Re: Military Forces of the Republic of Armenia
Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
3 / 04 / 2015
Ադրբեջանական հերթական դիվերսիան է կանխվել. հակառակորդը կորուստներ ունի
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:
Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջադեպի մանրամասները ճշտվում են: ՊԲ-ի կողմից կորուստներ չկան:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Azerbaijan to expand its offensive weapons
April 2 2015
Politician Tigran Abrahamyan arrived at this conclusion after the latest border incidents - Border incidents are continued since August of last year and this year more intensively.
Do you also think that the only reason for it is the centennial of the Genocide? Aren’t there any political interests of great powers, which resulted in the creation of this situation? Especially since the president of Azerbaijan calls the international agreements a “scrap of paper”.
– I do not connect the border incidents with Genocide centennial. Surely, in terms of combat duty, April is expected to be a difficult month, truly, there are rapid activation risks by the opponent. Azerbaijan’s military-political elite solves tactical problems with the help of border incidents, which occur at different times in different forms. And the statement by the President of Azerbaijan regarding qualifying the international agreements as a “scrap of paper”, the best demonstrates the attitude that Azerbaijan displays towards the agreements reached during bipartite or multipartite meetings.
- Looking back to the border incidents starting from the cease-fire up to the recent days, Azerbaijan has passed from random actions to subversive war. What does this suggest? Which will be the next step?
– Currently, Azerbaijan had adopted the line of “sniper-subversive war”, aiming at possibly causing great damage to the Armenian side, both material, human and moral-psychological. As to the sequence of steps, the situation is as follows: firstly, Azerbaijan was breaking the ceasefire with irregular fires, later on, the snipers and subversive and intelligence forces were actively engaged in the game, afterwards, after the changes in tactics, the penetrations of subversive and intelligence forces turned into diversion and special detachment actions implemented in the direction of the Armenian combat positions. Simultaneously, Azerbaijan employs weapons, which are long-ranged and quite big in size. Today, mines and grenade launchers are “working” in the front line, and, unfortunately, the official reports cover the use of it more frequently. Next, Azerbaijan will expand the weapons used against the Armenian positions and units, the foundations of which are visible today.
- Should Armenia’s approach be only defensive? Recently, in one of his speeches, the President clearly mentioned that the Armenian side from now on would not only be protective but also offensive.
– The opponent’s actions compel us to be attacking. It is an effective way to prevent provocations. - How would interpret Serzh Sargsyan’s recently voiced concern about arming Azerbaijan? Wasn’t it belated? And why there were no responds from Russia? The next day after the statement, Azerbaijan conducted subversive activities. Was it Russia’s response? – I do not think that President Serzh Sargsyan’s statement is directly associated with the followed by incident, because still a few days prior to this incident, Azerbaijan was already active in different directions of the front line, by creating risks for penetration of subversive groups. And the President’s statement was not new, moreover belated, as such kind of statements were voiced by the President also during the CSTO meetings, to the point, at that time Serzh Sargsyan did not only talk about the risks of supplying arms to Azerbaijan, but also the need to agreed actions in international organizations by the CSTO member states.
- For a long time, Azerbaijan is building new footholds on the border. What are the Azerbaijanis preparing for? Why the Armenian armed forces do not prevent those activities?
– The engineering works in the front line are ongoing processes that are carried out on both sides. Azerbaijan suffers many casualties in the result of punitive actions by Armenian troops, therefore it is trying to strengthen the sections on the border line that are considered to be weak. Establishment of engineering buildings is also a way to achieve positional advantages. What comes to the response activities by the Armenian armed forces under these situations, then the military sector, especially in the case of unfinished war, do not always enable receiving details about the carried out operations. Interviewed by Nelly GRIGORYAN
Read more at: http://en.aravot.am/2015/04/02/169561/
© 1998 - 2015 Aravot – News from Armenia
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Արտակարգ իրավիճակ Ադրբեջանի բանակում
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - 02 Ապրիլի 2015,
Մեր զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը
Պարոն Ջամալյան, ինչպե՞ս եք գնահատում այսօր սահմանին առկա իրավիճակը։
Պետական սահմանին իրավիճակը կարելի է բնորոշել որպես կայուն լարված: Կարծում եմ չկա որևէ հիմք ենթադրելու, թե ադրբեջանական կողմը հետայսու հավատարիմ կմնա հրադադարի պահպանման ռեժիմին:
Փաստ է, որ շաբաթներ առաջ Գյուլիստանի անտառներում կրած ջարդից հետո հակառակորդը նոր դիվերսիոն հարձակում մեր դեմ դեռ չի ձեռնարկել: Փաստ է նաև, որ այդ օրերին տեղի ունեցածը ադրբեջանական բանակի վերջին շրջանի խոշորագույն ձախողումներից մեկն էր: Եվ ահա այս ընթացքում Բաքվում զբաղված էին սեփական «կորուստները իրացնելով»: Հաշվի առնելով միաժամանակյա մեծ կորուստների բարոյալքող ներուժը՝ հակառակորդն այս անգամ էլ դիմեց այս տարիներին բազմիցս կիրառված հնարքին՝ հանրությանը հաղորդել կորուստների մի մասը միայն, այն էլ՝ մաս-մաս, մի քանի օրվա ինտերվալով:
Այժմ Ադրբեջանում սահմանային անցուդարձի վերաբերյալ տեղեկությունների տարածումը կանխելու աննախադեպ քայլեր են ձեռնարկվում: Տվյալներ կան, որ տոտալ վերահսկողություն է սահմանված զինծառայողների հեռախոսային խոսակցությունների հանդեպ: Զինծառայողների կողմից հեռախոսազրույցի ընթացքում սահմանին տիրող իրավիճակին աննշան անդրադարձն անգամ հանգեցնում է քրեական պատասխանատվության:
Այսինքն արվում է ամեն ինչ, որպեսզի ադրբեջանական բանակի ձախողումների և հատկապես մեծաթիվ կորուստների մասին հանրությունը չտեղեկանա: Ենթադրելով այս գործելաոճից՝ Բաքվում ամենայն հավանականությամբ վախենում են, որ այդ ձախողումները «հոգեպես կկոտրեն» Ադրբեջանի բնակչությանը, որ անդրկովկասցի թուրքերը համոզվելով, որ գործ ունեն ուժեղ հակառակորդի հետ, կհամակերպվեն Արցախի տարածքի կորստի հետ: Այդուհանդերձ՝ պետք է պատրաստ լինենք, որ հակառակորդը այս ձախողումից սթափվելուց հետո կրկին կդիմի նախահարձակ ագրեսիայի:
Պարոն Ջամալյան, սահմանին զոհված զինծառայողները հիմնականում 18-20 տարեկաններն են, որոնք առաջին գծում են։ Այս հարցը, ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է կարգավորվի։
Պարբերաբար մեզանում ակտուալացող հարցադրում է, թե ինչո՞ւ են ժամկետայինները կանգնած սահմանին: Մեր հայրենակիցների մտահոգությունը հասկանալի է: Ի՞նչ կարող եմ ասել այս կապակցությամբ:
Նախ ասեմ, որ ցավոք, սահմանին զոհվում են ոչ միայն ժամկետայիններ, այլ նաև պայմանագրայիններ ու հրամանատարներ: Պետական սահմանի մի զգալի հատված պահպանում են պայմանագրային հիմունքներով հավաքագրված ստորաբաժանումները: Ավելին՝ հենց հիմա պայմանագրային ստորաբաժանումների համալրման գործընթացը ակտիվորեն ընթանում է: Երկրի յուրաքանչյուր քաղաքացի կարող է անցնել զինծառայության: Ինչ վերաբերվում է ժամկետայիններին, ապա նրանք իրենց գործը լավ են անում. ասվածի ապացույցը հակառակորդի ձախողված դիվերսիաներն են: Չէ՞ որ առաջին հարածը իրենց վրա են ընդունում հենց դիրքապահները։
Պետք է իրատես լինենք. ժամկետային զինծառայողներին չընդգրկել պետական սահմանի պահպանությանը չենք կարող. երկրի ռեսուրսները սահմանափակ են: Մեր գերխնդիրը մարտական հերթապահությունն առավել ապահով դարձնելն է: Սա անընդհատ ակտուալ խնդիր է՝ նախարար Օհանյանի անընդմեջ մտահոգության առարկան: Ի դեպ, մարտական հենակետերի կատարելագործմանն ուղղված բազմաթիվ ինքնատիպ ինժեներական լուծումների հեղինակն անձամբ նախարար Օհանյանն է:
Ազատամարտիկները պարբերաբար հայտարարում են, որ զինվորի կողքին են, որ իրենք պետք է կանգնեն առաջին գծում։
Սահման պահելու ազատամարտիկների պատրաստակամությունը մեր ուժեղ լինելու ակնառու ապացույցն է, մեր հպարտությունը: Անցյալ տարվա օգոստոսին, այս օրերին մենք համոզվեցինք, որ մեր ազատամարտիկները մեր դիրքապահ զինվորի կողքին են: Անցյալ օգոստոսին ինձ մոտ այն տպավորությունն էր, որ մեր ազատամարտիկները թուրքին ջարդելու կարոտով էին գալիս դիրքեր:
Բայց հատկապես ցանկանում եմ շեշտել. այո՛ մեր ազատամարտիկներն այսօր էլ մեր բանակի թիկունքն են ու նրա հիմնական հարվածային ուժերից մեկը, բայց ազատամարտիկները չեն կարող փոխարինել արհեստավարժ բանակին: Օրեր առաջ հյուսիսային Արցախի անտառներում մեր դիրքապահները հետ մղեցին թշնամու էլիտար ստորաբաժանման գրոհն ու հետապնդելով ջարդեցին այն:
Մարտունակության էլ ի՞նչ ապացույց է պետք համոզվելու համար, որ բանակն արհեստավարժ է: Այլ հարց է, որ չի կարելի արբենալ հաջողությամբ: Բանակը կենդանի օրգանիզմ է ու մարտունակության նման մակարդակ ապահովելը ամենօրյա, չերևացող, ահռելի հոգեկան եռանդ խլող աշխատանք է պահանջում:
Շատ կարևոր է, որպեսզի հակառակորդը համոզվի, որ մեր մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները մարտունակ են: Բանն այն է, որ հակառակորդի այս դիվերսիոն ակտիվության զուտ ռազմական նպատակահարմարությունը մեր պաշտպանության խոցելի կողմերը բացահայտելն է: Եվ այդ առումով Գյուլիստանի մոտ մեր հաղթանակը հատկանշական է, քանզի այն ունի ավելի մեծամասշտաբ ագրեսիան կանխելու նշանակություն:
Գյուլիստանի մոտ տեղի ունեցածից ի՞նչ մանրամասներ են հայտնի Ձեզ: Ինչպե՞ս է ձախողվել ադրբեջանական դիվերսիան:
Այստեղ կարծում եմ արժե մանրամասնել: Տեսեք՝ ուժեղացված կազմով դիվերսիոն խումբը ոչ միայն չի կարողացել ճեղքել մեր պաշտպանությունը, այլև մարտի բռնվելուց կարճ ժամանակ անց ընկրկել է ու հախուռն նահանջել: Ընդ որում՝ մարտը բռնկվել է ոչ թե դիրքի մատույցներում, որտեղ մեր անձնակազմը, լինելով պաշտպանված, ի սկզբանե առավելություն ունի հարձակվող դիվերսանտների հանդեպ, այլ միջդիրքային տարածքում, որտեղ մերոնք և հակառակորդը գտնվել են հավասար պայմաններում:
Եվ անգամ այդ դեպքում հակառակորդը չի կարողացել հանկարծակիի բերել մեր ժամկետայիններին: Հատուկ ցանկանում եմ ընդգծել՝ տղերքը կազմակերպված կռիվ են տվել, ավելի տոկուն են գտնվել ու հարևան դիրքերից օգնության հասած ուժերի հետ միասին փախուստի մատնել թշնամուն: Հատկանշական է նաև, որ մարտին անձամբ մասնակցել են բարձրաստիճան զինվորականներ:
Մարտի բռնկումից շատ չանցած մարտի վայր է ժամանել Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ–լեյտենանտ Հակոբյանը:
Այսինքն՝ իրավիճակը լիարժեք վերահսկվել է մերոնց կողմից: Մեր հետապնդող ստորաբաժանումների արհեստավարժությունը նաև այն է եղել, որ կառավարելի կրակով մերոնք ստիպել են հակառակորդին հայտնվել ականապատ դաշտում, ինչի հետևանքով հակառակորդը լրացուցիչ կորուստներ է կրել: Ընդհանուր առմամբ, թշնամին այդ մարտում տվել է մոտ քսան զոհ և մեկ տասնյակից ավելի վիրավոր: Հակառակորդի թերևս ամենամեծ հաջողությունն այն է եղել, որ կարողացել են մարտի դաշտից տարհանել իրենց դիակներն ու վիրավորներին:
Չեմ ուզում ուռճացնել կատարվածի նշանակությունը, եղելությունը հանիրավի գունեղ ներկայացնել: Ցավալի կորուստներ ենք կրել, ու խոնարհվում ենք նրանց հարազատների առջև: Բայց նաև հպարտանալու առիթ ունենք: Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցներն իմանան մեր դիրքապահների սխրանքի մասին, համոզվեն, որ բանակում գործ է արվում, ու այդ գործը արդյունք է տալիս: Առիթ ունեցել եմ ասելու, և հիմա էլ եմ կրկնում՝ նման բանակն արժանի է իր ժողովրդի վստահությանը:
Ի՞նչ հետևությունների տեղիք է տալիս հակառակորդի այս դիվերսիայի ձախողումը:
Թեև թշնամուն թերագնահատել չի կարելի, այդուհանդերձ փաստ է, որ ադրբեջանական բանակը պրոֆեսիոնալ անձնակազմի պակասի խնդիր ունի: Տվյալներ կան, որ վերջին շրջանի դիվերսիոն գործողություններում, հատկապես անցյալ տարվա օգոստոսյան ջարդից հետո, հակառակորդը ընդգրկում է պատերազմի վետերանների, և ինչը ուշագրավ է՝ զգալի վարձի դիմաց:
Հարց է ծագում` ինչու՞:
Կարծում եմ պատասխանն ակնհայտ է՝ հոգեպես կռվելու պատրաստ, մարտում տոկուն լինելու ունակ անձնակազմի պակասից, որովհետև այս տարիներին հակառակորդի ամենախոցելի կողմերից մեկը եղել է այն, որ հարձակվող դիվերսիոն խմբի անձնակազմը մարտի բռնվելուց շատ չանցած հախուռն նահանջել է:
Այսինքն վարձված վետերաններին ընդգրկելով թշնամին փորձում է լրացնել մինչև վերջ կռվելու պատրաստ անձնակազմի բացը: Համաձայնեք, որ սա ըստ էության հուսահատ քայլ է, քանզի, կրկնում եմ, վկայում է հատուկ ստորաբաժանումների անբավարար պատրաստվածության մասին:
Մյուս կողմից՝ վարձված վետերանների ընդգրկումը նման հատուկ գործողություններին նպատակահարմար է հնարավոր կորուստները թաքցնելու առումով: Գիտեք՝ մեզ դժվար է պատկերացնել, բայց մարտում ընկած մարտիկի զոհվելու փաստը թաքցնելը ադրբեջանական իրականությանը միանգամայն բնորոշ երևույթ է: Տվյալներ կան, որ այդ վարձված վետերանները գրավոր համաձայնվում են, որ մարտում ընկնելու դեպքում նրանց հարազատներին այդ մասին չեն տեղեկացնելու: Ինչևէ, փաստ է, որ անգամ այդ վարձված վետերանների ընդգրկումը չի տվել ցանկալի արդյունքը:
Ի վերջո, ո՞րն է ստեղծված իրավիճակից ելքը:
Առիթ ունեցել ենք ասելու, որ թշնամու վերջին շրջանի դիվերսիոն, դիպուկահարային ակտիվությունը զուտ ռազմական նպատակահարմարությունից նախևառաջ նպատակ ունի Հայաստանում անառողջ հոգեբանական մթնոլորտ ձևավորել: Թշնամին փորձում է մեզանում զոհերի անընդհատության տպավորություն ստեղծել ու այս ճնշող հոգեբանական ֆոնին հասունացնել ազատագրված Արցախը զիջելու գաղափարը: Ու քանի որ ոչ մի թիզ հող զիջելու իրավունք չունենք՝ մնում է մեկ ելք՝ ցավոտ հակազդեցություն:
Իր թիմի հրամանատարների առջև նախարար Օհանյանը խնդիր է դրել՝ չսպասել, որ ադրբեջանական կողմը նախաձեռնություն հանդես բերի, հարվածել անընդհատ ու ցավոտ՝ թույլ չտալով, որ թշնամին ուշքի գա: Շնորհիվ դրա՝ վերջին շրջանում բազմաթիվ դիվերսիաներ են կանխվել: Այսպես է լինելու նաև հետայսու՝ այնքան, մինչև Ադրբեջանում համակերպվեն, որ Արցախի տարածքը կորցրել են անդառնալիորեն:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....k0Yczan5.dpuf
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել
Մարտ 29, 2015
by Գարիկ Հարությունյան
Մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից մահացել է զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Leave a comment:

Leave a comment: