Announcement

Collapse
No announcement yet.

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դարձյալ լարված է եղել. հակառակորդն ունի 3 զոհ

    23.01.2015

    Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով` ադրբեջանական կողմն ունի 3 զոհ: Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

    Մանրամասները` yerkir.am կայքում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Վիրավորներից մեկին վիրահատում են Բերդի հոսպիտալում

    23.01.2015

    Տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդը հարձակում էր գործել, որի հետևանքով հայկական կողմ ունի երկու զոհ և վիրավորներ: Yerkir.am-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից տեղեկացրին, որ վիրավորներից ոչ մեկին դեռ չեն տեղափոխել իրենց մոտ` Երևան, բայց սպասում են: Տեղեկացրին նաև, որ վիրավորներից մեկին հենց Բերդի հոսպիտալում այս պահին վիրահատում են: Այնտեղ են նաև մյուս վիրավորները:

    Մանրամասները` yerkir.am կայքում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Бои по всей границе. Есть жертвы

    В течение ночи на 23 января азербайджанская сторона обстреливала позиции армянских пограничников Республики Армения и Республики Арцах. На отдельных участках границы – Мартакертский и Аскеранский районы Республики Арцах и Тавушский марз (области) Республики Армения армянская сторона прибегла к превентивным мерам, направленным на пресечение активности врага. По сведениям Voskanapat.info, подтверждаемым из компетентных источников, враг понес многочисленные потери в живой силе. Только в направлении села Гетарат (бывшее Чайлу) Мартакертского района было уничтожено свыше десяти азербайджанских диверсантов. Не менее семи вражеских диверсантов было уничтожено при обороне позиций в Тавушском марзе Армении.

    Примерно в 9 утра 23 января азербайджанские диверсанты предприняли новую вылазку позиций воинской части города Берд Тавушского марза. Как сообщает руководитель пресс-центра МО Республики Армения Арцрун Ованисян, армянские пограничники, вовремя обнаружив азербайджанских диверсантов, вступили в бой, который продлился примерно 30 минут. “Понесший потери и не выполниший поставленной задачи противник был отброшен”, - сообщает Арцрун Ованисян.

    К сожалению, есть потери и среди армянских бойцов. При выполнении задачи по обороне рубежей Родины геройской смертью погибли рядовой Артак Вагаршакович Саркисян и лейтенант Карен Араратович Галстян.

    Вечная память павшим защитникам Отечества.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Նոր հարձակում առավոտյան. Հայկական կողմն ունի 2 զոհ եւ վիրավորեր , 23.01.2015

    Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ...


    Այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ, հայկական կողմն ունի կորուստներ: Այս մասին նշել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

    Նա մասնավորապես, գրել է.

    «Հակառակորդը շարունակելով սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, ՀՀ եւ ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների եւ հարձակումների մարտավարությունը: Ադրբեջանական զինված ուժերը հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են անիմաստ դիվերսիաներ իրականացնել:

    Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը: Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:

    Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան:

    ՀՀ ՊՆ-ը կիսում է մեր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցություն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին: Լարվածության ողջ պատասխանատվությունը ու հետեւանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Հակառակորդը 8 դիվերսոիոն գործողություն է ձեռնարկել. 20-ամյա զինծառայող է զոհվել
    20.01.2015

    ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

    Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել և կորուստներ կրելով հետ են շպրտվել: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:

    ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ս. Փիլոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

    Մանրամասները` yerkir.am կայքում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    photo gallery

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ներկայացուցչին հայտարարությո՞ւն է վերագրել,
    17.01.2015


    Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունվարի 14-ին ԵԱՀԿ դիտարկում անցկացվեց:

    Դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմից կրակոց արձակվեց, ինչից հետո որոշվեց դադարեցնել դիտարկումը:

    Դրանից հետո կողմերը հանդես եկան հայտարարությամբ: Սակայն ադրբեջանական կողմը, չբավարարվելով Արցախի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, ավելի հեռուն գնաց:

    «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը, ով դիտարկմանը մասնակցում էր ադրբեջանական կողմից, հայտարարեց, որ նախապես հաստատված կանոնների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պատասխան կրակ չբացեցին եւ պայմաններ ստեղծեցին դիտարկումն ավարտելու համար»,- Եվգենի Շարովին է վկայակոչում ԱՊԱ գործակալությունը:

    Ստացվում է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչը հայտարարություն է անում Պաշտպանության նախարարության անունից: ԵԱՀԿ-ն առայժմ չի մեկնաբանում այս հաղորդագրությունը:

    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Հակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել

    Հունվար 17, 2015 by Հասմիկ Մելիքսեթյան
    razminfo

    Հունվարի 17-ին, ժամը 18:00-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է բերվել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, 1994թ. ծնված պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանի մարմինը: Այդ մասին հաղորդել է «Առավոտ» թերթի թղթակիցը։

    Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այդ լուրը` հավելելով, որ այժմ էլ հակառակորդը շարունակում է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ:

    Հավելենք, որ հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվել էր նույն գյուղի խաղաղ բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները փորձել են ներթափանցել հայկական տարածք


    ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 11-ից 17-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12 000 կրակոց: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից:

    Բացի վերոնշյալ խախտումներից, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Ջրաբերդ/ և արևելյան /Ակնա/ ուղղություններով ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր:

    ՊԲ առաջապահ ստորաբաժանումների օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է, իսկ վերջիններս կորուստներ կրելով, հետ են շպրտվել ելման դիրքեր:

    ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և պատրաստ են համարժեք հարված հասցնել հակառակորդի սադրիչ գործողություններին:


    Հեղինակ:
    «Փաստինֆո»
    - See more at: http://pastinfo.am/hy/node/60245#sthash.DcGxzNJ2.dpuf

    Leave a comment:

Working...
X