Re: Military Forces of the Republic of Armenia
Good article
Our official PR dep does not have all the s***t together yet
Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Մի' քանդեք ռազմական բնույթի պաշտոնական տեղեկատվության արժանահավատության հիմքերը
12.01.2015
2014թ. իսկական փորձություն դարձավ ոչ միայն ռազմական, քիչ թե շատ, գրագետ լրատվության և լրատվաքարոզչական հոսքերի ապահովման, այլ նաև ռազմական լրագրության առանձնահատկություններին ու կանոններին հարմարվելու իմաստով:
ԼՂ հիմնահարցի շրջանակում, առանձին բացառությունները չհաշված, ԶԼՄ-ները և պաշտպանության նախարարությունը 2015թ. թևակոխեցին միմյանց հետ աշխատելու փորձառության և փոխվստահության այնպիսի ռեսուրսով, որը նախադրյալներ է ստեղծում հակառակորդի քարոզչական հարձակումներին դիմակայելու, ինչպես նաև առանց խուճապի մատնելու, հանրության բավարար իրազեկումն ապահովելու համար:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայկական կողմից պաշտոնական աղբյուրների վրա հիմնված և տարածվող տեղեկատվությունը նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցների համար ավելի արժանահավատ է դարձել, քան ամեն ինչ սքողելու, պրիմիտիվ մանիպուլյացիաների վրա կառուցված սեփական պաշտոնական տեղեկատվությունը:
Այս արդյունքը ձեռք է բերվել առաջին հերթին ՀՀ ՊՆ-ի կողմից իրականացվող բաց հաղորդակցության և հնարավորինս օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու քաղաքականության շնորհիվ, ինչի հիմքում, անկասկած, ընկած է բանակի մարտունակության, պրոֆեսիոնալիզմի նկատմամբ ձևավորված հանրային մեծ վստահությունն ու հավատը:
Բայց այդ վստահությունն ու հավատը ենթակա է ոչ թե չեզոքացման կամ արժեզրկման, այլ ամրապնդման և զարգացման, առավել ևս հիմա, երբ մտել ենք դանդաղ հոսող և, ըստ ամենայնի, երկարատև ընթացք խոստացող դրվագային պատերազմի շրջափուլ: Մինչդեռ ՀՀ ՊՆ-ի կողմից վերջին շրջանում տարածվող ինֆորմացիան այս առումով սկսել է որոշակի տարակուսանք հարուցել:
Նոյեմբերին հայկական ուղղաթիռի կործանումից հետո Հայաստանի և ԼՂՀ պաշտպանության նախարարները հայտարարեցին, որ հակառակորդը իր այդ նենգ արարքի համար ոչ միայն արժանի, այլև նույնիսկ անհամաչափ հակահարված է ստանալու: Սակայն այդ հակահարվածը, համենայն դեպս` այնպիսի անհամաչափությամբ, ինչպիսի մասին խոսվում էր նախարարների մակարդակով, այդպես էլ չհետևեց:
Սեյրան Օհանյանը տարեվերջին հայտարարեց, թե այդ պատասխանն իրականում տրվել է, ու հանրությանը պատժիչ գործողությունների մասին ինչ-որ բան ասվել է:
Մինչդեռ այդ ընթացքում հայկական բանակի գործողությունների մասին պաշտոնական հաղորդագրություններից բացարձակապես չէր հետևում, թե դրանք պատժիչ բնույթ ունեն:
Առավելագույնը, ինչի մասին խոսում էին ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն, հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը կանխելու և իրավիճակը կատարելապես վերահսկելու մասին էին:
Դա այն դեպքում, երբ Ադրբեջանի ՊՆ-ն, որպես լարվածությունը թոթափելու պայման, պահանջում էր և է հայկական «օկուպանտ» զորքերը անհապաղ հեռացնել ԼՂՀ-ից և «հարակից տարածքներից»՝ բաց տեքստով հաստատելով իր նախահարձակ լինելու և դա որպես նոր մարտավարության կիրառում ներկայացնելու հանգամանքը:
Առնվազն տարօրինակ է, որ եթե նույնիսկ հայկական կողմը իրականացրել է պատժիչ գործողություններ, դեռևս շարունակում է հակառակորդի նման սանձարձակ քաղաքականության պարագայում դրանք մատուցել որպես պաշտպանական բնույթի գործողություններ:
Հունվարի 11-ի երեկոյան, ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների կողմից հերթական դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձը ձեռնարկվեց, որը հայկական բանակի առաջապահ ուժերի կողմից կանխվեց, հակառակորդն ունեցավ նաև մարդկային կորուստներ:
Այդ մասին տեղեկատվությունը, սակայն, լրատվամիջոցները և ԶԼՄ-ներն իմացան ոչ թե ՊՆ-ից, այլ նախարարության մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան անձնական էջից:
Նա, իհարկե, իր ֆենսբույքյան էջը լավագույնս է օգտագործում` օպերատիվ տեղեկատվության տարածման համար: Սակայն հարց է առաջանում՝ որքանո՞վ է այս խողովակով տարածված տեղեկատվությունը պաշտոնական, եթե դրանք որևէ ձևով չեն արտացոլվում գոնե ՊՆ-ի պաշտոնական կայքում:
Այնպիսի տպավորություն է, թե մի ողջ նախարարություն հանրային իրազեկման պատասխանատվությունը, դրա մեթոդների ընտրությունն ամբողջությամբ թողել է բացառապես մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայեցողությանը՝ հույսը դնելով նրա ֆեյսբուքյան ակտիվության վրա:
Այս պայմաններում բացարձակապես զարմանալի չէ, թե ինչու են երբեմն հրապարակ նետվում ակնհայտորեն հակասական լուրեր:
Զորօրինակ՝ նույն հունվարի 11-ի երեկոյան կատարված հարձակման մասին տարածված տեղեկատվության մեջ նշվում էր, որ հակառակորդը միջդիրքային տարածքում մեկ դիակ է թողել:
Մինչդեռ հաջորդ օրը նույն ՊՆ մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրում է, թե հայկական կողմը, ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, հակառակորդին թույլատրել է միջդիրքային տարածքից հանել... «դիվերսանտներից մեկի» դիակը:
Ու հիմա պետք է կռահել, թե դիվերսիոն փորձի ժամանակ հակառակորդը մե՞կ, թե՞ մի քանի զոհ է տվել, և ո՞ր ինֆորմացիան է, ի վերջո, ավելի արժանահավատ` երեկվա՞նը, թե՞ այսօրվանը:
Երկրորդ՝ ինչո՞ւ է թույլ տվել, մարդասիրական նորմերից ելնելով, դիակներից միայն մեկը հանել: Եթե խնդիրը մարդասիրության նորմերը պահպանելն էր, ապա ինչո՞ւ է դա արվել ընդամենը դիակներից մեկի մասով: Մի՞թե կիսատ հումանիզմ լինում է:
Եվ վերջապես երրորդ՝ որն է հակառակորդին դիակներին մոտ թողնելու հարցում ցուցաբերված նման շտապողականության պատճառը:
Մարդասիրութունը մարդասիրություն, սակայն մի դեպքում, երբ հակառակորդն իրականացնում է ճակատային տեղեկատվությունն իր հանրությունից ամեն գնով թաքցնելու քաղաքականություն, նման շտապողականությունը թվում է առնվազն անհասկանալի:
Ի վերջո, այդ դիակների առկայությունը լավագույն միջոցն էր թե' հայկական, թե' միջազգային, թե' հատկապես ադրբեջանական հանրությանը ապացուցելու, որ հենց Ադրբեջանի բանակն է հրադադարը հետևողականորեն խախտողը:
Այն լավագույն միջոցն էր Ադրբեջանի հասարակությանն, ի վերջո, ցույց տալու, թե ինչպես է սեփական իշխանությունը և բանակի ղեկավարությունն անխնա հայկական «մսաղացի բերանն ուղարկում» իր զավակներին:
Դրանով կարելի է ուղղակի քանդել ոչ միայն սեփական բանակի ամենազորության մասին` Ադրբեջանի իշխանությունների հնարած հեքիաթը, այլ նաև թերևս ամենակարևոր ռեսուրսը՝ բանակի նկատմամբ հասարակության վստահությունը:
Առանց դիակների առկայությունը հաստատող փաստերի հրապարակման դրանց հանձնումը հակառակորդին նշանակում է ոչ միայն թույլ տալ վերջինիս շարունակել իր որդեգրած ներկայիս քաղաքականությունը, այլև հիմքեր ստեղծել դիվերսանտների ոչնչացման մասին տեղեկատվության արժանահավատությունը կասկածի տակ դնելու համար:
Այն, որ ԶԼՄ-ները ռազմական լրագրության, պատերազմական իրավիճակում լուրերի հետ աշխատելու լուրջ խնդիրներ ունեն, դեռ չի նշանակում, որ բոլոր սխալներն ու թերությունները պայմանավորված են բացառապես լրագրողական ոչ պրոֆեսիոնալիզմով:
Պաշտոնական տեղեկատվության մշակվածությանը, տեղեկատվական հոսքերի տրամաբանական ներքին կապերի և փաստարկվածության ապահովումը ՀՀ ՊՆ-ի և ԼՂՀ ՊԲ-ի գործառույթն է:
Եվ եթե այստեղ կան խնդիրներ, ավելի լավ է դրանց մասին խոսել հիմա, քան այն ժամանակ, երբ սխալներն ուղղելն այլևս ոչ մեկի պետք չի լինի:
Գևորգ Դարբինյան
Մանրամասները` yerkir.am կայքում:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Azerbaijan sees threat of burning in oil barrel – analystsOriginally posted by Vrej1915 View PostՆավթային տակառում գտնվող Ադրբեջանը լավ հասկանում է, որ եթե լուցկու հետ խաղ անի, առաջինն ինքն է հրկիզվելու. քաղաքագետներ
13.01.15
Ադրբեջանն այսօր -------- հրկիզվելու»,- ասաց նա:
13.01.15
By provoking cross-border tensions against Armenia, Azerbaijan is beginning dangerous games, an Armenian political analyst has said commenting on the recent border skirmishes.
“The West today is much more interested in the maintenance of peace in our region, as the renewal of war frustrates all its plans aimed at undermining Russia. But at the same time, the pressures which the West itself exerts can lead to serious clashes, if not a renewed war,” Levon Melik-Shahnazaryan told Tert.am.
He said the possible war will push the two Armenian states (Republic of Armenia and Nagorno-Karabakh) to efforts towards blocking Azerbaijan’s oil and natural gas exports.
“The panic on the market will again cause a surge in oil and gas prices, raising the advantages of Russia,” he noted.
Melik-Shahnazaryan said he thinks that the border incidents are the direct reflection of Azerbaijan’s foreign and domestic policies. “We know that the US Congress is conducting serious debates on the violations of human rights in Azerbaijan, and those debates may result in consequences not quite desirable for the country,” he said, adding that Azerbaijan is now trying to divert its society’s attention from foreign to military policy issues.
Noting that Azerbaijan’s losses outnumber Armenia’s, the expert said he sees that the country is not now absolutely interested in that. “What is going on, especially along Armenia’s border is, to an extent, a threat also to the West,” he said, not ruling out the possibility of a war fraught with serious consequences.
He further called attention to Azerbaijan’s incumbent defense minister who he said has not shown any demonstrative progress despite being in office for three months. “I think it is that demonstrative indifference that makes Azerbaijan more enthusiastic,” he added.
According to the political analyst Ruben Mehrabyan, Azerbaijan is trying in this way to remind Armenia and the international community of the unacceptability of the status quo around Nagorno-Karabakh. He described the country’s policies as an attempt to distract public attention from real problems.
“Given the terror which Azerbaijan has unleashed against its own citizens [in violation of] its international commitments, it has already received the Western threats that this may lead to an [anti-]Russian sanction package against the Aliyev regime. This exacerbates Azerbaijan’s reactions more, making the official Baku and its political and military leadership more nervous,” he added.
Asked whether he thinks that the West will allow the oil-rich country to violate the status quo, the expert replied, “Azerbaijan will not unilaterally violate the status quo, because its resources will not permit that. Azerbaijan is just trying to blackmail them into steps that would change the status quo,” he noted.
Commenting on the international community’s reaction, Mehrabyan said he doesn’t think that any toughness observed in the general rhetoric is directed to easing the border tensions. “Armenia has now to rely on its own reaction and preventive steps to restrain Baku’s licentiousness,” he added.
Mehrabyan said he doesn’t see any essential international pole interested in a large-scale war,
“Even Azerbaijan itself is not interested in a war, because it sees very well in the oil barrel that it will be the first to get burnt in case of playing with a match,” he added.
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Նավթային տակառում գտնվող Ադրբեջանը լավ հասկանում է, որ եթե լուցկու հետ խաղ անի, առաջինն ինքն է հրկիզվելու. քաղաքագետներ
13.01.15
Ադրբեջանն այսօր վտանգավոր խաղեր է սկսել. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից սահմանին լարվածության մեծացմանն ուղղված քայլերին:
«Արևմուտքն այսօր շատ ավելի է շահագրգռված մեր տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ, որովհետև պատերազմի վերսկսումը տապալում է Արևմուտքի ամբողջ ծրագրերը` Ռուսաստանի տնտեսությունը տապալելու ուղղությամբ: Սակայն, միևնույն ժամանակ, այն ճնշումը, որը կիրառում է Արևմուտքը Ադրբեջանի նկատմամբ, իրապես կարող է բերել, եթե ոչ պատերազմի վերսկսման, ապա լուրջ բախումների»,- ասաց նա:
Քաղաքագետը պարզաբանեց, որ եթե այսօր պատերազմ սկսվի, բնականաբար հայկական պետություններն անելու են ամեն ինչ, որ Ադրբեջանը զրկվի նավթն ու գազը դուրս հանելու հնարավորությունից:
«Եթե Ադրբեջանը նավթից և գազից կտրվի, նավթագազային շուկայում առաջացած խուճապը նորից կբարձրացնի նավթի ու գազի գինը, ինչը Ռուսաստանին ձեռնտու կդառնա»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ սահմանում Ադրբեջանի գործողությունները երկրի ներքին և արտաքին քաղաքականության իրավիճակի արտացոլումն է: «Մենք գիտենք, որ ԱՄՆ կոնգրեսը լուրջ քննարկումներ է իրականացնում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման առումով, և այդ քննարկումները կարող են բերել Ադրբեջանի համար բավականին անցանկալի հետևանքների»,- ասաց նա և նշեց, որ այս պահին Ադրբեջանը փորձում է ուշադրությունը շեղել արտաքին քաղաքականությունից դեպի ռազմական քաղաքականություն:
Լևոն Մելիք Շահնազարյանը նկատեց, որ թեև և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զոհեր կան, սակայն ավելի մեծ քանակով զոհեր կան Ադրբեջանի կողմից, ինչն այս պահին չի հետաքրքրում Ադրբեջանին: «Այն, ինչ կատարվում է հատկապես ՀՀ սահմանում, դա նաև ինչ-որ չափով սպառնալիք է Արևմուտքին, որ իրենք կարող ենք սկսել պատերազմ, ինչը բավականին լուրջ հետևանքների կարող է բերել Արևմուտքի համար»,- ասաց նա:
Քաղաքագետը ուշադրություն դարձրեց նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի գործոնին և նշեց, որ նա արդեն մեկ տարի երեք ամիս է, ինչ նախարար է, սակայն որևէ շոշափելի, թեկուզ ցուցադրական հաջողություն չունի:
Ինչ վերաբերում է սահմանի լարվածության վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին, ապա նա ասաց, որ սահմանի լարվածությամբ շատ քիչ կազմակերպություններ են հետաքրքրված և ինչ-որ չափով հայտարարություններ է փորձում անել Մինսկի խումբը: «Ինձ թվում է, որ ցուցադրական այդ անտարբերությունն ավելի է ոգևորում Ադրբեջանին»,- ասաց նա:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ այդպիսով Ադրբեջանը ցանկանում է հիշեցնել թե՛ հայկական կողմին, թե՛ միջազգային հանրությանը, որ ներկա ստատուս քվոն իրեն ձեռնտու չէ, և այն պետք է փոփոխվի: Նա ևս կարծում է, որ Ադրբեջանը փորձում է այս հարցը միշտ թեժ պահելով իր հանրության ուշադրությունը շեղել երկրի իրական խնդիրներից:
«Հաշվի առնելով այն տեռորը, որը սանձազերծել է Ադրբեջանն իր քաղաքացիների, իր միջազգային պարտավորությունների նկատմամբ, արդեն Արևմուտքից արժանացել է սպառնալիքների, որ սա կարող է բերել նույն ռուսական փաթեթի պատժամիջոցներ հենց Ալիևի ռեժիմի վրա: Սա ավելի է սրում Ադրբեջանի ռեակցիաները և էլ ավելի նյարդային է դարձնում պաշտոնական Բաքվին և նրա քաղաքական ու ռազմական ղեկավարությանը»,- ասաց նա:
Հարցին, թե հաշվի առնելով հենց նավթային պաշարները, Արևմուտքը թույլ կտա Ադրբեջանին խախտել ստատուս քվոն, քաղաքագետը պատասխանեց. «Ադրբեջանը միակողմանի չի խախտի ստատուս քվոն, որովհետև իր ռեսուրսները թույլ չեն տա: Ադրբեջանը պարզապես փորձում է ուժային կենտրոններին շանտաժի ենթարկելով՝ դրդել նրան, որ նրանք գնան ինչ-ինչ քայլերի, որի արդյունքում կփոփոխվի ստատուս քվոն»։ Քաղաքագետը ակնհայտ համարեց, որ Ադրբեջանն իր ուզածին հասնելու համար շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը:
Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ եթե միջազգային հանրության հռետորաբանության մեջ կոշտացում էլ կա, ապա Ադրբեջանի ներսում իրավիճակի վերաբերյալ է, բայց, ցավոք, ոչ սահմանի լարվածության առումով. «Առայժմ Հայաստանն ինքը պետք է պատասխանով, կանխարգելիչ քայլերով զսպի Բաքվի սանձարձակությունը»:
Նա նշեց, որ չի տեսնում միջազգային հանրության մեջ մի որևէ էական բևեռ, որը շահագրգռված է լայնամասշտաբ պատերազմով` ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Իրանը:
«Նույնիսկ ոչ էլ Ադրբեջանն է շահագրգռված պատերազմով, որովհետև այդ նավթային տակառում լավ հասկանում է, որ եթե լուցկու հետ խաղ անեն, ապա առաջինը իրենք են հրկիզվելու»,- ասաց նա:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Մարտական հենակետում հայ զինվոր է վիրավորվել ,
12.01.2015
Հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Միսակ Արմենի Հակոբյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները ճշտվում են:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն կտրվի. Ս. Օհանյանը 7 կետից բաղկացած հրաման է մշակել
12.01.15
Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված են կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար. այսօր Կ.Դեմիրճյանի անվան համալիրում հրավիրած խորհրդակցությանն այս մասին հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավում, դիտարկման համակարգի կատարելագործում, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք և որոշ դեպքերում նախահարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը: Մենք պետք է ունենանք կանոնավոր գործելու ընդունակություններ. պատրաստի հակահարվածները ու պատժիչ միջոցները մշտապես պետք է մեր ձեռքում լինեն»,-ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ:
«Բոլորին կոչ եմ անում տալ հրամանատարներին այդ ազատությունը»,-ասաց նախարարը:
Նախարարն ընդգծեց, որ 2014թ. ուսումնական տարին լարված էր, սակայն միևնույն ժամանակ ընդգծեց, որ բանակում գրեթե 50%-ով կրճատվել են հանցագործությունները, իսկ սկսած պայքարը շարունակվելու է եկող և հաջորդող տարիներին:
«Սա զինված ուժերի հրամանատարների պատասխանատու աշխատանքի արդյունք է, ու շնորհակալ եմ, որ հետամուտ են եղել աշխատանքին: Սահմանին ենք մենք ունեցել լարվածություն, և այս ամենը չէր կարող չանդրադառնալ զինվորների մարտական ոգու, ստորաբաժանումների ընդհանուր բարոյահոգեբանական մակարդակի, զինվոր–հրամանատար հարաբերությունների վրա: Բոլորս էլ գիտենք որ 2014թ. հունվարին, այնուհետև ապրիլին դեպքեր եղան սահմանին, այնուհետև մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, լարված էին հուլիս-օգոստոս ամիսները, իսկ այնուհետև զորավարժությունների ընթացքում մեր ուղղաթիռի խոցումը: Հակառակորդին բազմապատիկով պատժեցինք և դրանով բարձր պահեցինք բանակի ու ժողովրդի արժանապատվությունը։ Նաև ներքին համախմբման նախադրյալներ ստեղծեցինք»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարը 2014թ. լավագույն զորամիավորում հայտարարեց 3-րդ բանակային կորպուսը, 1-ին գծի զորամասերից 4-րդ պաշտպանական շրջանը, որը հուլիս-օգոստոսյան ամիսներին ամենախիստ ձևով պատժեց հակառակորդին, Նոյեմբերյանի զորամասը, որը որ հենց այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին հետախուզադիվերսիոն գործողություններ է կատարել ու պատժել է հակառակորդին:
Սեյրան Օհանյանը խոսեց նաև բանակի նկատմամբ հասարակական վերահսկողության կարևորության մասին և ընդգծեց, որ երբ ժողովուրդն ու բանակը միահամուռ են, նրանք անպարտելի են:
«Մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում պետք է ամուր հիմքերի վրա դրվի, որպեսզի յուրաքանչյուր զինծառայող իմանա, որ ինքը անձնավորություն է և իրեն բանակում օգտագործում են ոչ թե որպես ռեսուրս, այլ մի այնպիսի անձնավորություն, որի աշխատանքը մարտունակության համար կարևոր է»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ 2015թ. ՀՀ զինված ուժերի ուսումնական տարվա գերակա խնդիրն է մարտական հերթապահության և մարտական խնդիրների լիարժեք և արդյունավետ կատարման արդյունքում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության պահպանումը արտաքին ագրեսիայից, զորքերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը, պաշտպանության ռազմավարության վերանայումը, մասնագիտական հմտությունների կատարելագործումն ու կարգապահության ամրապնդումը:
«Ղեկավարվելու ենք պաշտպանության ռազմավարական վերանայման պլանավորման նկատառումներով` ղեկավարման համակարգում միջոցառումների` սպայական կարգով վերևից ներքև լիարժեք փոխանցման, յուրաքանչյուր օղակում միմյանց փոխլրացման, ռեսուրսների բազմապատկման, անձնական պատասխանատվության, առավելապես ինքնուրույն վերջնական արդյունքի հասնելու սկզբունքով, հրամանատարներին պարտավորեցնելով թույլ օղակների հայտնաբերման, դրանց հետևողական և խստորեն վերահսկման, մեթոդապես ճիշտ օգնության և որոշ խախտումների նկատմամբ հանդուրժողականության ցուցաբերմամբ»,-ասաց Սեյրան Օհանյանը և շարունակեց թվարկել մյուս նպատակները:
Դրանք են՝ հասնել ՀՀ զինված ուժերում խնդիրների արդյունավետ կատարմանը, փողոցային, ոչ կանոնակարգային հարաբերությունների, բանակում կաշառակերության արմատախիլ անելուն և փոխադարձ զիջողականության մթնոլորտի հաստատմանն ու ամրապնդմանը:
Նշենք, որ խորհրդակցության վերջում նախարարը պարգևատրեց մի շարք զինվորականների ու ՏԻՄ ղեկավարների:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Azerbaijan uses drones along Line of Contact
12.01.15
On the night of January 11, more ceasefire violations took place on the Line of Contact.
According to the current data by the Defense Army of the Nagorno-Karabakh Republic (NKR), the Azerbaijan side committed about 200 ceasefire violations by firing more than 2,000 shots.
Besides, Azerbaijan launched drones along the Line of Contact.
The NKR Defense Army is in full control of the situation.
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Դիվերսիայի կասեցված փորձեր նաև ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում
12.01.2015
Երեկ ժամը 23-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր, քիչ առաջ փոխանցեց Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Երկու ուղղությամբ էլ, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդի կրած կորուստները ճշտվում են», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ նույն աղբյուրի՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ կորուստներ չեն ունեցել:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Գյուղապետները սահմանային միջադեպի մանրամասներ են փոխանցում
80-ամյա հովիվը սպանվել է, երբ դիվերսանտները, հասկանալով, որ շրջապատված են, որոշել են հետ դառնալ, պատմում է Բաղանիսի գյուղապետը:
azadutyun
Հովհաննես Մովսիսյան
Հրապարակված է՝ 12.01.2015
Ոսկևան համայնքի բնակիչ Հրանտ Սարգսյանը երեկ Բաղանիս գյուղի արոտավայրում իր ոչխարի հոտն էր արածեցնում, երբ պատահաբար հանդիպել է ադրբեջանցի դիվերսանտներին, «ու կրակոցով սպանել են», «Ազատությանը» փոխանցեց Տավուշի մարզի Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Նա հաղորդեց, որ դեպքը տեղի է ունեցել Երևան - Թբիլիսի միջպետական ճանապարհի աջ հատվածում՝ հայկական տարածքում:
«Էդ դիվերսանտներին մեր զինվորականները ժամանակին նկատել են ու փորձել են իրենց հետևել՝ ուր են գալիս, ինչի համար են գալիս: Հետո որոշել են, որ իրանց վերցնեն շուրջկալի մեջ, դիվերսանտները էդ ամեն ինչը հասկացել են», - նշեց գյուղապետը՝ հավելելով, որ 80-ամյա հովիվը սպանվել է այն ժամանակ, երբ դիվերսանտները, հասկանալով, որ շրջապատված են, որոշել են հետ դառնալ:
«Կրակոցները գյուղում լսվել են: Ինձ զանգահարեցին ասացին, որ ДШК-ից են խփել, մեկի տանն է կպել՝ խոհանոցին, հիմա գնում եմ էնտեղ տեսնեմ՝ ինչ է եղել: Էս 20 տարի ոնց եղել է, ապրում ենք», - ասաց Սահակյանը:
Ոսկևանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հավելեց, որ Հրանտ Սարգսյանը թոշակառու էր, ուներ երկու դպրոցական որդի:
«6-հոգանոց ընտանիք են: Մի 5-6 ընտանիքներով իրենց սեփական ոչխարները հերթականությամբ տանում են արոտի: Երեկ իրա հերթն էր», - ասաց Ալեքսանյանը:
Նշենք, որ երեկ երեկոյան ադրբեջանական Haqqin.az-ի հետ զրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Վագիֆ Դարյախլին հերքել է դիվերսիայի մասին տեղեկատվությունը:
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր կիրակի օրը ժամը 17:30-ի սահմաններում Բաղանիսի հատվածում ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, որը չեզոքացվել է հայկական բանակի կողմից: Ըստ Հովհաննիսյանի, փոխհրաձգության ժամանակ ադրբեջանական կողմը կորուստներ է կրել, զոհվել է նաև տարածքում գտնվող 80-ամյա հայ հովիվը:
Leave a comment:

Leave a comment: