոված լինեին ինքնիշխանության եւ անվտանգության նվազագույն մակարդակ, երկիրն էլ գերկախվածության մեջ դրած չլինեին Ռուսաստանից:
Ինչպես նշել էի, դա առավելագույնն էր, որ Հայաստանը կարող էր անել ստեղծված իրավիճակում: Նման դիրքորոշումը միանգամայն բավարարում էր Կիեւին, կարող էր բավարար լինել նաեւ Մոսկվայի համար, եթե, իհարկե, Հայաստանը վերջինիս կողմից ոչ թե հպատակ, այլ դաշնակից դիտարկվեր, իսկ զգայունություն պահանջող Հայաստանի անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերն էլ արժանանային նրա ըմբռնմանը: Սակայն, Կրեմլին ակնհայտորեն այլ բան է/էր պետք. աշխարհին եւ Արեւմուտքին ցույց տալ, որ Հայաստանի մասին որոշումները կայացվում են ոչ թե Երեւանում, այլ Մոսկվայում, հետեւաբար Հայաստանի հետ կապված հարցերով պետք է խոսել իր հետ:
Ղրիմի հարցի ու ՄԱԿ-ում քվեարկության վրա ծանրանալը երկու պատճառ ունի: Ինչպես նշել եմ շարքի առաջին մասում, «Ադրբեջանն իրեն միշտ «կազմ-պատրաստ» մարզավիճակում է պահում նման դեպքերում իրեն «տարածքային ագրեսիայի ու անեքսիայի զոհի» վիճակում դնելու, ապաեւ՝ տվյալ պահին աշխարհին մտահոգող հակամարտության լուծումների փնտրտուքում միջազգային հանրությունից ու առաջնորդներից «համարժեք» վերաբերմունք «հայցողի» կեցվածք ընդունելու համար»: Դրան հասնելու համար նա նաեւ օգտագործում է Լեռնային Ղարաբաղին նման կամ անգամ հեռու ճգնաժամերը՝ հայ-ադրբեջանական սահմանագոտու երկայնքով մեծացնելով պատերազմի ռիսկերն ու աշխարհին ահաբեկելով լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման սպառնալիքով, եթե լուծում չտրվի նաեւ իր խնդրին:
Երբ նման իրավիճակում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանն ակնկալում է նշանակալի միջազգային աջակցություն, մտահոգիչ է ոչ միայն աշխարհի համար «իզգոյ» երկրների ցուցակում նրա հայտնվելը, ինչի վրա իրավամբ ծանրանում են շատերը, այլեւ նույն միջազգային հանրությանը «դեմ» գնալը: Անտեղի զուգահեռներ տանելով Ղրիմի ու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումների միջեւ` այդ դեպքում Հայաստանն ինքն էլ առնվազն պետք է սպասի ձայների նույնպիսի հարաբերակցությամբ, եթե չասենք՝ ավելի վատթար պատկերով քվեարկություն որեւէ միջազգային կառույցում, եթե քննարկման առարկա դառնա ղարաբաղյան խնդիրը: Կասկածից վեր է, որ Երեւանը հաստատ ավելի քիչ թվով պետությունների կարող է համոզել իր օգտին քվեարկելու հարցում, քան Մոսկվան կարողացավ անել Ղրիմի հարցով: Այս առումով, թերեւս, միշտ աչքի առաջ պետք է ունենալ 1996թ. ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովի պատմությունը, երբ Հայաստանը գրեթե միայնակ մնաց եւ հարկադրված եղավ վետո դնել եզրափակիչ փաստաթղթի վրա:
Նշվածն ավելի զավեշտալի է դառնում, երբ նկատում ենք, որ Ղրիմի «ինքնորոշման» օգտին քվեարկած երկրների ճնշող մեծամասնությունը չի գտնվում մեր մայրցամաքում, չի վայելում որեւէ միջազգային հեղինակություն, առավել եւս ԵԱՀԿ անդամ չէ: Դա այն դեպքում, երբ այդ կառույցն է զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, որի շրջանակներում առաջիկայում գագաթաժողով կազմակերպելու համաձայնություն Հաագայում տվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, ինչպես ավետեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Հետեւաբար, ոչինչ չարժե Հայաստանի «կամպանիան» հենց իր անվտանգության խնդիրների տեսանկյունից:
Պաշտոնական Երեւանի վարած արտաքին քաղաքականության հակասություններն ավելի ու ավելի ռիսկային են դառնում, եթե հաշվի առնենք այն, որ Լեռնային Ղարաբաղի խնդրով աշխարհի հզոր պետությունների կամ միջազգային հանրության ներգրավվածության անուղղակի առաջարկ անողներից մեկն էլ հենց Հայաստանի նախագահն է, ում հերթական «նախաձեռնողականությունը» աշխարհին դեմ գնացող իր դիրքորոշումների հետ միասին կարող է ուղղակի աղետալի արդյունքներ ունենալ....
Ղարաբաղյան խնդրի ակտիվացման շարժառիթները եւ Հայաստանի անուղղակի հրավերը Ռուսաստանին ու Արեւմուտքին
Թերեւս, Ռուսաստանին Ուկրաինա եւ Ղրիմ հրավիրելու, Ղրիմի անջատողականության հարցում նրա միջամտության «լեգիտիմության» շղարշ ստեղծելու` Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դավաճանական քայլը (Ռուսաստանի նախագահին ուղղված նրա նամակը, որին ՌԴ դեսպանը հղում կատարեց ՄԱԿ Անվտանգության խորհրդում) համեմատվի ամիսներ առաջ Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նույնաբովանդակ նամակի հետ, որը տպագրվեց 2013թ. հոկտեմբերի 13-ին: Միակ բարեբախտությունն այն է, որ Զորի Բալայանը չէ Հայաստանի կամ ԼՂՀ նախագահը: Թեպետ, Զորի Բալայանի անուն ազգանունը, նրա առնչությունները Լեռնային Ղարաբաղին, նրա անձի մերձավորությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ այնքան հանրահայտ փաստ է, որ դժվար թե որեւէ օտարկերյա (ռուսական, ամերիկյան, թե այլ) դեսպանատանը նրա նամակը ընկալված չլինի որպես կամ Հայաստանի, կամ ԼՂՀ իշխանությունների անուղղակի ուղերձ Ռուսաստանին:
Հիշեցնեմ, որ այդ նամակով Զորի Բալայնը դիմել եւ հորդորել էր ՌԴ նախագահ Վ. Պուտինին «բացի ամենայնից, նաեւ որպես հենց իր` Ալեքսանդր Առաջինի ե՛ւ Ժառանգորդի, ե՛ւ Հաջորդի» տեր կանգնել Գյուլիստանի 1813թ. պայմանագրով «հավերժական ժամանակների» համար գծված Ռուսական կայսրության սահմաններին, քանի որ. «համաձայնագրի խստիվ կատարման պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի եւ Պարսկաստանի ոչ միայն գործող ղեկավարները, այլեւ, ինչը ավելի կարեւոր է, ժառանգորդներն (!-Զ.Բ.) ու հաջորդողները (!-Զ.Բ.)» :
Զորի Բալայանը համաձայնագրի «Բարձր հաջորդին» հրավիրել էր ոչ միայն գյուլիստանյան Արցախ, այլեւ Ադրբեջան, Կասպից ծով՝ Թուրքմենչայի պայմանագրի ընձեռած իրավատիրությամբ այնտեղ պարզելու իր միակ օրինական դրոշը. «Իսկ ռազմանավերի առումով, ինչպեսեւ նախկինում պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղության ժամանակ եւ միշտ (!-Զ.Բ.), երբ Ռուսական ռազմական դրոշը միակն էր (!-Զ.Բ.), որ գոյություն ուներ Կասպից ծովում, ապա սույն հարգանքով այժմ էլ նրան է վերապահվում նախկին իրավունքը, որպեսզի բացի Ռուսիո Տերությունից ոչ մի այլ տերություն Կասպից ծովում չունենա ռազմական դրոշ»: Ապա հեղինակը երկար-բարակ փաստարկել էր, թե ինչպես է թուրք-ադրբեջանական տանդեմը տարբեր ժամանակներում տիրացել Բյուզանդիայի կամ Ռուսիո ընդարձակ տերության տարբեր հատվածների, այդ թվում՝ ԽՍՀՄ ղեկավարների անհեռատես ու հենց Ռուսաստանի շահերին հակասող որոշումների արդյունքում:
Բուռն քննարկումների առարկա դարձած նամակի հենց այս ուղերձի խորապատկերին երկրորդ պլան մղվեցին հեղինակի հայտնած անհանգստությունները ղարաբաղյան խնդրով ակտիվացող բանակցային գործընթացի կապակցությամբ. «Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, երկրորդ անգամ ընտրվելով Ռուսաստանի նախագահ, Դուք երկրորդ անգամ ինքնըստինքյան դարձաք ԵԱՀԽ Մինսկի խմբի համանախագահ: Մենք անընդհատ լսում ենք այն մասին, թե իբր ժամանակն է արդեն «ինչ-որ բան» ձեռնարկել: Կցանկանայի ձեզ խորհուրդ տալ. մի՛ շտապեք (ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հետ միասին) կատարել մինչեւ վերջ չմտածված, մինչեւ վերջ չհաշվարկված քայլ: Երբ մոտենում ես անդունդի եզրին, անհրաժեշտ է անել ամենից սթափ, փրկիչ քայլըՙ քայլ ետ: Մտածեք վաղը չէ մյուս օրվա մասին: Մի՛ մոռացեք, որ ձմռանը ցուրտ է լինում: Սա պրիմիտիվիզմ չէ: Սա վաղվա օրվա, ապագայի համար անհանգստության նորմալ զգացում է»:
Զորի Բալայանն իր ծավալուն նամակը գրեց մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ դրանից քիչ առաջ՝ սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր Հայաստանը Մաքսային միություն մտցնելու որոշման մասին: Ըստ որում, որպես այդ որոշման հիմնավորումներ բերվել էին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդիրները, բայց ոչ անդամակցությունից ակնկալվող Հայաստանի տնտեսական օգուտները: Բրյուսելում կամ Վաշինգտոնում այդ «հիմնավորումը» վերծանելու էին կա’մ իբրեւ Կրեմլի կողմից անվտանգության խնդիրներով Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումների ու շանտաժների արդյունք (Հայաստանի իշխող կուսակցությունը հերքում էր նման ճնշումների առկայությունը), կամ մեկնաբանվելու էին, որ Հայաստանի իշխանություններն այդ չլուծված եւ սուր խնդիրների լուծումն ու երկրի հեռանկարը բացառապես կապում են Ռուսաստանի ու Եվրասիական միության հետ:
Ինչ էլ որ լինի սեպտեմբեր 3-ի որոշման վերաբերյալ իրականությունը (դրան դեռեւս կանդրադառնանք, քանի որ Հայաստանի որոշումների ընդունման վրա ազդող անդրվարագուրային գործոնները մինչեւ վերջ պարզ չեն եւ պահպանվում են մինչեւ օրս), նշված տարբերակներից որն էլ որ ճշմարտությունը լիներ, Արեւմուտքին նույնպես ոչինչ չէր մնում, քան ղարաբաղյան խնդրով բանակցությունները ակտիվացնելը. 1) կա’մ իր հրապարակային ներգրավվածությամբ այդ խնդրով Երեւանի վրա Մոսկվայի ստվերային ճնշումը թուլացնելու համար, 2) կա’մ Հայաստանի աքիլլեսյան գարշապարը համարվող այդ խնդիրների վրա ներազդելով՝ Երեւանի արտաքին քաղաքանության վեկտորի խոտորումները «վերացնելու» նպատակով:
Հետեւաբար, դժվար թե Երեւանը տեղյակ չլիներ, որ սեպտեմբերի 3-ից հետո Արեւմուտքը ակտիվացնելու է ղարաբաղյան խնդրով բանակցային գործընթացը, որը 2 տարի շարունակ արգելակված էր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով՝ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման շուրջ թեժացած վտանգավոր օդային կրքեր՝ երկու փուլով (2011-2012թթ.), Ռամիլ Սաֆարովի արտահանձնում եւ հերոսացում (2012թ. օգոստոսի վերջ), սպասվող նախագահական ընտրություններ Հայաստանում (2013թ. փետրվար) եւ Ադրբեջանում (2013թ. հոկտեմբեր), նաեւ՝ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին ու նախաստորագրմանը (2013թ, նոյեմբեր) չվնասելու շահագրգռություն:
Երեւանը անգամ կարող էր սպասել, որ այդ խնդրով Արեւմուտքն իրեն կարող է պատժել 3.5 տարի բանակցելու եւ վերջում բանակցված համաձայնագրերից ետ կանգնելու համար: Վերջին հաշվով, Եվրոպական հանձնաժողովը Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի որոշման կապակցությամբ հաջորդ օրն իսկ հայտարարեց, թե 3,5 տարի բանակցված համաձայնագրերը «զրոյական գումարով խաղ չեն»: Իսկ դա կարող էր մեկնաբանվել հավասարապես երկու կերպ: Մասնավորապես, որ երկար բանակցություններից հետո Վիլնյուսում ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ չի կարող ստորագրվել մի քանի ամսվա մեջ համաձայնեցված, առարկայական ոչ մի բան չասող ու չնշանակող քաղաքական հռչակագիր, ինչին հակված էր Երեւանը: Դա հավասարապես կարող էր նշանակել նաեւ, որ այդպիսի վարքագիծը Երեւանի համար «անհետեւանք» չի անցնի... Հետեւաբար, Երեւանը հաստատ կարող էր անհանգստանալ Ղարաբաղյան խնդրով բանակցային գործընթացն ակտիվացնելու Արեւմուտքի մտադրությունից, ինչը եւ արտահայտել էր Զորի Բալայանի շուրթերով ու Ռուսաստանին ուղղված «համեցեք ռուսական Կովկաս ու գյուլիստանյան Արցախ» եւ «մի շտապեք, փրկիչ ետքայլ արեք» ուղերձներով:
Չենք կարող բացառել նաեւ այն վարկածը, որ Երեւանը գիտակցում էր, որ միջնորդավորված Ռուսաստանին հրավեր անելն աննկատ չի մնա Արեւմուտքի կողմից եւ նրա ներգրավվածության ցանկության նույնպես կհանգեցնի: Ըստ այդմ, հնարավոր է, որ դա նաեւ Երեւանի ակնկալիքն էր, հատկապես, երբ Ադրբեջանը, հերթական անգամ մտածելով, թե Հայաստանի դիրքերը թուլացել են միջազգային բեմահարթակում եւ առաջին հերթին Եվրոպայի/Արեւմուտքի հետ հարաբերություններում, անմիջապես սկսեց մեծացնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Ուստի, հնարավոր է, որ նաեւ Երեւանն էր նպատակահարմար համարել առաջին փուլում Ռուսաստանին հրավեր ուղարկել՝ հաշվարկով, որ Արեւմուտքն ինքնաբերաբար կգա՝ ամբողջը Կրեմլին չզիջելու համար:
Որպես վերլուծվածի վկայություն, արդեն նոյեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում այցելելով Բաքու` ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ազդարարեց, թե այսօր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն է ստեղծվել, որն ավելի վաղ չկար. «ԱՄՆ-ը հավատում է այդ հնարավորությանը: Տեսնելով, որ հնարավորություններ են ստեղծվել Ադրբեջանում անցկացված ընտրություններից եւ ավելի վաղ Հայաստանում անցկացված ընտրություններից հետո` մենք խոսել ենք Իլհամ Ալիեւի հետ եւ նախատեսում ենք հանդիպել նաեւ Սերժ Սարգսյանի հետ»: Ուորլիքը խոստովանում է, որ «երկու տարի նախագահները չեն հանդիպել», իրենք «չեն կարողացել գտնել առաջ շարժվելու ուղիներ», սակայն, այժմ «երկու երկրներում ավարտված ընտրությունները հնարավորություններ են ընձեռել», եւ իրենց խնդիրն է «պարզել խնդիրը կարգավորելու` նախագահների քաղաքական կամքի առկայությունը», լսել «բազմակողմանի հանդիպումներ ունենալու նրանց պատրաստակամության մասին», նրանց հետ «քննարկել հետագա բանակցությունների պլանը», նախ նախագահներին հանդիպեցնել «կառուցողական եւ արդյունավետ քննարկման համար», ապա «առաջ շարժվել» ու անցում կատարել «խաղաղության իրական գործընթացին, համընդգրկուն բանակցություններին» եւ վերջապես՝ դեպի «խաղաղություն ու կարգավորում» այն «հիմնարար սկզբունքների» հիման վրա, որոնց «վրա աշխատում են», եւ որոնք պետք է «քննարկեն նախագահները»:
Շարունակելի

Comment