Announcement

Collapse
No announcement yet.

Politics in Hayastan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Ֆրակցիայում մի առնետ կա, ասել է Սերժ Սարգսյանը. մանրամասներ ՀՀԿ-ի նիստից. Հրապարակ

    • Lragir.am
    • Ներքին կյանք - 04 Մայիսի 2018


    Հրապարակը գրում է. «Հարցին՝ եթե պետք է կողմ քվեարկեիք Նիկոլի թեկնածությանը, էլ մայիսի 1-ին ինչո՞ւ «բլիժնի բոյ» մտաք նրա հետ, էլ չենք ասում` Ցոլակյանին «առնետ» անվանեցիք (ՀՀԿ խմբակցության վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հենց այդպես` բառացի էլ ասել էր` «ֆրակցիայում մեկ «առնետ» կա, եւ դա Ֆելիքսն է), 2 պատգամավոր վայր դրեցին մանդատները՝ դիմեցինք ՀՀԿ մեր աղբյուրին։



    «Բացի նրանից, որ մենք պարտավոր էինք արժանապատիվ նահանջել, խնդիր ունեինք նաեւ Ռուսաստանին մեր քվեարկությամբ ասելու, որ Նիկոլի հետ մենք կապ չունենք, Նիկոլին մենք չենք բերում, եւ որ Նիկոլի թիկունքում աշխատող «բաք-օֆիսը» մեզ հետ ոչ մի կապ չունի»:



    Նման «կասկածներ» ունե՞ր Ռուսաստանը. կարծես այնտեղ եւս դեմ չէին Նիկոլի թեկնածությանը, նրա հետ աշխատելուն: «Ուներ, եւ մենք ապացուցեցինք, որ սա մեր խաղը չէ, եւ մեր բոլոր քայլերը բխել են երկրի, պետականության կայունության մտահոգությունից, գումարած` եթե մենք մեր ձայնն այդ օրը տայինք Նիկոլին, Նիկոլը պարտք չէր մնա Գագիկ Ծառուկյանին, այսօր ինքը պարտք է մնում Ծառուկյանին, տեսնենք ոնց կհատուցի»:



    Ուզում եք ասել, որ ինչ-որ բա՞ն է սպասվում, այլապես Ռուսաստանն ինչո՞ւ էր մտահոգվում, ու Սերժ Սարգսյանն այդքան հեշտ հրաժարական էր տալիս։ «Դավադրության որեւէ տեսություն չկա. մենք քաղաքակիրթ՝ իշխանությունը փոխանցեցինք Նիկոլին, ինքը թող մտածի, թե ինչ է անում»:



    Ոչ մի խոչընդո՞տ մայիսի 8-ին նրա ընտրությանը։ «Ո՛չ մի»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսները սարսափեցին, երբ Փաշինյանը հատարարեց, որ հայակենտրոն է.Լևոն Շիրինյան

    2018-05-02

    «ԱԺ-ում տեսա հասուն մի մարդու, ով կոնցեպտուալ իմաստով ամեն ինչ պատկերացնում է: Նա զգուշանում է, որպեսզի չգրգռի օտար ուժերին»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հավելելով.

    «Փաշինյանը քաղաքագիտության դասեր տվեց ՀՀԿ-ի խմբակին, որոնք ատելությամբ էին լցված, քանի որ զրկվում են կողոպուտից, աթոռներին բազմելու հաճույքից: Պետք է ասպետորեն ընդունեն իրենց սխալները: Նույնիսկ գողը, եթե գողություն ու թալան է արել, պետք է պատասխանատվություն կրի: ՀՀԿ-ականներն ու Աղվան Վարդանյանն այնպես էին խոսում, ոնց որ երկիրը 20 տարի է՝ իրենցը չէր: Բա կառավարեք: Ասում են՝ մեր ժողովուրդը: ժողովուրդն ընդհանրապս իրենց չի սիրում, ատում է, ակնհայտ է, չէ՞: Հիմա ինչո՞ւ եք ստորաքարշությամբ ուզում մնալ, նոր եկողներին խանգարել: Մավրն իր գործն արեց՝ պետք է գնա: Ուզում են անպայման Հայաստանին վնաս տալ: Սրանք, հավանաբար, 5-րդ շարասյունն են, որովհետև խոսք էին տվել, թե վարչապետի թեկնածուին ընտրելու հարցում չեն խանգարելու, բայց հետո այն «գորշ կարդինալը» Սերժ Սարգսյանին հրամայեց և հակագրոհի անցան: Կարծում եմ՝ Ռուսաստանից հրաման ստացան, որ փչացնեն այս գործը, բայց հասկացան, որ հնարավոր չէ: Փաշինյանն արտաքին քաղաքականության մասին չէր խոսում, բայց իրենք դիտավորյալ դրա վերաբերյալ հարցեր էին տալիս: Ռուսներն իրենց գործակալալական ցանցին վառեցին»:

    Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի այն դիտարկմանը, թե Փաշինյանը կառավարման ոլորտում փորձ չունի՝ Լևոն Շիրինյանը նշեց.

    «Այո՛, կողոպտելու, «քցելու», ընդերքն օտարին ծախելու, գիտությունը ֆինանսներից զրկելու, օտարին ծառայելու փորձ չունի: Նա ասաց, որ իր աշխարհայացքն հայակենտրոն է և ռուսները սարսափեցին դրանից ու հակագրոհ կազմակերպել տվեցին: Ավելին՝ այնպես չէ, որ փորձառուն լավ է: Փորձառու սրիկան ամենավատ մարդն է, չէ՞: Կա պետական ինստիտուտ, բոլորս պետք է թիկունք կանգնենք: Այդպես որ լինի՝ շախմատ չեն խաղա նրա հետ, ով փորձ չունի»:

    Քաղաքագետը նկատում է՝ ՀՀԿ-ի Սահմանադրական փոփոխություններն էլ հենց խեղդեցին իրենց.

    «Ասում էինք, որ երկիրը խորհրդարանական համակարգին պատրաստ չէ, քանի դեռ չկան մաքուր կուսակցություններ, միայն ԿԳԲ-ի կառույցներ են: Մեքենան, եթե անվադող չունի, քշել չեն կարողանա: Պետք է նախագահական համակարգի տարրեր մտցենք, որպեսզի ապրի այս երկիրը»

    Անի Կարապետյան

    Leave a comment:


  • Shant03
    replied
    Originally posted by HyeSocialist View Post

    After that, I hope the true democratic efforts begin. The building of a great military, a free economy so the diaspora can return, invest, and live.
    Yes. Armenia will become a powerhouse within the next 10 years, expect the genocide to be recognized by the U.S.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Սամվել Ալեքսանյանի հիվանդանոցի շտապօգնության մեքենաներն են տեղափոխել ՀՀԿ պատգամավորներին. Հրապարակ

    • Lragir.am
    • Ներքին կյանք - 03 Մայիսի 2018


    Հրապարակը գրում է. «Երեկ, երբ քաղաքացիական անհնազանդության մասնակիցները հայտարարել են ՀՀԿ-ական պատգամավորների տների առջեւ ակցիաներ իրականացնելու մասին, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի երեսփոխաններն անմիջապես կազմակերպել են ընտանիքի անդամներին սեփական տներից ապահով վայրեր տեղափոխելու գործը։



    Այս հարցում, որոշ տեղեկություններով, օգնության է հասել Սամվել Ալեքսանյանը․ նա իրեն պատկանող «Աստղիկ» հիվանդանոցի շտապօգնության մեքենաներին գործուղել է գործընկերների տների հասցեներով ու տեղափոխել նրանց ընտանիքի անդամներին»։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը Փաշինյանի վարչապետությանը. քննարկում «Առաջինում»

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    «Իսկ ո՞ւր էին այդ ՀՀԿ-ականները, երբ Ս․ Սարգսյանը հայտարարեց 5 շրջանները հանձնելու մասին».Վ. Բադասյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ուրվագիծ 02.05.2018

    Էդմոն Մարուքյան


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    «Մասնագետին մի քանի ժամ է պետք, որպեսզի գտնի բոլորի հաշիվները»

    • Lragir.am
    • Ներքին կյանք - 02 Մայիսի 2018


    Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը կարծում է, որ այսօր էլ, երեկ էլ մարդկանց պահանջը շատ հստակ ձևակերպված է՝ ժողովրդի հաղթանակը պետք է տալ ժողովրդին:



    “Մինչև մենք Ազգային ժողովում չունենանք ժողովրդի կամքը արտահայտող մեծամասնություն, ես կարծում եմ, ՀՀԿ-ն չի կարող անցկացնել արտահերթ ընտրություններ, քանի որ մինչև մազի արմատը պղծված է ու կեղծիքների մեջ է”,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:



    Նա հարցադրում է անում՝ ո՞նց կարող է ժողովուրդը զիջել, եթե հաղթել է: Ժողովուրդը արթնացել է, հույս է ստացել: “Մարդիկ կան, որոնց տեսակետը կարող է կիսեմ կամ չկիսեմ, բայց դա կապ չունի, մենք վերջնականապես ինչ-որ հույս ենք ստացել: Եվ ես չգիտեմ, թե ով պետք է լինես, որ էս երեխեքից էդ հույսը վերցնես: Ահա թե ինչի են հանգեցնում կեղծված ընտրությունները, երբ որ պառլամենտական մեծամասնությունը չի արտահայտում ժողովրդի իրական կամքը, անգամ փոքրամասնություն էլ չէ: Եվ այդ ամբողջ մեղքը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վրա է”,- ասաց նա:



    Էդգար Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀԿ-ի հույսը բռնություններն են, ժողովրդին ուզում են հունից հանել, որպեսզի ոչ ադեկվատ քայլերի դիմեն: Դրա դիմաց ուզում են հավանաբար արտակարգ դրություն հայտարարել երկրում: Ինչ դավադրություն ուզեն, կարող են մտածել մեկ բանի համար, որ իշխանությունը պահեն:



    “Բայց չեն կարող պահել, քանի որ իրենք այլևս իշխանություն չունեն, այդ մասին երեկ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց: Այստեղ խոսքը գնում է մի քանի միլիարդի մասին, եկեք իրերը կոչենք իրենց անուններով: Մի քանի միլիարդի կռիվ է այսօր: Բայց այսօրվա թվային դարում լավ մասնագետին մի քանի ժամ է պետք, որպեսզի գտնի բոլորի հաշիվները: Որտեղ ուզում ես, խցկած պահած լինես, որ օֆշորում ուզում ես հորած լինես, այդ ամենը դուրս է գալու ջրի երես: Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ դեմ է՝ դիմադրությունը: Իրականում կյանքի կռիվ է, инстинкт самосохранения, բայց արդեն սա վերջն է”,- ասաց նա:



    Կինոռեժիսորն անդրադարձավ նաև պաշտոնյաների՝ Ռուսաստան գնալու ու Մոսկվային երկրի ներքին խնդիրներին խառնելու փորձերին:



    “Ես ռուսներին շատ եմ գնահատում, բայց ամաչում եմ, որ ամեն հարցով գնում են Մոսկվա ու սուրճ խմում: Ես չեմ կարծում, որ Պուտինն անգամ ընդունում է նրանց”,- նշեց նա:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ուժայինները Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո հրաժարվեցին ուժ կիրառել

      • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
      • Հարցազրույց - 02 Մայիսի 2018


    Մեր զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը

    Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում վարչապետի ընտրության տապալումից հետո։ Տեսակետ կա, որ երկրում անիշխանություն է։


    Երկրում չկա քաղաքական իշխանություն։ Բայց անիշխանություն չէ։ Անիշխանությունն ու քաղաքական իշխանության բացակայությունը նույնը չեն։ Պետության կենսական ֆունկցիաներն այժմ իրականացնում են ուժային կառույցները, ԿԲ-ն օրվա մեջ արդեն հերքեց, որ խուճապ կա բանկային ոլորտում, ՊՆ-ն ու ՊԲ-ն էլ լիարժեք վերահսկում են իրավիճակը։ Պարզապես կա ֆորմալ իշխանություն, որը կորցրել է որոշումներ կայացնելու հնարավորությունը, և կա իշխանություն փողոցում, որը դեռ դե յուրե չի ձևակերպել իր իշխանությունը, չի կապիտալիզացրել շարժման արդյունքները, ինչին ամեն գնով խոչընդոտում է դեռևս ֆորմալ իշխանությունը։ Հայաստանի քաղաքացիները ինքնակազմակերպման բարձր մակարդակ են դրսևորում, շարժման առաջնորդ Փաշինյանն էլ տիրապետում է իրավիճակին, և նրա հորդորները բավական են լինում, օրինակ այս կամ այն գործողությունը սկսելու կամ դադարեցնելու համար։


    Կարո՞ղ ենք ասել, որ կլինի խաղաղ հանգուցալուծում։


    Կարծում եմ՝ ոչ խաղաղ հանգուցալուծում կարող էինք ակնկալել մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Հրաժարականից հետո իշխանությունները այլևս չունեն բռնություն կիրառելու որևէ քաղաքական լծակ։ Ուժայիններն իրենց վարքով ցույց տվեցին, մանավանդ Կարապետյանի երկօրյա սաբոտաժի ընթացքում, որ դիրքավորվում են վերքաղաքական։ Ավելին, եթե ուժային կառույցներն ու նրանց ղեկավարները չեն դիմել բռնության իրենց անմիջական վերադասի ու ըստ էության քաղաքական կնքահոր՝ Սարգսյանի համար, Կարապետյանի կամ ՀՀԿ-ի համար չեն դիմելու։ Սա նաև հասկացել են հանրապետականները ու բռնության սպառնալիքը փորձում են ներկայացնել Հայաստանից դուրս։


    Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը կկայանա մայիսի 8-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀԿ-ն ասում է, որ այդ օրը վարչապետ է ընտրվելու: Ի՞նչ է սպասվում։


    Հանրապետականների համար բավական բարդ հոգեբանական իրավիճակ է ստեղծված։ Իշխանության հետ նրանց երկարատև, հավերժ թվացող կապը հիմա կորում է, և նրանք այդ փաստը շատ ծանր են տանում։ Այնքան ծանր,որ նույնիսկ հիմա փորձում են դեռևս պահել իշխանության գոնե մի մասը ՝ ուղիղ տեքստով Փաշինյանից կառավարության անդամների անուններ խնդրելով։ Հետևաբար, նրանք այս փուլում կարող են անել ամեն ինչ։ Փաշինյանի գործիքակազմը մեկն է՝ տաք պահել հրապարակը։ Այդ խնդիրը լուծվում է շատ հեշտ, որովհետև սա այլևս ոչ թե քաղաքական, այլ համաժողովրդական գործընթաց է, որտեղ մեծ հաշվով Փաշինյանը ավելի շուտ մոդերատոր է, ոչ թե առաջնորդ, իսկ նրա վարչապետության հանդեպ հանրային համակրանքը պարզապես համաժողովրդական շարժման արդյունքների քաղաքական կապիտալիզացիայի հանգրվան։ Հանրապետականներն, ըստ այդմ, կամ կհանձնվեն, կամ կդիմանան ևս մի փոքր ժամանակ ու էլի կհանձնվեն։ Ինչքան շուտ նրանք ճանաչեն իրենց իսկ անսպասելի պարտությունը, այդքան ավելի մեծ հեռանկար կունենան քաղաքականության մեջ ապագայում տեղ ունենալու։


    Որքանո՞վ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել իշխանության կողմից իրականացվող քայլերին։ Ըստ մամուլի որոշ հրապարակումների՝ այս պահին ՀՀԿ ռեժիսորը Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն են։


    Մենք երեկ տեսանք, որ իշխանությունները չեն վարանում սեփական դիրքերը պահելու համար սպառնալ Ադրբեջանով, Ռուսաստանով և այլն։ Չի բացառվում, որ նրանք կփորձեն նաև այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Պրոցեսի ողջ ընթացքում հայաստանյան վերնախավը այս կամ այն կերպ այցելում էր Մոսկվա, Մոսկվան էլ փոփոխական հաճախակիությամբ անդրադառնում էր Հայաստանին։ Սա բնական է, Ռուսաստանի համար Հայաստանը կարևոր է, Հայաստանում էլ բոլորը հասկանում են, որ առանց ռուսական քաղաքական շրջանակների հետ կոմունիկացիայի դժվար կլինի այս տարածաշրջանում բեկումնայնին փոփոխություններ իրականացնել։ Սա հասկանում է նաև Փաշինյանը և երիցս փորձել է ռուսական կողմի հետ կապված հստակեցնել իրավիճակը՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի մասով։ Ռուսական միջամտություն Հայաստանից կարող են փորձել հրահրել։ Բայց պետք է հարց տալ, ինչին է պետք ռուսական կողմին միջամջել Հայաստանի ներքին գործերին հիմա, երբ ակնհայտ է, որ շարժումը ազգային է, ավելին, շարժման թեկնածուն հրապարակային ելույթներում անընդհատ երկխոսության մեջ է արտաքին ուժային կենտրոններից միայն մեկի ՝ Ռուսաստանի հետ։ Միջամտել հիմա, այս համաժողովրդական ալիքի վրա՝ կնշանակի կորցնել Հայաստանը։

    Leave a comment:


  • HyeSocialist
    replied
    Originally posted by Hakob View Post
    Republican Party is cracking again.
    Tsarukian declared that BHK party will nominee Pashinian with 1/3 vote. Republicans declared they will not reject but help him become PM.
    Hope they are not lying again.
    After that, I hope the true democratic efforts begin. The building of a great military, a free economy so the diaspora can return, invest, and live.

    Leave a comment:

Working...
X