Re: Agriculture
ՀՀ ՊԱՐԵՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆՙ ԾԻՐԱՆԻ ՈՒ ՏՈՄԱՏԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
ՀՀ-ում արձանագրված 9,3 տոկոս գնաճի 9,2 տոկոսը պարենմթերքներում է
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում էական դեր չունեցող ոչխարաբուծության ոլորտի ծավալման վերաբերյալ ոչ նպաստավոր հրապարակումներ հաճախ են տպագրվում: Այսօրինակ քննարկումներն սկսվել են դեռ նախորդ դարի 70-80-ական թվականներին, երբ ՀՍՍՀ-ում այս գլխաքանակը գրեթե 2,5 մլն էր, որպիսի ցուցանիշը մասնագիտական միտքը էապես աննպատակահարմար գտավ: 1988-ին արդեն գլխաքանակը 1,7 մլն էր, 1990-ինՙ 1,3 մլն: Գլխաքանակի նման կտրուկ նվազումը, տարեթվերը նկատի ունենալով, բոլորովին էլ կախված չէր ինչ-ինչ գործընթացներից, որը ոմանք փորձում են կապել կոլեկտիվ ու սովետական տնտեսությունների լուծարման ու հողերի սեփականաշնորհման հետ: Նկատում եք, որ մանր եղջերավորի գլխաքանակի նվազում արձանագրվել է անգամ 1985-ին սկսված մասնավոր գործարարության խթանման ժամանակաշրջանում: Հարցը դիտարկելով ԽՍՀՄ կազմում գտնվող հանրապետությունների առումով նկատում ենք հետեւյալ համամասնությունը. 1987-ին երկրում պահվող 150 մլն մանր եղջերավորի 65 մլն-ը գտնվում էր միջինասիական հանրապետություններում եւ հազիվ 400 հազարը Մերձբալթիկայում: 2010-ին Միջին Ասիայի 5 երկրներում մանր եղջերավորի գլխաքանակը 60 մլն էր, մերձբալթյան 3 պետություններումՙ ընդամենը 220 հազար:
Խնդիրը դիտարկենք հարեւան Թուրքիայի օրինակով: 1983 թվականին այս երկրի բնակչությունը 45 մլն էր, պահվող այծերի ու ոչխարների գլխաքանակըՙ 67,5 մլն: Մոտ 30 տարի անց բնակչությունը կազմում է 80 մլն, մանր եղջերավորըՙ հազիվ 26 մլն: Կարծում եմՙ որեւէ մեկը կասկածի տակ չի առնի այն գնահատականը, որ վերջին 3 տասնամյակներին այս երկրի տնտեսությունը աննախադեպ զարգացել է, որի ապացույցն է նաեւ Հայաստանի միգրանտների հայտնվելը մեզ համար ոչ այնքան բարյացակամ հարեւանի տարածքում:
Վերցնենք երկիր մոլորակի գերհզոր տերությանՙ ԱՄՆ-ի վիճակագրությունը այս ոլորտում: Հեռավոր 1900-ականներին, մանր եղջերավորների գլխաքանակի աճի համար գրեթե անսպառ հնարավորություն ունեցող 80 մլն բնակչության հաշվով պահվել է 50 մլն այծ ու ոչխար: 2010-ին թվերը հետեւյալն ենՙ բնակչությունըՙ 308 մլն, մանր եղջերավորըՙ 5,5 մլն. Բնակչության քառակի աճի պայմաններում մանր եղջերավորի գլխաքանակը նվազել է մոտ 10 անգամ: Համանման գործընթացների հանդիպում ենք բազմաթիվ այլ երկրների վիճակագրությանը ծանոթանալիս, թեեւ կան նաեւ 1-2 արտառոց բացառություններ. ասենք, 10,7 մլն բնակիչ ունեցող Հունաստանում մանր եղջերավորի գլխաքանակը 14 մլն է, որի ազդեցությունը երկրի տնտեսության վիճակի վրա կարող են տալ թերեւս տնտեսագետները: 28 մլն գլուխ այծ ու ոչխար են պահում 3 մլն բնակչությամբ Մոնղոլիայում, որի տնտեսությունը նույնպես օրինակելի չես համարի: Ավստրալիայի 22 մլն բնակչության համեմատ մանր եղջերավորի գլխաքանակը 68 մլն է. միայն թե նկատենք, որ 10 տարի առաջ այս թիվը 115 մլն էր:
Մի երեւույթի մասին էլ ընթերցողին տեղեկություն տանք: ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը իր տարեկան հաշվետվություններում մշտապես ընդգրկում է աշխարհում տավարի, խոզի ու հավի մսի արտադրությունները, որոնք աննախադեպ աճում են. օրինակՙ հավի միսը վերջին 10 տարում 68 մլն տոննայից հասել է 98 մլն տոննայի, խոզինը 109 մլն տոննա է, որը Երկիր մոլորակի 1 բնակչի հաշվով կազմում է 14 կգ: Ինչ-ինչ շարժառիթներով այս մսատեսակից չօգտվողներին հանելու պարագայում 1 բնակչի հաշվով տարեկան սպառումը կազմում է մոտ 20 կգ: Հայաստանում արտադրվող թե հավի, թե խոզի մսի արտադրությունը մեզնից յուրաքանչյուրի հաշվով տարեկան 2-ական կգ է, այն էլ, աշխարհի չորս կողմերից Հայաստան ներկրվածի համեմատ կրկնակի թանկ: Ներմուծվող հումքատեսակներից պատրաստվող հայաստանյան արտադրանքն իր հերթին այնպիսի գնով է վաճառվում, որ շատ դեպքերում հասու չէ անգամ միջին խավին, չհիշելով պաշտոնապես աղքատ 1,5 մլն մարդկանց մասին:
Մի այլ դիտարկում: Ոչխարի մսի մասին, ինչքան էլ ոմանց համար տարօրինակ լինի, ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հաշվետվություններում ոչինչ չի ասվում: Պետք է կարծել, որ դա պայմանավորված է այս մսատեսակի հանդեպ պակաս հետաքրքրությամբ, այլապես համաշխարհային ընդգրկում ունեցող այս կառույցի համար համապատասխան վիճակագրության ծավալումը որեւէ խնդիր չի ներկայացնում:
Ինչպիսի վիճակ է Հայաստանի Հանրապետությունում եւ ինչու է կարիք առաջանում կրկին անդրադառնալու այս խնդրին: Վերջին տարիներին հրապարակվեցին ուսումնասիրություններ, որոնցում համաշխարհային փորձի փաստարկմամբ հիմնավորումներ կան, թե ինչու ՀՀ պարենային ապահովության եւ դրա առանցքը կազմող գյուղքաղաքականությունում նպատակահարմար չէ չափից ավելի ոգեւորվել երկրում ոչխարաբուծության զարգացմամբ: Հիմնավորումների թվում են կենդանու արոճի առանձնահատկությունները, ցածր մթերատվությունը, հայերիս մեջ ոչխարի մսից պատրաստվող ճաշատեսակների հանդեպ սակավ հետաքրքրությունը եւ այլ գործոններ: Կարծիք է կազմավորվում, որ մեր կենցաղն իր ուղղորդումներն ընտրել է եւ հարկ չկա այստեղ պետական քաղաքականություն իրականացնելու: Վերջին տարիներին ՀՀ-ում պահվող 500-600 հազար մանր եղջերավորի գլխաքանակը առաջարկ-պահանջարկի արդյունքում դեռեւս կազմավորված չէ: Այն մոտեցումը, թե այս մսատեսակի կգ-ի գինը մեզանում զգալի բարձր է, որն էլ սպառման խոչընդոտ է, նշենք, որ գները բարձր են նաեւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, եւ այս հանգամանքը չէ, որ արգելակում է մսատեսակի լայն սպառումը, այլ դրա առանձնահատկությունը:
Այսօրինակ պայմաններում յուրօրինակ պետք է համարել գյուղոլորտի թիվ 1 պատասխանատու, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի օրերս հնչեցրած այն հայտարարությունը, թե մեր արոտավայրերը հնարավորություն են տալիս կրկնապատկել-եռապատկելու ոչխարի գլխաքանակը, որը հարկ է ընդունել 1,5 մլն գլուխ ոչխար պահելու հանձնարարական: Նման պահանջը նորություն չէ: Դեռեւս 2003 թվականին կազմված «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն»-ում, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից, մինչեւ 2015 թվականը նախատեսվում էր 1,5 մլն ոչխարի գլխաքանակ, ասել է թե հիմա պետք է ունենայինք 1,3 մլն, երբ փաստացի դրա կեսն էլ չկա: Նվազումը ոչ մի կապ չունի վերջին 1-2 տարում արձանագրված արտահանման հետ, այլ առավելապես պայմանավորված է անասնատեսակի ցածր մթերատվությամբ: Հիշյալ ռազմավարության եւ ոչ մի ցուցանիշ մինչ օրս չի կատարվել, որի արդյունքում է նաեւ, որ ՀՀ-ն շարունակում է հիմնական պարենային ապրանքների, առաջնահերթը կաթի ու մսի խոշոր ներկրումներ իրականացնել: Եվ սա այն դեպքում, երբ երկրի 340 հազար գյուղացիական տնտեսությունների, 900-ից ավելի գյուղական համայնքների բացարձակ մեծամասնությունում գերիշխում է աղքատությունը, տարրական պայմաններ չկան ենթակառուցվածքներում, գյուղական արտագաղթը սպառնալի չափերի է հասել, իսկ մեր խոհանոցներում պատրաստվող սննդատեսակները հիմնականում ներմուծվող հումքից են: Ողբերգությանը հատուկ այս վիճակը մեկ հիմնական բացատրություն ունի. ոլորտի բարձրագույն իշխանություն համարվող, քաղաքացիների ու հարկատու կառույցների հարկերով պահվող պետական մարմինը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իր մաս հանդիսացող գյուղատնտեսության աջակցության հանրապետական ու մարզային կառույցները, գիտական կենտրոնները, ոլորտի այլ գերատեսչությունները չեն կատարում երկրի հանդեպ իրենց հիմնական պարտավորությունըՙ ՀՀ բնակչության ապահովումը առաջնահերթ անհրաժեշտ պարենմթերքներովՙ միս-մսամթերքներով, կաթ-կաթնամթերքներով, կենդանական ու բուսական յուղերով: Յուրաքանչյուր երկրում հիմնահարց համարվող այս ոլորտները գերակա դասելու փոխարեն մեզանում նախապատվությունը տրվում է բանջարաբոստանային ու այգեգործական համեմատաբար ռիսկային բաց դաշտավարությանը, արտահանումն առաջնահերթ դասելուն, երբ հայ հողագործի աշխատանքը պարբերաբար աղետի է ենթարկվում: Այս վիճակին հիմա էլ ավելանում է ոչխարաբուծության հանդեպ նախարարության հետաքրքրությունը, որը դրսեւորվեց գյուղոլորտի բարձրագույն պաշտոնյաների հերթական այցով. իրանցի գործարարի կողմից Սյունիքում սպանդանոցի կառուցումը, ուր օրվա ընթացքում 600 մանր եղջերավորի մորթ է նախատեսվում, առավել քան տարօրինակ է, քանզի հիշեցնում է Ախուրյանում տարեկան 230 հազար տոննա շաքարի արտադրության գործարանի ճակատագիրը, երբ հումքը բացակայում է: Դժվար է պնդել, որ գործարարի խորհրդատուները ՀՀ-ում ոչխարաբուծության հարցում նրան լավագույն տեղեկատվություն են տվել: Չէ որ պարզ չէ ՀՀ-ում պահվող ոչխարների իրական գլխաքանակը, դրանցում մաքիների ճշգրիտ թիվն ու սերնդատվությունը, գառների կայուն քաշաճի համար անհրաժեշտ կերերը, այլ հարցեր: Իսկ գուցե գլխաքանակի աճ նախատեսվում է նաեւ սովահար գայլերի ոհմակների՞ համար. սա, իհարկե, կեսկատակ:
Ի դեպ, հայտնի չէ նաեւ, թե որտեղից է վերցվել 1,3 մլն հա արոտավայրեր ունենալու տվյալը, երբ ցանկացած գյուղտեղեկատվությունում նշվում է մինչեւ 700 հազար հա: 1,4 մլն հա է ՀՀ ողջ գյուղատնտեսական հողատարածքը, որն ընդգրկում է արդեն հիշատակված արոտավայրերը, 500 հազար հա վարելահողերը, 140 հազար հա խոտհարքերը եւ 60 հազար հա բազմամյա տնկարկները: Անշուշտ, հայերիս տնօրինության տակ գտնվող նույնիսկ այս տարածքը լիարժեք բավարար է ՀՀ ներկայիս բնակչության եռապատիկը պարենմթերքներով ապահովելու համար, որն այսօր, ավաղ, չի իրականացվում անգամ առկա բնակչության մեկ-երրորդի պարագայում: Թե բանանային ո՞ր երկրի օրինակն է ՀՀ գյուղնախարարության համար համանման գործելաոճի հիմք հանդիսանում, անհասկանալի եւ պարզապես անընդունելի է: Եթե, ասենք, աֆրիկյան 1,6 մլն բնակչությամբ Գաբոնի, ուր 11 մլրդ դոլարի արտահանում է իրականացվել 3 մլրդ դոլարի ներմուծման պարագայում, գիտենք, չէ՞, այս եւ այսօրինակ երկրների կարգավիճակը, երբ մեր ձգտումները բոլորովին այլ են:
Announcement
Collapse
No announcement yet.
Agriculture
Collapse
X
-
Re: Agriculture
Ոռոգման շրջանի ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն անցկացվեց ՏԿՆ-ում
24 Օգոստոսի 2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի ընթացքին, ոռոգման համակարգի վիճակին, ձեւավորված հասույթների դիմաց վարձավճարների հավաքագրմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ջրառ եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ:
Նշելով, որ թեեւ գյուղատնտեսական տարին բավականին հաջող է, եւ սպասվում է բավականին առատ բերք` փոխվարչապետը միաժամանակ նկատեց, որ հատկապես Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի մատակարարման առումով որոշակի լարվածություն է առկա: Այս տարի Սեւանա լճից ոռոգման նպատակով վերցվել է միայն օրենքով սահմանված ծավալը` 170 մլն խմ, որից արդեն սպառվել է 152 մլն խմ-ն, եւ որպեսզի գյուղացիական տնտեսություններին հնարավոր լինի անհրաժեշտ ջրաքանակով ապահովել, նա հատկապես Արարատյան դաշտավայրի ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորեց առավելագույնս խնայողաբար օգտագործել դեռեւս չսպառված չափաքանակներն ու հնարավորինս արդյունավետ կազմակերպել ոռոգումը:
Սեւանա լճից նվազագույն ջրաքանակ վերցնելու պատճառով այս տարի ոռոգման անխափանությունն ապահովելու համար գործի են դրվել պոմպակայանները: «Սեւան –հրազդանյան ջրառ» ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ միայն «Մխչյան» եւ «Ռանչպար» պոմպակայանների միջոցով արդեն մատակարարվել է 25 մլն խմ լրացուցիչ ջուր, սպառվել է շուրջ 550 մլն դրամի էլեկտրաէներգիա:
Փոխվարչապետը նշեց, որ գյուղացիական տնտեսությունների պահանջարկն ապահովելու եւ անխափան ոռոգում իրականացնելու նպատակով շահագրգիռ մարմինների հետ քննարկվում է Սեւանա լճից վերցվող` օրենքով սահմանված 170 մլն խմ ծավալը հետագայում որոշակի չափով ավելացնելու հարցը:
Ա. Գեւորգյանը կարեւորեց նաեւ ձեւավորված հասույթների դիմաց վարձավճարների ամբողջական հավաքագրումը` հաշվի առնելով, որ ոռոգման ապահովման համար ժամանակին պետք է վճարվեն էլեկտրաէներգիայի ծախսերը: Նա հորդորեց հետեւողական լինել հատկապես խոշոր հողատերերից վարձավճարների գանձումների հարցում: Հավաքագրումների միջին հանրապետական ցուցանիշը ներկայումս շուրջ 60 տոկոս է:
Փոխվարչապետը նաեւ նշեց, որ համայնքներ այցերի ընթացքում բնակիչները բարձրացրել են փոքր ՀԷԿ-երի հետ կապված խնդիրներ, որոնք ոռոգման շրջանում ջուր վերցնելով` նվազեցնում են ջրի ծավալները: «Գործող օրենսդրությամբ` ջրային ռեսուրսներն առաջնահերթ օգտագործվում են բնակչության խմելու - կենցաղային եւ ոռոգման պահանջարկն ապահովելու համար: Ուստի ոռոգման շրջանի ընթացքում ջուրն առաջնահերթ պետք է ուղղվի ոռոգմանը, ՀԷԿ-երը կարող են օգտագործել միայն ոռոգումից ավելացած ջուրը» ,-ընդգծեց Ա. Գեւորգյանը` ՋՕԸ-երի ղեկավարներին եւս հորդորելով հետեւել այդ ռեժիմների պահպանմանը:
Նա նաեւ տեղեկություններ ներկայացրեց ջրամբարաշինության ծրագրերի ընթացքի մասին: Արդեն հստակ պայմանավորվածություններ կան Կապսի եւ Վեդիի ջրամբարների կառուցման վերաբերյալ: Ակնկալվում է, որ նախագծող ընկերությունները մեկ տարվա ընթացքում կպատրաստեն անհրաժեշտ նախագծերը, եւ մոտ մեկ տարի անց երկու ջրամբարների համար էլ շինարարական աշխատանքների մրցույթներ կհայտարարվեն: Կապսի կառուցման ծրագիրը ֆինանսավորվելու է Գերմանական զարգացման բանկի, Վեդիինը` Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:
Երրորդ` Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը հավանության է արժանացել Քուվեյթի զարգացման հիմնադրամի կողմից, եւ առաջիկայում սպասվում է քուվեյթցի մասնագետների այցը, որից հետո վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Քննարկումներ են տեղի ունենում Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագրի շուրջ: «Եթե ամեն ինչ հաջող ընթանա, առաջիկա տարիներին կկարողանանք 4 խոշոր ջրամբար շահագործել, ինչն էապես կբարելավի ոռոգման հետ կապված իրավիճակը»,-նշեց փոխվարչապետը` նկատելով, որ մասնավորապես Մաստարայի ջրանցքի կառուցումը զգալի կբարելավի Արմավիր մարզի այն տարածքների վիճակը, որտեղ ոռոգումն իրականացվում է խորքային հորերի միջոցով: Ըստ նրա` թեեւ Արմավիրի մարզի սակավաջուր տարածքներում պետբյուջեի միջոցներով այս տարի ութ նոր խորքային հոր է կառուցվել, իսկ գործողները վերակառուցվել են, սակայն ոռոգման հետ կապված խնդիրը դեռ մնում է: Նա առաջարկեց գնահատել լրացուցիչ խորքային հորերի անհրաժեշտությունը, որպեսզի մինչեւ հաջորդ ոռոգման շրջանը համապատասխան լուծումներ տրվեն:
ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանն իր հերթին կարեւորեց ՋՕԸ-երում թե ֆինանսական, թե ոռոգման աշխատանքների կազմակերպման առումով կարգապահության պահպանումը: Առաջիկայում բոլոր ՋՕԸ-ում քննարկումներ կսկսվեն կատարողականների հետ կապված:
ՋՕԸ-երի ղեկավարները նույնպես տեղեկություններ ներկայացրեցին իրենց սպասարկման տարածքներում իրավիճակի եւ առկա խնդիրների մասին: Մասնավորապես բարձրացվեցին ներքին ցանցերի նորոգման, անհրաժեշտ տեխնիկայի ձեռք բերման հետ կապված հարցեր:
HayNews.am
Leave a comment:
-
Re: Agriculture
Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ
19:22, 24 օգոստոսի, 2013
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը տեղեկություններ ներկայացրեց հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի եւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման ծրագրերի մասին, ինչպես նաեւ անդրադարձավ բաշխման պայմաններին ու մեխանիզմներին:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ հանրապետություն է ներկրվելու 8 310 տոննա պարարտանյութ, եւ առաջիկայում կմեկնարկի բաշխումը: Յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը կարող է հատկացվել առավելագույնը 1 տոննա պարարտանյութ, 50 կգ կշռող պարկը կտրվի 6 հազար դրամով: Նա նշեց, որ որոշակի փոփոխություններ են կատարվել ծրագրի իրականացման մեխանիզմներում` հնարավոր խախտումներ թույլ չտալու համար:
Շուտով կմեկնարկի նաեւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխումը: Ընդհանուր առմամբ հանրապետության գյուղացիական տնտեսություններին կբաշխվի շուրջ 3400 տոննա սերմացու` ըստ մարզերից ստացված պահանջարկի: Տվյալ մարզում արտադրված սերմացուն կհատկացվի նույն մարզին:
Փոխվարչապետն առաջարկեց բաշխման գործընթացն սկսել այն մարզերից, որտեղ աշնանացանի աշխատանքներն ավելի շուտ են մեկնարկում: Նա տեղեկացրեց, որ կառավարության առաջիկա նիստերում կհաստատվի նաեւ դիզվառելիքի հատկացման ծրագիրը, որը կիրականացվի նույն սկզբունքներով եւ մեխանիզմներով, ինչ պարարտանյութի ծրագիրը: Փոխվարչապետը մարզպետներին հորդորեց սերտորեն համագործակցել գյուղնախարարության հետ` ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար:
Մարզպետները բարձրացրեցին այս տարի ստացված հացահատիկի առատ բերքի իրացման խնդիրը` նշելով, որ որոշակի դժվարություններ կարող են առաջանալ տեղական ալրաղացների կողմից: Փոխվարչապետը գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին հանձնարարեց ուսումնասիրել հարցը եւ տեղեկություններ ներկայացնել կառավարություն:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ հանրակրթության ոլորտին վերաբերող հարցեր: ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը մարզպետներին ներկայացրեց հանրակրթական հաստատություններում ուսումնաօժանդակ հաստիքների կանոնակարգման ուղղությամբ նախարարության նոր մոտեցումները, որոնք մշակվել են համապատասխան աշխատանքային խմբի կողմից: Ըստ փոխնախարարի ` ուսումնաօժանդակ հաստիքացուցակների միասնականացման մոտեցումներ են սահմանվել երեք խումբ դպրոցների համար`մինչեւ 100, 101-300 եւ 301-ից ավելի աշակերտ ունեցող: Մարզպետներն իրենց նկատառումները հայտնեցին ներկայացված հարցի շուրջ:
Փոխվարչապետը մարզպետներին տեղեկացրեց նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հետ այսօր ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել էին համայնքներում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցեր: Նա մարզպետներին առաջարկեց ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել 2014-2018թթ. ներդրումային ռազմավարության ծրագրի` իրենց մարզերին վերաբերող հատվածները եւ համատեղ որոշել առաջնահերթությունները:
Ա. Գեւորգյանն անդրադարձավ նաեւ ոռոգման շրջանում փոքր ՀԷԿ-երի գործունեությանը` նշելով, որ ջրային ռեսուրսներն առաջնահերթ պետք է օգտագործվեն բնակչության խմելու - կենցաղային եւ ոռոգման պահանջարկն ապահովելու համար: Նա մարզպետներին հանձնարարեց գործընթացն իրենց վերահսկողության տակ վերցնել: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ ընթացիկ մի շարք այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Leave a comment:
-
Re: Agriculture
Երբեմնի խոշոր վերամշակողն այսօր իրացման խնդիրներ ունի. այս տարի՝ ոչ մի կգ դեղձ
04 Օգոստոսի 2013 - 11:47
Արարատի պահածոների գործարանը, որը 2003-ին վերակազմավորվեց Հայաստանի «Բորոդինո» պահածոների գործարան ՍՊԸ-ի` «Долина Вкуса» ապրանքանիշով, այսօր արտադրանքի իրացման խնդրի առաջ է կանգնած, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ընկերության գլխավոր հաշվապահ Հասմիկ Հարությունյանը:
Նրա խոսքով 1970-1990-ական թվականներին գործարանն աշխատել է արտադրական ողջ հզորությամբ` տարեկան վերամշակելով 30-40 հազար տոննա պտուղ և բանջարեղեն։ Սակայն այսօր պահեստներում նախորդ տարիներից մնացած մեծաքանակ արտադրանք ունի, որը չի կարողանում իրացնել:
«Մթերում ենք ամեն ինչ, ինչ որ անհրաժեշտ է իրացման համար, և այժմ բանջարեղեն ենք պատրաստվում մթերել, մրգերից ծիրան ենք ընդունել, մթերել ենք այնքան, ինչքան որ մեզ պետք է եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տարի ընկերությունն ընդամենը մոտ 12 տոննա ծիրան է մթերել:
Ինչ վերաբերում է դեղձին, որի մթերման սեզոնն արդեն սկսվել է, գլխավոր հաշվապահն ասաց, որ այս տարի դեղձ ընդհանրապես չեն մթերի, որովհետև անցած տարի մթերել են, և 100 տոննայից ավել դեղձի պյուրե ունեն պահեստներում, որը մինչ այսօր չեն կարողացել իրացնել։ «Նույնը նաև ծիրանի դեպքում է, պահեստում մեծ քանակությամբ ծիրանի հումք ունենք, որը չենք կարողանում վաճառել»,– ասաց նա:
Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ գործարանը բավականին մեծ է և զուտ իրացման խնդրի պատճառով է մթերումը քիչ ծավալներով իրականացվում: «Եթե այդ հարցը պետական մակարդակով լուծվի, կարող ենք անսահման քանակով մթերել, իսկ հիմա միջոցներ ենք ներդնում մի բանի մեջ, որի շահույթը չենք էլ կարողանում ետ ստանալ: Հիմա ամեն տարի այդ նույն գործընթացը կրկնվում է, հետո ժամկետն անցնում է և տանում թափում ենք արտադրանքը»,-ասաց նա։
Նա հավելեց, որ եթե կարող են այնպես անել, որ պետական մակարդակով իրացման հարցերը լուծվեն, իրենք անսահմանափակ մթերման հնարավորություն ունեն. «Գործարանը մեծ կարողություններ ունի, բայց իրացման խնդիրը շատ լուրջ է»:
HayNews.am
Leave a comment:
-
Re: Agriculture
Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակն աճել է
16:02, 1 օգոստոսի, 2013
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերի, ինչպես նաև տնտեսվարողների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին նկատվում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճի միտում:
Սկսած 2011 թվականից ավելացել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և թռչունների թիվը՝ նպաստելով հիմնական անասնաբուծական մթերքների արտադրության աճին:
Օրվա օպերատիվ տեղեկատվությամբ՝ շուրջ 62 հազարով՝ գրեթե կրկնակի, աճել է տավարի գլխաքանակը, որտեղ կովերի մասնաբաժինը շուրջ 303 հազար է, ինչը 20 հազարով ավելի է նախորդ տարվանից: 114,3 % աճ է արձանագրվել ոչխարի գլխաքանակի ցուցանիշներում և ոչխարի մսի առումով Հայաստանը լիակատար ինքնաբավության է հասել: Սրա հիմքում գյուղատնտեսական նոր քաղաքականությունն է, որը, պարենային անվտանգության ռազմավարությունից ելնելով, նպաստեց ոչխարի ճարպամսատու և մսաբրդատու տեսակների զարգացմանը՝ Հայաստան ներկրելով ոչխարի բազմապտուղ ցեղատեսակներ: Աճ է արձանագրվել նաև խոզերի գլխաքանակի ցուցանիշներում. այս պահի տվյալով՝ խոզերի գլխաքանակը հասել է շուրջ 134 հազարի, ինչը շուրջ 37 հազարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Թռչնաբուծության զարգացման տեմպերը նույնպես աճի միտում ունի. այս պահին արդեն իրացվել է 24, 5 մլն ձու՝ շուրջ 75,6 հազարով ավելի նախորդ տարվանից: Սպանդի համար իրացվել է 130.3 հազ տոննա կենդանի քաշով անասուն և թռչուն, որը 2.4 հազար տոննայով գերազանցել է նախորդ տարվա արդյունքները, իսկ կաթի արտադրության մեջ նկատվել է ծավալների աճ՝ շուրջ 16,7 հազար տոննա: Սա գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արոտավայրերի կառավարման և ջրարբիացման համալիր ծրագրերի արդյունքն է, որոնք հետևողական ապացուցում են իրենց արդյունավետությունը և ներազդում սպառողական շուկայի գների ընդհանուր միտումների վրա:
Leave a comment:
-
Re: Agriculture
«Ժողովուրդ». Կարկուտից հետո Արմավիրի մի գյուղից 70 տղամարդ է հեռացել
Հունիս 04, 2013
Արմավիրի մարզի Շենավան համայնքում մայիսի 12-ին տեղացած կարկտահարությունից հետո արդեն 70 տղամարդ հասցրել է մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Երեկ երեք հոգուց բաղկացած մի ընտանիք է լքել գյուղը, իսկ այսօր հինգ հոգանոց ընտանիք կմեկնի:
«Ժողովուրդ»-ը Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանից տեղեկացավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին տրամադրել է առվույտի, վարունգի, լոլիկի, եգիպտացորենի, արեւածաղկի մեկ գդալական սերմեր:
«Ցավդ տանեմ, այնպիսի մարդիկ են գյուղից մեկնել ՌԴ, որ նախկինում այդ երկրի տեղը չգիտեին: Մշտապես հողի հետ են գործ ունեցել ու տարեկան 7-8 մլն դրամի եկամուտ են ունեցել: Հիմա ստիպված գնացել են: Մնան ի՞նչ անեն: Հիմա պետք է միլիոնների եկամուտ ստանային, բայց նոր վարուցանք պիտի անեն, խորը աշնանը նոր բերք հավաքեն: Բա մինչ էդ ի՞նչ ուտեն: Հենց հիմա տանը 5-6 կիլոգրամ վարունգի սերմ կա, արեւածաղկի եւ եգիպտացորենի սերմ էլ կա, բայց ոչ ոք չի վերցնում»,-ասաց գյուղապետը:
Leave a comment:
-
Re: Agriculture
Lori Mayors Say Hail Damage Double the Figure Cited by Minister
Larisa Paremuzyan
While the RA Ministry of Agriculture puts the May 25 hailstorm damage suffered by the fields of the Lori Agarak and Ledjan communities at 40%, local residents estimate that the figure is closer to 70-80%.
18:48, May 27, 2013
While the RA Ministry of Agriculture puts the May 25 hailstorm damage
suffered by the fields of the Lori Agarak and Ledjan communities at
40%, local residents estimate that the figure is closer to 70-80%.
Agarak Mayor Rouben Barkhoudyan had the following to say regarding the
40% damage figure cited by Agriculture Minister Sergo Karapaetyan, "If
the damage was a mere 40%, Mr. Minister, than we never even
experienced a hailstorm."
The video shows the Agriculture Minister and Lori Provincial
Administrator Artour Nalbandyan visiting the affected area.
Leave a comment:
-
Re: Agriculture
Ու նորից կարկտահարություն Արմավիրի մարզում
Հունիս 01, 2013
Այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 15.50-16.00 ընկած ժամանակահատվածում
Կարկտահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Տալվորիկ, Նոր Արմավիր եւ Շիրակի մարզի Անի Պեմզա գյուղերի գյուղատնտեսական նշանակության տարածքներ:
Վնասի չափերը ճշտվում են:
Leave a comment:
-
Re: Agriculture
EFFECTIVE ANTI-HAIL SYSTEM MUST BE CREATED IN ARMENIA - ARTHUR BAGHDASARYAN
May 30, 2013 | 16:42
YEREVAN. - An effective anti-hail system must be created in Armenia,
Secretary of the National Security Council Arthur Baghdasaryan said.
"We offer to establish a unified system of anti-hail protection,"
he told reporters on Thursday.
Baghdasaryan said diverse anti-hail stations are installed in many
communities. There is no single mechanism of control, personnel is
poorly prepared.
"We have offered and will begin the research to create a single
system. Modern scheme of agricultural insurance must be introduced,"
he noted.
The farmers must be protected from the economic consequences of
natural disasters.
"We will be consistent in addressing the issue," Baghdasaryan promised.
Photo by Arsen Sargsyan/NEWS.am
News from Armenia - NEWS.am
Leave a comment:
-
Re: Agriculture
Originally posted by Vrej1915 View PostWe only import, hardly because of the blockade, but the trade is one sided, and we export practically nothing but cheap slaves who may tend to turn to prostitutes, for some....
Leave a comment:
Leave a comment: