If this is your first visit, be sure to
check out the FAQ by clicking the
link above. You may have to register
before you can post: click the register link above to proceed. To start viewing messages,
select the forum that you want to visit from the selection below.
Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
Its about self interest at personal and national level often at odds with the above.
Great politicians pursue the National interest and small politicians personal interests
Both have been taken to hospital and operated. Unless some kind of dark sabotage, both will survive. Although I am sad that they both are in castody, but at the same time I am very happy they're alive. Parel is a living hero fedayee, just like Serob, Gevork or any legends.
«Սասնա ծռեր» խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առևանգել են Պավել Մանուկյանին, Արամ Մանուկյանին, Գևորգ Իրիցյանին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի»:
«Սասնա ծռեր» խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առևանգել են Պավել Մանուկյանին, Արամ Մանուկյանին, Գևորգ Իրիցյանին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի»:
Հատուկ գործողությունը. Ինչ կատարվեց գիշերը
Lragir.am
Ներքին կյանք - 27 Հուլիսի 2016,
Երեկ եւ լույս 27-ի գիշերը տեղի ունեցավ ոստիկանության հատուկ գործողությունը: Տեղի ունեցավ երկու հարձակում ՊՊԾ գնդում մեկուսացված Սասնա ծռեր խմբի դեմ, որի ընթացքում եղան երկուստեք վիրավորներ: Ոստիկանության հատուկ ուժերը կրակում են զինված խմբի անդամների ոտքերին եւ նրանց դուրս բերում գնդի տարածքից:
Իհարկե, մանրամասները հայտնի կդառնան հետագայում: ըստ ամենայնի, սա ոստիկանության մարտավարությունն է:
Հատուկ գործողությանը նախորդեցին Երեւանի տարբեր փողոցներում ցուցարարների ծեծուջարդը, նվաստացումները:
Մինչ այդ, Խորենացի փողոցում իսկական խառնաշփոթ էր, հավաքվել էր բազմազան ոչ մեծ բազմություն, որոնք տարբեր տրամադրությունների կրող էին: Մի քանի օրվա խառնաշփոթից հետո ստեղծվեց ինչ որ համակարգող խորհուրդ, որը փորձեց իր ձեռքը վերցնել շարժման կազմակերպումը:
Երեկ տեղի ունեցավ հանրահավաք, եւ կարծես թե իրավիճակին քիչ թե շատ համարժեք ելույթներ ու առաջարկներ եղան: Տպավորություն էր, որ վերջապես հիշել են, թե ինչի համար է Խորենացի փողոցը եւ ինչ է կատարվել:
Հետո եղավ երթ, եւ այն պահին, երբ այդ բազմամարդ երթը ոգեւորությամբ անցնում էր ՀՀ Ոստիկանության ու ԱԱԾ-ի շենքերի մոտով, ոստիկանությունը սկսել էր հատուկ գործողությունը ՊՊԾ գնդում, որի ժամանակ վիրավորվեցին Սասնա ծռեր խմբի մի քանի անդամներ:
Երթը վերադարձավ Խորենացի փողոց, համակարգող խորհուրդը ժամկետ տվեց ոստիկանությանը՝ կապ հաստատելու զինված խմբի անդամների հետ, ժամկետը սպառվելուց հետո մի քանի անհասկանալի ելույթներ եղան ու ժողովրդին կոչ արեցին գնալ տուն:
Ժողովուրդը վրդովվեց, ասացին՝ տղաներին չի կարելի մենակ թողնել, կազմակերպիչները նրանց պատասխանեցին՝ ով ուզում է, թող գնա, թեեւ խոստացել էին կոնկրետ գործողություններ: Խորհուրդն առել էր հատուկ գործողության լուրը, բայց այդպես էլ այդ մասին չհայտարարեցին հավաքվածներին: Կարճ ժամանակ անց մարդ չմնաց Խորենացի փողոցում, մնացածներին փողոցից, բակերից բռնում ու բերման էին ենթարկում ոստիկանները:
Comment