Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Regional geopolitics

    Ղարաբաղյան գագաթաժողովը և Արևմուտքի թափանցիկ ակնարկը Երևանին-3

    31 մարտի, 2014
    Ստեփան Սաֆարյան,
    քաղաքական վերլուծաբան

    Սկիզբը

    Նախորդ վերլուծության մեջ անդրադարձել էի մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ղրիմի հանրաքվեի հարցով քվեարկության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման «ձեւավորման»` հակասություններով լի նախապատմությանը: Մասնավորապես, ներկայացրել էի, թե ինչպես Հայաստանում հավատարմագրված արեւմտյան դիվանագիտական կորպուսը, տարակուսած մարտի 19-ին տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ նախագահի կողմից Ղրիմի հանրաքվեն ողջունելու փաստից, հաջորդող օրերին ակնարկեց ու հնարավորություն ընձեռեց վերախմբագրելու «թղթին հանձնված խոսքերի տարընկալումը», ինչից հետո ԱԳՆ ինքնությունը չբացահայտած դիվանագետը արդեն մարտի 26-ին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե ՄԱԿ-ում Հայաստանը «ձեռնպահ» կքվեարկի: Նույն օրը Հայաստանի նախագահականի կամ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից դա չհերքելը առնվազն նշանակում էր, որ «արտահոսքը» պաշտոնական Երեւանի դիրքորոշումն է:

    Վերլուծության վերջում դիտարկում էի արել, որ «կարեւոր է լինելու Երեւանի այս խուսանավումներին Մոսկվայի արձագանքը, որը տեսանելի կլինի առաջիկա օրերին»: Պարզվեց` դրա համար անգամ օրեր չպահանջվեցին. Հայաստանի՝ ինքնիշխան կերպով որոշում կայացնելը տեւեց սոսկ մեկ գիշեր (միգուցե հաշված ժամեր). հաջորդ օրը՝ մարտի 27-ին, Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում հետեւեց Ռուսաստանին եւ վերջինիս, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Սուդանի, Զիմբաբվեի, Մոզամբիկի, Նիկրագուայի, Վենեսուելայի, Կուբայի ու Բելառուսի հետ հայտնվեց «դեմ» քվեարկած երկրների մտահոգիչ 11-յակում:

    Դատելով ՄԱԿ-ում քվերակությունից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գնահատականներից` Ռուսաստանը գոհ էր ոչ միայն 11 «դեմ»-երից, այլեւ անգամ 58 «ձեռնպահ» երկրներից, ովքեր տատանվել էին «կողմ» քվեարկել: Հետեւաբար, Հայաստանի 59-րդ «ձեռնպահ» ձայնը նույնպես ընկալելի կլիներ Ռուսաստանի համար (այդպես քվեարկած որեւէ երկրի Ռուսաստանը չի սպառնացել հարաբերությունների խզումով կամ բողոքի նոտայով), եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունները երկրի համար ապահոված լինեին ինքնիշխանության եւ անվտանգության նվազագույն մակարդակ, երկիրն էլ գերկախվածության մեջ դրած չլինեին Ռուսաստանից:

    Ինչպես նշել էի, դա առավելագույնն էր, որ Հայաստանը կարող էր անել ստեղծված իրավիճակում: Նման դիրքորոշումը միանգամայն բավարարում էր Կիեւին, կարող էր բավարար լինել նաեւ Մոսկվայի համար, եթե, իհարկե, Հայաստանը վերջինիս կողմից ոչ թե հպատակ, այլ դաշնակից դիտարկվեր, իսկ զգայունություն պահանջող Հայաստանի անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերն էլ արժանանային նրա ըմբռնմանը: Սակայն, Կրեմլին ակնհայտորեն այլ բան է/էր պետք. աշխարհին եւ Արեւմուտքին ցույց տալ, որ Հայաստանի մասին որոշումները կայացվում են ոչ թե Երեւանում, այլ Մոսկվայում, հետեւաբար Հայաստանի հետ կապված հարցերով պետք է խոսել իր հետ:

    Ղրիմի հարցի ու ՄԱԿ-ում քվեարկության վրա ծանրանալը երկու պատճառ ունի: Ինչպես նշել եմ շարքի առաջին մասում, «Ադրբեջանն իրեն միշտ «կազմ-պատրաստ» մարզավիճակում է պահում նման դեպքերում իրեն «տարածքային ագրեսիայի ու անեքսիայի զոհի» վիճակում դնելու, ապաեւ՝ տվյալ պահին աշխարհին մտահոգող հակամարտության լուծումների փնտրտուքում միջազգային հանրությունից ու առաջնորդներից «համարժեք» վերաբերմունք «հայցողի» կեցվածք ընդունելու համար»: Դրան հասնելու համար նա նաեւ օգտագործում է Լեռնային Ղարաբաղին նման կամ անգամ հեռու ճգնաժամերը՝ հայ-ադրբեջանական սահմանագոտու երկայնքով մեծացնելով պատերազմի ռիսկերն ու աշխարհին ահաբեկելով լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման սպառնալիքով, եթե լուծում չտրվի նաեւ իր խնդրին:

    Երբ նման իրավիճակում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանն ակնկալում է նշանակալի միջազգային աջակցություն, մտահոգիչ է ոչ միայն աշխարհի համար «իզգոյ» երկրների ցուցակում նրա հայտնվելը, ինչի վրա իրավամբ ծանրանում են շատերը, այլեւ նույն միջազգային հանրությանը «դեմ» գնալը: Անտեղի զուգահեռներ տանելով Ղրիմի ու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումների միջեւ` այդ դեպքում Հայաստանն ինքն էլ առնվազն պետք է սպասի ձայների նույնպիսի հարաբերակցությամբ, եթե չասենք՝ ավելի վատթար պատկերով քվեարկություն որեւէ միջազգային կառույցում, եթե քննարկման առարկա դառնա ղարաբաղյան խնդիրը: Կասկածից վեր է, որ Երեւանը հաստատ ավելի քիչ թվով պետությունների կարող է համոզել իր օգտին քվեարկելու հարցում, քան Մոսկվան կարողացավ անել Ղրիմի հարցով: Այս առումով, թերեւս, միշտ աչքի առաջ պետք է ունենալ 1996թ. ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովի պատմությունը, երբ Հայաստանը գրեթե միայնակ մնաց եւ հարկադրված եղավ վետո դնել եզրափակիչ փաստաթղթի վրա:

    Նշվածն ավելի զավեշտալի է դառնում, երբ նկատում ենք, որ Ղրիմի «ինքնորոշման» օգտին քվեարկած երկրների ճնշող մեծամասնությունը չի գտնվում մեր մայրցամաքում, չի վայելում որեւէ միջազգային հեղինակություն, առավել եւս ԵԱՀԿ անդամ չէ: Դա այն դեպքում, երբ այդ կառույցն է զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, որի շրջանակներում առաջիկայում գագաթաժողով կազմակերպելու համաձայնություն Հաագայում տվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, ինչպես ավետեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Հետեւաբար, ոչինչ չարժե Հայաստանի «կամպանիան» հենց իր անվտանգության խնդիրների տեսանկյունից:

    Պաշտոնական Երեւանի վարած արտաքին քաղաքականության հակասություններն ավելի ու ավելի ռիսկային են դառնում, եթե հաշվի առնենք այն, որ Լեռնային Ղարաբաղի խնդրով աշխարհի հզոր պետությունների կամ միջազգային հանրության ներգրավվածության անուղղակի առաջարկ անողներից մեկն էլ հենց Հայաստանի նախագահն է, ում հերթական «նախաձեռնողականությունը» աշխարհին դեմ գնացող իր դիրքորոշումների հետ միասին կարող է ուղղակի աղետալի արդյունքներ ունենալ....

    Ղարաբաղյան խնդրի ակտիվացման շարժառիթները եւ Հայաստանի անուղղակի հրավերը Ռուսաստանին ու Արեւմուտքին

    Թերեւս, Ռուսաստանին Ուկրաինա եւ Ղրիմ հրավիրելու, Ղրիմի անջատողականության հարցում նրա միջամտության «լեգիտիմության» շղարշ ստեղծելու` Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դավաճանական քայլը (Ռուսաստանի նախագահին ուղղված նրա նամակը, որին ՌԴ դեսպանը հղում կատարեց ՄԱԿ Անվտանգության խորհրդում) համեմատվի ամիսներ առաջ Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նույնաբովանդակ նամակի հետ, որը տպագրվեց 2013թ. հոկտեմբերի 13-ին: Միակ բարեբախտությունն այն է, որ Զորի Բալայանը չէ Հայաստանի կամ ԼՂՀ նախագահը: Թեպետ, Զորի Բալայանի անուն ազգանունը, նրա առնչությունները Լեռնային Ղարաբաղին, նրա անձի մերձավորությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ այնքան հանրահայտ փաստ է, որ դժվար թե որեւէ օտարկերյա (ռուսական, ամերիկյան, թե այլ) դեսպանատանը նրա նամակը ընկալված չլինի որպես կամ Հայաստանի, կամ ԼՂՀ իշխանությունների անուղղակի ուղերձ Ռուսաստանին:

    Հիշեցնեմ, որ այդ նամակով Զորի Բալայնը դիմել եւ հորդորել էր ՌԴ նախագահ Վ. Պուտինին «բացի ամենայնից, նաեւ որպես հենց իր` Ալեքսանդր Առաջինի ե՛ւ Ժառանգորդի, ե՛ւ Հաջորդի» տեր կանգնել Գյուլիստանի 1813թ. պայմանագրով «հավերժական ժամանակների» համար գծված Ռուսական կայսրության սահմաններին, քանի որ. «համաձայնագրի խստիվ կատարման պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի եւ Պարսկաստանի ոչ միայն գործող ղեկավարները, այլեւ, ինչը ավելի կարեւոր է, ժառանգորդներն (!-Զ.Բ.) ու հաջորդողները (!-Զ.Բ.)» :

    Զորի Բալայանը համաձայնագրի «Բարձր հաջորդին» հրավիրել էր ոչ միայն գյուլիստանյան Արցախ, այլեւ Ադրբեջան, Կասպից ծով՝ Թուրքմենչայի պայմանագրի ընձեռած իրավատիրությամբ այնտեղ պարզելու իր միակ օրինական դրոշը. «Իսկ ռազմանավերի առումով, ինչպեսեւ նախկինում պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղության ժամանակ եւ միշտ (!-Զ.Բ.), երբ Ռուսական ռազմական դրոշը միակն էր (!-Զ.Բ.), որ գոյություն ուներ Կասպից ծովում, ապա սույն հարգանքով այժմ էլ նրան է վերապահվում նախկին իրավունքը, որպեսզի բացի Ռուսիո Տերությունից ոչ մի այլ տերություն Կասպից ծովում չունենա ռազմական դրոշ»: Ապա հեղինակը երկար-բարակ փաստարկել էր, թե ինչպես է թուրք-ադրբեջանական տանդեմը տարբեր ժամանակներում տիրացել Բյուզանդիայի կամ Ռուսիո ընդարձակ տերության տարբեր հատվածների, այդ թվում՝ ԽՍՀՄ ղեկավարների անհեռատես ու հենց Ռուսաստանի շահերին հակասող որոշումների արդյունքում:

    Բուռն քննարկումների առարկա դարձած նամակի հենց այս ուղերձի խորապատկերին երկրորդ պլան մղվեցին հեղինակի հայտնած անհանգստությունները ղարաբաղյան խնդրով ակտիվացող բանակցային գործընթացի կապակցությամբ. «Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, երկրորդ անգամ ընտրվելով Ռուսաստանի նախագահ, Դուք երկրորդ անգամ ինքնըստինքյան դարձաք ԵԱՀԽ Մինսկի խմբի համանախագահ: Մենք անընդհատ լսում ենք այն մասին, թե իբր ժամանակն է արդեն «ինչ-որ բան» ձեռնարկել: Կցանկանայի ձեզ խորհուրդ տալ. մի՛ շտապեք (ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հետ միասին) կատարել մինչեւ վերջ չմտածված, մինչեւ վերջ չհաշվարկված քայլ: Երբ մոտենում ես անդունդի եզրին, անհրաժեշտ է անել ամենից սթափ, փրկիչ քայլըՙ քայլ ետ: Մտածեք վաղը չէ մյուս օրվա մասին: Մի՛ մոռացեք, որ ձմռանը ցուրտ է լինում: Սա պրիմիտիվիզմ չէ: Սա վաղվա օրվա, ապագայի համար անհանգստության նորմալ զգացում է»:

    Զորի Բալայանն իր ծավալուն նամակը գրեց մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ դրանից քիչ առաջ՝ սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր Հայաստանը Մաքսային միություն մտցնելու որոշման մասին: Ըստ որում, որպես այդ որոշման հիմնավորումներ բերվել էին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդիրները, բայց ոչ անդամակցությունից ակնկալվող Հայաստանի տնտեսական օգուտները: Բրյուսելում կամ Վաշինգտոնում այդ «հիմնավորումը» վերծանելու էին կա’մ իբրեւ Կրեմլի կողմից անվտանգության խնդիրներով Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումների ու շանտաժների արդյունք (Հայաստանի իշխող կուսակցությունը հերքում էր նման ճնշումների առկայությունը), կամ մեկնաբանվելու էին, որ Հայաստանի իշխանություններն այդ չլուծված եւ սուր խնդիրների լուծումն ու երկրի հեռանկարը բացառապես կապում են Ռուսաստանի ու Եվրասիական միության հետ:

    Ինչ էլ որ լինի սեպտեմբեր 3-ի որոշման վերաբերյալ իրականությունը (դրան դեռեւս կանդրադառնանք, քանի որ Հայաստանի որոշումների ընդունման վրա ազդող անդրվարագուրային գործոնները մինչեւ վերջ պարզ չեն եւ պահպանվում են մինչեւ օրս), նշված տարբերակներից որն էլ որ ճշմարտությունը լիներ, Արեւմուտքին նույնպես ոչինչ չէր մնում, քան ղարաբաղյան խնդրով բանակցությունները ակտիվացնելը. 1) կա’մ իր հրապարակային ներգրավվածությամբ այդ խնդրով Երեւանի վրա Մոսկվայի ստվերային ճնշումը թուլացնելու համար, 2) կա’մ Հայաստանի աքիլլեսյան գարշապարը համարվող այդ խնդիրների վրա ներազդելով՝ Երեւանի արտաքին քաղաքանության վեկտորի խոտորումները «վերացնելու» նպատակով:

    Հետեւաբար, դժվար թե Երեւանը տեղյակ չլիներ, որ սեպտեմբերի 3-ից հետո Արեւմուտքը ակտիվացնելու է ղարաբաղյան խնդրով բանակցային գործընթացը, որը 2 տարի շարունակ արգելակված էր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով՝ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման շուրջ թեժացած վտանգավոր օդային կրքեր՝ երկու փուլով (2011-2012թթ.), Ռամիլ Սաֆարովի արտահանձնում եւ հերոսացում (2012թ. օգոստոսի վերջ), սպասվող նախագահական ընտրություններ Հայաստանում (2013թ. փետրվար) եւ Ադրբեջանում (2013թ. հոկտեմբեր), նաեւ՝ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին ու նախաստորագրմանը (2013թ, նոյեմբեր) չվնասելու շահագրգռություն:

    Երեւանը անգամ կարող էր սպասել, որ այդ խնդրով Արեւմուտքն իրեն կարող է պատժել 3.5 տարի բանակցելու եւ վերջում բանակցված համաձայնագրերից ետ կանգնելու համար: Վերջին հաշվով, Եվրոպական հանձնաժողովը Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի որոշման կապակցությամբ հաջորդ օրն իսկ հայտարարեց, թե 3,5 տարի բանակցված համաձայնագրերը «զրոյական գումարով խաղ չեն»: Իսկ դա կարող էր մեկնաբանվել հավասարապես երկու կերպ: Մասնավորապես, որ երկար բանակցություններից հետո Վիլնյուսում ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ չի կարող ստորագրվել մի քանի ամսվա մեջ համաձայնեցված, առարկայական ոչ մի բան չասող ու չնշանակող քաղաքական հռչակագիր, ինչին հակված էր Երեւանը: Դա հավասարապես կարող էր նշանակել նաեւ, որ այդպիսի վարքագիծը Երեւանի համար «անհետեւանք» չի անցնի... Հետեւաբար, Երեւանը հաստատ կարող էր անհանգստանալ Ղարաբաղյան խնդրով բանակցային գործընթացն ակտիվացնելու Արեւմուտքի մտադրությունից, ինչը եւ արտահայտել էր Զորի Բալայանի շուրթերով ու Ռուսաստանին ուղղված «համեցեք ռուսական Կովկաս ու գյուլիստանյան Արցախ» եւ «մի շտապեք, փրկիչ ետքայլ արեք» ուղերձներով:

    Չենք կարող բացառել նաեւ այն վարկածը, որ Երեւանը գիտակցում էր, որ միջնորդավորված Ռուսաստանին հրավեր անելն աննկատ չի մնա Արեւմուտքի կողմից եւ նրա ներգրավվածության ցանկության նույնպես կհանգեցնի: Ըստ այդմ, հնարավոր է, որ դա նաեւ Երեւանի ակնկալիքն էր, հատկապես, երբ Ադրբեջանը, հերթական անգամ մտածելով, թե Հայաստանի դիրքերը թուլացել են միջազգային բեմահարթակում եւ առաջին հերթին Եվրոպայի/Արեւմուտքի հետ հարաբերություններում, անմիջապես սկսեց մեծացնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Ուստի, հնարավոր է, որ նաեւ Երեւանն էր նպատակահարմար համարել առաջին փուլում Ռուսաստանին հրավեր ուղարկել՝ հաշվարկով, որ Արեւմուտքն ինքնաբերաբար կգա՝ ամբողջը Կրեմլին չզիջելու համար:

    Որպես վերլուծվածի վկայություն, արդեն նոյեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում այցելելով Բաքու` ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ազդարարեց, թե այսօր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն է ստեղծվել, որն ավելի վաղ չկար. «ԱՄՆ-ը հավատում է այդ հնարավորությանը: Տեսնելով, որ հնարավորություններ են ստեղծվել Ադրբեջանում անցկացված ընտրություններից եւ ավելի վաղ Հայաստանում անցկացված ընտրություններից հետո` մենք խոսել ենք Իլհամ Ալիեւի հետ եւ նախատեսում ենք հանդիպել նաեւ Սերժ Սարգսյանի հետ»: Ուորլիքը խոստովանում է, որ «երկու տարի նախագահները չեն հանդիպել», իրենք «չեն կարողացել գտնել առաջ շարժվելու ուղիներ», սակայն, այժմ «երկու երկրներում ավարտված ընտրությունները հնարավորություններ են ընձեռել», եւ իրենց խնդիրն է «պարզել խնդիրը կարգավորելու` նախագահների քաղաքական կամքի առկայությունը», լսել «բազմակողմանի հանդիպումներ ունենալու նրանց պատրաստակամության մասին», նրանց հետ «քննարկել հետագա բանակցությունների պլանը», նախ նախագահներին հանդիպեցնել «կառուցողական եւ արդյունավետ քննարկման համար», ապա «առաջ շարժվել» ու անցում կատարել «խաղաղության իրական գործընթացին, համընդգրկուն բանակցություններին» եւ վերջապես՝ դեպի «խաղաղություն ու կարգավորում» այն «հիմնարար սկզբունքների» հիման վրա, որոնց «վրա աշխատում են», եւ որոնք պետք է «քննարկեն նախագահները»:

    Շարունակելի

    Comment


    • Re: Regional geopolitics

      There it is, the western democracy.
      On youtube all the news outlet accounts from russian or novorossian(eastern "terrorist insurgents") have been canceled or blocked ahead of kiev's junta elections.
      They are trying to block anti kiev information from spreading in west. they are afraid that people will see that their trumpheted election in east is not what it is.
      It's time, for prowesterners in us to open up their eyes a bit, and see that what's happening in west is neocon fashism taking over.
      While blaming russia of building an empire, west is doing exactly that itself. Buidling a NATO empire. I guess, old imperialism did not die.

      Comment


      • Re: Regional geopolitics

        Originally posted by Hakob View Post
        .....
        While blaming russia of building an empire, west is doing exactly that itself. Buidling a NATO empire. I guess, old imperialism did not die.

        It is a race .... It's always been a race.

        In a race you stop, take a rest, reorganise, re-adjust strategy and full swing again.

        .
        Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
        Its about self interest at personal and national level often at odds with the above.
        Great politicians pursue the National interest and small politicians personal interests

        Comment


        • Re: Regional geopolitics

          the American people (good percentage of them) think the same things we do now, I can point to several American forums, I they know who the enemy inside and how their rights are being taken over and how they die in foreign countries for them and not America.
          B0zkurt Hunter

          Comment


          • Re: Regional geopolitics

            Toronto, Canada.

            A poem about IMF

            Bruce cokburn


            Padded with power here they come
            International loan sharks backed by the guns
            Of market hungry military profiteers
            Whose word is a swamp and whose brow is smeared
            With the blood of the poor

            Who rob life of its quality
            Who render rage a necessity
            By turning countries into labour camps
            Modern slavers in drag as champions of freedom

            Sinister cynical instrument
            Who makes the gun into a sacrament --
            The only response to the deification
            Of tyranny by so-called "developed" nations'
            Idolatry of ideology

            North South East West
            Kill the best and buy the rest
            It's just spend a buck to make a buck
            You don't really give a flying xxxx
            About the people in misery

            IMF dirty MF
            Takes away everything it can get
            Always making certain that there's one thing left
            Keep them on the hook with insupportable debt

            See the paid-off local bottom feeders
            Passing themselves off as leaders
            Kiss the ladies shake hands with the fellows
            Open for business like a cheap bordello

            And they call it democracy
            And they call it democracy
            And they call it democracy
            And they call it democracy

            See the loaded eyes of the children too
            Trying to make the best of it the way kids do
            One day you're going to rise from your habitual feast
            To find yourself staring down the throat of the beast
            They call the revolution

            IMF dirty MF
            Takes away everything it can get
            Always making certain that there's one thing left
            Keep them on the hook with insupportable debt
            Last edited by Hakob; 05-28-2014, 05:34 AM.

            Comment


            • Re: Regional geopolitics

              Հայաստանը պետք է դիմանա «դիվերսիոն ճնշմանը»

              ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
              Չորեքշաբթի, 28 Մայիսի 2014,




              Ղարաբաղ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում ամեն օր դիվերսիաներ են իրականացվում, մարդիկ են զոհվում, եւ նույնիսկ ոչ զինվորականների համար ակնհայտ է, որ դիվերսիաները մանրազնին մտածված ծրագրի մաս են: Այդ ծրագիրը ներառում է սողացող դիվերսիոն քաղաքականություն, որը կաթիլ առ կաթիլ հայ հասարակության մեջ պետք է դժգոհություն առաջացնի եւ երկրի ղեկավարությանը ստիպի ռազմական օգնության համար դիմել Ռուսաստանին: Եւ Ռուսաստանն արդեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համատեղ կլուծի բոլոր հարցերը:
              Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն Մոսկվայում Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվ քննարկում են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հակամարտությունը շուտափույթ լուծելու անհրաժեշտությունը, եւ «ներկայում լավ հարթակ կա ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար»:
              Հայաստանի ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի արձագանքել այդ հայտարարությանը, թեեւ բազմիցս ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Մինսկի խմբի շրջանակներում: Փաստացի, Թուրքիան եւ Ռուսաստանը սեպարատ բանակցություններ են վարում Ղարաբաղի վերաբերյալ, անհրաժեշտ չհամարելով Մինսկի խմբի մյուս համանախագահներին՝ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին ներգրավելը:
              Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը Բաքու ավարտվեց սկանդալով՝ նրանց չընդունեցին նույնիսկ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով: Ավելին, Ադրբեջանը, այդ երկրում ԱՄՆ դեսպան Մորնինգսթարի հայտարարությունից հետո քննադատեց ԱՄՆ-ին, որն իբր Ադրբեջանում պատրաստվում է փոխել իշխանությունը: Հնարավոր է, այդ մասին Ալիեւին զեկուցել են Մոսկվայից:
              Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն արդեն երկար տարիներ պահպանվում է Իլհամ Ալիեւի «իմաստուն» անվճռականության շնորհիվ, որը ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել գործընկերների հարցում: Դատելով դիվերսիաներից, Ալիեւը սկսել է կողմնորոշվել՝ թուրքերը, ինչպես եղել է բազմիցս, դաշինքի մեջ են մտել ռուսների հետ, որպեսզի փրկեն սեփական կայսրությունները հայերի հաշվին:
              Սահմանի դիվերսիաները, Ադրբեջանին զենքի վաճառքի տեղեկությունները հոգեբանական ճնշման մեթոդներ են, եւ հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կդիմանա դրան: Նման ճնշումը կանխելու լավագույն միջոցը կարող էր լինել Սերժ Սարգսյանի կոշտ հայտարարությունը, օրինակ այն մասին, որ Հայաստանն իրեն իրավունք է պահում դիմել բոլոր հնարավոր միջոցներին:
              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....6b9meJzA.dpuf

              Comment


              • Re: Regional geopolitics

                Ալիեւի վարչակազմի գրոհը ԱՄՆ-ի դեմ եւ դրանում ռուսական շունչը

                28 մայիսի, 2014
                Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

                Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հարցազրույցին Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների արձագանքները թույլ են տալիս շատ խութեր տեսնել Բաքու-Վաշինգտոն, Բաքու-Մոսկվա, Բաքու-Անկարա հարաբերություններում:

                Օրեր շարունակ հեռուստատեսությամբ, տպագիր ու ինտերնետային մամուլով դեսպանին հակադարձեցին «սովորական քաղաքացիներ», իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության ֆունկցիոներներ, Միլի Մեջլիսի պատգամավորներ: Սակայն առավել ուշագրավ են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների արձագանքները:

                Դեսպանի հարցազրույցից երկու օր անց՝ մայիսի 19-ին լրատվամիջոցներին առաջինը մեկնաբանություններ տվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը՝ կետ առ կետ անդրադառնալով դեսպանի հնչեցրած բոլոր գնահատականներին ու ակնարկներին: Միանշանակ է, որ դեսպանին հակադարձելու գրոհի հրահանգը տրված է նախագահականից (այլ կերպ չէր էլ կարող լինել Ադրբեջանի պարագայում):

                Հերքելով ԱՄՆ դեսպանի այն ակնարկը, թե կառավարության ձեռնարկած քայլերն ու վարած կոշտ գիծը չեն բխում ոչ իշխանության, ոչ Ադրբեջանի շահերից (ասել է թե՝ Իլհամ Ալիեւը այլ շահեր է սպասարկում), Ալի Հասանովը հակադարձեց. «Ադրբեջանը մի պետություն է, որը վարում է ոչ մեկից չկախված, բացարձակ անկախ քաղաքականություն» եւ «լավ չէ, երբ ԱՄՆ-ը կամ մեկ այլ մեծ պետություն կամ միջազգային կառույց այս կամ այն ձեւով խառնվում են Ադրբեջանի ներքին գործերին, ձգտում են նրան ղեկավարել, «ժողովրդին սովորեցնել, թե ինչպես ապրի»: Համարում եմ, որ այդպիսի փորձերը անհաջող կլինեն»:

                Ալիեւի աշխատակազմի պաշտոնյան դեսպանին մեղադրեց «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի 1961թ. կոնվենցիայի նորմերը խախտելու եւ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ, որը նա արել է «Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերի ոչ օբյեկտիվ ու կանխակալ մեկնաբանություններով», «անթույլատրելի հռետորաբանությամբ», «անկախ երկրի իշխանությունների պիտակավորմամբ», «իր աշխարհաճանաչողությունն ու իր երկրի շահերը մեկ այլ անկախ պետության պարտադրելու փորձերով», որոնք «չեն կարող համարվել արհեստավարժ դիվանագիտության օրինակ»:

                Ալի Հասանովն իր հերթին «նկատեց», թե Բաքուն էլ չի հասկանում Վաշինգտոնի քաղաքականությունը աշխարհում եւ հետխորհրդային տարածքում՝ ի դեմս Իրաք, Լիբիա ու այլ երկրներ ներխուժումների, հրահրած արաբական գարունների, ինքնիշխան երկրների ներքին գործերին խառնակչության, Ադրբեջանի վերաբերյալ կողմնակալ կամ հայկական լոբբիստական կազմակերպությունների տրամադրած տեղեկությունները արժանահավատ ընդունելու եւ այսպես շարունակ:

                Այդ մեկնաբանություններին նույնաբովանդակ, սակայն շատ ավելի կոշտ տոնայնությամբ մայիսի 22-ին դեսպան Մորնինգսթարին պատասխանեց Ադրբեջանի վարչախմբի ծանր հրետանին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը: Նրա հարցազրույցի գնահատականներն այնքան չսպասված էին, որ նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցներն այն համարեցին «սենսացիոն» (օրինակ. ԱՄՆ-ի վրա «գրոհն» ու օգտագործված մտքերը իսկապես աննախադեպ սկանդալային էին:

                Կրեմլյան գնահատականներ ԱՄՆ վարած քաղաքականությանը

                Ռամիզ Մեհտիեւի հարցազրույցի վերլուծությունը չափազանց ինֆորմատիվ է երկու առումներով. Ալիեւի վարչակազմը ի՞նչ է պատասխանում դեսպան Մորնինգսթարի քննադատություններին, եւ ի՞նչ գնահատականներ է տալիս ԱՄՆ վարած քաղաքականությանը: Իսկ դրանք ապշեցնելու աստիճան կրկնում էին ԱՄՆ վարած քաղաքականության վերաբերյալ ռուսական քննադատությունները:

                Այսպես, Մեհտիեւը հայտարարում է, թե «Մորնինգսթարի ու (Վաշինգտոնում-Ս.Ս.) նրա գործունեությունն անմիջականորեն ղեկավարողների աշխարհայացքը խցանվել է անցյալում եւ հակասության մեջ է ժամանակի հետ. բազմաբեւեռ աշխարհը կոչ է անում հրաժարվել գաղութատիրական մտածողությունից»: Պետք է արձանագրել, որ Ալիեւի վարչախումբը համակարծիք է ռուսական պաշտոնական քարոզչության հետ, որ աշխարհն այլեւս բազմաբեւեռ է, ԱՄՆ-ն էլ միակ գերտերություն չէ, մինչդեռ շարունակում է գաղութատիրություն հաստատել:

                Չի կարող աչքի չզարնել Մեհտիեւի մեկ այլ կոշտ գնահատականը դեսպան Մորնինգսթարի այն խոսքերին, թե ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն են Ադրբեջանի անվտանգության երաշխավորը, եւ եթե ԱՄՆ-ը հեռանա, ապա Ադրբեջանը շատ վատ վիճակում կհայտնվի. «Ոչ մի արտաքին ուժ մեր անկախության երաշխավոր հանդես չի եկել եւ չի կարող գալ: Թող Մորնինգսթարը մեր համար չմտահոգվի, Ադրբեջանի զարգացման ներկայիս մակարդակը, տնտեսության աճը եւ պետականության ինստիտուտների ամրապնդումը մեզ թույլ են տալիս, հենվելով ժողովրդի աջակցության վրա, պաշտպանել երկրի անկախությունը: Պետության անկախությանը վտանգը մշտապես եկել է նրանցից, ովքեր միանձնյա կառավարել են աշխարհը: Այսօր իրավիճակը այլ է»: Ակնարկը կրկին վերաբերում է ԱՄՆ-ին՝ որպես անկախ պետություններին սպառնացող հեգեմոն ուժ: Այստեղ են ասում՝ «ռուսական քարոզչությունը հանգստանում է», քանի որ նրա փոխարեն ԱՄՆ-ի վրա գրոհում են այլոք:

                Եթե դեսպան Մորնինգսթարն իր հարցազրույցում հենց Մեհտիեւին էր ակնարկել իբրեւ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունը փչացնող, ապա Մեհտիեւն ինքն է ԱՄՆ-ին ու դեսպանին ակնարկում իբրեւ ռուս-ադրբեջանական, ռուս-պարսկական ու ռուս-թուրքական հարաբերությունները փչացնող. Ռուսաստանի վերաբերյալ Մեհտիեւը ասում է. «Նա մեր մերձավոր հարեւանն է, եւ նրա հետ հարաբերությունները մշտապես առանձնահատուկ առանցք են եղել Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ: Մեր երկրների միջեւ առկա է փոխըմբռնում, եւ գոյություն չունեն չլուծված խնդիրներ, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի խնդրի: Ծագող բոլոր հարցերը լուծվում են բացառապես բանակցությունների եւ լիիրավ երկխոսության միջոցով: Օբյեկտիվ չէր լինի համարելը, թե Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս պահին առկա է ինչ-որ լարվածություն: Չնայած, ներսում եւ դրսում որոշակի ուժերի կողմից ոչ մեկ անգամ փորձեր են կատարվել փչացնելու Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները: Սակայն, այդ երկու պետությունների ղեկավարների իմաստնության ու փոխադարձ վստահության շնորհիվ այդպիսի սադրանքները հաջողություն չեն ունեցել»:

                Նույն կերպ Մեհտիեւը ԱՄՆ դեսպանի խոսքերում սադրանք է տեսնում ադրբեջանա-իրանական, ադրբեջանա-թուրքական հարաբերություներին ուղղված. «Հերթական անգամ կցանկանայի ընդգծել, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը հենվում է հարակից երկրների հետ բարիդրացիական եւ խաղաղ հարաբերությունների վրա: Մենք չենք խառնվում նրանց ներքին գործերին, նույնն էլ պահանջում ենք մեր հանդեպ»:

                Խոսելով հյուսիսից կամ հարավից Ադրբեջան հնարավոր ներխուժման ու ԱՄՆ-ի անվտանգության երաշխավոր լինելու մասին, նա ոչ միայն չի համաձայնում դրա հետ, այլեւ մեղադրում է Վաշինգտոնին, որ չի խոսում իրական «ներխուժողի»՝ Հայաստանի մասին ու հովանավորում է նրան, որ թեպետ դադարեցրել է N 907 «Ազատության աջակցության ակտի» գործողությունը, սակայն այն չեղյալ չի համարել, որ ԱՄՆ-ը չի խոսում Հայաստանի «օկուպացիայի մասին», շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության լուծմամբ եւ միջազգային նորմերի կիրառմամբ՝ ի հակառակ այն դեպքերի, երբ դա իրեն ու ՆԱՏՕ-ին է հարկավոր եղել Լիբիա ներխուժելու համար՝ առանց սպասելու, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի թանաքը չորանա, կամ Հարավսլավիայում՝ առանց սպասելու ՄԱԿ-ի թույլտվությանը: Մեհտիեւը այստեղ էլ երկրորդում է ԱՄՆի հասցեին Կրեմլի քննադատությունները:

                Նա նաեւ հիշեցնում է Վաշինգտոնի ամենամյա բյուջետային հատկացումները Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին թուրք-ադրբեջանական շրջափակումից հանելու ամերիկյան ջանքերը՝ «կեղծ խոստում» տալով, թե դրան զուգահեռ ղարաբաղյան խնդիրն էլ կլուծվի: Մինչդեռ Մեհտիեւի բարձրաձայնմամբ՝ Բաքուն չի հավատում դրան, եւ տեսնում է, թե ինչպես է Վաշինգտոնը փորձում սեպ խրել թուրք-ադրբեջանական հարաբերություններում ու Հայաստանին քաշել իր ազդեցությա ոլորտը, եւ ոչ ավելին. «Այդպիսի խճողված խաղեր խաղալով, Վաշինգտոնը պետք է հասկանա, որ կողքից այդ ամենը բավականին բաց երեւում է: Հետաքրիքր կլիներ ԱՄՆ դեսպանին հարցնել, թե մինչեւ ե՞րբ է իր պետությունը խրախուսելու անջատողականներին, միաժամանակ ձեւ անելով, թե անկեղծորեն ցանկանում է լուծել հակամարտությունը: <...> Պետք է այն աստիճան միամիտ լինել, որպեսզի չգիտակցես այդ աշխարհաքաղաքական խաղերը»:

                Մեհտիեւը գտնում է, թե աշխարհում եւ հատկապես հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական գործընթացները սրվել են մեծապես Արեւմուտքի մեղքով, եւ դեսպանի տենդենցիոզ հարցազրույցն այդ ֆոնին մեղմ ասած, տարակուսելի է: Փաստացի, նա ակնարկում է, թե իրեն անհայտ «շարժառիթներով ու դրդապատճառներով» տված հարցազրույցով «միջամտելով» Ադրբեջանի ներքին գործերին, ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը փորձում են նաեւ ապակայունացնել Ադրբեջանը:

                Ռուսական քարոզչության հրաշալի կրկնություն է Ուկրաինայի մասով նրա ասվածը. «Մորնինգսթարը իրավացի է, որ ուկրաինական իրադարձությունները պետք է դաս լինեն ցանկացած ինքնիշխան պետության համար: <...> Այդ դասերը մենք յուրացնում են երկար տարիներ: Արեւմուտքի գործուն մասնակցությունը Մայդանի ողբերգական իրադարձություններին ակնհայտ է: Արեւմուտքի ներկայացուցիչները ապակառուցողական տարրերին բացահայտ սադրեցին անիրավաչափ գործողությունների, մասնակցեցին Կիեւում օրինական իշխանությունների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներին, պաշտպանեցին ցուցարարներին, այն ժամանակվա նախագահ Յանուկովիչին սպառնացին պատժամիջոցներով: Բոլոր այդ գործողությունները կարելի է բնութագրել որպես ինքնիշխան երկրի ներքին գործերին անմիջական ու կոպիտ միջամտություն: ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը չթաքցրեցին այն, որ բոլոր ջանքերը գործադրում են հանուն նախագահ Յանուկովիչի տապալման եւ այն ուժերին իշխանություն բերելու, որոնք կհամապատասխանեն իրենց շահերին: Եւ դրան նրանք պատրաստվում են 1990-ականներից»:

                Ապա Մեհտիեւը նկատում է, թե «մայդանային իրադարձությունները ցույց տվեցին, որ երկրի ներքին գործերին միջամտությունը եւ հարեւանների հետ հակամարտության նախապատրաստումը արդյունքում հանգեցնում են ողբերգական իրադարձությունների», «անկանխատեսելի հետեւանքներով նոր կոնֆլիկտների» եւ միշտ «արյունալի են լինում նախաձեռնողների համար». «Արեւմուտքը գործուն հրահանգավորում է իր գործակալներին այն երկրներում, որոնց վրա նա, ինչպես ասվում է՝ «աչք է դրել», թե ինչպե՞ս պետք է ազատվել առկա իշխանությունից, ի՞նչ եղանակներով տապալել Արեւմուտքին անհաճո իշխանությունը, հեղափոխություն անել: Հենց որ «հինգերորդ շարասյունը» գործողության է անցնում, նա մոբիլիզացնում է իր ամբողջ պրոպոգանդիստական զինանոցը վերահսկելի ավերիչ ուժերի պաշտպանության համար»:

                Այստեղ էլ Մեհտիեւը, հիրավի, ապշեցնում է ռուսական թեզերի կրկնությամբ: Նկարագրելով «հեղափոխության մեխանիկան», Մեհտիեւը հարցազրույցի մնացած մասում պարզ է դարձնում, որ հաջորդ երկիրը, որի վրա «աչք են դրել» ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը, դա Ադրբեջանն է: Ուստի, բոլոր մայդաններից դասեր քաղած Ալիեւի վարչախումբը «զարգացման ճիշտ ուղի է ընտրել» եւ արդարացիորեն լռեցնում է «հինգերորդ շարասյանը»՝ լրագրողներին, քաղաքացիական ակտիվիստներին, իրավապաշտպաններին եւ այլոց: Մեհիտեւը թվարկում է. ԱՄՆ-ը հատկացրել է 3 միլիոն դոլար ֆեյսբուքայն հեղափոխության համար, 2003-2013թթ. IREX, ABA, NDI, Revenue Watch Institute, USAID, NED կազմակերպություններին ու տեղական ՀԿ-ներին հատկացրել է 25 միլիոն դոլար, իսկ 1996թ-ից Սորոսի ֆոնդն ու նրա հետ կապակցված կազմակերպությունները ադրբեջանական ՀԿ-ներին են հատկացրել 50 միլիոն դոլար, իսկ 2012-ից հետո դա անում է փոխկապակցված կազմակերպությունների միջոցով: Մինչդեռ, Մեհտիեւի կարծիքով, այդ կազմակերպությունների հետապնդած իրական նպատակները պարզ չեն, գրանտներից անդին կան ստվերային փոխանցումներ եւս, որի համար էլ պատկան մարմինները խստացրել են վերահսկողությունը նրանց հանդեպ:

                Նա նաեւ հակադարձում է Մորնինգսթարին, թե կառավարության այդ քայլերը ճնշումներ են խոսքի ազատության եւ քաղաքացիական հասարակության հանդեպ, հիշեցնելով, թե ինչպես է ԱՄՆ-ը ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ սահմանափակում ոչ միայն սովորական քաղաքացիների, այլեւ ամբողջ պետությունների իրավունքներ, գաղտնալսում երկրների ղեկավարների խոսակցությունները, եւ ինչպես են ԱՄՆ ու եվրոպական իրավապահները լռեցնում բողոքի ակցիաները «Оккупируй Уолл Стрит», «Оккупируй Франкфурт»-ը եւ շարժումների ժամանակ:

                Comment


                • Re: Regional geopolitics

                  Վերջապես, դառնալով Ալիեւի իշխանության ոչ մոնոլիտ լինելու եւ այնտեղ արեւմտամետների խմբի մասին, Մեհտիեւը ասում է. «Ինչ վերաբերում է արեւմտյան արժեքներ կրողներին: Ես չգիտեմ, թե դեսպան Մորնինգսթարը կոնկրետ ո՞ւմ ի նկատի ունի: Ինձ այդպիսի կատեգորիա հայտնի չէ: Կա քաղաքացիների երկու կատեգորիա: Առաջինը՝ նրանք, ովքեր հարգանքով են վերաբերում երկրի օրենքներին, իսկ երկրորդը՝ անձինք, ովքեր պատրաստ են գործիք դառնալ երրորդ ուժերի ձեռքին իրենց եսասիրական նպատակները բավարարելու համար: Այդպիսի մարդիկ ապրում են թե Արեւելքում, թե Արեւմուտքում, եւ դեսպանի կողմից նման բաժանումը, ըստ իս, բացահայտ անհարգալից վերաբերմունք է մեր ազգային արժեքների հանդեպ»: Մինչ այդ, Մեհտիեւը վերստին հավաստիացրել էր Ալիեւի թիմի միասնականությունը, պնդել, որ այդ թիմում որեւէ կողմնորոշմամբ մեկը չի կարող քաղաքականություն թելադրել:

                  Վերջում Ռամիզ Մեհտիեւը կոչ է անում դեսպան Մորնինգսթարին վերջ տալ սովորեցնելուն, թե ինչպես պետք է ապրել, եւ հարգել միմյանց, քանի որ իրար չհարգելու ու չհասկանալու դեպքում հարաբերությունները երբեք լավ արդյունքներ չեն բերում. «Մեզ պետք են ոչ թե հերթապահ ժպիտներ, այլ անկեղծ գործընկերներ: Մենք մեր բարեկամությունն ապացուցել ենք ոչ մեկ անգամ, եւ դեսպան Մորնինգսթարը լավ գիտի այդ մասին: Ադրբեջանական ժողովուրդը սպասում է ադեկվատ հարաբերությունների», -եզրափակում է Մեհտիեւը:

                  Մեհտիեւի շուրթերով ԱՄՆ վարած քաղաքականության վերաբերյալ ռուսահաճո գնահատակնները վկայում են, որ Բաքվի ու Մոսկվայի միջեւ ավելի լայն՝ ռազմա-քաղաքական ընդհանրություններ կան, քան վերջին օրերի աղմուկ հանած ռազմատնտեսական գործարքներն են տանկերի ու այլ սպառազինությունների վաճառքի տեսքով:

                  Մեհտիեւը ինքն էլ չի նկատում, որ իր շարադրանքը ոչ թե սոսկ մեկ հարցազրույցի արձագանք է, այլեւ հաստատում է դեսպան Մորնինգսթարի այն մեղադրանքը, թե դա տեւական քաղաքական գիծ է, որը վարում է Ալիեւի վարչախումբը՝ ընդդեմ ամերիկյան շահերի, ու որի հիմքում նույն մտածողությունն ու գնահատակններն են, ինչ Կրեմլում:

                  Եթե մարտ-ապրիլին Ալիեւի իշխանության մեջ նուրսիստների հետ կապված սկանդալում տեսանելի էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտությունը, որի արդյունքում դուրս մղվեցին ամերիկամետ գյուլենականները, ապա Մեհտիեւը բացահայտում է նաեւ նույն հարցում ռուսական շահերի հատման մասին: Այնպես ինչպես Էրդողանն էր Ալիեւին բացատրել, որ գյուլենականներին իշխանության մեջ թողնելը պատուհաս կդառնա Ալիեւի իշխանության համար, ինչպես Թուրքիայում եղավ, տեսանելի է, որ ԱՄՆ-ի կողմից նախապատրաստվող հնարավոր մայդանով Ալիեւին սարսափացրել է նաեւ Կրեմլը:

                  Այդպիսով, Մոսկվայի ու Անկարայի պահանջներն ու խորհուրդները Ալիեւին նույնական են եղել, ինչի արդյունքում էլ նրա վարչախումբը անցել է «հինգերորդ շարասյունը» լռեցնելու քայլերին: Իլհամ Ալիեւի աշխատակազմի վերոնշյալ երկու պաշտոնյաններն էլ ամենաուղղակի առնչություն ունեն թե նուրսիստների հաշվեհարդարում, թե արեւմտամետների հետապնդումներում. Ալի Հասանովի ղեկավարած բաժինը «զբաղվում» է հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներով, իսկ Ռամիզ Մեհտիեւը անձամբ համակարգում էր թե Էրդողանի պահանջած վահաբիստների արշավանքն ընդդեմ նուրսիստների, թե նաեւ Կրեմլի պահանջած արեւմտամետների դեմ արշավանքը:

                  ԱՄՆ դեսպանը՝ պերսոնա նոն գրատա՞

                  Իր աղմկահարույց հարցազրույցում շնորհակալություն հայտնելով այս օրերին ԱՄՆ դեսպանի վրա «իրական քաղաքացիական դիրքերից» գրոհած բոլոր քաղաքական, պետական գործիչներին ու քաղաքացիներին, Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը ԱՄՆ դեսպանին սպառնաց. «Դժվարանում եմ ասել, թե ինչ շարժառիթներ ու պատճառներ դրդեցին նրան տալու նման հարցազրույց եւ հնչեցնելու դիվանագիտական էթիկայի տեսանկյունից այդքան ոչ կոռեկտ մտքեր: Դա բաց, կոպիտ միջամտություն է երկրի ներքին գործերին: Ցանկացած պարագայում, դա չունի եւ չի կարող որեւէ արդարացում ունենալ: Վերստին ցանկանում եմ ընդգծել, որ դեսպանի կողմից արտահայտված կարծիքը, ըստ էության, բաց եւ անմիջական միջամտություն է այցելության երկրի ներքին գործերին, ինչը անթույլատրելի է՝ համաձայն Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի: Ավելին, այդ հարցազրույցի տոնայնությունը ավելի շատ հիշեցնում է անկախ պետությանը սեփական հայացքների պարտադրում եւ թելադրանք: Դեսպան Մորնինգսթարը չպետք է մոռանա, որ Ադրբեջանը ինքնաբավ պետություն է, այլ ոչ թե ինչ-որ մեկի գաղութը: Որպես ԱՄՆ դեսպան, Մոնինգսթարը պարզապես պարտավոր է հարգանքով վերաբերվել այցելության երկրի ինքնիշխանությանը: Ի դեպ, դա ուղակի առնչություն ունի նաեւ որոշ արեւմտյան երկրների դեսպանների նույնպես, ովքեր ամերիկյան դեսպանի փոխանցումով փորձում են ազդել նույն եղանակով: Ադրբեջանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը մենք մտադիր չենք հանդուրժել»: Մեհտիեւի խոսքով՝ «ԱՄՆ դեսպանը իրեն դրել է ինչ-որ գուբերնատորի տեղ, ով իր բղավոցով պետք է ղեկավարի Ադրբեջանը»:

                  Որքան էլ Իլհամ Ալիեւը անձամբ չարձագանքեց դեսպան Մորնինգսթարի հայտարարություններին, Ռամիզ Մեհտիեւը հասկացրեց, որ հայտնված դիրքորոշումը ոչ միայն իրենն է, այլեւ Ադրբեջանի նախագահինը. «Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիեւը ոչ մեկ անգամ է ասել, որ չի հանդուրժի եւ թույլ չի տա անհարգալից եւ արհամարհական վերաբերմունք ոչ Ադրբեջանի, ոչ էլ նրա ժողովրդի հանդեպ: Ենթադրում եմ, որ մեր ամերիկացի գործընկերները լավ տեղեկացված են երկրի ղեկավարության այս դիրքորոշման մասին: Սակայն, եթե ԱՄՆ դեսպանը, ոչ մի բան հաշվի չառնելով, Ադրբեջանի հասցեին թույլ է տալիս նման կոպիտ հարձակումներ, նշանակում է նա լուրջ խնդիրներ ունի իր կարգավիճակի հետ: Ցավոք, սա առաջին անգամը չէ, երբ դեսպան Մոնրինգսթարը դիվանագետի համար անթույլատրելի ձեւով փորձում է թելադրել, խառնվել մեր երկրի ներքին գործերին, ինչը մեծ կասկածի տակ է դնում որպես դիվանագետ նրա արհեստավարժությունը»:

                  Մեհտիեւը նաեւ հավելում է, թե 19 տարի Իլհամ Ալիեւին ճանաչող ԱՄՆ դեսպանը «ըստ երեւույթին, այս ընթացքում այդպես էլ չի յուրացրել այն ճշմարտությունը, որ ադրբեջանական առաջնորդը չի ընդունում բարձր տոներ, սպառնալիքներ եւ շանտաժ: Այլապես, նա իրեն թույլ չէր տա Ադրբեջանում իրադրության վերաբերյալ ոչ կոռեկտ արտահայտություններ»:

                  Հույս հայտնելով, որ Վաշինգտոնում Ադրբեջանի հանդեպ քաղաքականությունը մշակում են առողջ մտածող ու փորձառու դիվանագետներ, ովքեր գիտակցում են, թե աշխարհաքաղաքական ի՞նչ գին կվճարեն Ադրբեջանը կորցնելու դեպքում, համոզմունք հայտնելով, որ դժվար թե Վաշինգտոնը իր դեսպանի անպատասխանատու հայտարարությունների պատճառով կփչացնի հարաբերությունները Ադրբեջանի հետ, Մեհտիեւը հայտարարեց. «Համաձայնեք, ԱՄՆ դիվանագիտության ավանդական պրագմատիզմը նման բան թույլ չի տա: Ինչ վերաբերում է Մորնինգսթարին, ապա իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա որպես Ադրբեջանում դեսպան չկայացավ»:

                  Բաքվում ԱՄՆ դեսպանատան արձագանքները

                  Մինչեւ Ռամիզ Մեհտիեւի հարցազրույցը, իր հասցեին հնչած բոլոր քննադատություններին ու կարծիքներին դեսպան Մորնինգսթարը անձամբ արձագանքեց մայիսի 22-ին. «Ես ցանկություն չեմ ունեցել միջամտել ներքին գործերին: Կարդացել եմ իմ հարցազրույցի մեկնաբանությունները: Շատերը համաձայն են եղել իմ խոսքերի հետ, շատերը՝ ոչ: Ոմանք համաձայնել են իմ խոսքերի որոշ մասերի հետ, ոմանք՝ ոչ: Ինձ հետ կարելի է համաձայնել, կարելի է չհամաձայնել: Յուրաքանչյուրը կարող է կիսվել իր մտքերով: Իմ գլխավոր խնդիրը հավասարակաշռված դիրքորոշում ունենալն է, իմ խոսքերը հավասարակշռված ձեւով տեղ հասցնելը: Եթե հարցազրույցի արդյունքում պաշտոնատար անձանց եւ քաղաքացիական հասարակության միջեւ քննարկում տեղի ունենա բարի նպատակներով, ապա դա դրական երեւույթ է»:

                  Նույն օրը APA լրատվական գործակալությունը տեղեկացրեց, թե ԱՄՆ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ զրույցի ու պարզաբանումներ տալու: Այս լուրը գործակալությանը հաղորդած դիվանագիտական աղբյուրը նաեւ փոխանցել է, թե «դեսպանին հիշեցրել են այն արտահայտությունների մասին, որոնք նա օգտագործել է «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում, եւ դիտողություն են արել, որ այդ մտքերը, որոնք գնահատվում են իբրեւ Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն, անընդունելի են», եւ որ «այդպիսի քայլերը չեն համապատասխանում երկու երկրների միջեւ հարաբերությունների ոգուն ու դիվանագիտական գործունեության նորմերին»: Սակայն Բաքվում ԱՄՆ դեսպանությունը նույն օրը հերքեց, թե դեսպանը կանչվել է ԱԳՆ:

                  Իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի հարցազրույցին էլ ԱՄՆ դեսպանությունը առանձնահատուկ արձագանքեց հաջորդ օրը՝ մայիսի 23-ին. «Ինչպես ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, բոլոր մարդիկ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւն իրավունք ունեն հնչեցնել իրենց մտքերը: Մենք համաձայն չենք պարոն Մեհտիեւի մտքերի հետ»: Դեսպանությունը նաեւ կոչ էր արել բոլորին ավելի ուշադիր կարդալ դեսպան Մոնրնիգսթարի հարցազրույցը եւ միայն դրանից հետո ձեւակերպել մտքերը:

                  Մորնինգսթարի հարցազրույցից հետո լուրեր տարածվեցին, թե դեսպանը երեք ամսից, ավելի ստույգ՝ օգոստոսին կվերադառնա Վաշինգտոն: Սակայն, մայիսի 26-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում նոր տեղեկություն հայտնվեց, թե իրենց դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ պաշտոնական Բաքուն դեսպան Մորնինգսթարին «կխնդրի ավելի վաղ հեռանալ», քան սպառվում է նրա պաշտոնավարման ժամկետը:

                  Մոնինգսթարը դեսպանի պաշտոնը ստանձնել է 2012թ. ապրիլի 27-ից, եւ համաձայն ամերիկյան օրենսդրության՝ Ադրբեջանում նրա գտնվելու նվազագույն ժամկետը 4 տարի է: Ըստ այդմ, դեսպանը դեռեւս ունի մեկ տարուց ավելի ժամանակ: Ակնհայտ է, որ Բաքուն չի ցանկանում նրան տեսնել ոչ միայն մեկ տարի շարունակ, այլեւ անգամ մինչեւ օգոստոսը:

                  Մայիսի 26-ին Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հերքեց դեսպան Մորնինգսթարի ետկանչը մինչեւ այս տարվա վերջը՝ տեղեկացնելով, որ դեսպանն իր տիկնոջ հետ այս պահին գտնվում է Եվրոպայում: Մինչդեռ լրատվամիջոցները, հղում կատարելով ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրներին, շարունակում են պնդել, թե Բաքուն ու Վաշինգտոնը խորհրդակցությունների մեջ են դեսպան Մորնինգսթարին ետ կանչելու կապակցությամբ:

                  «ԱՄՆ դեսպանը իրեն դրել է ինչ-որ գուբերնատորի տեղ, ով իր բղավոցով պետք է ղեկավարի Ադրբեջանը»

                  Comment


                  • Re: Regional geopolitics

                    I like it.
                    Originally posted by Hakob View Post
                    Toronto, Canada.

                    A poem about IMF

                    Bruce cokburn


                    Padded with power here they come
                    International loan sharks backed by the guns
                    Of market hungry military profiteers
                    Whose word is a swamp and whose brow is smeared
                    With the blood of the poor

                    Who rob life of its quality
                    Who render rage a necessity
                    By turning countries into labour camps
                    Modern slavers in drag as champions of freedom

                    Sinister cynical instrument
                    Who makes the gun into a sacrament --
                    The only response to the deification
                    Of tyranny by so-called "developed" nations'
                    Idolatry of ideology

                    North South East West
                    Kill the best and buy the rest
                    It's just spend a buck to make a buck
                    You don't really give a flying xxxx
                    About the people in misery

                    IMF dirty MF
                    Takes away everything it can get
                    Always making certain that there's one thing left
                    Keep them on the hook with insupportable debt

                    See the paid-off local bottom feeders
                    Passing themselves off as leaders
                    Kiss the ladies shake hands with the fellows
                    Open for business like a cheap bordello

                    And they call it democracy
                    And they call it democracy
                    And they call it democracy
                    And they call it democracy

                    See the loaded eyes of the children too
                    Trying to make the best of it the way kids do
                    One day you're going to rise from your habitual feast
                    To find yourself staring down the throat of the beast
                    They call the revolution

                    IMF dirty MF
                    Takes away everything it can get
                    Always making certain that there's one thing left
                    Keep them on the hook with insupportable debt
                    Hayastan or Bust.

                    Comment


                    • Re: Regional geopolitics

                      BAKU'S HYPOCRICY HAS NO LIMITS


                      Thursday, 29 May 2014 16:41

                      Last week, the chairmanship of the Ministerial Committee of the
                      Council of Europe was transferred in rotation to Azerbaijan for six
                      months. Azerbaijani Foreign Minister Elmar Mamedyarov, as head of the
                      Ministerial Committee, delivered a speech at a meeting of the PACE
                      Standing Committee in Baku, presenting the priorities of Azerbaijan
                      during its presidency in this European structure.

                      As you can easily imagine, in his speech, Mamedyarov touched upon
                      the Karabakh issue by familiarizing the meeting participants with the
                      Azerbaijani vision of its resolution. And what are the basic tenets of
                      Baku's concept of the conflict settlement, to which the Azerbaijani
                      Foreign Minister drew the attention of the participants? In fact, it
                      was a well-known set of irrational demands related to the notorious
                      propaganda cliches about the alleged <<20% of occupied territories>>,
                      <<over one million of Azerbaijani refugees>>, etc. The only difference
                      is that they were flavored by the "democratic" rhetoric designed for
                      the European audience, as well as by a considerable amount of lies
                      aimed at distorting the essence and evolution of the Karabakh conflict.

                      First of all, Mamedyarov spoke for the need to remove the consequences
                      of the war, shamefully omitting, of course, that the war and its
                      consequences were the result of the Azerbaijani aggression against
                      Nagorno Karabakh. Though generally in all the conflict situations the
                      reason of the conflict is firstly eliminated and not the consequences,
                      which are its derivatives. And the reason is that Azerbaijan, having
                      no legal rights to Nagorno Karabakh, in violation of all international
                      norms, claims for it and resorted to military force for achieving
                      its invasive goals.

                      Noteworthy is the ease with which Mamedyarov offers to "withdraw the
                      Armenian troops from the seven regions surrounding Nagorno Karabakh and
                      to return the Azerbaijani refugees and internally displaced persons to
                      their homes". According to him, the unresolved conflict fundamentally
                      contradicts the fundamental principles and democratic values of the
                      Council of Europe. Apparently, unleashing full-scale armed aggression
                      against Nagorno Karabakh in order to suppress the free will of its
                      people does not, according to Mamedyarov, contradict the democratic
                      norms and the commitment to resolve the issue by exclusively peaceful
                      means assumed by Azerbaijan while joining the Council of Europe.

                      Agree, the reference to the fundamental principles and democratic
                      values by theofficial of Azerbaijan, the ruling regime of which is
                      called authoritarian and criminal even by its own citizens due to the
                      mass human rights violations, sounds highly hypocritical. Especially
                      given the recent scandal in the period of the PACE Bureau meeting
                      in Baku. As is known, the Bureau decided to cancel the PACE meetings
                      in the capital of Azerbaijan over the next two years, following the
                      Azerbaijani authorities' review of the visa already issued to the
                      head of the French delegation and PACE Vice President, Rene Rouquet,
                      as a result of which he lost the opportunity to take part in the
                      meeting of the PACE Bureau and Standing Committee. And the "guilt"
                      of the French parliamentarian was that this year, as a member of the
                      parliamentary delegation of France, he has ... visited the NKR. "We
                      include in the list of persona non grata all those who visit Nagorno
                      Karabakh without the permission of the Azerbaijani authorities",
                      said Mamedyarov at the meeting of the PACE Standing Committee. He
                      had no qualms that such actions by Baku are rough violation of the
                      noted fundamental principles and democratic values of the Council of
                      Europe, among which is, surely, the freedom of movement of the PACE
                      members. However, having taken the seat at the table of the chief
                      of the CE Ministerial Committee, Azerbaijan decided to interpret the
                      democratic norms and fundamental values in its own way. This is truly -
                      put a pig at the table...

                      But, let's recall the other principles - the principles of the
                      Karabakh conflict settlement according to Mamedyarov. In his speech,
                      the Foreign Minister hadn't even a hint of compromise by Azerbaijan;
                      instead there were only claims to the Armenian side, the OSCE, the UN.

                      According to him, the principles of the conflict settlement were
                      identified by the UN Security Council, which adopted four relevant
                      resolutions, and the Nagorno Karabakh conflict must be based on the
                      principles of sovereignty and territorial integrity of states. And
                      he didn't fail to accuse the UN of double standards, because "some
                      UN resolutions start running immediately on the day of adoption,
                      while the UN resolutions on the Nagorno Karabakh conflict haven't
                      been executed for already 20 years". The Minister is, surely, cunning,
                      because he knows well that the noted resolutions imperatively demanded
                      the cessation of the military activities and it is Azerbaijan that
                      was and is still denying it.

                      Armenia and the NKR have always declared for a compromise resolution
                      to the issue. However, discussion of any compromise with Azerbaijan
                      is possible only in case if it abandons its aggressive policy. In the
                      conditions of rampant militarization of Azerbaijan and unceasing armed
                      provocations on the Line of Contact, both Armenian parties cannot make
                      any concessions for the simple reason that they are not suicides. And
                      only the international legitimization of the NKR independence may
                      become an effective solution to the conflict, which will exclude the
                      possibility of a new war.

                      Leonid MARTIROSSIAN

                      Editor-in-Chief of Azat Artsakh newspaper
                      Hayastan or Bust.

                      Comment

                      Working...
                      X