Announcement

Collapse
No announcement yet.

Politics in Hayastan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Այսօր ՀՀԿ-ն ստորագրեց իր դատավճիռը. Լինելու է ահա թե ինչ

    • Lragir.am
    • Մեկնաբանություն - 02 Մայիսի 2018,


    Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ վարչապետի ընտրության քվեարկությունը: ՀՀԿ-ն դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: ՀՀԿ-ականների ելույթներում կրկին ավանդական դեմագոգիան էր անվտանգության, աշխարհքաղաքական իրողությունների, գաղափարականության, ողջախոհության, կայունության եւ այլնի մասին:



    Տեսնել էր պետք, թե ինչպես են ՀՀԿ-ականները խոսում պետության ճակատագրի մասին, լռության մատնելով այն, որ այս շարժումն էլ ըստ էության պետության ճակատագրի հետ նրանց խաղալու հետեւանքն է:



    Այսօրվա երկարուձիգ քննարկումը ցույց տվեց, ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ն ցույց տվեց, որ սպառված ու անհամարժեք է արդեն անհնարինության աստիճան: Նրանց ելույթները նման էին աղերսանքի՝ համակերպվել, միասին ելքեր գտնել, որը նրանց տրամաբանությամբ կարելի է բնորոշել մեկ բառով՝ մորթապաշտություն:



    Առավոտյան ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում էր, որ շարժումը սկսվել էր կոնկրետ պահանջով, այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, որն արդեն եղել է: Ակնարկն այն էր, թե ինչու են այլ պահանջներ առաջ քաշում, մասնավորապես վարչապետի պաշտոնն ու իշխանության փոփոխությունը: Հնարավոր է՝ շարժման ղեկավարների համար ինչ որ փուլում եղել է նման խնդիր, բայց այդ խնդիրն արդեն չկա:



    Իսկ Արա Բաբլոյանը կոչ էր անում երկխոսել, բանակցել. «Ինչպե՞ս եք պատկերացնում ձայներ ստանալ առանց երկխոսության, առավել ևս ժամանակավոր կառավարություն ձևավորել, երբ ձեր ընտրվելու պարագայում ԱԺ-ում ունենալու եք մեծամասնություն կազմող ընդդիմություն»:



    ՀՀԿ-ն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է կատարվել, որ ընտրությունը ոչ թե Նիկոլի վարչապետ լինել-չլինելն էր, այլ խորքային մի բան, եւ որ հիմա կատարվողն ավելին է, քան պարզ ներքաղաքական գործընթաց, որը կարելի է ընդամենը ձգձգել՝ տարբեր սխեմաներ մտածելով:



    Այս մասին դեռ խոսակցություն կլինի:



    Կար տեսակետ, որ ՀՀԿ-ն իր վերջին տարիների հանցագործություններից հետո կօգտագործի գուցե վերջին շանսը՝ խաղաղ հեռանալու ասպարեզից: ՀՀԿ-ն այդպես էլ չհասկացավ, որ արդեն նույնիսկ բռնվելու տեղ չկա, չկա մի բան, որ կհամոզի մարդկանց իրենց իշխանության մնալու մեջ: Եվ դա հրաշալի բնորոշեց Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում. «Զարմանալի մի բան տեղի ունեցավ, երբ ՀՀԿ ներկայացուցիչները իրենց գոյություն չունեցող տեսիլքը պահպանելու համար անցան հակապետական հռետորիկայի: Այդ հայտարարությունները ոչ միայն ուղղված են ՀՀ ազգային անվտանգությանը, այլև նպատակ ունեն խաթարելու Հայաստանի և մի շարք երկրների բարեկամական հարաբերությունները: Բոլոր նրանք, ովքեր փորձում են ակնարկել, թե այս ամենի մեջ ինչ-որ մութ ուժերի սցենար կա, նրանք վիրավորում են սեփական ժողովրդին: Նրանք էնքան են կտրված սեփական ժողովրդից, որ վիրավորում են ժողովրդին, մտածելով, որ նրանք այնքան ուժ չունեն, որ առանց օտար ուժերի նման բան անեին",- ասաց Փաշինյանը:



    Նրա խոսքով՝ որևէ ցնցում ու բախում չի լինի, որովհետև ժողովրդի դեմ կանգնած որևէ ուժ չկա, ՀՀԿ-ն ինքնաոչնչացվել է: Այսօր առավոտից ՀՀԿ-ական պատգամավորները ԱԺ ամբիոնից ադրբեջանական քարոզչություն են իրականացնում: Սա ի՞նչ է, եթե ոչ օգնության հուսահատ կոչ՝ ուղղված Ադրբեջանին ու նրա ղեկավարին: Եվ սա ՀՀԿ ինքնաոչնչացման ամենավերջին կատեգորիան է, ասաց նա:



    Մյուս կողմից, ՀՀԿ-ն այսօրվա քվեարկությամբ ու ժամանակ ձգելով ակամա ավելի է հզորացնում ժողովրդական շարժումը, Նիկոլին դնելով ավելի պատասխանատու որոշումների առաջ, քան պարզապես իշխանության փոփոխությունը:

    Leave a comment:


  • ayrudzi
    replied
    Originally posted by Hakob View Post

    They have to do nothing against people, but be ready to respond against CSTO quick reaction forces if Serj and Robert kocharian succeed tonight in convincing putin to intervene in case people resist and rebell after republicans force marshal laws.
    Also if republicans succeed bringing such scenario, Armenian fedayeens and Sasna Tsrer type groups should start taking down republican leaders one by one, like they would azeri invaders.
    Oligarkh families have to be taken into custody.
    I anderstand that lot of them have sent their families abroad. Diasporan groups should target them if republicans start spilling people’s blood.
    Putin and Russia will lose Armenia if they go against the people. Putin is very calculating he wont risk losing Armenia plus all the turmoil he will have to face. God forbid the scenario you just described though, I cant imagine what will happen with our army on the border in Artsakh.

    Leave a comment:


  • Hakob
    replied
    Originally posted by HyeSocialist View Post

    All they have to do is: nothing.
    They have to do nothing against people, but be ready to respond against CSTO quick reaction forces if Serj and Robert kocharian succeed tonight in convincing putin to intervene in case people resist and rebell after republicans force marshal laws.
    Also if republicans succeed bringing such scenario, Armenian fedayeens and Sasna Tsrer type groups should start taking down republican leaders one by one, like they would azeri invaders.
    Oligarkh families have to be taken into custody.
    I anderstand that lot of them have sent their families abroad. Diasporan groups should target them if republicans start spilling people’s blood.
    Last edited by Hakob; 05-01-2018, 06:58 PM.

    Leave a comment:


  • HyeSocialist
    replied
    Originally posted by ayrudzi View Post

    Police and national security has to take action maybe aided by the support of generals
    All they have to do is: nothing.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ֆելիքս Ցոլակյանը քվեարկել է իր «խղճի թելադրանքով»

    Մայիս 01, 2018

    Հանրապետական պատգամավոր, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ և ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչու է քվեարկել վարչապետի պաշտոնում առաջադրված ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի օգտին:

    «Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով», - հայտարարել է Ցոլակյանը:

    Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր երեկոյան կայացած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

    «Ծառուկյան» դաշինքը և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ սատարելու են ՀՀ վարչապետի «Ելք» խմբակցության թեկնածուին: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն (ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու մասին): Ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն ունի 58 մանդատ:

    Ընդամենը մեկ հանրապետական կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

    Քվեարկությունից հետո Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ - «Գեներալ Ֆելքիս Ցոլակյանն իր սեփական անունը ոսկե տառերով է գրել ժողովրդի սրտերում և հոգիներում»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին հաջորդ օրը ավելի մեծ թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

















    01 մայիսի, 2018 թ.։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied



















    Leave a comment:


  • Vrej1915
    replied



















    Leave a comment:


  • Vrej1915
    replied



















    Leave a comment:

Working...
X