Re: Military Forces of the Republic of Armenia
Տավուշի երկու բնակիչ անցել են Ադրբեջանի սահմանը. հայկական կողմը լուրը պեշտոնապես դեռ չի հաստատում
18/03
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին երկու օրում Հայաստանից Ադրբեջանի տարածք են անցել Հայաստանի երկու քաղաքացիներ:
Ըստ այդմ, մարտի 16-ին Ադրբեջանի Ղազախի շրջանում սահմանը հատել է Հայաստանի Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ, 87-ամյա Դուրմիշ Քառյանը, իսկ հաջորդ օր՝մարտի 17-ին, Այգեհովիտ գյուղի բնակչուհի, 48-ամյա Անահիտ Առաքելյանը:
panorama.am-ը գրում է, որ ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանից տեղեկությունը հաստատել չհաջողվեց` նա հեռախոսազանգերին չէր պատասխանում: Իսկ Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գյուղի բնակիչներով փնտրում են 87-ամյա Քառյանին, բայց գտնել չի հաջողվել:
"Սահմանը հատելու մասին պաշտոնապես որևէ տեղեկություն չունենք, բայց նրան գյուղով մեկ` անտառում ու այլ տեղերում փնտրում ենք", -ասել է գյուղապետը` միևնույն ժամանակ չբացառելով սահմանը հատելու մասին վարկածը:
Գյուղապետի խոսքով, գյուղի մեծահասակ բնակիչը առաջին անգամ չէ, որ կորում է. -"Մի անգամ Արտաշատ էր գնացել, մի անգամ Թեղուտ: Դրա համար ենք ամեն տեղ ման ենք գալիս":
Ի դեպ` ըստ գյուղապետի, Դովեղ գյուղի վերոնշյալ բնակչի անունը Մանցական Քառյան է:
Ինչ վերաբերում է Այգեհովիտ գյուղի բնակիչ 48-ամյա Անահիտ Առաքելյանին, ապա նրա քրոջ որդին մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք էլ հստակ չգիտեն` Անահիտը սահմանն է անցել, թե ոչ:
"Անցնել-չանցնելը 100 տոկոսանոց պարզ չի, որ ասենք` անցել ա: Ուղղակի երեկ ճաշից հետո ինքը (Անահիտ Առաքելյանը-հեղ.) չկա, մենք էլ ընգել ենք, ման ենք գալիս, չկա: Չի կարա անցնի, քանի որ պոստերում շատ լուրջ ծառայություն ա, գնացել ենք պոստեր տղերքին տեսել ենք, ասել են` չի անցել: Հիմա մենք սահմանում ենք ապրում, մտածում ենք` կարող ա անցած լինի: Բայց պոստի տակի մասը մի քիչ խաղողի այգի ունենք, ինքն ըտեղ էրևացել ա, բայց ըտեղ մինի պոլյա կա, ականապատված ա, բայց եթե անցած լիներ, կպայթեր",- իրավիճակը ներկայացրեց Անահիտի բարեկամը` Արթուրը:
Նրա խոսքով, Անահիտ Առաքելյանի մոտ գարնանը նյարդային սրացումներ են լինում:
Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ամենայն հավանականությամբ, Հայաստանի երկու քաղաքացիներն առաջիկա օրերին պետք է վերադարձվեն Հայաստանին:

Comment