Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Politics in Hayastan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Համակարգային բռնություն Արմեն Ամիրյանի հանդեպ

      • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      • Հասարակություն - 13 Սեպտեմբերի 2017,


    Թումանյանի անվան տուն-թանգարանում բոլշեւիկյան-ստալինյան, խորհրդային բռնարարքների զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսը փակելու մշակույթի նախարարության որոշումը, եւ առավել եւս փոխնախարար Արեւ Մուսայելյանի բացատրությունը՝ թե ցուցահանդեսը քաղաքականացված էր, գործնականում բռնարարք է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանդեպ, որն այդ պաշտոնը ստանձնել է Հայաստանում հանրային մշակույթ, մտածողություն փոխելու հայտով:



    Հնարավոր չէ Հայաստանում փոխել հանրային մշակույթ եւ մտածողություն, եթե չի ձեւավորվում հանրային, սոցիալ-հոգեբանական համապատասխան մերժողականություն բռնության մշակույթի հանդեպ:



    Բռնության մշակույթը զուտ ֆիզիկական բռնությունն ու դրա վիճակագրությունը չէ: Եթե օրինակ մշակույթի նախարարությունը որեւէ ցուցահանդես է փակում որեւէ թանգարանում, եթե անգամ թանգարանը մասնավոր չէ, ապա դա արդեն իսկ բռնության մշակույթի դրսեւորում է: Եվ առավել եւս, եթե փակվում է բռնության զոհերի հիշատակին վերաբերող ցուցահանդեսը:



    Ըստ այդմ, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կամ ինքն է դառնում համակարգային բռնության զոհ, կամ դառնում է բռնության մասնակից, հեղինակ:



    Ցուցահանդեսի կազմակերպիչ Նարինե Թուխիկյանը՝ թանգարանի տնօրենը, սպասում է, որ մշակույթի նախարարը վերադառնա արձակուրդից եւ հանդիպման միջոցով պարզի, թե ինչ է կատարվել իրականում:



    Բայց Արմեն Ամիրյանն արձակուրդից կարող է եւ չվերադառնալ, քանի որ վերադարձն այլեւս իմաստ չունի: Կարճատեւ «արձակուրդից» վերադարձել է խորհրդային մտածողությունն ու մշակույթը, հետեւաբար Արմեն Ամիրյանը կարող է վերադառնալ, բայց ոչ թե նախարարի աշխատանքին, այլ բիզնես տիրույթ, որի հիմքերը, նրա իսկ պնդմամբ, ձեւավորվել են դեռեւս հենց խորհրդային տարիներից:



    Հանուն արդարության պետք է արձանագրել, որ Արմեն Ամիրյանը դիմադրում էր իր հանդեպ բռնությանը: Երբ այսպես ասած նոր կառավարության վարչապետն ու նախարարները սկսել էին դիմում գրել ՀՀԿ անդամ դառնալու համար, Արմեն Ամիրյանի դիմումը ուշանում էր: Նա գրեց շատ ավելի հետո, ամենավերջիններից մեկը, երբ դիմադրելն այլեւս հնարավոր չէր: Իսկ մինչ այդ, երբ լրագրողները տարբեր առիթներով հարցեր էին ուղղում նախարարին, դրանցից մեկին նա պատասխանել էր խիստ խորհրդանշական հայտարարությամբ՝ «թողեք հանգիստ ապրեմ»:



    Դժվար է պատկերացնել, թե ինչպես է մշակույթի նախարարը «լվացվելու» ստալինյան կամ բոլշեւիկյան բռնարարքներից: Այն նախարարը, որը հայտարարել էր, թե իր նպատակն է հասնել վիճակի, երբ Հայաստանում մշակույթի նախարարությունը կլինի ավելորդ: Դա իսկապես կարեւոր եւ ապագայի համարժեք նպատակ է, եւ ցուցահանդեսի փակումը այդ նպատակի անհրաժեշտությունը վկայող իրողություն է:



    Բայց այդ փակումը միեւնույն ժամանակ վկայեց, որ Արմեն Ամիրյանին թույլ չեն տա առաջնորդվել այսպես ասած անձնական նպատակներով, եթե դրանք ունեն հանրային-պետական արդիականության միտումներ: Արմեն Ամիրյանը պետք է սպասարկի համակարգային նպատակները, իսկ դրանցում մշակույթի նախարարությունն ունի լիովին հակառակ դերակատարում՝ այն պետք է լինի հնարավորինս երկար, որովհետեւ դրա խնդիրը գործնականում խորհրդային մշակույթի պահպանությունն է՝ սովորական ռեժիմի դեպքում քողարկված, իսկ արտակարգ իրավիճակներում՝ ինչպիսին ցուցահանդեսն էր, բացահայտ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Շատերը վախենում են լուստրացիայից, բայց ակամա ընկան դրա տակ

      • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
      • Հարցազրույց - 13 Սեպտեմբերի 2017,


    Մեր զրուցակիցն է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը

    ՏիկինԹուխիկյան, մինչմշակույթինախարարԱրմենԱմիրյաննարձակուրդումէ, ՄշակույթիփոխնախարարԱրևՍամուելյաննէլցուցահանդեսիփակումըպատճառաբանելէորոշակիշտկումներկատարելուանհրաժեշտությամբ, փակվելէ, որովհետևայնքաղաքականացվածէր: Ձեզայդշտկումներիմասիննախօրոքտեղեկացվե՞լէ, ի՞նչշտկումներիմասինէխոսքը:


    Ցուցադրությունն ամբողջովին հանուն մեր անկախ, ինքնիշխան Հայաստանի է: Առաջին հանրապետությունը կործանվեց հայ բոլշևիկների ստոր դավաճանության պատճառով: Թումանյանի զավակները նահատակվեցին, մեր ազգային սերուցքը ոչնչացվեց, Սարդարապատի հերոսները կացնահարվեցին հայ բոլշևիկների ձեռքով և այլն, և այլն: Այս ինֆորմացիան, որի վրա կառուցված էր մեր ցուցադրությունը, գրաքննության կամ խմբագրման ենթակա չէ:


    ԵԼՔդաշինքըխստորենդատապարտումէցուցահանդեսիարգելումըեւհամարումմշակութայինգրաքննությաննենգդրսևորում, իշխանությաններկայացուցիչներընշումեն, որեթե 22 օրցուցահանդեսըեղելէ, նշանակումէչկագրաքննություն: Ձերկարծիքով՝ սագրաքննությո՞ւնէ, ևորտեղի՞ցէգալիսայդհրահանգը:


    Ես չգիտեմ՝ ստույգ որտեղից է եկել հրահանգը, բայց գիտեմ հաստատ, որ այն փակվեց մի զրպարտչի հեռախոսազանգից հետո: Իմիջիայլոց, դա ոչ միայն զրպարտիչ էր, այլև հաշվեհարդար տեսնելու պատրաստ մեկը: Ինձ զանգելուց հետո կամ առաջ նա վստահաբար զանգել էր այլ կառույցներ, գուցե և ոչ հայաստանյան: Հավանաբար ես կդիմեմ իրավապահ մարմիններին նրան հայտնաբերելու համար: Կարծում եմ՝ սա այդ անհաջող բոլշևիկի «շառից» հեռու մնալու միջոց էր:


    ՏիկինԹուխիկյան, ի՞նչվտանգներեքտեսնում, եթեչկանխվի, հնարավո՞րէդառնավատնախադեպ:


    Եթե չկատարվեր այն, ինչ կատարվեց, երբ մեր հասարակության մի ստվար հատված իր սատարումը հայտնեց Թումանյանին, ես կասեի հնարավոր է: Հիմա ասում եմ` ոչ: Ժամանակի և տարածության զգացողությունը կորցրածի սպառնալիքները ոչինչ են տասնյակ հազարավոր զորակցությունների դիմաց:


    Այսցուցահանդեսին, Երևանիփողոցներիանվանափոխմանը, նաևԵՏՄ-իցդուրսգալուԵլքխմբակցությանհայտարարությանըհնարավո՞րէդրսից, նկատիունեմԿրեմլիցփորձումենհակազդել:


    Որտեղից էլ որ փորձեն հակազդել, եթե մենք ինքնիշխան պետություն ունենք՝ մենք ենք որոշում կայացնողները:


    Փոխնախարարընաևնշելէ, որորոշշտկումներիցհետոցուցահանդեսըկվերաբացվի: Այսուղղությամբաշխատանքներտարվո՞ւմեն: Եվարդյոքորոշշտկումներիանհրաժեշտությունկա:


    Ցուցահանդեսում սխալներ չկան, որ շտկվեն:


    Սաի՞նչուղերձէհանրությանը, արդյոքսրանովչենփորձո՞ւմռեպրեսիաներիհեղինակներինարդարացնել:


    Կարծում եմ՝ ոչ մի ուղերձ էլ չկա, իրականում շատ-շատերը վախենում են լուստրացիայից, բայց ակամա ընկան դրա տակ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Նամակ Երկրէն. Բոլշեւիկը Արթուն է, Սփիւռքահայը՝ Քնացած

    13:52, 12 սեպտեմբերի, 2017

    Բոլշեւիկը նստած է մեր մէջ: Բոլշեւիկը արթուն է: Կարեւոր չէ, թէ ի՞նչ անուն ունի ան: Կարեւոր չէ, թէ ո՞ր կուսակցութեան մէջ թաքնուած է ան: Կարեւոր չէ, թէ Նժդեհի կամ Անդրանիկի անունով հանդէս կու գայ... Երկրորդական են այս հարցադրումները, քանի որ հայու բոլշեւիկ տեսակը հոգեկան հիւանդութիւն է, Սթոքհոլմեան սինտրոմի կրողը, սիրահարուած՝ զինք հալածողին, ճնշողին, բանտարկողին, իր դահիճին... Հայ բոլշեւիկ տեսակը, Նժդեհի նկարագրածով՝ տականքը, հանդէս կրնայ գալ ոեւէ անունով, որեւէ պատմուճանով...

    Քնացողը՝ սփիւռքի մամուլն է: Քնաբեր դեղահատը՝ Հայաստանի իշխանութիւններուն հրամցուցած ազգային սուտ միասնութիւնը, հայրենիքի վտանագութիւնը չխաթարելու հնամաշ «խրատ»ը, ներքին հարցերուն չխառնուելու սկզբունքին պարտադրութիւնը, ասոր-անոր շնորհուած մետալները, ոչ մէկ նորութիւն բերող եւ ինքզինք կրկնօրինակող համահայկական խորհրդաժողովները...

    Բոլշեւիկը արթուն է, այնքան ատեն որ կը ճնշուի հայ աշխվատաւոր դասակարգը՝ նորօրեայ օլիգարխներու կողմէ, յանուն քուէի, յանուն հարստութեան կուտակման, յանուն իշխանական կեղեքող համակարգի յաւիտենական գոյութեան: Բոլշեւիկը արթուն է, ՍԱՍ-ի Արտակը վկայ:

    Բոլշեւիկը արթուն է, քանի դեռ հայ մշակոյթի նախարարին որոշումով կը փակուի Կասեաններու եւ Միկոյաններու վայրագութիւններն ու ազգադաւ գործունէութիւնը բացայայտող ցուցահանդէսը, քանի դեռ »առուամոլ» ու օտարէն ֆինանսաւորուղ կը համարուի ցուցհանդէսի կազմակերպիչը: Նոյն բոլշեւիկը չէ՞ր, որ առուամոլի մեղադրանք դրած էր հանճարեղ Փարաճանովի վրայ... Նոյն բոլշեւիկը չէ՞ր, որ օտարի ծառայող համարած էր Բակունցն ու Չարենցը ու գնդակահարած էր զանոնք՝ բողշեւիզմի սարքսծ տանջանքի զնտաններուն մէջ...

    Բոլշեւիկը արթուն է, քանի դեռ դպրոցի տնօրէնն ու հիւանդանոցի գլխաւոր բժիշկը, գործարանի ղեկավարն ու բարձրաստիճան պետպաշտօնեան իրենց ծառայութւինները կը մատուցեն ոչ թէ հայ ժողովուրդին, այլեւ՝ կասկածելի միջոցներով եւ օտարերկրեայ դեսպաններու օրհնութեամբ իշխանական բուրգի գագաթը հասած խմբակի շահերուն, ոտանկոխ ընելով հայ մարդու իրաւունքը, իղձը, ձգտումը, պատիւը:

    Բոլշեւիկը արթուն է եւ գործունեայ: Վկան՝ հարիւր հազարաւորներու հայրենալքութիւնն է, Հայաստանի հայութենէ պարպումը, հայաթափումը՝ խորթ ու ապիկար իշխանութիւններու գոյացման առ ի հետեւանք:

    Բոլշեւիկը ոչ միայն արթուն է, այլ ընդամէնը մեթամորֆոզէ անցած, մութանթի վերածուած է ան եւ ամէն օր կ'ամրացնէ իր դիրքը՝ իշխանական համակարգի ամենաբարձր ոլորտներուն մէջ: Իր կամքը կը պարտադրէ հայ ժողովուրդին վրայ՝ Հայաստանէն ի Սփիւռս աշխարհի:

    Բոլշեւիկը արթուն է: Ան բոյն դրած է ստրկամիտ, օտարամոլ, յոյսը հիւսիսին կամ արեւմուտքին կապած, իր տեսակը չհանդուրժող, քծնող, անհայրենիք հայու հոգիին մէջ: Ան տականքի հոգիին մէջ ասպատակող Տրովադայի ձին է, որ բերդը ներսէն կը գրաւէ...

    Արթուն է բոլշեւիկը: Քնացած է Սփիւռքը՝ իր մամուլով, իր կառոյցներով, իր կազմակերպութիւններով: Պարտադիր քուն՝ յանուն ազգային համերաշխութեա՜ն, յանուն անխռով հանգիստի՜, յանուն մետալներու...

    Ու վա՜յ այն օրուան, երբ այս քունը երկարի ու դառնայ... մահաքուն:

    Գրեցէ՛ք ինծի:

    Րաֆֆի Տուտագլեան

    rafdoud@aol.com

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Պատգամավորը գրություն է ուղարկել ոստիկանապետին, հաղորդելով հանցագործության մասին

    2017-09-12 18:50:03

    Գրություն Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հայտարարությունը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ

    ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը սեպտեմբերի 12-ին դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին սույն թվականի սեպտեմբերի 9-ին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ «Հայելու առաջ» հաղորդաշարում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ։ Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 3-ին ստացել է սպառնալիքներ որպես փոխգնդապետ Մնացականյան կամ Մանուկյան ներկայացած անձի կողմից՝ կապված թանգարանում կազմակերպված «Խավարում» խորագրով ցուցադրության հետ, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումներին զոհ դարձած հայերի հիշատակին։

    Պատգամավորն անընդունելի է համարում ազատ խոսքի դեմ ուղղված ցանկացած ճնշում, ինչպես նաև՝ սպառնալիքները ուղղված Նարինե Թուխիկյանին։ «Խնդրում եմ նշված հայտրարությունը համարել հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել համապատասխան միջոցներ»,-նշված է հայտարարության մեջ։



    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Hear the bolshevik dakang....;


    Որպես ՀՀ քաղաքացի՝ Թուխիկյանից պահանջում եմ Թումանյանի հետ կապված բոլոր հարցերն ու հարցականները ներկայացնել.Կարինե Խոդիկյան

    2017-09-12 14:16:00

    Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվեց «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումներին, ինչի արդյունքում մոտ 50 հազար հայ է զոհ գնացել, այդ թվում՝ Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Զապել Եսայանը և շատ ուրիշներ: Բոլշևիկյան տեռորի զոհն են դարձել նաև «Ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի երեք որդիները:

    Ցուցադրությունը, սակայն, որը նախատեսված էր ներկայացնել մինչև ուշ աշուն, փակվել է։ «Զրպարտության հետևանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների և, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի։ Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) և խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս»,- ասել է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։

    Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցական ներկայացուցիչ Գեղամ Գալստյանն այս ամենի մեջ վրեժխնդրություն է տեսել.

    -Չի՛ կարելի ազգային նեղ վրեժխնդրությամբ նայել այդ երևույթներին: Թուխիկյանի խոսքում նկատում եմ վրեժխնդրություն՝ դեպի իր պապերի անցյալը: Ավելի լավ է այլ հարցեր լուծենք: 26 տարիների ընթացքում եղածն ենք կերել, վաճառել, գողացել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

    Արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանին էլ զարմացրել է կոմունիստների վրդովմունքը.

    -Ինչո՞ւ եք վրդովվում, նա իրավունքների սահմաններում իր գործն է անում: Ամեն մի սերունդ պետք է կռիվ ունենա իր անցյալի ու ներկայի հետ: Մենք երևույթների մասին ենք խոսում.37 թիվն արդարացում ունի՞: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է կատարվել: Օրինակ՝ իմ պապին ինչո՞ւ 12 տարի արտաքսեցին ու հայրս 13 տարեկանում դարձավ տան գլխավորը: Եվ, որպես ՀՀ քաղաքացի Թուխիկյանից պահանջում եմ Թումանյանի հետ կապված բոլոր հարցերն ու հարցականները ներկայացնել,-նշեց նա:

    Անի Կարապետյան


    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայելու առաջ 09.09.2017 Նարինե Թուխիկյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    գիտություն Արմեն Ամիրյանի՝ հրաժարականից առաջ

    • Lragir.am
    • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017,


    Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Ցուցադրությունը մշակույթի նախարարության հրահանգով փակվել է 22 օր անց: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը պատմել է, որ մի շարք սպառնալիքներ է ստացել ցուցադրությունը նախաձեռնելու համար:



    «Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) և խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաև արվամոլների պրոպագանդիստն ես։ «Սորոս»-ից գումարներ ես ստանում: Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց այդ մարդը», պատմել է տիկին Թուխիկյանը:



    Ըստ մեր տեղեկությունների, մշակույթի նախարարությունից այցելել են ցուցահանդես, լուսանկարներ արել, տարել նախարարություն, զեկուցել, որ ոչ մի արտառոց բան չկա, սակայն նախարար Արմեն Ամիրյանը հրահանգել է փակել ցուցահանդեսը:



    Այս տարի լրանում է բոլշևիկյան հեղափոխության 100-րդ տարին, ինչպես նաև ստալինյան ռեպրեսիաների 80-րդ տարին: Ցուցադրության ժամանակ ներկայացված են եղել հայ բոլշևիկներ Միկոյանի, Կասյանի և այլոց մասին տեղեկություններ, թե ինչպես են նրանք գնդակահարության հրահանգներ տվել, Հայաստանից գաղտնի տեղեկություններ տրամադրել ռուսներին ու թուրքերին: Նրանք հանդես են եկել Հայաստանի պարտության օգտին՝ հանուն Թուրքիայի, Մոսկվային առաջարկել գնդակահարել հազարավոր հայերի:



    Ցուցադրության ժամանակ հայ բոլշևիկների նկարների տակ մակագրված է եղել «ինքնամոռաց հայ բոլշևիկ, երբեմն տականք»: Ասում են՝ սա է հատկապես զայրացրել բոլշեւիկների սերունդներին ու հետեւանքներին: Տիկին Թուխիկյանի խոսքերով՝ դա իր ձևակերպումը չէ, այլ ՀՀԿ գաղափարական հիմնասյուն Գարեգին Նժդեհի բնորոշումը:



    Իսկ ուրիշ ի՞նչ բնորոշում կարելի է տալ մարդկանց, ովքեր կողմ են եղել Հայաստանի պարտությանն ու հայկական անկախ պետականության ոչնչացմանը, հայկական տարածքների հանձնմանը Թուրքիային ու Ադրբեջանին, հայ մտավորականության գնդակահարությանը, հայկական բանակի սպաների զանգվածային սպանություններին:



    Եվ ահա, Հայաստանում տեղի է ունենում բոլշեւիկյան ռեպրեսիայի ակտ՝ փակվում է այդ ցուցահանդեսը:



    Բարեկեցիկ, սալոնային ժպիտով մշակույթի նախարարը հրահանգել է փակել ցուցահանդեսը: Նա կամ գաղափարական համոզմունք ունի, որ այդ մարդիկ տականքներ չեն, այսինքն՝ կիսում է նրանց հանցագործությունները, կամ նրան հրահանգել են, եւ իր կամքին հակառակ է արել, չպաշտպանելով իր նախարարության կառույցին: Երկու դեպքում էլ նա արդեն ՀՀ անկախ պետության նախարար չէ:



    Զավեշտալի է, որ փողոցների անվանակոչության հարցում հայ նեոբոլշեւիկներն ասում են, թե պետք չէ հրաժարվել մեր խորհրդային շրջանի պատմությունից: Այդ դեպքում, ինչո՞ւ են հրաժարվում այդ նույն պատմությունից, որը ցուցադրվել է թանգարանում:



    Ի գիտություն Արմեն Ամիրյանի՝ բերենք մեկ պատմական փաստաթղթից հատված.



    1921 թվականի փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը Խորհրդային Հայաստանի արդարադատության կոմիսար, պոլսեցի թուրք Սուլեյման Նուրիի, Ավիս Նուրիջանյանի և Գևորգ Աթարբեկյանի նախաձեռնությամբ Երևանի բանտում թուրք մսագործի ձեռքով կատարվեց ահավոր սպանդ: Կացնահարվեցին 50 սպաներ, որոնց թվում էին Բաքվի ինքնապաշտպանության կազմակերպիչներից Բաքվի հայ ուժերի հրամանատար Համազասպը, հեծելազորի հրամանատար, Ղարաքիլիսայի հերոսամարտի կազմակերպիչներից գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը, Ալեքսանդրապոլի ոստիկանական զորքերի պետ Սերգոն և այլ զինվորական, քաղաքական ու հասարական գործիչներ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ցուցհանդեսը փակվել է, որովհետև «քաղաքականացված էր»․ Փոխնախարար

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսը փակվել է, որովհետև «քաղաքականացված էր»․ Փոխնախարար

    Սեպտեմբեր 11, 2017


    Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյան, լուսանկարը՝ նախարարության կայքէջի

    Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, «Ազատության» խնդրանքով պարզաբանելով Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակումը, նշեց, թե այն «քաղաքականացված էր»:

    «Մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, այն մի փոքր քաղաքականացված էր: Երևի պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Որոշ շտկումներից հետո այն կվերաբացվի»,- ասաց փոխնախարարը:

    Այն մասին, որ ցուցադրությունը կասեցվել է, «Ազատությանը» տեղեկացրել էր Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

    Leave a comment:

Working...