Re: Military Forces of the Republic of Armenia
Զոհված փոխգնդապետի 6-ամյա որդին երազում է զինվորական դառնալ
04.03.2015
Փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինծառայող, փոխգնդապետ Արտակ Աղեկյանի 6-ամյա որդու երազանքը զինվորական դառնալն է: NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի կնոջ եղբայրը՝ Ահարոն Խաչատրյանը պատմեց, որ Արտակը երբեք որդու ցանկության մասին չի խոսել, թեեւ նրա համար միշտ զինվորական խաղալիքներ է գնել:
«Արտակ Աղեկյանն ընտանիքից հեռու էր բնակվում, երեխաներին տեսնում էր 2-3 ամիսը մեկ անգամ՝ ընդամենը մի քանի օրով, բայց այդ օրերի ընթացքում հասցնում էր երեխաների հետ հետաքրքիր ժամանակ անցկացնել: Երեխաները միշտ դժվարությամբ են հրաժեշտ տվել հորը, չէին ուզում, որ գնար»,- ասաց Ահարոն Խաչատրյանը:
Արտակ Աղեկյանը վերջին անգամ ընտանիքին տեսել էր հունվարի 28-ին, երբ եկել էր Երեւան՝ պաշտպանության նախարարից շքանշանը ստանալու: Լավ ծառայության համար փոխգնդապետը շուտով պետք է այլ զորամաս տեղափոխվեր՝ ավելի բարձր պաշտոնի, սակայն չհասցրեց. փետրվարի 28-ին հակառակորդը 10 մետրից գնդակոծեց նրանց մեքենան, եւ Արտակը զոհվեց՝ իր կյանքի գնով փրկելով իր 3 զինվորներին:
«Բոլորն են խոսում, որ Արտակի կատարածը հերոսություն էր: Հոգեհանգստին նաեւ այդ 3 զինվորների հարազատներն էին եկել, որոնք անընդհատ շնորհակալություն էին հայտնում՝ ասելով, որ իրենց երեխաները հրաշքով են փրկվել ու փրկվել են միայն Արտակի շնորհիվ: Երբ թշնամին գնդակոծել է մեքենան, Արտակը հրամայել է բոլորին դուրս գալ մեքենայից: Սակայն երբ գնդակը դիպել է Հայկին, Արտակը փորձել է փրկել նրան, սակայն ինքն է մահացու վիրավորում ստացել: Բարեբախտաբար, մյուս երեք զինվորները թեթեւ քերծվածքներ են ստացել»,- դեպքի մանրամասները պատմեց Ահարոն Խաչատրյանը՝ նշելով, որ Արտակ Աղեկյանի հերոսության եւ անձնազոհության մասին ամբողջ Տաշիրն է խոսում:
Մարտի 3-ին տեղի ունեցած հոգեհանգստին, Ահարոն Խաչատրյանի խոսքով, մասնակցել են զոհված փոխգնդապետի ծառայակից ընկերները, զինվորները. «Արտակը շատ դրական անձնավորություն էր, անձնազոհության էր գնում յուրաքանչյուրի համար, շատ ընկերասեր էր, ուրախ, կենսախինդ: Ովքեր եկել էին երեկ, բոլորը միայն լավն էին խոսում Արտակի մասին՝ որպես մարդ եւ որպես զինվորական»:
Արտակ Աղեկյանին վերջին հրաժեշտը տալու են այսօր՝ մարտի 4-ին, նրան կհուղարկավորեն Տաշիրի քաղաքային գերեզմանատանը:
Նշենք, որ Արտակ Աղեկյանը Տաշիր քաղաքից էր, ամուսնացած էր, ունի երկու երեխա՝ աղջիկ եւ տղա: Նա զինված ուժերում էր 1996 թվականից: Մյուս զոհված զինծառայողը՝ նրա համաքաղաքացի, ժամկետային Հայկ Բարոյանը, որը զորակոչվել էր 2013թ. աշնանը, տան ավագ որդին էր, ունի 3 տարեկան եղբայր։
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Արտակ Աղեկյանը եւ Հայկ Բարոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ.-ի փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 36-ամյա Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 20-ամյա Հայկ Գրիգորի Բարոյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
15 հոգով կրակ են բացել «Վիլիս»-ի ուղղությամբ. մանրամասներ փետրվարի 28-ի դիվերսիայի մասին
02.03.2015
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` մերոնք 5 հոգով «Վիլիս» մակնիշի մեքենայով գնացել են դիրքեր` այնտեղ գտնվող զինվորներին փոխարինելու:
Մեքենայի ղեկին եղել է փոխգնդապետ Արտակ Աղեկյանը, կողքին` Հայկ Բարոյանը: Հակառակորդի` մոտ 15 հոգանոց հետախուզական խումբը դարանակալել է ճանապարհի մոտ` բարձունքին, և երբ հայկական մեքենան անցել է, սկսել են մերոնց վրա կրակել: Այնուհետև սկսվել է փոխհրաձգություն, որի ժամանակ ադրբեջանական խումբը կորուստներ է տվել և դիմել փախուստի: Տեղեկությունների համաձայն` հակառակորդն ունի առնվազն 2 զոհ: Հակառակորդի կրակոցներից նախ Հայկն է զոհվել, ապա` Աղեկյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` 20-ամյա Հայկ Բարոյանը ծնունդով Լոռու մարզի Սարչապետ գյուղից էր, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիքով տեղափոխվել և բնակվում էին Տաշիրում: Հայկը դպրոց է հաճախել Սարչապետում, սակայն տեղափոխվելուց հետո ուսումը կիսատ է թողել և ընդունվել Տաշիրի ավտովարորդական դպրոց: Մեր տեղեկություններով` Հայկը 5 տարեկան եղբայր ուներ և իրենից մեծ երեք քույր: Հարազատաների խոսքով` Հայկը շատ աշխատասեր տղա էր, շատ կապված փոքր եղբոր` Գարիկի հետ և նրա համար հաճախ էր նվերներ գնում:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Փոխգնդապետ Արտակ Աղեկյանը զոհվել է՝ փորձելով փրկել 20-ամյա զինծառայողի կյանքը
02.03.2015
Փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինծառայող, փոխգնդապետ Արտակ Աղեկյանը զոհվել է՝ փորձելով փրկել 20-ամյա Հայկ Բարոյանի կյանքը, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել, փոխարենը Արտակը փրկել է երեք հոգու կյանք: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, NEWS.am-ին հայտնեց Արտակ Աղեկյանի քրոջ ամուսինը՝ Ահարոն Խաչատրյանը։
«Դիվերսիայի ժամանակ դիմադրությունն այնպես է կազմակերպել, որ քիչ զոհեր են եղել։ Ինքը զոհվել է, քանի որ փորձել է մյուս զինծառայողին փրկել, բայց երեք հոգու հաջողվել է փրկել: Ամբողջ քաղաքը սգում է, մյուս զինվորը՝ Հայկը, որը նույնպես մահացել է, իր վարորդն էր, նույնպես Տաշիր քաղաքից: Մեզ մոտ հիմա համաքաղաքային վիշտ է»,-ասաց Ահարոն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ զինծառայողներ 36-ամյա Արտակ Աղեկյանի եւ 20-ամյա Հայկ Բարոյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 3-ին՝ ժամը 17:00-ին, Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում, իսկ զինվորական կարգով հուղարկավորությունը՝ մարտի 4-ին՝ ժամը 13:00-ին, Տաշիրի քաղաքային գերեզմանատանը:
Նշենք, որ Արտակ Սեդրակի Աղեկյանը Տաշիր քաղաքից էր, ամուսնացած էր, ունի երկու երեխա՝ աղջիկ եւ տղա: Մեր տեղեկություններով՝ նա զինված ուժերում է 1996 թվականից: Մյուս զոհված զինծառայողը՝ նրա համաքաղաքացի, ժամկետային Հայկ Բարոյանը, որը զորակոչվել էր 2013թ. աշնանը, տան ավագ որդին էր, ունի 3 տարեկան եղբայր։
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Արտակ Աղեկյանը եւ Հայկ Բարոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 36-ամյա Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 20-ամյա Հայկ Գրիգորի Բարոյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել
Մարտ 3, 2015
by Գարիկ Հարությունյան
Մարտի լույս 3-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արցախյան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի խախտումների պատճառով ՊԲ արևելյան ուղղության մարտական հենակետերից մեկում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Հակառակորդը, ՊԲ տվյալների համաձայն, հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, ինչպես նաև 60 մմ ականանետերով ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերով:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու ուղղությամբ և շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Արսեն Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Подробности азербайджанской диверсии
Стали известны новые подробности диверсии, осуществленной закавказскими турками 28 февраля.
5 армянских военнослужащих на автомашине направлялись к позициям. Засевшая в засаде азербайджанская диверсионная группа открыла по ним огонь под прикрытием лесного массива. Командир группы и водитель погибли сразу. Остальные бойцы, вступив в бой, вынудили диверсантов обратиться в бегство. В ходе перестрелки с нашей стороны один боец получил легкое ранение в ногу, его здоровью ничего не угрожает. С азербайджанской стороны убито не менее трех диверсантов. Как мы уже сообщали ранее, имя одного из них, сообщенное источником в Азербайджане, — Мирзаев Мехди Наби оглу.
Погибший подполковник Агекян Артак Седракович, 1979 года рождения, родом из города Ташир, женат, у него двое детей — мальчик и девочка.
Второй погибший — военнослужащий срочной службы Бароян Айк Григорович, 1995 года рождения, родом из села Сарчапет Лорийского марза. В армию был призван по окончании школы. У Айка есть 3-годовалый братишка.
2 марта президент Республики Арцах Бако Саакян подписал указ, согласно которому за мужество, проявленное при обороне государственной границы Республики Арцах, военнослужащие n-ской воинской части Артак Агекян и Айк Бароян награждены медалями "За боевую службу" (посмертно).
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են մարտական կորստի մասին
Մարտ 2, 2015 by Հասմիկ Մելիքսեթյան
Ռազմինֆոն ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է, որ մարտի 1-ին հայկական դիպուկահարի գնդակից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Միրզաև Մեհդի Նաբի օղլուն։
Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ փետրվարի 28-ի ադրբեջանական դիրվերսիայից հետո Պաշտպանության բանակի զինծառայողները խոցել են ադրբեջանցի 3 զինծառայողի։
Հավելենք, որ փետրվարի 28-ին ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ ՊԲ հյուսիսային ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել էր 2 կորուստ։ Զոհվել են զինծառայողներ 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը։
Դիվերսիայի լուրը հայտնելիս ՊԲ մամուլի ծառայությունից նշել էին նաև, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն «ադրբեջանական կողմին կորուստներ են պատճառել և հետ շպրտել ելման դիրքեր»: Մեկնաբանելով այս լուրը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Վագիֆ Դարգահլըն հերքել էր, որ իրենք դիվերսիայի ընթացքում կորուստներ են ունեցել։
Տեղեկացնենք, որ Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ առաջնագծում լարված իրավիճակի ու դրանից բխող ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է ադրբեջանական կողմի վրա։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հրավիրել է միջազգային միջնորդական կազմակերպությունների ուշադրությունը վերջին դեպքերի վրա։
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Մարտական հենակետում զինվոր է մահացել
28.02.2015
Փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Ալբերտ Էմիլի Սաֆարյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հակառակորդի դիվերսիայի պատճառով ՊԲ երկու զինծառայող է զոհվել
Փետրվար 28, 2015 by Գարիկ Հարությունյան
Փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին նկատել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր։
Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը։
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։Last edited by Vrej1915; 02-28-2015, 10:00 AM.
Leave a comment:

Leave a comment: