Announcement

Collapse
No announcement yet.

Politics in Hayastan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Բոլոր քաղաքական ուժերը պետք է Նիկոլի վրա դնեն այս ամենակարևոր հարցը

      • ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
      • Ներքին կյանք - 27 Ապրիլի 2018

    Հայաստանի համար այսօրվա գերխնդիրը արդար ընտրություններ կազմակերպելն է: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց “Հայկական ծրագրեր” ընկերության ղեկավար Աշոտ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այս շարժումն ընդամենը դրա առաջին քայլն է, իսկ վերջնական խնդիրն արդար ընտրություններ կազմակերպելն է:



    “Եթե ընտրությունները նախորդ մեթոդներով են իրականացվելու, մենք անընդհատ ունենալու ենք ՀՀԿ, ունենալու ենք Սերժ Սարգսյան: Այսինքն՝ ոչ թե պետք է պահանջել, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, այլ պետք է խնդիրը դիտարկել հետևյալ կերպ՝ ո՞վ կարող է ապահովել արդար ընտրությունների անցկացում: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն չի կարող, և ակնհայտ է, որ Նիկոլ Փաինյանը կարող է: Ես տեսնում եմ, որ այսօր այդ խնդիրը կարող է լուծել Նիկոլ Փաշինյանը: Արդար ընտրություններ պետք է լինեն, բոլոր քաղաքական ուժերը պետք է Նիկոլի վրա դնեն այս ամենակարևոր հարցը: Իսկ թե այդ ընթացքում կառավարությունն ինչ պետք է անի, դա արդեն տեխնիկական հարց է: Իմ կարծիքով՝ կառավարության հին կազմը պետք է աշխատի: Արդար ընտրություններ անցկացնելն այնքան դժվար ու կարևոր բան է, որ պետք է որոշվի, թե որքան ժամանակ անց են լինելու այդ ընտրությունները”,- ասաց նա:



    Ըստ Խաչատրյանի՝ մի կողմից լավ է, որ շուտ լինեն ընտրությունները, օրինակ, երեք ամիս անց, բայց մյուս կողմից հնարավոր է երեք ամիսը քիչ է, որպեսզի ճնշված քաղաքական կուսակցությունները կարողանան որոշակի կազմակերպվել և այլն: Այսինքն՝ պետք է քաղաքական ուժերը գան եզրակացության, թե քանի ամսից պետք է անցկացվեն նոր ընտրությունները:



    Աշոտ Խաչատրյանի հաջորդ դիտարկումն այն է, որ Սահմանադրությունը պետք է փոփոխվի: “Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանում աշխատում է 1996 թվականին ընդունված Սահմանադրությունը, որը մի նախադասությունից է բաղկացած՝ ժողովուրդը 100 տոկոս էլ հավաքի, իշխանություն տվող չկա”,- նշեց նա:



    Աշոտ Խաչատրյանն առաջարկում է ամենածանր պատիժ սահմանել ընտրությունները կեղծելու համար՝ որպես պետականության ու ժողովրդի դեմ գործած հանցագործություն:

    Leave a comment:


  • Azad
    replied
    Being a mono-ethnic society, we Armenians are tribalist. The ruling of one person will eventually lead to favoritism to their circles of family and friends resulting into corruption.
    I am not sure what is wrong with a large comity that will make it impossible to all be corrupt or one sided. That should keep the checks and balances.
    Citizens have nothing to fear or worry if they did nothing wrong. What (20) some people are going to gang up on an innocent person?

    Leave a comment:


  • Hakob
    replied
    Originally posted by Azad View Post
    An independent agency, led by a 20 members comity, supervised by 5 judges (if needed). Not a one man head of an agency.
    Are you talking about Armenia? You think any citizen will agree to be governed by an agency?
    How about if that agency becomes politicized and becomes an usurper?
    Or just becomes a corruption center by itself?
    No brother. The best way is to choose people’s candidates in honest and democratic elections. And this elections be organized by persons chosen by people.
    This kind of comitee will not be “independent” but dependent on people and democracy.

    Leave a comment:


  • Azad
    replied
    An independent agency, led by a 20 members comity, supervised by 5 judges (if needed). Not a one man head of an agency.

    Leave a comment:


  • Hakob
    replied
    Originally posted by Azad View Post
    Instead of focusing who is going to “lead”, they should establish a true, impenetrable anti corruption agency, that will monitor all of the country's finances right to the penny. A body that will follow up and punish all corruptions and briberies. Than let us see who wants to be in government.
    And who will establish that agency?
    Republicans? Dashnags? Tsarukyan?

    Leave a comment:


  • Azad
    replied
    Instead of focusing who is going to “lead”, they should establish a true, impenetrable anti corruption agency, that will monitor all of the country's finances right to the penny. A body that will follow up and punish all corruptions and briberies. Than let us see who wants to be in government.

    Leave a comment:


  • lampron
    replied
    The ARF in Armenia has called on all parliamentary factions to meet before the National Assembly is set to elect a new prime minister for the country on May 1 and formulate a “united political agenda and agree upon a candidate enjoying the confidence of the people”.

    In a statement released today, the ARF says such a candidate must, on a consensual basis, present the new government’s make-up and plan of action.

    “To make this initiative a realty, we are willing to start objective discussions with all interested parties,” the statement reads.
    The ARF in Armenia has called on all parliamentary factions to meet before the National Assembly is set to elect a new prime minister for the country on May 1 and formulate a “united political agenda and agree upon a candidate enjoying the...

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հեղափոխության թրոլինգը

      • ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
      • Հասարակություն - 27 Ապրիլի 2018






    Մինչ ժողովրդի իրական իշխանությունը քայլում է Երեւանի փողոցներով, «լեգիտիմ» իշխանությունը ի դեմս ընտրությունների ժամանակ ընտրված քաղաքական գործիչների փորձում է իր ձեռքը վերցնել մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությունները:



    Իշխանության կոշտ ուղղահայացի բացակայությունը հեղափոխությունից հետո նախեւառաջ տեղեկատվական դաշտում է դրսեւորվում, որտեղ կոշտ թրոլինգ է սկսվել:



    Կարեն Կարապետյանի թիմը պարբերաբար տեղեկություններ է տարածում, որ ՀՀԿ թեկնածուն Կարապետյանն է լինելու: Կարապետյանի եւ նրա հետեւում կանգնած ուժերի նախորդ թրոլինգը հաջողվել է. Կարեն Կարապետյանը կարողացել է հասնել նրան, որ ապագա իշխանության ձեւավորումը խորհրդարանում տեղի ունենա, այլ ոչ թե փողոցում: Նա կարողացել է Նիկոլին «սահմանադրական ճանապարհ» բերել, անգամ նախկին դաշնակիցների՝ ՀՅԴ-ի ու Ծառուկյան դաշինքի կորստի գնով:



    Մյուսները եւս թրոլինգով են զբաղվում. օրինակ, սոցցանցերում տեղեկություն էր տարածվել Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին: Հետո, հղում անելով սեփական աղբյուրներին, սկսեցին հեքիաթներ պատմել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ խմբակցության հանդիպման մասին: Հիմա էլ թրոլինգ է, որ վարչապետի եւ ՀՀԿ առաջնորդի թեկնածու է Կարեն Կարապետյանը:



    Թրոլինգի դեմ պայքարի մի քանի միջոց կա: Առաջին հերթին, տեղեկատվություն է պետք առաջին ձեռքից: Մանիպուլյացիաները կանխելու համար Հանրապետական կուսակցությունը կարող է հստակ հայտարարել, թե ինչ է պատրաստվում անել:



    Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, որ խորհրդարանում «հեղաշրջում» թույլ չի տալու եւ իր կողմնակիցներին կոչ անել մայիսի 1-ին շրջապատել խորհրդարանը: Եթե պարզվի, որ խորհրդարանում իշխանության ուզուրպացիա է տեղի ունենում, ժողովուրդը «կվերցնի» խորհրդարանը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հակահեղափոխությունը սկսեց. Ինչ է խնդրել իշխանությունը Մոսկվայից

    • Lragir.am
    • Մեկնաբանություն - 27 Ապրիլի 2018,


    Իշխանությունը Մոսկվա է ուղարկել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ովքեր հանդիպել են, ըստ պաշտոնական հաղորդագրության, համապատասխանաբար ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների ու ԱԳ նախարար Լավրովի հետ: Ըստ ռուսական շրջանակներից որոշ տեղեկությունների, խոսվել է ընդհուպ միացյալ ինչ-որ ոստիկանական կազմավորումների կամ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մասին:



    Երեկ Կրեմլի կայքում հրապարակվեց Պուտին-Կարեն Կարապետյան հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն, ըստ որի՝ Հայաստանում իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրության արդյունքների հիման վրա, որտեղ մեծամասնություն էր ստացել ՀՀԿ-ն:



    Ըստ ԶԼՄ-ների, Մոսկվա է մեկնել նաեւ ներքաղաքական անցուդարձի խոշոր շահառուներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, հասկանալի է՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար:



    Զուգահեռ, Հայաստանում սկսվել է իշխանության «բաժանման» գործընթաց, որի մասին երեկ հայտարարվեց նաեւ ընդդիմության հանրահավաքում: Ընդ որում, նկատելի էր, որ շարժման ղեկավարները հասկացել են, որ բաց են թողել էական մի հանգամանք, որի մասին կխոսվի ապագայում:



    Այսպիսով, Հայաստանում երեկվանից մեկնարկեց հակահեղափոխությունը Մոսկվայի ու շարժումը ինտրիգների դաշտ տեղափոխելու ուղղությամբ, մասնավորապես վարչապետի պաշտոնի շուրջ:



    Ինչ է սպասվում առաջիկա օրերին: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կամ ինքն է լինելու վարչապետ, կամ Հայաստանը չի ունենալու վարչապետ: Իշխանությունը հույսը դրել է «սահմանադրական գործընթացի» ու Մոսկվայի վրա, իսկ Գագիկ Ծառուկյանը եւ նրա անվան խմբակցությունը շարունակում են կրկեսը՝ օրական դիրքորոշումներ փոխելով: Ծառուկյանը «միացավ» շարժմանը իր քաղաքական արժեթղթերի գինը բարձրացնելու համար, եւ երեւում է դա նրան հաջողվեց՝ տեղեկություններ կան նրա եւ ռուսահայ օլիգարխիայի համաձայնության մասին:

    Leave a comment:


  • ayrudzi
    replied
    So after saying they are neutral now Russia is backing up hhk?? Nikol and Armenian people need to act fast or all will be lost

    Leave a comment:

Working...
X