Re: Military Forces of the Republic of Armenia
"NORAT TER-GRIGORYANTS HAS GONE TO RUSSIA, SLEPT AND SEEN DREAMS." LIEUTENANT-GENERAL GAGIK MELKONYAN
February 10 2015
"When the ceasefire agreement was signed, Norat Ter-Grigoryants was
present there. Why he was not offended then, that question was not
raised then. Or, 20 years elapsed and now it occurred to his mind
that mistakes have been made then. And has he forgotten the conditions
under which we signed the ceasefire, under what condition our country
was," so responded former Deputy Defense Minister, Lieutenant-General
Gagik Melikyan in the conversation with Aravot.am, in response to
the statement made by Lieutenant-General Norat Ter-Grigoryants that
the disgraceful ceasefire agreement signed in Bishkek is a treachery,
tomfoolery and stupidity.
Note that recently, during the Russian RT TV transmission, Norat
Ter-Grigoryants has told why he had left the country offended. As
reported by 1in.am, the General has mentioned that serious
disagreements have arisen between him and the military-political
leaders of Armenia because of the cease-fire agreement. According
to him, it was not worthy for the winning state to sign such a
disgraceful ceasefire, which was not driven from the interests of the
Armenian people and the state. "This disgraceful agreement was signed
by people who had no clue about the political and military affairs,
they did not know what is meant by a strategy. The Bishkek cease-fire
agreement was an arrangement written on the sand, a thing that does
not represent anything, it was not only a disgraceful agreement, but
also tomfoolery and stupidity. There is no commitment or guarantee,
because the war could restart the very next day. The agreement did
not provide any distinct borderline and Azerbaijan was not compelled
to recognize the independence of Nagorno-Karabakh Republic."
We clarified from Gagik Melkonyan whether we did not have an
alternative then, and whether we should have signed the agreement,
the General replied, "No, there was no alternative, because at that
time we could not compel anything to anybody. The third state was
reconciling our two states and it was not accepting any condition. As
for Norat, he was Lieutenant-General and Chief of Staff, whom they were
listening to. During those times, if he was bringing his fist down on
the table saying, "You know what?", and they will listen to him. Why
was he offended? He could have raised the issue and have said what he
wanted to the government authorities. The Army at that time was the
most powerful and dictating structure. Let him strike his hand on the
table saying, it should be so. He was the head of the General Staff,
and could compel Levon Ter-Petrosyan. Why didn't he do it?
Hence, I do not accept his reasoning that there was a treachery. Some
minor people begin giving assessments from the side. They have not
been in the battle field, nor in the state of war; they were seated
under the walls, and now, they are criticizing the then government. In
those winning years, they are saying that it was dark, there was no
light and it was cold. These were the years of our victory rather
than the years of darkness. Someone, let's say, was eating meal in
the light of the lamp, but we are the ones who won."
As for the accusations that Levon Ter-Petrosyan was not aware of the
situation and did not know what was going on in the front, Gagik
Melkonyan said, "I do not want to find fault with, the war passed
away. I do not want to find fault with any commander of the troops,
but I must say that Mr. Norat Ter-Grigoryants was not either aware
of what is going on in the front. We were occupying territories, two
days later only, they were getting to know that these territories are
occupied. Let him not forget that he was the kind of General. At that
time, no one was aware of many questions of how and what. How could
the president of a country be unaware of what is going on? Or, now,
Norat has gone to Russia, slept and seen dreams. Does he recall now of
what had happened 20 years ago? I can sit in front of him, talk to him
vis-a-vis and tell hundred things to him. But it is not good to find
fault with anyone. Once, Commandos was also working in the same way,
and I said a few things about Commandos. It is not good, you have
passed a war, and we have won. Why do you want to stir all over again?
Each of you made a mistake, each of you did something, but most
importantly, we have won a united victory together with the president,
minister, General Staff and the last soldier. We should be proud. And
you know what is bad that our nation, when defeated, always knew
exactly what to do after the defeat. This time that we have won,
we do not know what to do after the victory. This is the trouble."
According to Gagik Melkonyan, Norat Ter-Grigoryants left Armenia for
another reason. "Let him say the main reason. It was not the reason."
To our question of whether it is true that the problem was only
with his disagreements to the decisions of Generals Andreasyan and
Dalibaltayan, therefore he has left the country offended when his
words were not considered, Melkonyan replied, "Andreasyan was a very
powerful man. Indeed, we can say that he had clue about everything
- the war, and knew what is what. They did not find common language
with each other to continue their work. And this does not mean that he
had disagreements with the government. Lieutenant-Generals Andreasyan
and Norat Ter-Grigoryants did not understand each other, therefore,
he left. The government authorities did not commit treachery. Our
conditions the then dictated so and we could not bring forward any
other condition. The war was on."
Hripsime JEBEJYAN
Read more at: http://en.aravot.am/2015/02/10/168778/
Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈւ զինծառայող է զոհվել
8, 2015
by Գարիկ Հարությունյան
Փետրվարի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ հայկական կողմի մարտական հենակետում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Լևոն Արտուշի Թամրազյանը։ Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Զոհված զինծառայողն, ըստ հեռուստաընկերության տվյալների, Վանաձորից է, 39 տարեկան։
Փաստի առքիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ. «Ողջ գիշեր աչք չենք փակել»
Փետրվար 6 2015
Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ ադրբեջանական գնդակոծության պատճառով անցած գիշեր իրենց գյուղը ողջ գիշեր չի քնել: Ազերիների գնդակոծությունից վիրավորված, Ներքին Կարմիրաղբյուրի 61-ամյա բնակիչ Վանիկ Ղուկասյանը մահացել է Բերդի հիվանդանոց տանող ճանապարհին:
Մ. Կամենդատյանն ասաց, որ ազերիների գնդակոծությունն ուժգին էր ժամը 1-ի սահմաններում, գնդակոծությունից գյուղում նյութական վնասը մեծ է:
Այգեպարի դպրոցի տնօրեն Արեւիկ Արզումանյանից տեղեկացանք, որ փետրվարի 5-ի ժամը 19.30-ից մինչեւ 24-ը ադրբեջանական զինուժը տարբեր զենքերից գնդակոծել է Այգեպարը, վնասվել է մի քանի տուն:
Այսօր գյուղում դասեր չեն կայացել ադրբեջանական վտանգի եւ Ն. Կարմիրաղբյուրում գազատարի վնասման պատճառով. դպրոցն առանց ջեռուցման է մնացել: Կոթիի դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանն ասաց, որ անցած գիշեր ադրբեջանական զինուժը տարբեր զենքերից կրակ է բացել Կոթիի ուղղությամբ:
Ականանետով հարված է հասցվել գյուղի տներից մեկին: Մեծ բարեբախտություն է եղել, որ զոհեր չեն եղել, քանի որ այդ սենյակում հավաքված էր այդ ընտանիքի ամբողջ կազմը: Ադրբեջանական վտանգի պատճառով այսօր Կոթիում դասեր չեն կայացել: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ երեկ ժամը 23.30-ից 24-ը ադրբեջանական զինուժը գնդակոծել է իրենց գյուղը, վնասվել են տների տանիքներ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/02/06/539564/
© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Գնդակոծվում է Ներքին Կարմիրաղբյուրը. զոհվել է խաղաղ բնակիչ
06.02.2015
Փետրվարի 5-ին ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ, որի պատճառով խաղաղ բնակիչ է զոհվել:
«Ազատության» հետ զրույցում Բերդ քաղաքի հիվանդանոցից տեղեկացրել են, որ ժամը 23:30-ին հարազատները հոգեվարքի մեջ հիվանդանոց են բերել Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ, 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանին, ով մահացու վիրավորումը ստացել է իր տան բակում:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնել է, որ կրակոցներն այս պահի դրությամբ շարունակվում են:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
«Նույնիսկ ամենամտերիմ ընկերները չգիտեին, որ Զորիկը հետախույզ է» (ֆոտո)
03.02.2015
Մենք դասընկեր ունեինք, իրենք վատ էին ապրում, ու սեպտեմբերի 1-ին մեր դասընկերը դասի չէր եկել: Եկանք տուն, Զորս ասաց՝ մամ, գիտես՝ Տարոնը դասի չի եկել, որ խնդրեմ կթողնես՝ իմ շալվարը տամ իրեն...
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ զոհված Զորիկ Գեւորգյանը հունվարի 29-ին կդառնար 26 տարեկան:
Իջեւանում ծնված եւ Վանաձորում մեծացած Զորիկը դեռ դպրոցական տարիներին էր «հայտարարում», որ զինվորական է դառնալու: Թեեւ հայրը, քեռին, եղբայրը զինծառայողներ էին, ընտանիքը դեմ էր Զորիկի որոշմանը:
«Դեմ էինք, որովհետեւ դժվար ու պատասխանատու գործ է»,- շեշտում է Զորիկի քույրը՝ Անին, ու շարունակում. «Բայց Զորիկի որոշումը հստակ էր: 10-րդ դասարանն ավարտելուց հետո անմիջապես թղթերը հանձնեց ռազմական ինստիտուտ: Այդ ժամանակ մայրս Երեւանի հիվանդանոցում տատիկիս էր խնամում, քաղցկեղով հիվանդ էր տատիկս, իսկ հայրս ծառայության բերումով Վանաձորում չէր: Զորս հանձնեց թղթերն ու ընդունվեց: Զանգեց ու ասաց ծնողներիս: Արդեն ի՞նչ կարող էին անել, մաղթեցին բարի ծառայություն»:
Զորիկը սկզբում ընտրել էր հետեւակի մասնագիտությունը եւ միայն 4-րդ կուրսում մտափոխվել եւ դարձել հետախույզ: Ծնողներն այս անգամ էլ էին դեմ նրա որոշմանը, բայց ինչպես նախորդ անգամ՝ Զորիկի որոշումը փոխել հնարավոր չէր:
«Զորիկն այդ ժամանակ ծնողներիս ասաց՝ եթե մի գործով զբաղվում ես, պիտի սիրես, ու մեկնեց ծառայության: Սկզբում Բալուջայում էր, իսկ 2013թ.-ի օգոստոսից՝ Մարտակերտում»,- պատմում է զոհված զինծառայողի քույրը:
Զորիկի աշխատանքի մասին ոչ ոք ոչինչ չի իմացել, նույնիսկ ամենամտերիմ ընկերները միայն նրա մահվանից հետո են իմացել, թե նա իրականում ինչով է զբաղվել: Սահմանին տիրող իրավիճակի մասին նա խոսել չէր սիրում, բոլորին համոզում էր, որ լարվածություն չկա: Դիրքերում եւ զորամասում Զորիկը բոլորի համար հոգատար ընկեր էր, մարտական առաջադրանք կատարելու ժամանակ՝ խիստ հրամանատար:
«Երբ Զորիկի հետ էինք, ոչ մի առաջադրանքից չէինք վախենում: Եթե Զորիկի հետ էինք, ուրեմն ապահով էինք»,- պատմում է Զորիկի ծառայակից ընկերներից մեկը:
Զորիկը փայլում էր ոչ միայն մասնագիտական որակներով, այլեւ մարդկային տեսակով: Բարի, համբերատար, ժպտերես, ներող ու ընկերասեր. այսպես են նկարագրում նրան հարազատները:
«Մենք դասընկեր ունեինք, իրենք վատ էին ապրում, ու սեպտեմբերի 1-ին մեր դասընկերը դասի չէր եկել: Եկանք տուն, Զորս ասաց՝ մամ, գիտես՝ Տարոնը դասի չի եկել, որ խնդրեմ կթողնես՝ իմ շալվարը տամ իրեն: Մաման ասաց՝ հա ցավդ տանեմ, ու Զորս հացը կիսատ թողեց ու իր շալվարն ու բոթասները վազելով տարավ Տարոնին: Զորս ուրախացել էր շատ, որ Տարոնն արդեն դասի կգա»,- պատմում է Զորիկի քույրը:
Հերոսն արդեն 6 ամիս իր ընտանիքի կողքին չէ. այսօր էլ ոչ ոք չի հավատում, որ գործին այսքան լավ տիրապետող զինծառայողն այլեւս չկա:
«Հետո հասկանում են, որ Զորը 50 շների դեմ է դուրս եկել ու գիտակցաբար առաջ գնացել... Հպարտորեն, բայց ցավով ասում են՝ իսկ ու՞ր էինք մենք»,- Զորիկի մասին խոսքը եզրափակում է Անին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
SEYRAN OHANYAN FIRES LEADERSHIP OF MILITARY ACADEMY AFTER VAZGEN SARGSYAN
by Ashot Safaryan
Monday, February 2, 12:05
Defense Minister of Armenia Seyran Ohanyan launches personnel purges at
the Military Academy after Vazgen Sargsyan after cadet Haykaz Barsegyan
was found hanged from a chin-up bar on the local sports ground.
According to ArmInfo's data, Head of the Academy, Major General Martin
Karapetyan has already filed in his resignation and Defense Minister
Seyran Ohanyan has accepted it. Furthermore, the minister is firing
the entire leadership of the Academy up to the heads of chairs.
The body of Haykaz Barseghyan was found hanged from a chin-up bar
on the sports ground at his military unit on Jan 29 morning. Chief
Military Investigation Department of the Investigation Committee has
opened a criminal case based on Article 104.7.2. of the Criminal Code
of Armenia (murder committed by a group of persons of organized group)
after relevant examination of the spot and preparation of materials.
Four cadets of the Academy have already faced murder charges: Movses
Azaryan, Norik Sahakyan. Vacheh Sahakyan, Gnel Tevosyan. All the four
have been arrested.
On January 31, the minister called extraordinary meeting over
Barseghyan's murder. Looking into the materials of the case, the
minister said that crime was a result of ill-natured relations and
activity of separate officers and negligence of duties by them.
Ohanyan said the murder of the cadet was a stab in the back of the
men who guard the country's borders day and night.
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ենթականերիս բոլոր երեխաներն էլ ծառայում են՝ առաջին գծից սկսած. Սեյրան Օհանյան
01.02.15
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նախարարությունը և ինքն անձամբ ամեն ինչ անում են հասարակության մեջ վերականգնելու վստահությունը, որ պաշտոնյաների երեխաները նույնպես ծառայում են բանակում, ընդհուպ մինչև առաջին գիծ ուղարկվում։
«Հասարակության մոտ եղած անվստահությունը մենք կամաց-կամաց փոխում ենք։ Գիտե՞ք ում երեխաները չեն ծառայել, ներկայացրեք, ես ճշտեմ... իմ տիրույթում, իմ ենթակաների երեխաները բոլորն էլ ծառայում են՝ առաջին գծից սկսած, սկսած իմ երեխաներից, գլխավոր շտաբ, փոխնախարարի երեխաներ, վարչության պետի, գլխավոր շտաբի պետի երեխաներ, ծառայում են և իրենց պարտքը տալիս են հայրենիքին»,-նկատեց նախարարը։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ վիճակագրությամբ իրականացվող բաշխումը զորակոչի ընթացքում ըստ զորամասերի բացառում է, որ որոշ մարդկանց երեխաներին ավելի ապահով զորամասեր զորակոչվեն։
«Մենք գիտենք, ըստ մասնագիտությունների, ըստ առողջական վիճակի և նաև կրթության բախշման համակարգի հավասարաչափ բաշխում ենք և յուրաքանչյուրն իր ծառայությունը տանում է իր հնարավորությունների սահմաններում։ Ես իմ աշխատանքի արդյունքում ինչ-որ մի ձև հասել եմ դրան և պահպանելու եմ այն»,- ասաց նա։
Հարցին, թե ժամանակը չէ արդյոք, որ ցուցակներ հրապարակվեն, թե կոնկրետ պաշտոնայների երեխաներից ով որտեղ է ծառայում, նախարարը հակադարձեց։
«Ամեն մեկն իր գործը պետք է անի, ես հիմա բանակի կազմ ներկայացնե՞մ, ձեզ, բանակի ցուցակ ներկայացնե՞մ, ինչո՞վ է բանակը տարբերվում այդ քաղաքացիական կյանքից, երբ որ ես պետք է ամբողջությամբ ներկայացնեմ։ Չէ՞, որ բանակը յուրահատուկ ռեժիմի կառույց է իր գաղտնիության ռեժիմի պահպանման պայմաներով»,– ավելացրեց նախարարը։
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
ԼՂ ՊԲ. Ադրբեջանական բանակը խոցել է իրեն պատկանող անօդաչու սարքը
31.01.2015
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 2200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 40 հազար կրակոց:
«Նույն ժամանակահատվածում հակառակորդն իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և ետ շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդն ունեցել է առնվազն 3 զոհ և վիրավորներ: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»,- հայտնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանը նաև դիմել է «էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր Ակնայի ուղղությամբ խոցել է հայկական անօդաչու թռչող սարք»: «Բայց իրականում ՊԲ համապատասխան կառույցները բացահայտել են, որ ադրբեջանական բանակը խոցել է իրենց պատկանող անօդաչուն»,- ասված է հաղորդագրությունում։
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
ԼՂՀ բանակը պատժիչ գործողություն է իրականացրել. Շարքից հանվել է երկու դիրք
Lragir.am
Ներքին կյանք - 31 Հունվարի 2015,
ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա:
Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....HN7jXUUu.dpuf
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ադրբեջանում կես տարի անց հիշել են դիվերսանտ Հասան Հասանովի մասին,
30.01.2015
Ադրբեջանում 6 ամիս անց հիշել են ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի երրորդ անդամին՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված եւ ոչնչացված Հասան Հասանովին:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, «Ադրբեջանում իրավական բարեփոխումների կենտրոն»-ի հասարակական միավորում նախագահ Անար Բագիրովը հայտարարել է, որ Հասանովի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգքրի 115-րդ (պատերազմի կանոնների խախտում) եւ 116-րդ (զինված հակամարտությունների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում) հոդվածներով:
Միեւնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի այնտեղ քննվի նույն դիվերսիոն խմբի անդամների, Արցախում դատապարտված Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի գործը:
Հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանություններն ավելի քան մեկ ամիս թույլ չեն տալիս ԿԽՄԿ-ին այցելել գերեվարված Արսեն Բաղդասարյանին: ԼՂՀ-ի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը այս հարցում լռություն է պահպանում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը, Դիլհամ Ասկերովը, ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի դրանից, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել: Հասանովի դին հայկական կողմը հոկտեմբերին հանձնել է Ադրբեջանին:
2014թ.-ի դեկտեմբերի 29-ին ԼՂՀ առաջին ատյանի դատարանը Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւին 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանցի դիվերսանտները բողոքարկել են առաջին ատյանի կայացրած որոշումը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Leave a comment:

Leave a comment: