Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Politics in Hayastan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Օդում կախված $0.5 միլիարդ կա. եկեք՝ տեղը ցույց տամ. Սա Հայաստան է և վերջ


    ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5

    Leave a comment:


  • Hakob
    replied
    Դավադրություն Փաշինյանի ու Հայաստանի դեմ
    • 18:30
    • 2019-01-31
    • Դիտումներ՝ 24097

    Մենք գործ ունենք մի մեծ դավադրության հետ:

    Ռոբասերժական քարոզչամեքենան, առաջնային պլան մղելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնախնդիրը, փորձում է փակուղու առջև կանգնեցնել Փաշինյանին ու նրա կառավարությանը:

    Նպատակը հետևյալն է. հող հանձնելու և պարտվողականության թեմաները մեդիայում ակտիվ շրջանառելու միջոցով հունից հանել Փաշինյանին, այսինքն՝ մանիպուլյացիոն մեխանիզմների գործակցությամբ ստեղծել այնպիսի մի իրավիճակ, երբ Փաշինյանին այլևս այլ ելք չի մնա, քան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կտրուկ հայտարարություններ անելը:

    Տապալված ռեժիմի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն ու վերլուծաբան կոչվածները կարծես թե կարողանում են այս ուղղությամբ որոշակի հաջողություններ արձանագրել: Ամբողջ օրը հող հանձնելու թեմայի պարզունակ շահարկումը իսկապես ապակողմնորոշում է մեդիագրագիտություն չունեցող որոշակի զանգվածների: Արդյունքում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ապակառուցողական ու իռացիոնալ քննարկումներ են սանձազերծվում, որոնք էլ ավելի են խճճում առանց այն էլ խճճված իրավիճակը:

    Ղարաբաղյան հիմնախնդիրը չափազանց բարդ ու անլուծելի թվացող հակամարտություն է: Ձևավորված հարաբերական անդորրը խաբուսիկ է ու խարխուլ հիմքերի վրա կառուցված: Այսինքն՝ հակամարտությունը մշտապես ծխում է ու ընդամենը մի փոքրիկ կայծը կարող է փոխակերպվել լայնածավալ հրդեհի: Խնդիրն էլ հենց այդտեղ է թաքնված. Փաշինյանի ամեն մի անզգույշ հայտարարությունը կարող է ստանձնել հրդեհի փոխակերպված կայծի դերակատարությունը:

    Որքան էլ զարմանալի թվա, բայց Ռոբերտ Քոչարյանի ու նրան հավատարիմ մնացած շրջանակի երազանքն էլ հենց դա է, այն է՝ Փաշինյանը ձախողվի բանակցություններում ու, հայտնվելով փակուղու մեջ, ներքաշվի պարտադրված պատերազմի մեջ։

    Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հակապետական գործունեություն: Այսինքն՝ Քոչարյանն ու նրա կողմնակիցները թքած ունեն Արցախի ու հայ ժողովրդի անվտանգության վրա, նրանք պատրաստ են զոհաբերել այդ երկու արժեքները, միայն թե Փաշինյանը ձախողվի:

    Մեծ հաշվով, տապալված ռեժիմի ներկայացուցիչները խաղադրույք են դրել բանակցություններում Փաշինյանի հավանական պարտության վրա, քանի որ դա դիտարկվում է իշխանության վերադառնալու ամենակարճ ճանապարհը: Փաստորեն այդ մարդիկ մի կողմ են դրել այն իրողությունը, որ Փաշինյանի պարտությունը հենց Հայաստանի ու Արցախի պարտությունն է:

    Շարմազանովներն ու աշոտյանները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են 7 օկուպացված/ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պատրաստակամության մեջ:

    Այնպիսի տպավորություն կա, որ այդ մարդիկ պարզապես մանկամիտներ են, քանի որ 10 տարի գտնվելով իշխանության մեջ, նրանք գլխի չեն ընկել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մշտապես բանակցել են նաև հենց այդ տարածքների վերադարձի խնդրի շուրջ: Եվ բանակցել են ոչ թե այն պատճառով, որ ազգի դավաճաններ են, այլ պարզապես Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ընթացակարգի էությունն է այդպիսին:

    Մի՞թե սա նորություն է հանրապետականների համար: Վստահաբար ո՛չ: Բայց, եթե նրանք սկզբունքորեն դեմ են այդ փոխզիջմանը, ապա ինչու այսքան ժամանակ չեն ըմբոստացել իրենց կուսակցական հոր՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեմ: Չէ՞ որ վերջիններս այդ բանակցությունների ճարտարապետներն են:

    Եվ վերջապես, արդյո՞ք Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ եղել են այնպիսի իշխանություններ, որոնք չեն բանակցել փոխզիջման շուրջ: Իհարկե չեն եղել ու չեն էլ լինի: Հնարավոր է և հակամարտությունը տասնամյակներ շարունակվի, և 7 շրջանները այդպես էլ փոխզիջման առարկա չդառնան, բայց Հայաստանում երբևէ չի լինի այնպիսի վարչակազմ, որը բացահայտ կերպով կհայտարարի, թե հող չի տալու: Իսկ եթե այդպիսի արկածախնդիրներ գտնվեն, ապա նրանք հաստատապես չոր ապտակ կստանան ՄԱԿ-ի կողմից:

    Հանրապետականներն ու քոչարյանականները այսքանը չգիտե՞ն, իհարկե գիտեն, պարզապես նրանք նողկալի երեսպաշտներ են: Եթե երեսպաշտներ չլինեին, ապա Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու ժամանակ նրան կհարցնեին, թե՝ պարոն վարչապետի թեկնածու, ինչու՞ եք Կազանում պատրաստակամություն հայտնել գնալ փոխզիջումների:

    Հող հանձնելու-չհանձնելու կործանարար դիսկուրսը պետք է չեզոքացվի, քանի որ դրա հետևանքները կարող են աղետալի նշանակություն ունենալ գաղափարական միջավայրի ու քաղաքական համակարգի ձևավորման վրա:

    Հանրությանը հորդորում ենք զերծ մնալ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քարոզչական ու մանիպուլյացիոն նյութերը տարածելու ու քննարկման առարկա դարձնելու գայթակղությունից:

    Արցախը ամուր է, ինչպես երբևէ, ու ոչ ոք չի կարող որևէ ոտնձգություն գործել նրա անկախության ու ինքնիշխանության նկատմամբ:

    Leave a comment:


  • Hakob
    replied
    https://m.youtube.com/watch?

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Պետական կառավարման ոլորտը քաղաքական ստաժիրովկայի վայր չէ

    Lragir.am

    27.01.2019 | Հարցազրույց


    Lragir.am-ի զրուցակիցն է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը

    Պարոն Հարությունյան, Հայաստանում ձևավորվել է լեգիտիմության ու համաժողովրդական վստահության տեսակետից նախադեպը չունեցող իշխանություն: Ինչպիսին են, ձեր ընկալմամբ, սպասելիքները այս նոր իշխանությունից:

    Այդ կապակցությամբ ձեզ մի իրական պատմություն պատմեմ: Հանրահայտ փաստ է, որ 1988-ի երկրաշարժի ժամանակ Լենինականում նորակառույց բարձրահարկերը վայրկյանների ընթացքում փլատակների վերածվելու հիմնական պատճառը շինանյութի զանգվածային գողությունն էր և շինարարական նորմերի կոպիտ խախտումը: Իմ ծանոթներից մեկը, որը երկրաշարժի պատճառով կորուստներ էր ունեցել, նախկին ընտանիքի փրկված հատվածով և նոր կազմած ընտանիքով մի երեք տարի հետո որոշեց մի նոր տուն կառուցել` բնականաբար ամուր, կայուն և աղետի վտանգից էլ ապահով: Նա մի շինարարական բրիգադ վարձեց, որը կազմված էր բացառապես այն շինարարներից, որոնք նախորդ թվերի շինարարության հետ ոչ մի առնչություն չէին ունեցել: Ձեռքից մաքուր, ազնիվ մարդիկ են,- ասում էր ծանոթս: Բայց շատ շուտ պարզվեց, որ այս ձեռքից մաքուր ու ազնիվ մարդիկ որպես շինարար ոչինչ են` ինչպես ասում են՝ քարը քարին ուղիղ դնել չէին բաշարում: Ծանոթս սրանց մի քանի անգամ զգուշացրեց, թե եթե գործից չեք հասկանում, կամ թարգեք, կամ գոնե ում որ պետք է հարցրեք, սովորեք: Սրանք ամեն անգամ, թե հարց չկա, ամեն ինչ կարգին կլինի, բայց գործը փաստորեն առաջ չէր գնում: Վերջը էս ծանոթիս համբերությունը հատեց և մի գեղեցիկ օր ելավ սրանց կապած տախտակամածի վրա, ոտքով տվեց-քանդեց սրանց շարած պատը, շուռ եկավ ու սրանցից երկուսին էլ տախտակամածից ներքև գցեց: Դեհ, հավաքվեք ու էստեղից Սրանք մի քիչ հեռացան ու հեռվից սկսեցին գոռալ թե՝ իհարկե, ձեզ ազնիվ, մաքուր աշխատող պետք չէ, դուք գողերի ու թալանչիների եք սովոր: Էս ծանոթս սկսեց ծիծաղել: Սրանք մի պահ զարմացած կանգ առան: Այ ղամմազ,- դիմեց ծանոթս սրանց,- վաղը եթե շենքը նորից փլվեց ու ընտանիքով նորից հայտնվեցի փլատակների տակ, տարբերությունը որն է, ցեմենտն ու ավազը գողանալու պատճառով է շենքը քանդվել, թե շինարարի անճարակության պատճառով:

    Այսպիսին է իմ այսօրվա ընկալումն ու գնահատականը նոր ձևավորված իշխանության նկատմամբ:

    Այլաբանությունն հասկանալի է, իսկ ավելի պարզ:

    Ավելի պարզն այն է, որ պետականության ուժեղացման, պահպանման կամ թուլացման ու կորստյան առումով, բացասական արդյունքի դեպքում բացարձակապես միևնույն է, թե կատաստրոֆիկ ելքը վրա հասավ մի խումբ դավաճանների, պետությունը թալանողների, թե պետական կառավարման հարցերում անտեղյակ ու անկարող մի խումբ անձանց ոչ ադեկվատ գործունեության պատճառով: Այսինքն քաղաքական ասպարեզում բացահայտ դավաճանությունն ու անտեղյակ անկարողությունը վերջնական արդյունքի տեսակետից միմյանց միանգամայն համարժեք են: Պետական կառավարման ոլորտը, այն էլ պատերազմող պետության համար, քաղաքական ստաժիրովկայի վայր չէ: Այստեղ գալիս են արդեն պատրաստի և քանիցս ամենախիստ ու դաժան փորձաքննություն անցած ծրագրով: Եթե դրանք չկան, ուրեմն քո պահանջարքն էլ տվյալ տեղում չկա:

    Ենթադրենք այդպես է, բայց չէ որ տվյալ կազմով ձևավորված իշխանությունը արդեն կատարված փաստ է:

    Աշխարհի ոչ մի երկրում էլ իշխանությունը չի ձևավորվում մի ինչ-որ ստերիլ ցուցակով: Պարզապես այն երկրում, որտեղ ընտրություններից հետո ժողովուրդը չի ասում, թե ահա ձեզ ընտրել ենք, դե այնպես արեք, որ մենք լավ ապրենք, այլ շարունակում է վերահսկել իր ձևավորած իշխանության գործունեությունը, իշխանությունը մշտապես զգաստ է, անկարողը հեռանում է, տեղը գալիս է իրենից ունակը և լինում է ցանկալի արդյունք: Այդ անկարող, անտեղյակ, որոշ դեպքերում նաև նախկինից եկած օդիոզ կերպարներին կարգի հրավիրելն ու իրենց իսկական տեղը ցույց տալը դա նույնպես ժողովրդի գործն է: Հակառակ դեպքում լինում է այն, ինչ որ եղել է մեզանում մինչ օրս:

    Ինչպես եք վերաբերվում նրան, որ կան դժգոհություններ, որ լյուստրացիա չարվեց:

    Այդ հարցին անդրադառնալուց առաջ ես հարց տամ. Մեզանից որևիցե մեկը հաշվել է, թե քանի հայ մարդ և քանի եղանակներով ու ձևերով այսօր բացահայտ պատերազմ է վարում հայկական պետության դեմ, խարխլում հայկական պետականությունը: Ճշտեմ` ոչ թե հայաստանյան իշխանությունների դեմ, այլ հենց հայկական պետականության դեմ: Մեկը եթերով, մյուսը մամուլով, մեկը տղա բերելով, մյուսը թուրքի հետ ախպերանալով, մեկը բանտից, մյուսը բեմից, մեկը Երևանից, մյուսը Մոսկվայից: Նախ դրանց պետք է բոլորին բացահայտել, ի հայտ բերել և պետության շահերից բխող քայլեր ձեռնարկել այդ սողացող բացահայտ ավերիչ վտանգը կանխելու և չեզոքացնելու համար: Այո, ասում են թե Նիկոլը լյուստրացիա չարեց: Բայց կյանքը ինքը կատարեց ամենահզոր և ամենամանրամասն լյուստրացիան: Ում համար գաղտնիք է այսօր, ում համար տեսանելի չէ հայկական իստեբլիշմենտի նույնիսկ ամենաշարքային ներկայացուցչի դեմքն ու կերպարը, նրա իրական վերաբերմունքը Հայաստան պետության նկատմամբ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ինչի է ընդունակ Հայաստանի նոր քաղաքական դասակարգը

    ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱՀՀԿ տնօրեն

    19.01.2019 | Մեկնաբանություն



    Հայաստանի տապալված քրեաօլիգարխիկ վարչակարգի կադրային կազմի` քաղաքական ասպարեզից հեռանալը այդ դաշտն ազատեց հասարակական-քաղաքական այն նոր խավի ներհոսքի համար, որը համախմբվել էր թավշյա հեղափոխության ալիքի վրա: Ներկայացուցչական եւ գործադիր իշխանությունները նոր կադրային համալրում ստացան: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները գծագրեցին այդ նոր կադրային համալրման անձնակազմը: Խորհրդարանի առաջին նիստն ի հայտ բերեց պատգամավորական անձնակազմի ընդունակությունների հակասականության փաստը: Բոլոր երեք խմբակցությունների պատգամավորների ելույթներն ու վարքագիծը կտրուկ քննադատության ենթարկվեցին հանրության կողմից: Չափից ավելի մեծ անվստահություն կա նաեւ կառավարության առանցքային դեմքերի նկատմամբ: Համարվում է, որ պատասխանատու մի շարք պաշտոններ զբաղեցնում են մասնագիտական փորձ չունեցող եւ անհայտ գործիչներ:

    Նոր կադրային կազմը ստիպված է աշխատել նախկին իրավաքաղաքական համակարգի պայմաններում: Ընդ որում` նոր վարչապետը մերժում է նախկին իշխանությունների կառավարչական գործելակերպը: Հետեւաբար` հրատապ է դառնում այն հարցը, թե ինչպես են ընկալում նոր կադրերը պետական կառավարման արդի ձեւերի արմատավորման առանցքային խնդիրները: Տիրապետո՞ւմ են արդյոք պահանջվող յուրահատկություններին ու որակներին:

    Իրավիճակը բարդանում է նրանով, որ նոր իշխանությունները քրեաօլիգարխիկ վարչակարգից ժառանգություն մնացած տեղեկատվության զանգվածային միջոցների կողմից մանրադիտակային հսկողության եւ կոշտ ճնշման տակ են: Խուսանավումների դաշտը նոր կադրերի համար խիստ նեղ է: Հեղափոխական գործընթացների շրջանում հասարակությանը տրված բարձրագոչ խոստումները տեղ չեն թողնում նույնիսկ ամենահամեստ մանիպուլյացիաների համար: Մեծ նշանակություն ունի նաեւ նոր իշխանություններից հասարակության ակնկալիքների բնույթը. այդ ակնկալիքները միշտ չէ, որ ողջամիտ են:

    Հայաստանի հասարակությունը շարունակում է դեռ շատ առումներով գտնվել նախկին վարչակարգի կողմից պարտադրված արժեքների ու ավանդույթների ճիրաններում: Մասնավորապես` քաղաքացիների մի զգալի հատվածի համար հետաքրքիր չեն օրինականության գործողություններն այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է նախկին վարչակարգի ներկայացուցիչների նկատմամբ նոր իշխանությունների հարաբերություններին: Նրանց ավելի շատ հետաքրքրում է ուժեղ իշխանությունը` յուրովի ըմբռնմամբ:

    Կարո՞ղ են արդյոք նոր կադրերը կողմնորոշվել նոր իրավիճակի բոլոր այդ կտրուկ փոփոխություններում: Շատ քչերը կարող են նրանց օգնել` այսօր այնքան էլ շատ չեն այն մարդիկ, որոնք լավ են հասկանում, թե ինչի եւ ում հետ գործ ունեն:

    Պետական կառավարման համակարգի նախկին կադրային կազմը միանգամայն ճանաչելի էր: Գործող կլեպտոկրատական վարչակարգն ինքն էր թելադրում կադրերի ընտրության սանդղակը: Իշխանության ճամբարն իրեն գնահատում էր իբրեւ ինքնանգին երեւույթ` երկիրը նրա համար սեփական բարեկեցության ապահովման պաշարամիջոցների շտեմարան էր: Երկու տասնամյակ շարունակ տեղի էր ունենում հայկական պետության գոյության հետպատերազմական շրջանի պայմաններին համապատասխանող կադրերի բնական ընտրություն: Այդ կադրերի քաղաքական հաղթարշավի սկիզբը կարելի է հարաբերակցել 1997 թվականին, երբ հայրենիքի պաշտպանների դրոշի ներքո յուրացվեց այն տարիներին տակավին աննշան Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Այն ժամանակ պաշտպանների կորպուսն ազդարարեց, որ ստանձնում է երկրի պատասխանատվությունը: Այդ կորպուսը կարելի է անվանել ռազմական օլիգարխիա:

    Հենց վերջիններս երկրի քաղաքական կյանքում արմատավորեցին Ղարաբաղյան շարժման ալիքի վրա կազմավորված եւ 1990 թվականից կառավարող Հայոց համազգային շարժում կուսակցությանը քաղաքականությունից դուրս մղելու գործընթացը: Այդ կառավարող կուսակցության կադրային կազմը շատ արագ ցույց տվեց հետպատերազմական համախտանիշների հաղթահարման հարցում իր անգործունակությունը եւ 1998 թվականին ինքնահեռացվեց երկրի քաղաքական կյանքից: Հայաստանի քաղաքական համակարգի փոխակերպման եւ իշխանության կադրային կազմի յուրահատկությունների ու որակների ձեւավորման հետագա ողջ գործընթացը միայն այդ զարգացումների տրամաբանական շարունակությունն էր: Այսօր արդեն, հետին թվով, կարելի է վստահորեն բնութագրել այդ կադրերի յուրահատկություններն ու որակները:

    Տվյալ հոգեբանական տեսակն իր սաղմնային վիճակում ուներ միանգամայն բանական սկիզբ` պատերազմի հերոսների փառքը յուրացնելու ձգտում: Հետպատերազմական ժամանակի համախտանիշներից մեկը դարձել էր քաղաքականորեն ակտիվ գործիչների համատարած հակվածությունը իրենց հերոսական որակների կրող ճանաչելու գործունեությամբ: Հերոսի կերպարը հավասարազոր էր համարվում համապարփակ ինդուլգենցիայի, որի միջոցով հնարավոր է արդարացնել ցանկացած իր արարքը` լինի դա իշխանության իր իրավունքի հաստատման ձգտում, թե` հանցագործության իրավունքի:

    Այդպիսի գործիչների, ըստ էության` պոլիտիկանություն անող կրիմինալի` իշխանության հաստատվելու դեպքում նման գործելակերպը բավականաչափ արդյունավետ էր: Պետություն կազմակերպելու եւ կառավարելու սեփական ունակություններում ցանկացած անզոր իշխանության անվստահությունը հասարակությանն ու անզոր իշխանությանը ստիպում է այդ իրավունքը պատվիրակել պոլիտիկանություն անող կրիմինալին`ինքնահաստատման գռեհիկ կամքով օժտված եւ մեր դեմ խաղ չկա սկզբունքով ապրող մարդկանց:

    Այսպիսով՝ հանցագործներն ակամա դառնում են պահանջարկված, ու երբեք բաց չեն թողնում իրենց հնարավորությունը: Ուստի անձնուրաց գործիչների կողքին տրամաբանորեն հայտնվում էին հերոսների փառքը յուրացրած հանցագործները: Թվալ կատեգորիան հեշտությամբ գերազանցում էր լինել կատեգորիային: Հետպատերազմյան տարիներն ավելի շատ հնարավորություններ մատուցեցին հերոսի լուսապսակին տիրանալու համար, քան պատերազմը: Դրա համար պահանջվում էր միայն ունենալ իշխանական լծակներ՝ վերաձեւելու փառքը: Դա պատերազմի խեղկատակների աստեղային ժամն էր:

    Հենց այս երեւույթին էր Հայաստանը բախվում անկախ պետականության ողջ ընթացքում: Հերոսի փառքը յուրացնողները յուրացնում էին պետական իշխանության լծակները, ազգային հարստությունը եւ արդյունքում՝ նաեւ հասարակության ազատ կամքը: Հասարակությունը դուրս էր մղվում սեփական ճակատագրի վրա ազդելու հնարավորությունից: Կամքի տեւական ճնշումն առաջ էր բերում հասարակության մեջ անզորության յուրահատուկ զգացում: Բայց սոցիալական եւ քաղաքական իրականության հանդեպ անզորության զգացումն առանձնահատուկ կատեգորիա է: Այն սահմանում է մարդու եւ հասարակության բարոյական գնահատականների աքսիոմատիկ հիմքը: Որոշակի պայմաններում նման գնահատականներն առաջին գիծ են մղում անձի պատրաստակամությունը՝ ցանկացած ուժի մեջ գտնելու պաշտպան, որը կարող է նրան ազատել: 2016-ի ապրիլյան պատերազմն ամեն ինչ իր տեղը դրեց. բռնավթիչների գաղափարական պղպջակը պայթեց, իսկ հասարակությունը գիտակցեց, թե իրականում ով կարող է լինել իր պաշտպանը:

    Հասարակության նման հոգեբանական տրամադրվածության արդյունքը մենք տեսանք ապրիլի-մայիս ամիսներին: Այս անգամ բռնազավթիչների ճամբարը դուրս մղվեց պետական ​​կառավարման համակարգից: Խոշոր սեփականատերերի ու գործարարների դերում նրանք տեղավորվեցին հասարակության խորքում: Հիմա ժամանակ առ ժամանակ խոսում են իրենց իրավունքների մասին, որոնցից նախկինում զրկում էին մնացածներին: Երբեմն խոսում են հասարակության պահանջները փոխհատուցելու պատրաստակամության մասին: Նրանց հետ ամեն ինչ պարզ է: Պարզ չէ միայն, թե հոգեբանական որ տեսակին են պատկանում դրության ներկայիս տերերը եւ ինչի են նրանք ընդունակ: Առաջ ասում էին, որ բուրժուազիան տապալվում է պրոլետարիատի կողմից: Իսկ ի՞նչ են իրենց համարում ներկաները:

    Հետագա հոդվածներում մենք կփորձենք հետեւել Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացների զարգացմանը

    Leave a comment:


  • Hakob
    replied
    Բայց երբ ռուսական գործոնը շարունակում է մնալ ազդեցիկ, դոմինանտ, և նույնիսկ հեղափոխության ճանապարհով իշխանության եկած երկրի ղեկավարը, լինելով իրատես և հասկանալով, թե որքան վտանգավոր կարող են լինել կտրուկ շրջադարձերը արտաքին քաղաքականութան մեջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու հարց չի բարձրացնում, այս իրավիճակում նրա համար դժվար չի՞ լինի մի կողմից պահպանել ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ գործակցել Արևմուտքի հետ, ստանալ Եվրամիության, Միացյալ Նահանգների օգնությունը:

    Կարճ պատասխանն այն է, որ, իհարկե, դա լուրջ մարտահրավեր է նրա համար: Բայց հետաքրքիրն այն է, որ դա մարտահրավեր է նաև Պուտինի համար: Ինչպես Փաշինյանի համար է դժվար գործ ունենալ Ռուսաստանի հետ, նույն կերպ էլ Պուտինի համար է դժվար հասկանալ՝ ի՞նչ տեսակի մարդ է Փաշինյանը, ինչպե՞ս կարելի է գործակցել Հայաստանի պրագմատիկ կառավարության հետ: Բայց ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Երևանը չեն ուզում, որ հարաբերություններում առկա ճգնաժամը խորանա, և փորձում են ճկունություն դրսևորել: Կարծում եմ՝ Փաշինյանը պրագմատիստ է, իրապաշտ, իսկ երբեմն չափից ավելի պրագմատիկ է: Կան որոշակի սկզբունքներ, ինչպիսիք են երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը, որոնք պիտի ամրապնդվեն, որովհետև դրանք թուլացել են, նվազել նախորդ իշխանությունների կողմից տարիներ շարունակ կատարված զիջումների պատճառով: Դա շատ նուրբ, հավասարակշռող մոտեցում է պահանջում: Հետևաբար, Հայաստանի կառավարությունը պետք է ձգտի հավասարակշռման տարածաշրջանային ազդեցիկ խաղացողների միջև: Դա վերաբերում է նաև Ռուսաստանի և Արևմուտքի, Իրանի և Արևմուտքի և նույնիսկ հարևանների միջև հավասարակշռմանը: Բայց մենք եզակի հնարավորություն ունենք ստանալու մեկ կարևոր առավելություն, որը չունի հարևան երկրներից և ոչ մեկը: Դա կայունությունն է: Թուրքիան հեղափոխական գործընթացների մեջ է ու սպանում է ինքն իրեն, ձերբակալում, բանտ է նետում լրագրողներին, ակտիվիստներին, այլախոհներին: Դա նման է պարանոյայի: Իրանը նոր խնդիրներ ունի Թրամփի և Արևմուտքի հետ և անկայուն է տնտեսական առումով: Ադրբեջանը, որտեղ իշխում է հորից որդուն փոխանցվող դինաստիան, ի բնե անկայուն պետություն է: Վրաստանը հետընտրական փուլում է, խնդիրներ ունի բարեփոխումների հարցում և Եվրամիության հետ: Էլ չեմ ասում Ռուսաստանի հետ նրա խնդիրների մասին: Այսպիսով, այս երկիրն էլ է անկայուն: Եվ միայն Հայաստանն է, որ հասել է կայունության որոշակի մակարդակի, որին դժվար է հասնել: Բայց հիմա ավելի դժվար է այն կորցնել:

    Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին Արևմուտքի դրական արձագանքից հետո պե՞տք է արդյոք սպասենք ավելի գործնական քայլերի թե՛ Եվրամիության և թե՛ Միացյալ Նահանգների կողմից:

    Շատ լավ հարց է, բայց ավելի լավ է, որ նմանատիպ հարցերին իրենք՝ արևմտյան գործընկերները պատասխանեն, որովհետև ես չգիտեմ նրանց մտադրությունները: Բայց ես կարող եմ ասել, որ եթե նայենք Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին՝ Թրամփի անկանխատեսելի բնավորության և իր վարչակազմի պաշտոնյաների, օրինակ՝ Հայաստան այցելած Ջոն Բոլթոնի և Ռուդի Ջուլիանիի պատճառով ռիսկերն ու վտանգները շատ են: Թերևս սա լավ ժամանակաշրջան է Հայաստանի համար՝ շատ չմերձենալու Ամերիկայի ներկայիս կառավարության հետ: Բայց ավելի կարևոր է ֆիզիկան, Հայաստանի աշխարհաքաղաքականության բնույթը: Ցանկացած գործողությանը լինում է արձագանք: Ցանկացած ազդեցություն առաջացնում է համաչափ հակազդեցություն: Հայաստանը ռուսական ուղեծրում գրավիտացիոն դիրք է զբաղեցնում: Գրավիտացիան ձգում է մեզ դեպի Ռուսաստան: Եվ սա նշանակում է, որ հավասարակշռումը Հայաստանի արտաքին հարաբերություններում անհրաժեշտություն է, որպեսզի նվազեցնենք ռիսկերը, սահմանափակենք այն վնասները, որ ստանում ենք արևին՝ Ռուսաստանին չափից ավելի մոտ լինելու պատճառով: Մենք պետք է ավելի լավ խուսանավենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև և կարողանանք խաղալ նրանց հակասությունների վրա: Մենք կարող ենք հանդես գալ որպես կապող կամուրջ ԵԱՏՄ-ի և Եվրամիության, Ռուսաստանի և Իրանի միջև: Որպես փոքր պետություն՝ Հայաստանը պետք է ավելի խելացի ու զարգացած ռազմավարություն ունենա, որպեսզի ոչ միայն գոյատևի, այլև զարգանա: Չեմ ասում՝ լինի չեզոք Շվեյցարիայի պես: Բայց կարողանա օգտագործել տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների տարբեր ազգային շահերը՝ իր շահերն առաջ տանելու համար:

    Ձեր կարծիքով՝ Հայաստանի ժողովրդավարական այս առաջընթացը որքանո՞վ է բարձրացրել Հայաստանի միջազգային հեղինակությունը: Եվ ինչպե՞ս կարձագանքի այս գործընթացներին Վաշինգտոնը: Թրամփի վարչակազմը կշարունակի առաջնորդվել իր գերռեալիստական քաղաքականությամբ՝ հետապնդելով բացառապես պրագմատիկ շահեր, թե՞, այնուամենայնիվ, գաղափարական մոտեցումներ էլ կլինեն, և այս կառավարությունը նախորդ վարչակազմերի պես նաև կփորձի աջակցել ժողովրդավարական զարգացմանը այլ երկրներում և մասնավորապես Հայաստանում:

    Հայաստանն այժմ դիտվում է որպես շատ ավելի ժողովրդավարական երկիր և տեսականորեն ավելի հետաքրքիր է Արևմուտքի համար: Բայց կարծում եմ՝ Արևմուտքի համար չափից ավելի ուշ է: Ժողովրդավարական դարձող Հայաստանը կարող էր ավելի կարևոր լինել Արևմուտքի 10 տարի առաջ: Այսօր Եվրոպական միության միասնականությունը վտանգի տակ է Բրեքզիթի, միգրացիայի, ներքին այլ խնդիրների պատճառով: Եվրոպական նախագծին սպառնում են Հունգարիան, Լեհաստանը: Միացյալ Նահանգներն այսօր անկանխատեսելի է՝ Սպիտակ տանը նստող անկանխատեսելի նախագահի պատճառով: Երկուսի ուշադրությունն էլ շեղում են այլ խնդիրներ, և երկուսի հետաքրքրությունն էլ նվազել է այլ տարածաշրջաններում ժողովրդավարացման գործընթացների նկատմամբ: Սա նշանակում է, որ Հայաստանն իր ժողովրդավարական նվաճումները պետք է փոխակերպի ավելի ուժեղ և ամուր պետական հաստատությունների՝ ինստիտուտների: Ժողովրդավարությունն այլևս բավարար չէ՝ հետաքրքրություն առաջացնելու համար: Բարեբախտաբար, Հայաստանը երկու շատ լավ դիվանագետ է ուղարկել Վաշինգտոն՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանին և փոխդեսպան Արա Մակարյանին, և քայլեր է անում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները կայունացնելու և ամրապնդելու ուղղությամբ:

    Բայց Հայաստանն իրականում ավելի շատ պիտի նայի դեպի Չինաստան և ավելի քիչ՝ դեպի ավանդական ուղղությունը՝ Արևմուտք: Չինաստանը Հայաստանին առաջարկում է արտաքին քաղաքականության երրորդ ուղղությունը, աշխարհաքաղաքական այլընտրանքների աթոռակի երրորդ ոտքը: Հայաստանի և Չինաստանի կապերի սերտացումը, երկկողմ հարաբերությունների զարգացումն ավելի ընդունելի է Ռուսաստանի համար, քան Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը: Մենք կարող ենք օգտագործել չինական ուղղությունը ճիշտ այնպես, ինչպես Նիքսոնն արեց՝ ակտիվացնելով Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունները՝ ընդդեմ Սովետական միության: Չինական այլընտրանքը կարող է մեծ օգուտ տալ Հայաստանի պաշպանության և անվտանգության ամրապնդմանը և տնտեսական ներդրումներ բերել Հայաստան: Այս տեսանկյունից շատ վտանգավոր և մտահոգիչ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով կստորագրեն պայմանագիր, որն արգելում է Հայաստանում գործող բիոլաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների ներկայությունը: Ըստ իս՝ խնդիրն այստեղ ոչ թե ՆԱՏՕ-ն կամ ամերիկացիներն են, այլ այն, որ սա շատ վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ այն սահմանափակում է Չինաստանի հետ մեր հարաբերությունները խորացնելու հնարավորությունները: Այլ խոսքերով՝ եթե մենք օտարերկրյա զինվորականների ներկայության կարիք ունենք, ապա դա պետք է լինի Չինաստանը, ոչ թե ՆԱՏՕ-ն: Ռուսաստանը նմանատիպ հայտարարություններով փորձում է սահմանափակել Հայաստանի խուսանավման հնարավորությունները, որովհետև դա կհանգեցնի շատ վտանգավոր քննության Հայաստանի կառավարության համար: Եթե Ռուսաստանն այսօր պահանջում է Հայաստանից, որ օտարերկրյա զինվորականներ չլինեն, պահանջում է փակել այդ բիոլաբորատորիաները, ապա ո՞րը կլինի հաջորդ պահանջը: Նրանք կպահանջեն փակել Ռուսաստանի հետ սահմա՞նը: Կպահանջեն, որ դեմ հանդես գանք Արևմուտքի՞ն: Սա կարող է շատ լուրջ փորձություն լինել Հայաստանի կառավարության համար: Ինչ-որ պահի Հայաստանը պետք է ոտքի կանգնի ու ասի ոչ Ռուսաստանին և պաշտպանի իր շահերը: Այլապես Ռուսաստանը կշարունակի փորձության ենթարկել Հայաստանի կառավարությանը:

    Ինչո՞վ եք բացատրում խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանի կողմից գործադրված այս ճնշումը Հայաստանի կառավարության նկատմամբ՝ կապված բիոլաբորատորիաների, տարածաշրջանում Միացյալ Նահանգների ակտիվության, ռուսական գազի գնի հետ:

    Դա ամենևին էլ անակնկալ չէ: Ռուսաստանը դրանով ուզում է հիշեցնել Հայաստանի կառավարությանը, որ Հայաստանը ընտրության մեծ հնարավորություններ չունի: Ես չեմ քննադատում Ռուսաստանին այն բանի համար, որ նրանք անում են այն, ինչ իրենց տեսանկյունից շահավետ է Ռուսաստանի համար: Խնդիրը Հայաստանի թուլության մեջ է: Եթե Հայաստանը չդիմանա այս քննությանը և հանձնվի՝ հետագայում կկորցնենք նաև մեր արժեքը: Ռուսաստանը, ինչպես Թուրքիան, հարգում է միայն ուժը, ոչ թե թուլությունը: Ուստի շուտով պիտի հասնենք մի կետի, երբ ստիպված կլինենք այլ կերպ արձագանքել Ռուսաստանի նմանատիպ քայլերին: Ոչ թե պիտի Պուտինին համոզենք, որ մենք Ռուսաստանի բարեկամն ենք և հավատարիմ դաշնակիցը, և Ռուսաստանը անհանգստանալու կարիք չունի, միգուցե չափից ավելի հաճախ ենք կրկնում դա, այլ պիտի գծենք մեր սեփական կարմիր գիծը և ասենք՝ մենք անկախ, ինքնիշխան պետություն ենք, վերաբերվեք մեզ՝ որպես դաշնակցի, ոչ թե որպես վասալ պետության: Եթե հիշենք վերջին 15-20 տարիների զարգացումները՝ Ռուսաստանը հարգել է Հայաստանին միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը Ռուսաստանին ասել է՝ ոչ: Օրինակ, 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմից հետո, Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը եկավ Երևան և փորձեց ճնշում գործադրել Հայաստանի կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Հայկական կողմը շատ խելացի վարվեց: Նա չմերժեց Ռուսաստանին, ասաց՝ այո, բայց ավելացրեց նախապայման՝ նշելով, որ Հայաստանը կճանաչի այդ շրջանների անկախությունը, եթե Ռուսատանը, նախ, ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայաստանի պես երկրները երբեմն պիտի ճկունություն դրսևորեն, բլեֆ անեն: Իրականում Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում ուժեղ չեն: Մենք Ռուսաստանի միակ գործընկերն ենք այս ռեգիոնում և մենք կարող ենք ու պիտի պահանջենք ավելին Ռուսաստանի հետ հարաբերություններից:

    Կարո՞ղ ենք ասել, որ այսօր՝ 2018 թվականի ավարտին, ավելի ուժեղ դիրքերում ենք անվտանգության առումով և մասնավորապես Արցախի հարցում, հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացում:

    Ընդհանուր առմամբ՝ այո: Իմ միակ վերապահումն ու անհանգստությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նախկինում Արցախի և Հայաստանի միջև հակասությունները, երկպառակությունները այսքան խորը չէին եղել: Տեսակետների, ընկալումների միջև տարբերությունները միշտ էլ եղել են, բայց մենք երբեք չենք տեսել, որ երկպառակություններն այսքան ակնհայտ լինեն, հրապարակային ու այսքան խորը: Այս տեսանկյունից՝ մենք առերեսվում ենք նոր մարտահրավերի: Ընդհանրապես, անշուշտ, մեր դիրքերն ավելի ամուր են, բայց չափից ավելի երկար ժամանակ է, ինչ Հայաստանի աշխարհաքաղաքական ուժեղ դիրքերը հիմնված են մեր թշնամիների սխալների, ոչ թե մեր սեփական հաղթանակների վրա: Սա պետք է փոխվի: Մենք պիտի մեր ձեռքբերումներն ու հաջողությունները գրանցենք, ոչ թե միայն օգտվենք հակառակորդների սխալներից:

    Բայց նոր կառավարությունը, Ձեր կարծիքով, ունի՞ իր ռազմավարությունը, թե ինչպե՞ս է ընդհանրապես պատկերացնում Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումը, հանգուցալուծումը, թե՞ այսօր շատ վաղ է դրա մասին խոսել:

    Ես չեմ կասկածում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պրոֆեսիոնալիզմին, բայց նրանք նոր կառավարության երկու նախարարներն են, որոնց մասին մենք գիտենք: Մենք չգիտենք, թե ովքեր կլինեն նոր կաբինետի մյուս անդամները, և քանի որ նոր կառավարությունը դեռևս չի ձևավորել, բնականաբար, չենք տեսել նաև կառավարության նոր ծրագիրը: Ուստի առայժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին:

    Leave a comment:


  • Hakob
    replied
    Ամփոփում 2018. Ինչ-որ պահի Հայաստանը պետք է ոտքի կանգնի և ասի ոչ Ռուսաստանին
    • 22:00
    • 2019-01-03
    • Դիտումներ՝ 3159

    Առաջին լրատվական-ը տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ ամփոփել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները, մեր երկրի ձեռքբերումներն ու բացթողումները թե՛ ժողովրդավարության, ներքին քաղաքականության ու տնտեսության և թե՛ արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտներում:

    Պարոն Կիրակոսյան, նախ՝ շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

    Շնորհակալ եմ:

    Ի՞նչ կարևոր ձեռքբերումներ ու նվաճումներ ունեցանք անցած տարվա ընթացքում՝ հաշվի առնելով մեր երկրում տեղի ունեցած շատ կարևոր, կարելի է ասել՝ պատմական իրադարձությունները: Մենք, ի վերջո, տեսանք իշխանության անցնցում փոփոխություն, որին քաղաքացիները, ընդդիմությունը սպասում էին ավելի քան 20 տարի:

    Այս հարցազրույցը եզակի հնարավորություն է՝ հետ նայելու և տեսնելու, թե որքան է փոխվել Հայաստանը: Ուղիղ մեկ տարի առաջ՝ նախորդ Նոր տարվա տոներին, ոչ ոք Հայաստանում չէր ակնկալում նման դրամատիկ փոփոխություններ Հայաստանի Հանրապետությունում այդքան արագ ու դինամիկ կերպով: 2018 թվականը սկսվեց դանդաղ բարեփոխումների, աստիճանական փոփոխությունների ընդհանուր ակնկալիքներով, բայց որևէ մեկը չէր սպասում նման դինամիկ, կտրուկ փոփոխություններ: Հետ նայելով՝ մենք տեսնում ենք, որ 2018 թ. փետրվարի, մարտի և ապրիլի իրադարձությունները կանխորոշիչ պահեր էին, թե որտեղ ենք հիմա և ուր ենք գնալու վաղը: Բայց վերլուծական տեսանկյունից ամենահետաքրքիրը ոչ թե այն էր, թե որտեղ էինք մենք, այլ այն, որ այսօր արդեն մենք մոտենում ենք փոփոխությունների երկրորդ փուլին: Առաջին փուլը, իմիջիայլոց, հեղափոխություն չէր, դա վարչապետ դարձած նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարկադրված հրաժարականն էր և իշխանության հանձնումը հին էլիտայի կողմից:

    Հետո եկավ հեղափոխության երկրորդ փուլը: Հեղափոխությունը Հայաստանում իր տեսակով եզակի էր, քանի որ դա հաջորդեց հրաժարականի դանդաղ գործընթացին: Այլ խոսքերով՝ այլ երկրներում առաջինը տեղի է ունենում հանկարծահաս և դրամատիկ հեղափոխությունը: Իսկ Հայաստանում, իմ կարծիքով, հեղափոխությունը դեռ նոր է սկսել կառուցվել, որը փոխում է մարդկանց հոգեբանությունն ու երկրի քաղաքական էլիտան, որն ավելի երիտասարդ է, ավելի բարեփոխական և շատ ավելի քիչ կոռումպացված՝ հին էլիտայի հետ համեմատած: Այնուամենայնիվ, հեղափոխության երկրորդ փուլը Հայաստանում ավելի բարդ է լինելու, քան առաջինը: Շատ ավելի հեշտ է ստիպել Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, քան կառավարել երկիրը: Մարտահրավերները երիտասարդ և անփորձ կառավարության և նորընտիր խորհրդարանի համար շատ ավելի դժվար են ու տարբերվում են իշխանության գալու մարտահրավերից: Դրանք համակցված են հանրության մեծ սպասելիքների և մարդկանց այն զգացման, կարծիքի հետ, որ կառավարությունը պետք է արդեն արդյունքներ ցույց տա: Այժմ, երբ արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն տեղի են ունեցել, կարող ենք ասել, որ նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկով կսկսվի փոփոխությունների երրորդ փուլը: Երրորդ փուլը պահանջում է շատ ավելի լուրջ խորհրդարան, և Ազգային ժողովի նորընտիր՝ երիտասարդ ու անփորձ պատգամավորները պետք է շատ արագ սովորեն, թե ինչպես պետք է կառավարել երկիրը և ինչպես կարելի է լուրջ արդյունքներ ցույց տալ:

    Իսկ ժամանակավոր կառավարության՝ նախորդ ամիսներին կատարած աշխատանքը գոհացրե՞լ է Ձեզ:

    Եթե անկեղծ պատասխանեմ՝ այո և ոչ: Մի կողմից, ես, ինչպես և շատերը, նախորդ տարի սխալվեցինք՝ թերագնահատելով Նիկոլ Փաշինյանին: Ես չեմ ուզում կրկին թերագնահատել Նիկոլ Փաշինյանին և փորձում եմ նաև չգերագնահատել նրան: Այդուհանդերձ, Փաշինյանի կառավարությունը մի քանի սխալ թույլ տվեց: Այնուամենայնիվ, ցանկացած նոր և անփորձ կառավարության համար էականը ոչ թե սխալներ թույլ չտալն է, այլ այն, թե նրանք դասեր քաղո՞ւմ են այդ սխալներից, թե՞ ոչ: Սա է քննությունը: Եվ ես տեսնում եմ լավատեսական առաջընթացի որոշակի հիմքեր: Թեև դեռ շատ վաղ է կանխատեսում անելու համար, որովհետև գլխավոր փորձությունը կսկսվի այն ժամանակ, երբ նոր խորհրդարանը ստանձնի իր պարտականությունները և ձևավորի նոր կառավարություն: Ուստի դեռ վաղ է քննադատել կառավարությանը սխալների համար, բայց հստակ է մի բան՝ ժամանակն անցնում է, ժամանակն աշխատում է ի վնաս կառավարության, և որքան շուտ նրանք սկսեն իրական արդյունքներ ներկայացնել, այնքան ավելի լավ: Եվ ես խոսում եմ տնտեսական աճի, աշխատատեղեր ստեղծելու, ոչ թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ՝ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի կամ Մանվել Գրիգորյանի կատարած ենթադրյալ հանցագործությունները հետաքննելու մասին: Տնտեսական զարգացումը պետք է շատ ավելի խորը լինի և դրված լինի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, ոչ թե լինի անհատական:

    Փաշինյանը հեղափոխական հարթակից հայտարարեց հեղափոխության և հեղափոխական գաղափարները կյանքի կոչելու մասին, նախընտրական շրջանում արդեն խոսում էր տնտեսական հեղափոխություն իրականացնելու հրամայականի մասին: Բայց մենք չենք տեսնում ավելի խիստ և կոշտ քայլեր՝ արմատախիլ անելու կոռուպցիան և օլիգարխիկ համակարգը:

    Առայժմ ես այդքան քննադատաբար տրամադրված չեմ: Պատճառն այն է, որ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է թավշյա հեղափոխության մասին, փորձում է խուսափել նախկին իշխանավորների նկատմամբ քաղաքական հետապնդումներից, քաղաքացիական պատերազմից: Թավշյա հեղափոխության նպատակը ոչ թե վրեժխնդրությունն է, այլ մարդկանց մտքերում և համակարգում հեղափոխություն անելը: Ուստի ես հասկանում եմ սելեկտիվ, աստիճանական փոփոխությունների անհրաժեշտությունը, որովհետև հնարավոր չէ ամբողջովին արմատախիլ անել կոռումպացված համակարգը: Երկրի կադրային ռեզերվը շատ փոքր է, և պրակտիկ տեսանկյունից ճիշտ չէ համակարգից հեռացնել կամ դատապարտել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են նախկին համակարգում կամ այս կամ այն կերպ կապված են եղել այդ համակարգի հետ: Որոշներները կոռումպացված են և պետք է հեռացվեն, մյուսները կարող են կոմպետենտ լինել և արժանի՝ պահպանելու իրենց աշխատանքը: Սա մեծ զգուշավորություն պահանջող գործընթաց է, որը չի կարելի շտապեցնել:

    Այնուամենայնիվ, եղել են որոշ վիճահարույց որոշումներ, և բացի այդ, թե՛ խորհրդարանում և թե՛ քաղաքական դաշտում իրական ընդդիմության պակաս կա: Եվ քաղաքացիական հասարակությունը պետք է կառավարության հաշվետվողականության ավելի բարձր չափանիշներ սահմանի: Այլ խոսքերով՝ Փաշինյանի կառավարության գործունեության սկզբնակետը զրո էր կամ նույնիսկ բացասական, և այս տեսանկյունից՝ տասնամյակների կոռուպցիայի և իշխանության քաղաքական գոռոզամտությունից հետո ցանկացած փոփոխություն դրական է: Սակայն դա չի նշանակում, որ նպատակն արդարացնում է միջոցները: Եթե հիշենք Սահակաշվիլիի գործունեությունը Վրաստանում՝ նման իրավիճակներում կամայականության ծայրահեղության մեջ ընկնելու և օրենքի իշխանության սկզբունքը խախտելու վտանգ կա: Փոքրիկ Հայաստանում պետք է շատ զգույշ լինել՝ խուսափելու այն սխալներից, որոնք թույլ տվեց Սահակաշվիլին: Եվ, ի վերջո, բարեփոխումների գործընթացը պիտի դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, ոչ թե կախված լինի անհատականություններից: Այլ խոսքերով՝ պետք է ամրապնդվեն պետական հաստատությունները, ավելի հստակեցվի իշխանության ճյուղերի տարանջատումը, զսպումների և հակակշիռների համակարգը: Փաշինյանը պետք է ապահովի պետական համակարգի արդյունավետ աշխատանքը, ոչ թե դառնա Սուրբ Նիկողայոս: Անձի պաշտամունքը լավ բան չէ ու միշտ էլ վատ հետևանքներ է ունենում: Որևէ ղեկավար կատարյալ չէ և ցանկացած ղեկավար պետք է հաշվետու լինի ժողովրդին, և պետք է զարգանա ավելի արդյունավետ ընդդիմության ինստիտուտը՝ լինի Լուսավոր Հայաստանը թե մեկ այլ ուժ կամ ընդհանրապես ընդդիմությունը:
    Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ընդհանուր առմամբ, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ի տարբերություն մեր ռուս և եվրասիական գործընկերների, շատ դրական արձագանքեցին դեկեմբերի 9-ի ԱԺ ընտրություններին և ողջունեցին միջազգային դիտորդական առաքելության արձանագրած առաջընթացը, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը՝ շնորհավորելով վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին:

    Այո, Ռուսաստանը չշնորհավորեց Հայաստանի ղեկավարությանը ընտրությունների անցկացման կապակցությամբ:

    Կարո՞ղ ենք դա համարել նշան, որ Ռուսաստանը առանձնապես ոգևորված չէ Հայաստանում սկսված ժողովրդավարական փոփոխությունների գործընթացից:

    Բայց դա անակնկալ չէ: Դա ապացուցում է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի, Ղազախստանի նախագահ Նազարբաևի, Բելառուսի նախագահ Ալիևի և Ադրբեջանի նախագահ Ալիևի համար Փաշինյանի կառավարությունը, իշխանափոխության նման ձևը սպառնալիք է: Ժողովրդական իշխանության հաղթանակը վտանգավոր նախադեպ է այս երկրների համար: Ըստ էության, դա քայքայում է ավտորիտար վարչակարգը: Արևմուտքը հավանաբար խելացի է վարվում՝ ուղղակիորեն չներքաշվելով այս գործընթացին և ուղղակիորեն չաջակցելով Հայաստանին: Եվ դա շատ լավ է մեզ համար, որովհետև մենք չենք ուզում սադրել Ռուսաստանի կտրուկ ռեակցիան Արևմուտքի և Հայաստանի ավելի սերտ համագործակցությանը:

    Այդուհանդերձ, եթե նայենք մեր դիրքերին Լեռնային Ղարաբաղի հարցում կամ նույնիսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ մենք հիմա շատ ավելի ուժեղ դիրքերում ենք, քան նախկինում էինք, որովհետև Հայաստանի նոր կառավարությունը լեգիտիմության շատ ավելի բարձր մակարդակ ունի: Սա Հանրապետական կուսակցության իշխանության գլխավոր խնդիրն էր, որովհետև ազատ և արդար ընտրություններ չէին լինում, ընտրությունները կեղծվում էին, հանրության և կառավարության միջև մեծ անդունդ էր առաջացել: Այն ժամանակ մարդիկ էին ծառայում կառավարությանը: Այժմ կառավարությունն է ծառայում մարդկանց: Սրանք տարբեր բաներ են:

    Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքական դիրքի առումով կա որոշակի վտանգ, որ մենք կարող ենք այնպիսի զիջումներ անել Ռուսաստանին, կարող ենք մտնել մեր միջազգային դիրքերի թուլացման այնպիսի մի շրջան, որ ներքին բարեփոխումների գործընթացում ունեցած հաջողությունները բավարար չեն լինի հզորացնելու պետությունը և դառնալու ինքնաբավ:

    Իսկ այդ բարեփոխումների իրականացման համար Արևմուտքի, հատկապես Եվրամիության ֆինանսական, քաղաքական խորհրդատվական աջակցությունն անհրաժեշտ չէ՞:

    Ես կասեի ճիշտ հակառակը՝ Հայաստանի պարագայում իրական բարեփոխումների համար միջազգային աջակցությունն անհրաժեշտ չէ: Նկատի ունեմ՝ իրական բարեփոխումների իրականացման դեպքում միայն կստանանք միջազգային աջակցություն և արձագանք: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած երկրում իրական բարեփոխումների դեպքում լինում են հաղթողներ և պարտվողներ: Մենք բոլորս էլ գիտենք՝ ովքեր պարտվողները: Գիտենք նրանց մականուններից, տնտեսությունում նրանց զբաղեցրած դիրքից: Եվ գիտենք՝ ովքեր են հաղթողները: Բայց առանց բարեփոխումների՝ միջազգային աջակցությունը շատ ավելի թույլ կլինի կամ ընդհանրապես չի լինի: Սա նման է հավի ու ձվի հայտնի պատմությանը: Առաջինը պիտի լինեն բարեփոխումները, հետո նոր միջազգային աջակցությունը, ոչ թե պիտի ակնկալենք միջազգային աջակցություն, որ իրականացնենք բարեփոխումներ: Մյուս օգուտն այն է, որ Արևմուտքի մեծ մասն այնքան է հիասթափված Ուկրաինայից և Կիևում նստած կոռումպացված կառավարությունից, որ այդ ֆոնին Հայաստանը կարող է դիտվել որպես ժողովրդավարության կղզյակ՝ նույն մակարդակի վրա, ինչ եվրոպական պետություններն են, ի տարբերություն Արևելյան Գործընկերության մյուս երկրների՝ Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, որոնք, կարծես թե, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու շնորհիվ ավելի առաջ էին անցել եվրաինտեգրման մեջ, բայց այսօր կորցնում են իրենց կապը Եվրոպայի հետ:

    Leave a comment:


  • Hakob
    replied
    Originally posted by Gevz View Post
    Lives in la la land trying to dictate what leadership armenia needs from thousands of km's away....to ay b...ozi txa ver @nki text chatlax gyot...el chtesnem gres te che aveli shut mort kcccnem turk lakot
    Ալբանացի թուրք թուրքի բալա դու դեռ ստեղ ես?
    դեռ չեն կանչում բաքու? Դավաճան գողի զավակ։
    Ասելու բան չունես չե՞ հայվան, մենակ հայհոյանքով ոռդ ես հովացնում ֆուցն։
    Դու պապայիդ առ ու գնա քո հայրենի ազարբայջան, էնտեղ երկուսով կանցնեք ձեր գործին, թուքերին ոռ տալուն։
    Ֆուֆլյակ, ամբողջ Հայ ազգը դրել ա հորդ մեջ։
    Ասենք, պապադ մի 10, 20 տարով սովետաշենի բանտում ա ոռ տալու։ Ուզես թե չուզես հորդ տեղ էլ ես ոռ տալու ալիեվին, թուրքի բոզ։
    Last edited by Hakob; 12-31-2018, 12:29 PM.

    Leave a comment:


  • Gevz
    replied
    Lives in la la land trying to dictate what leadership armenia needs from thousands of km's away....to ay b...ozi txa ver @nki text chatlax gyot...el chtesnem gres te che aveli shut mort kcccnem turk lakot

    Leave a comment:


  • Gevz
    replied
    This son of a whor....e hakoboglu is a turk. The mother of hakoboglu fuk...sss turks. Fake c0cksucker still talking crap...he was once saying if serj goes he will relocate to armenia hahahahha......fkn b0z...i txa ara ay hambal es qo mamn q...unem

    Leave a comment:

Working...
X