Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Regional geopolitics

    Interesting interactive map, on NATO military capacities.....
    Interesting how much pure security consumers are the Baltic states...
    Not eaven a tank?????

    http://www.rferl.org/contentinfograp.../26564363.html

    http://www.rferl.org/contentinfograp...26564363.html#!

    Comment


    • Re: Regional geopolitics

      ISRAELI DRONE CAUGHT SPYING ON IRAN 'TOOK OFF FROM NAKHIJEVAN'

      Wednesday, September 17th, 2014
      http://asbarez.com/127033/israeli-dr...om-nakhijevan/

      Tehran released the photo of an Israeli Hermes 450 drone it downed
      on Aug. 23

      NAKHIJEVAN, Azerbaijan--An Israeli spy drone which Iran recently downed
      on its way to one of the Iranian nuclear site had taken off from an
      air base in Azerbaijan's Nakhchivan (Nakhijevan) exclave, sources say.

      The anonymous sources said the Hermes drone, which was taken down
      by Iran's Islamic Revolution Guards Corps (IRGC) forces on Aug. 23
      after 300 kilometers of flight, was bound for the Natanz enrichment
      facility in central Iran.

      The revelation about the Israeli drone's launch site indicates Baku's
      involvement in the spying mission, the unnamed sources claimed.

      The stealth spy drone was targeted by a surface-to-air missile before
      it reached the strategic location.

      Iran's nuclear facilities have been a regular target for espionage
      activities by US and Israeli intelligence services, which have at
      times used drones for this purpose.

      Azeri officials continue to claim that they will never allow their
      country to be used as a launch pad against Iran, but the Baku
      government has been serving the Israeli government's interests in
      the region.

      Israel's strategic Haifa port receives nearly 40 percent of its oil
      needs from the Baku-Ceyhan pipeline cutting across Azerbaijan.

      In another sign of Azerbaijan's hostility against the Islamic Republic,
      a separatist cell calling itself "World Azerbaijanis Congress"
      recently held an anti-Iran forum in Baku.

      The World Azerbaijanis Congress, which was founded in the United
      States in 1997, seeks the separation of Iran's northwestern provinces
      of East and West Azerbaijan and their unification with the neighboring
      Republic of Azerbaijan.
      Hayastan or Bust.

      Comment


      • Re: Regional geopolitics

        ԱՄՆ-Հայաստան օրակարգում անսպասելի հարց է հայտնվել
        Lragir.am
        25 Սեպտեմբերի 2014,


        Հայկական ժամանակ թերթը գրում է. Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների օրակարգում մի նոր՝ անսպասելի հարց է հայտնվել. ըստ այդմ՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին համոզել, որ վերջինս ճանաչի Կոսովոյի անկախությունը:

        Եթե նման բան տեղի ունենա, ՀՀ-ն կդառնա առաջին ոչ մերձբալթյան խորհրդային պետությունը, որ ճանաչում է Կոսովոյի անկախությունը:
        Մեր տեղեկություններով, Հայաստանը հետաքրքրվել է այս թեմայով. ՀՀ դիվանագետներն ամերիկացիներին ասել են, որ եթե Կոսովոն ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ՀՀ-ն էլ կճանաչի Կոսովոն:

        Վերջինիս կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելը չափազանց անհավանական է թվում, որովհետև Կոսովոն մահմեդական երկիր է:

        Այսուհանդերձ, դիտորդները նկատում են, որ այս երկրի վրա չափազանց մեծ է ԱՄՆ-ի ազդեցությունը, որն էլ դե ֆակտո նրա անկախության կնքահայրն է: Այս թեման զգայուն է նաև հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից,-գրում է թերթը:

        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....9TohZobh.dpuf

        Comment


        • Re: Regional geopolitics

          ԼՂՀ բանակի նշանակությունը միջազգային շահերի հոլովույթում-1

          16 սեպտեմբերի, 2014
          Սարո Սարոյան
          Քաղաքական վերլուծաբան

          Միջազգային հարաբերություններում շահերի վերհանման խնդիրը կարեւորագույն նշանակություն ունի, քանզի այն քաղաքական սուբյեկտների միջեւ եղած փոխհարաբերությունների շոգեքարշն է: Սակայն հարկ է նկատել, որ փոխշահավետ պայմանավորվածությունների ու գործակցության հիմնաղբյուր ծառայելուց բացի, միմյանց փոխլրացնող, փոխազդող ու փոխհակադրվող շահերի գնահատումը հնարավորություն է տալիս ծրագրել այնպիսի մոտեցումներ, որոնց միջոցով միջազգային հարաբերությունների առանձին սուբյեկտներ (այդ թվում` փոքր ծավալներ կամ քիչ ռեսուրսներ ունեցող) գործնականում կարող են ձեռք բերել անբեկանելի դիրքեր ու իրացնել երբեմն ոչ տեսանելի հնարավորություններ: Այդ տեսանկյունից աշխարհում ներկայանալի կարեւոր սուբյեկտներից է ֆորմալ առումով չճանաչված, բայց դե ֆակտո գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

          Ներկայացված պնդումը իբրեւ մասնավոր կարծիք չդիտարկելու համար հարկ է պատասխանել հետեւյալ հարցին` արտաքին քաղաքական խաղացողները արդյոք շահագրգռվա՞ծ են ԼՂՀ գոյությամբ, եւ եթե այո, ապա` ի՞նչ հիմնարար շահերից ելնելով:

          Մեր քաղաքական միտքը տվյալ հարցի պատասխանն առավելապես պայմանավորել է Էգեյան ծովից մինչեւ Ալթայ ձգվող թուրքական աշխարհի երկու տարբեր մասերի միացմանը խոչընդոտող եւ այդ աշխարհի կարեւոր հանգուցային մի կետում սեպի նման խրված հայկական երկու պետական կազմավորումների գոյությամբ: Այլ կերպ ասած` պայմանավորել է տարածաշրջանում հայկական տարրի զբաղեցրած հարմար աշխարհագրական դիրքով:

          Անշուշտ, թե՛ Արեւմուտքի, թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Իրանի շահերին դեմ է ֆիզիկապես միաձույլ Թուրքական աշխարհի գոյությունը: Իսկ Հայաստանի ու Վրաստանի Հանրապետությունների ներկա սահմանները թույլ չեն տալիս, որ Թուրքիան ցամաքային կապով միանա Ադրբեջանին եւ նրա միջոցով` Կենտրոնական Ասիայի երկրներին: Ուստի, այդ տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընդամենը օժանդակ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության ստանձնած աշխարհաքաղաքական տվյալ դերակատարության համար:

          Տեսականորեն սա հիմք է տալիս ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արժեքը, կարգավիճակի ապագան ու քաղաքական հնարավորությունները կախված են աշխարհի քաղաքական քարտեզի վրա եւ միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ունեցած դիրքից ու նշանակությունից: Նկատենք, որ գլխավորապես հենց այս հիմնավորումն էլ ընկած է հայոց քաղաքական մտքի կողմից շրջանառվող եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նշանակությունը պարզաբանող մեկնաբանությունների հիմքում: Մինչ այժմ իբրեւ ռազմաքաղաքական միավոր նրան առավելապես վերապահվել է Հայաստանի Հանրապետության հարավային դարպասներն անառիկ պահելու գործառույթ: Ըստ այդ մեկնաբանության` հենց դրանում են շահագրգիռ միջազգային քաղաքականության մեջ առանցքային դերակատարություն ունեցող սուբյեկտներից շատերը:

          Թուրքական վտանգը դիմագրավելիս Հայաստանի Հանրապետության հնարավոր առավելագույն պաշտպանունակության հարցում, անշուշտ, շահագրգիռ են աշխարհաքաղաքական շատ ուժեր, եւ ԼՂՀ-ն այդ գործում ունի առանցքային նշանակություն: Սակայն, բացի նշված հանգամանքից գոյություն ունի կարեւոր մի այլ գործոն եւս, որն այսօր ԼՂՀ գոյության ու զարգացման գլխավոր երաշխիքներից մեկն է դարձել:

          Իր կազմավորման դժվարին ճանապարհին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը աշխարհին է ներկայացել հիմնարար մի ինստիտուտի` բանակի միջոցով: Աշխարհն ընդունել է Արցախի դե ֆակտո գոյությունը նրա բանակի մարտունակության շնորհիվ: Այդուհետ, ելնելով առկա սպառազինության որակից, զինուժի քանակից եւ մարտական ոգու բարձր աստիճանից, ԼՂՀ բանակի գործոնը գերտերությունները ծառայեցրել են տարածաշրջանում ռազմաքաղաքական տարբեր գործընթացների ուղղորդման կամ զսպման գործին:

          Բացի այդ, բանակի արժեքը մեծ է եղել Արցախի ներքաղաքական կյանքի կարգավորման տեսանկյունից: Ինչպես նախորդ տարիներին, այսօր եւս ԼՂՀ-ի պետականությունը հիմնվում է հենց բանակի բնականոն կենսագործունեության վրա: Բանակը դարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիումի կազմակերպման, նրա կառավարության իրականացրած տնտեսական ու սոցիալական քաղաքականությունների առանցքը:

          Թվում է, թե միջազգային շահերի դիտանկյունից Արցախի ահռելի չափերի ռազմականացվածությունն ու դրա նկատմամբ աշխարհաքաղաքական ուժերի լոյալությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հարավային դարպասների պաշտպանության գործում ԼՂՀ-ի նշված դերակատարությամբ: Սակայն աշխարհում տեղի ունեցող ռազմաքաղաքական գործընթացները վկայում են, որ վերջին տարիներին միջազգային հիմնական ակտորները ԼՂՀ բանակին դիտարկել են որպես ինքնուրույն այնպիսի գործոն, որը երբեւէ կարող է ստանձնել գլոբալ խնդիրների լուծման գործառույթներ: Ռազմական ու քաղաքական որոշակի պարամետրերից ելնելով` կարելի է անգամ ենթադրել, որ առանձին միջազգային ուժեր մարտունակ բանակի միջոցով ԼՂՀ-ին վերապահված տարածաշրջանային ինքնուրույն դերակատարությունն ինչ-որ առումով ավելի բարձր են դիտարկել, քանց նրա` զուտ Հայաստանի Հանրապետության հարավային սահմանները պաշտպանելու գործառույթը սպասարկելը:

          Մասնավորապես, գերտերությունների եւ ուժային կենտրոնների անգործությունը ՄԱԿ-ի ԱԽ 1993թ. չորս բանաձեւերի կատարման նկատմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առավելապես ստատուս-քվոյի պահպանմանը միտված ռազմավարությունը, Լեռնային Ղարաբաղի ենթակայության տակ գտնվող անվտանգության գոտում բնակեցման քաղաքականության եւ հանքահումքային ռեսուրսների շահագործման նկատմամբ լոյալությունը, վերջին տարիներին Արեւմուտքի, այն է` ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Իսպանիայի առանձին նահանգների, ինչպես նաեւ Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը միտված քաղաքականության ի հայտ գալը, Իրան-ԼՂՀ ուղղակի կապերի ու հարաբերությունների անարգել ծավալումը, միջազգային դիվանագիտության մեջ ԼՂՀ-ի առավելապես դրական լույսի ներքո ներկայացումը եւ այլ փաստեր վկայում են Արցախի սուբյեկտայնության պահպանման ու մեծացման գործում միջազգային տարբեր ուժերի ցանկությունների եւ շահերի գոյության մասին: Չպետք է կասկածներ ունենալ, թե այդ ուժերի համար տարածաշրջանում իրենց շահերը ծրագրավորելիս ու գործարկելիս տեսանելի չեն մնում ԼՂՀ ահռելի չափերի ռազմականացվածության եւ սեփական սոցիումը բանակի վրա կառուցելու իրողությունները: Ընդհակառակը, Արցախի բանակը ձեւավորվել ու կայացել է միջազգային հանրության լուռ համաձայնությամբ ու նրանց անուղղակի միջամտությամբ: Իսկ դա խոսում է առանձին ուժերի գիտակցված քաղաքական կուրսի գոյության մասին:

          Տարածաշրջանում ծավալվող ռազմաքաղաքական գործընթացների ներկայիս միտումներն աչքի առաջ ունենալով, կարելի է պնդել, որ նրա կարիքը տարածաշրջանում զգացվելու է առաջիկա տարիներին: Եւ դա միջազգային ակտորների հետապնդած շահերի էվոլյուցիայի արդյունքն է:

          (Շարունակելի)

          http://hetq.am/arm/news/56459/lxh-ba...ovuytum-1.html

          Comment


          • Re: Regional geopolitics

            ԼՂՀ բանակի նշանակությունը միջազգային շահերի հոլովույթում-2

            22 սեպտեմբերի, 2014
            Սարո Սարոյան
            Քաղաքական վերլուծաբան



            Սեւծովյան-կասպիական տարածաշրջանում ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռության ապահովման գործում, շնորհիվ իր մարտունակ բանակի, արդեն երկու տասնամյակ է, ինչ մեծ նշանակություն է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ տարածաշրջանում ծավալվող ռազմաքաղաքական գործընթացներում ԼՂՀ բանակի ներգրավման հնարավորությունները պայմանավորված են աշխարհում տեղի ունեցող ռազմական բախումների ներկայիս յուրահատկություններով: Այսօր Մերձավոր Արեւելքում, Ուկրաինայում, հեռավոր Աֆրիկայի տարբեր անկյուններում տեղի ունեցող ռազմական բախումները առանձին ուժերի ոչ ստանդարտ պատերազմներ վարելու ցանկության վկայությունն են դարձել:

            Որքան էլ մեր քաղաքական իրականության համար խորթ երեւույթ դիտվի, այնուամենայնիվ տեսանելի է վերպետական ու մասնավոր ռազմականացված հզորագույն կառույցների գոյությունը աշխարհի շատ ու շատ վայրերում: Վերջիններս ունեն բավական լայն հնարավորություններ ու նպատակներ: Ռազմական բախումների ժամանակ հատկապես կասկածներ են հարուցում նրանց կողմից հսկայական ֆինանսական միջոցներ ներգրավելու եւ ծանր ռազմական տեխնիկա կիրառելու փաստերը: Բանկային համակարգերի եւ պետությունների սահմանների տեխնիկական լիարժեք վերահսկելիության ներկա դարաշրջանում նման երեւույթների մասշտաբային դրսեւորումները խոսում են առանձին ուժերի ծանրակշիռ շահերի գործնական իրացման մասին: Այդ շահերի ետեւում այսօր կարող են կանգնած լինել միայն համապատասխան ներուժ ու հնարավորություններ ունեցող գերհզոր պետություններն ու վերազգային (վերպետական) կորպորացիաները:

            Ներկայում Ուկրաինայում, Կովկասում, Իրաքում, Սիրիայում, Արաբական թերակղզում, Լիբիայում եւ այլուր գործում են հզորագույն ռազմականացված մեքենաներ, որոնք ոչ թե հետապնդում են նեղ խմբային շահեր, ոչ թե ունեն լոկալ դերակատարություն ու թեթեւ սպառազինություն, ոչ թե սնվում են ներքին ֆինանսական հոսքերից ու տեղեկատվա-քարոզչական ցանցերից, այլ ներկայանում են իբրեւ պետություններ դե յուրե ճանաչված պետությունների ներսում: Այդ ռազմական մեքենաներն իրենց ներքին կառուցվածքով, զինված, կազմակերպված ու մոբիլ ջոկատների առկայությամբ, հետեւորդների գաղափարականացվածության բարձր մակարդակով, ներքին տնտեսության գոյությամբ եւ այլ պարամետրերով կարող են մրցել շատ ու շատ պետությունների հետ: Նրանք, սակայն, իրենց կենսագործունեության մեջ դասական պետությանը բնութագրական առանձին հատկանիշների ու գործիքակազմերի նկատմամբ շատ դեպքերում մնում են անհաղորդ: Չեն շտապում միջազգայնորեն ճանաչված սահմաններ ամրագրել, քաղաքացիական կամ հպատակեցված բնակչության նկատմամբ կառավարչական, ֆինանսական, բանկային եւ այլ գործառույթներ իրականացնել եւ այլն: Արդյունքում մենք ականատեսն ենք այդ ռազմականացված մեքենաների միջոցով առանձին պետությունների կործանման ու քայքայման, ինչպես նաեւ ամբողջական տարածաշրջաններում համատարած քաոսի սփռման:

            Պետք է նկատել, որ ներկա պատերազմները տեղի են ունենում թե՛ բացահայտ արտաքին միջամտությունների եւ թե՛ ներքին լայն կոնսոլիդացիայի արդյունքում: Ընդ որում, առանձին պետությունների ներքին գործերին ուղղակի կամ անուղղակի միջամտելիս մյուս պետությունները խուսափում են նրանց հետ վարել ցամաքային պատերազմներ` գործը թողնելով մասնավոր ռազմականացված կառույցներին ու նոր ձեւավորված արհեստական պետական կազմավորումներին: Վերջիններս սկսում են սնուցվել կամ ֆինանսական ու նյութական արտաքին հոսքերից, կամ ներքին օլիգարխիկ շրջանակներից: Այդուհետ այս կամ այն գաղափարի ու դիսկրիմինացիայի անվան տակ ժողովրդական լայն զանգվածներին բարձրացնելն ու տվյալ պետության մեջ քաոս ստեղծելը այլեւս դժվարությունների գրեթե չի հանդիպում: Դրա վկայությունն են դարձել Սիրիայում, Իրաքում եւ Ուկրաինայում ծավալված ռազմական հակամարտությունները:

            Մինչ ուկրաինական դեպքերը դեռեւս կարելի էր կարծել, որ Մերձավոր Արեւելքի առանձին վայրերում ի հայտ եկող ահաբեկչությունն ու պատերազմական գործողությունները իրենց հիմքում ունեին ներհանրային այնպիսի բախումների տարրեր, որոնք ազդված էին բռնապետության եւ ժողովրդավարության հակասություններից: Ուկրաինական պատերազմը ցույց տվեց տարբեր գերտերությունների ու ֆինանսական կորպորացիաների գլոբալ հակասությունների աստիճանն ու սեփական կառավարողների դեմ ժողովրդական զանգվածների արդարացի ընդվզումն ուղղորդելու նրանց կարողությունը: Աշխարհում միջազգային իրավունքը շրջանցելու եւ ըստ սեփական շահերի նոր սահմաններ գծելու կամ ամբողջական տարածաշրջաններ քաոսի ենթարկելու միտումները դարձել են մեր առօրյա կյանքի բաղադրիչը:

            Ներկայացված իրավիճակում կարեւոր նշանակություն են ձեռք բերում սեփական անկախության ու ազատության համար պայքար մղող կազմակերպված ժողովուրդներն ու ռազմական ներուժ ունեցող չճանաչված հանրապետությունները: Դրա վառ օրինակը Իրաքում իսլամական ծայրահեղականության եւ միջազգային որոշակի շահերի համատեղման արդյունքում ծնունդ առած, բայց վերահսկողությունից դուրս եկած արհեստական մի կազմավորման` Իսլամական պետության (նախկինում` Իրաքի եւ Լեւանտի Իսլամական պետություն) դեմ պայքար մղող Ինքնավար Քրդստանն է: Վերջինս իր կազմակերպված զինուժի եւ միջազգային շահերի համադրության միջոցով, շնորհիվ նաեւ իր դեռեւս չճանաչված կարգավիճակի, ներկայումս կարողանում է տարածաշրջանային խնդիրների լուծման հիմնական դերակատարը դառնալ:

            Եթե ճանաչված պետությունները, կաշկանդված լինելով երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերով, միջազգային իրավունքի դրույթներով, ստիպված են լինում տարածաշրջանում սեփական շահերն ու ծրագրերը կյանքի կոչել վերեւում նկարագրված ռազմականացված մեքենաներին ու արհեստական պետական կազմավորումներին առավելապես անուղղակի կերպով աջակցելու միջոցով, ապա չճանաչված պետություններն ու ազգային ազատագրական պայքար մղող ժողովուրդները բավական անկաշկանդ են սեփական իրավազորությունը իրենց նախնական վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում հաստատելու եւ նոր սահմաններ գծելու գործում: Այդ տեսանկյունից նրանք գերտերությունների համար բնական դաշնակիցներ են դառնում վերահսկողությունից դուրս եկած առանձին ռազմականացված մեքենաների ընթացքը խոչընդոտելու կամ ոչնչացնելու ճանապարհին:

            Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սեւծովյան-կասպիական տարածաշրջանում միակ կարող ռազմաքաղաքական ուժն է, որի միջոցով կարող են լիարժեք պատժվել կամ վերահսկողության տակ պահվել Հյուսիսային եւ Հարավային Կովկասում ցանցավորված իսլամական ծայրահեղականության օջախներն ու կառույցները: Դեռեւս չեչենական երկու պատերազմների փորձը ցույց է տվել վահաբիզմի եւ կրոնական մոլեռանդության այլ դրսեւորումների դեմ մեծ պետությունների խոցելիությունը: Նման երեւույթների դեմ լիարժեք պայքար կարողանում են մղել գաղափարապես ամուր, տեղային պայմաններին (ռելիեֆին, մշակույթին, սովորույթներին եւ այլն) ծանոթ, մոբիլ ու կազմակերպված պետական զինվորական ստորաբաժանումները`տեղում ռազմական գործողություններ ծավալելու միջոցով:

            Ներկայումս տարածաշրջանում կրոնական ծայրահեղականության տարածումը խոչընդոտելու եւ վերահսկողության տակ պահելու մեծ տերությունների շահերն ու ծրագրերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության ու զարգացման կարեւոր գրավականներից մեկը: Այդ շահերն ու ծրագրերը ինչպես փոխշահավետ պայմանավորվածությունների ու գործակցության, այնպես էլ Արցախի անբեկանելի դիրքերի ու հնարավորությունների իրացման հիմնաղբյուրն են դարձել: Կարելի է վստահ լինել, որ իր ինքնուրույնությունն ու սուբյեկտայնությունն ամրացնելու գործում ԼՂՀ-ն ունի բնական դաշնակիցներ՝ ի դեմս առանձին գերտերությունների: Վերջիններիս շահերը եթե մասամբ են համընկնում ԼՂՀ-ի հետ` վերջինիս ճանաչման գործընթացը կյանքի կոչելու համար (լիարժեք ճանաչումը ԼՂՀ-ին կդնի միջազգային իրավունքի դիկտատի տակ), ապա լիարժեք բավարարում են ազատագրված հողերի յուրացման, բնակչության թվաքանակի ավելացման, տնտեսության հզորացման ու հատկապես բանակի կարողություններն ու ուժը բազմապատկելու համար:

            http://hetq.am/arm/news/56520/lxh-ba...ovuytum-2.html

            Comment


            • Re: Regional geopolitics

              FIGHTERS OF IS BLOW UP ARMENIAN CHURCH IN DEYR-EZ-ZORE

              Vestnik Kavkaza, Russia
              Sept 24 2014

              24 September 2014 - 7:55pm

              The Armenian church Srbots Naatakats (Saint of Great Martyrs), in
              Syrian Deyr-ez-Zore, was blown up by fighters of "Islamic State".

              "We strongly condemn the bombing by terrorists... of the Armenian
              church in Deyr-Ez-Zore... Such terrible barbarity concerning a
              shrine again shows the cruel essence of the terrorist group called
              "Islamic State". The international community has to stop and eradicate
              immediately this plague menacing civilized mankind, to block ways of
              financing and assistance to this group," Armenian foreign minister
              Edward Nalbandian is quoted by Armenia Today.

              It should be noted that the destroyed church was built in memory of
              the tragic events of 1915, the so-called "genocide of Armenians",
              and its explosion was carried out on September 21, on the day of the
              celebration of the independence of Armenia.
              Hayastan or Bust.

              Comment


              • Re: Regional geopolitics

                26 September 2014
                BBC

                Hungary's gas pipeline operator, FGSZ, says it has suspended delivery of gas to neighbouring Ukraine "indefinitely".




                Ukraine has been receiving gas from Hungary, Poland and Slovakia since Russia cut off supplies to Ukraine in June in a dispute over unpaid bills.

                Ukraine's state-owned gas firm, Naftogaz, confirmed the stoppage. It called the move "unexpected and unexplained".

                FGSZ said it cut deliveries to Ukraine to raise the flow of gas to Hungary.

                With winter approaching fears are mounting that Ukraine will be unable to heat homes and power industry without Russian gas.

                On Friday Russian and Ukrainian energy ministers are meeting in Berlin for European Union brokered talks, aimed at heading off such a crisis.

                Gazprom meeting

                Hungary said the stoppage late on Thursday was for technical reasons and because it expected Hungarian demand for gas imports to increase.

                It comes three days after a meeting in Budapest between the head of Russian gas giant, Gazprom and Hungary's prime minister, Viktor Orban.

                Prime Minister Orban has been critical of EU sanctions on Russia and has maintained a closer relationship with Moscow than his western European neighbours.

                Earlier this year Gazprom and Russian President Vladimir Putin warned of consequences if EU member states went ahead with deliveries to Ukraine.

                -------
                NB: Interesting confirmation of Russia/Hungary relations, already highlighted during Safarov affair.
                Orban, is the guy who sold Safarov to Ilham.
                The deal was brokered and financed by a known russian oil tycoon of azeri descent, known for his close personal relationship with Mr Putin.
                At that time, Russia was last to criticize the Safarov the butcher liberation and heroisation...
                At that time, some in Yerevan suspected Russian role, orchestrating the deal, in an effort to court Baku, and spoil relations between Nato and Yerevan.
                Orban is highly criticized in the EU as a racist, antisemit, antidemocrat, corrupt.....
                While he is good friend with his likes to the East, notably Russia.
                He did not hesitate to highlight supposed turkic origins of the Magyars, definitely a non European ethnos in the middle of Europe, by publicly associating himself and his regime with panturkic shemes...

                Comment


                • Re: Regional geopolitics

                  Originally posted by Vrej1915 View Post
                  Orban is highly criticized in the EU as a racist, antisemit, antidemocrat, corrupt.....
                  While he is good friend with his likes to the East, notably Russia.
                  He did not hesitate to highlight supposed turkic origins of the Magyars, definitely a non European ethnos in the middle of Europe, by publicly associating himself and his regime with panturkic shemes...
                  Loosing Armenia is nothing like exposing the Bear's underbelly to NATO once Turks connect to Azerbaijan with Armenia out of the way......and how would Iran respond to Turkish expansion?

                  Armenian wedge has to stand unless Russia and Iran want suicide.

                  Orban koonveh beran
                  B0zkurt Hunter

                  Comment


                  • Re: Regional geopolitics

                    Look at this xxxx.



                    LET TURKS RULE THE MIDEAST AGAIN

                    New York Daily News
                    Sept 26 2014

                    Readers sound off on the Ottoman Empire, school clubs and political
                    correctness

                    Voice of the People for Sept. 26, 2014

                    Hope, R.I.: Since Iraq and Syria have proven incapable of governing
                    themselves, perhaps it is time to bring back the Ottoman Empire.

                    Turkey -- stable, Islamic, democratic and 75 million strong -- may be
                    the only power on Earth capable of bringing order out of this bloody
                    mess to its south.

                    With the support of the civilized world behind her, Turkey could try to
                    douse the flames of war. She could promote pluralism and tolerance,
                    provide autonomy to the Kurds, reopen schools and rebuild roads,
                    promote the stability needed for business to grow, and then slowly,
                    with purpose and patience, absorb the long-suffering peoples of Iraq
                    and Syria into the modern and democratic world.

                    Yes, Turkish history has its own ugly chapters, as Armenians can
                    attest. Still, it can be argued that the Turks did a better job of
                    governing this troubled, polyglot region than the British or French
                    did -- or we ourselves, for that matter. They certainly did better
                    than the Iraqis and Syrians have done under their homegrown butchers,
                    Saddam Hussein and Bashar Assad. Anyone got a better idea? Art Hayek

                    http://www.nydailynews.com/opinion/s...icle-1.1952743
                    Hayastan or Bust.

                    Comment


                    • Re: Regional geopolitics

                      That piece of sh*t journo , what is wrong with those people are they so sold out ? Ignorant banch of idiots
                      You can tell whether a man is clever by his answers. You can tell whether a man is wise by his questions.

                      Comment

                      Working...
                      X