Re: Military Forces of the Republic of Armenia
Եթե պատերազմ է, ուրեմն պետք է ապրենք պատերազմի կանոններով
20.03.2015
Երբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին անսպասելի խոսեց Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու պատճառով հայ-ռուսական հարաբերությունների վատացման և այդ հարցի լուծման անհրաժեշտության մասին, դեռևս տեղի չէր ունեցել Ադրբեջանի զինուժի հատուկ պատրաստված ստորաբաժանման վերջին դիվերսիոն հարձակումը ԼՂՀ-ի հյուսիսային ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, որի հետևանքով հայկական կողմը, ցավոք, 3 զոհ և 4 վիրավոր ունեցավ: Հարձակումից հետո ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, սակայն, տեղեկացրել էր, որ սահմանին լարվածություն է նկատվում արդեն երկու օր շարունակ: Եվ, ամենայն հավանականությամբ, նաև այդ հանգամանքն էր ազդել Սերժ Սարգսյանի խոսքի կոշտ շեշտադրումների վրա:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է անպայման իրավիճակն այս աստիճան լարվածության հասնի, որպեսզի նախագահը հարկ համարի վերջապես խոսել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու անթույլատրելիության և դրա հետևանքների մասին: Խնդիրը, ինչպես նշում է Սերժ Սարգսյանը, ամենևին Ադրբեջանին մատակարարվող զինտեխնիկայի որակը չէ, այլ լայնամասշտաբգործարքի փաստը, որն, այսպես, թե այնպես, հանգեցնում է հակամարտության կողմերի միջև հավասարակշռության խախտման: Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտական ինստիտուտի` օրերս հրապարակած զեկույցի համաձայն՝ 2010-14 թթ. Ադրբեջանը 249 տոկոսով ավելացրել է զենքի եւ զինամթերքի գնումը` 2005- 2009 թթ. համեմատ։ Ընդ որում՝ այդ զենքի 85 տոկոսը Բաքուն ստացել է Ռուսաստանից։ Մինչդեռ, Ադրբեջանի ներմուծման համեմատ, Հայաստանի կողմից զենք-զինամթերքի ձեռքբերման աճը կազմել է ընդամենը 4 տոկոս։
Այնքանով, որքանով Ռուսաստանի ինտենսիվ օժանդակությամբ խախտվում է հավասարակշռությունը, ռուս-ադրբեջանական այդ գործարքը չի կարող և երբեք չի եղել զուտ բիզնես: Եվ բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ Հայաստանում աչք էին փակում այս երևույթի վրա, հայտարարում, թե դա ռուսների սուվերեն գործն է, թե դրանով ուժերի միջև բալանսն էականորեն չի խախտվում, պարզապես զբաղված էին հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելով, այդ դավադրությունը կանխելու հարցում անկարողությունը թաքցնելուվ և պարզապես ազգային ու պետական շահերի հաշվին ռուսական շովինիզմը սնուցելով: Այս իմաստով նախագահի արձագանքը խիստ ուշացած է:
Տարիների ընթացքում ցուցաբերած` ոչինչ չտեսնելու, չլսելու, չխոսելու վարքագիծը, վախվորածությունը, անդեմ ու անատամ արտաքին քաղաքականությունն է սկսել կրակել հայ զինվորների ուղղությամբ, երիտասարդ կյանքեր խլել: Որովհետև այդ անհավասար սպառազինությունն է այս աստիճան լկտիացրել Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը և նրան այսպիսի ինքնավստահություն ներշնչել: Ու թերևս հենց այդ իրողության գիտակցումն է հանգեցնում հետին թվով ուշացած մտահոգությունների արտահայտման, որն ավելի շատ նմանվում է փաստի առջև կանգնած անօգնական մարդու հուսահատ ճիչերի:
Մինչև այսօր հայաստանյան պետական քարոզչությունը, դրան կցված, ըստ էության պատերազմից ոչինչ չհասկացող ուռա-հայրենասերների համույթը շարունակաբար թմբկահարում էր հայկական բանակի անպարտելիության և ադրբեջանական զինուժի քանակին հայկականի որակով հակադրելու երգը: Ոմանք, հատկապես` համակարգիչների էկրանների և ստեղծնաշարերի առջև առյուծ կտրածները շարունակում են պնդել, թե այս վիճակից դուրս գալու, այսպիսի կորուստներ թույլ չտալու միակ ելքը Ադրբեջանը ոչնչացնելն է, և որ ցանկության դեպքում կես ժամում կհասնենք Բաքու: Մեկը հարցնող լինի՝ ինչի՞ հաշվին, միայն հայ զինվորի ոգու, արիության և տոկությա՞ն, որը հայկական բանակը դարձրել է հայկական պետականության անվտանգության գործնականում միակ երաշխավորը: Որքան էլ այդ գործոնը մեր ազգային հպարտության աղբյուը լինի, 21-րդ դարում դա բավարար չէ:
Վաղ թե ուշ, քանակը, այն էլ ժամանակակից տեխնոլոգիաների հրա հիմնված, վերածվում է որակի: Որքան էլ Բաքվում մսխեն պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցները, դրանց մի մասն ուղղվում է բանակի մարտունակության բարձրացմանը: Սա փաստ է. ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումների մարտիկները պատրաստություն են անցնում Թուրքիայում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Թուրքիայում ավարտվեցին թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի համատեղ ուսումնավարժությունները: Մեր դաշնակից ռուսները, բացի ադրբեջանցիներին ժամանակակից հարձակողական զինտեխնիկա մատակարարելուց, համաձայնել են նաև Ադրբեջանի բանակի զինծառայողների վերապատրաստումներ անցկացնել: Որքան էլ դիվերսիոն հարձակումների ժամանակ հատուկ նշանակության ջոկատները լուրջ կորուստներ են տալիս, դրանց արդյունքում նրանք, այնուամենայնիվ, նաև փորձ են կուտակում: Բանակի կորուստների մասին տեղեկատվությունը փակելու քաղաքականությունը լիարժեք դաշտ է ստեղծում նման հարձակումների միջոցով այդ փորձառությունն անընդհատ կատարելագործելու համար:
Չտեսնել այս ամենը, զբաղվել ընդամենը «ազերների ոչխարության» վրա ծիծաղելով, նշանակում է թերագնահատել հակառակորդին, սեփական հասարակությանը զրկել իրավիճակի, մարտահրավերների օբյեկտիվ սթափ գնահատման կարողությունից և ուղղակի ննջել ազգային ամենակարողության սնափառության դափնիներին:
Ըստ Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ նախորդ տարեվերջին հրապարակած «Ռազմականացման գլոբալ ինդեքս-2014» զեկույցի՝ Հայաստանը ռազմականացման ցուցիչով 152 երկրների շարքում երրորդ հորիզոնականում է: Բայց այս ցուցանիշը հաշվարկվում է ազգաբնակչության թվի համեմատությամբ և ընդամենը հավաստում, որ Հայաստանը պարզապես փորձում է ուժերի ներածի չափով ետ չմնալ սպառազինության մրցավազքից և թույլ չտալ ուժերի հարաբերակցության՝ արդեն կրիտիկականից այն կողմ խախտման մակարդակ: Բայց այդ ներուժն այլև չկա, որովհետև Ռուսաստանից արտոնյալ գներով զենք գնելու առկա հնարավորության պայմաններում անգամ պետական միջոցները չեն բավարարում` լուծելու սպառազինման հարցը:
Այն զինտեխնիկան, որ Ռուսաստանը մատակարարում է Հայաստանին, մեծմասամբ նստում է ոչ թե հայկական բանակի հաշվեկշռին, այլ ռուսական ռազմաբազայի, որը, ինչպես մեզ համառորեն ներշնչում ու հասկացնում են մեջ ստրատեգիական պարտնյորները, լիազորված չէ միջամտելու ԼՂ հակամարտությանը, այսինքն` պաշտպանելու ԼՂՀ-ի և նույնիսկ Հայաստանի սահմանները պաշտպանող հայ զինվորին: Եթե իսկապես ապրում ենք պատերազմի ժամանակներում, ուրեմն պետք է ապրել պատերազմի կանոններով` ամեն ինչ հանուն բանակի: Սահման պահող պատանիների կյանքից ավելի թանկ բան չկա, և ամենը պետք է անել՝ նրանց պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար: Կապիտալ կուտակելու ժամանակն անցել է, եկել է այդ կապիտալն ազգային խնդիրների լուծման հարցում ներդնելու ժամանակը: Եվ այդ օրինակը պետք է տան երկրի առաջին դեմքերը՝ լաց լինելու, սեփական սխալները, ունեցած հաղթանակը երկու տասնամյակ շարունակ մսխելու փաստը այլ, նույնիսկ անունով դաշնակից երկրների վրա բարդելու փոխարեն: Գևորգ Դարբինյան
Մանրամասները` yerkir.am կայքում:
Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Վիրավորներից մեկի եղբորը շուտով պետք է բանակ զորակոչեն
20.03.2015
Մարտի 19-ին հակառակորդի կողմից իրականացված հարձակման արդյունքում հրազենային վիրավորում ստացած զինվորներից մեկը՝ Ժիրայր Նալբանդյանը, Կարբի գյուղից է: Նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, վիճակը ծանր է:
Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասարյանը:
«Ասում են, որ կյանքին վտանք չի սպառնում: Ոտքերից է վիրավորվել, ինչպես նաև որովայնի հատվածում»,- նշեց նա՝ հավելելով. «Ընտանիքում կա երեք տղա, մեկը դպրոցական է, մյուսն էլ դպրոցն ավարտել է, պետք է զորակոչվի բանակ»:
Կարո Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ վիրավորված զինծառայողի ընտանիքն անապահով է, ծնողները չեն աշխատում: Հայտնեց նաև, որ Ժիրայրը մեկ տարի է, ինչ զորակոչվել է բանակ: Մեր տեղեկություններով՝ վիրավորված զինծառայողը սովորում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի առաջին կուրսում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 19-ին՝ ժամը 8:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Զոհված տղաներից մեկը Արցախից էր` ընտանիքի միակ արու զավակը
20.03.2015
Երեկ Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի հարձակումը կանխելիս զոհված` ՊԲ զինծառայող, 19-ամյա շարքային Հակոբ Խաչատրյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղից էր: Yerkir.am-ի տեղեկություններով` Հակոբն ընտանիքի միակ արու զավակն էր` երկու քրոջ եղբայր: Մեր տեղեկություններով` Հակոբը բանակ է զորակոչվել 2014-ի հունիսին:
Նա սովորում էր Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի առաջին կուրսում: Աղաձորի գյուղապետ Մկրտիչ Հարությունյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հակոբը գյուղատնտեսությամբ զբաղվող, աշխատող ընտանիքից էր: «Այգի են մշակում, անասուն են պահում, սովորական ապրող ընտանիք է»,- ասաց նա:
Գյուղապեռի խոսքով` Հակոբն աչքի է ընկել իր ֆիզիկական կարողություններով, մրցանակ է ստացել աթլետիկայի շրջանային մրցումներում և այլն: «Ֆիզիկապես ուժեղ տղամարդ էր, մարդասեր, ընկերասեր, չափից ավելի նվիրված ծնողներին, չէր ուզում, որ հերն ու մերը շատ տանջվեն, միշտ օգնում էր նրանց»,- ասաց նա և հավելեց, որ Հակոբը երբեք չի տրտնջացել ծառայությունից, սիրում էր հայրենիքը, բանակը: Գյուղապետը հայտնեց, որ Ստեփանակերտից զինվորի դին արդեն բերում են Աղաձոր:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Մանրամասներ ադրբեջանցիների հարձակման վերաբերյալ. հակառակորդը 12 զոհ ունի
19.03.2015
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ադրբեջանցիների հարձակման վերաբերյալ: Ըստ մեր աղբյուրների` արդեն երկու օր է, ինչ իրավիճակը բավականին լարված է սահմանին (հիշեցնենք, որ այդ մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր նաեւ ԼՂՀ նախագահի մամուլ քարտուղար Դավիթ Բաբայանը):
Ուստի ՊԲ-ն էլ ավելի զգոն եւ ուժեղացված հսկողություն է իրականացրել:
Մեր տեղեկություններով` ադրբեջանցիները խումբը կազմված է եղել 30 հոգուց:
Նրանք հարմար դարանակալել են եւ որոշ ժամանակ անց գործի անցել: Նռնակներ կիրառելով` հարձակվել են մեր տղաների վրա: Տեւական ժամանակ մարտ է մղվել: Մեր զինվորները տեղում երկու ադրբեջանցու սպանել են: Ցավոք, հենց այդ ժամանակ էլ տվել ենք երեք զոհ:
Շատ արագ տղաներին օգնության են հասել օժանդակ ուժեր: Ադրբեջանցիները խուճապահար փախուստի են դիմել: Նրանք բաժանվել են մի քանի խմբերի եւ տարբեր ուղղություններով վազել: Փախուստի ժամանակ նրանցից 10-ը սպանվել են, որոնցից 2-3-ը` ականի պայթյունի հետեւանքով: Ադրբեջանական կողմն ունի նաեւ վիրավորներ:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Զոհված զինծառայողներից մեկի ծնողները ՌԴ-ում են. ապրում էր տատի մոտ
19.03.2015
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հարձակման հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ և վիրավորներ:
Yerkir.am-ի տեղեկություններով` զոհված զինծառայողներից մեկը` Էդուարդ Գագիկի Հայրապետյանը, Աշտարակից էր` Մուղնի թաղամասից: Նա ապրում էր տատի մոտ, քանի որ ծնողները ՌԴ-ում են: Էդուարդ Հայրապետյանն այս տարի պետք է զորացրվեր:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Վիրավորներից մեկը դասակի հրամանատար է
20.03.2015
Yerkir.am-ի տեղեկություններով` երեկ Արցախում ադրբեջանցիների հետ կռվի ժամանակ վիրավորվածներից մեկը դասակի հրամանատար է: Առաջին մարտի ժամանակ պաշտպանությունը հենց նա է կազմակերպել` մինչև հասել են օժանդակ ուժերը:
Վիրավորների մոտ հիմնական խնդիրն առաջացել է շատ արյուն կորցնելու պատճառով: Նրանք հիմնականում վնասվածքներ են ստացել ականի պայթյունից:
Նախնական տեղեկություններով` վիրավորներից երկուսի մոտ կա անդամահատում: Երրորդն էլ վնասվածք է ստացել է գլխի շրջանում: Հիշեցնենք, որ երկուսին արդեն տեղափոխում են Երեւան:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Возмездие должно быть неотвратимым. На всех фронтах
19 марта в Азербайджане началось празднование – иранского, ставшего общевосточным, праздника Новруз. И, как уже хорошо известно, в такие дни ситуация на границе с Азербайджаном требует особой бдительности, ибо закавказские турки веками старались украсить свои праздники армянской кровью. К сожалению, прошедший четверг не стал исключением. Больше того, он стал одним из самых кровопролитных дней последних лет.
Итак, 19 марта, в 8:30, крупная разведывательно-диверсионная группа врага, состоящая примерно из 25 аскеров, атаковала боевые позиции Армии обороны Республики Арцах у села Гюлистан Шаумянского района. Завязался ожесточенный бой, в котором аскерня, пользуясь численным преимуществом, атаковала наш передовой пост с нескольких направлений. В результате интенсивной перестрелки погибли трое армянских бойцов срочной службы: Акоп Гагикович Хачатрян, Аршак Каренович Арутюнян и Эдуард Гагикович Айрапетян. Еще четверо наших солдат получили ранения различной степени тяжести.
