Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Ռազմական փորձագետ. Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի դեպքում մենք պատրաստ ենք մարտական գործողություններ վարել իր իսկ տարածքում
    Հարձակման ժամանակ զրահատեխնիկայի դերը ուղղակի անգնահատելի է դառնում…

    Մայիս 08, 2013
    Հայկական կողմի քայլերը տրամաբանական են մարտերը հակառակորդի տարածք ու հատկապես հարթավայր տեղափոխելու տեսանկյունից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` մեկնաբանելով REGNUM գործակալության հրապարակումը, թե Հայաստանում ընթանում է զրահատեխնիկայի եւ ՀՕՊ միջոցների լայն արդիականացման գործընթաց:

    «Եթե շեշտադրում է կատարվում զրահատեխնիկայի կատարելագործման վրա, իհարկե դա հարձակողական պոտենցիալի զարգացմանն ուղղված հետեւողական քայլերի տրամաբանական շարունակությունն է: Ի դեպ նաեւ վերջին տարիների զորավարժությունների տրամաբանության»,- նշել է փորձագետը: Նրա խոսքով, իհարկե, հայկական կողմը մարտերը տեղափոխելու է հարթավայր, ինչի համար էլ պատրաստվում է եւ զինվում: «Հենց այս տեսանկյունից է նաեւ տրամաբանական ՀՕՊ միջոցների կատարելագործումը, քանզի հենց նման միջոցներն են պաշտպանում զրահատանկային եւ մեքենայացված զորամիավորումներին շեշտակի հարձակումների ժամանակ հակառակորդի օդուժից: Այո հայկական կողմի քայլերը տրամաբանական են մարտերը հակառակորդի տարածք ու հատկապես հարթավայր տեղափոխելու տեսանկյունից»,- նշել է Գրիգորյանը:

    Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն էլ նշել է, թե առաջին հերթին մենք պիտի հասկանանք մի կարեւոր հանգամանք, թե ինչ խնդիրներ են կատարում տանկերը եւ այլ ավելի թեթեւ զրահապատ մարտական տեխնիկաները: «Եթե մի փոքր վեր բարձրանանք մարտավարական հարթությունից դեպի օպերատիվ, ապա միանշանակ պիտի հասկանանք, որ զրահատեխնիկայի հիմնական գործառույթը զորքերի հարձակողական գործողությունների ապահովումն է: Դրանց կիրառումը պաշտպանությունում կայանում է ընդամենը որպես կրակային միջոց: Սակայն հարձակման ժամանակ զրահատեխնիկայի դերը ուղղակի անգնահատելի է դառնում»,- նշել է փորձագետը:

    Նրա խոսքով, այս առումով պիտի հասկանանք, որ եթե հայկական կողմը ձեռնամուխ է լինում զրահատեխնիկայի նման մոդիֆիկացիայի, ապա նշանակում է, որ Հայաստանը եւս մեկ անգամ ուղղակիորեն հայտարարում է, որ ինքը պատրաստվում է պաշտպանել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը իր սահմաններից ինչքան հնարավոր է հեռու: «Այսինքն հակառակորդի կողմից ցանկացած սադրանքի դեպքում մենք պատրաստ ենք մարտական գործողություններ վարել իր իսկ տարածքում: Իմ կարծիքով հիմնական խնդիրը կայանում է սրանում: Ինչ վերաբերվում է Հակաօդային համակարգերի մոդիֆիկացիային, ապա ըստ երեւույթին այստեղ զարմանալու ոչինչ չկա, մենք ինչքան էլ որ այսօր արդյունավետ կերպով ապահովում ենք մեր երկրի օդային սահմանների հսկողությունը, դա միշտ էլ կատարելագործման ու արդիականացման խնդիր ունեն»,- ընդգծել է Պետրոսյանցը:

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Արցախի ԱԳՆ-ն հերքել է Ռամզան Քադիրովի հայտարարությունը


      Մայիս 08, 2013
      Հայտարարությունն այն մասին, որ չեչեն վարձկանները Ղարաբաղում պայքարել են հայերի կողմից, չի համապատասխանում իրականությանը: Ի տարբերություն Ադրբեջանի` ԼՂՀ կողմից այլ ազգության վարձկաններ չեն պայքարել: Այս մասին նշվել է ԼՂՀ ԱԳՆ-ի՝ NEWS.am-ի հարցմանն ուղղված պատասխանում, որը վերաբերում է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի հայտարարությանը, թե Ղարաբաղում հայերի կողմից եւս չեչեններ են կռվել:

      Ավելի վաղ Ռամզան Քադիրովը livejournal-ի իր բլոգում, ի պատասխան eMedia.am-ի կողմից արված հարցմանը, հայտարարել էր, որ Չեչնիայի վարձկանները Լեռնային Ղարաբաղում պայքարել են երկու կողմերում:

      «Ընդհակառակը, հենց Ադրբեջանի իշխանություններն Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծելով, օգտագործել են վարձկաններին` հայկական ուժերի ռազմական ոգին կոտրելու համար: Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ 1992-1993 թվականներին ղարաբաղյան բանակի դեմ պայքարել են մինչեւ երեք հազարի հասնող աֆղանական մոջահեդներ եւ չեչենական ջոկատներ` Շամիլ Բասաեւի գլխավորությամբ: 1992 թվականի հուլիսի սկզբին Լեռնային Ղարաբաղում արդեն հաշվվում էին մոտ 300 չեչեն վարձկաններ:

      1993 թվականի հուլիսին «Չեչեն պրես» գործակալությունը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում չեչենների մասնակցության մասին, ինչը հաստատվել է նրանց մոտ գրանցված առաջին զոհերով: Զգալի կորուստներ կրելով` չեչենական ջոկատները շուտով լքել են ռազմական գործողությունների ղարաբաղյան թատերաբեմը:

      2000 թվականին հենց Բասաեւն ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որում խոստովանել է ղարաբաղյան պատերազմում իր մասնակցությունը. «Մենք Ղարաբաղում պայքարել ենք հանուն ջիհադի գաղափարի»: Սակայն, պատմել է Բասաեւը, «տեղ հասնելով եւ իրավիճակին ծանոթանալով` մենք հասկացանք` որ այստեղ ջիհադի նշույլ անգամ չկա»:

      «Financial Times պարբերականը 2002 թվականին գրել է, որ ըստ իր տվյալների` Լեռնային Ղարաբաղում պայքարել է նաեւ ցամաքային հրամանատար Հաթաբը»,- նշվել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության պատասխանում:

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Սեյրան Օհանյան. Չէինք պլանավորել Շուշին ազատագրել մայիս 9-ին
        Մայիս 8, 2013 by Հասմիկ Մելիքսեթյան
        ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած հարցազրույցը։ Սկզբնաղբյուր. http://mil.am/1368002052


        Մայիսյան հաղթանակների առիթով Սեյրան Օհանյանի հարցազրույցը լրատվամիջոցներին: Ներկայացնում ենք Շուշիի ազատագրման օպերացիայի մասին պատմությունը նախարարի մեկնաբանմամբ:



        Շուշիի բերդաքաղաքն ազատագրելն ու քաղաքի շուրջը տեղակայված ադրբեջանական կրակակետերը ոչնչացնելն այդքան էլ դյուրին գործ չէր: Ազատագրման նախապատրաստման գործընթացը սկսվեց դեռևս 1992թ մարտ ամսից: Մենք այդ ողջ գործընթացը իրականացրինք ժամանակակից ռազմական գիտության պահանջներին համաձայն: Նախապատրաստվել օպերացիային նշանակում է ճիշտ հետախուզել հակառակորդին, նրա կազմը, տեղակայման վայրերը, ուժերի և միջոցների համապատասխան հաշվարկներ իրականացնել, տեղանքում աշխատել և որոշել այն ուղիները, որով մենք պետք է բարձրանայինք և ազատագրեինք: Շուշիի օպերացիայի նախապատրաստման պատրաստականությունը սկզբնական շրջանում մայիսի 2-ն էր դրված, բայց հետո ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվեց և վերջնական ժամանակահատվածը մայիսի 7-ը դարձավ: Այնպես որ հատուկ չէինք պլանավորել մայիսի 9-ին ազատագրել: Պատրաստակամությունը մայիսի 7-ի լույս 8-ի գիշերն էր, ժամը 4-ը:

        Իհա՛րկե, օպերացիայի իրականացման համար ընտրվել էր 4 ուղղություն` առաջինը գլխավոր հարվածի հյուսիսային ուղղությունն էր, որի ղեկավարը Վալերի Չիթչյանն էր, երկրորդը` մենք «այլ հարված» անունն ենք դրել Շոշի ուղղությունն էր, որի ղեկավարը Ագո Կարապետյանն էր, մյուս հարվածը լայն, շրջանցող էր` հարավային ուղղությունը, որի ղեկավարն էր Սամվել Բաբայանը, ում էլ հանձնարարություն էր տրվել դուրս գալով Զառսլու-Լիսագոր բնագիծը, վնասազերծել այնտեղ տեղակայված բոլոր կրակակետերը և միևնույն ժամանակ խաղաղասիրական միջանցք ապահովել խաղաղ բնակչության դուրս գալու համար: Մյուս կարևոր ուղղություններից մեկը շեղող հարվածն էր` հյուսիս-արևմտյան ուղղությունը, որի ղեկավարը ես էի: Շուշիից հյուսիս-արևմտյան ուղղությամբ տեղակայված բավականին բարձր բարձունքներն էին խիտ անտառապատ տեղանքում, որտեղ տեղակայված էին բավականին լուրջ ուժեր և այդ շեղող հարվածով ուժերի մի մասը պետք է տեղափոխեինք այլ ուղղությամբ, որպեսզի հնարավորություն լիներ Շուշիի բերդաքաղաքը ազատագրել: Դա Ջանհասանի, Քյոսալարի ուղղությունն էր:

        Ճիշտ ժամանակին կարողացանք կրակային խոցում իրականացնել և կրակային խոցման ներքո ուժերը դուրս եկան, և հրամանատարները ստորաբաժանումների, ջոկատների հետ կարողացան շարժվել: Այդ սարերն ու ժայռերն ի վեր բարձրանալ և հենց իրենց կրակակետերում ոչնչացնել նրանց և ազատագրել քաղաքը, իհա՛րկե, բարդ գործողություն էր, բայց միևնույն ժամանակ մեծ հպարտություն է բերում մեզ, որովհետև մեր հրամանատարների ճիշտ ղեկավարման, նրանց հմտությունների և ունակությունների շնորհիվ, մեր զինվորների արագ շարժվելու, նրանց անձնուրացության շնորհիվ, մեկը մյուսին աջակցելու, փոխարինելու պայմաններում մենք կարողացանք իրականացնել: Իրականացրինք, որովհետև կար նվիրում յուրաքանչյուր զինվորականի մոտ, իրականացրինք, որովհետև գիտակցաբար էինք գնում դրան` ապահովելով Արցախի ներքին խաղաղ կյանքը, արարումը:

        Շուշիի ազատագրմամբ մենք կապ հաստատեցինք Մայր Հայրենիքի` Հայաստանի հետ, Լաչինի միջանցքի ազատագրումը բոլոր այն կրակակետերի վնասազերծման շարունակությունն էր, որ մեկուսացրել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանից: Այդ միջանցքի ստեղծմամբ է, որ մենք կարողացանք հետագայում համակողմանի ապահովման բոլոր միջոցառումներն իրականացնել և վերջնական հաջողություն ունենալ:

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Անի տանող ճանապարհն սկսվում է Քարվաճառից

          9 մայիսի, 2013
          Արդեն գրեթե մեկ ու կես դար թուրք-թաթարական (ադրբեջանական) դաշինքը հայության հանդեպ վարում է ցեղասպանական քաղաքականություն։ Եղեռնից հետո մի խումբ հայ նվիրյալներ հրաժարվեցին հանձնել հայության ճակատագիրը աշխարհի հզորներին և չգնացին օտարներից արդարություն մուրալու ճանապարհով։ Փոխարենը նրանք թույլ տվեցին հային տնօրինել իր իսկ ճակատագիրը՝ կազմակերպելով «Նեմեսիս» գործողությունը և ենթարկելով ցեղեսպանության կազմակերպիչներին հայ ազգի դատաստանին։ «Նեմեսիս»-ի նվիրյալների օրինակով այժմ էլ մեր սերունդը պետք է տնօրինի իր ճակատագիրը և տեր կանգնի մեր արցախյան հերոսների ազատագրած ամեն մի թիզ հողին, այլ ոչ թե առաջնորդվի օտար տերությունների շահերով։

          Հայոց ցեղասպանության վերջնակետը տարածքային խնդիրն է։ Վերացնելով հայությանը՝ Թուրքիան նպատակ ուներ մեկընդմիշտ տիրել Հայաստանին։ Դժբախտաբար այդ քաղաքականությունը հաջողությամբ իրագործվեց Արևմտյան Հայաստանում, բայց դրանով չդադարեց այն։ 1890-ականներին աբդուլհամիդյան ջարդերով սկսված այդ քաղաքականությունը վերաճեց 1915-23 թվականների ցեղասպանությանը, մեր օրերում հայաթափվեց Նախիջևանը և փորձ արվեց նույնն իրագործել Արցախում։ Սակայն հայությունը կանգնեցրեց ցեղասպանության հերթական փորձը Արցախում։ Այդպիսով, Արցախյան հերոսամարտի արդյունքում ազատագրված հայրենիքի մի փոքր մասը դարձավ նվազագույն փոխհատուցումը ցեղասպանական քաղաքականության նախկին փուլերում հայության կրած տարածքային կորուստների դիմաց։

          Հաճախ կրկնվող մի պատմություն եմ լսում։ Երբ մեր սփյուռքահայ երիտասարդներն այցելում են Հայասատան և մոտենում են սահմանին հեռվից զննելու գերության մեջ գտնվող Անիի ավերակները, ոմանք սկսում են արտասվել։ Այդ հուզմունքը բոլորիս սրտերում է։ Սակայն Արցախյան հիմնախնդրի մասին քննարկումներում նույն այդ արտասվող երիտասարդները կողմ են արտահայտվում Արցախյան հերոսամարտի ընթացքում ազատագրված հայրենի հողը թշնամուն հանձնելուն՝ որպես հակամարտության լուծման «փոխզիջումային» տարբերակ։ Մինչդեռ Արևմտյան Հայաստանի կորուստը և Արցախի հիմնախնդիրը ցեղասպանության միջոցով հայության հայրենիքին տիրելու այդ նույն քաղաքականության իրագործման տարբեր փուլերն են։ Ինչպե՞ս կարելի է երազել Անիի և Արևմտյան Հայաստանի մասին, բայց համաձայնել թշնամուն հանձնել հայրենի հողն՝ Քարվաճառն ու Քաշաթաղը, արևելքում։

          Ամբողջ աշխարհին փորձում ենք տեղեկացնել Արցախի հայկականության մասին։ Մինչդեռ հայության մի ստվար զանգված չի ճանաչում իր հայրենիքի իրական սահմանները։ Կան քարտեզներ, որոնք չեն ընդգրկում մեր հերոսների ազատագրած հայրենիքն ամբողջությամբ, թեև այդ շրջաններում ապրում են հայեր, գործում են հայոց պետականության օրենքները և սահմանը հսկում է հայոց բանակի զինվորը։ Անտրամաբանական է, բայց՝ իրականություն։ Չգիտենք ազատագրված տարածքների պատմական անցյալը։ Չգիտենք ներկա իրականությունը, որ այդտեղ բնակվում են հազարավոր հայեր։

          Պետք է փաստել, որ արցախյան պատերազմում մեր հերոսները ազատագրեցին հայրենիքի տարածքը հողի վրա, սակայն հայությունը դեռ չի ազատագրել այն իր մտքում։ Մեր միտքը դեռ գերեվարված է թշնամիների պարտադրած անցյալի սահմաններով։

          Գրեթե մեկ դար առաջ «Նեմեսիս»-ի նվիրյալները չընկրկեցին հայության աղետալի և առերևույթ անհույս իրականությունից։ Գործողությունը չիրականացնելու ինքնարդարացում չփնտրեցին՝ բացատրելով հայ ազգի դահիճներին օտար երկրներում որոնելու դժվարությունները և արդար պատիժն իրագործելու անհնարինությունը։ Նրանք պարզապես նվիրվեցին այդ գործին, նույնիսկ պետականության կորստից հետո, և չթույլատրեցին, որ օտարները շահարկեն հայ ազգի արդարության պահանջը։

          Ուրեմն, ոգեշնչվենք «Նեմեսիս»-ի կազմակերպիչների աննկուն պայքարի ոգով և շարունակենք մեր արցախյան հերոսների գործը՝ ազատագրելով մեր հայրենիքը հայության մտքում։ Ամեն հայրենասեր կարող է լինել ազատագրող իր շրջապատում։ Ամեն հայրենասեր կարող է կրթել իր շրջապատին ճիշտ քարտեզների մասին և քննադատել, բողոքել և պարզապես չթույլատրել սխալ քարտեզների ցուցադրումը։ Ամեն հայրենասեր կարող է ինքնակրթվել և այնուհետև իր շրջապատին կրթել Քարվաճառի, Քաշաթաղի և ազատագրված մյուս շրջանների պատմության և հայկականության մասին։ Վերջապես, ամեն հայրենասեր կարող է նախաձեռնել փոքր ծավալի ծրագրեր այդ շրջանների վերաբնակիչներին աջակցելու նպատակով՝ սկսած ամենապարզ գրքահավաքից։ Հայրենասեր հայի համար հնարավորություններն անթիվ են։ Պարզապես պետք է ունենալ ցանկություն։ Պարզապես պետք է ունենալ հարգանք Արցախյան հերոսների զոհաբերության հանդեպ և պահպանել նրանց ազատագրած տարածքը, այլ ոչ թե առաջնորդվել օտար տերությունների շահերով։ Պարզապես պետք է գիտակցել, որ Անի տանող ճանապարհն սկսում է Քարվաճառից։

          Ստեփան Սարգսյան
          «Հայրենասեր» կազմակերպություն

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Armenian ‘Preemptive Strike’ In Karabakh Not Ruled Out

            Sargis Harutyunyan
            09.05.2013

            The Armenian military might launch a preemptive strike against Azerbaijan to prevent it from attempting to end the Nagorno-Karabakh conflict by force, Defense Minister Seyran Ohanian said on Thursday.

            Ohanian said Baku is continuing a military buildup aimed at winning back control over Karabakh and other Armenian-controlled territories surrounding the disputed region.

            “I think that they are seriously preparing for hostilities, while we are seriously preparing to defend our homeland,” he told journalists in Yerevan’s Victory Park after official ceremonies to mark the 68th anniversary of the Soviet victory in World War II.

            Asked whether the Armenian and Karabakh armed forces could strike first if they feel that Azerbaijan is about to restart the war, Ohanian said, “I don’t exclude anything because the doctrine of using our armed forces for the country’s defense envisages numerous measures that can be not only defensive but also preemptive.” The Karabakh-born minister did not elaborate.

            President Ilham Aliyev and other Azerbaijani leaders regularly threaten to forcibly end the conflict, buoyed by billions of dollars in Azerbaijani oil revenues that have been spent on the massive military buildup over the past decade.

            Citing research conducted by a Swedish think-tank, “The Wall Street Journal” reported last November that Baku spent $11 billion on weapons in the past five years, compared with less than $2 billion by Yerevan. The latter has been trying to offset this spending gap through close military ties with Russia.

            President Serzh Sarkisian told “The Wall Street Journal” at the time that the Armenian side will respond “disproportionately” if Azerbaijan acts on its threats. Sarkisian spoke shortly after the Armenian army simulated missile strikes on military targets as well as oil and gas installations in Azerbaijan during large-scale exercises.

            Azerbaijan dismissed the Armenian missile threats, saying that its armed forces have the capacity to protect Azerbaijani oil facilities.

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              All options are on the table



              What was mere defense with one shotgun and four brave Armo's has become a modern well equipped army. one should not lose sight of the facts!

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Եթե իրենք լուրջ պատրաստվում են մարտական գործողությունների, մենք էլ` լուրջ հակահարվածի
                09 Մայիսի 2013



                ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Հաղթանակ» զբոսայգում, ուր եկել էր մասնակցելու Շուշիի ազատագրման 21-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված հանդիսությանն ու զինվորական շքերթին, այնուհետ` վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին, լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցնում է` մայիս ամսին է, որ ճակատագրի կամ իրադարձությունների բերումով ունեցել ենք հաջողություններ և կարողացել պահպանել մեր հավատքն ու ինքնությունը:
                Շուշիի ազատագրման օպերացիային մասնակից, չորրորդ ` Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ ռազմական գործողությունը ղեկավարած Սեյրան Օհանյանը խոսակցության շեշտը դնում է Շուշիի հաղթանակի վրա:

                «Մենք կարողացանք ազատագրել հինավուրց քաղաք Շուշին և դրանով իսկ ստեղծել Արցախի պաշտպանության բանակը, կայացնել ու զարգացնել այն: Շուշիի հաղթանակը արցախյան գոյապայքարում առանձնահատուկ նշանակություն ունի: Սրանով մենք ցույց տվեցինք հայ ժողովրդի միասնություն, դարերով ռազմական գիտությանը մոտ կանգնած լինելը: Չափազանց դժվար պայմաններում ենք միշտ պայքարել և պաշտպանել մեզ և ստիպված ենք եղել ռազմական գիտությանը մոտ լինել: Շուշիի օպերացիան ցույց տվեց, թե ինչպիսին է հայ հրամանատարը, ինչպիսին է հայ զինվորը: Միջազգային հանրությանն էլ ասելիք հղեցինք` կարողացանք պատմական անարդարությունները վերականգնել, որ եղել են խորհրդային միության ժամանակ: Ես ուրախ եմ, որ Շուշիի հաղթանակի հետ է կապվում Երկրապահի օրը, որովհետև այս հաղթանակը կամավորականների շնորհիվ ենք նաև ձեռք բերել: Որպես ռազմական գերատեսչության ղեկավար՝ հպարտություն եմ ապրում և պատասխանատվություն զգում` այսօրվա սահմանների անվտանգության ապահովման համար»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը: Անդրադառնալով Ադրբեջանի վերջին շրջանում «քնեցված» ռազմատենչությանը և հարձակման նախապատրաստության մասին խոսակցություններին՝ Սեյրան Օհանյանը շեշտեց. «Չեմ կարծում, թե իրենց գործընթացից հրաժարվել են, տեղը, որ գա շարունակելու են: Միաժամանակ, պետք է ասեմ, որ բանակցային գործընթացի վրա գաղափարապես և այլ մեթոդներով ազդելու չափերն անցել են: Եթե իրենք լուրջ պատրաստվում են մարտական գործողությունների, մենք էլ լուրջ հակահարվածի: Ոչինչ չի կարելի բացառել, քանի որ սահմանների պաշտպանության և զինված ուժերի ներգրավման գործընթացում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված, որոնք ուղղված են ինչպես պաշտպանությանը, այնպես էլ հարձակումների կանխարգելմանը: Այսօրվա մեր բանակի հզորությունը գրագետ հրամանատարն է, հմուտ պայմանագրայինը, մեր երիտասարդ ժամկետային զինվորները և փորձառու հրամանատարները և նրանց ներուժի մեկտեղմամբ կստեղծենք հաղթանակ»:

                HayNews.am

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց
                  Էդիկ Բաղդասարյան


                  13 մայիսի, 2013
                  Վոլոդյային գիտեմ քսան տարուց ավելի: Նա Լեոնիդ Ազգալդյանի ստեղծած «Ազատագրական բանակի» զինվորներից է: Մասնակցել է բազմաթիվ մարտերի: Հիմա Ազատության հրապարակում Վոլոլոդյա Ավետիսյանը երկու տասնյակ ազատամարտիկների հետ նստացույց է անում: Նրանք պահանջում են վերանայել սոցիալական երաշխիքները, կենսաթոշակի վերահաշվարկման կարգը եւ մի շարք այլ հարցեր: Մի խոսքով՝ արժանապատիվ ապրելակերպ են պահանջում:

                  Ռազմական գործողությունների ավարտից հետո Վոլոդյան մնացել է բանակում: Քաղաքականությունը նրան չէր հետաքրքրում, նա սիրում է զինվորական գործը եւ ծառայում էր: Կարգապահ զինվորական է: Երբեք չէր շահարկում իր՝ «կռված տղա» լինելը: Ինչպես, ասենք, պատգամավորական բազկաթոռներին նստածները: Կարողություն ձեռք չի բերել, կաշառք չի վերցրել, մի կերպ քարշ է տվել իր գոյությունը:

                  Պետությունը որոշ բաներ, իհարկե, անում է պատերազմի մասնակիցների համար, բայց դա բավարարում է զուտ սովամահ չլինելուն: Պետությունը, ասում եք, աղքատ է, այդքանն է կարողանում: Ոչ ոք վաղուց չի հավատում սրան, քանի որ դուք` պատգամավորներդ, նախարարներդ, զանազան պաշտոնյաներդ այս աղքատ երկրում միլիոնավոր դոլարների կարողություն եք դիզել:

                  Իհարկե, պատերազմի մասնակիցները կարող են սրանց բոլորի հարցերը լուծել: Նրանց համար դա շատ հեշտ գործ է: Նրանցից շատերը պարզապես կորցնելու բան չունեն: Մանավանդ նրանք, ովքեր հիվանդ են, ովքեր աղքատության ճիրաններից երբեք դուրս չեն գա, ովքեր իրենց զավակների համար ոչինչ չեն կարողանում անել:


                  Ազատագրական բանակ: Լուսանկարն արվել է Աղդաբանի գործողությունից առաջ

                  Պետության ղեկավարներն այդպես էլ չհասկացան, թե ինչպես են ապրում այս երկրի քաղաքացիները: Նրանցից ոչ ոք պատկերացում չունի, թե ինչ է նշանակում էլեկտրաէներգիայի, գազի, վիրահատության, դեղի փող չունենալ, երեխայիդ կրթության տալու փող չունենալ: Նրանք այնքան են լպիրշացել, որ խորհուրդ են տալիս աթարով տաքացնել տունը, համոզում են, որ 32 հազար դրամով հնարավոր է մեկ ամիս ապրել: Նրանք քաղաքացիներին այսպիսի խորհուրդներ են տալիս, իսկ իրենք միայն հասցնում են իրենց փողերը հաշվել, տեղավորել զանազան բանկերում, արտերկրի զանազան քաղաքներում անշարժ գույք ձեռք բերում, բիզնեսներ սկսում:

                  Պետությունը, ասում են, աղքատ է: Իհարկե, աղքատ պիտի լինի, եթե պետության փողերը ձեր բանկային հաշվեհամարներին է:

                  Կեղծիքը կեղծիքի վրա, քծնանքը քծնանքի վրա բազմացրել եք ձեր տեսակը ու ստիպել, որ Վոլոդյայի նման զինվորը բողոքի ակցիայի դուրս գա: Դուք գոնե հասկանու՞մ եք, թե ուր եք հասցրել զինվորին, որ նա բանակից դուրս է եկել ու հրապարակ նետվել: Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց: Դուք գիտե՞ք, որ ձեր փողը, ձեր առանձնատները, ձեր մեքենաները, ձեր թիկնապահները զինվորի համար արժեք չունեն: Դուք այս ամենի տակից ո՞նց եք դուրս գալու:

                  Լուսանկարը` Սարգիս Հացպանյանի: 04.04.1992

                  Լուսանկարում` ձախից` Մանուկ Սահակյանը( Մանչ), զոհվել է 1992 թ., Վոլոդյա Ավետիսյանը, Լեոնիդ Ազգալդյանը,զոհվել է 1992 թ), հետեում` Յուրի Ղազարյանը, զոհվել է 1994 թ.:

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.



                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ
                      Հայաստանը ետ չի մնում սպառազինությունների մրցավազքում


                      «Տոչկա-Ու»
                      Ադրբեջանը ռազմավարական առավելություն ունի՞ արդյոք Հայաստանի նկատմամբ. «Ռեգնում» լրատվական գործակալության կայքում այս հարցն է քննարկել մոսկովյան «Հայասա» վերլուծական կենտրոնի ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:
                      Նա գրում է, որ փորձագետների համար բավականին անսպասելի էին Երևանում 2011թ. ՀՀ Անկախության 20-ամյակին, ապա նաև 2012թ. Ստեփանակերտում Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված զորահանդեսներում ցուցադրված զինատեսակները, մասնավորապես՝ «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը (ՕՄՀՀ) և «Ռ-17» («Սկադ-Բ») բալիստիկ հրթիռները (հեռահարությունը` 300 կմ): «Ընդ որում՝ Հայաստանն ավելի շատ «Տոչկա-Ու» ՕՄՀՀ ունի, քան Ադրբեջանը, իսկ «Ռ-17» հրթիռների նման զինատեսակ Ադրբեջանն ընդհանրապես չունի»:

                      ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յու.Գ. Խաչատուրովը «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի 2012թ. 4-րդ համարում տպագրված` «ՀՀ ԶՈւ-ի Հրթիռային զորքերի և հրետանու զարգացման հիմնական ուղղությունները պաշտպանական բարեփոխումների համատեքստում` համաշխարհային միտումների հաշվառմամբ» հոդվածում տեղեկացնում է. «Ներկայումս Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններից մեկում իրականացվում են նոր, գերճշգրիտ հրթիռային համալիրի ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքներ, և մոտ ժամանակներս մեր ԶՈՒ-ն կհամալրվի հայրենական արտադրության գերճշգրիտ հրթիռային համալիրներով» (էջ 13): Լ.Ներսիսյանի կարծիքով, եթե Հայաստանին հաջողվի սկսել այդ ՕՄՀՀ-ի սերիական արտադրությունը, ապա «Ադրբեջանը ստիպված կլինի իր նավթագազային ենթակառուցվածքները պաշտպանելու նոր տարբերակներ փնտրել»:

                      Վերջերս լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հայաստանը Լեհաստանի հետ համատեղ կապիտալ վերանորոգման է ենթարկելու և արդիականացնելու է «Տ-72» տանկերը, ինչի արդյունքում դրանք գործնականում չեն զիջելու ռուսական և ուկրաինական «Տ-90»-ին: (Տանկը կստանա 1000 ձիաուժ հզորությամբ նոր շարժիչ, կբարելավվի դինամիկ պաշտպանությունը, կտեղադրվի շրջանաձև դիտարկման համակարգ, անձնակազմը կապահովվի հովացուցիչով և այլն):

                      Հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունում կապիտալ վերանորոգման կենթարկվեն նաև «ՀՄՄ-1» և «ՀՄՄ-2» մարտական մեքենաները, կսպառազինվեն հակատանկային նոր հրթիռներով և 30 մմ-անոց թնդանոթով:


                      «Ռ-17»
                      Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ՀՕՊ միջոցների արդիականացմանը: «ՕՍԱ-ԱԿ» համալիրները արդիականացման արդյունքում մի քանի անգամ ավելի զգայուն են դարձել, հատկապես գիշերը: Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանն արդիականացնում է «Ս-300ՊՏ-1» և «Ս-300ՊՍ» զենիթահրթիռային համալիրները, ինչի արդյունքում դրանք հավասարազոր են դառնալու «Ս-300ՊՄ»-ին: Համալիրի 5B55P հին հրթիռների փոխարեն տեղադրվելու են նորերը` 48H6E: Դրա շնորհիվ կրակի հեռահարությունը կրկնապատկվելու է` հասնելով 150 կմ-ի: Նոր ռադիոտեղորոշիչ կայանը ապահովում է թիրախների հայտնաբերումը 300 կմ հեռավորությունից և հնարավորություն ընձեռում խոցելու միաժամանակ 6 թիրախ` յուրաքանչյուրի վրա միաժամանակ արձակելով 2 հրթիռ:
                      Վերջերս տեղեկություն ստացվեց, որ Հայաստանը ՌՕՈՒ համար մեծ քանակությամբ տեխնիկա ձեռք բերելու շուրջ բանակցում է Ռուսաստանի հետ: Մասնավորապես՝ խոսքը գրոհային ուղղաթիռների, ուսումնամարտական «Յակ-130» նորագույն ինքնաթիռների և կործանիչների մասին է: «Հավաստի աղբյուրների տվյալներով, ռազմական տեխնիկայի մատակարարումները Գյումրու ռուսական ռազմակայան ներկայումս կատարվում են ռազմատրանսպորտային ավիացիայի միջոցով»,- գրում է Լեոնիդ Ներսիսյանը:

                      Ինչ վերաբերում է սպառազինության այն ոլորտներին, որտեղ Ադրբեջանն առավելություն ունի Հայաստանի նկատմամբ, ապա դրանք շատ չեն: Դրանցից մեկը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն (ՀԿՌՀ) են. Ադրբեջանն ունի 12 «Սմերչ», 4 «Ուրագան» և թուրքական «Kasirga» ՀԿՌՀ-ի մատակարարման պայմանագիր: Սրա դիմաց Հայաստանն ունի 8 չինական «WM-80», թեպետ, նկատում է Լ.Ներսիսյանը, «վաղուցվանից լուրեր են շրջանառվում, որ Հայաստանի սպառազինության մեջ ընդգրկված են նաև որոշ քանակությամբ «Սմերչ» և (կամ) «Ուրագան» ՀԿՌՀ-ներ»:


                      «Ս-300ՊՄ»
                      Ռազմական փորձագետն ուշադրություն է հրավիրում նաև ադրբեջանական բանակի մարտական պատրաստության, ինչպես նաև կարգապահության ցածր մակարդակի (անձնակազմի ոչ մարտական կորուստների մեծ թվի) վրա. «Ընդհանրապես, կարո՞ղ է արդյոք ներքին այդքան լուրջ խնդիրներ ունեցող բանակն արդյունավետ կռվել. դա խիստ կասկածների տեղիք է տալիս»,- գրում է Լ.Ներսիսյանը: Համադրելով վերոշարադրյալը` նա եզրակացնում է. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը չունի լուրջ առավելություն, որը նրան թույլ կտար իրականացնել կայծակնային ռազմագործողություն և հսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:
                      Պատրաստեց

                      ԱՏՈՄ ՅԱՎՐՈՒՄՅԱՆԸ

                      Comment

                      Working...
                      X