Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Մերոնք կրակ են բացել, ազերիներից կարող են լինել զոհեր
    Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2013,


    Այսօր կեսօրին սահմաններում Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում (Նոյեմբերյան) հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության: Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Originally posted by Vrej1915 View Post
      Մերոնք կրակ են բացել, ազերիներից կարող են լինել զոհեր
      Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2013,


      Այսօր կեսօրին սահմաններում Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում (Նոյեմբերյան) հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության: Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
      ACCORDING VOSKANABAT: 2 KILLED, 1 WOUNDED

      Уничтожены два аскера. Остальные вовремя протрезвели
      Как уже сообщал Voskanapat.info, 10 апреля, примерно в 13:00 часов, на участке армяно-азербайджанской границы близ села Баганис в Тавушской области Армении («Ноемберян») произошла провокация вооруженных сил Азербайджана. Группа аскеров этого образования численностью в 7 – 8 человек, находящихся под влиянием алкоголя или наркотических веществ, приблизились к армянским приграничным постам. Армянские пограничники, используя громкоговорители, потребовали у нарушителей вернуться назад, однако неадекватно ведущие себя аскеры не подчинились приказу и, громко вопя и крича, продолжили продвижение в сторону Республики Армения.

      В сложившихся условиях, армянские пограничники, выполняя Закон о защите государственной границы Республики Армения, открыли огонь, в результате которого, как сообщил пресс-секретарь Министра обороны Армении, «противник мог понести потери».

      Как удалось выяснить информационно-аналитическому порталу Voskanapat.info, в результате инцидента были уничтожены два азербайджанских аскера, еще один получил ранение. Как сообщил наш информатор, «аскеры отмечали день рождения одного из азербайджанских военнослужащих. Когда выпивка закончилась, пьяные аскеры поспорили друг с другом, что они отправятся на армянскую сторону и принесут оттуда бутылки с водкой». «Наверное, они использовали не только водку, но и наркотики», - добавил наш источник.

      Однако, как показала практика, первые же выстрелы армянских бойцов испарили из голов внезапно «осмелевших» аскеров хмель и наркотический дурман, и остальные члены группы убежали, выказав при этом завидную скорость тренированного спортсмена – трезвенника.

      Voskanapat.info, внимательно отслеживающий общее количество потерь в силовых структурах Азербайджана, включит в свой список жертв неудачного празднования рождения после признания этих потерь со стороны МО Азербайджана и обнародования их данных.



      Источник: Voskanapat.info

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Մարտունաշենում 5 օր մնացած, գնացած մարդկանց անուններ են տալիս, բայց «Արաբոյի» տղաների անունը, որ 7 ամիս 18 օր պաշտպանել են` մոռանում են
        16 Ապրիլի 2013


        «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն այսօր ասուլիս էր հրավիրել` լույս սփռելու պատերազմական որոշ փաստերի վրա:
        Ասում է, որ 22 տարի առաջ այս օրերին, երբ ադրբեջանական «օմոնը» հարձակվում էր Մարտունաշենի և Գետաշենի վրա, իրենք ամիսներ շարունակ կռիվ են տվել` թույլ չտալով թշնամու ոտքը Մարտունաշեն, մինչդեռ այսօր քաղաքական որոշ ուժեր փորձում են իրենց արածը ուրիշներին վերագրել:

        «Մեզ հանում են զոհվածների դեմ, մենք իրենց դեմ ոչինչ չունենք, բայց չի կարելի խեղաթյուրել փաստերը: Ինձ գիտեն, դա չի խնդիրը, բայց տղաներն են ընդվզում, երբ լսում են: Մեր երեխաներին պատմում ենք, թե ինչ է եղել, ինչպես է եղել, բայց հեռուստացույցով լրիվ ուրիշ կերպ են ներկայացնում: Մենք ամաչում ենք մեր երեխաներից` նրանց առաջ սուտ ենք դուրս գալիս: Ասում են այ հայրիկ, այ հորեղբայր, բա ասում են… Իսկ ճշմարտությունը հետևյալն է`

        Մեզ խնդրեցին ընդամենը 10-15 օր պաշտպանել Մարտունաշենը, որ թշնամին չշարժվի դեպի Շահումյան: 5-ի փոխարեն 7 ամիս 18 օր պաշտպանեցինք` ոչ մեկը չեկավ մեզ փոխարինելու, օգնելու: Բայց մենք դիմանում էինք: Իսկ հիմա Մարտունաշենում 5 օր մնացած, գնացած մարդկանց անուններ են տալիս, բայց «Արաբոյի» տղաների անունը, որ 7 ամիս 18 օր պաշտպանել են` մոռանում են: Այն մարդականց են հերոս ներկայացնում, որ իրենց մայրերի չէ, կանանց փեշի տակ էին մտել կամ նրանց, ինչպես վերևում նշեցի, նաև տղաների անուններ, ովքեր զոհվել են` Կարոտի, Պետոյի: Նրանց դեմ մենք ոչինչ չենք ասի: Անցած տարի զորահանդես եղավ, մարդկանց անուններ լսեցի, ովքեր շտաբում քարտեզի վրա մի երկու գիծ քաշելուց բացի՝ ուրիշ ոչինչ չեն արել: Մի օր Սարդարապատում հանդիպեցի մի գեներալի, ով մինչև ոտքի մատը մեդալներ էր կախել, բայց ժամանակին, երբ միլիցիայի ջոկատը պիտի կռվի գնար, դիմում գրեց ու համակարգից դուրս եկավ: Ինքը, որ ինձ տեսավ` ճանապարհը փոխեց»,- նկատեց «Արաբո» ջոկատի հրամանատարը:

