Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Problems related with the MFA of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #91
    Re: Problems related with the MFA of Armenia

    Comment


    • #92
      Re: Problems related with the MFA of Armenia

      08.04.2016 14:54
      Ռագատկով սմերչի դեմ կանգնած զինվորից առավել քեզ էլ ի՞նչ հենարան է պետք

      Garik Petrosyan


      Ծայրաստիճան լարվածության պայմաններում, իհարկե ցանկացած քայլ կարող է նոր զոհերի պատճառ դառնալ, բայց յուրաքանչյուր հետ քայլ՝ կհանգեցնի կործանման:
      Խաղաթղթերը առավել քան բացված են, ու, չէի աս, որ ինչ որ շոշափելի անակնկալներ են գրանցվել:
      «Միակողմանի հրադադարը» (Ի դեպ՝ հրադադարը կրկին աղերսվել է քոչվորների կողմից), աղերս անգամ չունի իրական հրադադարի հետ: ՈՒղղակի ակտիվ գործողությունները վերափոխվել են լոկալ մարտական փոխհրաձգությունների:
      Մեկ ժամում մոբիլիզացված հասարակության գրանցած հաջողությունները անհամեմատելի են դիվանագիտական կորպուսի գրանցած աշխատանքների արդյունքների համեմատ:
      Հիմա՝
      1-Պետք է հիմնվել միայն սեփական ժողովրդի ու բանակի վրա:
      2-Միայն մեր ռազմական հաջողությունները երաշխիք կլինեն, որպեսզի քոչվորները հենց իրենք մեր հետ բանակցելու դիվանագիտական ճանապարհներ փնտրեն:
      3-Գիտակցել, որ մենք բացարձակ չունենք որևէ դաշնակից, մենք ունենք միայն կեղծ կարեկիցների օտար խմբեր, որնոք սահմանափակվելու են միմիայն իրենց ձեռնտու քայլեր անելով:
      4-Ցանկացած բանակցության ժամանակ պետք է խոսել հաղթողի կարգավիճակում:
      5- Պարտադիր Լեղնային Ղարաբաղի հանրապետությունը դարձնել դոմինանտ ցանկացած պայմանավորվածության ժամանակ:
      Այս ամենին զուգահեռ, պարտադիր կերպով՝
      1-Ոտքից գլուխ նոր նշանակումներ կատարել դիվանագիտական կորպուսում՝ ազատվելով անգործունակ ու բացարձակ ֆիասկո ապահովող մասնագետներից:
      2- «Կուլակաթափ» անել նավթային դոլարներին համարժեք «ժողովրդից գռփած դոլարներով» հարստացած և ազգակործան իշխանավորներին:

      Հ,Գ. Միայն ժողովրդի համախմբվածության վրա խաղադրույք կատարելով՝ պատերազմում հաղթելը չի նվազեցնում հիասթափության աստիճանը

      Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petro...unseen-section

      Comment


      • #93
        Re: Problems related with the MFA of Armenia

        11.04.2016 21:22
        Թե՛ Ադրբեջանը և թե՛ միջնորդներն ուզում են մոռանալ անցած շաբաթվա քառօրյա պատերազմը

        Հրանտ Մելիք-Շահնազարյան

        Ռազմական գործողություններում ցանկացած պարտված կողմ մշտապես փորձում է կորցրածն այլ ճանապարհներով ետ բերել։ Ճիշտ այնպես, ինչպես դա հիմա ունում է Ադրբեջանը՝ փորձելով Photpshop-ի միջոցով խմբագրել իր հարձակման արդյունքները։ Այդ պայմաններում հաղթող կողմի զգոնության աստիճանից ու դիվանագետների պրոֆեսիոնալիզմից է կախված, թե վերջնական ինչ արդյունք կամրագրվի նման հակամարտությունում։
        Հիմա ակնհայտ է, որ թե՛ Ադրբեջանը և թե՛ միջնորդներն ուզում են մոռանալ անցած շաբաթվա չորսօրյա պատերազմը։ Երկուսի համար էլ դա հիմա շատ ձեռնտու է, որովհետև առաջինը պարտվեց, իսկ միջնորդները՝ տապալեցին իրենց առաքելությունը։
        Այս իրավիճակում հայկական կողմի խնդիրը ճիշտ հակառակը պետք է լինի՝ չթողնել, որպեսզի այս հաղթանակը գողանան մեզանից և ռազմական ձեռքբերումները դարձնել քաղաքական կապիտալ։ Եթե մի օր հանկարծ բանակցությունները վերսկսվեն, ապա դրանք պետք է ընթանան կրկին հաղթած Արցախի և ջախջախված Ադրբեջանի ֆոնի վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։


        Կից տեսանյութն՝ այստեղ

        Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/po...60394524097417

        Comment


        • #94
          Re: Problems related with the MFA of Armenia

          14 / 04 / 2016
          Նալբանդյանն եկել էր ասելու, որ իր վրա հույս չդնե՞նք

          Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

          Ո՞րն էր Նալբանդյանի հիմնական ասելիքը։ Մի՞թե այն, որ անկախ ամեն ինչից հայկական կողմը մնալու է բանակցային նախկին տրամաբանության մեջ` առանց դիրքորոշման փոփոխության։ Թե՞, որ մենք պիտի երջանիկ լինենք, որ այսպես կոչված միջազգային հանրությունը դատապարտում է պատերազմական գործողություններն ու կոչ անում խաղաղ ճանապարհով հակամարտությանը լուծում գտնել։ Իսկ միգուցե նրա ասելիքն այն էր, որ տարբեր երկրների դիվանագետներ դեռ խոսում են իր հետ հեռախոսով։ Թե՞ եկել էր ասելու, որ իր վրա հույս չդնենք։ Անկեղծ` չհասկացա։

          Comment


          • #95
            Re: Problems related with the MFA of Armenia

            14 / 04 / 2016
            Առաջարկ, թե ինչից սկսել Հայաստանում փոփոխությունները



            Հետքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


            Ես նորից մի առաջարկ անեմ, էստեղից հեշտ է մի տեսակ դա անելը։ Փոփոխություններ անելու ժամանակն է, եւ չպետք է բաց թողնել այս պահը։ Ինձ հարցնում են ինչպե՞ս։ Հիմա բացատրեմ, սկսել կոնկրետ մի բանից, կետային, անվանական։ Երեկ տեսաք գառնեցիներն ինչ արեցին։ Գառնեցիների հաջորդ հավաքը լինելու է Համաշխարհային բանկի գրասենյակի դիմաց, համոզված եմ։ Ուրեմն այսպես, հավաքվում եք 5 հազար հոգով եւ պահանջում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ Նա թող գնա իր հայրենիքը, նա այստեղ գործ չունի։ Նա մեր երկրի համար չի աշխատել երբեք։ Այդ հսկա կառույցը, որը մեր փողերով ենք պահում, անգործության է մատնված։ Ասում են իսկ ով պիտի փոխարինի նրան։ Դա երկրորդական հարց է։ Փոփոխությունների ղեկն այս պահին հասարակության ձեռքում է, բայց մի թողեք այդ հնարավորությունը։

            Comment


            • #96
              Re: Problems related with the MFA of Armenia

              Originally posted by Vrej1915 View Post
              14 / 04 / 2016
              Առաջարկ, թե ինչից սկսել Հայաստանում փոփոխությունները



              Հետքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


              Ես նորից մի առաջարկ անեմ, էստեղից հեշտ է մի տեսակ դա անելը։ Փոփոխություններ անելու ժամանակն է, եւ չպետք է բաց թողնել այս պահը։ Ինձ հարցնում են ինչպե՞ս։ Հիմա բացատրեմ, սկսել կոնկրետ մի բանից, կետային, անվանական։ Երեկ տեսաք գառնեցիներն ինչ արեցին։ Գառնեցիների հաջորդ հավաքը լինելու է Համաշխարհային բանկի գրասենյակի դիմաց, համոզված եմ։ Ուրեմն այսպես, հավաքվում եք 5 հազար հոգով եւ պահանջում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ Նա թող գնա իր հայրենիքը, նա այստեղ գործ չունի։ Նա մեր երկրի համար չի աշխատել երբեք։ Այդ հսկա կառույցը, որը մեր փողերով ենք պահում, անգործության է մատնված։ Ասում են իսկ ով պիտի փոխարինի նրան։ Դա երկրորդական հարց է։ Փոփոխությունների ղեկն այս պահին հասարակության ձեռքում է, բայց մի թողեք այդ հնարավորությունը։
              He has always been a terrible foreign minister. The war just proved how much more useless he is than we thought.
              Azerbaboon: 9.000 Google hits and counting!

              Comment


              • #97
                Re: Problems related with the MFA of Armenia

                Originally posted by Federate View Post
                He has always been a terrible foreign minister. The war just proved how much more useless he is than we thought.
                He's one of the worst and I'm sure commands almost no respect amongst his international peers and inside the Armenian MFA.
                General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”

                Comment


                • #98
                  Re: Problems related with the MFA of Armenia

                  Նալբանդյան, հեռացիր

                  2016-04-14 22:09:39

                  ՀՀ ԱԳ նախարարը պետք է հրաժարական տա: Սա կլինի միակ հասկանալի լուծումն այն դեպքում, երբ պատերազմական պայմաններում արտաքին գործերի նախարարն անհետանում է, պատերազմի ակտիվ գործողություններյց հետո էլ հայտնվում ու մի կես ժամ խոսում բացառապես ոչնչի մասին: Նալբանդյանը մեր իրականության հետ կապ չունի: Միգուցե մենք վատն ենք, իսկ ինքը լավը, բայց իրար հետ կապ չունենք: Արտաքին գործերի նախարարը երկրի արտաքին դեմքն է, իսկ մենք պարբերաբար ազգովի դեմքը կորցնում ու օրերով փնտրում ենք այն դեպքում, երբ վերջինս, ասենք, Ինդոնեզիայում մասնակցում է հերթական ախմախ միջոցառմանը: Առաջիկա օրերին «Նալբանդյան` հեռացիր»-ը պետք է դառնա կարգախոս:



                  Նարեկ Գալստյան

                  Comment


                  • #99
                    Re: Problems related with the MFA of Armenia

                    Երբ որոշում է խոսել Էդվարդ Նալբանդյանը

                    14 Ապրիլի 2016,


                    Ղարաբաղյան քառօրյա պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո ամենաքիչ լսելի օղակը, որքան էլ կարող է պարադոքսալ թվալ, ՀՀ արտգործնախարարությունն էր։ Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Սկզբում տպավորություն կար, թե նա փորձում է լրացնել բացը, հանդես գալ ռազմական գործողություններից հետո առաջացած նոր իրավիճակի վերաբերյալ թե ներքին և թե արտաքին լսարաններին ուղղված հստակ ուղերձներով։ Նախարարի հարցազրույցը, սակայն, մեծամասամբ ուղղված էր այդ դրամատիկ օրերին իր և իր ղեկավարած գերատեսչության ցուցաբերած գոնե արտաքուստ պասիվությունն արդարանացնելուն։ Սա թերևս պայմանավորված էր այն քննադատությամբ, որին այս օրերին ամենայն սրությամբ ենթարկվում էին անձամբ Նալբանդյանը և հայաստանյան դիվանագիտությունը։ Հիմնական արդարացումն այն էր, որ դիվանագիտությունը չի սիրում իր գործունեության ու արդյունքների բարձրաձայնում, և որ ինչպես Նալբանդյանն ինքը նշեց՝ կարևորը ոչ թե ճառ ասելն է, այլ զանգ կախելը։

                    Բայց որքան էլ տարօրինակ է, նախարարն իբրև «կախված զանգեր» է ներկայացնում ռազմական գործողությունների ծավալման ընթացքում և դրանից հետո իր և իրեն ուղղված զանգերը, ինչպես նաև Ադրբեջանի, իր կարծիքով, փակուղային դիվանագիտության դրսևորումները։ Ընդ որում, վերջինիս առումով նախարարը նորից հղում է կատարում ԼՂ հիմնահարցի կարգավորման ուղենիշների հարցում Հայաստանի և միջազգային հանրության համակարծությանը և դրան ի հակակշիռ՝ վերջին շրջանում բանակցություններից Բաքվի հրաժարմանը։ Նա զարգացնում է այն գաղափարը, որ եթե ներկայիս բանակցային գործընթացը ձեռնտու լիներ Բաքվին, ապա նա պատերազմ սկսելու պատճառ չէր ունենա։ Որքան էլ տրամաբանորեն հասկանալի է թվում այս հիմնավորումը, այնուամենայնիվ, Նալբանդյանը չի բացատրում, թե այդ դեպքում ինչպե՞ս է պատահում, որ չնայած Ադրբեջանը փակուղում է, որ չնայած մասշտաբային ռազմական գործողություններ սկսելով Բաքուն արհամարհում է ուժի գործադրումից խուսափելու միջազգային հանրության պահանջները, վերջինս այդպես էլ չի ցանկանում Բաքվին ճանաչել որպես հրադադարի ռեժիմը խախտող ագրեսոր։ Նալբանդյանը չի անդրադառնում այն հարցին, թե որն է հայկական դիվանագիտության արձանագրած հաջողությունը, եթե ակնհայտ ագրեսիան ոչ մի փոփոխություն բանակցային գործընթացի տրամաբանության մեջ չի մտցնում, և Հայաստանը հիմա շարունակում է այն նույն քաղաքական կուրսը, որն ուներ մինչև ապրիլի 2-ը։ Քանի՞ կոպեկի արժեք էին ունենալու հայկական կողմի ուժեղ բանակցային դիրքերը, եթե Ադրբեջանին հաջողվեր պատերազմի միջոցով հասնել իր` թեկուզ մինիմալ նպատակներին։

                    Նալբանդյանը համառորեն չի ընդունում, որ ինքնին արդեն փաստը, որ միջազգային հանրության կրավորական կեցվածքը չի փոխվում անգամ Ադրբեջանի կողմից պատերազմի գնալու պարագայում, ինչը, ի դեպ, վերածվում է ԼՂՀ-ի համար անվտանգության ամենամեծ սպառնալիքի, անգամ մեծագույն ցանկության դեպքում հնարավոր չէ գոնե ընթացիկ հաջողություն համարել։ Մինչեռ արդեն հասկանալի է դառնում, որ բանակցություններն անդադար տորպեդահարելու` Ադրբեջանի վարքագիծը ոչ թե փակուղայնության նշան է, այլ, գուցե, մարտավարություն։ Ի վերջո այնքան էլ փակուղայնության նման չէ ողջ միջազգային հանրությանը մատների վրա խաղացնելը, նրանց հետ շանտաժի լեզվով խոսելը, ցանկացած վճռական պահի կարգավորման այս կամ այն տարբերակն ընդունելուց հրաժարվելը և այդ ամենն անդադար «մարսել»-ը։ Իսկ եթե անգամ դա փակուղայնություն է, որը մեր դիվանագիտության հաղթանակն է, ապա չափից ավելի թանկ գին չի՞ վճարում դրա համար հայկական կողմը՝ չստանալով որևէ երաշխիք կամ որոշակի հեռանկար, որ այդ հաղթանակներն ի վերջո կստանան իրավական ձևակերպում։ Խնդիրն այն է, որ միջազգային հանրության նման լղոզված կեցվածքի պայմաններում այս իրականությունը կարող է երկար տևել։

                    Բայցևայնպես, որքան էլ նախարարը փորձում էր եթերից հանրությանն այսպիսի հաղթողական տրամադրություն փոխացենլ, կարելի էր նրա հարցազրույցի տողատակում որսալ հիմնականում ներքին լսարանին ուղղված որոշ ուղերձներ։

                    Առաջին՝ պատերազմը, որի ընթացքում հակառակորդը գործարկեց նախորդ տարիներին Ռուսաստանից գնած մասսայական ոչնչացման զինատեսակներ, չի հանգեցնելու հայ-ռուսական հարաբերությունների թեկուզ կոսմետիկ վերանայումների։ Երևանը նորմալ է համարում Ադրբեջանի հետ հարաբերությունները Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին համահարթեցնելու` ռուսական քաղաքականությունը։

                    Երկրորդ՝ Երևանը նորմալ է համարում, երբ ՀԱՊԿ-ի անդամ երկրները կարող են նույն կազմակերպության անդամ Հայաստանի շահերի դեմ աշխատել։ Սա կարելի է գնահատել որպես խոստովանություն այն մասին, որ այդ իրականությունը փոխելու մեծ լծակներ Հայաստանը չունի, և մնում է բավարարվել միայն «դաշնակիցներին» իրենց պարտավորությունների մասին պարբերաբար բանավոր հիշեցնելով։

                    Երրորդ՝ Հայաստանը իբրև բանակցությունների հիմք, շարունակում է տեսնել 2011թ․ Կազանի ԵԱՀԿ գագաթաժողովում Ադրբեջանի կողմից մերժված կարգավորման սկզբունքներն ամրագրող փաստաթուղթը։ Դրանով նախատեսվում է Ադրբեջանին վերադարձնել այսպես ասած՝ վեցուկես շրջան, որի դիմաց Ադրբեջանը համաձայնում է մի քանի տարի անց ԼՂ ադրբեջանցի փախստականների վերադառնալուց հետո ԼՂ-ում ինքնորոշման հանրաքվեի անցկացմանը։ Չի բացառվում, որ Նալբանդյանը այսպես կոչված «Կազանյան փատաթուղթն» ընդունելի է համարում՝ հայկական կողմի համար շատ ավելի վատ պայմաններ ենթադրող այլ տարբերակներ մերժելու համար։

                    Չորրորդ՝ հայկական կողմը չի համաձայնելու որևէ այնպիսի տարբերակի, որով ԼՂ-ն Ադրբեջանի մաս կհամարվի։ Որքան էլ այս ուղերձը հնչեց հստակ, սակայն այնքան էլ հասկանալի չդարձավ, թե ինչպես է թեկուզ «Կազանյան փաստաթուղթը» դա ապահովելու, ինչպե՞ս է հայկական կողմը հասնելու այս սկզբունքային, կենսական պայմանի բավարարմանը։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ այն հարցին, թե դրանից հետքայլ չի՞ արվելու, Նալբանդյանը պատասխանում է․ «Եթե հասարակությունը, ժողովուրդը չի կարող անել, ապա ոչ ոք չի կարող անել»։ Ըստ էության, ԼՂ կարգավորման հիմնական որոշումների կայացման պատասխանատվության բեռը դրվում է հասարակության վրա։ Պետք է ենթադրել, որ այսպիսով Նալբանդյանը փորձում է հասարակությանը հասկացնել, որ որպեսզի ԼՂ-ի անկախության իրավունքը ճանաչվի, պետք համակերպվել տարածքներ զիջելու հեռանկարին։

                    Գևորգ Աղաբաբյան

                    Comment


                    • Re: Problems related with the MFA of Armenia

                      Բանակի կտրուկ պահանջը Սերժ Սարգսյանից

                      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                      Մեկնաբանություն - 14 Ապրիլի 2016,


                      Այն, որ Հայաստանի դիվանագիտությունը հասունացնում է Արցախի դեմ պատերազմը, առավել քան ակնհայտ է առնվազն վերջին երեք-չորս տարիներին: Բայց, Հայաստանի դիվանագիտության լիակատար տապալում հանդիսացավ ոչ թե քառօրյա պատերազմը, այլ դրան հաջորդած զարգացումները: Փաստացի, հայ զինվորն ու սպան հաղթեցին սպառազինությամբ հայկական զինուժին մի քանի անգամ գերազանցող Ադրբեջանին, իսկ հայկական դիվանագիտությունը դրանից անմիջապես հետո ձեռնամուխ է եղել հայ զինվորին ու սպային «հաղթելու» իր վերջին տարիների ավանդական գործին:
                      Նախօրեին տեղեկություն եղավ, որ Սերժ Սարգսյանը մի ամբողջ օր անցկացրել է պաշտպանության նախարարությունում: Ժողովուրդ թերթը գրելով այդ մասին, նշել էր, թե անկասկած Սարգսյանը չէր կարող այնտեղ մի ամբողջ օր անցկացնել հենց այնպես: Պետք է ենթադրել, որ քննարկվել են կարեւոր հարցեր: Դրանք շատ են, տարբեր ոլորտների հետ կապված: Բայց, կասկածից վեր է, որ այդ շարքում առաջնայիններից մեկը պետք է լինի հայկական դիվանագիտության, հայկական քաղաքականության խնդիրը:

                      Արդյոք բանակը դրել է այդ խնդիրը Սերժ Սարգսյանի առաջ, հատկապես այն բանից հետո, երբ կասեցվել է Հայաստանի բանակի անվտանգության միջոցառումը: Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերին վերագրվող կրակի դադարեցման մասին համաձայնագիրը եղել է ընդամենը հայկական զինուժի անվտանգության միջոցառման կասեցում: Փաստացի ստացվել է, որ վտանգը կախվել է օդում: Դրանից հետո գործի է անցել հայկական այսպես կոչված դիվանագիտությունը եւ արդեն իսկ արձանագրել խոշոր խայտառակություն՝ մասնակցությունը Երեւանում հետաձգված ԵՏՄ մոսկովյան նիստին:

                      Սակայն դա իհարկե դրվագ է, որը պարզապես Հայաստանում ռազմական եւ քաղաքական-դիվանագիտական բաղադրիչների միջեւ առկա հիմնարար ճեղքվածքի հերթական վկայությունն է: Այդ ճեղքվածքը իրենց մարմնով փակել են հայկական զինուժի մի քանի տասնյակ հերոսները, որոնք կասեցրել են Ադրբեջանի ագրեսիան եւ հետ մղել այն, վերականգնելով թե Հայաստանի ու Արցախի, թե միջազգային անվտանգության համար կարեւոր ստատուս-քվոն, Կովկասի կայունությունը:

                      Բայց, այդ ճեղքվածքը մի բան է, որը պարբերաբար կլանելու է հայ զինվորների կյանքեր, եթե չի փակվում հիմնարար լուծումներով եւ վերանայումներով: Արդյոք բանակն այդ խնդիրը դրել է Սերժ Սարգսյանի առաջ, մի ամբողջ օր պահելով նրան պաշտպանության նախարարությունում: Թե՞ Սերժ Սարգսյանը մի ամբողջ օր նախարարությունում է մնացել այդ հարցադրումներից պաշտպանության անվտանգության բարձիկներ ձեւավորելու կամ ամրացնելու համար:

                      Բանն այն է, որ այստեղ առանցքային է դարձել Հայաստանի բանակի այսպես ասած քաղաքական ղեկավարության եւ գեներալակազմի զգալի մասի դերակատարումը: Խոսքն իհարկե պատվախնդիր, պետական շահը գիտակցող, թաղային եւ գավառական մտածողությունից վեր կանգնած ղեկավարների ու գեներալների մասին է, որոնք անկասկած կան հայկական բանակում:

                      Պարզապես ներկայում ակնհայտ է այդ սեգմենտի դերի խնդիրը՝ անվտանգության բարձիկ քաղաքական իշխանության համա՞ր՝ բանակի հարցադրումների առաջ, թե՞ բանակի հարցադրումները քաղաքական իշխանությանը հասցնող գործուն եւ արդյունավետ խողովակ: Զինվորն ու սպան կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը, բանակի քաղաքական ղեկավարությունն ու գեներալակազմը պետք է կասեցնեն հայկական դիվանագիտության «առաջխաղացումը» եւ պահանջեն դրա էական փոփոխություններ:

                      Այդ պահանջը հակառակորդին պահող հայ զինվորի եւ սպայի անվտանգության պահանջն է: Դա պետք է ներառի ոչ միայն դիվանագիտության շրջանակը, այլ նաեւ տնտեսական քաղաքականության: Խնդիրն այդ առումով ամբողջական է եւ փաթեթային, զինուժի ղեկավարության համար այդ առումով շատ հստակ է՝ լինել Հայաստանում իշխող համակարգի՞, թե սահմանում կանգնած հայ զինվորի եւ սպայի անվտանգության բարձիկ:

                      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....QaTXC8S0.dpuf

                      Comment

                      Working...
                      X