Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Հայաստան-Նախիջևան սահմանագծում զոհված զինծառայողի դին արդեն Քաջարան են տեղափոխել
    Օգոստոս 24 2013


    Վաղը Քաջարան քաղաքում տեղի կունենա օգոստոսի 23-ին Հայաստան-Նախիջևան սահմանագծում՝ Ագարակում, առավոտյան ժամը 11-ի սահմաններում դիպուկահարի կրակոցից զոհված, ժամկետային զինծառայող Քաջարան քաղաքի բնակիչ, 1993 թվականին ծնված Նորայր Պետրոսյանի հուղարկավորությունը: Հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 12-00-ին, Քաջարանի Զոհված ազատամարտիկների հուշահամալիրում: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի խոսքով՝ 2002թ.-ին քաղաքապետ ընտրվելուց հետո, որոշում է կայացրել մարտական գործողությունների կամ մարտական առաջադրանք կատարող անձանց մահվան դեպքում, այդ հերոսների հուղարկավորությունն իրականացնել զոհվածների հուշահամալիրում: Զոհված զինծառայողը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ավագ հորեղբոր թոռն է՝ հորեղբոր աղջկա տղան: 20-ամյա Նորայրը տան երեխաներից կրտսերն էր: Նորայրը պետք է զորացրվեր դեկտեմբերի 6-ին, որից հետո ուսումը շարունակեր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնտեսագիտական բաժնում: Քաջարանցիների պատմելով՝ Նորայրը ակտիվ, նախաձեռնող, կիրթ, լավ դաստիարակված անձնավորություն էր, միշտ հասնում էր իրեն օգնության հարցով դիմողներին, սիրված եւ ընդունված էր Քաջարան քաղաքի երիտասարդների եւ տարեցների կողմից: Նա նաեւ լավ զինծառայող էր եւ մշտապես շնորհակալական նամակներ են ստացվել հրամանատարության կողմից: «Դեպքն իրոք ցնցել է բոլորիս, ողջ համայնքը սգի մեջ է…: Քաջարանի քաղաքապետարանը խորը վշտով ցավակցում է Պետրոսյաններին և Հակոբյաններին, բոլոր քաջարանցիներին ու մարտական ընկերներին սիրելի Նորայրի զոհվելու կապակցությամբ, հայտնում իր զորակցությունը ընտանիքին և մերձավորներին», – իր ցավակցությունը հայտնեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ի առավոտյան: Ժամը 11-11:30-ի սահմաններում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերված ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը եւ Արթուր Գառնիկի Ասոյանը տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ էլ Նորայր Պետրոսյանը մահացել է, իսկ Արթուր Ասոյանի կյանքը հաջողվել է փրկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/08/24/279527/

    © 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Նոր մանրամասներ երեկ սահմանին տեղի ունեցածի միջադեպից
      24 Օգոստոսի 2013 - 11:54

      Օգոստոսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ձեռք բերված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից:
      Այս ցավալի միջադեպով Ադրբեջանի ներկայիս իշխող ռեժիմը փորձ է անում ապակայունացնել ՀՀ պետական սահմանի` նախկինում համեմատաբար խաղաղ համարվող նախիջևանյան հատվածը և «հիշեցնել» նախիջևանցի ընտրողներին, թե «ում են պարտական իրենց կյանքի ու բարեկեցության համար»: Կրկին հիշեցնում ենք, որ այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորի ցանկացած կյանքի կորստյան համար ուղղակի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը և նրա ռազմաքաղաքական վարչակազմը: Զարգացումների այս սցենարում հատուկ կարևորում ենք սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերջնական համաձայնեցումը և կիրառումը, և կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին` օգտագործել բոլոր հնարավոր լծակները` այս մեխանիզմի հաստատման դեմ Ադրբեջանի իշխող ռեժիմի խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ:

      Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով /սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

      ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը իրականացնելիս զոհված Նորայր Արարատի Պետրոսյանի ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, իսկ Արթուր Ասոյանին մաղթում շուտափույթ ապաքինում:

      HayNews.am

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Originally posted by Vrej1915 View Post
        «Վազգեն Սարգսյանը իր շուրջը ստեղծեց այնպիսի խմբավորում, որն էլ իրեն վերացրեց»

        ԳԱԼԱ-ի զրուցակիցն է Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը կամ, ինչպես շատերին է հայտնի, Կոմանդոսը:

        -Պրն. Թադևոսյան, ազատամարտիկներն այսօր ապրելու նվազագույն պայմաններ են պահանջում:Ինչպես հայտնի է, նրանք օրեր շարունակ նստացույց կազմակերպեցին, սակայն ռեալ հաջողություն դեռեւս չեն ունեցել: Ձեր գնահատականը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

        -Դե մեր պետությունն ամեն ինչի համար փող ունի, ազատամարտիկների համար չունի, նրանք, ովքեր ավելի ունևոր են, գծեր ունեն, մեր պետությունը ոնց որ իրենց մասին ավելի է մտածում: Ազատամարտիկներին գովում են, մի երկու հատ մեդալ ու պատվոգիր են տալիս, դրանով իրենց թվում է, թե մեծ գործ են անում: Մարդիկ, ովքեր ստեղծեցին այս պետությունը, անկախ պետության հիմքը դրեցին, այսօր անտեսված են:

        -Հայտնի է, որ անտեսված են, նույնիսկ մոռացության են մատնված մարդիկ, ովքեր մեծ ներդրում են ունեցել պատերազմում: Օրինակ` հակաօդային պաշտպանությունը ստեղծողների անունը չի շրջանառվում, մասնավորապես Նորատ Տեր-Գրիգորյանցի: Այս հանգամանքը ինչպես կարելի է բացատրել:

        -Դա բացատրվում է նրանով, որ ուրիշների արածը իրենց են վերագրում, հետո մենք ճիշտ պատմություն չունենք, միշտ ինչ-որ կողքի մարդիկ են հայտնվում, սկսում են իրենց գովել, մեր կառավարության բնույթն էլ էն ա, որ իրանք իրանց գովան, ասեն՝ մենք էս ենք արել, էն ենք արել...ինձ զանգում են իմ մարտական ընկերներից ու ասում, որ ամեն ամիս դեղերը 200-300 դրամով թանկացել են, իրանք մի փոքր գումար են ստանում, բայց էդ կոպեկներն էլ դեղերի վրա է գնում:

        Էդ մարդիկ ստեղծեցին էս անկախ երկիրը ու տեսան, թե ում ձեռքն ինչ անցավ:

        Էն որ Իշխան Զաքարյանն ասեց՝ խախտումներ կան, վայ, սաղ էնպես խառնվեցին, իրանց մաքուր, արդար ներկայացրին, թե ոնց կարա էդպիսի բան լինի:

        Ինչ վերաբերում է Գրիգորյանցին, ինքը ռազմական տեսակետից շատ խելացի մարդ է, մեծ ներդրումներ ուներ արած, բայց չէր կարողանում մեր պրոբլեմների մեջ մնալ, ինքը իր առաջ դրեց էն հարցերը, որ պիտի լուծեր, լուծեց ու թողեց գնաց, չուզեցավ էն պրոբլեմների մեջ մնալ, որ կային մեր բանակում:

        -Մեր մենթալիտետի՞ հետ չհաշտվեց, որ թողեց հեռացավ:

        -Դե նույնիսկ ցանկացած կոլեկտիվում մի քանի խմբավորումներ են լինում, ինչն էլ թուլացնում է կոլեկտիվը, ու որոշումներն էլ միասնական չեն լինում, ինքը երբ հասկացավ, թե ինչ է կատարվում մեզ մոտ, թողեց ու գնաց:

        -Գիտեմ, որ Վազգեն Սարգսյանի հետ էլ է խնդիրներ ունեցել, ինչի՞ց էին առաջացել հակասությունները՝ ռազմակա՞ն տեսակետից, թե՞ լիդերության խնդիր կար:

        -Դե չեմ կարող ասել, որ մենակ Վազգեն Սարգսյանի հետ է հակասություն ունեցել:

        Վազգեն Սարգսյանը տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց սահման էր դնում, էդ սահմանը անցնել չէր կարելի. Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, որ հիմա աստված են սարքել բոլորին, բայց էդ խմբավորումները նենց արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց, բայց կային մարդիկ, ովքեր համակերպվեցին, իրենք կոչումներ ստացան, մեդալներ ստացան, պաշտոններ:

        Վազգեն Սարգսյանը էն մարդն է, ումից հիմա խոսելն արգելված է, պիտի ասես, որ ինքը ինչ արել է, ճիշտ է արել, ամեն ինչ ինքն է արել, բայց ինքը սխալ բաներ շատ է արել, օրինակ՝ Շուշին կարող էր ղեկավարել մեկը, ինքը որոշեր ասեր՝ արդեն դու չես ղեկավարում, ու ուրիշին ասեր ղեկավարի:

        Շուշին ազատագրելուց տասը տարի հետո ինձ նոր մի հատ մեդալ են տվել, փաստաթղթերս էլ որ նայեք, էնտեղ նշված չէ, թե ես Շուշի եմ մասնակցել, Ղարաբաղ եմ մասնակցել:

        Ժամանակը կանցնի, և ամեն ինչ իր տեղը կընկնի. ինչպես Տեր-Պետրոսյանը, այնպես էլ Վազգեն Սարգսյանը իրենց հայացքներն ունեին:

        Չկա ճիշտ գրականություն Շուշիի մասին, ՊՆ-ն փորձեց գիրք տպագրել, բայց էնտեղ շատ բաներ կան, որ չեն համապատասխանում իրականությանը:

        -Շուտով արդեն տասնչորսերորդ տարին է լրանում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության, սակայն այն այդպես էլ մնաց չբացահայտված, ու՞մ էր պետք Վազգեն Սարգսյանի մահը:

        -Վազգեն Սարգսյանը, իմ կարծիքով, իր շուրջը ստեղծեց այնպիսի խմբավորում, որն էլ իրեն վերացրեց, ոչ ադրբեջանցիք, ոչ թուրքերը, ոչ էլ ռուսներն արեցին, հայերը վերացրին իրեն, հետո էլ ինչ-որ թատրոններ սարքեցին, Հունանյանին բերեցին:

        Վազգենի մասին դեռ շուտ է խոսելը, երբ ամեն ինչ տաք է, նա շատերին լավություն է արել, շատերին էլ վատություն, շատերը հարստացել են իր շնորհիվ, իր անունով արձաններ սարքել:

        -Խոսելով արցախյան ազատամարտից, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ, թե այդ տարիներին ինչու՞ ՀՀՇ-ն արգելեց ՀՅԴ-ի գործունեությունը, ի՞նչն էր պատճառը, որ պատերազմի ժամանակ ջոկատները միասին չէին պայքարում:

        -Դաշնակներն իրենց ջոկատներն ունեին, ՀՀՇ-ն իրենը, ցեղակրոնները իրենց, մենք շատ թույլ էինք ու քիչ, զենք չունեինք, բայց մեր բախտը բերեց, որ մենք միավորվեցինք՝ հասարակ ժողովուրդն ու ազատամարտիկները, սակայն դեռ Շուշին չգրաված՝ առաջնորդները իրար դեմ դուրս եկան:

        Ես ոչ դաշնակ եմ, ոչ ՀՀՇ, բայց պիտի ասեմ, որ Շուշիի ժամանակ գլխավոր դերը ՀՅԴ-ն էր խաղում, ՀՅԴ-ի գիծը ճիշտ գիծ էր, իրենք պաշտպանում էին Ղարաբաղը, ուզում էին, որ շարժումը համաժողովրդական լինի, ես շփվել եմ երկու կողմի հետ էլ, կարող էի ՀՀՇ-ի կողմից անպատիվ խոսքեր լսել դաշնակների մասին, դաշնակները տենց չէին խոսում:

        Մեր թույլ կողմն էն էր, որ միասնական չէինք ու շատ բան կարող էինք անել, եթե ՀՅԴ-ի ու ՀՀՇ-ի ջոկատները համագործակցեին, իրանք երկուսն էլ թուրքերի դեմ էին, բայց իրար հետ չէին համագործակցում:

        Հիմա էնքան մարդկանց են որպես հերոս ասում. Լիսկան ոչ մի տեղ չի մասնակցել, բայց իրան մարտական խաչ են տվել, իսկ մեր իրական շատ հերոսներ մոռացվել են:

        Սեդա Ղուկասյան

        Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
        Its about self interest at personal and national level often at odds with the above.
        Great politicians pursue the National interest and small politicians personal interests

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Originally posted by londontsi View Post
          Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր զարմանքն արտահայտ...


          Պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին երեքշաբթի երեկոյան Ստեփանակերտի կայազորային քննչական բաժնում մեղադրանք առաջադրվեց Քրեական...


          Last edited by Vrej1915; 08-25-2013, 11:34 AM.

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Originally posted by Vrej1915 View Post
            http://www.youtube.com/watch?v=HaPHLV_6rFA

            Պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին երեքշաբթի երեկոյան Ստեփանակերտի կայազորային քննչական բաժնում մեղադրանք առաջադրվեց Քրեական...


            http://www.youtube.com/watch?v=qUVhlH74iNo
            «Սուրիկ Խաչատրյանի համար ամենաներդաշնակ կարգավիճակը հենց մեղադրյալի կարգավիճակն է»
            Ժաննա Ալեքսանյան, jfhr.am
            Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013,


            Հարցազրույց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ
            Պարոն Ալումյան, այսօր համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացության վերաբերյալ ՊՆ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունից չէր հասկացվում, թե ինչի մասին է խոսքը, մասնավորապես, որ փորձաքննության մասին է խոսքը, Ձեր պաշտպանյալը ինչու է հրաժարվել ցուցմունքներ տալուց, Ի՞նչ եք կարծում, միտումնավո՞ր էր սա արված:
            Գիտեք, ես այստեղ տեսնում եմ դիտավորություն, լայնածավալ գրոհ Բուդաղյանների վրա: Ես տեսնում եմ, որ ինչպես հունիսի 5-ին, 6-ին դեպքից 4 օր հետո սկսվեց լայնածավալ գրոհ Բուդաղյանների վրա, որի մեջ ներառվում էր զինդատախազի`իրականությունից չբխող հայտարարությունները, Սյունիքի մարզպետարանի կեղծ տվյալների հրապարակումը, այնպես էլ կեղծված տեսանյութի տեղադրումը համացանցում: Սրանք բոլորը մի ընդհանուր դիտավորության բաղադրիչներ են: Հանրությունը շատ չափով, նաև լրատվամիջոցների բարեխղճության արդյունքում, որովհետև լրատվամիջոցները ինֆորմացիան սկսեցին ճիշտ ներկայացնել, այդ գրոհը կարծես թե կասեցվեց: Սակայն այժմ նոր գրոհի ալիք է սկսվել Բուդաղյանների դեմ: Ես այստես տեսնում եմ այսպիսի մի դիտավորություն. Բուդաղյաններին ճնշելով , ամեն կերպ ընդհուպ վարկաբեկելով, փորձել հասնել նրան, որ իրենք մեղադրողների պահանջատերերի դիրքերից տեղափոխվեն պաշտպանվողների դիրքեր: Եվ որպեսզի արդյունքում զինդատախազությունն ավելի հեշտությամբ իրականացնի այն, ինչ սկզբից էլ մտադրված է եղել: Այսինքն, օգնել Սուրիկ Խաչատրյանի կողմին`այսպիսի ոչ մաքուր տեխնոլոգիաներով:
            Փաստացի, տեսանյութը ճանաչվել է որպես ապացույց, արդյո՞ք նաև սա չէ դիտավորության և գրոհի պատճառը, քանի որ տեսանյութն ուղղակի առանցքային ապացույց է:
            Այո, տեսեք այս տեսանյութի փորձաքննությունից հետո շատ բաներ պարզվեցին: Շատ բաներ, որոնք ընդամենը ենթադրության ոլորտից էին, դարձան արդեն համոզմունք: Արտակ Բուդաղյանը մինչև այդ 2 անգամ հարցաքննվել էր և 3-րդ անգամ էլ երեկ է հարցաքննվել, դեռևս մինչև փորձաքննության եզրակացությանը ծանոթանալը: Արտակ Բուդաղյանի ցուցմունքները լիարժեք հաստատվեցին փորձագետի եզրակացության արդյունքներով: Այսինքն, փորձագետի կողմից այդ տեսանյութի ավելի լավ որակով ներկայացնելը, կադր-կադր, խոշորացրած ներկայացնելը հնարավորություն տվեց ավելի մանրամասն հասկանալ, թե ինչ է այդտեղ տեղի ունեցել դեպքի ժամանակ և լիարժեքորեն հաստատեց այն, ինչ մինչ այդ ասում էր Արտակ Բուդաղյանը:
            Քննչական ծառայության և զինդատախազության այս նյարդային շարժումները շատ չափով պայմանավորված են, որ իրենք խնդիրներ ունեն Սուրիկ Խաչատրյանին օգնելու հարցում: Եվ սկսվեց համատարած գրոհ Բուդաղյանների նկատմամբ: Ես դա ցավով եմ արձանագրում:
            Այն մտավախությունը կար, որ կարող է կեղծված և աղավաղված տեսանյութը հաստատվեր: Ունե՞ր հնարավորություն նախաքննական մարմինը շրջանառության մեջ դրված տեսանյութն ապացույց ճանաչելու:
            Ոչ, իհարկե չէր կարող: Քանի որ ինտերնետային տարբերակից բացի մենք գիտենք որ կա չմոնտաժված տեսանյութը: Եվ մենք ունենք դրա ապացույցները: Ինտերնետում տեղադրվածը կեղծված տարբերակ է: Զինդատախազն այս հարցում այլ տարբերակ չուներ:
            Արդյո՞ք այս ամբողջական տեսանյութը, որտեղ չհրապարակված ճշմարտություններ կան, կարող է բեկում մտցնել քննության ընթացքի մեջ:
            Գիտեք ինչ, այժմ քննության ընթացքի մեջ, եթե իհարկե, քննությունը լիներ օբյեկտիվ, այս տեսանյութը կլիներ բեկումնային պահերից մեկը: Բայց այժմ իրենց մոտ այլ կարգի բեկում է նկատվում. լայնածավալ հարձակում Բուդաղյանների իրավունքների վրա: Եվ այժմ, թողած այդ սպանությունը, Արտակ Բուդաղյանի ամբողջ տեղեկատվությունը, եթե նայենք, զինդտախազի ելույթներից սկսած` թողած սպանությունը կենտրոնացել են միայն Արտակ Բուդաղյան, Արտակ Բուդաղյան: Մոռանալով, որ Արտակ Բուդաղյանը ծանր մարմնական վնասվածք է ստացել և կորցրել է իր եղբորը: Սրանք շատ կեղտոտ տեխնոլոգիաներ են, որոնք այնքան բացահայտ են կիրառվում, որ մտածելու տեղիք են տալիս, որ այդ տեխնոլոգիաների պատվիրատուներին պետք է փնտրել արդեն ոչ միայն զինդատախազությունում:
            Մյուս կողմի պաշտպանը վերջին օրերին նորից սկսեց խոսել անհրաժեշտ պաշտպանության վարկածի շուրջ: Կուզենայի ևս մեկ անգամ , հաշվի առնելով ամբողջական տեսանյութում առկա փաստերը, ձեր կարծիքը հայտնեիք այդ կապակցությամբ:
            Պետք է զատել պաշտպանի գործողություններն իր կողմի գործողություններից և որակներից: Ինչ խոսք, ի դեմս Ռուբեն Սահակյանի գործ ունենք շատ ուժեղ փաստաբանի հետ, ով նաև պարտավոր է բոլոր միջոցները կիրառել իր կողմի շահերը առաջ տանելու համար: Նա իր պարտականությունները կատարում է, համոզված եմ, շատ բարձր մասնագիտական որակով: Սակայն մի բան է խոսել պաշտպանիև իր գործողությունների մասին, մեկ այլ բան է խոսել Սուրիկ Խաչատրյանի և նրա կողմնակիցների գործողությունների մասին, որոնցում ակնհայտ է դիտավորյալ սպանության փաստը, ընդ որում ծանրացուցիչ հանգամանքներում: Ցանկացած մեկն, ով այդ տեսանյութը նայում է արդեն երկու կարծիք այլևս ունենալ չի կարող:
            Եվ քննչական ծառայության բոլոր այս նյարդային պորթկումները, անհեթեթ հրապարակումներն ու գլխիվայր շուռ տված փաստերը, խոսում են այն մասին, որ նախնական նախագծված պլանն իրենց մոտ ձախողվել է: Այն նախագիծը, որի մասին մենք հասկացանք Գևորգ Կոստանյանի առաջին իսկ հարցազրույցից հետո նախապես գծագրված պլանը ձախողվեց:
            Հենց այս պահին, երբ մենք նստած խոսում ենք, Արտակ Բուդաղյանին առանց պաշտպանի հրավիրել են Գորիսի ռազմական ոստիկանություն, փորձում են հետը քննչական գործողություն իրականացնել, իսկ Արտակն ասում է, որ առանց պաշտպանի չի ցանկանում մասնակցել գործողությանը: Զինդատախազի ուղղակի ցուցմով հեննց այս պահին, երբ մենք խոսում ենք,, զուգահեռաբար, ինձ զանգեր են գալիս, ասում են, դե եթե չի ուզում առանց պաշտպանի ցուցմունք տալ , ուրեմն կամերան միացրեք, իրեն նկարեք:Այսինքն, եթե չի ուզում, մի հատ նվաստացրեք: Իմ պաշտպանյալն ասում է`դուք իրավունք չունեք ինձ նկարել առանց իմ համաձայնության, քննիչն իրեն բացատրում է, որ ունեն:
            Ես ստիպված զանգել եմ քննիչին և ասել իրավունք չունեք: Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ցանկացած մարդ պարտավոր է կատարել միայն այն, ինչ ուղղակի նշված է օրենքում որպես իր պարտականություն: Սակայն քննիչին ասես-չասես. նա ուղղակի զինդատախազի ցուցումներն է կատարում:
            Երեկվա իրադարձություններն էլ գլխիվայր են շուռ տվել, կամ էլ գրել են այնքան, որքան որ կարողացել են ընկալել: Դա ևս կարող է տարբերակ լինել: Մարդ երբ ինչ-որ սխալ բան է գրում ու տարածում, կարող ես երկու բան մտածել. կամ նա դիտավորյալ է դա արել, կամ էլ ինքը պարզապես այդքանն է ընկալել: Չես մեղադրի մարդկանց, որոնք չեն կարող նորմալ ընկալել իրադարձությունները: Երեկվա Իրադարձությունները եղել են այսպիսինը:
            Առավոտյան ժամը 12-ին- 12:15, եղել ենք Գորիս քաղաքում`դեպքի վայրում, լրացուցիչ փորձաքննության կատարմանը: Տևել է մոտավորապես մինչև ցերեկվա 15:00, որից հետո քննիչը հրավիրել է Արտակ Բուդաղյանին հարցաքննության: Արտակ Բուդաղյանը ներկայացել է, հարցաքննվել է մոտ ժամուկես, 2 ժամ, մանրամասն ցուցմունքներ է տվել: Դրանից հետո անցել ենք անմիջապես մյուս գործողությանը: Արտակ Բուդաղյանին, ինձ և պարոն Էմիլ Բուդաղյանին ներկայացվել է այդ տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը հսկայական տեսանյութով հանդերձ:
            Դուք պատկմերացրեք Արտակ Բուդաղյանին, երբ նա 50 անգամ կադր-կադր նայեց տեսանյութը և 50 անգամ վերապրեց այդ դեպքը: Բայց այս մարդը իսկական զինվորին վայել այդ բոլոր գործողություններին նորմալ մասնակցեց: Երեկոյան ժամը 8-ին Արտակ Բուդաղյանն ասաց, որ ժամը վեցից պիտի լիներ Սիսիանի հոսպիտալում, որովհետև բարձր ջերմություն ուներ: Մարմնական վնասվածքը, որ ստացել էր Արտակ Բուդաղյանը որովայնի մեջ ինչ-որ բորբոքիչ պրոցես է ընթանում և չեն կարողանում գտնել բույնը: Անընդհատ ցավեր և ջերմություն ունի:
            Քանի որ ժամը 6-ի պիտի լիներ հոսպիտալում, խնդրեց գոնե ժամը 8-ին գնալ: Ու քննիչը հայտարարեց, որ դեռ 4 հոգու հետ պիտի առերես հարցաքննենք: Մոտավորապես 5 ժամանոց գործողություններ դեռ կային: Արտակն ասեց, որ այսօր ի վիճակի չի լինի շարունակել, և ոչ թե առհասարակ է հրաժարվել առերես հարցաքննվելուց:
            Բացի այդ ժամը 8-ն էր, աշխատանքային օրն արդեն երկու ժամ էր, ինչ ավարտվել էր: Ես ստիպված, շատ վրդովված առարկություն գրեցի արձանագրության տակ, որովհետև սա ոչ այլ բան էր, քան իմ պաշտպանյալի նկատմամբ անմարդկային վերաբերմունք:
            Եվ իմ պաշտպանյալը հրաժարվեց կոնկրետ այդ օրը որևէ այլ գործողության մասնակցելուց և գնաց զինվորական հոսպիտալ: Այսօր ժամը 10 անց կես քննիչը զանգահարում է իմ պաշտպանյալին հարցնելով որտեղ է, պատասխանում է, որ դիրքերում հերթափոխն է իրականացնում: Քննիչն ինձ ասում է, էտ ինչ է , պաշտպանյալդ երեկ ձևացնում էր, թե հիվանդ ա, իսկ այսօր առավոտյան տաս անց կես զորամասում պոստեր ա փոխում:
            Պատասխանեցի որ այ դու դա երբեք չես հասկանա: Այ, դա քեզ համար միշտ տարօրինակ կլինի, որ կարող է այդ աստիճանի հիվանդ զինվորն իր զինվորական պարտքը կատարի, դրա համար ես քեզ դա բացատրել չեմ կարող: Եվ ասացի, որ ձեր վերադասներից ոմանց էլ դա բացատրել չեմ կարող, որովհետև եթե իրենք բանակում ծառայած լինեին, տեղյակ կլինեին, թե ինչ ա նշանակում անհրաժեշտություն: Եվ դու, ի տարբերություն Արտակ Բուդաղյանի, ոչ թե հայրենիքիդ ես ծառայում, այլ քո վերադասին:
            Դուք երեկ դեպքի վայրում մասնակցել եք նաև մեկ այլ փորձաքննության: Կարո՞ղ եք ներկայացնել դրա կարևորությունը:
            Գիտեք, նույնիսկ ինտերնետում տեղադրված աղավաղված տեսանյութում մի պահ երևում է , թե ինչպես արդեն անշարժ ընկած Ավետիք Բուդաղյանի կողքին մի հատ էլ գնդակ է կպնում գետնին և րիկոշետով թռչում վերև: Երևի չէին հասկացել որ այդ մասն էլ է պետք կեղծել ու չէին կեղծել, թողել էին հանրության համար նախատեսված տեսանյութում:
            Ուրեմն, պարզ երևում է, որ րիկոշետից հետո գնդակը վերև է թռչում և դա հիմքեր է տալիս մտածելու, որ հավանաբար կրակոցն էլ է եղել վերևից, որ գետնին դիպչելուց թռել է վերև: Սա ընդամնեը ենթադրությունների ոլորտից է, թեև բավականին հիմնավոր ենթադրությունների: Հիմա որպեսզի այս վարկածը ստուգվեր, պետք էր գտնել այն տեղը, որտեղ գնդակը դիպչել էր ասֆալտին, որպեսզի փորձագետներին առաջադրվեին հարցեր, թե ինչ անկյան տակլ է դիպել գնադկը, ինչ հեռավորությունից: Քնիչը մինչ այդ մի հետք էր գտել, փորձագետներն այդ հետքն ուսումնասիրել էին, տվել էին եզրակացություն, որ ոչ, սա գնդակային հետք չէ:
            Սակայն այդ փորձագետի եզրակացությունը շատ կասկածելի էր, որովհետև իրենք ուրիշ հետք էին ուսումնասիրել: Այդ իսկ պատճառով մենք միջնորդել էին կրկնակի փորձաքննություն նշանակել: Քննիչը մասամբ բավարարեց`նշանակելով լրացուցիչ փորձաքննություն: Եվ լրացուցիչ փորձաքննությունն էլ երեկ էր: Ընդ որում մենք միջնորդել էինք, որ ես էլ ներկա լինեմ, զուտ տեսնելու համար կան, արդյոք, այլ վնասվածքներ: Այսպիսով բացահայտեցինք երեք տարբեր հետքեր, որոնք որ նման էին գնդակայինի: եվ այդ հետքերը երեկ փորձագետները մեր ներկայությամբ հետազոտում էին:
            Շրջանառվում էին լուրեր, որ նախկին մարզպետի տանից ոչ բոլոր զենքերն էին առգրավված, որ կրակվել է մի զենքից, որն առգրավված չի եղել նախաքննական մարմնի կողմից, եթե համադրելու լինենք նաև այն, որ ըստ այդ լուրերի Սուրիկ Խաչատրյանն է կրակել, ինպե՞ս կմեկնաբանեիք, այս փորձաքննությունը կոնկրետ հարցերի պատասխան կտա՞:
            Այս փորձաքննության արդյունքները հնարավոր է լույս սփռեն նաև այդ հարցին: Կան ծանրակշիռ փաստեր, որոնք վկայում են, որ եղել է նաև 3-րդ կրակողը: Այդ վարկածը հաստատող էլի տվյալներ ստացանք փորձաքննության արդյունքում, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այդ փորձաքննությունը մեզ համար շատ կարևոր էր:
            Չե՞ք բացառում, որ կարող է , ի վերջո, Սուրիկ Խաչատրյանը ներգրավվի իբրև մեղադրյալ:
            Ես ոչ միայն չեմ բացառում, այլև գտնում եմ, որ Սուրիկ Խաչատրյանի համար ամենաներդաշնակ դատավարական կարգավիճակը այս գործով հենց մեղադրյալի կարգավիճակն է:
            Ձեր և Ձեր վստահորդների նկատմամբ զինդատախազի ճնշումներին ինչպե՞ս եք դիմակայում:
            Թող իրենք մոռանան, թե մենք երբևէ այս գործով կլինենք պաշտպանվողի կարգավիճակում: Ինչքան էլ իրենք փորձեն այդպես անել, իրենք պատրանքների մեջ են: Մենք այս գործով պահանջատեր ենք լինելու և այս կարգավիճակը`չնայած իրենց բոլոր ջանքերի, չի փոխվելու:
            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....rXeHZKC1.dpuf

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Հայաստանի ու Ադրբեջանի «տանկային բալանսի» խնդիրը
              Օգոստոս 26, 2013 by Ռազմ.Ինֆո


              Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համաձայն բրիտանական «Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի» (IISS) տվյալների՝ Ադրբեջանի բանակը հիմնական սպառազինություններով գերազանցում է հայկական բանակին մոտ երեք անգամ։ Արդյո՞ք իսկապես այդպես է։

              Հայտարարությունում որպես օրինակ նշած է տանկերի և մարտական ինքնաթիռների քանակը։ Ինքնաթիռների պարագայում ամեն ինչ պարզ է. Ադրբեջանը դեռ ԽՍՀՄ-ից ժառանգություն էր ստացել զգալի թվով ինքնաթիռներ, մինչդեռ Հայաստանը ստիպված էր օդուժը, այդ թվում` ցամաքային ենթակառուցվածքը, ստեղծել գրեթե զրոյից։

              Ճիշտ է՝ ադրբեջանական այդ ժառանգության զգալի մասը մեր տարածաշրջանում գործնականում անօգուտ ՄիԳ-25 ինքնաթիռներ էին, սակայն Հայաստանը նույնիսկ դա չուներ։

              Ինչ վերաբերում է տանկերին, ապա Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տվյալները վերցրել են IISS-ի ամենամյա «Military Balance» զեկույցից (ինչն, իր հերթին արդեն զավեշտ է. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում պիտի առանց IISS-ի էլ իմանան սեփական տանկերի քանակը)։ Զեկույցի՝ ՀՀ վերաբերյալ հատվածում նշած են մեր երկրի ներկայացրած պաշտոնական տեղեկությունները, որոնք 90-ական թվականներից ի վեր գրեթե չեն փոխվել։ Մասնավորապես տանկերի քանակը նշված է 110 մեքենա, ներառյալ` 102 միավոր Տ-72, 3 միավոր Տ-54 և 5 միավոր Տ-55։

              Նույն զեկույցի համաձայն` Ադրբեջանն ունի 339 տանկ, այդ թվում` 244 միավոր Տ-72 և 95 միավոր Տ-55։

              Այսպիսով, տանկերի եռակի գերազանցության մասին ադրբեջանական հայտարարությունը հիմնված է բրիտանական կազմակերպության զեկույցում հիշատակվող 110 հայկական և 339 ադրբեջանական տանկերի համեմատության վրա, ընդ որում՝ «մոռանալով» նշել Արցախի պաշտպանության բանակում առկա զրահատեխնիկան։

              Իսկ ո՞րն է իրական պատկերը։

              Ադրբեջանի սպառազինության քանակն իրականությանը մոտ գնահատելու համար պիտի փորձենք հետևել դրան առնվազն 1994–95 թվականներից, այսինքն` պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Հետպատերազմյան տարիների վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական որոշ տվյալներ կարելի է գտնել հենց ադրբեջանական աղբյուրներում և, մասնավորապես, Եվգենի Ալիևի՝ «Սովորական սպառազինության նկատմամբ միջազգային հսկողություն և չվերահսկվող զենք» հոդվածում։

              Այսպես, համաձայն այդ տվյալների, պատերազմից հետո, 1995 թվականի դրությամբ Ադրբեջանն ունեցել է 155 միավոր Տ-72 և 130 միավոր Տ-55 տանկ։ Պատերազմին հաջորդող տարիներին Ադրբեջանը տարբեր պատճառաբանություններով հայտարարել է 68 տանկի՝ (36 միավոր Տ-72 և 32 միավոր Տ-55) սպառազինությունից հանելու մասին, որոնցից մեզ հարաբերականորեն արժանահավատ են թվում 43 տանկի (18 Տ-72 և 25 Տ-55) մասին տեղեկությունները, քանի որ դրանք սպառազինությունից հանվել են պատերազմում ստացված վնասվածքներից վերականգնելու անհնարության պատճառաբանությամբ (այդ տանկերը ներառված չեն եղել Ադրբեջանի` նախկինում հայտարարված մարտական կորուստների ցուցակում)։

              Այսպիսով, պատերազմից հետո Ադրբեջանի ունեցած տանկերի քանակը կարող է գնահատվել 217-242 տանկ, այդ թվում` 119-137 Տ-72 և 98-105 Տ-55։ Դրան գումարած` համաձայն սպառազինությունների ՄԱԿ-ի ռեեստրի տվյաների, վերջին տասնամյակում Ադրբեջանը ձեռք է բերել 168 միավոր Տ-72 (հիմնականում Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից)։ Այս ամենին պետք է ավելացնել նաև 94 միավոր Տ-90Ս, որոնց մատակարարումը նոր է միայն սկսվել և ակնկալվում է, որ կավարտվի 2015 թվականին, սակայն այստեղ և ստորև մենք պարզության համար կհամարենք, որ բոլոր տանկերն Ադրբեջանն արդեն ստացել է։

              Փաստորեն, հենվելով ադրբեջանական աղբյուրների ինչպես նաև Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների ՄԱԿ-ի ռեեստրին տրամադրած տեղեկությունների վրա՝ Ադրբեջանում առկա տանկերի համար ստանում ենք հետևյալ գնահատականը. 287–305 միավոր Տ-72, 98–105 միավոր Տ-55, 94 միավոր Տ-90, ընդհանուրը` 479–504 տանկ։ Ինչպես տեսնում ենք, Տ-72 տանկերի քանակի մեր գնահատականը զգալիորեն տարբերվում է IISS-ի գնատականից (339 տանկ)։ Մեր գնահատականներին բավականին մոտ է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի ԵՍԶՈւ պարտականությունների կատարման մասին զեկույցում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ 2012 թվականին Ադրբեջանը գերազանցել է տանկերի թույլատրելի քանակը (220 տանկ) շուրջ 160 միավորով, այսինքն` խոսքը մոտ 380 տանկի մասին է։ Եթե այս թվին ավելացնեք 94 միավոր Տ-90-ը, որոնք ակնհայտորեն ներառված չեն, ապա ստանում ենք մոտ 480 տանկ։

              Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա ինչպես վերը նշեցինք, «Military Balance» զեկույցում ներառված են մեր երկրի պաշտոնական տվյալները 110 տանկի մասին, սակայն այդ տվյալներն էլ են որոշակի հարցեր առաջացնում։ Այսպես օրինակ` 2012 թվականի հունիսի 4–7-ը դանիական տեսչական խումբն այցելելով Եղվարդ՝ այնտեղ հայտնաբերել է զգալի քանակով ծանր զրահատեխնիկա, այդ թվում` մոտ 60 միավոր տանկ, ավելի քան 50 միավոր հետևակի մարտական մեքենա և մոտ 120 զրահափոխադրիչ։ Ի լրումն այս փաստի, պետդեպարտամենտի զեկույցում նշվում է նաև 2011թ. զորահանդեսի ժամանակ ցուցադրված, բայց նախկինում չհաշվառված ԲՏՌ-80 զրահափոխադրիչները։

              Չհաշվառված այս զրահատեխնիկայի առկայությունը, Եղվարդում հայկական կողմը բացատրել է՝ ներկայացնելով դրանք որպես ռուսական 102-րդ ռազմաբազային պատկանող տեխնիկա, որոնք Եղվարդ են բերվել, որպեսզի հայ մասնագետները ստուգեն տեխնիկական վիճակը և որոշեն՝ արդյոք դրանք ենթակա են նորոգման, թե պիտի հանվեն սպառազինությունից։ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում, սակայն, նշվում է, որ թեև որոշ մեքենաներ կրել են ռուսական տարբերանշաններ, բայց դանիացի տեսուչներին այդպես էլ չի հաջողվել վերջնականապես պարզել, թե ում է իրականում պատկանում այդ ամբողջ տեխնիկան։

              Եթե հաշվի առնենք, որ բաց աղբյուրների տվյալներով՝ 102-րդ ռազմաբազայում հաստիքով նախատեսված է 41, իսկ փաստացի առկա է 74 տանկ, ապա քիչ հավանական է թվում, որ 74 տանկից 60-ը տեխնիկական զննման նպատակով միաժամանակ տեղափոխված լինեն Եղվարդ։

              Ինչ վերաբերում է Արցախի պաշտպանության բանակին, ապա այստեղ քանակական գնահատականներ տալը շատ ավելի բարդ է պաշտոնական տվյաների իսպառ բացակայության պատճառով։ Սակայն ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան մասնագիտական և վերլուծական շրջանակներում ընդունված են համարվում դեռևս 1997 թվականին Ադրբեջանի հրապարակած տվյալները, համաձայն որոնց Արցախում կա 316 միավոր տանկ, որոնք գրեթե բոլորը Տ-72 են։ 1997-ից հետո Պաշտպանության բանակի ձեռքբերումների մասին քանակական կոնկրետ տվյալներ առհասարակ չկան, և մենք կարող ենք միայն դատողություններ անել` ելնելով անուղղակի փաստերից։ Այդպիսի փաստերից մեկն էր Արցախում նոր տանկային բրիգադի ձևավորումը, ինչի մասին Ռազմինֆոն տեղեկացրել էր, իսկ դա ենթադրում է մոտ 120 միավոր նոր տանկ։

              Այսպիսով, եթե հանրագումարի բերենք, ապա բավականաչափ մեծ վստահությամբ Արցախում առկա տանկերի քանակը կարող ենք գնահատել մոտ 430-440, իսկ Հայաստանի Հանրապետությունում` 110 միավոր տանկ։ Բացի այդ կարելի է ենթադրել նաև, որ Եղվարդում գտնվող վերոհիշյալ 60 տանկերը և մնացած զրահատեխնիկան նույնպես պատկանում են հայկական բանակին։

              Ընդ որում, նշենք, որ Տ-54/Տ-55-երի քանակը հայկական բանակում, ըստ ամենայնի, չնչին է։ Այդ տիպի տանկերի ձեռքբերման հիմնական աղբյուրը Ադրբեջանից խլված ռազմավարն էր, սակայն Ադրբեջանի մարտական կորուստները պատերազմում կազմել են 26 միավոր Տ-54/Տ-55, որոնցից, բնականաբար, միայն մի մասն է եղել ռազմավար։ Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունում կա Տ-54/Տ-55 տիպի 8 տանկ, իսկ ընդհանրապես հայկական զինուժում դրանց քանակը հազիվ թե գերազանցի 10-15 միավորը։ Մնացած բոլոր տանկերը Տ-72 տիպի են։

              Արդյունքում ունենում ենք հայկական և ադրբեջանական բանակների ունեցած տանկերի հետևյալ քանակական գնահատականները (առանց դանիական տեսչական խմբի կողմից Եղվարդում հայտնաբերված 60 տանկի).

              ՀՀ զինված ուժեր Արցախի Պաշտպանության բանակ Միացյալ հայկական բանակ Ադրբեջանի ազգային բանակ
              Տ-54/Տ-55 8 մի քանի միավոր ոչ ավել քան 10-15 98-105
              Տ-72 102 ~430-440 ~530-540 287-305
              Տ-90 0 0 0 94
              Ընդհանուր 110 ~430-440 ~540-550 479-504
              Հասկանալի է, որ բաց և արժանահավատ տվյալների սակավության պատճառով բավականին դժվար է ճշտգրիտ գնահատականներ տալ։ Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք հնարավորինս զգույշ լինել, ինչպես օրինակ`«եղվարդյան» 60 տանկի դեպքում, որոնց պատկանելության և ճակատագրի վերաբերյալ այս պահին ոչինչ հնարավոր չէ վստահաբար պնդել և այդ։ Բացի այդ, թեև Արցախում եղած տանկերի քանակի վերաբերյալ ադրբեջանցիների 316 միավոր գնահատականն առանձնապես չի վիճարկվում, սակայն այդ գնահատականն էլ կարող է պարունակել ինչպես սխալներ, այնպես էլ միտումնավոր ուռճացումներ։

              Ամեն դեպքում, ակնհայտ է, որ որևէ եռակի գերազանցության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ավելին, ակնհայտ է նաև, որ ադրբեջանական բանակը վաղ թե ուշ ստիպված է լինելու ի սպառ հրաժարվել (եթե դեռ չի հրաժարվել) Տ-54/Տ-55 տիպի տանկերից և հետևաբար ստիպված է լինելու նոր գնումներ կատարել։

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Azerbaijan Looking For Weapons In South Korea?
                August 27, 2013 -,
                by Joshua Kucera

                Azerbaijan Looking For Weapons In South Korea?


                Azerbaijan has reportedly expressed an interest in buying $3 billion worth of weaponry from South Korea, including several items for its nascent navy. That's according to a Korean newspaper report citing South Korean lawmakers and passed on by Azerbaijan news agency APA. Azerbaijan's shopping list reportedly includes two submarine boats, naval destroyers, transport ships, T-50 training planes, attack helicopters, K-9 self-propelled artillery vehicle, drones, and fire control systems. The Azerbaijanis reportedly made clear their intentions during a visit of South Korean parliamentarians to Baku in May.

                But the Korean story points out two reservations that Seoul has about such a sale: the danger of angering Russia and the fear of destabilizing the South Caucasus. One of the lawmakers, Kim Kwan-Jin, said "We still have to decide for ourselves, is it worth it to deliver arms to a country which has a territorial dispute with another government," he said, referring to the conflict between Azerbaijan and Armenia over the territory of Nagorno Karabakh. But he added: "Azerbaijan expressed a very strong interest and desire to buy our weapons." (Note: though the news stories out there identify Kim as a member of parliament, South Korea's defense minister has the same name and it's not clear if it's the same person.) And the South Korean ministry of foreign affairs is reportedly "generally against" the sale, recommending that the defense ministry "show special caution and restraint."

                It wouldn't be South Korea's first military business deal on the Caspian: Seoul has donated some secondhand patrol boats to Kazakhstan, and has been in talks with Kazakhstan's navy regarding the sale of corvettes and to build a new shipyard on Kazakhstan's Caspian coast.

                It sounds like there are enough reservations in Seoul that this deal won't go through, at least at the volume that Baku apparently wants. But it's some interesting insight into Azerbaijan's wish list, especially for its Caspian navy.

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  http://panorama.am/am/society/2013/06/28/aviation/«Էրեբունի» օդանավակայանում այսօր առավոտյան իրարանցում էր. օդ էին բարձրանալու ԶՈւ ավիացիայի, Հակաօդային պաշտ...


                  AIR SHOW

                  Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի ունեցան ՀՀ Զինված ուժերի ավիացիայի, ՀՕՊ զորքերի և ՌԷՊ ստորաբաժանումների զինատեսակների ցուցադրություն և ցուցադրական թռի...
                  Last edited by Vrej1915; 08-29-2013, 12:30 AM.

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    U.S. Military Scotches Plans For Logistics Centers In Almaty, Baku, Bishkek
                    August 30, 2013 , by Joshua Kucera


                    The U.S. military has abandoned plans to set up facilities in Almaty, Baku and/or Bishkek to help get rid of excess equipment from its operations in Afghanistan, saying they were unfeasible. The Defense Logistics Agency, the military organization that handles shipments of cargo to and from Afghanistan, announced a series of tenders (for Almaty, Baku, and
                    Bishkek in March 2013 and then cancelled them in April.

                    The so-called "retrograde" from Afghanistan is big business, estimated to cost the U.S. up to $6 billion. And along the way, the U.S. will be giving away a lot of the equipment it has, both military hardware and all of the other civilian equipment (e.g. office furniture, air conditioners) that the U.S. has brought to Afghanistan. So far the U.S., however, has not given too many details about how all this will work, what goods are on offer and who will get them. And DLA officials who have spoken to The Bug Pit have said that they are only in the early stages of working this all out, although the pullout is scheduled to start next year.

                    The DLA solicitations all contained similar descriptions of the work to be done, essentially to set up warehouses/logistics hubs for getting rid of equipment from Afghanistan:

                    DLA Disposition Services (DS) is responsible for the disposition of excess U.S military property by offering the property for reutilization to military activities, mutilating sensitive property and sales for property not reutilized. Disposition Services is projecting a significant quantity of 20 and 40 foot Sea Vans of Contractor managed/Government owned (CMGO) property in Afghanistan. DS will be offering this property for reutilization. If reutilization fails, DS will offer the property for sales. The objective of this PWS is to obtain the services of a Contractor to store and manage containers of property destined for sales.

                    There were some small differences between the plans for the various sites. In Baku and Bishkek, for example, the U.S. only needed a place to manage 1,000 shipping containers, while in Almaty it was looking to handle 4,000. They anticipated 250 containers arriving every month (though the tender for Almaty said there would be up to 500 containers the first two months and then 250 a month after that). The U.S. government footprint would be small: the solicitations all required enough office space for three government personnel (whether they were to be civilian or military was unspecified).

                    I asked DLA about the cancellation and this was their response:

                    The retrograde of personnel and equipment from Afghanistan is a challenging and complex issue involving multiple agencies. At the time the solicitations were posted, DLA was exploring the feasibility of several locations for potential short-term disposition sites. Upon reviewing the requirements for distribution sites outside of Afghanistan, the Department of Defense concluded that additional sites were unnecessary and requested the solicitations be removed.

                    That leaves a lot of questions unanswered, but DLA declined to provide someone to talk in more detail.

                    Three well-connected sources (two American and one Azerbaijani) told The Bug Pit there was particular drama in the case of Baku. The Azerbaijan government was apparently lukewarm to the idea, worried about too visible a presence of the U.S. military on its soil and the provocation that may be for Russia and/or Iran. “It's one thing to have private carriers arriving and departing at the airport or port terminal to move goods. It's another thing to set up a commercial auction and depot that may require staffing by U.S. personnel or contractors - civilian or military,” one source said.

                    But, these sources said, the proposal ultimately was shot down because the U.S. ambassador to Azerbaijan, Richard Morningstar, was worried that establishing a large business presence there “would enrich the oligarchs” of Azerbaijan, according to another American source. The Azerbaijani source confirmed that interpretation, complaining that “it was oligarchs who built the Silk Road,” a reference to the notion that the military transit lines to and from Afghanistan through the ex-USSR can be the foundation for a modern “New Silk Road” of civilian trade and transit.

                    A spokesperson at the U.S. embassy in Baku, however, said that account was "inaccurate" but said they had nothing to add to the DLA statement. Still, all this is just a small window into the various political complications that the U.S. is facing as it tries to set up the retrograde routes through the Caucasus and Central Asia.

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Ադրբեջանը հաղորդում է սակրանային սարքավորում ձեռք բերելու մասին
                      Սեպտեմբեր 3, 2013 by Անի Մարգարյան


                      Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանը Alen Vanguard կանադական ընկերությունից ձեռք է բերել պայթուցիկ սարքերի վնասազերծման սարքավորումներ։

                      «Alen Vanguard»

                      Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Alen Vanguard ընկերության ներկայացուցչի խոսքերին։

                      Ըստ աղբյուրի՝ Alen Vanguard ընկերությունն Ադրբեջանին վաճառել է դժվարամատչելի վայրերում տեղադրված ռումբերի վնասազերծման, դռների բացման համար հատուկ սարքավորումներ ու դիպուկահարների պաշտպանիչ հանդերձավորումներ։

                      Նշենք, որ՝ Alen Vanguard-ը մասնագիտացած է ականների հայտնաբերման, պայթուցիկ վնասազերծման սարքավորումների և պաշտպանիչ հանդերձավորումների արտադրանքի բնագավառում։ Նրա մշտական գնորդների շարքում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և այլ երկրների իրավապաշտպան մարմինները։

                      Այնուհանդերձ, բարդ է ասել՝ որքանով է ստույգ այս տեղեկությունը, քանի որ բացի ադրբեջանական լրատվամիջոցներից, որևէ այլ աղբյուր ներկա դրությամբ չկա։ Ընկերության պաշտոնական կայքում դեռևս բացակայում են Ադրբեջանին պայթուցիկ սարքերի վնասազերծման սարքավորումների տրամադրման մասին տեղեկություններ։

                      Comment

                      Working...
                      X