Re: Military Forces of the Republic of Armenia
Ղարաբաղի ՊԲ-ն հաղորդում է ադրբեջանական դիվերսիայի փորձի կասեցման մասին
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
25.12.2014
Անցած գիշեր` ժամը 1:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել», - ասված է հաղորդագրությունում:
Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Խոցված ուղղաթիռի համար անհամաչափ պատասխանը եղել է. Սեյրան Օհանյան ,
21.12.2014
Ղարաբաղա-ադրբեջանական չեզոք գոտում նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի համար մեր կողմից խոստացված անհամաչափ պատասխանը եղել է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ խոցված ուղղաթիռի համար անհամաչափ պատասխան է տրվելու:
«Անհամաչափ պատասխանները շատ դեպքերում իրենց մեջ պարունակում են ռազմական գաղտնիություն: Բոլոր դեպքերը չի, որ մենք կարող ենք հասցնել հասարակությանը: Այդ անհամաչափ պատասխանը եղել է, որոշ բաներ էլ հասարակությանը ասվել է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ինքնաթիռի հարցով ծառայողական քննությունն ավարտվել է, հարուցված քրեական գործով ԼՂՀ բանակի ղեկավարությունը եւ իրավապահ մարմիններն աշխատում են:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները, որոնք նոյեմբերի 25-ին զինվորական կարգով հողին հանձնվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Must be the names of their losses from last week.
Actually we never entered the district of Mir Bashir/Taratar that bordered Martakert`s still occupied vilages of Leninavan, Verin & Nerkin Kedametch/Tchaylu, Maragha, Leonarkh, Karmiravan... so there must not have mined zones over there, unless they do refer to the occupied villages of Martakert.
Given this, and the age of the killed, they must be officers...
---------
Ադրբեջանում ականի վրա պայթած քաղաքացին տեղում մահացել է
Դեկտեմբեր 15, 2014
by Աշոտ Առաքելյան
Ադրբեջանի Թարթառի շրջանի Հասան Գայա կոչվող տարածքի մոտակայքում, որը սահմանակից Արցախի Մարտակերտի շրջանին, գրանցվել է արտակարգ միջադեպ։ Ծնունդով Լաչինից, 1973-ին ծնված Շալուխով Ռամիլ Բալօղլան Օղլուն ոչխարներին արածեցնելիս պայթել է հակահետևակային ականի վրա և տեղում մահացել։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Թարթառի շրջանի ոստիկանական բաժանմունքի հայտնած տեղեկությանը։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական Qafqazinfo լրատվակայքը հղվելով Թարթառի ՏԻՄ-ին՝ միջադեպի վերաբերյալ հաղորդում է այլ տվյալներ՝ նշելով, որ դեպքը գրանցվել է Թարթառի շրջանի Շըխարխ ավանում, իսկ զոհվածը ոչ թե Շալուխով Ռամիլ Բալօղլան Օղլուն, այլ Սադիգով Զամին Բալօղլան օղլուն է, ով ականապատ տարածք էր անցել մետաղի ջարդոն հավաքելու նպատակով։
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ի՞նչ կարելի է - ի՞նչ չի կարելի ասել հայկական բանակի մասին
ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Գրող, հրապարակախոս
14 Դեկտեմբերի 2014,
Հայաստանը վաղուց չի տեսել իրադարձություններ, որոնք համազգային հպարտության, ցնծության, տոնի պատճառ դառնային։ Լինի պետական քաղաքականության մեջ, մշակույթում, թե սպորտում։
Դա երևի պատճառներից մեկն է, որ սահմանին կատարվող միջադեպերը հանրային սևեռուն ուշադրության են արժանանում, իսկ խփված ուղղաթիռից օդաչուների աճյունները դուրս բերելու իրոք բացառիկ արհեստավարժ ու համարձակ գործողության խանդավառ արձագանքները ստվերում են թողնում ուղղաթիռի խփվելու և անձնակազմի զոհվելու բուն փաստը։
Քանի դեռ հարաբերական հանգիստ է սահմաններին, միգուցե արժե վերհիշել մեր զինված ուժերի կազմավորման որոշ առանձնահատկություններ, քանի որ հայկական բանակի հզորության մասին անվերապահ համոզումը խարսխվում է Արցախյան պատերազմի հաղթանակի վրա։
Հայ-ադրբեջանական առաջին զինված բախումները սկսվել են1988-ից, դրանց շուրջ 5 տարի մասնակցել են բացառապես կամավորները. ոչ մեկին ծանուցագիր կամ հրավիրատոմս չի ուղարկվել, որ միանա ազատամարտին։ Կամավորների թվում եղել են թե Ազատության հրապարակի կոչերը որպես գործողության ծրագիր, այլ ոչ թե ազգային-ազատագրական ժամանց ընկալած հերոսներ, թե սահմանամերձ գյուղերի բնակիչներ, թե պատմավեպերով դաստիարակված ռոմանտիկներ, թե բախտախնդիրներ ու քրեական հանցագործներ։
Ջոկատները, որոնցից բաղկացած է եղել բանակը, կազմավորվել են սեփական զենք ունենալու պայմանով։ Առաջին զենքերը ձեռք են բերվել միլիցիայի բաժանմունքների ու սովետական բանակի զինապահեստների վրա հարձակումների արդյունքում։ Ինչը քրեական ծանր հանցագործություն էր տեղի ու ժամանակի օրենքներով։ Առաջին փոխադրամիջոցները՝ «Ուազներ», բեռնատարներ, կամավորները կամ «ֆիդայիները», ոնց որ կոչվում էին 88-ին, բռնագրավել են Հայաստանում գործող ձեռնարկություններից, ինչը նույնպես «քրեորեն պատժելի արարք» էր։
Քանի՞սն են էսօրվա մեծախոսներից, որ ընդունակ են նման քայլերի, թող անկեղծ ասեն... Մի բան հայտնի է, որ սփյուռքի հարյուր հազարավոր վրեժ քարոզողներից երկու տասնյակ մարդ է պատրաստ գտնվել մասնակցել Արցախյան պատերազմին։ Երկու տասնյակ։ Փառք իրենց։
Ուրեմն, ովքեր կազմավորել են ջոկատները, նրանք էլ որոշել են բանակի դեմքը, որակը և քանակը, որ,- շատերը չգիտեն,- մի կերպ է բավարարել ռազմաճակատի գիծը պահելուն։
Վերջերս մեդիայում վրդովմունքի ալիք անցավ, որ գեներալներից մեկը ադրբեջանցի «ստրուկ» է ունեցել։ Հրապարակումների մեծ մասում համոզմունք կար, որ երևույթը բնորոշ չի եղել մեր զինուժին։ Որ պատերազմը հաղթել է հայկական կողմի վեհանձնությունը, երբ գերիներին մարդավարի ընդունել, կերակրել են, փող տվել ու բաց թողել։ Սրանք վերադարձել են Ադրբեջան, աջ ու ձախ պատմել, թե ինչ մարդկային են հայերը, ու ադրբեջանցիները սկսել են գերի հանձնվել զանգվածաբար։
Կան և ուրիշ մարդիկ, ովքեր իրենց վերաբերմունքը հրապարակային չեն հայտնում, հասկանալի պատճառներով, բայց անձամբ ինձ օրինակներ են պատմել, նույնիսկ՝ բոլորովին վերջերս, «ակն ընդ ական»՝ բառի բուն իմաստով աչքը հանելու դիմաց աչք հանելու մեթոդի մասին, որը համարում են մարտի դաշտից ադրբեջանցիների փախչելու կարևորագույն գործոն։
Կարծում եմ, երկու տեսակետի կողմնակիցներն էլ պետք է հաշտվեն էն մտքի հետ, որ պատերազմում եղել է թե դաժանությունը, թե վեհանձնությունը, և երկուսի կրողներն էլ մոտեցրել են պատերազմի հաղթական ավարտը… առնվազն դիրքերում լինելով անփոխարինելի։
Իսկ բանակը, որի հզորությանը մենք հավատում ենք և անկասկած պետք է ոգի տանք, մարտական գործողություններին մասնակցել է 1993-ի վերջին, 94-ի սկզբին, երբ ադրբեջանցիների լայնածավալ հարձակում ձեռնարկեցին Օմարի լեռնանցքի ուղղությամբ, և զորակոչիկները փրկել են իրավիճակը՝ մի քանի անգամ ավելի շատ զոհ տալով, քան կամավորականները, անփորձության պատճառով։
Կանոնավոր բանակ, որի փորձը կարելի է ընդօրինակել, Հայաստանը ունեցել է մեկ էլ 1918-20 թթ., որը նույնպես դասական առումով կանոնավոր չի եղել՝ խմբապետների ու ցարական բանակի կադրային սպաների միջև հաճախ ծագել են բախումներ, որոնք կարող էին վերջանալ արնահեղությամբ (մի դրվագ նկարագրված է Չարենցի «Խմբապետ Շավարշը» պոեմում)։
Եթե կլինեն վրդովվողներ, ովքեր չեն հավատա, որ «դաժանության կուսակցություն» է եղել Արցախյան պատերազմում, թող իրենց միջին տարիքի ծանոթներին հարցուփորձեն... կտրված ականջների մասին. հայ-ադրբեջանական ընդհարումները հաջորդել են Սումգայիթի ջարդին, իսկ հակառակորդն աներևակայելի տանջանքներ էր կիրառում գերիների հանդեպ։
Ինչպես որ Առաջին Հանրապետության բանակը կռվում էր 1915-ից հետո և վեհանձնության դասեր չէր ստացել 1918-20 թթ. Հայաստանի դեմ պատերազմող թուրքերից, որ նույնով պատասխաներ։ Փոխադարձաբար գերի չվերցնելու չափ դաժան իրավիճակ, որին թերևս նվիրեմ հաջորդ նոթերիցս մեկը։
«2014 թվականը մենք հայտարարել ենք փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի: Միջանձնային հարաբերություններում խախտումների հիմնական պատճառ են հանդիսանում այդ արատավոր բարքերը, որոնք բերում են անհանդուրժողականության, եւ այդտեղից էլ ծնվում են հանցագործությունները», վերջին հարցազրույցներից մեկում ասել է Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքերը ևս մեկ ապացույց են, որ պետք է հպարտանալ բանակով, բայց իրատեսորեն կորուստը կորուստ համարել, նվաճումը՝ նվաճում, որպեսզի նրա մարտունակությունը բավարարի ոչ միայն դիվերսիաներին պատասխանելուն, այլև իսկական պատերազմին, եթե, Աստված մի արասցե, բանը հասնի դրան:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....80lCq730.dpuf
Leave a comment:

Leave a comment: