Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Politics in Hayastan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Բանակում քայքայիչ գործողություններ են կատարում, բոլոր փակագծերը չեմ ուզում բացել

      • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
      • Հարցազրույց - 16 Փետրվարի 2018


    Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

    Պարոն Բադասյան, ԱՄՆ հետախուզության զեկույցում մեծ տեղ է հատկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Նշվում է, որ 2018-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունները չեն բացառվում։ Ինչպե՞ս եք գնահատում նման հնարավորությունը։


    Հարցն այն է, որ Ալիևը՝ որպես Ադրբեջանի նախագահ, պատասխանատու հայտարարություն է արել, որը հայկական կողմը պետք է ընդունի որպես պատերազմի հայտարարություն։ Նրան կարծես չլսելու տվեցին հայ պաշտոնյաները։ Հենց Հայաստանի նախագահի մակարդակով պետք է լիներ պատասխանը, և ոչ միայն պատասխանը, այլ համոզված եմ, որ պետք է գործողություն լիներ, ինչը չարվեց։ Ընդհակառակը, պատասխան եղավ մի քանի մանկլավիկային մակարդակներով, նաև լկտի պատասխաններ եղան։ Նման լուրջ հարցերին նման մակարդակով չեն պատասխանում, որովհետև մենք կարող ենք պատժվել դրա համար։



    Դրա պատասխանը, իմ կարծիքով, պետք է լինի բանակի հզորացումը, սպառազինության ավելացումը, տնտեսության, ժողովրդագրական կազմի վրա աշխատելը, Սերժ Սարգսյանը պետք է կատարի իր խոստումը, որ մեկ անձը երկու անգամից ավել իրավունք չունի առաջադրվել երկրի բարձրագույն պաշտոններին։ Նախքան Սահմանադրության ընդունումը նա խոստացել է, որ ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոններին չի հավակնելու։ Հիմա Սերժ Սարգսյանը գնում է հակառակ ուղղությամբ, Ալիևը տեսնում է, որ Հայաստանը քայքայվում է, դատարկվում է, նոր ուժեր չկան, միայն այստեղ բանակն է, որ ինչպես միշտ շարունակում է կատարել իր առաքելությունը, պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունը։ Ամեն ինչն աշխատում է ի օգուտ Ալիևի հայտարարության։ Սա է, որ պետք է Հայաստանը և ընդհանրապես հայ ժողովուրդը նկատի ունենան։



    Ես չեմ ուզում ասել՝ նկատի ունենա ՀՀ իշխանությունը, որովհետև Հայաստանի իշխանությունն այսօր ամբողջությամբ աշխատում է հօգուտ Ալիևի հայտարարության։ Փաստացի մենք այսօր չունենք արդեն Ազգային ժողով, այդպիսի ինստիտուտն արդեն վերացած է, Հայաստանում չկա իրավական դաշտ, այն վերացված է ուղղակի։ Դրա վառ ապացույցն այն է, որ Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյանին դատապարտում են 11 տարի ազատազրկման։ Դատապարտել բառը չակերտների մեջ եմ ասում, որովհետև Սեֆիլյանը կատարած հանցագործություն չունի։ Ժիրայր Սեֆիլյանը, Սամվել Բաբայանը, «Սասնա ծռերի» գրեթե ամբողջ խումբը արցախյան պատերազմի հերոսներ են։ Նրանցից շատերի նկարները դասագրքերում կա և այդ տղաների ոգով և հայրենասիրությամբ դաստիարակվում է մատաղ սերունդը։ Բայց այդ հայրենասիրությունն այսօր բանտում է, ոչ թե մեծարվում է, այլ բռնադատվում։ Նրանց ոչ թե դատում են, այլ նրանց նկատմամբ կատարվում է հաշվեհարդար։ Սա է, որ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի ամբողջ, այսպես կոչված, արդարադատության համակարգն աշխատում է Ալիևի հայտարարության օգտին։ Իլհամ Ալիևը միայն զենքով չէ, որ կարող է գրավել Հայաստանը, որը նա, իմիջիայլոց, գիշեր-ցերեկ ավելացնում է։ Գիշեր-ցերեկ Ադրբեջանի բանակը զինվում է ժամանակակից զենքով։ Սա մեծ հոգս չէ ինձ համար, մեծ հոգսն այն է, որ Հայաստանի Հանրապետության այսպես կոչված իշխանությունները նման հաշվեհարդարներով քանդում են մեր հասարակական համերաշխությունը, քանդում են մեր կարևոր զենքը՝ մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն կոչվածը, բանակում մի շարք քայքայիչ գործողություններ են կատարում, որի փակագծերը ես չեմ ուզում բացել։


    Ի՞նչ քայքայիչ գործողությունների մասին է խոսքը։


    Այժմ շարունակվում են այդ քայքայիչ գործողությունները բանակում։ Շնորհիվ բանակի առողջ մտածելակերպով սպայական կազմի և գեներալիտետի, մի կերպ ներքին պայքարի գնով բանակը պահվում է։ Բայց սա երկար շարունակվել չի կարող։ Ես, իհարկե, սրանով շատ բան եմ ասում, բայց բոլոր փակագծերը չեմ բացում, ու եթե այսպես շարունակվի, իսկապես, Ալիևը կարող է հայտնվել ոչ միայն Սևանում, այլև Երևանում։ Ալիևին ոչ թե բառերով պետք է պատասխանել, այլ գործողություններով։ Իսկ ո՞րն է գործողությունը, հաշվեհարդա՞ր տեսել սեփական հերոսների նկատմամբ, թե՞ թուլացնել երկրի ներքին լարվածությունը, կայունացնել ներքին վիճակը, կանխել արտագաղթը, հզորացնել տնտեսությունն ու բանակը։ Դա՞ է կարևոր, թե՞ այն, ինչ անում են։ Իհարկե, ես կարծում եմ, որ նրանք սխալ ուղղության վրա են, և մենք բոլորս միասին պետք է ակտիվ կերպով դիմենք նրանց, որպեսզի նրանք գործեն սթափ։



    Ընդ որում, այսօր մենք չունենք Սահմանադրություն, այն կեղծված ինչ-որ փաստաթուղթ է։ ԱԺ-ն էլ ուղղակի քուչի հեղինակությունների, քուչի խուժանից կազմված կույտ է միայն։ Տեսեք Երևանի ավագանու մակարդակը, նրանց կազմը։ Այն ուղղակի աղբակույտ է, որը պետք է ղեկավարի՞ մեզ, երբ երկրի սահմանների նկատմամբ ոտնձգություն լինի։ Ոչ, նրանք չեն անի, նրանք պետք է միայն խանգարեն ու ոտնատակ ընկնեն։ Նրանք մեզ խոչընդոտ են։ Տեսեք նրանց պատկերները, տեսեք նրանց ընդունած որոշումները, միթե դա կարելի է համարել մեր ազգին վայել։ Օրինակ, ես ամաչում եմ, կարծում եմ՝ դա մեզ պատիվ չի բերում։


    ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նույնպես նշել է, որ իրավիճակը պայթյունավտանգ է, և Հայաստանը պատրաստ է ցանկացած զարգացումների։ Փաստորեն իշխանությո՞ւնն էլ արդեն չի թաքցնում դա։


    Այո, չի կարելի բացառել ցանկացած զարգացում, ու պայթյունավտանգ իրավիճակն առաջացել է հենց իմ նշած գործընթացների հետևանքով նաև։ Այսինքն՝ Ալիևը հետևելով Հայաստանի ներքին վիճակին, այդ եզրահանգումն ու հայտարարությունն է արել։ Այսինքն Ալիևը նման հայտարարություն անելիս հաշվի է առել Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանական լրատվամիջոցներով էլ անընդհատ նշվում է, որ այսօր կա ամեն օր դատարկվող Հայաստան, թույլ, տրանսֆերտների միջոցով գոյատևող տնտեսություն և այլն։ Նրանք եկել են այն եզրակացության, որ Ալիևի հայտարարությունն իզուր չի եղել։ ԱՄՆ հետախուզական կենտրոնի հայտարարությունը, ես համոզված եմ, զգուշացում է հայ ժողովրդին։ Ոչ թե Հայաստանի պաշտոնական ղեկավարությանը, այլ հայ ժողովրդին։ Այս պայմաններում մենք երկու բան կարող ենք անել. Օրինակ, ես գտնում եմ, որ հանուն հասարակական համերաշխության, մենք կարող ենք դիմել մեր իշխանություններին, ոչ թե քուչի հեղինակությունների մակարդակով, այլ ավանդ ու ներդրում ունեցող մարդկանց հորդորներով պետք է կանխենք այս վատ երևույթները, որ երկրի ներսում չլինի հաշվեհարդար ազգային հերոսների նկատմամբ, որ չլինի տոտալիտարիզմի շարունակությունը, որ չլինի ազգային հարստությունների հափշտակումը, չլինի բանակում ներքին ռեսուրսների գողությունն ու յուրացումը, որ ամեն ինչ լինի հանուն Հայաստանի հզորացման և Հայաստանի քաղաքացիների պաշտպանության։ Ես համոզված եմ, որ այդ դեպքում ամեն ինչ կանցնի և ոչ մի թուրք կամ ազերի չի կարող նման հայտարարության հետևում կանգնել։ Որևէ մեկը չի կարող մեր սահմանները խախտել, հազվադեպ կլինեն նման դեպքերը։ Բայց եթե շարունակվեն այս երևույթները, ես վախենամ, թե Ալիևն իրոք հայտնվի Երևանում։


    Սերժ Սարգսյանը խոսում է բանակի արդիականացման մասին։ Կարծում եք՝ այս խոսքերը կմնան խոսքի մակարդակո՞ւմ, թե, այնուամենայնիվ, պահի լրջությունը գիտակցվում է։


    Ես կրկնում եմ Սերժ Սարգսյանի ասածը, որ մեկ անձը չի կարող երկու անգամից ավել հավակնել երկրի բարձրագույն իշխանության պաշտոններին։ Բայց եթե առաջինը հենց ինքը հավակնում է դրան, ես իրավունք ունեմ չհավատալու նրա մնացած բոլոր ասածներին։ Երկրորդ, ինչ էլ որ նա անի, ներկայում երկրում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող բերել լիակատար անվտանգության, ինչքան էլ արդիականացնեն բանակը։ Ինչ էլ որ անեն այսպիսի պայմաններում, երբ հասարակական համերաշխությունը խախտված է, երբ ազգային հերոսների նկատմամբ հաշվեհարդար են տեսնում, երբ բացակայում են արդարությունն ու ողջախոհությունը, ժամանակակից զենքի ոչ մի ներդրում չի օգնի, այնպես, ինչպես 1990-ականների սկզբներին, երբ Ադրբեջանը մի քանի անգամ գերազանցում էր մեզ իր զենքի տեսակով, քանակով, զրահատեխնիկայի քանակով, ամեն ինչով, սակայն երբ մեր մեջ կար կազմակերպվածության ուժեղացում և արդարության սկզբունքները մեզ մոտ գերազանցում էին նրանց, նրանք չկարողացան մեզ հաղթել։ Դա էր մեր առավելությունը։ Այժմ մեր Ազգային ժողովի 5 պատգամավորից 4-ը Ադրբեջանի ու Ալիևի բարեկամն է, նկատի ունեմ՝ Ալիևի ջրաղացին ջուր լցնողներն են։ Նրանք իրենց կենսագրությամբ, իրենց վարք ու բարքով, իրենց խելքով, իրենց այդ ճղճիմ մտքերով ոչ թե Ազգային ժողով են, այլ «քուչի զբոռ»։ Նրանք ռեյտինգային ընտրակարգով ընտրվածներ են։ Նրանք ոչ թե օրենքների նախագծեր մշակողներ են, նման ընդունակություն ունեցող, պետական մտածելակերպով քաղաքացիներ են, այլ քուչի հավաքածու։ Մի քանի բացառությունները ոչինչ չեն փոխում։

    Comment


    • «Մանվելը չարիք է. Նա որքա՞ն զոհ է տվել, ո՞ր մի խրամատում է կանգնել»

        • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
        • Հարցազրույց - 07 Մարտի 2018,


      Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

      Պարոն Բադասյան, նախօրեին գեներալ Մանվել Գրիգորյանը հանդես եկավ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՝ հայտարարելով՝ Կարեն Կարապետյանն ինչ է հասկանում Արցախի խնդրից, Սերժ Սարգսյանն է հասկանում և ինքը պետք է լինի վարչապետ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և այն, որ գեներալիտետն արդեն բաց տեքստով հայտարարում է Սերժ Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում։


      Հարցը շատ խրթին է և խոսում է կադրային դժբախտությունների մասին ևս մեկ անգամ։ Ես տեսա այդ հարցազրույցը, վիճակը շատ տխուր է։ Կարեն Կարապետյանը մեկուկես տարի զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, վարել է կառավարության նիստերը։ Նա իշխող կուսակցության անդամ է, որի անդամ է նաև Մանվել Գրիգորյանը։ Կա խոսակցություն, որ Կարեն Կարապետյանը պետք է հրաժեշտ տա վարչապետի պաշտոնին։



      Չնայած ես Մանվելի թեման վաղուց որոշել էի փակել, բայց չի ստացվում, որովհետև իրականությունից չեն չքվում այդ չարիքները։ Ու երբ այդ չարիքը նորից բարձրացնում է գլուխը, պետք է այն կտրես։ Մանվելը այդ չարիքներից մեկն է, որը, ցավոք սրտի, այսօր հայտնվել է խորհրդարանում, հայտնվել էր ազատամարտի մեջ։ Հիմա ես ուզում եմ հարցնել, թե Մանվելն ի՞նչ է հասկանում Արցախից, նա Արցախի ո՞ր խրամատում է կանգնել։ Իհարկե, Մանվելին հերոսի կոչում են տվել, ու ես հիմա որպես ճակատի մարդ, կուզեմ հարցնել՝ ինքը ո՞ր մի ֆրոնտում է եղել և ո՞ր մի իրեն վստահված տարածքն է ինքը պահել։ Այսօր եկեք հաշվենք Հայաստանի զոհերի ո՞ր մասն է բաժին ընկել Մանվելին։ Զոհերի առյուծի բաժինը Մանվելին է հասնում, նրա ստորաբաժանումն է տվել ամենաշատ զոհը: Մանվելը որքա՞ն տարածք էր պահում և փաստացի ո՞ր տարածքներն է ինքն ազատագրել։





      Մեր գեներալիտետը գիտի՞, որ այդ գեներալ կոչումը, հերոսի կոչումը իրենք աղավաղել են։ Այդ նույն Մանվելը, որ նկարվում էր 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ, հիմա էլ նորից նկարվում է արդեն վարչապետի մասին խոսելով։ Տարին մի քանի անգամ Էջմիածնում հանելուկային սպանություններ, թալան ու ավերածություն են տեղի ունենում, ո՞վ է դրան անդրադառնում։ Ինչու էր իշխող վերնախավը Մանվելին տալիս այդքան արտոնություն, որ իր համար ապահովի իշխանությո՞ւն, որ Մանվելն իրենց հավատարի՞մ է։ Դե հիմա տեսեք նրա հավատարմությունը։ Միայն սրանով չի արտահայտվում Մանվելի հավատարմությունը, նա հավատարիմ էր նաև «մարտի 1»-ի օրերին, և ո՞ւմ էր նա հավատարիմ։ Նա այդ օրերին դեմ էր Սերժ Սարգսյանին ու հիմա նա հավատարիմ է նույն Սերժ Սարգսյանին, որի դեմ զե՞նք է հանել։ Այսինքն՝ այդ մարդը նաև անսկզբունքային քաղաքական խելագա՞ր է։ Այդ մարդը կռվա՞ծ մարդ է, այդ մարդը Ղարաբաղից տեղյա՞կ է։ Այս մարդը որպես պատգամավոր՝ էթիկայի տեսակետից իր տեղո՞ւմ է։ Եվ ընդհանրապես ո՞ւր ենք մենք գնում նման կադրերով։


      Մինչ մեզ մոտ խոսում են, թե ով կլինի վարչապետ, Ադրբեջանից տարբեր հայտարարություններ են հնչում։ Օրերս Ալի Հասանովը հայտարարել է, որ եթե ցանկանան՝ մեկ շաբաթում կվերադարձնեն Ղարաբաղը ու այդ հայտարարություններին, ըստ էության, արձագանք չկա։ Պե՞տք է լուրջ ընդունել նման հայտարարությունները, թե ոչ։


      Դե եթե Մանվելի նման մեկն ասում է, որ գնալու ենք Բաքու չայ խմենք, դա ծիծաղ է առաջացնում։ Մանվելի նման մի գեներալ էլ այնտեղից է այդպես խոսում, որը ևս ծիծաղ է առաջացնում։ Բայց երբ Ալիևը որպես դոկտրին հայտարարել է, որ Երևանը պետք է վերադարձնեն, դա արդեն պատերազմ հայտարարելու նման մի բան է։ Եվ մենք, ունենալով նման գեներալներ, նման պատգամավորներ, ապաշնորհներ, հանցագործներ, նման կադրերով մենք չենք կարող այդ հայտարարված պատերազմին դիմակայել, եթե պետք լինի։ Արդեն վաղուց անցել է ալան-թալանի ու նկարվելու շրջանը, մանվելները և մյուսները չեն կարող թաքնվել զոհերի թիկունքում ու հերոսանալ։ Դրանով ազգը չի փրկվի։ Կոնկրետ մարդիկ են պետք կոնկրետ քայլերով։ Այսօրվա գեներալիտետի առնվազն 50 տոկոսը անկարող է, նրան պետք է արմատախիլ անել և շպրտել։ Հնամաշ գեներալներից պետք է ազատվել ընդհանրապես։ Թող գնան իրենց տներում նստեն, թոշակ ստանան և չխանգարեն։ Նրանք ոչնչով օգնել չեն կարող, որովհետև այդ կազմը հիվանդ է և ուղղակի հիասթափեցնում է հասարակությանը, ոգեշնչելու փոխարեն ոգին գցում է։



      Մանվելը մի քանի տարի առաջ չէր ճանաչում Ժիրայր Սեֆիլյանին, Սամվել Բաբայանին, մինչդեռ ես կարող եմ փաստեր ներկայացնել, թե նա ինչպես էր ժողովների ժամանակ ահուսարսափով վախենում Սամվել Բաբայանից։ Նաև վախենում էր Ժիրայր Սեֆիլյանից, նաև մեզնից։ Գիտե՞ք երբ էր վախենում, երբ մարտից հետո հավաքվում էին արդյունքներն ամփոփելու, թե ով ինչ է արել և ով որտեղ է ձախողել։ Եվ այդ հարցում միշտ ինքն էր։ Փախուստ էր տալիս մարտերին մասնակցելուց, քանի-քանի անգամ իմ ներկայությամբ Սամվել Բաբայանը նրան շշպռել է։ Երբ Մանվելը հյուսիսում դիրքերը հանձնեց, որ տեղափոխվի հարավ, նա 2500 զորք ուներ։ Նրա այդ զորքին փոխարինեց Միշա Արզումանյանի գումարտակը՝ մոտավորապես 300-400 հոգի։ Ինքը դրանից ուղղակի պետք է ամաչեր, որ բրիգադով պահում էր այնքան դիրք, որքան հետագայում գումարտակը պահեց։ Մանվելը Հադրութում ուներ 3000 մարդ ու պահում էր ընդամենը 10 կմ։ Իսկ մեր Հադրութի գունդը 1200 մարդով պահում էինք 75 կմ։ Եթե նա իսկապես հերոս է, ո՞ւր է նրա հերոսությունը։ Հերոսությո՞ւն է փնովել վարչապետին, որին մի քանի օր է մնացել պաշտոնավարելու։


      Ոչ միայն Մանվել Գրիգորյանը, այլև մյուս հանրապետականները նույնպես, Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը և մյուսներն անընդհատ շեշտում են Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը։


      Նույն Վահրամ Բաղդասարյանը ամաչելու աստիճանի կադր է խորհրդարանում և միայն նա չէ, նրա նման քանիսը կան այնտեղ։ Վերլուծեք նրանք արած հայտարարությունները, նրանց պատճառաբանությունները։ Ես միայն կարող եմ խղճալ Սերժ Սարգսյանին, թե ովքեր են նրա պաշտպանները։ Մի՞թե չի խորհում այդ մարդը, թե ովքեր են իր հենարանները և ինչու են փառաբանում իրեն։ Վաղը, եթե Սերժ Սարգսյանի ոտքը սայթաքի, նրանք ի՞նչ կանեն, ինչպես կհոշոտեն Սերժ Սարգսյանին։ Դա գիտակցո՞ւմ է Սերժ Սարգսյանը, ցավոք, չի գիտակցում։ Հիմա Բաղդասարյանի նմաններին ձեռնտու է Սերժ Սարգսյանին փառաբանելը, որ իրենք միշտ մնան իրենց տեղում պորտաբույծի կարգավիճակում։ Այսօր ժողովրդի մի մասն արտագաղթում է, մյուս մասը տքնում է աշխատանքի ու հարկերի մեջ, և այդ բոլորը իրենց համար, այդ խավի համար, որ ամենավտանգավորն են հայ ազգի համար։ Հենց իմ մատնանշած հարցերն են, որ Ալիևը տեսնում է ու իր աչքը ուտում է, որ մտնի Երևան։ Ուր ենք մենք գնում նման կադրերով։



      Մի՞թե մեր ժողովուրդը կարծում է, թե 1990-ականներին մեր հաղթական պատերազմը վահրամբաղդասարյաններն են արել, մանվելներն ու մյուս ապաշնորհներն են արել։ Ոչ, դա ժողովուրդն է արել, ժողովրդից ծնված տղաներն են արել, որոնց մի մասն այսօր ողջ չէ, մի մասը հրաշքով ողջ է, և այդ ողջ մնացած տղաների մի մասը բանտերում է։ Սա է հաշվի առել Ալիևը, ոչ թե իր զենքի առավելությունը։ Սա մենք պետք է գիտակցենք ու հասկանանք, թե որոնք են մեր մարտահրավերներն արդի պայմաններում, և ինչերից և ումից պետք է ձերբազատվենք։


      Comment


      • Իշխանափոխությունը Պարտադիր Է՝ Ցանկացած Ճանապարհով․ Վահան Բադասյան

         

        Comment


        • ՀՀԿ ական պաշտոնյաների աղոթքը առ ի Սերժ Սարգսյան



          Սերժ մեր որ անփոխելի ես

          Պիղծ եղիցի անուն քո

          Եկեսցե վարչապետություն քո

          Եղիցի դավադրությունք քո

          Որպես երկիրն ի դժոխայ

          Զ թալանս մեր հանապազոր

          Տուր մեզ այսօր

          Եվ շնորհյա մեզ պաշտոնս մեր

          Որպես և մենք թալանեմք մեր
          Ժողովուրդս Հայաստանյայ

          Եվ մի տանիր մեզ ի ժողովրդավարություն

          Այլ փրկյա մեզ արդարութենէ

          Զի քո են խարդավամք և անարդարություն հավիտյանս հավիտենից

          Ամեն……...
          Last edited by Hakob; 03-23-2018, 09:08 AM.

          Comment


          • I am watching events in Armenia with excitement and big alarm.
            Hope this turns out to victory for people quickly and without blood.

            Comment


            • Well...
              Now Armenia has become another country with having a “dear, indisposable Leader for life” just like some banana republics or Arab and African countries or North Korea.
              What is the difference between soviet “dear, indisposable, leader for life” communist party and leaders and Republican Party with Serj today? The only difference I see is that now there is no ideology and dedication to even a false cause like in USSR anymore.
              The only ideology today is money and corruption, oligarkh supremacy and monopolies.
              And all this, after 30 years of hardships, war and fight for my people?
              After 30 years we ended up with an “indispensable leader”?
              Dark times are coming, very hard times.
              I know-I know, now will come blind visioners like always saying - we got to rebuilt our economy, make country stronger and win the war. Don’t create problems or weaken Armenia.
              I guess this can be said and believed until most of people emigrate and aliev’s troops are on Bagramian, and then still blame the ones who asked for change for all the misfortune.
              What can I say? There is a reason for us being slaves half the time in our own 3000 year homeland. We just need to be lied, robbed, looked down at and pushed out of our homes and country, it’s part of our identity and in our blood.
              Last edited by Hakob; 04-17-2018, 06:44 AM.

              Comment


              • Not sure why they cannot place another person from the party. Unfortunately, they are only giving the Sorosit gang/media an excuse to manipulate the situation.

                Comment


                • Originally posted by Azad View Post
                  Not sure why they cannot place another person from the party. Unfortunately, they are only giving the Sorosit gang/media an excuse to manipulate the situation.
                  Azad, you still not sure why?....
                  Because Serjik is dear and indispensable. Every republican says this, not my words.
                  And so, in order not to be labeled a sorosit gang, we should all lower our heads and call Serjik “ our dear, indispensable leader”.
                  Once worshipping and crowd frenzy gets on familiar old Stalinist habit, we can all label each other sorosits or western agents and first ones to denounce others may be safe.
                  In last elections maybe you did not notice, but in some areas it started already. People allready know what to do and expect to happen.
                  Just kiss the hand,take 10000 drams and vote for the name you’re told so.
                  Othewise, you’ll be on the list.
                  Went very smooth didn’t it? Even though now 9 out of 10 complain about it.
                  Azerbaijani, Kazakh, Belorussian, Tajik, Turkmen, russian and other people are already there. We have joined too.

                  Comment


                  • Originally posted by Hakob View Post

                    Azad, you still not sure why?....
                    Same Garbage all around the world! With some exceptions with Nordic countries.
                    Imagine the president of Armenia stuffing his cok in a young intern mouth in the presidential palace. Few years later his wife runs for president. (Clintons)
                    Imagine the president of Armenia his Son and his other son run or become presidents. (Bushs)
                    Imagine the president of Armenia placing all of his family and extended family in high Gov. positions bribing world leaders to invest in their ventures. (Trumps)
                    ^^ they all have their "pay to play" foundations.

                    Comment


                    • Originally posted by Azad View Post

                      Same Garbage all around the world! With some exceptions with Nordic countries.
                      Imagine the president of Armenia stuffing his cok in a young intern mouth in the presidential palace. Few years later his wife runs for president. (Clintons)
                      Imagine the president of Armenia his Son and his other son run or become presidents. (Bushs)
                      Imagine the president of Armenia placing all of his family and extended family in high Gov. positions bribing world leaders to invest in their ventures. (Trumps)
                      ^^ they all have their "pay to play" foundations.
                      Agree with you.
                      But also should note that only in stalinist or Qaddafi stile dictatorships a leader aspires to rule for life. And in both their ruling accompanies or ends with tragedy for people and country.
                      Nobody can deny that leaders of Russia, Belarus or Azerbaijan are not considering themselfs rulers for life. Their actions are aimed solely for that purpose.
                      And in all of this countries conditions of society, people, economy steadily goes down.
                      Can we afford it?
                      One thing you and all other people who agree with Serjik’s conduct should anderstand that as long as Serjik (or anybody else) stays in power disregarding democratic rules, or simply changes constitution to stay in power, Shmayses, Lfic Sam’s, nemets Rubos and all other parasites will stay in power and degrade country.
                      Also when saying “same garbage” means putting both sides wrongly in same level wrongly.
                      their traditional or genetic toxicity is important. Our side comes from swamp of 32 mln murdering ruler.
                      Also, isn’t it enough bringing western problems in order to justify serj? What has one to do with the other?
                      Have you seen any protester chanting “let’s get rid of Serjik and bring someone like xxxxx or Clinton” in Yerevan?
                      We do not acccpt our garbage, let others mind their own garbage. If Clinton is bad, that does not justify anything for Serj. If it did, than Stalin would be perfectly justifiable too.
                      Who gives an F for Sweden or US in Yerevan?
                      People are protesting about serjik’s And HHK autogity. Simple.

                      Comment

                      Working...
                      X