Announcement
Collapse
No announcement yet.
Politics in Hayastan
Collapse
X
-
Եկեք էլ կաշառք չտանք, էլի.
Իրական դեպք- ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
- Հասարակություն - 09 Մայիսի 2018
Նախօրեին միայն լավ բաներ էին պատահում: Երջանկության հեղափոխությունը համարյա հաղթել էր, Սերժ Թանկյանը եկավ՝ Արագիլը երգեց, Անդրիասին վերջապես ազատության մեջ տեսանք: Իսկ երեկոյան իմացա, որ ինձ շատ հարազատ մարդու թոշակը վերջապես նշանակել են ու նույնիսկ փոխանցել:
Հեղափոխության առաջին օրերին նրան զանգում էին ու կաշառք էին ուզում թոշակը նշանակելու համար, ձգձգում էին, ինչ-որ թղթեր էին պահանջում: Ասում էի՝ չտաս, եթե տաս՝ ուրեմն, իզուր ես գնում հրապարակ միտինգի:
Չի տվել: Իսկ երեկ իմացել է, որ առանց կաշառքի նշանակել են ու փոխանցել:
Եկեք էլ կաշառք չտանք, էլի:
Leave a comment:
-
Նիկոլն ընտրվեց․ հետո․․․
CivilNet
8 may 2018
Ազգային ժողովն այսօր վարչապետ ընտրեց ժողովրդական շարժման առաջնորդ, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։ Թեմայի շուրջ զրուցում են ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանն ու Ստելլա Մեհրաբեկյանը։
Leave a comment:
-
Congratulations people...
Now we can hope to build our country and move to the future.
What an amazing thing a nation is. Just 3 months ago I thought this is it, itcan never change. But I was wrong. People, Nation has something that is hard to see at times but comes out to light the future.
Now we will move away from soviet legacy for sure.
Leave a comment:
-
Ահա թե ինչու ՀՀԿ-ն փոխեց որոշումը- Lragir.am
- Ներքին կյանք - 08 Մայիսի 2018
Երեկ խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե ինչու մայիսի մեկից հետո ՀՀԿ-ն փոխեց իր դիրքորոշումը։
«Մենք տեսանք, որ ցույցի մասնակիցներն ու կազմակերպիչները չեն դադարեցնում ակցիաները։ Եթե ՀՀԿ-ն հայտարարություն չտարածեր, դա նշանակում էր պարալիզացվում էր ներքաղաքական իրավիճակը, ինչը հղի էր այլ վտանգներով», ասել է նա։
Անհեթեթ բացատրություն է, եւ առավել եւս բացահայտում է ՀՀԿ-ի անհամարժեքությունը, եթե իսկապես մտածում էին, որ մայիսի 1-ին դեմ քվեարկելով՝ կմարի շարժումը:
Մյուս կողմից, Վահրամ Բաղդասարյանի նշած վտանգները պետք է հասկանալ այլ կերպ, եւ գուցե այստեղ է հարցի պատասխանը՝ ՀՀԿ-ականները վտանգ զգացին անձնապես, երբ ցուցարարները սկսեցին շրջափակել նրանց տներն ու սեւ ժապավեններ կախեցին փողոցներում՝ կոնկրետ անուններով:
ՀՀԿ-ում երեւի մտածել էին, որ եթե հայտարարվում է սեր եւ համերաշխություն, դրան կհետեւի նաեւ ախպերությունը: Նրանք սակայն հասկացան, որ իրենց պատկերացրածն արդեն չկա, կա մեկ այլ իրականություն՝ իր պատկերացրած քաղաքացիական համերաշխությամբ:
ՀՀԿ-ն երեկ հայտարարեց, որ այս անգամ Հայաստանը վարչապետ կունենա: Ըստ տեղեկությունների, ՀՀԿ-ում նաեւ որոշել են, թե ովքեր են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին: Այսպես ասած քաղաքական թեւը դեմ է քվեարկելու, կողմ են քվեարկելու օլիգարխները, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Այս որոշումը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն այդպես էլ ոչինչ չհասկացավ եւ կորցրեց ասպարեզից արժանապատիվ հեռանալու շանսը: Որովհետեւ Նիկոլին կողմ քվեարկելը մեխանիկական գործողություն կամ սկզբունքայնության հարց չէ, այլ՝ ժողովրդական շարժման հաղթանակը ամրագրելու ու Նիկոլին պատասխանատվության տակ դնելու միջոց: Շարժման հաղթանակը պետք է, որպեսզի այդ թվում ՀՀԿ-ականների երեխաներն ապրեն արժանապատիվ, մարդկային կյանքով, քան իրենց ծնողները:
Մայիսի 1-ից հետո ՀՀԿ-ն հայտնվել էր ծուղակում եւ փաստացի վերածվել հայ ժողովրդի թշնամու: ՀՀԿ-ի որոշումը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն ի վիճակի չէ դուրս գալ դրանից եւ դեռ հույս ունի ինտրիգների ու գործարքների միջոցով պահել մանդատներն ու դիրքերը:
Leave a comment:
-
Կառավարական առանձնատունը «չի կարող լինել որևէ մեկի սեփականությունը»
Մայիս 07, 2018
Ինչպես «Ազատությանն» այսօր տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից օրեր առաջ ազատված Վարուժան Գրիգորյանը, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո Սերժ Սարգսյանը շարունակում է բնակվել կառավարական նույն առանձնատանը, որը նրան, որպես նախկին նախագահի, անհատույց, սեփականության իրավունքով տրամադրվել էր Կառավարության կողմից:
«Ամսի 4-ի դրությամբ ինքը ապրում էր էնտեղ», - ասաց Գրիգորյանը:
Մարտի՝ 19-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Կառավարության միակ նիստին, նախկին նախագահը իր վարչապետության դեմ մեկնարկած բողոքի միջոցառումներին զուգահեռ հայտարարեց, որ հրաժարվում է պետական առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից․ - «Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար: Բայց այսօր ես եմ Կառավարության ղեկավարը և ես եմ նստած նիստը անցկացնողի բազկաթոռին: Սա այլ իրավիճակ է, ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ: Այսինքն այսօր: Պարոն Գևորգյան, խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարդկանց, որպեսզի որոշման նախագիծ պատրաստեն, որպեսզի հաջորդ նիստի ժամանակ մենք ընդունենք: Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ»:
Այդուհանդերձ նոր վարչապետի ընտրությունից մեկ օր առաջ՝ այսօր, կառավարությունից փոխանցեցին, որ մինչև այժմ գործադիրը որոշում չի ընդունել Սերժ Սարգսյանին՝ «կառավարական դաչայում» գտնվող առանձնատան սեփականության իրավունքից զրկելու վերաբերյալ:
«Պաշտոնաթող նախագահը շարունակում է բնակվել նշված հասցեում՝ մինչև համապատասխան որոշման ընդունումը», - նշվում է Կառավարության լրատվական ծառայության պատասխանում:
Հրաժարվելով կառավարական առանձնատան սեփականության իրավունքից՝ Սերժ Սարգսյանը գործադիրի անդամներին ասել էր․ - «Այդ հարցին կարող եք անդրադառնալ, երբ այս բազկաթոռին նստած կլինի ուրիշ վարչապետ»:
Արդյո՞ք վաղը վարչապետ ընտրվելու դեպքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած գործադիրը կընդունի որոշում զրկելով Սերժ Սարգսյանին կառավարական առանձնատան սեփականության իրավունքից: Այս հարցին ի պատասխան Փաշինյանի քաղաքական թիմի անդամ Տիգրան Ավինյանն ասաց․ - «Մենք նման հարց դեռևս չենք քննարկել, բայց ես ինձ վրա կվերցնեմ այդ պատասխանատվությունը և կասեմ՝ այո, պատրաստվում է: Այդ առանձնատունը, որը պատկանել է Հայաստանի բոլոր իշխանությունների ժամանակ առաջին դեմքերին, այսինքն՝ օգտագործվել է, շահագործվել է առաջին դեմքերի կողմից, նույն ձևով շարունակելու է իր գործառույթը: Այդ շենքը չի կարող լինել որևէ մեկի սեփականությունը, դա լինելու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը»:
Վարչապետ ընտրվելու պարագայում արդյոք ինքը՝ Փաշինյանը, կտեղափոխվի կառավարական որևէ առանձնատուն: Այս հարցի կապակցությամբ, ընդդիմադիր շարժման ներկայացուցչի փոխանցմամբ, դեռ որոշում չկա:
Խորհրդային շրջանից երկրի գործող ղեկավարության համար նախատեսված՝ Ձորափի փողոցի կառավարական առանձնատների հատվածում, Սերժ Սարգսյանին անհատույց հատկացված առանձնատունը հարակից շինություններով ու սպասարկման 1,5 հեկտար տարածքով, ինչպես և նախկինում գտնվում է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, տեղեկացրին կառավարությունից:
Leave a comment:
-
Գուրգեն Եղիազարյան․
Վտանգները շատ են, բայց դրանցից պետք չէ վախենալ
Leave a comment:
-
Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն՝ վերջին ջղաձգումների մեջ
CivilNet
2 may 2018
Համահայկական շարժման և հայկական հեղափոխության առաջնորդներից Լևոն Բարսեղյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Ազգային ժողովում վարչապետի ընտրության ընթացքին, վերլուծում ստեղծված իրավիճակը ու կանխատեսում հեղափոխության վերջնական՝ դե յուրե հաղթանակը։ -
Subscribe to our channel: https://goo.gl/UnKG5U -
Follow us on Twitter: https://twitter.com/CivilNetTV -
Find us on Facebook: https://www.facebook.com/CivilNet.TV -
Check our website: https://www.civilnet.am/
© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության:
© Copyright of this report belongs to the Civilitas Foundation. In accordance with the editorial policy of CivilNet (the media project of the Civilitas Foundation), materials may not be reproduced, distributed, transmitted, displayed, published or broadcast without the prior consent of CivilNet. You may not alter or remove any trademark, copyright or other notice from copies of the content.
Leave a comment:
Leave a comment: