Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Պռոշյանի գյուղապետը մահվանից առաջ հասցրել է ընդամենը մեկ բառ արտաբերել

    Ապրիլ 03, 2013
    Պռոշյանի գյուղապետարանի առաջ սպանված 50-ամյա գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանության օրը հուղարկավորության է շտապել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Պռոշյանի բնակիչները: ՀՅԴ անդամ գյուղապետը վաղ առավոտյան մեքենայով իջել է գյուղապետարանի բակ եւ զրուցել Պռոշյանում գաջ անող Ռադո անունով հայտնի Ռադիկի հետ: Նրան ասել է, որ գնում է թաղում եւ մի քիչ կուշանա եւ, երբ շրջվել է եւ քայլել, գյուղապետը բղավել է «ախ» եւ շրջվելով ընկել է Ռադիկի գիրկը: Վերջինս նկատել է, որ այդ պահին սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի մեքենա է սլացել:

    Գյուղի բնակիչներն ափսոսանքով էին խոսում իրենց գյուղապետի անժամանակ մահվան մասին եւ նշում, որ նա քաղաքականացված չի եղել եւ երբեք իրենց քաղաքական հայացքների վրա չի բռնացել, իսկ ի հայտ եկած խնդիրներն այնպես է լուծել, որ դժգոհ կողմեր չմնան:

    Բնակիչները պատմեցին, որ գյուղապետը բիզնեսներ չունի, ընդամենը մեկ անասնապահական փոքրիկ ֆերմա ունի: Միակ միջադեպը, որ հիշում են գյուղապետի հետ կապված, դա վերջին ընտրություններում նրա հակառակորդի ՀՀԿ-ական երիտասարդ թեկնածու Արթուր Մուրադյանի հետ կապված միջադեպն է: ՀՀԿ-ական երիտասարդը գյուղապետի ընտրություններում պարտվել էր գործող գյուղապետին:

    Կոտայքի մարզի քննչական բաժնից NEWS.am-ը տեղեկացավ, որ այս պահին կասկածյալներ չկան եւ կատարվում են օպերատիվ որոնողական աշխատանքներ կրակողին հայտնաբերելու ուղղությամբ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
      Վաղուց էի առիթ փնտրում հանդիպելու ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանին։ Ինձ հետաքրքրում էր նրա ֆենոմենը, մտածում էի՝ ինչ-որ առանձնահատուկ արժանիքներ պիտի ունենա մարդը 20 տարի միևնույն պաշտոնում մնալու համար։ Եվ ահա ես ավիացիոն ինստիտուտի առաջին (և ներկա) պետի աշխատասենյակում եմ։ Տրամադրված եմ հետաքրքիր զրույցի, ու գնդապետի անժպիտ դեմքն ինձ բոլորովին էլ թևաթափ չի անում։ Եվ ես տալիս եմ առաջին հարցը… երկնքի պոեզիայի, սլացքի վեհության, ճախրանքի վայելքի ու էլի նման բաների մասին։ Դեմքին ոչ մի մկան չի շարժվում, ոչ մի զգացմունք…

      -Թռիչքը պատասխանատու աշխատանք է ու դժվարին պարտավորություն։ -Ակնհայտորեն դժգոհ է իմ հարցից։ Ես մի պահ շփոթվում եմ, հետո (մասնագիտական նախանձախնդրություն) ասում եմ մի քիչ չարացած՝ «հանգիստ, կխոսի, ավելի դժվար դեպքեր ես հաղթահարել», ինքս ինձ եմ ասում։ Հանկարծ գնդապետի դեմքին թեթև ժպիտ է հայտնվում։ Ես, որ պատրաստվում էի արտաբերել հաջորդ հարցս, լռում եմ, հայացքը փափկել է, աչքերում փոքրիկ կայծեր կան…

      -Երբ առաջին անգամ տեսա երկնքով սահող ինքնաթիռները, աննկարագրելի ապրումներ ունեցա… Փոքրիկ երեխա էի, ժամերով նայում էի երկնքին, որ բաց չթողնեմ հերթական ինքնաթիռը, հայացքով ուղեկցում էի մինչև ինքնաթիռի սպիտակ հետագիծը ձուլվում էր ամպերին։ Իմ միակ խաղալիքը ինքնաթիռն էր, բազմաթիվ ու բազմապիսի ինքնաթիռները…

      -Ձեզ շնորհավորելու առիթ ունեմ… ուղիղ 40 տարի առաջ այս օրը Դուք առաջին անգամ օդ բարձրացաք։

      Լայնաշուրթ ժպտում է, բոլորովին կերպարանափոխվում աչքիս առաջ։

      -Որտեղի՞ց եք իմացել… շնորհակալ եմ։ Այո՛, 40 տարի առաջ էր, Արզնիի օդակայանից։ Պարաշյուտային թռիչք էր։ Երբ վերևից նայեցի հողին՝ դաշտերին, շենքերին, մարդկանց, հասկացա, որ իմ տեղը վերևում է, օդում… համատարած լռության ու անսահման ազատության մեջ։

      -Չե՞ք հոգնել… 40 տարին մի ամբողջ կյանք է։

      Նա ասես չի լսում հարցս. «Ես այն եզակի երջանիկ մարդկանցից եմ, ում աշխատանքը պարզապես վայելք է իր համար, հաճույք»։

      -Ձեզ շատ լավ եմ հասկանում…

      Ժպտում է պայծառ.

      -Դո՞ւք էլ եք սիրում թռչել…

      -Չէ,- ասում եմ,- խոսքը իմ աշխատանքի մասին է։

      …Ես իմ թեյն եմ խմում, գնդապետն իր սուրճը։ Երկուսս էլ լռել ենք։

      «Տեսնես՝ ի՞նչ է մտածում»՝ ես ժամանակ եմ տալիս, որ նրա ապրումներն ամբողջանան, դառնան ասելիք։

      -Պարոն Ոսկանյանը (Գ. Պ. – մեր գլխավոր խմբագիրը) չի՞ ասել, որ ավիացիոն ինստիտուտի հիմնադրման 20-ամյակն է,- լռությունը խախտում է գնդապետը։ Ես հազիվ եմ զսպում ժպիտս. ակնարկը շատ թափանցիկ էր…

      -Ասել է։

      Չի սպասում, որ հարց տամ։

      -Շատ ծանր օրեր էին, երկրում կռիվ էր։ Ու կրակի տակ, պատերազմի թոհուբոհում ծնվում էր անկախ Հայաստանի ազգային բանակը։ Հայ օդաչուները գրում էին հայկական ավիացիայի փառքի էջերը, սխրանքների ու հաղթանակների տարեգրությունը։ Ես այդ ժամանակ աերոակումբի պետն էի։ Դժվար չէր հասկանալ, որ մեր նորակազմ բանակին օդաչուներ են պետք, ռազմական օդաչուներ… Նախաձեռնությունը մերն էր, իսկ կառավարությունը գրկաբաց ողջունեց, և աերոակումբի հիմքի վրա ստեղծվեց նորանկախ Հայաստանի ռազմական ավիացիոն ուսումնարանը։ Ու հենց 1993 թվականին կազմակերպեցինք առաջին քննությունները։ Ընդունեցինք առաջին կուրսանտներին… Դիմորդների թիվը, ինչպես և սպասվում էր, մեծ էր։

      -Ինչպես և սպասվո՞ւմ էր… Երկրում պատերազմ էր, բանակը գերմարդկային դժվարությունների միջով էր անցնում, ինչո՞ւ պիտի ռազմական բուհում դիմորդների թիվը մեծ լիներ…

      -Մենք երկինք սիրող ազգ ենք, մեր ազգային մենթալիտետը շատ ներդաշնակ է օդաչուի մասնագիտական խառնվածքին՝ սառնասրտություն, արագ կողմնորոշվելու ունակություն, հավասարակշռվածություն, հնարամտություն, համարձակություն։ Մեր բուհի ընդունելության քննությունների ժամանակ միշտ էլ մեծ մրցակցություն է լինում (կազմավորման օրից մինչև հիմա)։ Անցյալ տարի մեր նորընծա կուրսանտների 40 տոկոսը կարող էր անվճար սովորել հանրապետության քաղաքացիական բուհերում, այսինքն՝ մեր բուհ են դիմում բարձր առաջադիմությամբ շրջանավարտները…. Եվ հետո… մարդիկ, որը՝ ներզգացողությամբ, որը՝ գիտակցաբար, հասկանում էին, որ թշնամիներով շրջապատված ու շրջափակված մեր երկրի համար օդային ուղիները կյանքի ճանապարհ են…

      -Սկիզբը, հավանաբար, ամենադժվարն էր…

      -Հեշտ չէր… Մենք ընտրեցինք փոքրիկ, բայց հաստատուն քայլերի ճանապարհը։ Բացվող յուրաքանչյուր օրը փոքրիկ ձեռքբերում էր, փոքրիկ առաջընթաց, որի հետևում ահռելի աշխատանք կար, տքնանք, նվիրում։ Ու երբ 1999թ. ՀՀ նախագահին առընթեր ռազմական տեսչության ստուգումները պարզեցին, որ ավիացիոն ուսումնարանը մեծ նվաճումներ է արձանագրել ու ի զորու է ռազմական բուհի կարգավիճակ ստանալու, մենք մեզ լիովին վարձատրված զգացինք։ Երկու տարվա լարված նախապատրաստական աշխատանքից հետո ավիացիոն ռազմական ուսումնարանը վերափոխվեց ռազմական ավիացիոն բուհի։ Հետո սկսեց գործել նորաբաց համազորային կապի ֆակուլտետը։ 2005-ին բացվեց երրորդ՝ հակաօդային պաշտպանության ֆակուլտետը։ Թերևս կարիք չկա պատմելու, որ այդ ամենին նախորդել են ուսումնական ծրագրերի, ձեռնարկների, նյութատեխնիկական բազայի ստեղծման աշխատանքները։ Այսօր 20 տարվա կենսագրություն ունեցող մեր բուհը կարող է մրցել 80-90 տարվա պատմություն ունեցող բուհերի հետ և չզիջել նրանց։

      Խնդիրներ շատ կան, դասախոսական կազմը պիտի երիտասարդացնել… Պիտի ստեղծել ժամանակակից լաբորատոր կոմպլեքսներ գործնական աշխատանքների համար… Ես իմ աշխատանքը կհամարեմ ձախողված, եթե հաջորդ տարվա շրջանավարտներն ինչ-որ չափով չգերազանցեն նախորդ տարվա շրջանավարտներին։ …Մի փոքրիկ քայլ առաջ, թեկուզ ամենափոքրիկ քայլը։

      Գործընկերուհիս՝ Շուշանը, նույն պահին զրուցում է բուհի լավագույն կուրսանտների հետ։ Մտքովս անցնում է մի պահ ընդհատել զրույցը, միանալ կուրսանտներին ու հասկանալ, թե ուր են հասցրել նրանց «փոքրիկ, հաստատուն քայլերը»…

      -Սերունդը փոխվել է,- ասում է գնդապետը։ Ոգևորված է ասում,- իմաստ չունի կարոտել 90-ականների պաթոսը։ Այդ շրջանն անցավ, ու հիմա եկել է մի ժամանակահատված, երբ երևույթները ներդաշնակ են, օրինաչափ, տրամաբանված։ Բարձրացող սերնդի արժեհամակարգում պարտքն ու իրավունքը փոխկապված են և արտահայտված են հավասար չափով։ Այսօրվա երիտասարդն ուզում է ապրել արժանապատիվ կյանքով ու իր հայրենասիրությունը զուգակցում է սեփական հայրենիքում երջանիկ ապրելու իրավունքի հետ։ Այս սերունդը ընկալունակ է, խելացի, ավելի քիչ զգացմունքային և ավելի շատ հաշվենկատ։

      -Դուք հաշվենկատությունը որպես դրական հատկանիշ եք նշում,- ես, իրոք, զարմանում եմ։

      -Այո՛,- հանգիստ պատասխանում է գնդապետը, չի նկատում, թե չնկատելու է տալիս տարակուսանքս։

      -Խիզախներ, անձնազոհներ, նվիրյալներ միշտ էլ պետք են հայրենիքին։ Հաշվարկով պատերազմում չես հաղթի, հայրենիք չես ազատագրի…

      -Մեզ պրոֆեսիոնալներ են պետք, կիրթ, բարոյական մարդիկ… ովքեր անձնվիրաբար կկռվեն հայրենիքի համար, իսկ խաղաղ ժամանակներում հայրենիք կկառուցեն, կսիրեն սեփական ժողովրդին ու կդառնան բարոյականության օրինակ, չափանիշ հասարակության համար։ Ես իմ կուրսանտներին ասում եմ՝ եթե թռիչքը ռիսկ է քեզ համար, ուրեմն՝ մի՛ թռիր։ Այսինքն՝ քո թռիչքը պետք է այնքան երաշխավորված լինի, որ բացառի ռիսկի գործոնը։ Երաշխավորված՝ գիտելիքներով, նախապատրաստական տքնաջան աշխատանքով։ Ես կողմ եմ երաշխավորված հաղթանակներին։

      -Ինչո՞վ են երաշխավորված Ձեր սեփակա՛ն հաղթանակները և Ձեր բուհի ձեռքբերումները։

      -Ես ոչինչ չեմ քարոզում, իմ քարոզը իմ ապրած կյանքն է ու իմ օրվա յուրաքանչյուր րոպեն։ Մեր բուհում ոչ մի կուրսանտ փողով ու ծանոթով գնահատական չի ստանում։ Մենք չգիտենք՝ ով ում երեխան է։ Մեր բուհում կուրսանտը տեսնում է, որ մարդու խոսքը կշիռ ունի, ու հարգանքը այն եզակի արժեքներից է, որ փողով չի գնվում…

      Իմ ամենամեծ արժանիքը արդարության զգացումն է։ Ոչ ոք չի կարող ասել, որ կարող էր բռնել անօրինականության գնացող իմ ձեռքը, բայց չի արել, ուստի ոչ ոքի առաջ խեղճանալու առիթ չունեմ։ Զինվորական լինելը առաջին հերթին հոգու վիճակ է, բարոյականություն, մտածելակերպ… Եվ նրանք, ովքեր վկայակոչում են ցարական բանակի պատվախնդրությունն ու ռուս սպայի կերպարը, պիտի հիշեն, որ հարթավայրերի վրա մեծ գագաթներ չեն բարձրանում…

      -Ռազմական ավիացիոն ինստիտուտը կայացած կառույց է…

      Չի թողնում ավարտեմ հարցս…

      -Կայացած չէ, կայացած ոչինչ չկա այս աշխարհում, կատարելագործման ճանապարհը անսահման է…

      Ես հասկանում եմ, որ մեր զրույցը ավարտելու ժամանակն է։

      -Ցանկանում եմ այս հոդվածի վերնագիրը դնել «Երկնքի պոեզիան»։

      -Չէ, դրեք «Փոքրիկ քայլերի հաղթանակը»…

      Անկեղծ ասած, այս վերնագիրը այնքան էլ սրտովս չէ, բայց թող լինի «Փոքրիկ քայլերի հաղթանակը»…:

      ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԸ
        ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում անմիջապես ուշադրությունդ գրավում են պատվո տախտակին փակցված գերազանցիկ կուրսանտների լուսանկարները: Նրանք իրենց առաջադիմությամբ, գիտելիքներով շարունակում են բարձր պահել ուսումնական հաստատության հեղինակությունը, պատիվն ու բարի համբավը: Ինստիտուտի 20-ամյակի կապակցությամբ զրուցեցինք գերազանցիկ կուրսանտներից մի քանիսի հետ:

        Արտեմ Շահազիզյանը 2006թ. Ռուսաստանի Դաշնությունից վերադարձավ հայրենիք: Դպրոցն ավարտելուց հետո որոշեց ընդունվել ռազմական ավիացիոն ինստիտուտ: Արդեն չորս տարի է` յուրացնում է ուղղաթիռի տեխնիկի մասնագիտությունը. «Փոքր ժամանակ միշտ կոնստրուկտորի տուփ էի նվեր ստանում: Սիրում էի կոնստրուկտորով ուղղաթիռ պատրաստել: Ոչ ոք չէր կասկածում, որ ապագայում ուղղաթիռների հետ եմ գործ ունենալու: Մեր ընտանիքում զինվորականներ չկան, ես առաջինն եմ: Իմ պարտականությունն է տեխնիկան մշտապես պահել սարքին, մարտունակ վիճակում: Կարեւորում եմ գործս, քանի որ ընկերներիս անվտանգ թռիչքի համար ես էլ եմ պատասխանատու լինելու: Զինվորականը պետք է սիրի իր զենքը. իմ զենքն էլ մարտունակ ուղղաթիռն է: Հիշում եմ` 2009 թ. ձմեռը, երբ առաջին անգամ գնացինք պրակտիկայի: Այդ օրը ես վերջապես մոտիկից տեսա ռազմական ուղղաթիռը: Ուղղակի անհնար է նկարագրել, թե ինչ ուրախություն ապրեցի. կարծես տարիներ սպասված ընկերոջս էի հանդիպել: Մոտիկից տեսա այն, ինչի մասին վարպետորեն, հետաքրքիր ու մանրամասն պատմում էին բանիմաց ու փորձառու մեր դասախոսները: Ուղղաթիռի ամենակարեւոր մասը, իհարկե, շարժիչն է, որի անխափան աշխատանքը ապահովում է անվտանգ թռիչք, մեր ինստիտուտի շարժիչ ուժն էլ բարեխիղճ, կրթված, իրենց առաքելությունը հասկացող կուրսանտներն են, որոնք, վաղը ծառայության անցնելով զինված ուժերում, որակապես հզոր օդուժի մասնիկն են դառնալու»:

        Արթուր Խուդիյանին հանդիպեցինք վարժասրահում: Նա 18 կգ 300 գրամ կշռող «Ասեղ» ուսումնական վարժասարքով (դյուրակիր զենիթահրթիռային «Իգլա» համալիր 9k38) փորձում էր խոցել պայմանական թիրախները: Ամեն անգամ մոնիտորին հայտնվում էր նույն հաղորդագրությունը. «Վարժությունը ավարտված է: Նպատակակետը խոցված է ձեռքի ռեժիմով: Գնահատականը` 5»: Արթուրը նշում է, որ այս համալիրը օդաչուների սարսափն է, իսկ դասախոսն ընդգծում է, որ Արթուրը վարժասարքով կրակելիս միշտ խոցում է թիրախները, ինչը նշանակում է, որ իրականում էլ վրիպումը բացառվում է: Կուրսանտը բարձրաձայնում է գերազանց արդյունքի իր գաղտնիքը. «Համապատասխան կոճակը սեղմելուց առաջ դու պետք է մտովի խոցես թիրախը. մտքի արագությունը կարեւոր է: Եթե հայրենասեր ես ու անգամ տեխնիկան շահագործել չգիտես, վտանգի պահին մի բան կանես ու հաստատ հակառակորդին կվնասես»:

        Բացարձակ գերազանցիկ կուրսանտը մասնագիտանում է մոտակա գործողության զենիթային համալիրների շահագործման գծով: Արթուրն ուզում էր անպայման զինվորական դառնալ, ուստի, երբ առաջին տարին չընդունվեց, չնահանջեց. «Ծնողներս փախստականներ են. 1987թ. Վարդաշենից (քաղաք է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հյուսիսային մասում, Օղուզի շրջանի վարչական կենտրոնը) բռնագաղթել են Նոյեմբերյան: Ժամանակին նրանք լավ են ապրել ու հիմա հաճախ են կարոտով դիտում կորուսյալ հայրենիքից արված տեսաձայնագրությունները: Ես միշտ ցանկացել եմ, որ ծնողներս հաղթահարեն իրենց ընկճվածությունը, եւ մտածել եմ, որ զինվորական որդի ունենալը նրանց կոգեւորի: Ուզում էի ուսանել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, բայց աշխարհագրության ուսուցչիս խորհրդին հետեւելով՝ ընդունվեցի Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ: Կարեւորը ինձ համար հակառակորդին վնաս հասցնելն է եւ կարեւոր չէ՝ ուղղաթիռով կլինի, թե ինքնաթիռով, կամ հրթիռով` ոչ մի տարբերություն: Եթե հակառակորդը հասել է քո տարածք, ուրեմն՝ եկել է ընտանիքդ, դպրոցդ կամ մանկապարտեզդ վնասելու»:

        Արթուրը վստահ է, որ իր խմբի կուրսանտները կծառայեն պատվով. «Մենք նույն ոգին ունենք, որը տարբեր ֆիզիկական մարմիններում է, եւ մեզանից ոչ մեկը առավել կամ պակաս հայրենասեր չէ: Բոլորս էլ նվիրված ենք մեր գործին, բայց, միեւնույն ժամանակ, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում»:

        Երանոս Ալեքսանյանը մասնագիտությամբ կապավոր է, ընդգծում է` զինված ուժերը անհնարին է պատկերացնել առանց կապի միջոցների. «Կապը բանակի արյունատար համակարգն է: Բանակում չկա մի օղակ, որ կարող է գործել առանց կապի` անհատ հետախույզից մինչեւ ստորաբաժանում: Առանց կապի պատերազմում պարտված ես»: Քաղաքացիական կյանքում էլ Երանոսը ձգտում է տեղեկացված լինել, օգտագործում է տարբեր միջոցներ, անկեղծանում է` հեռախոսով խոսել չի սիրում:

        Կուրսանտը նշում է, որ ինստիտուտում ձեռք է բերել հասուն մտածելակերպ, խոսելաձև ու գործելակերպ, սովորել է ղեկավարել զգացմունքներն ու մտքերը. «4 տարի առաջ՝ օգոստոսի 10-ին, առաջին անգամ ոտք դրեցի ինստիտուտ՝ որպես կուրսանտ: Հիշում եմ՝ ինչպես ինստիտուտի պետը` գնդապետ Բալայանը, զրուցեց ծնողներիս հետ եւ հորդորեց հանգիստ լինել, ինչպես երեկոյան ստացանք զինվորական համազգեստն ու զգեստափոխվելուց հետո յուրաքանչյուրս իր հերթին դիմացինից հարցնում էր` սազո՞ւմ է, ինչպես էին առաջին ֆիզպատրաստության դասընթացից հետո անսովորության պատճառով ոտքերս ծանրացել ու ցավում… Ծառայությունը կոփում է հոգեվիճակդ, առողջությունդ ու բնավորությունդ. եթե ես նախկինում մի քիչ ձգտող էի, այստեղ լիարժեք ձգտող եմ դարձել, եթե քաղաքացիական կյանքում ինչ-որ գործ անելուց կարեւորում էի միայն արդյունքը, հիմա արժեւորում եմ նաեւ ընթացքը»:

        Երանոսը շնորհավորեց ինստիտուտի դասախոսական, սպայական կազմին եւ բարեմաղթեց բոլոր նախաձեռնությունները կյանքի կոչելու ներուժ:

        ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
        Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          «ՏԵՐՄԻՆԱՏՈՐ»՝ ՏԱՆԿԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ

          Գրոզնիի համար մղվող մարտերի ժամանակ (1994-96թթ. առաջին չեչենական պատերազմ) չեչեն գրոհայիններն ամբողջովին ջախջախել են Ռուսաստանի Դաշնության տանկերը։ Դիպուկահարների արձակած գնդակները ծակել են մարտական մեքենաների տանիքի բարակ զրահը։ Այն ժամանակ Ռուսաստանը դեռևս չէր օգտագործում հակահետևակային զրահը, իսկ БМП-2-ները չէին կարող հրանոթները բարձրացնել այնքան, որ հնարավոր լիներ պատասխան կրակ բացել։ Ուստի Ռուսաստանը սկսեց քաղաքային պայմաններում մարտական գործողությունների համար նախորոշված զրահապատ աջակցող մեքենայի՝ «Տերմինատորի» մշակումը։

          Տանկերին աջակցող մարտական մեքենան (ՏԱՄՄ), որը ստացել է «Տերմինատոր» մականունը, առավելապես քաղաքային պայմաններում տանկերին աջակցելու համար նախորոշված ռուսական նոր զրահապատ մեքենա է։ Նրա հիմնական խնդիրն է ջախջախել թշնամու հետևակը։

          ՏԱՄՄ-ն կարող է փոխել մարտական գործողությունների մարտավարությունը և էականորեն բարձրացնել տանկային զորամասերի արդյունավետությունը։ Այն ունիվերսալ հակահետևակային վերգետնյա միջոց է, որն ունակ է մշակելու մի քանի նշանակետեր։ Ակնկալվում է, որ ռուսական բանակը ՏԱՄՄ-ով կվերազինվի մոտակա մի քանի տարիների ընթացքում։ Երեք միավոր ՏԱՄՄ ուղարկվել է Ղազախստան:

          Մեքենան պաշտպանված է պասիվ և դինամիկ զրահով։ Ակտիվ զրահն ունի զրահների թիթեղների միջև տեղավորված ոչ մեծ լիցքեր, որոնք դետոնացիայի են ենթարկվում զինամթերքով խոցվելիս։ Մեքենան ներսից պատված է կեվլարե շերտով, որը պայթյունի ժամանակ պաշտպանում է զրահը։

          «Рамка 99» ՏԱՄՄ (տանկերին աջակցող մարտական մեքենան)՝ «Տերմինատորը», ապահովված է ԶՈԶ-ից պաշտպանիչ շերտով և հրդեհաշիջման ավտոմատ համակարգով։ Այսպիսով՝ ՏԱՄՄ-ի պաշտպանությունը համարժեք է հիմնական մարտական տանկի պաշտպանությանը։ «Տերմինատորն» ունի նոր աշտարակ, որի վրա տեղադրված են տարբեր զինատեսակներ։ Մեքենան սպառազինված է՝

          -30 մմ-անոց երկու հրանոթներով,
          -АГС-17Д կամ АГС-30 երկու հեռակառավարվող նռնականետներով,
          -«Атака-Т» հակատանկային հրթիռային չորս համալիրներով,
          -7,62 մմ-անոց զույգ գնդացիրներով։

          30 մմ-անոց հրանոթներն ունեն կրկնակի փոխանցման համակարգ և կարող են օգտագործել զինամթերքի լայն տեսականի` ներառյալ զրահահար-լուսածիրային, բեկորալուսածիրային, բեկորաֆուգասային և հեռահար ենթատրամաչափային արկերը։

          ՏԱՄՄ-ի կրակի կառավարման համակարգչային համակարգը ստեղծվել է s-90 հիմնական մարտական տանկի ստուգված բաղադրիչների հիման վրա։ Այն հնարավորություն է ընձեռում խոցելու նշանակետերը՝ ցերեկային ու գիշերային պայմաններում։

          ՏԱՄՄ-ն աշխատում է s-90 հիմնական տանկի շասսիի վրա, ունի բազմավառելիք b-92c2 դիզելային շարժիչ, որը զարգացնում է 1000 ձիաուժ հզորություն։ Հետագայում ՏԱՄՄ-ը կարող է ունենալ b-99 դիզելային շարժիչ, որն ունակ է զարգացնելու 1200 ձիաուժ հզորություն։

          Բացի այդ, «Տերմինատորն» ունի օժանդակ ուժային կայանք, որն ապահովում է բոլոր համակարգերի աշխատանքը, երբ հիմնական շարժիչն անջատված է։

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Ականի պայթյունից երկու երեխա է զոհվել
            Ողբերգությունը տեղի է ունեցել Շիրակի մարզում։


            Սաթենիկ Վանցյան
            Հրապարակված է՝ 07.04.2013

            Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում այսօր կեսօրին տեղի է ունեցել արտակարգ դեպք. ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի երկու երեխաներ` 15-ամյա Մուշեղ Գեւորգյանը և 12-ամյա Արթուր Մկրտչյանը:

            Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզի փրկակարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Շիրակի փրկարարական ծառայության դիսպետչերական կետն ահազանգը ստացել է 15։38-ին։

            «Մենք տեղեկացրել ենք պատկան ծառայություններին։ Այդ պահին արդեն դեպքի վայրում են եղել ԱԱԾ մարզային վարչության եւ Ախուրյանի վարչության աշխատակիցները, ինչպես նաեւ ոստիկանության ներկայացուցիչները։ Մեր կողմից ուսումնասիրվել է դեպի վայրը», - ասաց Եղշատյանը։

            Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզի փրկակարական վարչության պետի տեղակալի խոսքերով, հետաքննությունը կպարզի, թե կոնկրետ ինչ տեսակի ական է պայթել։ Նա ասաց, որ ռուսական կողմը նույնպես մասնակցելու է հետաքննությանը։ Պատահարի օրը հրաձգարանում վարժական հրաձգություն չի եղել։

            Այս պահին հայտնի չէ նաեւ, թե ինչպես կարող էին երեխաները հայտնվել հրաձգարանի տարածքում։
            Նշված տարածքը միջպետական պայմանագրով 45 տարով վարձակաության է տրված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին։

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Hero's both passed and present!



              Getze Hayastan!

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Former Iranian general: More than 2,000 Afghan militants fought on
                part of Azerbaijan in Karabakh war


                11:57 08/04/2013 » ANALYSIS


                I have been a special adviser to Heydar Aliyev during the Karabakh
                war, Vice Chairman of Majlis National Security and Foreign Policy
                Committee Mansour Haghighat-Pour was quoted as saying by Arannews.ir.

                Mansour Haghighat-Pour, who was one of the commanders of Islamic
                Revolutionary Guards Corps (IRGC) and the governor of Ardabil
                Province, in response to a critical letter from Siyavush Novruzov, a
                representative of Azerbaijan's ruling party Yeni Azerbaijan, wrote, in
                part, `I have been a special adviser to former Azerbaijani President
                Heydar Aliyev during the Karabakh war. So, casting a doubt on the
                truthfulness of my words, you indirectly blame your late President. I
                even remember that once, during a military parade, Heydar Aliyev said
                he wanted to award me Azerbaijan's Order of Honor.'

                The former Iranian general went on to say that through the efforts of
                chief of the Special Purpose Police Detachment of Azerbaijan Rovshan
                Javadov, more than 2,000 Afghan militants (Mojaheds) were transferred
                from Afghanistan to Azerbaijan to fight against Armenians.

                As noted on the official website of Mansour Haghighat-Pour
                (haghighatpour.ir), as a military adviser, he directly participated in
                the arming and combat preparedness of the Azerbaijani army during the
                Karabakh war.

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Ադրբեջանի կորուստներն ապրիլի առաջին շաբաթում

                  Ապրիլ 8, 2013 by Անի Մարգարյան

                  Ապրիլի մեկին Ադրբեջանի ՊՆ մամլո քարտուղարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը հաստատել է, որ մարտի 30-ին Շահումյանի շրջանի (ադրբ.՝ «Գերանբոյի շրջանի») զորամասերից մեկում զինծառայող Սամիր Ալիևը հրազենի մաքրման ժամանակ անզգուշությամբ կրակել է՝ վիրավորելով զինվոր Թողրուլ Աբդուլլազադեին: Տուժածը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

                  Ապրիլի 6-ին` վաղ առավոտյան, Տերտերի շրջանի (Մարտակերտի շրջանի հատվածն է ” Razm.info) զորամասում՝ մարտական դիրքերում, սեփական տաբելային զենքից արձակված գնդակից մահացել է շարքային Իմանով Էլման Յաղուբ օղլուն: Մինչ փաստի առնչությամբ հետաքննություն է ընթանում, ադրբեջանական ԶԼՄ-ների մի մասը դեպքը համարում է ինքնասպանություն, մյուսները՝ ոչ մարտական պայմաններում սպանություն: Եթե հավատանք ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի հրապարակած տվյալներին, ուրեմն տարվա սկզբից ադրբեջանական բանակում մահացածների թիվն արդեն 23 է, վիրավորների թիվը՝ 18:

                  Ապրիլի 7-ին օրեր առաջ սահմանային շրջանում անհայտ կորած Սաբիր Քերիմովի (ծնվ. 1967թ) ազգական Մաթլաբ Մուստաֆաևը հայտնել է APA լրատվական գործակալությանը, որ Քերիմովի դին հայտնաբերվել է սահմանակից անտառում, որտեղ էլ նա ապրիլի 2-ին կորել էր: Վերջինս մահացել է ականի պայթյունի պատճառով: Մուստաֆաևի խոսքերով՝ միայն դատախազության՝ դեպքի վայրի զննումից հետո, դին կհանձնվի ընտանիքի անդամներին: Հիշեցնենք, որ շաբաթվա ընթացքում ադրբեջանական ANAMA կազմակերպությունը ականազերծման լայնածավալ գործողություններ էր իրականացնում Ադրբեջանի սահմանային տարածքներում:

                  Նշենք նաև, որ Քերիմովը Ղազախի շրջանի Խանլըգլար գյուղի բնակիչ էր: Նրա անհետացումից հետո Ադրբեջանում հայտարարել էին՝ գերի է ընկել հայկական կողմում: Հայաստանի՝ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը հայտնել էր, որ հայկական կողմը տեղեկություններ չունի Քերիմովի մասին:

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Մոլդովան որոշում է սպառազինությունը Հայաստան ու Ուկրաինա ուղարկելու հարցը


                    Ապրիլ 09, 2013
                    Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան մտադիր է հասնել Անվտանգության գերագույն խորհրդի գումարման, որպեսզի որոշում կայացվի Հայաստան եւ Ուկրաինա առաքելու համար նախատեսված լատվիական Latspeceksports ընկերության արտադրած սպառազինությունը ուղարկելու հարցով: Այդ մասին գրում է «Օմեգան»:

                    «Այժմ, ունենալով դատախազության որոշումը, ես անձամբ կտեղեկացնեմ Մոլդովայի նախագահին եւ գործող կառավարությանը եւ կխնդրեմ Անվտանգության գերագույն խորհուրդ հավաքել` պարզելու, թե ինչ ենք անելու: Ես կառաջարկեմ մինչեւ վերջ կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, քանի որ գումարի զգալի մասը մեզ է փոխանցվել 2011թ.»,- նշել է նախարարը:

                    Ապրիլի 4-ին Omega գործակալությունը հայտնել էր, թե գլխավոր դատախազությունը «հանցադեպի բացակայության» պատճառաբանությամբ կարճել էր քրգործը Հայաստանի եւ Ուկրաինայի համար նախատեսված զենքի վերաբերյալ: «Առաքման ենթակա են 11 հատ 9П140 զրահամեքենա` սպառազինված 220 մմ «Ուրագան» հրթիռներով, 12 հատ տրանսպորտային «Ուրագան» մակնիշի մեքենա, 27 ինքնագնաց համակարգ, 219 հակատանկային հրթիռ եւ այլն: Ողջ տեխնիկան, բացառությամբ 1,5 հազա C-8 հրթիռների, կուղարկվի Ուկրաինա, իսկ հրթիռները կառաքվեն Հայաստան»,- նշել է գործակալությունը:

                    Հիշեցնենք, որ սկանդալը ծագել էր, երբ պարզվել էր, որ Մոլդովայի ՊՆ-ն գաղտնի գործարք էր կնքել լատվիական ընկերության հետ, որը զենք վաճառելու թույլտվություն չուներ:

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Anti Drone Laser:
                      The US Navy says it plans to install a laser weapon on one of its ships, which can shoot down small aircraft such as drones.

                      Comment

                      Working...
                      X