Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Խոցված ուղղաթիռի շրջանում հատուկ գործողությունը տեւել է մի քանի օր. աղբյուր ,
    22.11.2014



    Խոցված ուղղաթիռի շրջանում ԼՂՀ ԶՈՒ հատուկ գործողությունը շարունակվել է մի քանի օր, NEWS.am-ի թղթակցին հայտնել է իրազեկ աղբյուրը։

    Ըստ նրա՝ գործողությունը բարդացնում է այն, որ ուղղաթիռի բեկորները ցաքուցրիվ եղած էին զգալի տարածքում։ «Ադրբեջանական կողմը հերքում է հատուկ գործողության փաստը եւ, բնականաբար, կորուստները, բայց իրականում հակառակորդի կորուստները զգալի են եղել», - հայտնել է աղբյուրը։

    Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խոցել էր ԼՂՀ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող Մի-24 ուղղաթիռը։ Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն անընդհատ կրակի տակ էր պահում ուղղաթիռի ընկնելու վայրը՝ մոտ չթողնելով ՀՀ եւ ԼՂՀ, ինչպես նաեւ ԵԱՀԿ եւ ԿԽՄԿ ներկայացուցիչներին։

    Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ինչ-որ մեկին ուղղաթիռին մոտ թողնելու կտրուկ մերժումները, ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը որոշել էր հատուկ գործողություն անցկացնել, որի արդյունքում հաջողվել էր դուրս բերել զոհված երեք օդաչուներից մեկի դին եւ մյուսների մասունքները, ինչպես նաեւ ուղղաթիռի անհրաժեշտ մասեր, որոնք կուղարկվեն փորձաքննության։

    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Խոցված ուղղաթիռի մասերը կուղարկվեն փորձաքննության. Սեյրան Օհանյան ,
      22.11.2014


      Ադրբեջանի ԶՈՒ կողմից ԼՂՀ ԶՈՒ խոցված ուղղաթիռի մասերը կուղարկվեն փորձաքննության, նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

      «Ադրբեջանի կոշտ դիրքորոշման, տրամաբանության եւ հումանիզմի սկզբունքներին հետեւելու բացակայության, ուղղաթիռը խոցելու գործողությունների եւ մարմիններին մոտենալը թույլ չտալու հետեւանքով ԼՂՀ պաշտպանության բանակը որոշել է դիմել հատուկ միջոցների։ ԼՂՀ բանակի մարտիկների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ որոշվել է ուղղաթիռի անկման վայրը։ Հաջողվել է դուրս բերել զոհված երեք օդաչուներից մեկի դին եւ մյուս երկուսի մասունքները։ Համապատասխան հետաքննության համար դուրս են բերվել նաեւ ուղղաթիռի մասերը»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը։

      Ըստ նրա՝ հակառակորդը փորձել է խոչընդոտել, սակայն նրանց պատրաստած թակարդն ամբողջությամբ չեզոքացվել է։

      «Զոհված օդաչուների հարազատներին սփոփանքի խոսքեր ասելու հետ մեկտեղ հարկ է հպարտանալ մարտիկներով, որոնք պատվով կատարեցին իրենց առջեւ դրված բարդ առաջադրանքը»,- ընդգծել է նախարարը։

      Հարցին՝ կլինեն արդյոք պատասխան քայլեր, Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ սադրանքները միշտ էլ պատասխան կստանան։ «Առաջնամասում կուժեղացվեն հակառակորդին հայտնաբերելու եւ ոչնչացնելու միջոցները։ Բայց այդ միջոցներն ուղղված կլինեն միայն նրանց դեմ, ովքեր կփորձեն խախտել սահմանները։ Հայ ժողովրդի մեջ ընդունված չէ կացնով թաքուն հարվածելն ու դավաճանելը։ Իսկ նրանց, ովքեր կփորձեն խաթարել խաղաղությունը, խիստ եւ արժանի պատասխան կտանք»,- եզրափակել է Սեյրան Օհանյանը։

      Լուրեր Հայաստանից - NEWS.am

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Սեյրան Օհանյանը պարգևատրել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների սպաների և ժամկետային զինծառայողների
        22.11.14





        Հետախույզի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել տոնական միջոցառում` նվիրված Հետախույզի օրվան և ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումների կազմավորման տարեդարձին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից` միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ: Զորամասի շարահրապարակում հատուկ նշանակության զորամասի զինանձնակազմին ողջունել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը:

        Շնորհավորելով բոլոր հետախույզներին մասնագիատական տոնի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորելով հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը Արցախյան հերոսամարտի տարիներին, փաստել է, որ այսօր էլ հատուկ նշանակության ստորաբաժանումները լավագույնս իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները և օրըստօրե կատարելագործում մարտական պատրաստականությունը և վարպետությունը: Տոնական միջոցառումը շարունակվել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով:

        Միջոցառման ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը բարեխիղճ ծառյության, մասնագիտական բարձր հմտությունների համար ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մի շար սպաների և ժամկետային զինծառայողների պարգևատրել է գերատեսչական մեդալներով և շնորհակալագրերով: Հետախուզության զորքերն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ, իսկ այժմ հաստատակամ քայլերով ամրապնդում են իրենց մարտունակությունը: Պատերազմական տարիներին ձևավորված հետախուզական ստորաբաժանումների անձնակազմերը բանակաշինությանը համաքայլ կ ատարելագործեցին իրենց մարտավարամասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, հարստացվեց ուսումնական և նյութատեխնիկական բազան:

        Արձանագրված ձեռքբերումներով ու նվաճումներով ԶՈՒ հետախուզությունն այսօր կայացած կառույց է և իր կարևորագույն տեղն է զբաղեցնում մյուս զորատեսակների շարքում: Անցնելով պատերազմի հորձանուտով` հատուկ նշանակության ստորաբաժանումները կոփվել են, թրծվել, կատարել բազմաթիվ մարտական խնդիրներ: Այդ ճանապարհով անցած շատ զինծառայողներ այսօր էլ զորատեսակի շարքերում են և իրենց ավանդն են ներդնում հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:
        Լուրեր Հայաստանից - Թերթ.am

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Մենք թերացել ենք, իսկ Լեոնիդը չէր թերանա. այսօր Անկախության բանակի հրամանատարի ծնունդ է
          22.11.14







          «Հայկական 27 բնակավայր ազատագրած, առաջին ինքնապաշտպանության կազմակերպիչ, հողի գույն այդ մարդը կանգնեց և ասաց՝ ինչ ուզում են ասել կենտրոնական կամ ոչ կենտրոնական, ազգային և միջազգային գործիչները, սա Հայաստանն է և վերջ, և նման վճռականության շնորհիվ է, որ այսօր Արցախը հայկական է»: Արցախյան ազատամարտի հերոս, Անկախության բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը մարտական ընկերոջ հիշողություններում այսպես է մնացել առաջին հերթին:

          «Նա առաջինը կանխատեսեց, որ Արցախի լինելիության համար պետք է Քարվաճառն ազատագրվի: Իր զոհվելուց հետո անգամ իր ջոկատն իր առաքելությունն իրականացրել է: Հենց այդ վճռականության շնորհիվ է, որ այսօր Արցախը հայկական է, այլ ոչ թե ինչ-որ մարդկանց, որոնք այսօր ամբողջ պատերազմում հաղթանակի դափնիներն իրենց գլխից չեն փորձում հանել անգամ լոգանք ընդունելուց»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Գինոսյանը:

          Ազգալդյանի տեսակը տեղափոխելով մեր օրեր՝ Գինոսյանը հիշեցրեց, որ այս օրը նաև հայրենատիրության օր է ընդունված անվանել և անդրադարձավ Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի դիերը վերցնելու լուրին. «Իհարկե, լավ է, որ տղաների դիերը վերցրեցին, բայց շատ վատ է, որ այսքան ուշ: Հենց առաջին պահին պետք էր նրանց հակահարված տալ, ոչ թե խնդրել միջազգային հանրությանը և այլն: Քանի դեռ նրանք արժանի հակահարված չեն ստանում, մենք կրկնում ենք 1915թ.-ի սխալը: Մենք պետք է հասկանանք, որ միայն զենքով կա հայի փրկություն, և միայն սեփական ուժերին ապավինած ժողովուրդը կարող է իր տեղն ապահովել այս արևի տակ: Լեոնիդ Ազգալդյանն այդ առումով ամենալուրջ հոգեզավակն է: Այս առումով Լեոնիդի կերպարն այլ բան էր ակնկալում և պարտադրում: Նույն Սաֆարովի, մեր օդաչուների պատմությունը մեզ դաս չի լինում, որ մենք լեոնիդյան ուսմունքին հարազատ մնանք, այլ ոչ թե խաղաղության կամ Ցեղասպանության ճանաչման աղերսող լինենք»:

          Մարտական ընկերը վստահեցնում է՝ Լեոնիդ Ազգալդյանը շատ խոհեմ մարդ լինելով հանդերձ նման դեպքում առաջնահերթությունը կտար հայ ազգի արժանապատիվ տեսակին: «Պետք է ընդունենք, որ մեր արժանապատվությունը ոտնահարված է: Լեոնիդը և մյուս նահատակները կարևոր խնդիր լուծեցին: Բայց այդ առումով մենք այս պահին թերացանք: Մենք թերացել ենք, իսկ Լեոնիդը չէր թերանա: Նա որտեղ էլ լիներ, իր արժանապատիվ կեցվածքով կստիպեր նախևառաջ դիմացինին խոնարհվել, հետո կստիպեր ընդունել մեր գերակա դիրքը, եթե ոչ արժանի հակահարված տալ»:

          Որպես իր խոսքերի ապացույց, Գագիկ Գինոսյանը հիշեցրեց Մարաղայի կոտորածը, ինչից հետո Լեոնիդը գնաց Մարաղա և արժանի հակահարված տվեց թշնամուն. «Նա այս դեպքում էլ չէր հապաղի և արժանի հակահարված կտար: Այդ վրեժխնդրությունը սուրբ արարողության նման մի բան պետք է լինի: Բոլոր նրանք, ովքեր սպանել են այդ տղաներին, որոնք զինված չէին և իրենց վրա հարձակում չէին գործում, նրանց ուղղակի պետք է պատժել»:
          Լուրեր Հայաստանից - Թերթ.am

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Օդաչուներին դուրս բերած զինծառայողները հերոսներ են. Միքայել Հարությունյան,
            22.11.2014


            ԼՂՀ զինված ուժերը արեցին այն, ինչ պետք է անեին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը։

            «Ես կարծում եմ, որ իսկական հերոսները, այն զինծառայողներն են,որոնք մտան այդ տարածք եւ չեզոք գոտուց դուրս բերեցին օդաչուների մարմինները»,-ընդգծեց Միքայել Հարությունյանը։

            Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։

            Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

            Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:


            Լուրեր Հայաստանից - NEWS.am

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Грант Мелик-Шахназарян: «Это была война спецподразделений»

              От армянских бойцов потребовалось много сил, энергии и умения для того, чтобы вынести с места крушения тела членов экипажа сбитого ВС Азербайджана вертолета Ми-24, однако спецоперация, превосходно разработанная и проводимая на протяжении нескольких дней, сегодня наконец была успешно завершена. Об этом на своей странице социальной сети Facebook написал политолог Грант Мелик-Шахназарян.

              По словам политолога, «удалось связаться с одним из организаторов спецоперации, и то, что он рассказал в двух словах, иначе как войну спецподразделений не назовешь».

              Согласно записи политолога, за минувшие дни армянские бойцы детально изучили местность, численность и дислокацию сил врага, качество имеющегося у него оружия, в то же самое время на месте крушения вертолета и сопредельных территориях были уничтожены как минимум пять диверсантов, и сегодня ребята с честью завершили свое дело.

              «Настоящие герои бывают такими, честь и слава нашим бойцам и командованию Армии! Убежден, что данная спецоперация станет материалом для учебников, быть может, и многих других стран, для будущих разведчиков и спецназовцев», – отметил Грант Мелик-Шахназарян.

              Напомним, как сообщила 22 ноября пресс-служба АО НКР, ВС Республики Арцах провели спецоперацию, в результате которой с места происшествия были вынесены тело одного из членов экипажа сбитого вертолета, останки тел двух других пилотов, а также некоторые необходимые части Ми-24. В ходе спецоперации были уничтожены 2 азербайджанских аскера. АО Республики Арцах потерь не имеет.

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Մենք ապացուցեցինք, որ աշխարհի ամենակարող բանակներից մեկն ունենք, և ցանկացած գործողություն մեզ համար իրագործելի է. Արշակ Զաքարյան
                22.11.14




                Ադրբեջանի գործունեությունը միշտ նույնն է եղել: Նրան մնում է միայն հերքել տեղի ունեցածը, որովհետև պարզ է` խայտառակ են եղել աշխարհով մեկ: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը` անդրադառնալով ԼՂՀ ԶՈՒ հատուկ նշանակության գործողություններին:

                «Իրենք արդեն փորձում էին առևտուր անել, մեր օդաչուների դիերի դիմաց պահանջում էին ադրբեջանցի դիվերսանտներին: Հիմա, երբ կանգնել են այսպիսի խայտառակության առաջ, ստիպված են ինչ-որ կերպ քողարկել կատարվածը»,-ասաց Արշակ Զաքարյանը՝ շարունակելով. «Մեր տղերքի գործողություններն ինքնին գնահատական են: Մենք ապացուցեցինք, որ աշխարհի ամենակարող բանակներից մեկն ունենք, և ցանկացած գործողություն մեզ համար իրագործելի է: Փա՛ռք մեր զինվորներին, որ առանց զոհերի և առանց վիրավորների, ադրբեջանցիների լեշերը փռելով, մեր տարածքում մեր տղաների դիերը հեռացրեցին դեպքի վայրից և նույնիսկ ուղղաթիռի վրայից վերցրեցին մեզ անհրաժեշտ բաները»:

                Լուրեր Հայաստանից - Թերթ.am

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia






                      Comment

                      Working...
                      X