Re: Military Forces of the Republic of Armenia
Ադրեջանական դիվերսանտների ոչնչացումը
22 մարտի, 2015
Սուրեն Սարումյան, ռազմական փորձագետ, ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիր
ԼՂՀ ՊԲ փ/գ-տ Գ. Մանգասարյանի հրամանատարությամբ գործող զորամասի պատասխանատվության գոտում դիվերսիոն-հետախուզական ներթափանցման մարտի 17-ին կատարված փորձի լիակատար ձախողումից հետո, ադրբեջանական կողմը, չհամակերպվելով էլիտարի համարում ունեցող հատուկ նշանակության ստորաբաժանման պարտության մտքի հետ, մարտի 19-ին նույն զորամասի տեղամասում ձեռնարկեց հերթական դիվերսիոն գործողությունը:
ԱՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների շուրջ 20 զինծառայողներից կազմված խմբին հաջողվեց, օգտագործելով լեռնային անտառապատ տեղանքի առանձնահատկությունները՝ ռելիեֆի կտրտվածությունն ու ցածր տեսանելիությունը, ապօրինի հատել ԼՂՀ պետական սահմանը, դարանակալել առաջնագիծ տանող ճանապարհի մերձակայքում և մոտ տարածությունից ձեռքի նռնակներով ու հրաձգային զենքով դիմահար կրակ բացել տվյալ հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ ստորաբաժանման վրա:
Մարտի առաջին իսկ րոպեներին հայ զինծառայողներից երեքը՝ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հարությունյանը և Արշակ Հարությունյանը զոհվեցին, իսկ չորսը վիրավորվեցին: Սակայն ստորաբաժանման համեմատաբար թեթև վիրավորված և մարտի բռնվելու ի վիճակի զինծառայողները խուճապի չմատնվեցին, բացեցին պատասխան կրակ և, կորուստներ հասցնելով, հակառակորդին հարկադրեցին նահանջել: Հակառակորդի դիվերսիոն խմբի անսպասելի հարձակմանը դիմագրավելիս առանձանահատուկ խիզախություն ցուցաբերեց և հմտորեն գործեց ստորաբաժանման գնդացրորդը՝ Ժորա Գրիգորյանը:
Խուճապահար նահանջի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը բաժանվեց երկու մասի, դիվերսանտների խմբերից մեկը մեր ստորաբաժանումների կրակային ներգործության տակ գտնվելու պատճառով չկարողացավ հետ քաշվել նախատեսված ականազերծված արահետով և, փորձելով առավել կարճ ճանապարհով դուրս գալ կրակի տակից, հայտնվեց ականադաշտում: Մարտից հետո տեղազննության ժամանակ հայտնաբերվեցին դիվերսիոն խմբի հանդերձանքի պարագաները, տեսախցիկ ամրացնելու հարմարանքով սաղավարտ, իսրայելական արտադրության գիշերային նշանոցով հրաձգային զենք և անդամահատված մարդկային վերջույթներ, որոնք վկայում են ականների պայթյունի հետևանքով հակառակորդի կրած կորուստների մասին:
Հակառակորդին հետապնդելու համար ժամանած արագ արձագանքման խմբերից մեկը, մշտական տեղակայման վայրից լեռնային դժվարանցանելի ճանապարհներով գրեթե քառասուն րոպե հետո հասնելով զորամասի թիվ Ն մարտական դիրքը, որտեղ տեղի էր ունեցել ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանման ներթափանցումը, ադրբեջանցի դիվերսանտների հետքերով անմիջապես խորամուխ եղավ մեր և ադրբեջանական դիրքերի միջև գտնվող անտառում:
Հակառակորդի քառասուն րոպեի առավելությունը նրան այնուամենայնիվ հնարավորություն չտվեց խուսափել հայ զինծառայողների հետապնդումից: Հետապնդումն իրականացրած ստորաբաժանման գործողությունները ղեկավարած փոխգնդապետ Ա. Զաքարյանը պատմում է, որ խոնավ խաշամի վրա նշմարվող հետքերով վազքով առաջանալով իրենք կարողանում են 300-400 մետր մոտենալ գետն անցած ու իրենց դիրքերին գրեթե հասած ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբին:
Ստորաբաժանման մարտիկ, սերժանտ Ա. Ղարիբյանը հավելում է, որ լեռնային տեղանքում երկարատև վազքից շնչասպառ ադրբեջանցիները, ըստ երևույթին վստահ, թե սեփական դիրքերի մատույցներում իրենք գտնվում են լիակատար անվտանգության մեջ, նստել էին հանգստանալու: Հակառակորդին նկատելուն պես մեր ստորաբաժանման մարտիկները դիրքավորվում են և պատրաստվում մարտի: Փոխգնդապետ Զաքարյանի հրամանով առաջին թիրախը խոցում է դիպուկահարը, ինչից հետո տղաները փոթորկալից կրակ են բացում հակառակորդի ուղղությամբ:
Ստորաբաժանման մարտիկները պատմում են, որ դիվերսանտներին օգնելու նպատակով ադրբեջանական հենակետից նրանց փորձում են մոտենալ մի քանի ադրբեջանցի զինծառայող և խոցվում հայ մարտիկների կողմից: Ադրբեջանցիները մինչ ուշ երեկո չեն կարողանում մոտենալ իրենց դիակներին: Միայն մթության քողի ներքո նրանց հաջողվում է մոտենալ սպանված դիվերսանտների մարմիններին և թիկնոցավրանների վրա դրած տարհանել նրանց՝ այդ ընթացքում նորից կրելով կորուստներ: Նշված հատվածում դիտարկում իրականացնող հետախույզները հավաստեցին, որ իրենք արձանագրել են շուրջ 12 ադրբեջանցի զինծառայողների դիակների տարահանումը: Դիվերսանտների մյուս խումբը ևս հայտնաբերվում է մեկ այլ հայկական ստորաբաժանման կողմից և, մարտի ընթացքում 3-4 զոհ տալով, մի կերպ ճողոպրում:
Գործողության ընթացքում հայկական կողմը կորուստներ չի կրում:
Ավելորդ չէ նշել, որ նման դիվերսիոն – հետախուզական գործողությունները սովորաբար իրականանում են Յաշմա բնակավայրում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության 052 բրիգադի զինծառայողները: Յաշմայի բրիգադն ունի ադրբեջանական բանակի առավել մարտունակ ստորաբաժանումներից մեկի համարում: Այդ ստորաբաժանման զինծառայողները պայմանագրայիններ են, որոնք պատրատություն են անցնում նաև արտասահմանում և իրենց գործողությունների ընթացքում կիրառում են սպառազինության ու մասնագիտական հանդերձանքի ու սարքավորումների ամենից ժամանակակից նմուշներ:
Հակառակորդի դիվերսանտներին ոչնչացրած ստորաբաժանման մարտիկներից մեկը՝ Նիկոլայ Եղյանը, նրանց նկարագրելիս հիշատակում է ադրբեջանցիների արտաքին ֆիզիկական տվյալները՝ ասելով, որ ադրբեջանցի դիվերսանտները զարմանալիորեն հաղթանդամ էին, բարձրահասակ: Ինքը՝ այդ մասին թեթև ժպիտով պատմող Եղյանը, ջլապինդ է, բայց փոքրամարմին, սակայն իր ընկերների հետ հետապնդելով հակառակորդին, անտառապատ լեռներում նույն տարածությունն անցել են գրեթե մեկ ժամ ավելի շուտ, քան Թուրքիայում պատրաստված արհեստավարժ դիվերսանտները և գլխովին ոչնչացրել նրանց: Ադրեջանական կողմը դեռևս չի ընդունում իր կորուստները, որոնց թիվը մոտենում է երկու տասնյակին: Սակայն մեծաթիվ կորուստները երկար ժամանակ թաքցնել հազիվ թե հնարավոր լինի:
Վստահորեն կարելի է կանխատեսել, որ առաջիկայում ադրեջանական լրատվամիջոցներում կհայտնվեն հրապարակումներ ավտովթարներից, հոսանքահարումից, հիվանդությունից կամ զենքի հետ անզգույշ վերաբերմունքի հետևանքով զոհված զինծառայողների մասին, ովքեր իրականում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անհեռատես քաղաքականության զոհերն են:
Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ադրբեջանին պետք է պատժի կամ հայկական բանակը, կամ միջազգային հանրությունը, այլ տարբերակ չկա. Վահան Շիրխանյանը
28.03.15
ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարը ռեժիմը հաստատելուց հետո առաջին անգամ 120 մմ տրամաչափի ականանետ կիրառելուն, նշեց, որ զենքի դեմ միշտ էլ ավելի հզոր զենք կա:
«Հայկական բանակը պետք է համապատասխան պատասխան տա: Եթե հակառակորդը այնքան է լկտիացել, որ զինադադարի պայմաններում օգտագործում է 120մմ ականանետ, ինչ պետք է անի՞ հայկական կողմը, բնականաբար կիրառի ավելի հզորը: Հիմա դա կամ պետք է անի Հայաստանը, կամ ԼՂ խնդրով զբաղվող միջազգային կառույցը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ և հայտնել, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո Ադրբեջանը առաջին անգամ կիրառվել է առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր:
Վահան Շիրխանյանն ընդգծեց, որ միջազգային այս կառույցը, իր ղեկավար Կասպշիկի հետ նման իրավիճակում պետք է գնար Ադրբեջան ու պատժի վերջինիս միջազգային օրենքներով:
«Պատերազմի ժամանակ այդ տրամաչափի ականանետեր շատ են կիրառվել, բայց զինադադարի պայմաններում՝ առաջին անգամ: Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Սա ականանետ է, որը ավելի հզոր, քան 82 մմ-անոցը, որը արդեն կիրառվել էր, բայց ավելի մեծ շառավիղ ունի ու ավերիչ ազդեցությունն ավելի մեծ է, բայց միշտ էլ կան ավելի ուժեղ զենքեր, ավելի ուժեղ պատասխան: Ադրբեջանին կամ պետք է Հայաստանը պատժի, կամ խնդրով զբաղվող միջազգային կառույցը»,- ասաց նա:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Մարտի 19-ին վիրավորված Գոռը Թալինից է, պատմության ֆակուլտետի ուսանող
28.03.2015
Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետևանքով ոտքի շրջանում վիրավորում ստացած Գոռ Հրաչի Դալմանյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Վիրավոր զինծառայողը գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում:
Նշենք, որ Գոռ Դարմանյանի ոտքն անդամահատվել է:
Վիրավորված զինծառայողի հայրենի Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Գոռի մոտ են նրա հայրը, հորեղբայրը և հորեղբոր որդին: «Անընդհատ զանգում, տեղեկանում ենք Գոռի վիճակից: Վիճակը կրիտիկակական է, նրա մոտ առկա է ոտքի ամպուտացիա, սակայն, բժիշկներն անում են ամեն ինչ, որ փրկեն կյանքը»,- ասաց քաղաքապետը:
Նա նշեց նաև, որ Գոռը ինն ամսից արդեն պետք է զորացրվեր բանակից: «Նորմալ ընտանիք է, իրենց քրտինքով ապրող մարդիկ են: Հայրը բանվոր մարդ է: Նաև անասնապահությամբ են զբաղվում:
Գոռը միայն մեկ քույր ունի: Նա դեռ դպրոցը չի ավարտել: Մեծը Գոռն է: Համալսարանի պատմական ֆակուլտետի ուսանող է»,- ասաց Արամյանը: Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել էին հակառակորդին փախուստի դիմել, այնուհետեւ, հետապնդելով հակառակորդին, ամբողջությամբ ոչնչացրել խումբը նրանց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել էին:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ադրբեջանը շարունակում է սահմանագոտում նոր հենակետեր կառուցել Կարդացվել է
Մարտ 27 2015
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը շարունակում է Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղից վերեւ էքսկավատորով նոր բլինդաժների փորման աշխատանքները:
Այդ աշխատանքները կատարվում են՝ նպատակ ունենալով սահմանագոտում նոր հենակետեր կառուցելու:
Հավելենք, որ հայ սահմանապահներն այդ աշխատանքներին չեն խոչընդոտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/03/27/555365/
© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Դիվերսիայի ժամանակ վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է.
. 26/03/15
Մարտի 19-ին հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության ժամանակ վիրավորված սպա Սարգիս Գաբրիելյանի վիճակը կայուն է: Վերակենդանացման բաժանմունքից երեկ է տեղափոխվել վնասվածքաբանական բաժանմունքի հիվանդասենյակ: Սարգիսն ասում է, որ համեմատաբար շատ ավելի լավ է իրեն զգում, չնայած որ այսօր ջերմում էր: Բժիշկներն ասում են՝ դեռեւս 15-20 օր Սարգիսը կմնա հիվանդանոցում, որովհետեւ վիրավորումները ծանր են, հետո արդեն կգնա պրոտեզավորման:
Կատարվել է աջ վերին վերջույթի տրավմատիկ անդամահատում, կան բեկորային բազմաթիվ վիրավորումներ: Պատմում է՝ թեեւ հակառակորդն իրենց հանկարծակիի է բերել, նռնակներ նետել, բայց իրենք կարողացել են տիրապետել իրավիճակին: «Նկատեցի, որ մեզ վրա նռնակ են նետում, չգիտեի նռնակի տեսակը, հետո պարզվեց RGD 5 է, որ կպնում է, միանգամից պայթում է: Ուզում էի հետ շպրտել, բայց չկարողացա, կպավ ու միանգամից պայթեց: Ձեռքս այդպես կորցրել եմ»,- պատմում է Սարգիս Գաբրիելյանը:
Ստեփանակերտից Երեւանի կենտրոնական հոսպիտալ տեղափոխված մյուս զինծառայողի՝ Էդգար Մարտիրոսյանի վիճակը բժիշկները նույնպես կայուն են գնահատում: Ախտորոշված է որովայնի բեկորային վնասում: Դեռեւս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն բժիշկներն ասում են, որ հավանաբար վաղը նա նույնպես կտեղափոխվի հիվանդասենյակ: «Տվյալ պահին կյանքին սպառնացող ոչ մի վտանգ չկա: Վերքերը լավանում են առաջնային ձգումով: Շատ շուտ կապաքինվեն»,- ասաց Վնասվածքաբանության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Լեւոն Ժամագործյանը: Հակառակորդի դիվերսիոն խմբի ոչնչացման գործողությունը տեւել է մոտ երկու ժամ:
Պատմողը դիմակայության մասնակիցներից է: «Հակառակորդին հասցվել է մեծ կորուստներ: Հակառակորդը դիմել է փախուստի տվյալ հատվածով դեպի ձորը: Փախուստի ընթացքում այնպիսի խուճապային իրավիճակ է ստեղծվել, որ գրոհայիններից մեկը պայթել է ականի վրա: Հետքերը մնացել են, ճանապարհին նրանք կորցրել են համազգեստի նմուշներ: Օգնության հասած ուժերի հետ կազմակերպվել է հետապնդում եւ տվյալ դիվերսիոն հետախուզական խումբը լիովին ջախջախվել է»: Սարգիս Գաբրիելյանը սահմանին կանգնած զինվորներին մաղթեց, որ քաջ լինեն եւ ոչնչից չվախենան: «Մեր դիմաց սովորական կենդանիներ են, մարդը կենդանուց չի վախենում, կենդանին է մարդուց վախենում: Մենք էլ ապացուցեցինք, որ փոքր ուժերով այդ կենադանիներին վախացրինք, բայց մենք չվախեցանք: Եթե իրենք պատրաստված էին եկել, մենք անպատրաստ էինք ու տարիքով նրանցից ավելի փոքր էինք, իսկ իրենք մեծ էին ու փորձառու»,- ասում է Սարգիս Գաբրիելյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=25576
© Երկիրմեդիա
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հոսպիտալում մահացել է ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս վիրավորված ՊԲ զինծառայողներից մեկը
Մարտ 26, 2015
by Գարիկ Հարությունյան
Այսօր` ժամը 09:40-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակվել էր Արցախի հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա։ 2 ժամ տևած մարտում արիաբար զոհվել էր ՊԲ 3 զինծառայող, ևս 4 զինծառայող վիրավորվել էր: Թշնամու խումբը հետապնդվել և ամբողջությամբ ոչնչացվել էր իրենց դիրքերի մատույցներում։
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ադրբեջանցին զենք ունի, բայց քաջ չէ.հարցազրույց ԱՄՆ-ում բնակվող հայ զորավարի հետ
26.03.2015
NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ զորավար Սեթո Մալաթյանի հետ:
Պարոն Մալաթյան, բանակում ծառայելու որոշումն ինչպե՞ս եք կայացրել:
Ծնողներս ծնունդով Քեսաբից են, ես ծնվել եմ Լիբանանում: Մանկությանս տարիներին հորս հետ ամերիկյան, գերմանական ֆիլմեր էի դիտում կինոթատրոններում: Հենց այդ ժամանակ էլ զինվորական դառնալու որոշումը կայացրի: Նպատակներս երկուսն էին՝ ծառայել լիբանանյան բանակում՝ այս կերպ շնորհակալություն հայտնելով Լիբանանին ճողոպրած եւ Ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդին օգնելու համար, երկրորդ, որ հետագայում կարողանամ հայ ազգին օգտակար լինել:
Լիբանանյան բանակում ծառայելը հե՞շտ էր, եթե հաշվի առնենք, որ 70-ական թվականներին երկիրը քաղաքացիական պատերազմների մեջ էր:
Քաղաքացիական պատերազմի ժամանակ լիբանանյան բանակն արդեն փլուզված էր, իսլամ զինվորները բաժանվել էին 2 մասի: 1983թ. գնդապետ Տհանը, այդ ժամանակ կապիտան Նարեկ Աբրահամյանը եւ ես որոշեցինք վերակազմավորել օդային գրոհայինների խումբը: Լիբանան ժամանեցին ամերիկյան, անգլիական, իտալական եւ ֆրանսիական ուժեր, որոնց հետ վերապատրաստվեցինք՝ այսպիսով ուժեղացնելով լիբանանյան բանակը եւ սկսելով մասնակցել քաղաքացիական պատերազմին: Մեր նպատակն էր խաղաղություն ստեղծել երկու կողմերի միջեւ: Սակայն այնպես ստացվեց, որ իսլամական ուժերը սկսեցին մեզ վրա հաձակվել, մենք պարտավոր էինք պատասխանել, որ վերագրավվեինք իսլամ ահաբեկիչների կողմից գրավված քրիստոնեական գյուղերը…
Այսօր էլ լիբանանյան բանակը դժվարին իրավիճակում է: Լիբանանյան բանակը հաճախ է ինձ խնդրում, որ գնամ Լիբանան եւ օգնեմ իրենց, սակայն ինձ համար առաջնայինը Հայաստանն է:
Պարոն Մալաթյան, այսօր Դուք ծառայում եք ամերիկյան բանակում, ինչո՞ւ հեռացաք Լիբանանից:
Դեռ ամերիկացիների հետ մարզվելու ժամանակ էի առաջարկներ ստանում ԱՄՆ տեղափոխվելու մասին: Սկզբնական շրջանում մերժում էի, հետո առաջարկեցին դառնալ Լիբանանում ԱՄՆ փոխդեսպանի թիկնապահ, որն ընդունեցի՝ կասկած անգամ չունենալով, որ փոքրիկ դավադրություն է՝ ինձ իրենց մեջ վերցնելու համար:
1-2 տարի անց փոխդեսպանը խնդիրներ ունեցավ Լիբանանի նախագահի թիկնապահի հետ: Լիբանանի իշխանություններն իմ դեմ դուրս եկան, ամերիկյան ուժերն ինձ ստիպված նախ Կիպրոս, ապա ԱՄՆ տեղափոխեցին, որտեղ էլ սկսեցի ծառայել բանակում: Այսօր արդեն զորավար եմ: Ինչպե՞ս հասա այս տիտղոսին: Ցանկանում էի 53 տարեկանում գնդապետի կոչումով թոշակի անցնել: 2014թ. մայիսին Հայաստանի Զինված ուժերի հրավերով Հայաստանում էի իմ զորավար Նարեկ Աբրահամյանի հետ: Այցի ընթացքում էլ հայաստանցի գործընկերներս խնդրեցին անպայման զորավարի կոչմանը հասնել: Անկեղծ ասած, այդ առաջարկն ինձ ծիծաղեցրեց, նաեւ զարմացրեց, թե ես այս տարիքում կարո՞ղ եմ արդյոք քննություններ հանձնել եւ այդ կոչումը ստանալ: Բայց վերադարձա Միացյալ նահանգներ, գերագույն հրամանատարիս ասացի ցանկությունս. Դժվարին, բայց գերազանց քննություններ եմ հանձնել՝ մարզումներ, հոգեբանական թեստեր, նույնիսկ պարաշյուտով թռիչքներ, եւ ստացա զորավարի կոչումը:
Նշեցիք, որ մեկ տարի առաջ Հայաստանում էիք: Կցանկանայի՝ խոսեք հայ-ադրբեջանական հակամարտության եւ երկու երկրների բանակների մասին:
Ադրբեջանն ունի նորագույն զենքեր, որոնք, սակայն, հազվագյուտ զինվորներ, մասնագետներ կարող են օգտագործել: Իսկ մենք բալիստիկ հրթիռներ ունենք, որը շատ կարեւոր զենք է: Բացի դրանից՝ Հայաստանի բանակը մարտունակությամբ ավելի ուժեղ է, ավելի ինքնավստահ է, որովհետեւ հայ զինվորն իր հողերն է պաշտպանում: Մեր հետազոտության տղաները շատ ուշադիր են, շատ լավ են հսկում մեր դիրքերը: Ադրբեջանցի զինվորը զենք ունի, բայց չունի այն քաջությունը, որ կարողանա պատերազմել հայոց բանակի դեմ: Հենց ադրբեջանցի ժողովուրդն էլ է ասում, որ Արցախն իրենցը չէ, դրա համար է ադրբեջանցու ոտքի տակ Արցախի հողը սահուն:
Երկար տարիներ ծառայում եք ԱՄՆ-ում: Ի՞նչ տարբերություն կա հայկական եւ ամերիկյան բանակների միջեւ:
Ամերկացին իր հողի վրա պատերազմի չի գնում, նա միշտ անեծքով է խոսում իր կառավարության մասին, որովհետեւ իր կարծիքով՝ իրենք քանդում են ուրիշ երկրներ, ոչ թե հաղթանակներ տոնում: Բայց սա հաղթանակ չէ, ԱՄՆ-ն պոռնիկների քաղաքականություն է վարում:
Ամերիկյան եւ հայկական բանակների զինվորների միջեւ տարբերությունները շատ-շատ են: Հայաստանցի զինծառայողների մեջ տեսա հարգանք, սեր, նվիրում ժողովրդի հանդեպ: ԱՄՆ-ում զինվորները բանակ են գնում՝ մեծ մասամբ գումարի համար: ԱՄՆ-ն տեխնոլոգիա ունի, սակայն ամերիկացի զինվորը պատերազմին երբեք պատրաստ չէ: Հայ զինվորը պատրաստ է իր հողը պաշտպանելուն, իհարկե, տեխնոլոգիա չունենք, սակայն գիտնականներ ունենք, որոնց միջոցով կարող ենք ցանկացած զենք արտադրել Հայաստանում:
Պարոն Մալաթյան, հավանական համարո՞ւմ եք, որ մի օր ծառայության կանցնեք հայոց բանակում:
Հարցը սրտովս էր: Օրեր առաջ հարցում եմ արել ընկերներիս շրջանում՝ գնալ Հայաստան, թե Լիբանան: Ի ուրախություն ինձ՝ մեծ մասը քվեարկել է Հայաստանի օգտին, որն ինձ համար ողջունելի է:
Շատ եմ ցանկանում Հայաստանին օգնել, գիտեմ, որ իմ վերջը Հայաստանում է: Եթե պատերազմ, միայն Հայաստանի համար, եթե մահ, նորից միայն Հայաստանի, հայրենիքիս համար: Նպատակս մեկն է ծառայել միայն հայոց բանակին, հայ ազգին, փորձառությունս նրանց փոխանցել:
Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իր մտահոգությունները արտահայտում է ու ասում է. Սեյրան Օհանյան
25.03.2015
Այսօր ԱԺ-ում լրագրողները հարցեր են ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ Ադրբեջանի կողմից սպառազինությունների ծավալների մեծացման ու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Սեյրան Օհանյանը նշեց. «Այն, ինչ կատարվում է մեր հարևանների մոտ, անկասկած, գտնվում է մեր վերահսկողության ներքո:
Չգիտեմ՝ որքանով է Ադրբեջանը ավելացրել իր կարողությունները սպառազինության և ռամական տեխնիկայի քանակական առավելությունների մասով, այդ սպառազինությունները նա դեռ պետք է կարողանա կիրառել :Անկասկած, քանակական տվյալները մեզ մտահոգում են, բայց մենք տեղեկություններ ունենք, որ այդ սպառազինությունը կարգի բերելու համար որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի անձնակազմի կողմից յուրացվեն: Բազմաթիվ անգամ ենք ասել, որ յուրաքանչյուր երկրի կողմից մեր հարևաններին վաճառվող սպառազինությունը մեզ մտահոգում է, բայց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հենց այնպես տեղում չի նստում, այլ իր մտահոգությունները արտահայտում է ու ասում է»:
Այն հարցին, թե արդյոք՞ ԵՏՄ-ն ավելի կամ պակաս անվտանգ դարձրեց Հայաստանի սահմանները, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ադրբեջանը լարվածություն առաջացնելով շփման գծում մի քանի խնդիր է լուծում՝ քաղաքական, տնտեսական, նաև կապված Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումների հետ:
Միանգամից ասել, որ ԵՏՄ մտնելով կլուծվեն մեր անվտանգության հարցերը, դա չի կարելի, բայց, մյուս կողմից, չանդամակցելն ու համապատասխան համագործակցություն չունենալը մեր ռազմավարական դաշնակցի հետ, որը հանդիսանում է նաև մեր անվտանգության երաշխավորներից մեկը ՝ հատկապես Թուրքիայի մասով , դա նշանակում է՝ չմտածել ապագայի մասին»:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ծառայակիցները տեսել են, թե ինչպես է Անդրանիկը վազել Ադրբեջանի կողմը, բայց... Սեյրան Օհանյան
25.03.2015
Այսօր լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարցրեցին սահմանը հատած և Ադրբեջանի կողմն անցած զինվորի մասին: Նա նախ նշեց, որ ադրբեջանցիների տարածած տեսանյութը, որում սահմանը հատող զինվորն է ու նրա պատասխանները, ակնհայտորեն հակառակորդի կողմից է պատրաստված:
Սեյրան Օհանյանն ասաց. «Այն պահին, երբ այդ զինվորը լքել էր դիրքը, մեր զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է նա արագ վազում, չի ստացվել կանխել»:
Այդ արարքի պատճառների մասին նախարարը հայտնեց. «Պատճառները պետք է փնտրել նրա ընտանիքում: Ծառայողական քննություն է նշանակված, և քրեական գործ է հարուցվել: Ընթացքում ամեն ինչ կպարզվի: Քանի որ նա այստեղ չէ, ուստի ստիպված ենք նրա ընտանիքի անդամների, մտերիմների միջոցով պարզել ամեն ինչ, և արդյունքների մասին կտեղեկացնենք հանրությանը»:
Ինչ վերաբերում է այդ զինվորի հանդեպ ճնշումների մասին լուրերին, նախարարը նշեց. «Եթե ճնշումներ եղել են, ապա նրա ընտանիքում են եղել ճնշումներ: Նախնական կարող եմ ասել, որ զինվորի և նրա ընտանիքի միջև լարված հարաբերություններ են եղել: Ամեն ինչ կպարզվի: Բացառում եմ հրամանատարների կողմից վատ վերաբերմունքը, նա պայմանագրային զինծառայող է եղել, փոքր ստորաբաժանման մեջ` ականանետային, այդ ստորաբաժանման մեջ միջանձնային հարաբերություններ համարյա չեն լինում»:
Նախարարը բացառեց նաև զինծառայողին առևանգելու տարբերակը:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Leave a comment:

Leave a comment: