Re: Military Forces of the Republic of Armenia
«ՉՔՆԵ՛Ք, ՏՂԱՆԵ՛Ր, ՉՔՆԵ՛Ք...»
ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ, Մարտակերտ, «Եղնիկներ» զորամաս
ԼՂՀ արեւելյան սահմանների պաշտպաններին
ՀՀ ՊՆ եւ գիտական ու ուսումնական հաստատությունների համատեղ ծրագրի շրջանակում արդեն երեք տարի մասնագետները ՀՀ եւ ԼՂՀ զորամասերում դասախոսություններ են կարդում «Պատմություն եւ մշակույթ» թեմայով: Այս տարվա շրջայցը ԼՂՀ արեւելյան սահմանն էր: «Եղնիկներ» զորամասում սահմանապահների հետ հանդիպել է «Վէմ» ռադիոկայանի լրագրող-մեկնաբան Հասմիկ Գուլակյանը, որի ուշագրավ խոսքից լայն մեջբերումներՙ ստորեւ:
Հողն իմ ոտքերի տակ ավելի ամուր եմ զգում հայոց Արցախում, որովհետեւ մեր հայրենիքի այս հատվածում պետականության տարրերը երբեք չենք կորցրել: Իսկ 1991-ին ստեղծված հայկական երկրորդ պետությունն այսօր պաշտպանում եք դուք, սիրելի զինվորնե՛ր:
Ամեն անգամ, երբ առիթ է լինում խոսելու մեր անկախության մասին, անմիջապես ընդգծում եմ նրա երկու խոշորագույն` մարտավարական եւ ռազմավարական նվաճումները. նախ` երկիրը մաքրվեց թուրքական տարրից, երկրորդ` ստեղծեցինք ազգային բանակ: Եվ քանի որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն, ըստ էության, ինձ համար նույն պետությունն են, ես խոսելու եմ միայն «մենք»-ի մասին:
Դուք լավ գիտեք, որ հայոց նորանկախ երկրի բանակը կազմավորվել է մեզ համար ծանր եւ օրհասական իրավիճակում, անցել թեեւ կարճ ու դժվարագույն, սակայն իրականում նախանձելի ուղի: Տիգրան Մեծից հետո` մինչեւ 1921 թվականը, մենք Հայկական լեռնաշխարհը կորցրել ենք մաս-մաս: Եվ, ահա, Հայոց արքայից արքայի ժամանակներից ավելի քան 2 000 տարի անց` xx դարի վերջին, առաջին անգամ կարողացանք փոքր-ինչ ընդլայնել մեր երկրի սահմանները` ազատագրելով թեեւ փոքր, բայց մեզ համար անչափ կարեւոր տարածք` հարավից հուսալիորեն ամրացնելով Արցախի թիկունքը: Փառք ու պատիվ հայ զինվորներին: Խունկ ու աղոթք Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
Մեր բռնագրավված հայրենիքի շատ ավելի մե՛ծ տարածքներ կազատագրեինք գերությունից, եթե 1994-ին ռազմական գործողությունները չդադարեցվեին հայ զինվորի համար ոգեղեն թռիչքի պահին: Այդ շրջանում օրակարգում առաջնահերթը Հյուսիսային Արցախի ազատագրումն էր: Սակայն փոխվեց իրադարձությունների ընթացքը, եւ մեր երիտասարդ ու հաղթանակած բանակն անցավ իր կազմավորման մեկ այլ փուլի, որն իր դժվարություններով չէր զիջում պատերազմականին: Սա բոլորս ենք տեսել: Գիտենք նաեւ, որ այսօր էլ մեր բանակը, ինչպես եւ մեր երկիրը, կայացման փուլում է, ունի բազում հիմնախնդիրեր:
Ես չեմ եկել լուծման կարոտ այդ հարցերի մասին ձեզ հիշեցնելու. դուք այդ ամենն ինձանից շատ ավելի լավ գիտեք, գուցե նաեւ լուծման ուղիները: Այսօր, սիրելի զինվորնե՛ր, ուզում եմ մեկ անգամ եւս ձեզ հիշեցնել մեր անցյալի փառքի պատմությունը` մի մեծագույն, ավելի ճիշտ` երանելի ցանկությամբ. ամե՛ն ինչ անենք, որ կարողանանք հպարտանալ մեր արածով, ստեղծածով, ամե՛ն ինչ անենք, որ մեր բոլոր լավ գործերի մասին խոսենք միայն ներկա ժամանակով, այսինքն` ամե՛ն օր լավ գործ անենք, որպեսզի ունենանք դրա իրավունքը:
Իմ կարծիքով` ի՛նչ պետք է իմանա եւ ի՛նչ պետք է անի հայոց բանակի զինվորը:
Այսօր հայ զինվորը գաղափարական իմաստով իր թիկունքում ունի հայկական բանակի բազմահազարամյա օրինակելի պատմություն, որի շարունակական գոյությունը, ցավոք, երբեմն, նույնիսկ տեւական ժամանակաշրջան, ընդհատվել է, երբ կորցրել ենք մեր պետականությունը: Հայկական բանակի փառահեղ անցյալի մասին վկայում են թե՛ մեր եւ թե՛ օտար հնագույն սկզբնաղբյուրները: Հայ զինվորը պետք է հպարտ լինի սրա համար եւ մեր բանակի տարիքը չափի ո՛չ թե երկու տասնամյակով, ինչպես ընդունված է այսօր պաշտոնական փաստաթղթերում (այդպես է հուշում նաեւ մեր բանակի անվանումը` Հայկական բանակ), այլ հազարամյակներով, ինչպես սովորեցնում է մեր պատմությունը: Ուզում եմ որ հատկապես զինվորնե՛րդ սա լավ հասկանաք: Իսկ ՀՀ բանակի տարիքը, այո, համաձայն եմ, երկու տասնամյակից փոքր-ինչ ավելի է:
Հայ զինվորն իր թիկունքում ունի նաեւ ազգային-ազատագրական պայքարի պատմության հարուստ եւ անկրկնելի փորձ, որը լավ էին յուրացրել Արցախյան ազատամարտի մեր նվիրյալները: Այդ դպրոցի դուռը ձեր առաջ միշտ բաց է...
Ինչ-որ չափով ծանոթ եմ հայոց մարտարվեստի պատմությանը, նրա առանձին դրվագների: Կուզենայի, որ այն այսօ՛ր էլ նույնքան բարձր մակարդակ ունենար, որպիսին արձանագրել է պատմությունը: Դա մի ողջ մշակույթ է, որը ներառում է ոչ միայն սոսկ մարտական գործողությունները, այլեւ զինվորական փոխհարաբերությունները: Խոսքս անցյալի մեր ասպետ ու ասկետ զինվորների, նրանց վարքականոնի, բանակում նրանց ձեւավորած բարոյահոգեբանական մթնոլորտի մասին է: Իսկ այսօր ես ամաչում եմ, երբ լսում եմ մեր բանակում տեղի ունեցող անբարո արարքների, էլ չեմ ասում հանցավոր գործարքների ու ամենաահավորի` սպանությունների մասին... 1988-ի աստեղային օրերին կամ Արցախյան պատերազմի տարիներին ոչ մի խելագար չէր պատկերացնի, որ հայ զինվորը երբեւէ զենքը կուղղի իր զինակցի, այսինքն` եղբոր դեմ: Սա դավադրություն է պետականության դեմ, սա ազգայի՛ն դավաճանություն է... Անվանեք` ինչպես ուզում եք... Աստված մարդուն տվել է խոսելու ունակություն եւ բանականություն, որպեսզի առաջացած բոլոր հարցերը լուծի քաղաքակի՛րթ ձեւով...
Ասում են` բանակը մեր կյանքի հայելին է: Բայց ինչո՛ւ միայն բանակը: Մի՞թե մեր կյանքի արտացոլանքը չենք տեսնում դպրոցում, բուհական կառույցներում եւ այլուր: Սակայն հատկապես կարեւորում եմ դպրոցն ու բանակը, որովհետեւ մարդը` որպես անհատականություն, կայանում է այս երկու բացառիկ կարեւոր հաստատություններում` ավելացրած ընտանիքը: Այսինքն` արական սեռի չափահաս ներկայացուցիչը, որ զորակոչվում է բանակ, ներկայացնում է հասարակության պատկերն ընդհանրապես եւ իր ընտանիքի ու դպրոցի պատկերը` մասնավորապես: Այսինքն` ընտանիքն ու դպրոցն են դաստիարակում ապագա զինվորին: Իսկ տղամարդու կերպարը լիովին ձեւավորվում, կոփվում, ամբողջանում է բանակում: Այստեղ արդեն զինվորը նաեւ հասարակության բարոյակա՛ն նկարագրի համար է պատասխանատու դառնում` լինելով նրա մի մասնիկը կամ, ինչպես ասում են, հայելային արտացոլումը:
Այս առումով առանձնացնում եմ մի քանի գործոններ, որոնցից կնշեմ երկու ամենակարեւորը. առաջին` բանակում դուք ձեւավորում եք տղամարդկանց հասարակություն, որի յուրաքանչյուր անդամը վաղը դառնալու է ամուսին եւ հայր, որեւէ հաստատության ղեկավար կամ իր գործի պատասխանատու անձ, գուցե նաեւ պետության ղեկավար: Այսինքն` հասարակության դեմքը տղամարդն է կերտում, իսկ կանայք ստեղծում կամ ձեւավորում են բարքերը:
Մյուս կարեւոր գործոնը, որ առանձնացրել եմ, հետեւյալն է. անկախ զինվորական կոչումներից` բոլորդ զինվորներ եք, այսինքն` գործընկերներ, բառիս ամենատարողունակ իմաստով` ըն-կեր-ներ: Նշանակում է` բանակում բոլոր տեսակի հարաբերությունները պետք է խարսխվեն ընկերականի հիմքի վրա: Ես այն կարծիքին եմ, որ առհասարակ, եթե ուզում ես ինչ-որ գործում հաջողել, առաջին հերթին պետք է հաստատես ընկերական հարաբերություններ: Ընկերական հարաբերությունները կարեւորում եմ ամենուր` տանը` ընտանիքներում` ամուսինների, ընտանիքի մյուս անդամների միջեւ... Ընկերական հարաբերություններ պետք է լինեն նաեւ ուսուցչի եւ աշակերտի, դասախոսի եւ ուսանողի, հրամանատարի եւ զինվորի, ըստ իս` պետության ղեկավարի ու ժողովրդի միջեւ` պաշտպանելով, իհարկե, պարկեշտության ու պատշաճության սահմանները:
Եթե գիտակցեք այս երկու գործոնի, այսինքն` տղամարդկանց առողջ հասարակության ու ընկերական հարաբերությունների կարեւորությունը եւ անձնական պատասխանատվություն կրեք դրանց համար, ձեր առաջ կնահանջեն բոլոր տեսակի դժվարությունները, ավելին, անհաղթահարելի թվացող գործերը կդառնան խաղ ու պար, իսկ իրականացնելը` պատվաբեր` սկսած հայրենիքի պաշտպանությունից, որը յուրաքանչյուր տղամարդու առաջնահերթ եւ սրբազան պարտքն է: Հայրենիքի պաշտպանություն` նշանակում է ամե՛ն ինչի պաշտպանություն: Պաշտպանված երկում ապահով ու անվտանգ են քո բոլոր հարազատները, մտերիմները, հայրենակիցները, սրբությունները, հոգեւոր ու նյութական մշակույթի բոլո՛ր-բոլոր արժեքները: Այս ամենի գիտակցության դեպքում միայն դուք` որպես ազգային անվտանգության երաշխավորներ, գերազանց կկատարեք ձեր գերագույն գործառույթը:
Սիրելի զինվորնե՛ր, բանակում ձեզ ամենապատասխանատու գործն է բաժին ընկել` պաշտպանել մեր երկրի սահմանները, որի համար ողջ կյանքում հպարտ եք լինելու, վստահեցնում եմ... Ես երանի եմ տալիս այն օրվան, երբ հայ զինվորը կպաշտպանի ոչ թե մեր հայրենիքի այս փոքր կտորի, այլ ողջ Հայաստան աշխարհի` Հայկական բարձրավանդակի ամբողջակա՛ն սահմանները: Երանի բախտ վիճակվի ինձ ապրել այդ պահը, հայ խիզախ զինվորին տեսնել ու հանդիպել Հայկական լեռնաշխարհը եզերող սահմանները հսկելիս... Իսկ դրա համար կա միայն մե՛կ ճանապարհ. հարկավոր է շատանալ եւ հզորանալ... Վանե՛ք ձեր ուղեղներից հոռի եւ պարտվողական մտքերն ու մտայնությունները, ոչնչացրե՛ք ճամպրուկային եւ այլ երկրներում երբեւէ բախտ որոնելու հանցավոր տրամադրությունները. մեր երկիրը մե՛նք պետք է հզորացնենք, դա միայն մե՛ր պարտքն է, ո՛չ ուրիշի: Օտար երկրում, անգամ գերազանց կենսապայմանների ու բարձր աշխատավարձերի պայմաններում, հիշե՛ք մեկընդմիշտ, ձեր ստեղծած ամեն ինչը օտարի համար է... Օրինակները դաժան են ու բազմաթիվ` Թիֆլիս, Բաքու, Կոստանդնուպոլիս...
Հիշեք` հողը նրանն է, ով այնտեղ ապրում ու արարում է: Այսօր դուք եք հնարավորություն ստեղծում մեզ համար, որ մենք հանգիստ ապրենք ու աշխատենք մեր երկրում: Իսկ հայրենի ինչքա՜ն տարածքներ են տոչորվում հարազատ մշակի կարոտից, սեփական զինվորի պահապան աչքից:
Ես սիրում եմ մեր բանակը, թեեւ սա ամենեւին էլ իմ երազած բանակը չէ: Ես երազում եմ գրագե՛տ բանակ, ազգայի՛ն բանակ, արժանապատի՛վ բանակ, արիակա՛ն բանակ, այնպիսի՛ բանակ, որպիսին փափագում էր «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպության անզուգական հերոս-հրամանատարը` Լեոնիդ Ազգալդյանը (թող ինձ ներեն մյուս բոլո՜ր-բոլոր արժանավորները): Լեոնիդին անձնապես ծանոթ չեմ եղել, բայց գաղափարական առումով հարազատացել եմ նրան այնպես, որ ծանր պահերին առաջին հերթին դիմում եմ նրա՛ խորհրդին` չհաշտվելով նրա ֆիզիկական բացակայության մտքի հետ...
Սիրելի զինվորնե՛ր, դո՛ւք պետք է կերտեք մեր երազանքի բանակը` ներսից` ստեղծելով օրինակելի բարքեր, հայ զինվորականությանը վայել այնպիսի կարգ ու կանոն, որպիսին սահմանել էին նաեւ Մամիկոնյան սպարապետները: Համոզված եմ` դուք չեք զիջում նրանց ո՛չ ձեր հայրենասիրությամբ, ո՛չ էլ հայրենանվիրությամբ... Թող որ ավագ` բարձրաստիճան զինվորականներն էլ իրենք իրենց հաշիվ տան այս առումով, որովհետեւ կշեռքի նժարին մեր արժանապատվության, մեր լինելիության, մեր հայրենիքի ու նրա արժանապատիվ ապագայի հարցն է: Հայրենիքը հավիտենական արժեք է, ասել է մեր ամենաինտելեկտուալ սպարապետը` Գարեգին Նժդեհը: Համաձայնելով նրան` ուզում եմ ավելացնել, որ ազգը նո՛ւյնպես հավիտենական եւ անանց արժեք է, իսկ պետությունը` բացարձակ արժեք: Մենք բավական պատասխանատու կացության մեջ ենք հայտնվել` մեր երթի շարունակականության պահպանման ճանապարհին: Ճիշտ է, այն չի ընդհատվել ազգի գոյաբանության եւ հայոց մշակույթի առումով, մի բան, որ, ցավոք, չես ասի պետականության մասին, եւ այսօր մենք պարտավոր ենք ապահովելու այս եռամիասնության շարունակականությունը մեր գոյընթացի հետագա հոլովույթում այնպես, որ ոչ միայն ներկա լինենք պատմության թատերաբեմում, այլեւ կարողանանք հետ բերել մեր կորցրածը, որը հիշելիս ամաչում ես ինքդ քեզանից:
Սիրելի զինվորնե՛ր, հայոց հայրենիքը շենացնելու մեր պարտքը կատարենք սիրով ու նվիրումով, որպեսզի հետագա սերունդները հպարտությամբ հիշեն մեզ` այս դժվար ժամանակներում ապրած հայերիս, որ ազգովին երկրապահ ենք ու զինվոր, որ անկախ պետականություն ենք կերտում` իրականացնելով մեր նախնիների դարավոր երազանքը: Ուզում եմ այսօր այնպե՛ս ամրացնենք մեր պետականության հիմքերը, որ հաջորդ սերունդները վստահաբար, հուսալի հիմքերի վրա կառուցեն նրա հետագա հարկերը:
Շնորհակալություն բոլորիդ, որ ապահովում եք մեր երկրի անդորրն ու խաղաղությունը` բավական նենգ հարեւանների օղակում... Մաղթում եմ ձեզ առողջություն, տոկունություն, ուժ ու կորով... Եվ ավարտելով խոսքս, ձեզ` որպես սահմանապահների, որպես սթափության կոչ, ուզում եմ հիշեցնել արցախցի իմ լավ բարեկամ, բանաստեղծ Յուրի Սահակյանի տողերը, որը մեկ այլ արցախցի` հանգուցյալ Գուրգեն Գաբրիելյանը, վաղուց վերածել է երգի.
«Չքնե՛ք, տղանե՛ր, չքնե՛ք,
Ով քնի, հազիվ թե արթնանա»:

Comment