Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Politics in Hayastan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Originally posted by Hakob View Post
    There is a blackening and smearing campaign going on against Pashinian right now in internet and social media on full force by Paruyr Hayrikian and his group.
    If it was just against Pashinian’s Russian flirting I would understand as coming from anti Russian people.
    But they are smearing against every appointment Pashinian has made so far. From Osipian to defence minister, or not releasing all of political prisoners at once(Even disregarding laws which would change revolution’s principles and image completely), doing “cheap PR clip” from Baghramian 26. Not giving up presidential entourage, etc etc...
    Dont get their motives yet. But gets me very angry at them.
    Armenians love to talk. They all keep talking and talking and talking.

    Comment


    • Looks like the “CHANGE” came to a full halt. Time to start working and stop the celebrations. Stop dinking around and firing low level corruptions.
      Put people to work! We need a four lane hwy from Georgia to Iran. We have the manpower and the concrete.

      Comment


      • Originally posted by Azad View Post
        Looks like the “CHANGE” came to a full halt. Time to start working and stop the celebrations. Stop dinking around and firing low level corruptions.
        Put people to work! We need a four lane hwy from Georgia to Iran. We have the manpower and the concrete.
        Armenia can and should print money in order to finance these projects. Armenia has a good airport, let's build a second runway. Let's upgrade Shirak airport! Let's rebuild all of our airports! Let's rebuild all of our roads! Let's install fiber optic cables and move towards solar and wind!

        Comment


        • Originally posted by HyeSocialist View Post

          Armenia can and should print money in order to finance these projects.
          There is no money “printing”. As long it is done in moderation and most of the raw material and labor is internal, it will not effect the value of the Dram.
          It will be one guy from Central bank issuing digital numbers to concrete suppliers and labors that will be deposited in digital numbers into their banks.
          Most of the Western world does it as long the value of their currency does not sink. Why would it? when all investments are headed to their countries.

          Comment


          • Արարատ Միրզոյան․ Լողավազանում են լողալ սովորում․ վաղ է կառավարության մասին վճիռ կայացնել


            1in.am LIVE
             

            Comment


            • Ինչո՞ւ է վանում Արամը և ինչո՞ւ նրա արձանը չեն դնում Հանրապետության հրապարակում

              Վահան Իշխանյան


              22:45, 8 հուլիսի, 2018

              Քաղաքաշինության պետական կոմիտեն դադարեցրել է Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները՝ պատճառաբանելով, թե հաստատման համապատասխան ընթացակարգ չի անցել։

              Արձանը ապամոնտաժելու պատրվակներից մեկն էլ այն է, թե այն խաթարում է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի ճարտարապետական կառույցը։

              Մշակույթի նախարարությունը հայտարարում է, թե «կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում»։

              Սակայն այդպես չէ, իրականում կան մասնագետներ, ովքեր հակառակ կարծիքն են հայտնում, բայց նրանց կարծիքը չի շրջանառվում լրատվության մեջ։

              Օրինակ՝ ճարտարապետ Միսաք Խոստիկյանը ասում է, որ ճիշտ կլինի արձանը չհանեն. «Քննադատությունը որոշումների ընթացակարգի հետ կապված կարծեմ կարևոր է, բայց դա կապ չունի սկզբունքորեն Արամ Մանուկյանին արձան դնելու հետ: Չնայած անշուշտ նշանակալից է մետրոյի կայարանի համալիրը, (որը ցավոք անխնամ վիճակում է), բայց չեմ կարծում, որ դա բացառում է կոնկրետ այս առումով միջամտության հնարավորությունը՝ հաշվի առնելով դրա «քաղաքաշինական» առանձնահատկությունները: Ի դեպ այդ առանձնահատկությունների մասին ոչ ոք չի խոսում բովանդակային առումով` միստիֆիկացվում է բառը և սրբացվում ակադեմիկոս վարպետի այս գործը, որին ի դեպ ջերմորեն եմ վերաբերվում, բայց ոչ կուրորեն: Քանդակի քիչ թե շատ բովանդակալից քննադատություն չեմ հանդիպել, չնայած վստահ եմ, որ կան, կամ կլինեն իրավացիորեն, իռացիոնալ արտահայտություններից բացի: Կարծեմ պետք է թողնել, որ մնա»:

              Արամ Մանուկյանին գնահատելու պրոբլեմն այն է, որ նա կուսակցական է եղել՝ դաշնակցական։

              Սովետական Հայաստանի վերնախավը չէր կարող անտեսել Սարդարապատի ճակատամարտը, քանի որ Սարդարապատի շնորհիվ ստեղծվեց Հայաստանի հանրապետություն, որին էլ հաջորդեց Սովետական Հայաստանը։ Այսպիսով, սովետական իշխանությունը 1968 թվին ճակատամարտի 50-ամյակի առթիվ կառուցեց Սարդարապատի հուշահամալիրը։ Սակայն մյուս կողմից էլ չէր կարող խոստովանել, որ Սարդարապատի կազմակերպիչն է եղել մեկը, ով դաշնակցական էր՝ Արամ Մանուկյանը։ Ուրեմն պետք էր և Սարդարապատը փառաբանել և միևնույն ժամանակ, թաքցնել, ու սովետական պատմագրությունը ամեն կերպ նսեմացնում էր Արամ Մանուկյանի դերը ու հաղթանակը, վերագրում վերացական ժողովրդի։ Ապա սովետական պատմագրության ոգով Տիգրան Խզմալյանը «Սարդարապատ» ֆիլմը նկարեց, որտեղ հաղթում է ինչ-որ առասպելական ժողովուրդ առանց կազմակերպման ու առաջնորդի, հոգևորականները եկեղեցիների զանգերը խփում են, մարդիկ էլ տներից դուրս են գալիս ու հաղթում։

              20֊րդ դարասկզբի հայ ժողովրդի երկու մեծագույն ռազմական հաջողությունները՝ Վանի պաշտպանությունը և Սարդարապատի ու Բաշ Ապարանի հաղթանակները Արամ Մանուկյանի շնորհիվ են եղել(իհարկե, մեծ դեր են խաղացել նաև հրամանատարները, մասնավորապես Բաշ Ապարանում Դրոն, բայց և՛ Ապարանի, և՛ Սարդարապատի ճակատամարտերի հաղթանակները նախապատրաստվել էին շատ ավելի վաղ, երկու ամիս առաջ, 1918֊ի մարտին, երբ Արամ Մանուկյանը հռչակվեց Երևանի նահանգի դիկտատոր, ու նա էր թուրքական բանակին դիմադրելու ճակատամարտերի ոգին, ի հարկե առաջին հերթին անմիջականորեն՝ Սարդարապատի դիմադրության։ Ահա ինչ է ասում հայկական բանակի հրամանատար Մովսես Սիլիկյանը. «Ես այժմ էլ առանց Արամի հետ խորհրդակցելու՝ ոչ մի կարեւոր քայլ չեմ առնում. իսկ վարիչի պաշտօնը յանձն առնելու պարագայում, գրասենեակս տեղափոխելու եմ նրա մօտ։ Ոչ մի զինուորական վերարկու ո՛չ ոքի չի տայ այն՝ ինչ որ ունի Արամը»։)։ Վանի պաշտպանությունը հեշտությամբ կարող են անտեսել, սակայն նշել Հայաստանի Հանրապետության 100-ամյակ առանց Արամ Մանուկյանին գնահատելու, ակնհայտ անարդարություն կլիներ, հետևաբար նախկին կառավարությունը ստիպված Արամի արձանը որոշեց դնել։

              Այժմ, Արամ Մանուկյանին նսեմացնում է նաև նոր կառավարությունը։

              Այսպես, Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյան ֆեյբուքայն իր էջում գրել է. «Ես երբեք հիացած չեմ եղել Արամ Մանուկյանի կերպարով, ընդհակառակը, նա ինձ միշտ վանել է»: Ապա այլանդակ որակելով Արամ Մանուկյանի արձանը իր ուրախությունն է հայտնում, որ այն «այլանդակ» է. «Գուրգեն Մահարին տեսնում է և ուրախանում, ճիշտ էլ անում է, միանում եմ նրան»։



              Առաջին փոխվարչապետի խոսնակի գրառումը

              Փոխվարչապետի խոսնակի հայտարարությունից հետո եթե եզրակացություն արվի, որ Արամ Մանուկյանի արձանի ապամոնտաժումը կապված է նրա նկատմամբ նոր կառավարության վերաբերմունքի հետ, սխալ չի լինի (այն, որ խոսնակ Կարպիս Փաշոյանը արտահայտում է կառավարությունում իշխող մթնոլորտը, ցույց է տալիս նաև այն, որ մեկ տարի առաջ՝ 2017թ. հունվարին, երբ նա խոսնակ չէր, լրիվ հակառակ բանն էր ասումԱրամ Մանուկյանի մասին. « Հայկական նոր պետականության հիմնադիր-հայր, Վասպուրականի և Երևանի դիկտատոր, կյանքը հայրենիքին զոհաբերած Արամ Մանուկյանը մահացել է բծավոր տիֆից: Վարակվել էր, որովհետև չէր փակվել իր աշխատասենակում, ինչպես ներկայիս գործչներն են, այլ ապրում էր սովի ու վարակիչ հիվանդությունների արդյունքում մորթվող ժողովրդի կողքին»)։

              Ծայրահեղ դաշնակցականներն ասում են՝ ով դաշնակցական չէ, հայ չէ, իսկ ծայրահեղ հակադաշնակցականներն ասում են՝ ով դաշնակ է, մարդ չէ։ Ուրեմն, դաշնակցությանը ատողների հարցը պարզ է, ինչքան էլ փաստարկներ բերես, որ Արամի շնորհիվ են 20-֊րդ դարի երկու գլխավոր դիմադրությունները հայերը հաղթել, մեկ է, չես համոզի, դաշնակ է և վերջ, իսկ դաշնակը չի կարող ինչ-որ դրական դեր խաղացած լինել։

              Իսկ նրանք, ովքեր այլ կուսակցություններից են՝ դժկամությամբ են Արամին գնահատում, որովհետև Արամը նրանց համար մրցակից կուսակցության անդամ է. հայ կուսակցականի համար, եթե այլ կուսակցության գործչին գնահատեն, նրա միավորները կշատանան: Մասնավորապես Արամի անունը ամեն անգամ տալիս՝ կուսակցականին թվում է, թե ընտրություններին դաշնակցությանը տոկոսը ավելացնում է, հետևաբար իր կուսացության տոկոսը նվազում է, հո չե՞ն գժվել մրցակից կուսակցության պրոպագանդան անեն։ Հայ կուսակցականը աշխարհին նայելու մի ակնոց ունի, որի միջով մարդիկ երևում են կա՛մ որպես կուսակցական՝ իր կուսակցական անդամը՝ մերոնցական, ուրիշ կուսակցության անդամը՝ մրցակից, թշնամի` սվոյ-չուժոյ, կա՛մ էլ որպես ձայն տվող։

              Նժդեհին ու Անդրանիկին գնահատված լինելու առումով փրկել է այն, որ հեռացվել են դաշնակցությունից, որևէ այլ կուսակցության մտքում նրանց գովելը, արձանները շարելը դաշնակցությանը միավոր չի բերում: Հակառակը, եթե հեռացվել են, ուրեմն նրանց փառաբանելը դաշնակցությունից միավոր է խլում։ Եթե Նժդեհը դաշնակցական մնացած լիներ, էսօր հաստատ, հանրապետականը նժդեհական չէր լինելու։

              Ուրեմն, Արամը կարող է բարձր գնահատվել երկու դեպքում՝ եթե դաշնակցությունը փակվի և որպես մրցակից վերանա, իսկ դա մոտ ապագայում անհնար է, և մեկ էլ, որ իշխանությունը վերցնի ու իր հերոսներին պրոպագանդի։ Էդպես է, ինչպես Վալտեր Բենյամինին է ասում, պատմությունը գրում է հաղթողը, նա՝ պատմությունը, թեքվում է ուժեղի կողմը, այս դեպքում կուսակցության կամ խմբավորման կողմը (տես՝ Մարկ Նշեանեանի դասախոսությունը. «Բենյամին՝ պատմություն և սևամաղձոտութիւն»)։ Հայաստանի պատմությունն էլ լավ օրինակ է դա ցույց տալու համար՝ Հայոց պատմության դասագրքերը Սովետում մի բան էին, ՀՀՇ֊-ի ժամանակ՝ լրիվ այլ բան, հանրապետականների ժամանակ՝ մի ուրիշ բան, հիմա էլ լրիվ այլ բան է լինելու, ու եթե պատմությունից անտեղյակ մեկը տարբեր ժամանակաշրջանների դասագրքերը իրար կողք դնի, կկարծի թե տարբեր ժողովուրդների մասին են դրանք։

              Բայց մյուս կողմից էլ Հայաստանում ինչ կուսակցություն էլ իշխանության գա, Արամին լրիվ անտեսել չի կարող, անհնար է անտեսել մեկին, ում շնորհիվ ստեղծված կառավարությունն են նրանք ղեկավարում։ Սովետը հնարավորություն ուներ անտեսելու, գրաքննություն կար, գրադարաններում ուրիշ բան ասող գրքերը փակի տակ էին, հեշտորեն անտեսում էր։ Հիմա ինչպե՞ս անտեսեն, չեն կարող։

              Ուրեմն, նոր կառավարությանը ինչքան էլ վանի Արամի կերպարը, մեկ է, ստիպված է նրա ինչ-որ արձան ինչ-որ տեղ դնել։ Տեղը գտնելը դժվար չէ, մի այգի կգտնեն։

              Հանրապետության հրապարակից Լենինի արձանը հանելուց հետո հասարակության մեջ քննարկվում է, թե տեղը ինչ դրվի։ Տարբեր առաջարկներ են եղել, օրինակ՝ Սասունցի Դավթի արձանը Կայարանից տեղափոխել Հրապարակ։ Նաև հնչել է Արամ Մանուկյանի արձանը դնելու առաջարկ, բայց այն պաշտպաններ չի ունեցել, հայ մտավորական շրջանակներն ու քաղաքացիական հասարակությունը լռությամբ կամ էլ ինչ-որ անհիմն պատճառաբանություններով մերժել է այդ գաղափարը։

              Ինչո՞ւ։

              Կուսակցությունների դեպքում պարզ է, արդեն ասեցի՝ նրա մեջ մրցակից կուսակցության անդամ են տեսնում, ո՞նց կլինի ամեն օր հազարավոր մարդիկ հրապարակում զբոսնելիս տեսնեն դաշնակցականի արձան, հո հիմար չե՞ն իրենց ձեռքով հակառակորդի քարոզարշավ տանեն։

              Բայց Հրապարակում Արամի արձանը բարձրացնելուն դեմ են նաև բազմաթիվ այլ մտավորականներ, նաև այնպիսիք, ովքեր չեն զգուշանում Արամին բարձր գնահատել, նրա հիշատակին դիֆերամբներ ձոնել, ինչպես օրինակ «Հայեր» կայքի խմբագիր Արայիկ Մանուկյանն է շարում Արամին փառաբանող տողեր՝ «Արամ Մանուկյանը սխրանք գործած և անհնարինը հնարավոր դարձրած պետական, քաղաքական, ռազմական այրն է «և վերջ», նա պնդում է՝ «Հայաստանը պետք է ունենար Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը»: Սակայն ոչ Հանրապետության հրապարակում, ահա թե ինչու. «Անձնապես ոչ մի կերպ չէի ուզենա, որ այն լիներ Լենինի տեղում, բայց դա չէ կարևորը: Դեռ երկար ժամանակ կա, կարծում եմ անցնելու, որպեսզի այդ պղծված տարածքը դարձի գա ու պատահական չէ, որ միայն մաքուր, կանաչ խոտը՝ բնության հրաշքը, կարող է դառնալ այդ դարձի գրավականը»:

              Եթե նույնիսկ նա անկեղծ է (ինչու եմ կասկածում անկեղծությանը, քանի որ ամբողջ գրության մեջ զուգահեռ սովետական ճարտարապետության գովքն է անում), ապա պետք է ենթադրել որ սովետատյացությունը կրոնի է վերածվել, որի համար պիղծ ֊տաբու է շփումը որևէ սովետական հիշողության հետ, ինչպես գողականը «գյառլախ»-ի հետ, ինչպես հինդուն է պղծված իրեն զգում, երբ ոտքը դիպչում է անձեռնմխելի կաստայի մարդու ոտնահետքին։

              Ուրեմն, չհամոզեց։

              Իսկ ինչո՞ւ են դեմ։

              Հայ մտավորականներն ու քաղաքացիական հասարակությունը հրապարակում Արամի արձանը դնելուն դեմ են այնպիսի մի պատճառով, որը չեն կարող խոստովանել, չեն կարող նաև նրա համար, որ այն թաքնված է նրանց անգիտակցականի անկյունում.

              Հանրապետության հրապարակը կառուցվել է որպես աշխարհի ամենահզոր պետության խորհրդանիշ, շրջանի կենտրոնում տեղադրված հսկա Լենինի արձանն էլ թելադրում էր նաև հրապարակի անունը՝ Լենինի հրապարակ։ Այդտեղ ում արձանն էլ դրվի, հրապարակին թելադրելու է իր անունը, հրապարակը Նրանն է դառնալու։ Հայ մտավորականները չեն կարողանում պատկերացնել, որ մի տեղ, որը նախատեսված է մոնումենտալ հուշարձանի համար, ուր եղել է աշխարհացունց հեղափոխության առաջնորդի արձանը, կարող է դրվել մի փոքրիկ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքում (այսքան էր Հայաստանի առաջին հանարապետության տարածքը հռչակման պահին) թշվառ, ցեղասպանությունից մազապուրծ եղած բնակչությանը փրկող գործչի արձանը։ Նրանք մասշտաբների հարց ունեն չլուծված, մի տեսակ չեն կարողանում սազացնել Արամին Լենինի տեղում։

              Գլխավոր լուսանկարում՝ Արամ Մանուկյանի արձանը ապամոնտաժման սպասելիս՝ մոմլաթով թաքցված / © Ռաֆայել Իշխանյան

              Comment


              • Pashinyan: Armenia ready to open border with Turkey without preconditions

                Currently closed Armenian-Turkish border is Turkey’s fault, not Armenia’s...


                LOL.... Lets hope The Russians Kill / Disable this dog soon....he is a traitor...his father...levon ter petrosyan should have same fate...herya shun..

                Comment


                • «Ռոբերտ Քոչարյանը երբեք ճիշտը չի ասելու մարտի 1-ի մասին»


                  a1plusnews
                   

                  Comment


                  • Forum looks like a gost room. Everybody is holding their breath for tomorrow’s public gathering. LOL

                    Comment


                    • Եթե այս ամենը ձգվեց մինչեւ գարուն, հեղաշրջում կլինի

                      ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

                      17.08.2018


                      Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

                      ՊարոնՊապյան, Ռոբերտ Քոչարյանն իր երկրորդ հարցազրույցում խոսեց քաղաքականություն իր վերադարձի մասին։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս առումով։

                      Ռոբերտ Քոչարյանը իր համար և ակամայից դարձավ հակահեղափոխականության դրոշակակիրը։ Գուցե ինքն անձնապես կուզեր վայելել իր միլիարդները, որոնք իբր գոյություն չունեն Աֆրիկայում և այլուր, բայց քանի որ հեղափոխություն է եղել, ամեն ինչ բացահայտվելու էր և իրեն էր հասնելու և հասավ, նա ստիպված է գնալ այս քայլին։ Հիմա պետք է հասկանանք, որ Հայաստանում կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք անձնապես շահագրգռված են, որ Քոչարյանը կամ քոչարյանատիպ մեկը դառնա առաջնորդ և իրենք չկորցնեն իրենց ունեցածը։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է, որովհետև այս մարդիկ վերահսկում են դատական իշխանությունը, օրենսդիր իշխանությունը, մասամբ վերահսկում են մամուլը և ելնելով ինքնապաշտպանությունից՝ իրենք ամեն ինչի պատրաստ են։ Քոչարյանի ելույթում հստակ ուղերձներ կային այն բոլոր ուժերին, որոնց ուզում է ներգրավել իր պայքարի մեջ։ Դա բանակի ղեկավարությունն էր, իբր թե բանակը վարկաբեկվում է, բայց ուղերձը հետևյալն էր՝ գեներալներ, ձեզ էլ են բռնելու, մենք միասին ենք թալանել, քանի ուշ չի, եկեք միասին պայքարենք դրա դեմ։ Սա շատ վտանգավոր է, դա բանակի պառակտման և երկիրը թուլացնելու քայլ է։

                      Հստակ ուղերձ կար Արցախին, որը նա դիտարկում է որպես իր հիմնական միջնաբերդը։ Ցավոք սրտի, դա այդպես է, և ես ասել եմ ու նորից եմ կրկնում, որ Նիկոլ Փաշինյանի մեծագույն սխալներից մեկն այն էր, որ ինքը գնաց Արցախ և փոխանակ առաջարկեր, որ Բակո Սահակյանը հրաժարական տա և նոր իշխանություն ձևավորվի, աջակցեց նրան։ Բակո Սահակյանը Արցախի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են միասին վերցրած։ Նրանք միասին այդ ամբողջը արել են, և Բակո Սահակյանը երբեք չի աջակցի ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ հեղափոխությանը։ Այսինքն՝ Քոչարյանն ակնկալում է, որ իր հենասյուները կլինեն բանակն ու Արցախը։

                      Երրորդը արտաքին ուժերն են, հատկապես Ռուսաստանը, և Քոչարյանը բացահայտ ուղերձ հղեց՝ հայտարարելով, թե Ռուսաստանի հետ այդպես չեն խոսում։ Այսինքն՝ ինչպե՞ս չեն խոսում, իրավահավասարությունն ու ինքնիշխանությունը միջազգային իրավունքում և միջպետական հարաբերություններում ամրագրված դրույթ է, և Ռուսաստանն ինքը հանդես է գալիս դրա օգտին, երբ ուզում է իր հարաբերությունները զարգացնի ԱՄՆ-ի հետ։ Ի վերջո, Ռուսաստանի հզորությունը ԱՄՆ-ի նկատմամբ, բացի ռազմականից, նույնն է, ինչ մերը Ռուսաստանի նկատմամբ։ Այդ ինչո՞ւ է Ռուսաստանն ուզում ԱՄՆ-ի հետ հավասար լինի, իսկ մենք չենք կարող Ռուսաստանի հետ հավասար լինել՝ հարգելով Ռուսաստանի շահերը։ Ի վերջո, նայեք, հեղափոխական իշխանություններն ամենից շատ ո՞ւմ հետ են շփվել վերջին ամիսների ընթացքում և ում են այդքան ռեվերանսներ արել, իհարկե, Ռուսաստանին։ Այնպես որ, վտանգավոր վիճակի մեջ ենք։ Արդյունքի առումով կասկածներ չունեմ, հեղափոխությունը հաղթելու է, պարզապես ցավալի խնդիրներ է առաջացնում այս ամենը և դժվարություններ է ստեղծում ժողովրդի համար։

                      Նկատի ունեք, որ եթե անգամ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անի քաղաքականություն վերադառնալու համար և ՀՀԿ-ՀՅԴ տիրույթում մոբիլիզացիա իրականացնի, միևնույն է, չի՞ հաջողելու։

                      Բնականաբար, չի հաջողելու, որովհետև և ՀՀԿ-ն, և ՀՅԴ-ն միասնաբար, եթե քաղաքականություն ասելով հասկանում ենք քվեներով խնդիր լուծելը, ապա նրանք հնարավորություն չունեն անգամ խորհրդարան մտնել, ու դա ակնհայտ է։ Վտանգավոր պահերից մեկը դա է, ու դա իրենք էլ գիտեն։ Դա նշանակում է, որ Քոչարյանը, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ոչ թե շեշտը դնում են, որ ընտրությունների ժամանակ քարոզչություն կանեն, մեծամասնություն կստանան և իշխանություն կվերցնեն, այլ մտածում են այլ մեթոդների մասին, թե ինչպես պետք է հասնեն դրան։ Վտանգավորը հենց դա է։ Եթե ես իմանայի, որ նրանք կգնան ընտրության և արդար ձևով քվե կստանան, այդտեղ խնդիր չկա։ Այստեղ վտանգն այլ դաշտում է։

                      Հատկապես որ խորհրդարանում այսօր ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն մեծամասնություն են և հաջորդ տարի ցանկացած պահի կարող են անվստահությո՞ւն հայտնել վարչապետին։

                      Սահմանադրությունն ասում է, որ մեկ տարվա ընթացքում վարչապետին չեն կարող անվստահություն հայտնել։ Փաշինյանն իր հերթին, ըստ օրենքի, չի կարող ցրել խորհրդարանը։ Բայց եկեք այսպես նայենք. ինչո՞ւ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ քվեարկեցին Փաշինյանին վարչապետ ընտրելու օգտին։ Նրանք իրենք իրենց համար ապահովեցին մեկ տարի տեղ արևի տակ, տեղ կերակրատաշտակի մոտ, մյուս կողմից իրենք դրանով իրենց համար ապահովեցին անձեռնմխելիություն, որ եթե իրենց դեմ քրեական գործ հարուցվի, իրենց ԱԺ-ն չի տա։ Մանվել Գրիգորյանն արտառոց դեպք էր։ Իսկ մեկ տարի հետո, այն պահին, երբ արդեն հնարավոր լինի, տեսականորեն հնարավոր է անվստահություն հայտնել Փաշինյանին և վարչապետ ընտրել Քոչարյանին։ Ամեն անգամ մտածել, որ ժողովուրդը հարյուր հազարներով դուրս կգա փողոց և կփորձի լուծել այն խնդիրները, որոնք իշխանությունը չի կարողանում լուծել, սխալ է։

                      Եթե այս ամենը ձգվեց մինչև հաջորդ տարվա գարուն, ես ձեզ վստահեցնում եմ, որ լուրջ քարոզչություն է իրականացվելու, նաև իշխանություններն են սխալներ թույլ տալու։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանի կողքը կան մարդիկ, որոնք ոչ մի բան չեն հասկանում։ Ես որքան էլ բարի աչքով եմ նայում, փորձում եմ արդարացնող փաստարկներ գտնել, բայց իշխանության մեջ գտնվող մարդիկ երբեմն այնպիսի բաներ են ասում կամ անում, որ հասկանում ես, որ նրանք գտածո են հակահեղափոխության համար։ Սա է խնդիրը։ Հակահեղափոխության մարտավարությունը պարզ է՝ սպասել մեկ տարի, որից երեք ամիսն անցել է, այդ ընթացքում օգտագործել իրենց հնարավորությունները, թույլ չտալ որևէ մեկի նկատմամբ դատական գործողություն, գնել մեդիա դաշտում որոշ խաղացողների՝ լրատվամիջոցների և անհատների, օգտագործել իրենց հնարավորություններն ԱԺ-ում և փորձել հեղաշրջում անել օրենսդրական ճանապարհով։

                      Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև իր հարստությունների մասին, հայտարարեց, որ իր օրոք մենաշնորհներ չեն եղել, որ տնտեսությունը չի կարող զարգանալ միայն կոռուպցիայի դեմ պայքարով, որ եթե ինքն այդքան բանկեր և ունեցվածք ունի, թող հրապարակեն փաստերը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

                      Մի բան պետք է ընդունել, որ Քոչարյանի օրոք տնտեսությունը զարգացել է, բայց այստեղ կարևոր հարցն այն է, արդյոք դա եղել է շնորհիվ Քոչարյանի վարած քաղաքականության, թե՞ ի հեճուկս Քոչարյանի վարած քաղաքականության։ Միգուցե, եթե այդ քաղաքականությունը ճիշտ լիներ, Հայաստանի տնտեսությունը ոչ թե 8 անգամ, այլ 18-20 անգամ զարգանար։ Ես ինքս բավական շատ դեպքեր գիտեմ, որ մարդկանց, օրինակ Մոսկվայից եկած ներդրողներին ուղղակի ֆիզիկապես ծեծելով, ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, օրինակ, որ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի, անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն։ Մեծ ներդրումային ծրագրեր են եղել ժամանակին, և ամենավերևից դա արգելվել է, որովհետև դա կարող էր, օրինակ, խփել գազային շահերին և այլն։ Քոչարյանի բախտը բերել էր, որ այդ շրջանում համաշխարհային տնտեսությունը զարթոնքի մեջ էր և մեծ տեմպերով զարգանում էր։ Այդ տարիներին տարեկան միայն 2,5 մլրդ դոլարի տրանսֆերտներ էր գալիս Ռուսաստանից։

                      Ես չգիտեմ, թե Քոչարյանն ինչքան ունեցվածք ունի, բայց ես անձամբ գոնե գիտեմ, որ մարդիկ վարձակալում են Սեդրակ Քոչարյանից որոշակի գույք, որի ընդհանուր գումարը մենակ Սեդրակի անունով, մի քանի մլն դոլար է։ Դա հնարավոր չէր աշխատավարձով ձեռք բերել։ Հիմա կարող է Քոչարյանի ունեցվածքը 4 մլրդ չի, 2 կամ 1 մլրդ է, կամ 12 մլրդ է։ Խնդիրը դա չի, այլ այն, որ տեղի է ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում, և դա դարձել էր համակարգ։ Ես դեսպան եմ եղել, ես բերում էի մարդկանց, որ ներդրում անեն, հենց առաջին օրը արդեն խոսում էին իրենց փայի մասին։ Խոսում էի պատվիրակություն բերելու մասին, իրեն հետաքրքրում էր ոչ թե այն, թե ինչ հարցեր պետք է քննարկի այդ պատվիրակության հետ, այլ ասում էր՝ բերեք իմ հյուրանոցում տեղավորեք, և լիքը նման բաներ կան։ Հսկայական անարդարություններ են տեղի ունեցել, այդ ամբողջը մենք գիտենք։ Ասել, որ տեղի է ունեցել տնտեսական աճ, անգամ երեք տարի ներագաղթ է եղել, բայց դա շնորհիվ Քոչարյանի չի եղել, դա ի հեճուկս նրա վարած քաղաքականության է եղել։

                      Ես, անկեղծ ասած, մի քիչ Արցախի իշխանությունների վրա եմ զարմացած։ Ես 2006 թվականին դուրս եմ եկել համակարգից, որովհետև ակնհայտ էր դառնում, որ մադրիդյան սկզբունքները պետք է ամրագրվեն, և 2007 թվականի նոյեմբերին Քոչարյանը դա ընդունեց։ Սկզբունքը հետևյալն էր՝ ինչի դեմ չես կարող պայքարել, գոնե դրան մասնակից մի եղիր։ Բայց արցախցիները, որ ամենաշատ տուժողն են եղել այս հարցով, որ իրենց դուրս են թողել բանակցային գործընթացից, ինչո՞ւ են պաշտպանում Քոչարյանին։ Ինչքա՞ն կարելի է առաջնորդվել, այսպես կոչված, տեղական հայրենասիրությամբ։ Հայրենասիրությունը չի լինում տեղական, հայրենասիրությունն այն է, որ ամբողջ հայրենիքի նկատմամբ է այդ սերը։ Բայց այ ամենի մեջ դրական բան էլ կա. քաղաքական դաշտում Քոչարյանի ի հայտ գալը մի տեսակ սառը ցնցուղ է ժողովրդի համար, հուսանք նաև իշխանության համար, որ ավելի զգոն գործեն և որոշ հարցերում պետք է լինել ավելի կտրուկ։ Այն վտանգները, որ կարելի է կանխատեսել, արդարացնում են կտրուկ գործողությունները։ Պետք չէ երկիրը ներքաշել նման վտանգավոր զարգացումների մեջ։

                      Comment

                      Working...
                      X