Несмотря на потери, несущие дежурство на передовой позиции наши бойцы мужественно продолжали сдерживать наступление врага до получения подкрепления. После прибытия подкрепления азербайджанская аскерня пустилась в паническое отступление – побежав сломя голову в сторону села Гюлистан. Бегство азербайджанских аскеров привело к катастрофическим для них результатам. Во-первых, преследовавшие врага бойцы Армии обороны Республики Арцах нагнали группу из семи азербайджанских диверсантов и полностью уничтожили ее. Произошло это, кстати, у самых позиций азербайджанской стороны, практически в ныне оккупированном старинном армянском селе Гюлистан, откуда в это время не прозвучало ни одного выстрела. Это обстоятельство дает основания считать, что азербайджанские аскеры бросили свои позиции и сбежали при виде устремившихся на них армянских воинов.
Другая группа азербайджанских диверсантов вынуждена была изменить маршрут отступления и побежать по минному полю. Это привело к смерти еще нескольких аскеров, подорвавшихся на минах, установленных, кстати, азербайджанской стороной. Общее количество уничтоженных аскеров Азербайджана составило 14 человек, еще примерно 5 получили ранения. Несмотря на сокрытие Азербайджаном своих потерь, министерству обороны НКР стали известны фамилия одного из уничтоженных аскеров – Гусейнов, и имя другого – Джейхун.
Министерство обороны Арцаха также сообщила, что убегающая аскерня бросила на месте боя разного вида оружие и боеприпасы, в том числе автомат с прицелом ночного видения израильского производства и глушителем, 4 гранатомета типа “Муха”, гранаты для наступательного боя, большое количество использованных шприцев, которые, по всей вероятности, применили для обезболивающих инъекций раненым аскерам, саперное спецоборудование и так далее.
Все вышеприведенное является как бы новостным репортажем, однако события 19 марта требуют особого анализа. Так, спустя всего два часа после окончания боестолкновения у Гюлистана, президент Азербайджана выступил на празднике Новруз с речью, отдельные выдержки из которой стоит процитировать. “Я говорил и хочу еще раз сказать (армянским бойцам – Л.М.-Ш.): если не хотите умирать, не ездите в Агдам (арм. Акна), Физули (арм. Варанда), сидите у себя дома. Что касается мести, то мстить должны мы, и мы мстим. Мы мстим и будем мстить за жертв Ходжалы (арм. Иванян). Кровь наших шехидов должна и будет отмщена”. И еще одна цитата: “После этого мы, азербайджанцы, конечно же, возвратимся на все наши древние земли – и в Иреван (Ереван), и в Гейчу (Севан), и в Зангезурский махал (Сюник). Все это наши древние земли. Молодое поколение также должно знать, что наши земли – это не только земли сегодняшнего независимого Азербайджана. Мы должны возвратиться, и возвратимся на эти земли. Мы должны каждый день трудиться, чтобы приблизить этот день”.
Комментировать горячечный бред президента Азербайджана – себя и читателей не уважать. Но выводы из него мы должны делать обязательно. И для начала следует понять: Ильхам Алиев говорит не для внутренней или внешней аудитории, как мы часто воспринимаем его слова – он на самом деле смотрит на армянские государства как на объект новой агрессии. Другое дело, что итог деятельности Алиева на посту президента Азербайджана больше зависит от нас, чем от него самого. И первое, что нам необходимо сделать, это осознать, что мы живем в условиях войны с Азербайджаном. Войны не только на границе, о которой будет сказано чуть ниже, а по всему спектру жизнедеятельности государства.
В самом деле, наше неприкрытое стремление “угодить” международному праву и, еще больше, эфемерному международному сообществу, воспринимается этими самыми правом и сообществом как признак слабости. В этом стремлении мы нередко воздерживаемся от справедливой критики Азербайджана, ибо “нас могут неправильно понять”. Наше поведение на международной площадке напоминает человека, озабоченного сочетанием цвета своего костюма с цветом мебели хозяина гостиной.
Так, в июне нынешнего года в Баку состоятся первые Европейские игры, в которых собираются принять участие сборные Армении по некоторым видам спорта. Зачем? Идея этих игр родилась по предложению и при активном лоббировании Азербайджана, ищущем любой повод для рекламы своего образования. То есть Азербайджан воспринимает Евроигры как политическое, а не спортивное мероприятие, что давно уже поняли в самой Европе. И сегодня сложилась парадоксальная ситуация, когда международные и европейские гуманитарные и правозащитные организации, имея в виду массовые нарушения прав человека в Азербайджане и процветающую там диктатуру, призывают страны Европы бойкотировать Евроигры, а армянские спортсмены готовятся поехать в Баку. Азербайджан стреляет по нашим ребятам на границе, Ильхам Алиев с пеной у рта говорит о мести армянам за… убитых Народным фронтом Азербайджана жителей Ходжалу и обещает “вернуться” в Ереван, а мы отправляем в Баку спортсменов. Понимаем ли мы, что о большей политической поддержке Баку и мечтать не смеет? Есть ли более убедительное опровержение недавнего заявления Amnesty International, призвавшего бойкотировать Евроигры в Азербайджане, чем поездка армянских спортсменов в Баку? Неужели трудно понять, что участие армянских спортсменов в Евроиграх в Баку является открытой поддержкой вражеского государства и подтверждением “толерантности” Азербайджана?
Как можно помогать вражескому государству парировать звучащие со всех сторон обвинения? Азербайджан потратил на проведение Евроигры примерно 9 миллиардов долларов, и одно лишь участие в соревнованиях армянских спортсменов с лихвой перекроет все эти расходы, принесет Баку серьезные политические дивиденды. Спортивным чиновникам Армении необходимо серьезно проанализировать сложившуюся ситуацию и принять решение, отвечающее интересам государства, а не федерации отдельного вида спорта. Государственным мужам Армении следует решать задачу ликвидации преступного государственного образования с украденным у Ирана названием "Азербайджан", а не помогать ему укрепляться.
В речи на праздновании Новруза Ильхам Алиев пожаловался на европейские страны и государства: “Нам объявили холодную войну. Это – организованная в координированной форме антиазербайджанская кампания, управляемая из одного или нескольких центров, цель которой заключается в том, чтобы запятнать, очернить нашу страну, бросить тень на наши дела и представить Азербайджан как отсталую, недемократическую, несвободную страну. Все это, естественно, строится на лжи”. Приходится с сожалением констатировать: Армения не входит (хотя могла бы и даже обязана) в упомянутые Алиевым центры, координирующие холодную войну против Азербайджана. Более того, отправив наших спортсменов на Евроигры в Баку, мы станем в этой войне самым сильным союзником Азербайджана.
Что касается сложившейся ситуации на границе. Трудно даже припомнить, сколько раз мне приходилось писать о необходимости уничтожать любое существо в форме азербайджанского аскера. Это не прихоть, а жизненная необходимость, ибо противная сторона и не пытается скрыть, что воспитывает не бойцов, а убийц. История Рамиля Сафарова подтверждает: убийц в Азербайджане пестуют на уровне президента. Манвел Сарибекян, Мамикон Ходжян, Карен Петросян, которого собственноручно убил национальный герой Азербайджана, генерал-лейтенант Ровшан Акперов, - история этих людей подтверждает: мы имеем дело не с армией, а сбродом убийц. Начиная от генералов и до новобранцев.
Остановить вошедшего во вкус (и щедро награждаемого) убийцу можно только двумя способами: а) Его ликвидацией. Где бы он нам не встретился; б) Адекватным ответом на провокации на границе. Адекватным ответом может считаться лишь уничтожение десятков и сотен аскеров за каждого раненого армянского бойца. В Азербайджан должны поплыть сотни ящиков с останками аскеров, азербайджанские матери должны жить в постоянном ожидании вести о гибели их детей. Неотвратимость возмездия, единственное, что может заставить убийцу отказаться от своих намерений. Особенно если возмездие в десятки и сотни раз превышает само преступление.
Левон МЕЛИК-ШАХНАЗАРЯН
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Karabakh: Three Armenian soldiers killed in new Azeri ceasefire violation
GOHAR ABRAHAMYAN
ArmeniaNow reporter
Three Armenian soldiers have been killed and another four wounded in Nagorno-Karabakh as a result of new ceasefire violations committed by Azerbaijan, it emerged on Thursday.
The report about fresh violence in the conflict zone came amid calls for peace made by Armenian President Serzh Sargsyan in front of European Union parliamentarians and officials and other top international guests in Yerevan earlier this week.
The press service of the Nagorno-Karabakh Defense Ministry said that at 08:30am March 19 a group of Azerbaijani commandos attacked Armenian military positions situated in the northern direction (Gyulistan). “During the fighting that lasted for about two hours the personnel on duty as well as reinforcements forced the enemy to run away. During the pursuit the group of Azeri commandoes was totally destroyed on the approaches of their own positions,” the statement said.
The three Karabakh Defense Army servicemen who were killed in the engagement are identified as Hakob Khachatryan (born in 1996), Eduard Hayrapetyan (born in 1995) and Arshak Harutyunyan (born in 1995). Another four Armenian servicemen were wounded.
The Ministry said it would provide other details of the case as well as material evidence later on.
The Nagorno-Karabakh president’s spokesman David Babayan told the media that the situation at the borders in recent days has been tense and violations have been registered on a regular basis.
Speaking at a major media forum in Yerevan on Wednesday, President Sargsyan again spoke about a peaceful settlement of the Nagorno-Karabakh conflict. “It is clear that in today’s world the guarantee of stability and normal development is peaceful co-existence and tolerance,” he said.
“In contrast to Azerbaijani authorities, whose provocative actions endanger the stability of not only their state but also of the region, Armenia is fully aware of the grave consequences of such adventurism. Therefore, by containing Azerbaijan’s military provocations, we try to avoid a new spark of the conflict, which will seriously deteriorate the already unstable situation in our entire region,” the Armenian leader emphasized.
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ադրբեջանական կողմը 12-14 զոհ ունի
Մարտ 19 2015
ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հաստատել է, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի արդյունքում հայկական կողմը երեք զոհ եւ չորս վիրավոր ունի:
Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի դիմել, այնուհետև, հետապնդելով նրանց, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել է:
Aravot.am-ի տեղեկություններով, վերջին երկու օրերին սահմանային իրավիճակը կրկին լարված է եղել:
Ինչ-որ մի պահի դադար է գրանցվել, ինչի արդյունքում, հայկական կողմը հավանաբար, փոքր ինչ կորցրել է զգոնությունը:
Այդ ընթացքում հակառակորդը հասցրել է դարանակալել:
Երբ հայկական ստորաբաժանումը մի հենակետից մյուսն է փորձել տեղափոխվել՝ հակառակորդը հարձակում է գործել:
Հարձակումը եղել է գնդացիրներով եւ նռնականետերով: Մեր տեղեկություններով, դարանակալած խումբը եղել է ադրբեջանական բանակի դիվերսիոն-հետախուզական գունդը, մոտ երեսուն մարդ:
Հայկական կողմի զինվորներն անհամեմատ քիչ են եղել:
Ու մինչ տեղ կհասներ օգնությունը՝ կարողացել են երեք ադրբեջանցի զինվորի վնասազերծել: Հայկական կողմի օգնության տեղ հասնելուն պես ադրբեջանցիները նահանջել են:
Մերոնք ադրբեջանցիներին հետապնդել են մինչեւ ադրբեջանական դիրքեր:
Տարբերակ կա, որ մի քանի զոհ ադրբեջանական կողմը տվել է սեփական դիրքերում: Ի դեպ, նահանջելիս, ադրբեջանցիները մի քանի խմբի են բաժանվել: Նահանջելու ընթացքում ադրբեջանական կողմից եվս 2-3 մարդ է զոհվել՝ պայթել են ականների վրա: Եվս 7 զոհ ադրբեջանական կողմն ունեցել է բաց դաշտում, հայ դիպուկահարների գնդակից:
Ադրբեջանական կողմի զոհերը, մեր տեղեկություններով, ընդհանուր առմամբ, նվազագույնը 12-ն են: Կա վարկած, որ 14-ն են: Aravot.am-ի տեղեկություններով, հայկական կողմի վիրավորներից երկուսի վիճակը բավական ծանր է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/03/19/552646/
© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Leave a comment:

Leave a comment: