Re: Who owns what in Armenia
Կառավարությունը վաճառել է ոռոգման ջրի խողովակաշարը. գյուղացիները մնացել են առանց ջրի
Գրիշա Բալասանյան
24 մարտի, 2013
ՀՀ կառավարության 2012թ. նոյեմբերի 29-ի թիվ 1490-Ա որոշումով «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին թույլատրվել է օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող` 6000 մետր երկարության Արեւշատի առաջին աստիճանի պոմպակայանի մղման (d=1420 մմ տրամագծով) խողովակաշարը:
1420 մմ տրամագծով խողովակաշարերը եղեն են 3-ը: Դրանցից մեկն անցյալ տարի են ապամոնտաժել եւ տարել, մեկը հիմա եւ չի բացառվում, որ մյուսն էլ մոտ ապագայում կարժանանա նույն ճակատագրին:
Նշված խողովակաշարերը պոմպակայանի միջոցով ոռոգման ջուր են մատակարարել հատկապես Արարատյան դաշտավայրի գյուղացիներին:
Էջմիածին քաղաքի «Զվարթնոց գյուղ» անունով հայտնի թաղամասի բնակիչները զբաղվում են հիմնականում հողագործությամբ: 3 փողոցների բնակիչներ իրենց հողատարածքները ոռոգում են հենց այդ խողովակաշարերից եկող ջրով եւ հիմա կանգնած են փակուղու առջեւ, թե ինչպես են ոռոգելու իրենց հողակտորները:
Կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը 2013թ. փետրվարի 28-ին հաստատել է խողովակաշարի հանձնման-ընդունման ակտը, ըստ որի` ստեղծված հանձնաժողովը «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ին եւ «Մետէքսիմ» ՍՊԸ-ին է հանձնել, իսկ նշված ընկերություններն էլ ընդունել են «կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանն ամրացված 399 մլն դրամ վաճառքի գնով` 168 մլն 452 հազար 700 դրամը սկզբնական, 49 մլն 188 հազար 207 դրամը` հաշվեկշռային արժեքով, 6000 մետր երկարությամբ խողովակաշարը:
Ըստ պետռեգիստրի կայքէջի, «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ հիմնադիրներից մեկը` Ժորժիկ Աբրահամյանը, Իրանի քաղաքացի է:
«Մետէքսիմ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանի մարտի 19-ի գրավոր կարգադրությունից երեւում է, որ ընկերությանը նշված 6 կմ խողովակաշարից պատկանում է միայն 2.2 կմ, իսկ մնացածը` «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ինն է:
«Մետէքսիմ» ՍՊԸ-ն մարտի 19-ից սկսել է խողովակաշարի կտրման եւ տեղափոխման աշխատանքները:
Շաբաթ օրը զվարթնոցցիները բողոքի ձայն էին բարձրացրել եւ արգելում էին «Մետէքսիմ» ՍՊԸ-ի բանվորներին կտրել եւ տեղափոխել խողովակաշարերը: Մոտ 5 տասնյակի հասնող բնակիչներ պահանջեցին իրենց ներկայացնել փաստաթղթեր, որ խողովակաշարը օրինական են ապամոնտաժում, ապա պահանջեցին, որ պատասխանատուներն անձամբ ներկայանան եւ բացատրություններ տան:
Շինաշխատանքների ղեկավարը բողոքող բնակիչներին ներկայացրեց փաստաթղթերը, իսկ «Մետէքսիմ» ՍՊԸ-ի թիվ 1 տեղամասի պետ Արմեն Եփրեմյանը եւ տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանը տեղում բացատրեցին, որ իրենք մասնակցել են աճուրդին եւ խողովակաշարերը գնել են, եւ այդ մասով իրենք որեւէ մեղավորություն չունեն:
Բնակիչները ապամոնտաժված խողովակների վրա հայտնաբերեցին զոդման եղանակով փակված այն անցքերը, որտեղից իրենք ոռոգման ջուր են ստացել: Նրանց վկայությամբ, ուշ աշնանը իրենք ոռոգել են իրենց հողատարածքները. եւ այդ ընթացքում խողովակները փակված չեն եղել: Նրանց ենթադրելով, խողովակները զոդել են ձմռան նախաշեմին, որպեսզի նախապատրաստեն աճուրդին:
Ռաֆիկ Հայրապետյանն ասաց, որ իրենք գյուղացիներին ոռոգման ջուր տվողը չեն եւ կապ չունեն խողովակների անցքերը զոդելու հետ:
«Մեր կառավարությունը նման է «Քաջ Նազարի» այն կառավարությանը, որը հրավիրում է իր նազիր-վեզիրներին, ասում է` կառավարությանս մեջ գողություն չլինի, բայց թալանները լավ տեղավորեք: Ահա ձեզ ապացույցը, սրանից լավ թալան ես չեմ տեսնում»,-«Հետքի» հետ զրույցում ասաց մասնագիտությամբ գյուղատնտես Էդիկ Բեգլարյանը:
Նա նույնպես բողոքավորների շարքերում էր եւ բղավում էր, որ կառավարությունը սթափվի, քանի որ 3000 հա հող անջրդի է մնալու: Ըստ նրա` այդ խողովակաշարը Արարատյան դաշտավայրի արյունատար անոթներն են եւ դրանց մոնտաժումը վերջ կդնի այդ տարածքի գյուղատնտեսության զարգացմանը:
Բնակիչները լսել են, որ այդ խողովակաշարերով ՀԷԿ են կառուցելու եւ դրա հետեւում կանգնած է ՀՀ նախագահի եղբայր` Ալեքսանդր Սարգսյանը:
«Մետէքսիմ» ՍՊԸ-ի տնօրենը «Հետքին» տեղեկացրեց, որ ապամոնտաժված խողովակները հավաքվում են իրենց բազայում եւ իրականությանը չի համապատասխանում այն խոսակցությունները, թե իրենք խողովակները գնում են այլ մարդու համար:
Գյուղացիները հասան նրան, որ խողովակների մոնտաժման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին, մինչեւ պատասխանատուներից պարզաբանումներ ստանան:
Նրանք զանգահարում էին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, որպեսզի նա էլ գա եւ պաշտպանի իր համայնքի բնակիչների շահերը, սակայն ապարդյուն. քաղաքապետը հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Զվարթնոցի բնակիչները պատրաստվում են նույն ակտիվությամբ բանվորներին դիմավորեն նաեւ երկուշաբթի:

Comment