Re: Military Forces of the Republic of Armenia
«Եթե ԼՂ հակամարտությունը չկարգավորվի 2013-ին՝ պատերազմն անխուսափելի կլինի». ռուս ռազմական փորձագետ
18 Փետրվարի 2013 - 18:12
«Տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը մարտական պատրաստվածության է բերում Հայաստանում իր զորքերին և Ադրբեջանի դեմ պատերազմին նրա մասնակցությունը, ոչ մի հիմնավորումներ չունեն: Կարծում եմ, որ Ռուսաստանը կպահպանի միջնորդի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»,-նշել է ռուս ռազմական փորձագետ, Ռուսաստանի հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը՝ «ԱՊԱ»-ին տված հարցազրույցի ժամանակ:
Ռազմական փորձագետը նշել է, որ, եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը վերսկսի և այն տարածվի ԼՂ-ի տարածքներից դուրս, ապա Ռուսաստանը ստիպված կլինի մասնակցել պատերազմին, քանի որ նա պատասխանատու է Հայաստանի ՀԱնարապետության տարածքային ամբողջականության համար:
«Սակայն այդ դեպքում Թուրքիան ևս կմիանա պատերազմական գործողություններին՝ Ադրբեջանի կողմից: Ռուսաստանը շատ լավ գիտի թուրքական ֆակտորի մասին և գիտակցում է, որ այս հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանն այլ երկընտրանք չունի բացի միջնորդությունից: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը կշարունակի իրականացնել միջնորդի իր առաքելությունը»,-նշել է Եվսեևը:
Փորձագետն ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը բխում է ՌԴ-ի շահերից:
«Ռուսաստանը շատ լավ գիտի, որ Հարավային Կովկասում պատերազմը կայծ կդառնա Հյուսիսային Կովկասի համար: Իսկ դա ընդհանրապես ձեռնտու չէ Ռուսաստանին»:
Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը՝ Եվսեևը նշել է, որ « ոչ պատերազմական շրջանում, ոչ ոք իրավունք չունի ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները»: Սակայն նա հավելել է, որ «եթե ինքնաթիռները թռիչքի ժամանակ թռչեն «օկուպացված» տարածքների վրայով, դա կնշանակի, որ խախտվում է Ադրբեջանի օդային տարածքը և անհրաժեշտ է թռիչքներն իրականացնելու համար թույլտվություն ստանալ նաև Ադրբեջանից»:
Հարցազրույցի վերջում նա նշել է, որ «եթե 2013-ին ԼՂ հակամարտությունը չկարգավորվի, ապա պատերազմն անխուսափելի կլինի»:
HayNews.am

Comment