Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Politics in Hayastan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Արամ Ա Կաթողիկոսը շտապ գալիս է Հայաստան

    • Lragir.am
    • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2018


    Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ապրիլի 20-ի առավոտյան մի քանի ժամով գալիս է Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

    Նշվում է, որ նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։

    Այցի նպատակների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում:

    Comment


    • Նվիրվում է Աշոտին. «Իմ քայլը» երթ է անում Երեւանի փողոցներում (ֆոտո)


      19.04.2018





      «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի մասնակիցները երթ են սկսել Հանրապետության հրապարակից։

      ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երթը սկսելուց առաջ նշել է, թե երթը նվիրվում է ոստիկան Աշոտին։ Նա մանրամասնել է, որ Բաղրամյանում ակցիայի ժամանակ Աշոտ անունով մի ոստիկանի տատը եղել է ցուցարարների շարքում, եւ նրա ծանոթը Աշոտին կոչ է արել միանալ ցուցարարներին։

      NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթը անցնելու է Երեւանի փողոցներով եւ ավարտվելու է Հանրապետության հրապարակում։

      Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

      Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:









      Լուրեր Հայաստանից - NEWS.am
       

      Comment


      • ՈՒՂԻՂ. Բողոքի գործողություններ Երեւանում. Օր 8-րդ

         

        Comment


        • Ոստիկանապետի ֆանտաստիկ հնարքը. Աշոտի ֆենոմենը

          • Lragir.am
          • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2018,


          Երեկ ողջ օրն անցավ ցուցարարների ու ոստիկանների անմիջական շփման պայմաններում: Երեկ կառավարությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացնում էր իր առաջին նիստը, ցուցարարները փորձում էին շրջափակել կառավարական շենքերը, բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ:



          Ընդհանրապես, այս օրերին ոստիկաններն ու ցուցարարները կանգնած են դեմ հանդիման, Նիկոլ Փաշինյանն ամեն քայլափոխի հիշեցնում է, որ պայքարը խաղաղ է եւ ոստիկանների դեմ չէ: Նա ցուցարարներին կոչ է անում բացառիկ հարգանք դրսեւորել ոստիկանների հանդեպ:



          Երեկ նա ոստիկաններին հարցնում էր, թե ինչն են պաշտպանում, ում են պաշտպանում, հանուն ինչի: Պատմում էր, որ նրանք ստանում են չնչին աշխատավարձ, հանգստյան օրերին կատարում են այլ աշխատանքներ, որպեսզի հոգան իրենց ապրուստը:



          Երեկ հանրահավաքում հնչեց Արսինե Խանջյանի խոսքը, որով նա մասնավորապես ոստիկանությանը կոչ էր անում դեմ չգնալ ժողովրդին: Իսկ ոստիկանության թեմայի կուլմինացիան Աշոտի պատմությունն էր: Աշոտը ոստիկան է, ով ապրիլի 16-ին եղել է Բաղրամյան պողոտայում, երբ ցուցարարները փորձում էին ճեղքել ոստիկանության պատնեշը: Ցուցարարների մեջ եղել էր նրա տատիկը:



          Այդ օրը մի հատկանշական իրադարձություն էլ եղավ՝ ցուցարարներին հետ մղելուց հետո ոստիկանները սկսեցին երգել Հայաստանի հիմնը: Ըստ ամենայնի, այդպիսով ցույց էին տալիս, կամ պատասխանում էին մեղադրանքներին, որ կանգնած են ոչ թե պաշտոնյաների, այլ Հայաստանի պետության պաշտպանության դիրքերում:



          Երեկ հայտարարվեց, որ այսօրվա հանրահավաքում ելույթ են ունենալու մարդիկ, ովքեր հարազատներ ունեն ոստիկանությունում: Հիշվում է սերբական Օտպոր շարժումը, երբ ակտիվիստները աշխատանքներ էին տարել ոստիկանների ընտանիքների հետ, եւ երբ մարդիկ դուրս եկան հրապարակ, ոստիկանները տեսան, որ առաջին շարքերում իրենց հարազատներն են: Եվ նրանք հրաժարվեցին ուժի կիրառումից:



          Հատկանշական է, որ շարժման հայտարարումից ի վեր ՀՀԿ-ականներն անընդհատ դիմում են ոստիկանությանը, որպեսզի այն կատարի իր պարտականությունները եւ ապահովի «սահմանադրական պրոցեսը»:



          Շարժումը կիրառում է նոր ու Հայաստանում ընդդիմադիր պայքարի համար աննախադեպ տեխնոլոգիաներ, որոնք ոստիկանության համար որոշակի անհարմարություններ են ստեղծում, նրանք նման փորձ չունեն: Նկատելի է որոշակի շփոթվածություն նրանց գործողություններում, առավել եւս ցանցային գործողությունների պարագայում:



          Խաղաղ պայքարի այս տարբերակը տարբեր երկրներում ցույց է տվել, որ ոստիկանությունն ինչ որ պահի դադարում է շարունակել այդ գործողությունները: Նման մի բան տեղի ունեցավ Մաշտոցի պուրակում, երբ խնդիրներ ի հայտ եկան ոստիկանության ու ընդհանրապես իշխանության մեջ:



          Ըստ ամենայնի, այս վտանգը գիտակցվել է, եւ այսօր առավոտից ոստիկանությունն իրեն ավելի ագրեսիվ է պահում, քան նախորդ օրերին, անցնելով «կանխարգելիչ» քայլերի:


          Comment


          • Very good.
            Իշխանությունը փլուզված է, խնդիրը նրա ապագա կազմն ու տեսքն է

              • ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մեկնաբան
              • Մեկնաբանություն - 21 Ապրիլի 2018,


            Ռուսները մի թևավոր խոսք ունեն՝ Жадность фраера сгубила։ Նման է, որ մենք ազգովի ենք հայտնվել մեր վրա իրագործված այդ մտքի ծանրագույն հետևանքների հորձանուտում։



            Երբ սակավամիտ օրենսգիրները մեկ մարդու հագով սահմանադրություն ու ընտրական օրենսգիրք էին գրում, նրանց մտքով չէր անցնում, որ գալու է այն օրը, երբ այդ թղթի կտորը պատուհաս է դառնալու ողջ ազգի ու հենց իրենց գլխին։



            Մտածե՞լ էին արդյոք նրանք, որ ասենք հանգամանքների բերումով՝ սատանայի կամ Աստծո միջամտությամբ, կամ ճակատագրի հեգնանքով գալու է պահը, երբ ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով /ենթադրենք հենց տրամադրության փոփոխությամբ/ Սերժ Սարգսյանը չի ցանկանալու, կամ կարողանալու լինել վարչապետ։



            Քավ լիցի, տեսական եմ հարցադրումն անում, ասենք 0,0001 տոկոս հավանականությամբ՝ որ իրոք, Սարգսյանը չի կարողանում վարչապետ լինել։ Ով է վերցնելու իր վրա այդ բեռը, երբ վարչապետ կոչվածի քավության նոխազ լինելու ինստիտուտն է վերացված, նախագահի ինստիտուտն է ջնջխված, իշխող կուսակցությունը օլիգարխների ու պնակալեզների կույտ է դարձած, իսկ ընտրությունների մշակույթն էլ գողականի ռազբիռատի է վերածված:



            Կա՞ նման հարցի պատասխանը։ Իհարկե չկա։



            Եվ այն չկար թե սահմանադրությունը տեռորով անցկացնելու օրերին, թե պառլամենտականներին տեղական լակոտների ջանքերով “ընտրելիս”, և այն չկա նաև այսօր, երբ իրացվել է հենց այդ 0,0001 տոկոս հավանականությամբ, իբր բացարձակ անհավանական թվացող շանսը։



            Եվ չէր էլ կարող լինել, որովհետև հայկական քաղաքական միտքը մանկամսուրային թոթովանքի մակարդակի է, կառավարության վարքը՝ կոճի թելով տանկ քաշելու գործառույթներում, իսկ ազգային էլիտան էլ եղունգով գլուխ քորելու երանության մեջ է։



            Այո, այո, իրացվել է հենց այդ 0,0001 տոկոս հավանականությամբ շանսը՝ իշխանությունը փլուզված է։ Եվ այդ փաստը տեսանելի է քաղաքականից տարրականը հասկացողներին, չնայած արտաքնապես իբր ոչ մի բան էլ չի եղել՝ ոստիկանն իր տեղում է, թագուհի-նախագահն՝ իր տեղում ու վարչապետն էլ անցնում է իր նոր ոդիսականի սկզբին։



            Բայց տեղի է ունեցել մի այլ, անհավանական թվացող տարրական բան ևս, մարդիկ կենդանության նշաններ են ցուցադրել, երբ Փաշինյանն ասել է եկեք հավաքվենք ու փորձենք մերն ասել։



            Չգիտեմ ինչու և ինչպես, բայց փորձել են ու ով զարմանք, մարդիկ դեռ ողջ են, գալիս են, հավաքվում, երգում-պարում, շվացնում, ձեռ առնում, ու ոչ թե հացադուլվում են, այլ գնում են քնելու։ Ավելին, ոչ պահանջում են ու ոչ էլ բողոքում, ուղղակի անկախություն են ցուցաբերում նախորդ ավանդականից, նախորդ անիմաստ պատեպատ տալուց։



            Ոչ ոք չէր սպասում, բայց դա է տեղի ունեցել։ Որովհետև հրապարակ է եկել սովետական տատիկների ու պապիկների կրթած թոռների սերունդը, որը զուրկ է անկախությամբ խաբված ու կյանք խորտակած հայրերի ու մայրերի տվայտանքներից ու լիբերալ դոգմատիզմից։ Այն սերունդը, որ տեղյակ է ներկա աշխարհից ու անկախ է ավանդական պայմանականություններից։ Ի դժբախտություն հայկական՝ արդեն անկենդան իշխանությունների, այդպիսին է մարդկությունը՝ գիտելիքը, ավանդույթը, մշակույթը հիմնականում տատիկներից ու պապիկներից է թոռներին փոխանցվում, և շատ քիչ՝ ծնողներից։



            Նաև որովհետև #2, որ մի կերպ գոյություն քարշ տվողները համոզվել են, որ այլևս կորցնելիք չունեն, որ անփառունակ է տականքի թելադրանքով կյանքը քարշ տալը, որ պետք է որպես մարդ հանդես գալ, այլ ոչ մարդակերպ գայլերից հետապնդվող ու գենոցիդից անընդհատ փախչող փախստական։



            Շատ այլ հանգամանքներ էլ կան, բայց այսքանն էլ բավարար էր հիմնավորելու, որ սկզբնապես որպես 0,0001 տոկոս հավանականության թվացող տարբերակն իրականում հարյուր տոկոսանոց էր, իրականում անխուսափելի էր, իրականում անկասելի էր։



            Կեղծված սահմանադրության թղթի կտորով իշխանություն փախցնողները չէին հաշվարկել, որ մարդկանց չի կարելի մահացածի տեղ դնել, քանի թաղված չեն, և սահմանադրություն պատվիրողին էլ չի կարելի անմահ համարել, քանի դա գործնականում ապացուցված չէ։



            Եվ հիմա էլ տհասներին թվում է, թե “ինչ է եղե որ”՝ նախագահը կա, վարչապետը, խորհրդարանն ու մանավանդ ոստիկանությունը կան, ամեն ինչ լավ է՝ Все хорошо, прекрасная маркиза:



            Էդպես թվում է, ու այդ խաբկանքը կարող է դեռ երկար թվալ։ Բայց որ իշխանությունը փլուզված է, դա էլ փաստ է՝ ինչպես ծառը մահացած է, չորացած, անկենդան, բայց կարող դեռ կանգուն մնալ, մինչև առաջին հզոր քամին։



            Նիկոլ Փաշինյանի համառությամբ ու կամքի ուժով, այսօր հենց այդ քամին է փչում։ Եվ պահի խնդիրն է պարզել-հաշվարկելը, թե որն է ճիշտը՝ թողնել, որ՝



            Ա. ծառը հիմնովին, բնով ու արմատներով շուռ գա ու հայտնվենք բացահայտ անիշխանության մեջ։



            Բ. Բանակցություններով ու փոխադարձ զիջմամբ համաձայնեցնենք ծառի ֆունդամենտալ գլխատում-կտրատումը, տեղաշարժն ու նոր տնկիներով փոխարինելը։



            Գ. Շարունակել մարդկանց անհոգ պարը, սուլոցներով երթերը, որովհետև ինչպես ցույց է տվել նախորդ փորձը, այս իշխանությունների հետ ցանկացած պայմանավորվածությունը ստորագրված թղթի գինն էլ չունի, որովհետև այդ մարդիկ ունակ չեն իրականությունը տեսնելու և նրա հետ հաշվի նստելու։



            Ակնհայտ է, որ Ա և Բ տարբերակների բանալին ու նախաձեռնությունը իշխանությունների ձեռքին է։ Բայց և մինչ բանակցությունների գալը, նրանք պարտավոր են պարզելու, թե ոնց են Սերժ Սարգսյանին իշխանությունից դուրս հրավիրում։



            Նոր նախագահն առաջարկել էր, որ իբր դաշնակցության առաջարկով պատրաստ է իր հովանու ներքո կողմերի միջև բանակցային պրոցես նախաձեռնելու։ Պարզ է, որ դաշնակցությունն այստեղ զուտ ձևական տերմին է, որ նախաձեռնության ետևում հենց իշխանություններն են։ Բայց և ակնհայտ է, որ այդ ֆորմատով ընդդիմությունը դեռ բանակցելիք-պատասխանելիք չունի։



            Վերջին 30 տարիներին հենց իշխանությունների ջանքերով այնպիսի անապատի է վերածված ընդդիմադիր դաշտը, որ ազդեցիկ, գիտուն, ընդդիմադիր անհատների կատաստրոֆիկ սուղություն է։ Եվ փողատերերի, օլիգարխների ու տեղական իշխանների հետ երկխոսելու ու ներկայանալու պատրաստ թիմը դեռ չկա։ Կա մեկ Նիկոլ Փաշինյան, ով թե հոգեբանորեն, թե կամքով և թե հավակնություններով պատրաստ է ամենակարևորագույն պաշտոնները ստանձնելու։ Բայց և չկա մերձակա համախոհների մասնագիտական ու լիդերական ռեսուրսը, որը թույլ կտա նրան իրոք աշխատելու։



            Սա փաստ է, թաքցնելիք չէ, և ազնվորեն քննարկելիք է։



            Ինչպես փտած է իշխանության ծառը, նմանապես փտած է ընդդիմության ծառը։



            Իշխանությունները չեն կարող կառավարել ոնց մինչև հիմա էր, որովհետև իրենց դեմ է ելած ողջ ժողովուրդը՝ ներառյալ նաև արդեն ծայրահեղ նվաստացման հասցված ոստիկանությունը։ Իսկ ընդդիմությունն էլ պատրաստ չէ ամբողջական իշխանությունը վերցնելուն, որովհետև որակապես, մասնագիտորեն ու ազդեցության լծակներով ու ռեսուրսներով պատրաստ չէ դրան։



            Ավելին, նոր սահմանադրությամբ ու ընտրական օրենսգրքով իշխանական կառուցվածքային անկարողության ու գործունեության սաբոտաժի այնպիսի քարկապ ու աբսուրդային փակուղի է ներդրված, որ ոչ մի իշխանություն չի կարող աշխատել, և պարզ ելքեր վիճակից բացարձակապես չեն երևում։



            Ակնհայտ է մի բան, որ զուտ մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի համար նախատեսված սուպերվարչապետությունը պետք է անհապաղ չեղարկվի և գոնե մասնակի ետքայլ արվի դեպի հին սահմանադրությունը։



            Պետք է մտցվի ժամանակավոր կառավարման ինչ որ համակարգ, ասենք եռակառավարման գերագույն իշխանությամբ, իրավահավասար՝ նախագահի, ընդդիմության ներկայացուցչի՝ այսինքն Նիկոլ Փաշինյանի և միջին տարիքի, մեծահամբավ արտերկրացի մի հայ գիտնականի, մասնագետի կամ քաղաքական գործչի մասնակցությամբ /այդպիսիք կան թե Մոսկվայում և թե արևմուտքում/։ Այդ մարմնի որոշումները պետք է պարտադիր համարվեն վարչապետի ու կառավարության համար։



            Ես պատկերացնում եմ, որ այս հոդվածը կարդացողները մտածում են, թե հեղինակը կամ ցնդած է, կամ էլ խելագար։ Ոչինչ, դա էլ է խաբկանք, ոնց իբր դեռ կենդանի հայկական իշխանությունն է խաբկանք։



            Ամեն դեպքում, իմ կարծիքն է, որ ընդդիմությունը պետք է խուսափի առաջարկվող բանակցություններից և թեժացնի վիճակը մի քանի նկատառումներով։



            1. Որպեսզի իշխանությունները վերջնականապես ու անվերադարձ համոզվեն իրենց ծառի մահացած լինելու մեջ։



            2. Որպեսզի Սերժ Սարգսյանը համոզվի, որ ինչպես խորամանկ աղվեսը, հիմա ինքն է երկու ոտքով հայտնվել իր իսկ լարած թակարդում և իր համար լավագույն լուծումը ինքնակամ հեռանալն է։



            Նվիրված սեփականությունից հրաժարվելը հենց նման քայլի գնալու նախանշաններից էր և ավելորդ չէ իրեն հասկացնելը, որ պաշտոնին մնալու հարցում համառելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ իր ու բոլորի համար։



            3. Որպեսզի ընդդիմությունն ինքը ժամանակ ունենա իր դաշտը բերելու իրոք ոչ սրիկա ու ոչ պնակալեզ երիտասարդ մասնագետների, որոնք կընդգրկվեն նոր իշխանության կազմում։



            4. Որպեսզի մարդիկ էլ համոզվեն, որ այս անգամ իրենք խաբված չեն, որ իշխանությունն իրոք հասկացել է, որ այսպես շարունակել չի կարելի, որ իշխանություններն իրենք են խնդրում իրական համագործակցություն և որ սա նոր սրիկայություն չէ, ինչպիսիք բազմաթիվ անգամներ եղել են նախկինում։



            Գրում եմ, բայց նաև չեմ հավատում, թե հայկական իշխանականում գոնե տարրական սթափությունը կա հասկանալու, որ իրենք երկիրը հասցրել են կործանման, և որ հետագա անհաղորդությունն իրավիճակին, երկրի ու ազգի խնդիրներին կատաստրոֆիկ են լինելու բոլորիս համար և արդեն նոր Թեհլիրյանների հրապարակ գալու հարցն է օրակարգ մտնելու։



            Իրենց գործն է՝ կշարունակեն կույր, խուլ, համր ու մանավանդ տհաս ձևանալը, դա էլ տարբերակ է, մի գուցե շատ էլ հավանական։ Բայց այն իրոք լավագույնը չէ՝ մանավանդ ազգայինը, տրամաբանականը, կամ սթափ-մարդկայինը։



            Դիդակտիկ օրինակներից հիշենք, որ բեսպրեդելով ու լկտիությամբ ապահովվող անպատժելիությունը որպես կանոն ավարտվում է ահավոր դաժան ու անխուսափելի պատժով։



            Բարին ընդ մեզ

            Comment


            • Երեխայի կոչն ու Օսիպյանի ռեակցիան

              2018-04-20





              Երեկ ցուցարարները, հասնելով Հանրապետության հրապարակ, հանդիպեցին ոստիկանների շարասյանը, որոնք հսկում էին կառավարության շենքը։

              Փաշինյանը ևս մեկ անգամ կոչով դիմեց ոստիկաններին, նույնը արեց ցուցարարներից մեկի երեխան։

              Տեսանյութը՝ Hraparak.am
               

              Comment


              • Ընդհարում Անցյալի եւ Ապագայի միջեւ

                • Lragir.am
                • Հասարակություն - 21 Ապրիլի 2018,


                Վերջին օրերին մենք հնարավորություն ունեցանք տեսնելու երկու տարբեր Հայաստաններ։ Մեկը խորհրդարանում հավաքված կամազուրկ ու ապաքաղաքական փողկապավոր զանգվածն է, իսկ մյուսը փողոցում է՝ հանձին ուսապարկերով երիտասարդների։ Դրանք Անցյալի ու Ապագային Հայաստաններն են։ Երկու զուգահեռ աշխարհներ, որոնցից մեկը պայքարում է անցյալի կյանքը երկարաձգելու, իսկ մյուսը՝ ապագան իրականություն դարձնելու համար։ Այդ երկու Հայաստանները տարբեր իրականություններում են ապրում ու շփման եզրեր չունեն։ Նրանք միմյանցից բաժանված են ոստիկաններով։ Առաջինը քծնում է իր առաջնորդին՝ իր գոյության երաշխավորին, առանց որի դատապարտված է փլուզման, իսկ երկրորդը՝ դեռ հույսերով է ապրում, սակայն չունի իր ապագայի նախագիծը։


                Անցյալի Հայաստան


                Անցյալի Հայաստանի ձեւավորման մեկնարկը տրվեց 1988-ին՝ Արցախի համար սկիզբ առած համաժողովրդական պայքարին զուգահեռ, որի ընդերքում սկսեց սաղմնավորվել պատեհապաշտների զանգվածը։



                Պատերազմները ոմանց համար ինքնադրսեւորվելու եւ ինքնազոհաբերվելու ժամանակաշրջան է, իսկ ուրիշների համար նոր հնարավորություններ ու հեռանկարներ է բացում։ Ղարաբաղյան շարժման ընդերքում սկսեց ձեւավորվել մարդկանց նոր կորպուս, որոնց համար կար մեկ արժեք՝ ընչաքաղցություն հանրության հաշվին։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ մարդկային հավաքածուն Հայաստանի ամենակենսունակ խավն է։ Նրանց համար կյանքը պարզ էր, նպատակները՝ հստակ, շահը՝ ձեւակերպված, մնում էր համապատասխան առաջնորդ գտնել։



                Այսօրվա խորհրդարանը ստորակարգված (սուբորդինացված) մարդկանց խումբ է, որոնք բաժանված են շահային խմբերի՝ գործարարներ, տարածաշրջանային հեղինակություններ, շրջանառությունից դուրս եկած, բայց ցուցադրաբար ՀՀԿ-ում հանգրվանած նախկին «հաճախորդներ», եւ ՀՀ առաջնորդի անձնական օգտագործման «քաղաքական թեւը»։ Դա հստակ շահերի վրա ձեւավորված օգտապաշտ մարդիկ են, որոնք գիտեն, թե ինչ են ուզում եւ ումից են ուզում։ Պատահական չէ, որ խորհրդարանում հազվադեպ են հնչում քաղաքական ելույթներ, իսկ հազվադեպ հանդիպող քաղաքական բանավեճերի ժամանակ էլ երբեմն անկեղծ կոչ է հնչում, թե չքաղաքականացնել այս կամ այն օրինագիծը։ Այդ խմբերի շահերը միմիայն Սերժ Սարգսյանն է կարողացել հավասարակշռել եւ դրանով իրենից կախվածության մեջ դրել բոլորին։ Բայց, միեւնույն ժամանակ, դա ծուղակ է այդ շահերի վրա ձեւավորված խմբերի համար, քանզի Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերայի ավարտը հարցականի տակ է դնում նաեւ իրենց ապագան։ Նրանք չունեն քաղաքական եւ, միգուցե, ոչ միայն քաղաքական, հեռանկար։ Դա անհեռանկար Անցյալի Հայաստանն է։


                Ապագայի Հայաստան


                Ապագայի Հայաստանը այն երիտասարդներն են, որոնք դուրս են եկել փողոց եւ ցանկանում են փոխել իրենց կյանքը։ Սակայն երիտասարդները, ի տարբերություն Անցյալի Հայաստանի, չունեն ձեւակերպված շահեր ու ապագայի քաղաքական նախագիծ։ Դա հեռանկարի բացակայության, դժգոհության, փոփոխությունների տենչի ու հույսի արտահայտությունն է՝ ընդվզում անցյալի ու գաղջ ներկայի հանդեպ: Սակայն առանց քաղաքական նախագծի, առանց ձեւակերպված ու գիտակցված նոր արժեքային համակարգի, նոր մեթոդների ու քաղաքական տեխնոլոգիաների, ապագա Հայաստանը հազիվ թե կարողանա իրականություն դառնալ։


                Acnis.am-ի խմբագրական

                Comment


                • Originally posted by Hakob View Post
                  One problem you have, Azad, is only seing sorosites and western grantists in every protester in Yerevan.
                  " Azerbaijan comes out in favor of Yerevan protests

                  The Azerbaijani government and media have come out in support of the street protests agitating against Armenian Prime Minister Serzh Sargsyan, an out-of-character endorsement of people power from the deeply authoritarian leadership in Baku.

                  Another MP, Elman Nasirov, suggested that people were protesting in favor of making concessions on Nagorno Karabakh, the territory controlled by Armenian forces but internationally recognized as part of Azerbaijan. "People in Armenia think that as long as Armenia continues the occupation of Azerbaijani lands, they will not have future and their situation will aggravate," Nasirov told Trend. “This way of thinking is gradually spreading in Armenia and the culprit of this situation is Serzh Sargsyan.”



                  ^^ Written by a pro azeri Sorosit propagandist Joshua Kucera. Apparently he is ok with a Dictator in azerbaijan as long it follows the interest of the British/Sorosits.

                  The ancient border that separates Europe and Asia has, over the millennia, stayed roughly in the same place. But the identities of the continents have taken on rich and enduring cultural and political meanings.



                  Also, I care less for Sersh or his corrupt gang. Just don't let outside influence manipulate the situation.






                  Comment


                  • If you notice, none of the azeri propaganda news sites ever mentioned what is going in Armenia in fear that could spread into their country. Yet, they support and comment with opinions to Sorosit agents as long they are pro azeris and publish outside azerbaijan.
                    Last edited by Azad; 04-21-2018, 08:49 AM.

                    Comment


                    • They should have placed someone else from their party instead of building this image of the same guy again.

                      Comment

                      Working...
                      X