        Ջոկատի մարտիկներից Կարեն Կարապետյանը` Դուշմանչիկ, հիշեց, թե ինչպես էին դիմադրում թշնամու և խորհրդային ուժերին. «Տանկերը հանգիստ մտնում էին Գետաշեն և զարմանում էին և թվում էր, թե Մարտունաշենի նման փոքր գյուղ հաստատ կմտնեն, բայց քանի այնտեղ էին` չկարողացան: Անկումից 5-8 օր առաջ Շահումյանից օգնության եկան դաշնակցական ազատամարտիկներ: Հիշում եմ՝ ոգին բարձրացնելու համար՝ մեկը սկսեց հայրենասիրական երգ երգել, և մենք միացանք: 30 տղամարդ երգում էր, իսկ գլխներիս կրակներ էին թափվում: 41 թվի հակատանկային զենք ունեինք, հազիվ էր կրակում, բայց մենք դրանով թշնամու ռազմատեխնիկան կարողացել ենք ոչնչացնենք: Իմ ու քո չենք արել, երբ դաշնակցական Մկոն վիրավորվեց, ընկերները վախենում էին նրան բաղչից հանեն, ես ասեցի` ծածկեք ինձ և ես կհանեմ: Ջահել տաքարյուն տղա էի, բերեցի վիրակապեցի: Ինչ օրեր ենք տեսել և հիմա մեզ մոռանում են»:

        Այստեղ Մանվել Եղիազարյանը միջամտեց, թե իրենք Մարտունաշենում ապացուցեցին, որ կռվել գիտեն և հենց առաջինը ռուսներին, ովքեր լուրջ չէին մոտենում իրենց, չէին հավատում իրենց կռվի ուժին. «Եղեռնի ժամանակ մեզ կոտորել էին, ծեծել էին, և մենք ծեծվողի անուն ունեինք, բայց մենք փոխեցինք էդ կարծիքը և երբ դա եղավ, ընթացքը փոխվեց, մենք հաջողություններ ունեցանք:Մարտունաշենից հետո բոլորը հասկացան, որ մենք պայքարել գիտենք»,- լրացրեց նա:

        Հարցին` ինչո՞ւ անուններ չեք տալիս` ովքեր և ինչու էին ձեզ միայնակ թողել, Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Օգնություն չեկավ, քանի որ պառակտում էր սկսվել: Երբ մենք հայրենիքն էինք պաշտպանում, մարդիկ այստեղ միտինգներ էին անում և կարծիքներ պարտադրում: Մի մասը կարծում էր, թե Գորբաչովի հետ կարելի է լեզու գտնել, մյուսներն ասում էին` թող Ղարաբաղն Ադրբեջանի կազմում մնա որպես ինքնավար մարզ, կային մարդիկ, որ ասում էին Մարտունաշենը, Գետաշենը տանք գլխացավանքից պրծնենք, բայց կային նաև այնպիսիք, ովքեր գտնում էին` հարցը պետք է զենքով լուծել»:

        Միաժամանակ Մանվել Եղիազարյանը նկատեց, թե այսօր շատերն են փորձում «Արաբոյին» իրենով անել, որովհետև այն անկուսակցական է եղել և մեծ հեղինակություն է վայելել: «Արաբոյի» կազմում, ըստ նրա, կռվում էին ՀՀՇ-ականներ, դաշնակցականներ, կոմունիստ անգամ և հենց անկուսակցական լինելու պատճառով է, որ կարողացել են միավորվել ու կռվել:

        HayNews.am

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Մի 50 տարի հետո սաղս էլ չենք լինելու. պատմության մեջ մնանք, թե ինչ մեծության չալաղաջ կամ երշի՞կ ենք կերել
          16 Ապրիլի 2013



          «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը HayNews.am-ի հետ զրույցում խոսել է Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճից, ընդդիմության նկրտումներից, կռված տղաներին քաղաքական ճակատ զինվորագրելու կանոնների և ՀՀ երեք նախագահների նմանությունների մասին:
          -Երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին Արցախյան ազատամարտում կռվածներից շատերը չեն միջամտում, իրենց խոսքը չեն ասում, այնպես, ինչպես պետք է, անգամ երբ պատերազմի հերոս է սպանվում՝ ի դեմս Հրաչ Մուրադյանի: Ինչու՞:

          -Ես այս հարցին այսպես կպատասխանեմ` բավարար չմասնակցության պատճառներից մեկը սա է` շատերի գրագիտությունը չի հերիքել և չի հերիքում: Իմ ախպերներն են, հա, ես իրանց ցավը տանեմ, նեղացնելու համար չեմ ասում: Եթե ավելի հետ գնանք` ոմանք զոհվեցին, ոմանց ընկճեցին, ոմանց էլ օգտագործեցին: Դիտավորյալ այնպիսիներին առաջ բերեցին, ովքեր ահավոր, վախենալու տեսք ունեին, գրագետ չէին, որ ասեն` տեսեք ժողովուրդ ջան, իրանք, որ իշխանության գան, վնաս տան, ձեր վերջը ի՞նչ է լինելու, իսկ գրագետներին պահեցին: Հիմա՝ մայիսի 5-ից հետո, դուք իրանց կտեսնեք:

          -Նախախորհրդարանը մայիսի 9-ին Ազատության հրապարակում պատրաստվում է հանրահավաք անցկացնել՝ ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի, դուք այս միջոցառման ժամանա՞կ եք փակագծեր բացելու և «թաքնվածներին» երևան բերելու:

          -Ես չգիտեի, որ նման բան կա: Ես կմիանամ ժողովրդին` եթե ժողովուրդը որոշի, որ պիտի գնա մեռնելու` առաջինը ես կգնամ: Երբ Գողգոթա գնա, խաչը ես կվերցնեմ: Ով ժողովրդի կողքին լինի, ես կկանգնեմ իրա կողքին: Եթե մի օր իշխանությունը որոշի, որ վերջ պիտի տա իր գործելաոճին, կարգին երկիր ա սարքելու և ինչքան բաշիբոզուկներ կան դուրս է հանելու, սկսելու է ժողովրդի մասին մտածել, ես կկանգնեմ իրա կողքին, մենակ թե ժողովուրդը լավ ապրի: Ինձ համար բան չեմ ուզում, ես իմ ուզածը ստացել եմ: Ուզել եմ, որ իմ անունը գրվի որպես հայրենասեր մարդ, դա ունեմ: Հիմա ուզում եմ, որ ժողովուրդը լավ ապրի, չգնա թափառի ռուսաստաններում` սիգարետներով, միլիցեքից փախնելով: Էն օրը վթար էր եղել, 8 հոգի հայ էր զոհվել, մերոնք են չէ՞....ինչ ա, որ մեր հետ չի եղել, չի կարող պատահի՞…Սա սատարելու մասով, բայց մենք մեր հերթին պիտի ակտիվանանք: Ես ոչ հայ եմ թալանել, ոչ թուրք, ոչ էլ ժողովրդին դավաճանել, այլ «մաքուր» կռվել եմ:

          -Քանի որ խոսեցիք հանուն ժողովրդի պայքարողներին սատարելու պատրաստակամությունից, դուք մասնակցում էիք Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանրահավաքներին, նույնիսկ ելույթ ունեցաք, բայց վերջին «ճակատագրական» արարողություններին չմասնակցեցիք: Ի՞նչն էր պատճառը:

          -Ես ելույթի ժամանակ չասեցի, որ միանում եմ Րաֆֆին, ես հայտարարեցի` ժողովուրդ, ես ձեզ հետ եմ օր ու գիշեր, որովհետև չեմ ուզում, որ իմ ժողովուրդը սոված, անթրաշ- մանթրաշ լինի: Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ոչ մի քայլ ապագայի հետ կապված չասեց, դրա համար էլ ես անգամ ապրիլի 9-ին չեմ մասնակցել իր միջոցառումներին, իսկ այդ օրվա զարգացումներն ինձ չբավարարեցին, եթե բավարարեր, իրանց հետ կլինեի: Կամ պիտի երդում լիներ, որը չեղավ, ուրեմն ինչի՞ միտինգ գումարեցին, ի՞նչ իմաստ ուներ գնալ, հալածյալ խաղալ, գլուխ «ջարդել»: Անորոշ էր, իսկ ես անորոշ բանի հետևից չեմ գնում: Ասում են՝ նման դեպքերում կամ իդեա պիտի լինի կամ փող, բայց ոչ նա կար, ոչ նա(ծիծաղում է): Ես իդեայի հետևից եմ գնում:

          -Այսինքն, արդարացվա՞ծ է ինչ-որ առումով ընդդիմության մաս-մաս լինելը ապրիլի 9-ից առաջ և հետո:


          -Ե՞րբ ա ընդդիմություն եղել, որ պառակտվի էլ: Առջևում ընտրություններ են, և ես չեմ ուզում առանձին-առանձին խոսել, կասեմ ընդհանուր` այսօր, ոչ թե իշխանություններին ժողովրդի կամքը թելադրող են, այլ իրենց շահը, աթոռակռիվ են տալիս հիմնականում: Կան խմբեր, որ իրանց զանգվածը ունեն, բայց ժողովրդի մի զգալի հատված մնացել ա անտեր, շվարած:

          -Հիմա դուք որոշել եք ձեր ասած անտեր զանգվածին տեր կանգնե՞ք:


          -Տեր չէ, ուզում եմ իրանց կողքին լինեմ, իրանց մեջք լինեմ: Մի 50 տարի հետո սաղս էլ չենք լինելու և ի՞նչ պատմության մեջ մնանք, թե ինչ մեծության չալաղաջ, թե՞ երշիկ ենք կերել: Կրկնում եմ` ես իմ պատմությունը ունեմ, ուզում եմ, որ ժողովուրդը հավատա վաղվա օրվան:

          -Մի քանի անգամ կրկնեցիք, որ ունեք ձեր պատմությունը, ՀՀ ո՞ր նախագահի օրոք եք ձեզ գնահատված զգացել կամ գուցե հակառակը: Եթե հիշողությունս չի դավաճանում, առաջին երկուսի օրոք ձեր դեմ «հատուկ գործողություններ» են կատարվել և հաշվի առնելով ընդդիմադիր հարթակ ձեր բարձրանալու փաստը՝ դժգոհություն ունեք նաև գործող նախագահից:

          -Լևոնի ժամանակ տունս են շրջապատել, Քոչարյանի օրոք տղես վիրավորվեց, մահից մի կերպ պրծավ: Անձնականի համար ոչ մեկից դժգոհ չեմ, ժողովրդի համար` բոլորից, որովհետև իմ ժողովուրդը լավ չի ապրում: Եթե կարճ բնութագրեմ, բոլորին կասեմ` մեկը մեկի շարունակությունն է:

          -Ներկա քաղաքական զարգացումներից հեռանանք և «տեղափոխվենք» մարտադաշտ, ավելի կոնկրետ` Մարտակերտ, «Արաբո» ջոկատի տղաների անհայտ կորելն առեղծված են համարում: Իրականում, ի՞նչ եղավ նրանց հետ:


          -Անփույթ մարդիկ տղաներին ուղարկեցին այնտեղ, որտեղ կապը կտրվեց և ոչ մեկ չճշտեց, թե ինչ է եղել կապի հետ, տղերքը զոհվում են և անգամ դրանից տեղյալ չեն լինում: Այստեղ (ցույց է տալիս սեղանին դրված իրերի օգնությամբ) եղել է ղարաբաղցիների մշտական պոստը, տղերքը այդտեղ տեղակայված են եղել: Երեք տարի այդտեղ ոչ մի ղարաբաղցի չի զոհվել, բայց տղերքը զոհվեցին: Կարող է ուտեչկա է եղե՞լ: Ադրբեջանցիները զասադ են վերցրել, շրջապատման մեջ են ընկել` Մարտակերտի Ջրաբերդի գյուղից քիչ հեռու: Տարիներ հետո դիսկը ստուգեցինք, ոնց եղել է՝ կան. տղաները տեղաշարժված չէին: Աճյունները մի 3-4 տարի առաջ իշխանությունները փորձեցին բերել, փոխանակում անեն, բայց ադրբեջանցիները չուզեցին: Այսքանը:


          Մարիամ Պետրոսյան

          HayNews.am

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Սկսվել է նորակոչիկների ծնողներից լավ տեղ-«դիրքերից հեռու» ուղարկելու համար կաշառք վերցնելու «Դինգո» լայնամաշտաբ

            օպերացիան:


            Նորակոչիկներին ծանուցագրեր ուղարկելուց հետո տեղի ունեցած վիճակահանությամբ «գաղտնիությունը ապահովելով» որոշվել է

            թե ծանուցագրով որ օրվա կանչվածներին ուր են տանելու և այդ ինֆորմացիան «իմացել» են զինկոմիսարիատների կաշառք

            վերցնելու գործ անող աշխատակիցները ու հիմա կանչում և ծանուցագրերը հետ վերցնելով նոր ծանուցագրեր են տալիս օրը

            փոխելով՝ «վատ օր» նշանակելով՝ այն նորակոչիկներին ովքեր «լավ տեղ գնալու» համար փող/կաշառք չեն տվել: Գյումրու

            զինկոմիսարիատները այս «օպերացիայի» առաջամարտիկներից են: Եթե 10000 ծնողներից յուրաքանչյուրից վերցնեն $2000 դոլլար ընդհանուր գումարը կկազմի` 20 միլիոն դոլլար:

            «Դինգոներ» առաջ ...
            Last edited by gegev; 04-19-2013, 07:44 PM.

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Սեյրան Օհանյան. Հերոս, թե հակահերոս
              ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
              Շաբաթ, 20 Ապրիլի 2013,



              Սեյրան Օհանյանը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու մասին Սերժ Սարգսյանի որոշումն «ընդունեց» Լիտվա կատարած պաշտոնական այցին զուգահեռ: Սա կարող է լինել խորհրդանշական զուգադիպություն: Լիտվան ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ երկիր է, հանդիսանում է Հայաստանի եւ Արեւմուտքի փոխհարաբերության օղակներից մեկը: Դա մի չգրված գործառույթ է, որն իրականացնում են Մերձբալթյան երկու հանրապետություններ՝ Լատվիա եւ Լիտվա, Լեհաստանը, ինչպես նաեւ իրականացնում էր Սահակաշվիլիի Վրաստանը:
              Խորհրդանշական այն խնդիրների առումով, որ առկա են Հայաստանի զինված ուժերի առաջ, պաշտպանական գերատեսչության ղեկավարության առաջ: Հայաստանի բանակը պահանջում է արդիականացում: Խոսքն իհարկե միայն ռազմական տեխնիկայի, զինանոցի մասին չէ: Ներկայում զինուժը հասել է մի հանգրվանի, երբ զինտեխնիկայից, զինանոցից ոչ պակաս կարեւոր է դարձել արժեհամակարգային, կարելի է ասել նույնիսկ քաղաքակրթական արդիականացումը:
              Այդ առումով, Հայաստանի զինուժից պահանջվում է բեկում՝ խորհրդա-ռուսական արժեքային համակարգից դեպի այնպիսի մի համակարգ, որտեղ առանցքում, հիմքում զինվորի արժեքն է որպես մարդ, որը ոչ միայն ինքն է իրականացնում պետության քաղաքացիների անվտանգության ապահովման գործառույթ, այլ որի անվտանգության ապահովումն էլ հանդիսանում է պետական հրամայական:
              Այդ գործում, Հայաստանի զինուժի արդյունավետ գործընկեր կարող է լինել ՆԱՏՕ-ն: Համենայն դեպս հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ երկրների զինված ուժերն են, որ ներկայում հանդիսանում են ռազմական բնագավառում ամենաբարձր համակարգային ձեռքբերումների կրողները, իրենց բազում թերություններով հանդերձ: Ահա այդ իմաստով խորհրդանշական է, որ իր այսպես ասած պաշտոնավարման նոր ժամկետը Սեյրան Օհանյանը փաստացի դիմավորում է ՆԱՏՕ անդամ Լիտվայի հետ բանակցելով:
              Միեւնույն ժամանակ սակայն, Օհանյանի «երկրորդ ժամկետը» սկսում է մեկ այլ, այս դեպքում տխուր եւ անգամ ողբերգական խորհրդանշականությամբ: Ստացվել է բանակում հերթական մահվան դեպքի մասին տեղեկատվությունը: Եվ այդ տեղեկատվությունը փաստացի ընդգծում է այն հրամայականները, որ կանգնած են հայկական զինուժի առաջ եւ որոնք պետք է լուծվեն անհապաղ, այլապես հայկական բանակը փառահեղորեն կտապալի իր տարածաշրջանային առաքելությունը, միաժամանակ դե ֆակտո փակելով հայկական պետականության պատմության էջը:
              Սեյրան Օհանյանն ամենայն հավանականությամբ գիտակցում է, որ բացատրությունները, թե բանակում զոհերի վիճակագրությունը նվազում է, վաղուց արդեն սպառել են իրենց, որովհետեւ վիճակագրության նվազմանը զուգահեռ, ավելանում են մարտահրավերները, եւ հետեւաբար նաեւ պահանջները բանակից ու ղեկավարությունից:
              Միեւնույն ժամանակ, հասկանալի է, որ բանակում բարդ վիճակ է, բարձրագույն հրամկազմում առկա են տարբեր շահեր ու շահառուներ, որոնց մի զգալի, գուցե ճնշող մեծամասնության շահը ամենեւին չի համապատասխանում պետության ու հասարակության շահին: Կարո՞ղ է արդյոք Սեյրան Օհանյանը լուծել այդ խնդիրը, թե ոչ, հարցի մի կողմն է: Բայց դրանից առաջ կա հարց, թե արդյոք Սերժ Սարգսյանը նրա առաջ դրել է կամ դնելու է այդպիսի քաղաքական խնդիր:
              Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի գործողություններից ակնհայտ նկատելի է, որ նա փորձում է իր իշխանությունը կառուցել բանակի եւ ոստիկանության վրա, այլ կերպ ասած, լեգալացնել իշխանության ուժային հիմքերը, դրանց շարքից դուրս բերելով օլիգարխներին իրենց զինված եւ քրեականացված խմբավորումներով:
              Նախագահության երկրորդ ժամկետը Սերժ Սարգսյանը սկսեց ոստիկանությունում տեղի ունեցած աղմկոտ փոփոխությամբ, որում ավելի հետաքրքիր էր իհարկե պատճառաբանությունը՝ բիզնեսի հետ սերտաճում: Խոսքը Երեւանի ոստիկանապետի փոփոխության մասին է: Փաստորեն, Սերժ Սարգսյանը կարծես թե փորձեց ընդգծել ուժային համակարգում «օլիգարխացման» մերժման եւ համակարգը իշխանական բուրգի հենց այդ սեգմենտին հակադրելու հանգամանքը:
              Հազիվ թե որեւէ մեկը հերքի, որ բիզնեսն ու իշխանությունը էապես սերտաճած են նաեւ բանակում: Առանց այդ խնդրի հանգուցալուծման, անհնար է լինելու բանակում արձանագրել քաղաքակրթական, արժեհամակարգային բեկումը: Մինչդեռ չանել այդ բեկումը, նշանակում է հայկական զինուժը զրկել կարեւորագույն զենքից:
              Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է իր եւ պաշտպանության նախարարի առաջ դնել այդ խնդիրը առաջիկա տարիների համար: Թեկուզ նրա բուն շարժառիթը լինի սեփական իշխանության ամրապնդումը, այդուհանդերձ բանակի արդիականացումը, քաղաքակրթական եւ արժեհամակարգային բեկումը պետական շահի հրամայականն է:
              Ակնհայտ է, որ կիսագրագետ, միայն սեփական գրպանի փողերը հաշվելու, իսկ սեփական գործառույթն էլ առավելագույնը դաշտային վետերանի մակարդակում կատարելու ունակ անձանց մեծամասնությամբ կազմված գեներալակազմը չի կարող համարժեք լինել այդ խնդիրներին: Նրանց պետք է ուղարկել պատվավոր թոշակի, եթե իհարկե գործունեության ընթացքում նրանց թույլ տված չարաշահումները կլինեն ներման տիրույթում, ինչը խիստ կասկածելի է: Նրանք վաղուց արդեն գեներալներ չեն, այլ առեւտրականներ, որոնք սեփական ուսադիրները վաղուց են նույնացրել բանկային հաշվեհամարների հետ: Լավագույն դեպքում, թող գնան ու զբաղվեն իրենց բիզնեսով: Առանց գեներալի ուսադիրների բիզնեսն արդեն իսկ պատիժ կլինի նրանց համար:
              Ակնհայտ է, որ նախորդ հինգ տարիների ընթացքում, Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը չեն ապահովել գոնե մի լուծում, որը կարող էր համակարգային իմաստով համոզիչ լինել հանրության համար: Չի լուծվել անգամ ոչ միայն կառավարման, այլ պարզ մարդկային տեսանկյունից այնպիսի մի հասարակ հարց, ինչպիսին հոգատար վերաբերմունքն է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդեպ, որքան էլ որ նրանք ժամանակ ու նյարդեր խլեն: Ի վերջո, բանակում ինչ որ մեկը նրանց որդիների կյանքն է խլել ու դեռ խլում:
              Սեյրան Օհանյանը որպես պատերազմի հերոս անկասկած մտել է պատմության մեջ: Նա հնարավորություն ունի այդ պատմության մեջ մնալ նաեւ որպես խաղաղության հերոս, եթե գոնե վերանշանակումից հետո ապահովի զինուժի բեկումնային զարգացման վեկտորը: Պատերազմը շատ հերոսներ է տվել Հայաստանին, իսկ ահա խաղաղությունը՝ դժբախտաբար, առայժմ կարծես թե միայն հակահերոսներ է տալիս:

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Իրանը ռուսական ЗРК С-300-ի իր անալոգն է ստեղծում



                Ապրիլ 29, 2013 |
                Պարսկաստանը ռուսական С-300 հակահռթիռային համակարգի իր օրինակն է ստեղծում: Այն կներկայացվի գալիք տարում, հայտարարել է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ֆարհադ Ամիրին:

                «Անհրաժեշտ փորձարկումներն անցկացվել են Bavar-373 հրթիռային ենթահամակարգերի վրա: Միացյալ Նահանգները խոչնդոտում էին Պարսկաստանին ռուսական հրթիռներ գնելուն, այդ պատճառով մենք որոշել ենք ինքնուրույն կառուցել այդպիսի հրթիռ»,-ասել է հրամանատարը, հայտնում է «АН-online» -ը ` վկայակոչելով Mehr-ի տեղեկատվությունը:

                Իրանցի նախարարը հայտնել է նաեւ, որ ընթացիկ տարում Իրանը նոր բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ, նոր ռումբեր, սուզանավեր, հրթիռակիրներ կներկայացվեն, ինչպես նաեւ Իրանի Զինված ուժերին կփոխանցվեն նոր ուղղաթիռներ, ինքնաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր:

                Հիշեցնենք, որ 2007թ-ի համաձայնագրի համաձայն` Ռուսաստանը պարտավորվել էր Իրանին տրամադրել С-300 հակաօդային պաշտպանության համակարգի առնվազն 5 համալիրներ, սակայն այդ գործընթացը սառեցրել է 2010թ-ի ամռանը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւից հետո, ըստ որի Թեհրանին արգելվել էր մի շարք զինամթերքների վաճառքը:

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Ադրբեջանի ԶՈՒ կորուստներն ապրիլի վերջին շաբաթում

                  Ապրիլ 30, 2013

                  Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ ապրիլի 22-ին Ադրբեջանի ռազմածովային ուժերի պայմանագրային զինծառայող Իբրահիմ Ռաջափ օղլու Գաֆարովը (ծնվ. 1991 թ.) կախվել է Բաքվի Նահիմովի փողոցի իր վարձու բնակարանում: Դատախազությունը քրեական գործ է հարուցել: Նախնական տեղեկության համաձայն՝ ինքնասպանության դրդապատճառն ընտանեկան վեճերն են:

                  Ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ Բաքվի զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող Խայամ Ասիֆ օղլու Բայրամովը դանակահարել է 18-ամյա զինվոր Քյամրան Ֆիրդովսի օղլու Մամեդովին: Վերջինս տեղում մահացել է:

                  Razm.info-ն արդեն հայտնել էր, որ ապրիլի 14-ին Տերտերի շրջանի զորամասերից մեկի կաթսայատանը գրանցված ուժգին պայթյունի արդյունքում ծանր վնասվածքներ ստացած երկու զինվորի տեղափոխել էին Աղդամի շրջանի հոսպիտալ: Ապրիլի 25-ին նրանցից մեկը՝ զինծառայող Մուսազադե Աբբաս Նատիգ օղլուն, որը զորակոչվել էր Բաքվի Բինագադինի շրջանից, մահացել է ստացած այրվածքներից: Մյուս տուժածը՝ Աղսուի շրջանից զորակոչված Խալիգով Բայրամ Ռաֆիգ օղլուն, դեռևս հոսպիտալում է:

                  Այսպիսով, եթե հավատանք ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի տվյալներին, ապա այս տարի Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է 31 զոհ, 23 վիրավոր:

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Մոլդովայի՝ Հայաստանին զենք վաճառելու սկանդալը հանգչո՞ւմ է
                    Ապրիլ 30, 2013 by Անի Մարգարյան



                    Մոլդովայում կարծես թե ավարտին է մոտենում Հայաստանին սպառազինություն վաճառելու առիթով առաջացած սկանդալը և չնայած մոլդովական ընդդիմության ճնշմանը՝ գործարքի «մեղավորների» համար լուրջ հետևանքներ, ըստ ամենայնի, չեն լինի։

                    Հիշեցնենք, որ 2011-ի հոկտեմբերին մոլդովական «Օմեգա» լրատվական գործակալությունը հայտնեց լատվիական «Latspeceksports» SIA ընկերության միջոցով Հայաստանին վաճառված սպառազինության մասին։ Գործակալությունը պնդում էր, որ սպառազինության վաճառքն անօրինական է, իսկ վաճառքի գինն էլ ցածր է շուկայականից։ Հայաստանին փոխանցած սպառազինության ցանկում նշած էին «Շտուռմ», «Ֆագոտ», «Մալյուտկա» հակատանկային համակարգեր և դրանց հրթիռներ, «Ս-8 ԿՈՄ» հրթռիռներ և դրանց արձակման «Բ-8Մ1» կոնտեյներներ, 152մմ արկեր, «Կոբրա» հրթիռների վերահսկող-ստուգող 9Վ862 և 9Վ863 սարքեր, «Կոնկուրս-Մ» հակատանկային համակարգի վերահսկող-ստուգող 9Վ871-3 սարքեր, ինչպես նաև «Կոնկուրս», «Մետիս» հակատանկային համակարգերի մեծ թվով հրթիռներ:


                    «Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Աղբյուր՝ «Օմեգա» լրատվական գործակալություն
                    Խոսք կար նաև համազարկային կրակի «Ուռագան» ռեակտիվ համակարգերի (11 միավոր մարտական մեքենա և 12 միավոր տրանսպորտային-լիցքավորող մեքենա) մասին, որոնք տեղափոխվելու էին Ուկրաինա: Հաշվի առնելով, որ Ուկրաինան առանց այդ էլ «Ուռագանների» մեծ զինանոց ունի՝ կարելի է ենթադրել որ այդ երկիրը միայն միջանկյալ կանգառ էր` հավանաբար համակարգերի նորոգման և արդիականացման համար։ Մեծ է նաև հավանականությունը, որ «Ուռագանների» վերջնական գնորդը նույնպես Հայաստանն էր։

                    Ադրբեջանում չբավարարվեցին Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատի՝ Իլհամ Ալիևին ուղղված ներողությամբ: Հավանաբար հենց ադրբեջանական ճնշման պատճառով Մոլդովայի կառավարությունը 2012-ին Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագրի նախագիծ էր մշակել, իսկ 2013-ի հունվարին կնքվել էր ահաբեկչության և կոռուպցիայի դեմ համատեղ պայքարի երկկողմանի համաձայնագիր:
                    Բացի այդ՝ ադրբեջանական մամուլը պարբերաբար հիշեցնում է Մոլդովային ՎՈՒԱՄ (ГУАМ) անդամ լինելու մասին, մինչդեռ այս կառույցը ոչ թե ռազմական, այլ տնտեսական-էներգետիկ համագործակցություն է։ Մոլդովայի նախկին նախագահն էլ դեռևս 2009-ին դժգոհել է ՎՈՒԱՄ-ից՝ անվանելով այն «ոչ կենսունակ» համակարգ:

                    Ի դեպ, 2012-ի օգոստոսին Ադրբեջանում լուրեր տարածվեցին՝ իբր Հայաստանը 2011-ին համազարկային կրակի 12 հատ «Սմերչ» համակարգ է գնել, այս անգամ՝ Ուկրաինայից, սակայն Ուկրաինայի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքեց այս տեղեկությունը՝ այն որակելով «սադրանք»:

                    Թերևս Մոլդովայի կառավարության վրա ճնշման արդյունք էր այդ երկրի խորհրդարանում հետաքննիչ հանձնաժողովի ստեղծումը, որն էլ օրենսդիրներին 2012 թվականի ապրիլի 5-ին ներկայացրած իր եզրակացության մեջ նշեց, որ 2011-ի սեպտեմբերին Հայաստանին զենք վաճառելու գործարքի կնքման ու իրականացման ժամանակ եղել են խախտումներ: Ուստի 2012-ի ապրիլի 25-ին հարուցվեց քրեական գործ:

                    Եվ ահա, օրերս դեպքերի ընթացքին հետևող «Օմեգա»-ն՝ հղում անելով պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցայի բլոգին, հայտնեց, որ Մոլդովայի գլխավոր դատախազությունը կասեցրել է գործը, քանի որ երկրի պետական շահերին սպառնալիքի ոչ մի ապացույց չի հայտնաբերել:
                    Այս հաղորդագրությունը թե՛ մոլդովական ընդդիմության, թե՛ Ադրբեջանի կողմից բացասաբար ընդունվեց։ Կոմունիստ Ա. Գորիլեն և «Քաղաքացիական կոնգրես» միավորման ներկայացուցիչ Ա. Տուլբուրեն հիշեցրին օրենքի խախտումների մասին և պահանջեցին խորհրդարան կանչել գլխավոր դատախազին՝ բացատրություններ ստանալու ակնկալիքով: Բնական է, որ խոսքը մոլդովական կողմի մոլդովական օրենսդրությունը խախտելու մասին է, քանի որ Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերումը որևէ միջազգային նորմ չի խախտում և միանգամայն օրինական է։ Ադրբեջանցիներն էլ շտապեցին հարցազրույց վերցնել մոլդովացի ընդիմադիրներից. կոմունիստական կուսակցության պատգամավոր Ա. Պետկովն ադրբեջանական Vesti.az-ին պարզաբանեց, որ դատախազության որոշումն անհիմն է և «քաղաքական պատվիրատուների թելադրանք»:

                    Ապրիլի 4-ին «Օմեգա»-ն հրապարակեց չբացահայտված աղբյուրից ստացված մեկ այլ նորություն. պահեստներում մնացած զինամթերքը դատախազության որոշումից հետո ուղևորվելու է Ուկրաինա և Հայաստան: Ըստ «Օմեգա»-ի՝ այն ներառում է «Ուռագան» ռեակտիվ համակարգեր (11 միավոր մարտական մեքենա և 12 միավոր տրանսպորտային-լիցքավորող մեքենա), 27 միավոր «Շտուռմ-Ս» ինքնագնաց հրթիռային համակարգեր, 1344 «Ս-8 ԿՈՄ» հրթիռներ, 219 հակատանկային կառավարվող 9Մ114 «Շտուռմ-Ս» հրթիռներ և մեկ «Շտուռմ» 9Վ868 վերահսկող-ստուգող մեքենա: Ս-8 հրթիռները կուղևորվեն Հայաստան, մնացյալ տեխնիկան՝ Ուկրաինա: Նշենք, որ «Օմեգա»-ն այս տեխնիկան անվանում է «զանգվածային ոչնչացման զենք», մինչդեռ սա սովորական սպառազինություն է:
                    Սակայն հաջորդ օրը նույն լրատվամիջոցը հրապարակում է Մարինուցայի և միջնորդ «Latspeceksports» SIA ղեկավարներից մեկի նամակագրությունից մի էջ, որտեղ խոսվում է զինամթերքի տեղափոխման համաձայնագիրը չեղյալ հայտարարելու և ԵԱՀԿ-ին դիմելու անհրաժեշտության մասին:

                    Չի կարելի ասել, որ թեմային անդրադարձներ այլևս չեն լինի, հատկապես որ Մոլդովայի ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ. արված հայտարարություններից հետո՝ մարտի 27-ին, պաշտպանության նախարար Մարինուցան անսպասելի մեկնել էր արձակուրդի:Սակայն անկախ հետագա զարգացումներից և Ադրբեջանի գործադրած ջանքերից՝ Մոլդովայի Գլխավոր դատախազությունը փակել է քրեական գործը, բացի այդ՝ Հայաստանի կողմից միջազգային օրենքի խախտման որևէ փաստ չի արձանագրվել, քանի որ վաճառված մոլդովական զինամթերքը այլ սովորական սպառազինություն էր:

                    Հարկ է ընդգծել, որ դատախազության որոշմանն ընդդիմացող պաշտոնյաները հիմնականում կոմունիստական կուսակցությունից են, ուստի նրանց համար Հայաստանին զենք վաճառելու մասին թեման հարմար առիթ է՝ ևս մեկ անգամ լիբերալ կուսակցության անդամ պաշտոնյաների հրաժարականը պահանջելու:

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Հայ փորձագետը թերհավատությամբ է վերաբերվում ադրբեջանա- վրացական օդանավերի արտադրության հեռանկարին

                      Անգամ ամենաբարենպաստ պայմաններում այդ նախագիծը կարող է հաջողություն ունենալ 10 տարի հետո…


                      Մայիս 05, 2013 |
                      Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը թերահավատորեն է վերաբերվում Թբիլիսիի ավիացիոն գործարանում ադրբեջանա- վրացական ռազմական օդանավերի արտադրության հեռանկարին:Նրա խոսքով` հիմնական խնդիրներից մեկը նրանում է, որ նշված գործարանն ի վիճակի չէ ամբողջական օդանավ արտադրել եւ առնվազն հարկավոր կլինի համագործակցել երրորդ կողմի հետ:

                      Օրինակ, մեծ խնդիր է շարժիչի հարցը: «Անգամ Իսրայելն է դրանք գնում»,-հիշեցրեց փորձագետը: Նրա խոսքով` այդ նախագիծը անգամ ամենաբարենպաստ պայմաններում կարող է հաջողություն ունենալ 10 տարի հետո եւ բացառապես որեւէ ավիացիոն գերտերության մասնակցությամբ:Հիշեցնենք, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով իր ռազմական աղբյուրներին, հաղորդել էր, որ Վրաստանը ծրագրում է Թբիլիսիի ավիացիոն գործարանում (ТАМ – Tbilisi Aerospace Manufacturing Company) արդիականացված Su-25 օդանավեր արտադրել: Նախագծի ֆինանսավորման եւ արտադրության համատեղ կազմակերպման հարցերով պաշտոնական Թբիլիսին դիմել է Ադրբեջանին: Առաջարկի ընդունման դեպքում օդանավերի որոշակի մասեր կարող են արտադրվել Ադրբեջանի ռազմական գործարաններում: Պաշտոնական տվյալների համաձայն, 2002-2003թթ Ադրբեջանը Վրաստանից գնել է Su-25 տեսակի 13 օդանավ: Այդ օդանավերն արտադրվել են ТАМ գործարանում` իսրայելական «Elbit Systems» ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: Արդիականացումից հետո Su-25 օդանավերը կոչվում են «Սքորփիոն»:

                      Վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանն Ադրբեջանին, Կոնգոյին է վաճառել Su-25 օդանավեր եւ վերանորոգել Թուրքմենստանի ռազմաօդային ուժերի Su-25 տեսակի օդանավեր: ТАМ գործարանը մինչ օրս թողարկել է Su-25 տեսակի մինչեւ 900 օդանավ:

                      Comment

                      Working...
                      X