Re: Agriculture
Աջակցություն հողօգտագործողներին
17:31, 7 փետրվարի, 2013
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը որոշել է հողօգտագործողներին 2013 թվականի համար մատչելի գնով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ ձեռք բերելու նպատակով պետական աջակցության ծրագրերն իրականացնելու` սուբսիդիա տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել ավելի քան 3 մլրդ 16 մլն դրամ։
Աջակցության շնորհիվ հանրապետություն ներկրվելիք ավելի քան 27 հազար տոննա ազոտական պարարտանյութի 50 կիլոգրամանոց ամեն մի պարկը հողօգտագործողին կվաճառվի 6 հազար դրամով, ավելի քան 17 մլն լիտր դիզելային վառելանյութի ամեն մի լիտրը` 350 դրամով։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է նաև ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին երեք ամիս ժամկետով տրամադրել ավելի քան 3 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ։
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ մարզերի` առաջնահերթություն պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար հատկացնել մոտ 7.5 մլրդ դրամ։ Որոշումը թելադրված է այն հանգամանքով, որ դպրոցաշինության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման և այլ ոլորտներում կան մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծումը մարզերի համար մեծ կարևորություն ունի։
Announcement
Collapse
No announcement yet.
Agriculture
Collapse
X
-
Re: Agriculture
2012-ին Արագածոտնի մարզում խաղողի տարածություններն ավելացել են 264 հեկտարով` կազմելով 1835 հա
Փետրվար 07, 2013
Արագածոտնի մարզում 2012 թվականին գյուղատնտեսության բնագավառում ծրագրերը հիմնականում ուղղվել են ֆերմերային եւ գյուղացիական տնտեսությունների կերարտադրության, արհեստական սերմնավորման, կաթնարտադրության խթանման, հացահատիկային կուլտուրաների սերմարտադրության, սորտաթարմացման, անասնապահության եւ դաշտավարության զարգացման գործընթացներին: Ներդրված ընդհանուր գումարը կազմել է 9692.3 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է:
Արագածոտնի մարզպետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2012 թվականին, ընդհանուր առմամբ, կատարվել է 23940 հա. հացահատիկի եւ հատիկաընդեղենի, 1569 հա կարտոֆիլի, 978 հա բանջարեղենի եւ 158 հա բոստանային մշակաբույսերի ցանք: Խաղողի տարածություններն ավելացել են 264 հեկտարով եւ ներկայումս կազմում են 1835 հա: Պտղատու այգիների ընդհանուր տարածքը կազմել է մոտ 5212 հա, որը նախորդ տարվա համեմատությամբ ավել է 330 հեկտարով: Նախորդ տարվա 5500 տոննայի դիմաց 2012 թվականին մարզի խաղողագործներից մթերվել է 6200 տոննա խաղող:
Տարվա ընթացքում մարզին տրվել է 175 տոննա հացահատիկի սերմացու: Գյուղացիական տնտեսություններին կենտրոնացված կարգով մատակարարվել է նաեւ 2835 տոննա ազոտական պարարտանյութ, 1400 տոննա դիզելային վառելիք: Այս հատկացումները շարունակական են եւ իրականացվելու են նաեւ ընթացիկ տարում:
Leave a comment:
-
Re: Agriculture
Grazing Row: Officials in Yerevan say speaking about leasing pastures to Iranians inappropriate yet
Leave a comment:
-
Re: Agriculture
Սյունիքին աղետ է սպառնում
Արամ Հովհաննիսյան
Մեկնաբանություն - Հինգշաբթի, 07 Փետրվարի 2013, 10:23
Վստահաբար եմ ասում, եթե իրականություն դառնա հուշագիրը, որը 10.07.2012-ին Գորիսում ստորագրել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու ԻԻՀ Արևելյան նահանգների նահանգապետ Ալիռեզա Բեյգը, իսկ 15.01.2013-ին Իրան այցի ժամանակ համաձայնագրի տեսքով վավերացրել մարզի գյուղատնտեսության պատասխանատու Սամվել Թանգյանն ու Ատրպատականի ցեղաբնակների գործերի կոոպերատիվ միության ընդհանուր տնօրեն Ղուրբան Ֆեյզին, մահացու վտանգի մեջ կհայտնվի Նժդեհի ու նրա կորովի մարտիկների փրկած երկրամասը: Խոսքն այն բազմաթիվ հոտերի մասին է, որոնք այդուհետ խուժելու են լեռնաշխարհ` հսկողությամբ խաշնարածների, ովքեր բնակություն են հաստատելու Գորիսում, Սիսիանում ու էլի չգիտեմ որտեղ: Պարոնայք, պատմության ոչ-մի դաս դուք չյուրացրի՞ք, ձեզ թվում է… Գերադասելին, սակայն, անցյալին չտրվելն է, ուստի վերադառնամ իրականություն:
Համաձայնագրով առնվազն 50 հազար հեկտար հողատարածք նվազագույնը տասը տարով վարձակալությամբ տրվելու է օտարին` հեկտարը 26 ԱՄՆ դոլարով: Բացի դա` 2000 հա տարածք է հատկացվելու եկվորին բնակության համար, Գորիսում կառուցվելու է սպանդանոց, Սիսիանում` համակցված կերերի գործարան... Չասե՞ս գործարքը վավերացնողներին, առավել ևս` խրախուսողներին` էլ հոշոտելու բան չի մնացել, հասաք հողերի՞ն: Վաղվա սերնդին ի՞նչ պատասխան եք տալու, ու՞մ վրա եք բարդելու մեղքը` համաշխարհային ճգնաժամի՞: Դուք ընդհանրապես գիրք, թերթ, գիտական հոդված, վերլուծական կարդու՞մ եք, համացանցից ծանո՞թ եք ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության հարցերի կազմակերպության` fao-ի, ամենամյա ամփոփագրերին, անասնապահության զարգացման ներկայիս միտումներին: Կասկածում եմ: Եթե գիտակ լինեիք, նախկին գյուղնախարարը հպարտությամբ 2010-ի հունվարին կասե՞ր. «Իրանից, ինչպես նաև այլ երկրներից ներդրողներ են եկել Հայաստան, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի կարողանանք ոչխարաբուծությունը զարգացնել»: Նորի բերանով արդեն խոսք է գնում ոչխարի գլխաքանակը 1,5 միլիոնի հասցնելու (ներկայումս` 592,2 հազար), Արաբական երկրներից մեկի հետ նախնական գործարքի մասին:
Իբր հող ունենք, հողատեսքեր ունենք, հիմա էլ գլխաքանակ ենք ավելացնում, վարձով տալիս: Մեր ափաչափ երկրի առավելագույն ձգվածությունը 360, ամենալայն հատվածը հազիվ 200 կմ չէ՞:
Հայաստանում Մհեր Մելքոնյան անուն-ազգանունով գիտնական է եղել, ով ժամանակին իր մասնագիտությունը կարևորելու միտումով ջատագովում էր ոչխարաբուծության զարգացումը, սակայն անգամ նա է դեռևս 1974-ին` 50 տարի առաջ իր «Ոչխարաբուծության զարգացման էտապները և ինտենսիվացման ուղիները» գրքում խոստովանել. «Անասուններով արոտավայրերի չափից դուրս բեռնվածության կորստաբեր ազդեցությունը հանգեցնում է ոտնահարած աստիճանավոր ճանապարհների առաջացմանը և հողի վերնաշերտի մերկացմանը, որը հաճախ կազմում է արոտավայրերի ընդհանուր տարածության 30 (Արագած) և նույնիսկ 60 (Զանգեզուր, Ղափան, Մեղրի) տոկոսը»: Գիտե՞ք այդ թվերն ուր հասած կլինեին, եթե անկախությունից հետո հողը չսեփականաշնորհվեր, հանրային ունեցվածքը, այդ թվում անասունը, անհատույց չտրվեր գյուղացուն, ու պրագմատիկ հայ շինականը չգնար անեկամտաբեր մանր եղջերավորի հիմնավոր կրճատման: Թե՞ կարծում եք երկու տասամյակը բավարար ժամանակ է բնության ինքնավերականգնման, նրան հասցված վնասը ուղղելու համար: Կհավատա՞ք, եթե ասեմ, որ հարյուրամյակներ են պետք 1 սմ հողաշերտի գոյացման համար, ընդսմին` բնականոն զարգացման դեպքում: Թերևս, ինձ չեք վստահում, ուստի դիմեմ Ռոբերտ Ալենի «Ինչպես փրկել երկիրը» գրքի օգնությանը. «Նույնիսկ բնական բուսածածկույթի դեպքում 10 մմ հաստությամբ հողաշերտ գոյացնելու համար անհրաժեշտ է 100-400 և ավելի տարի, իսկ միջին չափի գրքի էջի երկարության հողաշերտի համար` 2000-8500 տարի»: Ու այսքանից հետո դուք մեր էրոզացված լեռնաշխարհը կամովին նորեն դնում եք սոսկալի հարվածի տա՞կ ու դիմացն ի՞նչ եք ստանալու. մեկ հեկտարի դիմաց 26 ԱՄՆ դոլլար, որը 50 հազարի պարագայում կանի 1 միլիոն 300 հազար դոլլար: Ընհամենը սա չէ՞: Իսկ վնասը, որը վերականգնել այլևս հնարավոր չի լինի՞: Մտաբերեցի «Գարուն» ամսագրի 1979-ի հունվարյան համարում «Ինչու՞ են բերրի հողերը դառնում անապատ» հոդվածի հեղինակի խռովալից հարցը` որտեղի՞ց ճիմ գտնենք մեր սարերը ճիմապատելու համար: Մի արեք, քանի դեռ ուշ չէ, հրաժարվեք կործանարար քայլից, վստահեք ճանաչված գիտնական Ալենին. «Գերարածեցումը, անկախ այն բանից, որտեղ է տեղի ունենում` հարուստ, թե աղքատ հողերում, կարող է ճակատագրական դառնալ»: Վստահեք fao-ի 2006-ի զեկույցին, համաձայն որի երկրագնդի արոտավայրերի 20 տոկոսից ավելին գերարածեցման հետևանքով անվերականգնելի չափերով էրոզացվել է:
Աշխարհի շատ երկրներ վաղուց են ըմբռնել, թե չարիքի պատճառը որն է, ինչն է խոչընդոտում տավարաբուծության զարգացմանը, ուստի նվազագույնի են հասցրել մանր եղջերավոր անասունի գլխաքանակը, որոշներն էլ այդ քայլին գնացին վերջին տասնամյակներում. Ռուսաստանը, օրինակ, 1990-ին ուներ 58, 2010-ին` 20 միլիոն մանր, Ղազախստանը` 36,5-ից իջեցրեց 19, Թուրքիան 83,1-ից 33 միլիոնի: Մի շարք երկրներ մինչևիսկ խոշորի կրճատման են գնացել` փոխարենը բարձրացնելով մթերատվությունը: Իսկ մենք... Թե՞ Կանադայում մեզնից պակաս ուղեղ շարժողներ կան, որտեղ ընդամենը 700 հազար ոչխար են պահում, Շվեյցարիայում` 200, Շվեդիայում` 180, Բելգիայում` 100, Հոլանդիայում` 10 հազար, փոխարենը զարգացած է տոհմային տավարաբուծությունը, և մեկ կովից կարողանում են միջինը 6-7 հազար ու ավելի կգ կաթ ապահովել: Ինքներդ ձեզ հարց տվեք` ի՞նչն է պատճառը, որ ԱՄՆ-ը խոշորի գլխաքանակով աշխարհում գրավում է չորրորդ տեղը, մանրով` 58-րդ: Եվ ի՞նչ. նրանք 1996-ին մեկ կովի միջին կաթնատվությամբ անցան 7000-ի սահմանը (7277 կգ), հոլշտինյան ցեղատեսակից մեկ տարում ստացան 28 հազար 740 կիլոգրամ: Անպատկերացնելի թիվ է, խոստովանեք: Եվս մի անհավատալի փաստ. նույն ԱՄՆ-ում հաջողվել է մեկ կովից երկու կիթով մեկ օրում ստանալ 110,9 կիլոգրամ կաթ, ապահովել 10,58 տոկոս յուղայնություն: Ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինե՞ր ապահովել կաթի, մսի համաշխարհային պահանջարկը, եթե առաջավոր երկրները ևս խոշորի փոխարեն խթանեին ոչխարաբուծությունը` վատնելով կերի պաշարները և մեկ կովից միջինը յոթ հազարի փոխարեն ստանային 900 կգ կաթ, ինչը հետամնաց երկրների միջին ցուցանիշն է: Երբևէ մտածե՞լ եք` Արաքս գետն ինչու է այդքան պղտոր: Վստահաբար, մեղավորը Բյուրակնի լեռներում (Թուրքերը Բինգյոլ են ասում` հազարալիճ) պահվող ոչխար-այծի հսկայական հոտերն են և, որպես դրա անմիջական հետևանք, լեռնալանջերի էրոզիան: Նույնը` Նեղոս գետը, որի տիղմաշատությունը պայմանավորված է դարեր ի վեր Սուդանում (25 միլիոն), Եթովպիայում (45 միլիոն) առկա ոչխար-այծով: Ուշադրություն դարձրե՞լ եք` երկրագնդի վրա որտեղ է անապատը գերակշռում. այնտեղ, ուր խաշնարածությունը մշտապես առաջնային ճյուղ է եղել` Իրաք, Իրան, Աֆղանստան, Պակիստան, Իսրայել, Մոնղոլիա, Եգիպտոս, Եթովպիա, Ղազախստան... Եվրոպայում անասնապահության առումով համեմատաբար թույլը Իսպանիան ու Հունաստանն են և, պիտի կարծել, պատահական չէ, որ վերջին ճգնաժամը խորությամբ առաջինն այս երկուսում զգացվեց: Հիշյալ երկրների մասին կինոնկարներում, հեռուստառեպորտաժներում չե՞ք նկատել` բուսածածկը որչափ աղքատիկ է, լեռնալանջերը` քարքարոտ, լերկ: Պատճառը, այո, ոչխարն ու այծն են: Անասնապահության ճյուղ, որին նրանք ավանդաբար մեծ տեղ են տվել, տալիս: (Իսպանիա` 26, Հունաստան` 13 միլիոն): Ահա թե ինչու 12,5 անգամ մեծ (504,6 հազար քառակուսի կիլոմետր) տարածք և 2,2 անգամ շատ խոշոր ունեցող Իսպանիան հազիվ Շվեյցարիայի չափ կաթնամթերք է ապահովում, 6 անգամ պակաս յուղ, պանիր և ստիպված է կաթ ներկրել: Հայաստանի նման լեռնային Շվեյցարիան (41,3 հազար քառակուսի կիլոմետր) կկարողանա՞ր հռչակվել իր առողջարաններով, հանգստյան տներով, պանրով, կգրավե՞ր զբոսաշրջությամբ, եթե 200 հազարի փոխարեն պահեր, ասենք, 10 միլիոն ոչխար, որոնք վաղ գարնանից մինչև խոր աշուն հիմքից կրծեին խոտը, եթե բուսածածկից զրկված լինեին լեռները և ձյան, անձրևի ջրերը ներծծվելու, առու, աղբյուր դառնալու փոխարեն հողի արգավանդ շերտը քշած-տարած լինեին ցածրավայրերը, ծովերն ու օվկիանոսները: Նկատենք` հետամնաց երկրներում մեկ կովի կաթնատվությունը 6, մսինը` 2 անգամ պակաս է Եվրոմիության երկրներից: Աշխարում 2 միլիարդի հասնող ոչխար-այծը ապահովում են համաշխարհային մսի ընդամենը 4,2, իսկ կաթի` հազիվ 1,6 տոկոսը: Ճիշտ է, կան զարգացած պետություններ, ուր ոչխարաբուծությունը ևս առաջնային ճյուղ է, սակայն արդյունք ապահովում են նրանք, որոնք, որպես պարտադիր կարգ, արդեն մեկ դարից ավելի ընտրել են հերթափոխային և արգելափակոցային արածեցումը. արոտավայրը բաժանվում է հատվածների և, մինչև խոտի բարձրությունը 16-18 սմ չհասնի, անասունի փոխադրում նոր տարածք չի թույլատրվում, իսկ մեզ մոտ բազմաքանակ հոտերը ամիսներով նույն երթուղին ունեն` գյուղ-հանդ: Փոխանակ ընդօրիանկելու եվրոպական փորձը` գուրգուրանքով վերաբերվելու մայր բնությանը, մենք թույլ ենք տալիս նախկին սխալը` վերստին ուղենիշ ընտրելով ոչխարաբուծությունը: Դա քիչ է` իրենց 52 միլիոն ոչխարի ձեռքը կրակն ընկած իրանցի ֆերմերներին հրավիրում ենք մեր տուն: Իհարկե, նրանք օր առաջ մեծ սիրով կստորագրեն համաձայնագիրը: Ի դեպ մինչև 1950-ական թվականները Բորչալուի, Ղազախի, էլի ինչ իմանամ որ վայրերի մեկ միլիոնի հասնող հոտերը միջպետական պայմանագրերով արոտային շրջանում արածեցնում էին Լոռվա, Սևանի ավազանի, Ջերմուկի ու Սիսիանի ալպյան գոտիներում: Ընդունենք, այն ժամանակ ամեն ինչ կառավարվում էր Մոսկվայից, հանրապետությունները «եղբայրներ» էին, թեև հիմնավոր առարկության դեպքում դժվար թե մեզ հարկադրեին ոչխարի քանակությունը 687,7 հազարից (1933թ) 1977-ին հասցնել 2 միլիոն 350 հազարի: Պատկերացնու՞մ եք` 2 միլիոն 350 հազար` հավելած գառները, չհաշվառվածը... Պատուհաս, բազմագլուխ հիդրա, որի որկորը լցնելու համար մերոնք վագոններով Ուկրաինայից, Ռուսաստանից ծղոտ էին ներկրում: Թե հանուն ինչի, անհասկանալի է: Ոլորտից հեռու կանգնած ընթերցողին, թերևս, բացատրեմ, թե խոշորը մանրից ինչով է նախընտրելի. մեկ կովը տնտեսապես շատ ավելի շահավոտ է, քան 10 ոչխարը, իսկ բնապահպանական առումով համեմատության եզրեր չունեն. կովը լեզվով է բռնում խոտը, ուստի հիմքից պոկել չի կարող: Ոչխարն օրական ունակ է 15-20 կիլոմետր քայլել, ունի բարակ, շարժուն շրթունքներ, սուր ու կոր ատամներ և ի վիճակի է ուղղակի սափրել բուսածածկը: Բացի դա` 600 տեսակ մոլախոտից կովն ուտում է ընդամենը 56-ը, ոչխարը` 570-ը, ըստ էության` ամեն բան: Հավելեք սեպանման կճղակները, որոնցով կեր չեղած ժամանակ մի կողմ են տանում ձյունը` արմատախիլ անելով նործիլ կանաչը, քանդելով հողը: Այծն էլ, հո, գիտեք` կարող է երկու ոտքին կանգնելով խժռել անգամ թփերն ու ծառերը:
Հիշյալ խնդիրը ժամանակին քանիցս բարձրացրել է «Գարուն» ամսագիրը, 2010-ին` «Հայկական ժամանակը», «Գրական թերթը», գրողների միությունում նույն թվի մայիսի 11-ին կազմակերպված «Ոչխարաբուծության աղետալի հետևանքները» թեմայով քննարկման մասնակիցները դիմել են ՀՀ նախագահին և վարչապետին, ստացվել է մտահոգությունը, իբր, կիսող պատասխան ՀՀ գյուղնախարարությունից, բայց, ինչպես տեսնում եք, ինչ-որ ուժեր, ինչ-ինչ նպատակադրումով, ժողովրդի լեզվով ասած` իրենց էշն են քշում:
Կրկնվենք` Հայաստանում ոչխարի թույլատրելի քանակը 300-350 հազարն է, փոխարենը պետք է զարգացնել բարձր մթերատու տավարաբուծությունը և մեղվաբուծությունը: Ահա ուղին, որով պիտի աներեր ընթանա անասնապահությունը: Այդ դեպքում հաստատապես կդառնանք պարենի առումով ինքնաբավ երկիր, հյուծված հողը կփրկվի, կծաղկեն քարուտները, լերկացող լեռնալանջերը տասնամյակներ անց վերստին կշտկեն ուսերը, աչքներս դարձյալ կշոյի կանաչը, էլի կկարկաչեն առուները, ցամաքած աղբյուրներից կրկին ջուր կբխի, նորեն կշատանա վայրի կենդանին, կզարգանա մեղվաբուծությունը, միով բանիվ` թե գաթան կմնա լրիվ ու թե մարդիկ կուշտ կլինեն: Գործադիր իշխանության խնդիրն էլ կդառնա միջպետական պայմանագրերով գյուղացու, ֆերմերի համար արտահանման պայմաններ ապահովելը, մեր բարձրորակ ալպյան գոտիներում արածող կովերից, երինջներից ստացվածք մսի, յուղի, պանրի, ինչպես և մեղրի համար շուկա գտնելը, զբոսաշրջությանը զարկ տալն ու այցելուների հոսք ապահովելը, բնապահպանական արդեն այլ հարցերի լուծում որոնելը, ոչ թե, թող ներվի ասել, չարիքին ընդառաջելը` մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, թե, իբր, դրանով սոցիալական խնդիր են լուծում: Հակառակ, Հայաստանում երբևէ այսքան կաթ չի արտադրվել (2012-ին` 601,5 հազար կգ), մեկ կովի միջին կաթնատվությունը երբևէ այսքան բարձր չի եղել (2035 կգ): Ու դա` շնորհիվ կերի բնական պաշարների ինքնաբերաբար ավելացման, ինչը հետևանք է մանրի կտրուկ անկման:
Հոդվածն ավարտեմ անգլիացի մտածողի հայտնի ասույթով` ոչխարները կերան մարդկանց: Բնապահպաններին, հայոց աշխարհի ապագայով մտահոգ անձանց եմ ուղղում խոսքս` թույլ չտանք, որպեսզի ասիական մտածելակերպի տեր անգիտակ մարդիկ, մթին նպատակ հետապնդող շահառուները բացեն երկրի հարավային դարպասը կճղակավորների առջև, ըստ էության անմեղ, ստվար հոտեր կազմելու դեպքում` պատուհաս հանդիսացող կենդանին խժռի մեզ, մեր բնությունը, Նժդեհի ձևակերպմամբ` հայրենի անկյունը:
Leave a comment:
-
Re: Agriculture
Ինչ է կատարվում Սյունիքի մարզի հողերի հետ
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Մեկնաբանություն - Հինգշաբթի, 07 Փետրվարի 2013, 09:56
Հայաստանում հողի շուկայի ձևավորումից ի վեր հողի օտարման /վաճառք, վարձակալություն, նվիրատվություն/ ամենաքիչ գործարքները, թե որպես գործարք առհասարակ, թե օտարված հողի ծավալներով, կատարվել են Սյունիքի և Տավուշի մարզերում: Հայտնի է, որ հասկանալի պատճառներով հողի առ ու վաճառքը համեմատաբար մեծ է եղել Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում, բայց Սյունիքում և Տավուշում գյուղատնտեսական նշանակության հող գնողները շատ քիչ էին: Օրինակ, 1998թ. Սյունիքում եղել է գյուղատնտեսական հողի օտարման ընդամենը 2 գործարք, 1999-ին` ոչ մի, 2000-ին` դարձյալ 2 գործարք, 2001-ին՝ 14, 2002-ին`15, իսկ ահա 2003-ին այդ թիվը ցատկել է` հասնելով 66-ի: Բայց նույնիսկ 2003-ին Սյունիքի մարզի գյուղատնտեսական հողերի օտարման գործարքների թիվը ավել է միայն Տավուշի, մի փոքր ավել` Վայոց Ձորի գործարքների թվից և 14 անգամ զիջում է Արարատի ու 9 անգամ` Արմավիրի մարզերի գյուղատնտեսական նշանակության հողերի գործարքներին:
2004 թ., երբ հանրապետությունում իրականում սկսեց աշխուժանալ հողի շուկան, ինչպես նաև տարբերակվել պետական, համայնքային և մասնավոր սեփականության հողերի առուվաճառքը, Սյունիքի մարզը կրկին վերջին տեղերում էր: Սյունիքի մարզում հատկապես ակնհայտ է պետական և համայնքային նշանակության հողերի առուվաճառքի բացակայությունը: Օրինակ 2004թ. պետական ու համայնքային սեփականության հողերի առուվաճառքի արդյունքում Արմավիրի մարզում տեղի է ունեցել 429 գործարք` 5483.63 հեկտար վաճառված հողով: Նույն տարին նույն մարզում տեղի է ունեցել մասնավոր հողերի առուվաճառքի 1109 գործարք, որի հետևաքով վաճառվել է 5132.95 հեկտար հող: Այդ հարաբերակցությունն այս կամ այն չափով պահպանվել է նաև այլ մարզերում: Արագածոտնում պետական և համայնքային նշանակության հողերի 32 գործարքի հետևաքով վաճառվել է 272.69 հեկտար, և մասնավոր հողերի առուվաճառքի 475 գործարք` 361.74 հեկտար հողով: Ողջ հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ պետական և համայնքային նշանակությւան հողերի 1116 գործարքի հետևանքով վաճառվել է 7504.09 հեկտար, ինչը 4,5 անգամ գերազանցում է մասնավոր սեփականության հողերի վաճառքը:
Սյունիքի մարզում, սակայն, ճիշտ հակառակ պատկերն էր: Այստեղ 2004թ. տեղի է ունեցել պետական ու համայնքային նշանակության հողերի ընդամենը մեկ գործարք, չնչին 0.10 հա մակերեսով, իսկ ահա մասնավոր սեփականության հողերից կատարվել է վաճառքի 134 գործարք` հողերի ընդամենը 163.95 հա մակերեսով: Ճիշտ է, երկու դեպքում էլ Սյունիքի մարզում հողի առուվաճառքի գործարքները հանրապետությունում ընթացող աշխույժ առուվաճառքի պայմաններում խղջուկ էին, բայց եթե հանրապետությունում այդ տարի պետական և համայնքային հողերի առուվաճառքը 4,5 անգամ գերազանցել է մասնավոր հողերի առուվաճառքը, ապա Սյունիքի մարզում, ընդհակառակն, մասնավոր հողերի առուվաճառքի դեպքերը 134 անգամ գերազանցել են պետական և համայնքային սեփականության գյուղատնտեսական հողերի առուվաճառքի գործարքները, իսկ վաճառված հողերի ծավալով մասնավորը 1639.5 անգամ առջևում էր:
Այս պատկերը հետագայում շարունակվում է: Հողի առուվաճառքի շուկայում Սյունիքը միշտ վերջին տեղերում է: 2006 թ.Սյունիքում կատարվել է պետական և համայնքային սեփականության գյուղատնտեսական հողերի վաճառքի ընդամենը մեկ գործարք` երկու հեկտար մակերեսով, մինչդեռ մասնավոր հողատերերը ունեցել են վաճառքի 189 գործարք: 2006թ.Սյունքը պետական և համայնքային հողերի վաճառքի գործարքների թվով ողջ հանրապետությունում նույնիսկ ամենավերջին տեղն է զբաղեցրել, զիջելով նաև Տավուշի և Վայոց ձորի մարզերին, որտեղ համապատասխանաբար կատարվել է 51 և 59 գործարք:
2008 թ. Սյունիքում կատարված գյուղատնտեսական հողերի առուվաճառքի գործարքների թիվը 186 է, սակայն ՀՀ վիճակագրական ծառայության կողմից հրատարակվող “ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2008թ.” տարեգիրքը տվյալներ չի տալիս ոչ վաճառված հողի մակերեսի, ոչ այդ հողերի պետական, համայնքային ու մասնավոր սեփականության ձևերից առուվաճառքի մասնաբաժինների վերաբերյալ: Բոլոր դեպքերում այն բոլոր մարզերի համեմատության ամենաքիչն է. Տավուշում, որտեղ սովորաբար շատ քիչ են հողի առուվաճառքի գործարքները, օրինակ, այդ թիվը 334 է: Պատկերը շարունակվում է 2009թ.: Այդ տարի Սյունիքում կատարվել է գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի 207 գործարք, ինչը կրկին հանրապետության մյուս մարզերի համեմատությամբ ամենաքիչն է: Ցավոք, “ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2009թ.” տարեգիրքը կրկին տվյալներ չի տալիս ոչ վաճառված հողերի մակերեսի, ոչ այդ հողերի պետական, հանայնքային ու մասնավոր սեփականության ձևերից առուվաճառքի մասնաբաժինների վերաբերյալ:
2010թ. Սյունիքի մարզը գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի գործարքների թվով առաջ է անցնում Տավուշի և Վայոց ձորի մարզերից: Այդ տարի այստեղ կատարվել է 326 գործարք, բայց կրկին նյութ չկա մասնավորի, պետականի և համայնքայինի վաճառքի գործարքների և վաճառված հողերի մակերեսների թվերը համեմատելու համար:
2011թ. Սյունիքն այդեն ետևում է թողել ոչ միայն Տավուշի և Վայոց ձորի, այլև Շիրակի մարզերը, ունենալով գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի 358 գործարք:
2012 թ. այդ թիվը նվազել է` կազմելով 250 գործարք, և Սյունիքը կրկին վերջից երրորդն է` առաջ անցնելով միայն Տավուշի և Վայոց ձորի մարզերից:
Բայց ահա այս, 2012 թ. դեկտեմբերին կատարվել է մի ուշագրավ երևույթ: Սյունիքի մարզում դեկտեմբեր ամսին կատարվել է պետական և համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 95.09 հեկտար հողերի վաճառք, գերեզանցելով հանրապետության բոլոր մարզերի այդ ամսվա գործարքները: Այդ տարի մյուս բոլոր մարզերը բոլորը միասին դեկտեմբեր ամսին ունեցել են պետական ու համայնքային սեփականության գյուղատնտեսական հողերի ընդամենը 123.47 հեկտար վաճառք: Ավելին, դեկտեմբեր ամսին Սյունիքում կատարվել է նաև 52.08 հեկտար գյուղատնտեսական հողի վաճառք` մասնավոր սեփականատերերի կողմից, առուվաճառքի 44 գործարքի արդյունքում: Ուշագրավ է, որ առաջին անգամ մասնավոր հողատերերի վաճառած հողի քանակով Սյունիքի մարզը անցյալ տարվա դեկտեմբեր ամսին երրորդն էր հանրապետությունում` Արմավիրի և Արարատի մարզերից հետո: Ուշագրավ է նաև, որ այդ նույն դեկտեմբեր ամսին Սյունիքի մարզում վերջապես համայնքային և պետական սեփականության գյուղատնտեսական նշանակության հողերը վաճառվել են երկու անգամ ավելի մակերեսով, քան մասնավոր սեփականության հողերը: Ավելին, նույն հաջողակ դեկտեմբեր ամսին Սյունիքի մարզում վաճառվել է նաև պետական և համայնքային սեփականության 4.33 հեկտար արդյունաբերական նշանակության հող, մի բան, որ խիստ բացառիկ դեպք է: Ուշադրություն դարձնենք այն բանին, որ Սյունիքի մարզի այս գործարքը վեց անգամից ավելի գերազանցում է դեկտեմբեր ամսի հանրապետության մյուս բոլոր այս կարգի գործարքները` ներառյալ Երևանը /դրանք աննշան են, Արարատի մարզում` 0.13 հեկտար և Շիրակի մարզում` 0.57 հեկտար/:
Հետաքրքիր է նաև, որ Սյունիքում վաճառված մասնավոր և պետական/համայնքային հողերի գները խիստ տարբեր են եղել: Այսպես, 2013թ. Սյունիքում վաճառված գյուղատնտեսական հողերից մասնավոր հողատերերը վաճառել են մեկ հեկտարը նվազագույնը 92.6 00 դրամով, առավելագույնը` 1 023.200 դրամով, միջինը` 715.300 դրամ Գորիսում և համապատասխանաբար 120. 000 դրամ ու 841.600 դրամ, միջինը` 350.000 դրամ Կապանում: Նույն Սյունիքի մարզում, սակայն, պետական/համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության հողերը վաճառվել են շատ ավելի էժան, 137.500 դրամ Գորիսում, և նվազագույնը 38.500 դրամ, առավելագույնը` 123.800 դրամ, միջինը` 52.700 դրամ Կապանում, այսինքն պետական ու համայնքային հողերի միջին գինը 6.6 անգամ պակաս է եղել մասնավոր հողի գնից Կապանում, և 5.2 անգամ պակաս` Գորիսում: Համեմատության համար ասենք, որ պետական/համայնքային հողերի գների այսպիսի մեծ տարբերություն կարելի է տեսնել միայն Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Արագածոտնում, սակայն, ըստ ՀՀ վիճծառայության նյութերի, անցյալ տարի պետական/համայնքային հողերից վաճառվել է ընդամենը մեկ հողակտոր` 0,93 հեկտարի չափով /Աշտարակում/, իսկ Արմավիրում տաս գործարքի հետևանքով վաճառվել է բոլորը միասին մոտ ընդամենը 15 հեկտար հող: Մինչդեռ Սյունիքում, մասնավորապես Կապանում ընդամենը 6 գործարքի արդյունքում վաճառվել 92.09 հեկտար հող, միջինը մեկ գործարքի դեպքում 15.3 հեկտար հող: Այլ կերպ ասած, անցյալ տարի, 2013թ. Հայաստանի Հանրապետությունում պետական/համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության հողերից ամենաշատը վաճառվել է Սյունիքի մարզում /գլխավորապես Կապանում, մի փոքր մասը` Գորիսում, իսկ Սիսիանում և Մեղրիում առհասարակ պետական/համայնքային սեփականության հող չի վաճառվել/, և վաճառվել է հանրապետությունում ամենացածր գնով` միջինը, ինչպես ասվեց, մեկ հեկտարը 52.700 դրամով /Վիճակագրական վարչության տեղեկատուն հնարավորություն չի տալիս պարզելու, բայց կարելի է ենթադրել, որ վաճառված հողերի մեծ մասն առհասարակ վաճառվել է ընդամենը 38.500 դրամով, որը Կապանում եղել է վաճառված հողերի նվազագույն գինը/: Այդպիսի ցածր գին ողջ հանրապետության տարածքում չի գրանցվել:
Միջանկյալ ասենք, որ Սյունիքի մարզում, մասնավորապես Կապանում պետական/համայնքային գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի չտեսնված ցածր գին է եղել նաև 2011թ. դեկտեմբեր ամսին /մեկ հեկտարը նվազագույնը` 28.300 դրամ, առավելագույնը` 277.500 դրամ, միջինը` 152.000 դրամ: Այդ ամիս վաճառվել է պետական/համայնքային սեփականության 13.19 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, և հետաքրքիր կլիներ իմանալ, թե դրա որ մասն է վաճառվել նվազագույն` 28.300 դրամով, և որ մասը առավելագույն` 277.500 դրամով, ինչպես նաև ովքեր են նվազագույն ու առավելագույն գնով վաճառվածի գնորդները/: Միաժամանակ ուշագրավ է, թե ինչպես են գնահատում այս գործարքը, որ հանգիստ խղճով կարելի է նվիրատվություն համարել, այն համայնքների գյուղացիները, ում հողերը վաճառվել են այդ գնով և կամ տեղյակ են արդյոք նրանք իրենց համայնքի, այսինքն հենց իրենց սեփականությունը հանդիսացող այս հողերի վաճառքի մասին: Իրենք` գյուղացիները չէին ուզենա արդյոք այդ գնով իրենք գնել իրենց համայնքային սեփականությունը հանդիսացող հողերը: Մեկ հեկտարը 38.500 կամ 28.300 դրամով կարծեք թե մատչելի է նույնիսկ ոչ հարուստ գյուղացիներին:
Հողերի վաճառքների գործարքների մեջ 2012թ. դեկտեմբեր ամսին կատարված այս խիստ ուշագրավ գործընթացները վկայում են Սյունիքի մարզում ծրագրավորված ինչ որ երևույթի մասին: Այն կարելի է տեղում իմանալ` ովքեր են գնորդները, Կապանի որ մասերում են գտնվում վաճառված հողերը, ինչքան են դրանք միմյանցից հեռու, որ գյուղական համայնքների սեփականությունն էին: Ուշագրավ կլինի իմանալ նաև, թե կան արդյոք զարգացումներ այս տարի` 2013թ. հունվար ամսվա ընթացքում: Կապ ունի՞ այս ամենը Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկին արածեցնելու նպատակով վարձակալությամբ հողեր տրամադրելու համաձայնագրերի հետ: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Սյունիքի մարզի համար այս երևույթը բացարձակապես աննախադեպ է:
Leave a comment:
-
Re: Agriculture
Re reading posts I saw I missed an important point Vrej made .
Vrej pointed out the upside of soviet rule as well acknowledging the down side .
As a point of reference this " era's activity / conception / purpose " needs to be looked at with great purpose .
The positive factors ( undeniabl ) Vrej spoke of affected greatly !!!!!!! The masses of Armenians .
I think we as a diaspora can do even better if we put our minds to it .
How many of us are there ? Times one (1) dollar , ( 1 times x ) or a meer 100 times x .
The actual ability of the ordinary diaspora IF we could agree on really anything is quite large .
I think if we could get our sh. ht together , and not separated , and concentrated on one basic , obvious thing at a time that we actually possesse big time ability even with relatively small financial sacrifice .
If coordinated honestly and properly .
I think ---- we don't really know how much power we possesse .
And I think ( call me crazy ) someone wants to take that away from us before we realize we have it .
Artashes
Leave a comment:
-
Re: Agriculture
Originally posted by Artashes View PostI see you do not get well ( not at all ) what I said .
There was no inference of blaming you blaming anyone in the words I wrote .
Thank you for making these informations to us !
My point is --- if each of us , or any of us does not think that we personally need to know about the water we DRINK but relegate that to someone else , we are opening the door to subjugation and worse .
We need to **** understand **** the basics to be in a position to take back control of our lives in an honest fashion .
They are in control of the basics in part because they know every detal about the basics . Therefore they have greater opportunity to manipulate to their advantage and greater opportunity to DECIEVE us BECAUSE we don't know all the details of -------- our WTER supply ? Our agriculture ? Where OUR food comes from ?
----- WATER ----- FOOD -----
And we can't even agree on that .
Do you see , ???
Artashes
Leave a comment:
-
Re: Agriculture
Originally posted by Vrej1915 View PostArtashes my dear, I'm afraid I do not get well what you say.
I blame no one for not knowing anything.
All I do, is making available information worth interest (at least from my perspective), I presume might also interest some readers.
There was no inference of blaming you blaming anyone in the words I wrote .
Thank you for making these informations to us !
My point is --- if each of us , or any of us does not think that we personally need to know about the water we DRINK but relegate that to someone else , we are opening the door to subjugation and worse .
We need to **** understand **** the basics to be in a position to take back control of our lives in an honest fashion .
They are in control of the basics in part because they know every detal about the basics . Therefore they have greater opportunity to manipulate to their advantage and greater opportunity to DECIEVE us BECAUSE we don't know all the details of -------- our WTER supply ? Our agriculture ? Where OUR food comes from ?
----- WATER ----- FOOD -----
And we can't even agree on that .
Do you see , ???
Artashes
Leave a comment:
-
Re: Agriculture
Originally posted by Artashes View PostSorry think I need to make a run at this again .
As Sarkis pointed out in a recent post ( can't remember exactly ) --- somere along the line we are going to have to address a sociatle shift or change or adjustment .
The divided part has been accomplished . Everyone's personal opinion is more important than the obvious collective good .
Personal opinion trumps common truth .
We are divided .
The importance of Sevan and all other waters --- and many who said they were concerned for Armenia , did not know every last detail of the waters , and said " you cannot expect each of us to know every detail about everything "
Actually they said --- you cannot expect me to know every detail about the water in Armenia ( ext world ) .
You can not expect me to know every detail about the water .
The water .
We cannot even agree on that .
Artashes
I blame no one for not knowing anything.
All I do, is making available information worth interest (at least from my perspective), I presume might also interest some readers.
Leave a comment:
-
Re: Agriculture
Sorry think I need to make a run at this again .
As Sarkis pointed out in a recent post ( can't remember exactly ) --- somere along the line we are going to have to address a sociatle shift or change or adjustment .
The divided part has been accomplished . Everyone's personal opinion is more important than the obvious collective good .
Personal opinion trumps common truth .
We are divided .
The importance of Sevan and all other waters --- and many who said they were concerned for Armenia , did not know every last detail of the waters , and said " you cannot expect each of us to know every detail about everything "
Actually they said --- you cannot expect me to know every detail about the water in Armenia ( ext world ) .
You can not expect me to know every detail about the water .
The water .
We cannot even agree on that .
Artashes
Leave a comment:
Leave a comment: