Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Problems related with the MFA of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #81
    Re: Problems related with the MFA of Armenia

    Հայաստանի խայտառակությունը Նյու Յորքում
    Lragir.am
    Քաղաքականություն - 27 Սեպտեմբերի 2015,


    Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին մասնակցել է Հավաքական անվտանգության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Նախարարները քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։

    Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերներին տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների, հրադադարի կոպիտ խախտումների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և այդ կապակցությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։

    Էդվարդ Նալբանդյանը Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին է հանձնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատվոգիրը՝ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում ակտիվ դերակատարության համար, ասվում է հաղորդագրության մեջ։

    Նշենք, որ այս տարի Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը: Սա խիստ խորհրդանշական իրադարձություն է, նկատի առնելով ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելուց հետո Հայաստանի ու Արցախի սահմանին տեղի ունեցած լարումը, որին զոհ են գնացել խաղաղ բնակիչներ ու զինվորներ, կան տասնյակ վիրավորներ:

    Ընդ որում, դրանց մեջ բավական ուղիղ կապ կա: ՀԱՊԿ-ը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի դաշնակիցն է՝ նկատի առնելով դրա անդամ երկրների ու Ադրբեջանի միջեւ ռազմա-քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների բնույթն ու ծավալները:

    Ընդհանրապես, պրո-ռուսական կառույցները Ադրբեջանի բնական գործընկերներն ու դաշնակիցներն են, մյուս կողմից՝ դրանք կոչված են թուլացնել Հայաստանը եւ մեկուսացնել այն: Այսինքն, պրո-ռուսական կառույցները, մասնավորապես ՀԱՊԿ-ը, կոչված են զսպել Հայաստանը եւ անտեսել նրա շահերը:

    Դա հատկապես վերջին շրջանում պարզ է դարձել բոլորին, այն աստիճան, որ ռուս փորձագետներն արդեն այդ մասին խոսում են անթաքույց, իսկ հայկական պրո-ռուսական խաժամուժն արդեն որեւէ փաստարկ չունի եւ լռել է: Հայաստանի շահերը հակադիր են Ռուսաստանի եւ պրո-ռուսական կառույցների շահերին, եւ այս հանգամանքը երբեւէ պետք է պարզ դառնար բոլորին: Հիմա այդ պահն է:

    Իր հերթին, Հայաստանի իշխանության քաղաքականությունն արդեն որեւէ փաստարկ ու հիմնավորում չունի: Տնտեսական, ռազմական ու անվտանգության պրեֆերենցիաների վերաբերյալ բլեֆն ամբողջովին բացվել է, եւ մնացել է մերկ ճշմարտությունը, որի մասին Հայաստանի փոքրաթիվ ԶԼՄ-ներ ու փորձագիտական շրջանակներ զգուշացնում էին դեռ երկու տարի առաջ:

    Նալբանդյանը հասել է Նյու Յորք՝ համաշխարհային քաղաքականության կենտրոնը, որտեղ այս օրերին անց է կացվում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, եւ այնտեղ քննարկել ՀԱՊԿ-ի հետ արտաքին քաղաքականությունը համադրելու հարցը: Այսինքն, Հայաստանի շահերի հետագա անտեսման ու չեզոքացման հարցը:

    Նորմալ իշխանություն ունեցող երկրի ԱԳ նախարարն այս օրերին ոչ թե դրանով պետք է զբաղվեր, այլ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հնարավորությունն օգտագործելով՝ բարձրացներ Ադրբեջանի ագրեսիայի հարցը, որին զոհ են գնացել այդ թվում խաղաղ բնակիչներ, ձգտեր բանաձեւ ընդունել, ակտիվ աշխատել այն երկրների հետ, որոնց շահերը համահունչ են Հայաստանի շահերին:

    Փոխարենը, Հայաստանը դարձել է Ռուսաստանի լրացուցիչ ձայնը ՄԱԿ-ում ու այլ կառույցներում, իսկ Ռուսաստանն արգելել է բարձրացնել այդ խնդիրը, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունը չտուժի:

    Ինչպե՞ս է ՀՀ իշխանության նման քաղաքականությունն անվանվում դիվանագիտական, ռազմական, իրավական, ժողովրդական եւ այլ լեզուներով: Սա այն դեպքն է, երբ բոլոր այդ լեզուներով այն թերեւս մեկ բառով է անվանվում:

    Ռուսաստանը Նյու Յորքում իր ներկայիս խղճուկ իրավիճակը փորձում է փրկել իր ծաղրանկարային «դաշնակիցների» ու կառույցների հավաքներով, փորձելով ցույց տալ, որ ամենեւին էլ մեկուսացված չէ: Հայաստանի արտաքին քաղաքականությունը ներկայում միայն այդ դերն ունի՝ հայ զինվորների կյանքի, Հայաստանի ինքնիշխանության ու միջազգային հեղինակության հաշվին:

    Ընդ որում, որքան այս քաղաքականությունը շարունակվի, այնքան շատ հայեր են զոհվելու սահմանին ու սահմանից այս կողմ: Պատասխանատվությունը չափազանց հստակ եւ ուղիղ է, որովհետեւ Հայաստանի ներկայիս ռազմա-քաղաքական, տնտեսական իրավիճակը իշխանության վարած արտաքին քաղաքականության հետեւանքն է:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....Qu24Y7w4.dpuf

    Comment


    • #82
      Re: Problems related with the MFA of Armenia

      Բացառիկ առիթ հայկական կողմի համար

      ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
      Քաղաքականություն - 27 Սեպտեմբերի 2015,

      Աստված հեռու պահի ՀԱՊԿ օգնությունից

      Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կապակցությամբ սկսել են հաճախակի կարծիքներ հնչել, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները: Նույնիսկ կոչեր են ուղղվում իշխանությանը՝ դիմել Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին՝ պահանջելով կատարել իրենց պարտականությունները:
      Սակայն, կարծիք կա, որ սահմանին էսկալացիան հրահրվում է, որպեսզի Հայաստանի ղեկավարությանն ստիպեն օգնության դիմել ՀԱՊԿ-ին: Սակայն իշխանությունները, մասնավորապես, բանակի ղեկավարությունը գիտեն այդ օգնության գինը:

      Ավելին, չի բացառվում, որ Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին դիմել են, եւ նույնիսկ արդեն պատասխան են ստացել: Ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանը: Խաղաղապահներ, ովքեր տեղակայվելու են Ռուսաստանի ու Ադրբեջանի որոշած գծի վրա: Ռուսաստանը ներկայիս սահմաններին խաղաղապահներ չի տեղակայելու, նրան դա պետք չէ:

      Դա հազիվ թե ձեռնտու լինի հայկական կողմին, սակայն հայերի հնարավոր առարկությունների դեպքում Ռուսաստանը ցույց կտա «մադրիդյան սկզբունքները» քննարկելու Երեւանի համաձայնությունը, որը տարածքային զիջումներ է ենթադրում:

      Հայկական կողմը չի կարող դիմել նաեւ ԵԱՀԿ օգնությանը, քանի որ նրանք նույնպես անմիջապես կարող են խաղաղապահների տեղակայում առաջարկել, եւ նորից, «մադրիդյան սկզբունքների» համաձայն, այն գծի վրա, որի շուրջ կպայմանավորվեն Ադրբեջանի հետ:

      Հայաստանն այդ առումով միայնակ է, սակայն դա ոչ թե թուլության, այլ ուժի նշան է, քանի որ տվյալ պահին կողմնակի ճնշումն ավելի շատ խանգարում է Հայաստանին: Հայաստանը ոչ ոքի դիմելու կարիք չունի: Ոչ Մինսկի խմբին, որը փորձում է գտնել «մեղավորին», չնայած Ադրբեջանը բացահայտ խոսում է այն մասին, որ հրաման է տրված խոցել բոլոր «շարժվող թիրախները»: Ոչ էլ Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, որոնք ոչ թե օգնում, այլ զսպում են Հայաստանին:

      Հայերը ստիպված են լինելու ինքնուրույն լուծել ղարաբաղյան հակամարտությունը, առանց օգնության: Սակայն դրա համար անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր պարտավորությունները՝ հրաժարվել կապիտուլյացիոն «մադրիդյան սկզբունքներից» եւ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի առաջ պարտավորություններից: Դրա համար առավել քան լավ առիթ է ստեղծվել:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....bA4Qts9b.dpuf

      Comment


      • #83
        Re: Problems related with the MFA of Armenia

        NB: Given the fact, that the russian apparatchik appointed under direct russian ukaz as FM, Mr Nalbantov, is still holding his post as "our FM", our deputy FM is more active now, than any time, any deputy FM, in our last 24 years of Independence. He tries to fill the gap, the best he can, as the armenian deputy of the russian nominee..... .
        Mr Shavarsh Kocharyan, who used to be an outspoken opposition figure during President Robert Kocharyan (no family link), recycled as a diplomat, and works effectively as "our man", ... at least he knows where Martakert or Shushi are located.
        Same can't be said about the other guy, at least just before he was nominated to his actual post.....

        --------

        Առաջիկայում Ադրբեջանը խելքը գլուխը կհավաքի. Շավարշ Քոչարյան
        1 Հոկտեմբերի 2015,

        Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը:

        «Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է, կարծում եմ` մոտակա ժամանակներում խելքը գլուխը կհավաքի, իսկ ինչ կապված է ընդհանուր վիճակի հետ, ապա նրանք արդեն անցել են բոլոր սահմանները»,- ասաց Քոչարյանը:

        Նրա խոսքով` Ադրբեջանը խախտում է իր իսկ կողմից ստանձնած պայմանագրերը: Փոխարտգործնախարարը հիշեցրեց 1994 թվականին ընդունված` զինադադարի պայմանագիրը: «Այսինքն` ստացվում է, որ միջազգային համաձայնագիրը նրա համար ոչինչ է: Այսինքն` նույն վարվելակերպն է, որը այսօր վարում են տարբեր ահաբեկչական կազմակերպությունները, նույն ձեռագիրը` մարդկանց սպանել, հուշարձաններ ոչնչացնել»,- ասաց Շ.Քոչարյանը:

        Պատասխանելով հարցին, թե չկա՞, արդյոք, հայկական դիվանագիտության սխալը, երբ կոշտ հայտարարություններ անելու կարիք կա` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «անհետանում է», Քոչարյանը նշեց. «Ես կխնդրեմ անպարկեշտ հարցեր չտալ: Երբ արտգործնախարարը գտնվում է ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայում և բազմաթիվ ելույթներ է ունենում, ասել, որ նա... »:

        Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին` Շավարշ Քոչարյանն ասաց, որ այդ հարցը մշտապես իրենց մտահոգում է: «Մենք միշտ ասել ենք, որ մեզ մտահոգում է Ռուսաստանի` զենք վաճառելու փաստը»,- ասաց փոխարտգործնախարարը:

        Comment


        • #84
          Re: Problems related with the MFA of Armenia

          Comment


          • #85
            Re: Problems related with the MFA of Armenia

            03.04.2016 23:08
            Ռազմաճակատային երկրորդ օրվա դիվանագիտական հարթակի մի քանի նրբերանգ

            Davit Sargsyan



            -Մեր ԱԳՆ-ն վերջապես ունեցած-չունեցած պլոճիկը հավաքեց ու Բելառուսի դեսպանին բողոքատիպ մի բան հայտնեց: Բատկան վայթե մոռացել էր, որ ԵՏՄ-ում Ադրբեջանը չի իրենց հետ, Հայաստանն է: Ամեն դեպքում, Բելառուսի ԱԳՆ-ն իր կայքից դեռ վիճահարույց հայտարարությունը չի հանել.
            -ԵԽԽՎ-ն վերջնականապես փչվեց, էդ կառույցն առհասարակ չարժե լուրջ ընկալել, ավելին՝ կարելի է մասնակիորեն բոյկոտել, առավել ևս՝ որ որոշումները խորհրդատվական բնույթ ունեն: Հիշեք՝ վերջին ամիսներին՝ Մարկովիչի զեկույց, ԵԽԽՎ նախագահներ Բրասյորի, ապա Ագրամունտի հայտարարությունները, հիմա էլ՝ հայկական ուժերի դուրսբերման պահանջ ու խրախուսական կոչեր Ադրբեջանի հասցեին.
            -Վրաստանը թեև, ուշ բայց ակտիվացավ. վարչապետն ուժայիններին հավաքեց, լսեց, հասկացավ սպառնալիքները Վրաստանի շահերին ու անդեմ կոչ հղեց կողմերին, ինչն, իհարկե, սպասելի էր.
            -Իրանի պաշտպանության և ոչ թե ԱԳ նախարարի զանգն իր հայ պաշտոնակցին ուշագրավ էր. Իրանի տարածքում էլ է հրթիռ ընկել, ու իրենք էլ իրենց պարզաբանումներն ունեն տալու ու ստանալու.
            -Ռուսաստանն ամբողջ օրը պահպանեց մեռելածին լռություն, Պուտինի երկրորդ ուղերձի մասին լուրը կեղծ էր, իսկ Թուրքիան մի քանի մակարդակներով վերահաստատեց նվիրվածությունն Ադրբեջանին...
            ‪#‎NKPeace‬ ‪#‎KarabakhNow‬
            Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargs...04692922722395

            Comment


            • #86
              Re: Problems related with the MFA of Armenia

              Ահա թե ինչով է զբաղված ՀՀ արտաքին գործոց նախարարությունը

              ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
              Քաղաքականություն - 06 Ապրիլի 2016,


              Հայաստանի ԱԳՆ կարեւորագույն խնդիրը պետք է լիներ գործընկերների եւ աջակցության ապահովումն աշխարհում, տարբեր խոշոր պետություններից սպառազինության ձեռքբերումը:

              Հայաստանի ԱԳՆ-ն երկիրը հասցրել է միջազգային մեկուսացման ու քաղաքական շրջափակման, իսկ ինքն իրեն արտաքին գործերի նախարար կոչող մարդը՝ Էդվարդ Նալբանդյանը, դարձել է Ռուսաստանի հավաքագրված գործակալը եւ կատարում է խնդիրները բացառապես Ռուսաստանի շահերից:

              Արդյունքում Հայաստանը զրկվել է միջազգային աջակցությունից, իսկ միջազգային հանրության խաղաղասիրական հայտարարությունները պայմանավորված են միայն խնդրի ձեւական կողմով:
              Կոչեր են հնչում աշխարհին, սակայն միջազգային հանրության մեծ մասը ցանկանում է Ռուսաստանի քաղաքականության տապալումը, այն, որ Ռուսաստանն ընդունակ չէ կատարել պատերազմը դադարեցնելու իր «խոստումները»: Արեւմուտքը շարունակում է ցուցադրել Ադրբեջանի վրա ազդելու եւ իրադարձությունները վերահսկելու հարցում Ռուսաստանի անընդունակությունը:
              Ռուսաստանն անգործունակ պետություն է, որը չի կարող կառավարել Կովկասը: Ինչո՞ւ պետք է Արեւմտյան հանրությունը միջամտի պատերազմին ու օգնի Ռուսաստանին Կովկասում լիակատար վերահսկողություն հաստատելու, հակամարտության գոտում զինված սադրանքները վերահսկելու ու սեփական խաղաղարար զորքը մտցնելու հարցում:


              Էդվարդ Նալբանդյանը պետք է պատասխանատվություն կրի ազգային դավաճանության համար:
              Պետք է պարզել նաեւ, թե հայկական դիվանագիտական կորպուսում էլ ով է մասնակից այս իրավիճակին:
              ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում Նալբանդյանին բացահայտ անվանում են ռուսական ագենտուրա եւ զարմացած են, թե ինչու են նրան ուղարկում Բրյուսել: Գործնականում նույնն են ասում նաեւ Վաշինգտոնում: Նկատի է առնվում, որ նրա հետ անհնար է խոսել, քանի որ այդ զրույցներն անմիջականորեն ուղարկվում են Մոսկվա: Ոչ Բրյուսելում, ոչ էլ Վաշինգտոնում չեն ցանկանում խոսել Մոսկվայի հետ, նրանք ցանկանում են խոսել Երեւանի հետ:

              Comment


              • #87
                Re: Problems related with the MFA of Armenia

                As long as Nalbantoglu/Nalbantov is not dismissed, talk about a slight decision making capacity is absurd.
                This meens, Serj does not have the guts to try a move......
                Shame on us.
                We have the best people, the best soldier, the best officers on earth..... yet we have very poor individuals sitting in political power chain, and No diplomats!
                Not poor diplomats.
                No diplomats!
                This guy is not Armenian to beggin with. He is a third class, idiotic russian apparatchik.
                Enough to spent 10 minutes with him, to realise what an idiot he is.
                Idiot at the full sense of the word.
                His only merit is being married to a well known russian bastard's daughter. His children are Russian, do not even know where Yerevan is, since they only enjoy Paris or London's upper quarters at our taxpayer cost.
                This individual is supposed to be our ambassador first, then FM for nearly 8 years now, yet he never had an appartment in Armenia. He lives in luxury hotels, when he rarely spents a night in Yerevan, from time to time. Untill recently, he did even not know where Martakert or Hadrut where situated on a map.
                A piitty Serj did not have the guts to at least ask for a Bolianitchko class agent from Putin.
                As long as this guy is there, talk or think of success are doomed.....

                Enough is enough.

                SIKDIR!!!

                Comment


                • #88
                  Re: Problems related with the MFA of Armenia

                  Աղմկոտ հրաժարականների ժամանակը

                  ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                  Մեկնաբանություն - 06 Ապրիլի 2016,

                  Այս էլ որերոդ անգամ, Ղարաբաղում եւ Հայաստանի սահմաններին լարվածության ու ռազմական ակտիվ գործողություններից հետո հանրությունը տալիս է արդեն սակրալ դարձած հարցը՝ որտե՞ղ է Հայաստանի ԱԳՆ-ն, դրա ղեկավար Էդուարդ Նալբանդյանը: Այս հարցն, իհարկե, չի նշանակում նրա ֆիզիկական ներկայությունը, թեեւ այդ փուլերում նա կարծես թե Հայաստանում էլ չի լինում: Մյուս կողմից, հարցը հռետորական էլ չէ, այլ խիստ որոշակի բովանդակությամբ՝ ինչո՞վ է զբաղված ԱԳՆ-ն, եթե նրա խնդիրը արտաքին գործընկերների, արտաքին ռազմա-քաղաքական աջակցության ապահովումն է, որն անմիջականորեն առնչվում է երկրի անվտանգությանը:

                  Նալբանդյանը հարկատուների հաշվին, որոնց մեջ են նաեւ սահմանին կանգնած զինվորների ծնողները, հարազատները, անընդհատ շրջագայությունների ու ինչ որ հանդիպումների մեջ է, որը ներկայացվում է որպես ակտիվ արտաքին քաղաքականություն: Սակայն, այդ շրջագայությունների անմիջական ցուցիչը, արդյունքը իրավիճակն է Հայաստանի ու Արցախի սահմաններին: Իսկ թե ինչ է կատարվում այստեղ՝ ավելորդ է ասել. Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունքում բանակի թիկունքը մերկացել է բառի թե ուղիղ, թե անուղղակի իմաստով:

                  Նալբանդյանի հրաժարականը հասունացել է վաղուց, եւ նրա պաշտոնավարման ամեն մի օրը մեծացնում է վտանգը Հայաստանի սահմաններին, քանի որ հայ զինվորների սխրանքն անմիջապես «ջրվում» է դիվանագիտական ասպարեզում:

                  Ամենավերջին օրինակը քառօրյա ռազմական գործողություններից հետո զինադադարի պայմանավորվածությունն է Մոսկվայում: Հայաստանը կարծես թե հնարավորություն էր ստացել փոխել կարգավորման տրամաբանությունը, եւ կարծես թե այդ մասին նաեւ հայտարարվեց ամենաբարձր մակարդակով, մասնավորապես բանակցությունը ԼՂՀ-Ադրբեջան ձեւաչափ տեղափոխելու առումով: Ստեղծվել էին բոլոր նախադրյալները Ադրբեջանին հարկադրելու ընդունել այդ ձեւաչափը:

                  Ավելին, կարծես թե բոլորի համար պարզ ակնարկ պետք է լիներ CNN-ով Մամեդյարով-Կարեն Միրզոյան «ձեւաչափի» ներկայացումը, ինչը նշանակում էր, որ Ադրբեջանը ստիպված կլիներ գնալ դրան:

                  Սակայն, պարզվում է, զինադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում, Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի մակարդակով: Ավելորդ է ասել, որ ԼՂՀ ԶՈՒ ներկայացուցչի ներկայությանը դեմ կլինեին Բաքուն ու Մոսկվան, Երեւանն է՞լ է դեմ: Չէ՞ որ այդ թեկուզ բանավոր պայմանավորվածությունը կարող է գործընթացի հիմք դառնալ, եւ կրկին ԼՂՀ-ն դուրս կմնա բանակցային գործընթացից, ու ամեն ինչ կդառնա ի շրջանս յուր:

                  Բակո Սահակյանը մոտ 10 տարի՝ իր պաշտոնավարման շրջանում, անընդհատ կրկնում է, թե ԼՂՀ-ն պետք է լինի բանակցության կողմ: Ինչո՞ւ է բաց թողնվում այս հնարավորությունը, ինչո՞ւ է Խաչատուրովը մեկնել Մոսկվա, ո՞ւմ անունից է նա այնտեղ պայմանավորվում: Եվ, ի վերջո, ինչո՞ւ այդ դեպքում կանգնեցվեց հակահարձակումը:

                  Ի դեպ, Զինված ուժերում լուրջ դժգոհություններ կան, կապված նաեւ այլ, ռազմական խնդիրների հետ, որոնց դեռ առիթ կլինի անդրադառնալ: Իսկ մինչ այդ, հանրությունը պետք է պահանջի հրաժարականներ ու արմատական փոփոխություններ ԱԳՆ-ում ու Զինված ուժերում: Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ տեղի չեն ունեցել անդառնալի գործընթացներ, քանի որ երեւում են անվերահսկելի զարգացումների նշաններ:

                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....pYnGgyL8.dpuf

                  Comment


                  • #89
                    Re: Problems related with the MFA of Armenia

                    Ում ձեռքն է կրակն ընկել հայկական բանակը
                    Արմեն Առաքելյան

                    21:54, 6 ապրիլի, 2016


                    Դեռ ինչքան կյանքեր են զոհաբերվելու, որպեսզի ռազմադաշտում հայ զինվորի աներևակայելի սխրանքներով, երկաթյա կամքով ու անվեհերությամբ կերտված հաղթանակները ի վերջո երբևէ իրենց ամրագրումն ստանան դիվանագիտական ճակատում։ 1994թ․ հրադադարը ստորագրվեց Ադրբեջանի գրեթե կատարյալ կապիտուլյացիայի նախաշեմին։ Բայց 22 տարի անիմաստ բանակցություններում միայն մաշելով հայ ժողովրդի հազարավոր ընտրյալ զավակների կյանքի գնով ձեռք բերված հաղթանակը՝ ոչ միայն Ադրբեջանին ժամանակ շահելու և նավթադոլարները ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած բանակ ստեղծելու հնարավորություն տրվեց, այլև քայլ առ քայլ նորանոր զիջումների պատրաստակամություն հայտնելով՝ ի վերջո հանգեցրեց մեզ հետ հակառակորդի կողմից վերջնագրերի լեզվով խոսելուն և նոր պատերազմ պարտադրելուն։ Անցած 4 օրերին, նույնպիսի հերոսականությամբ կանխելով ամենավերջին տեխնոլոգիական միջոցներով հագեցած ադրբեջանական բանակի առաջխաղացումը դեպի Արցախի խորքը, ձախողելով Ալիևի սանձազերծած «կայծակնային պատերազմի» պլանը՝ հայ զինվորը նորից պատվով արեց այն, ինչ պահանջվում և նույնիսկ չէր պահանջվում իրենից։ Սակայն դատելով այն պրոցեսներից, որ անմիջապես հաջորդեցին շփման գծում ծավալված արյունալի ռազմական գործողություններին՝ նորից կանգնել ենք այդ նրանց ներդրումը հայաստանյան դիվանագիտության թեթև ձեռքով փոշիացնելու իրողության կամ վտանգի առջև։ Թվում է՝ այս կրկնվող մղձավանջից ազատում չկա։

                    Ապրիլի 5-ի կեսօրին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում երկկողմանի ռազմական գործողությունները դադարեցին այն պահին, երբ ԼՂ հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի կողմից գրավված գրեթե բոլոր հայկական դիրքերը վերանվաճվել էին՝ վերադառնալով 1994 և 1995թթ․ ստորագրված հրադադարի համաձայնագրով ամրագրված բնագծերին։ ՀՀ և ԼՂՀ ռազմական գերատեսչությունները կցկտուր տեղեկություններ էին հաղորդում այն մասին, որ ռազմական գործողությունները դադարեցվել են կողմերի միջև ընթացող բանակցությունների արդյունքում, որի հիման վրա նոր հրադադարի հաստատման ինչ-որ փաստաթղթի տեքստ է նախապատրաստվում։ Ի՞նչ հրադադարի մասին էր խոսքը, որտե՞ղ էին ընթանում բանակցությունները, ո՞ւմ միջնորդությամբ, ի՞նչ պայմանների շուրջ, ովքե՞ր էին բանակցողները՝ ոչինչ հայտնի չէր։ Այնուամենայնիվ արդեն ապրիլի 5-ի երեկոյան ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը հաստատեց, որ խոսքը վերաբերում է ոչ թե նոր հրադադարի հասատատման համաձայնագրի ստորագրմանը, այլ ընդամենը կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների ձեռբերմանը։ Ապրիլի 6-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում՝ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների պետերի բանակցությունների արդյունքում։ Այս ամենը թույլ է տալիս անելու երկու կարևոր եզրակացություն։

                    1․ Մոսկվայում կրակի դադարեցման շուրջ բանակցությունները տեղի են ունեցել, երբ հայկական բանակը հարձակողական գործողություններ էր իրականացնում թշնամուց կարևոր բարձունքը կամ դիրքերը ետ վերադարձնելու և սահմանագիծը մինչև ապրիլի 2-ին պատերազմի սկսվելը եղած վիճակին բերելու համար։ Ապրիլի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր․ «Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը և որ հայկական և ադրբեջանական զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները: …Որևէ այսպես կոչված նոր «միակողմանի զինադադարի» մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ադրբեջանի կողմից ստորագրված 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերն ուժի մեջ են, և Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետևի այդ փաստաթղթի տառին և ոգուն»:

                    Նախագահի այս հայտարարությունից հետևում էր, որ հրադադարը կարող է հաստատվել միայն այն ժամանակ, երբ կա՛մ Ադրբեջանն ինքնակամ կլքեր այդ դիրքերը՝ համաձայն 1994թ․ հաստատված զինադադարի ռեժիմի, կա՛մ հայկական կողմն ինքը կազատագրի դրանք, որին կարող է հաջորդել ԼՂՀ բանակի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը։ Այս պայմաններից որևէ մեկը մոկովյան բանակցությունների ժամանակ, փաստորեն, կատարված չի եղել։

                    Այդ իրավիճակում կրակի դադարեցմանը համաձայնություն տալը փաստացի նշանակում էր ընդառաջել ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ի արած այն հայտարարությանը, թե իրենք միակողմանի դադարեցնում են կրակը՝ ձեռք բերած դիրքերում ամրապնդվելու և հրադադարի ռեժիմին վերադառնալու նախադրյալներ ստեղծելու համար։ Իհարկե, դրանից հետո հայկական ուժերին հաջողվել էր էականորեն բեկել ռազմական գործողությունների ընթացքը, իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և մի շարք կորցրած դիրքեր ետ վերադարձնել։ Բայց անկախ դրանից՝ կողմերն արդեն դուրս են 1994թ․ զինադադարի համաձայնագրի շրջանակից, ինչին, փաստորեն, Մոսկվայում համաձայնել է հայկական կողմը։

                    Նման կերպ պահպանված ստատուս քվոն ուղղակի չի կարող երկարատև կայունություն ապահովել։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ոգևորվելով այս նախադեպից, կարող է իբրև իր «օկուպացված տարածքները վերադարձնելու» միջոց ընտրել նման «մինի բլից քրիգներով» քայլ առ քայլ առաջ շարժվելու մարտավարությունը։ Հայկական կողմը կարող է կանգնել մի փաստի առաջ, երբ նման չորսօրյա պատերազմները դառնան ավելի ու ավելի հաճախակի՝ խլելով նորանոր երիտասարդ կյանքեր և նվազնագույնը չտալով ոչինչ։ Իսկ որ իրադարձությունները կարող են հենց այս ուղղությամբ զարգանալ, հաստատեցին կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների ձեռբերումից հետո հենց հաջորդ օրը հակառակորդի կողմից ԼՂ հյուսիսային, արևելյան ուղղություններով ձեռնարկած նոր դիրքեր գրավելու փորձերը, որոնք ուղեկցվել են հայկական հենակետերի արկակոծմամբ։ Նման ընթացքը լրիվ հասկանալի է՝ մարդկային հսկայական կորուստներով գրեթե ոչնչի չհասած Ադրբեջանի ԶՈւ-ն չի հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նոր ձեռքբերումներով չարդարացնի այդ հսկայական կորուստները և Ալիևին սեփական հասարակության առջև դեմքը փրկելու հնարավորություն չտա։ Ի սկզբանե պարզ էր, որ նման մղձավանջային իրականությունից խուսափելու միակ միջոցը մարդկային կորուստներից բացի Ադրբեջանին նաև տարածքային կորուստներ պատճառելն էր, որը կստիպեր ալիևյան ավանտյուրիստներին հաշիվ տալ սեփական ժողովրդի առջև։

                    2․ ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նաև հայտարարել էր․ «Այդ փաստաթղթի (1994թ․ զինադադարի հաստատման համաձայնագրի - հեղ․) կողմ է Լեռնային Ղարաբաղը, և Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ` անկախ նրանից հավանում է ղարաբաղցիներին, թե` ոչ»: Սակայն Մոսկվայում կայացած կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների ձեռբերման բանակցություններին ԼՂՀ-ն չի մասնակցել։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչպես է Հայաստանը նման բանակցությունների մեջ մտել Ադրբեջանի հետ, եթե համարում է, որ խնդիրը Ստեփանակերտի և Բաքվի միջև է։ Առավել էական է, որ գնալով դրան, Երևանն ինքն է ստանձնում պատասխանատվությունը ԼՂՀ ՊԲ գործողությունների համար։ Սա լրիվ հասկանալի և օրինաչափ է բարոյական և ազգային ընկալումների առումով, բայց անընկալելի է ԼՂ հարցում որդեգրված «անկախ Արցախի» քաղաքական ուղեգծի համատեքստում։ Բանն այն է, որ եթե օրինակ, որևէ պահի հակահարձակման անցնելով՝ ԼՂՀ բանակը Ադրբեջանին նոր տարածքներ կորցնելու փաստի առաջ կանգնեցնի, Բաքուն հիմքեր է ունենալու միջազգային հանրությանը համոզելու, որ Հայաստանն է խախտել պայմանավորվածությունները և շարունակում է ագրեսորի իր վարքագիծը, հետևաբար խնդիրը ոչ թե ԼՂ ժողովրդի ինքնորոշումն է, այլ Ադրբեջանից նոր տարածքներ խլելու Հայաստանի հավակնությունները։ Այսինքն մի կողմից Սերժ Սարգսյանը, ճիշտ օգտագործելով մեր կամքից անկախ ստեղծված պահը, փորձում է ի վերջո ուղղել 2000-2001թթ․ թույլ տված կոպտագույն սխալը և Ստեփանակերտին վերադարձնել բանակցային ձևաչափ, մյուս կողմից ամենաուղիղ հարվածն է հասցնում այդ նպատակին՝ համաձայնելով ԼՂՀ-ին մոսկովյան բանակցություններում չընդգրկելու պայմանին։

                    Դեռ լավ է, որ այդ բանակցությունները չեն ավարտվել որևէ փատաթղթի ստորագրմամբ, ինչը իրավական ձևակերպում կտար ԼՂՀ-ի՝ որպես հակամարտության կողմի, գոյության դադարմանը և ԼՂ հիմնահարցը ինքնորոշման հարությունից վերջնականապես կտեղափոխեր տարածքային վեճի՝ Ադրբեջանի համար միակ ցանկալի հարթություն՝ դրանից մեզ համար բխող բոլոր ողբերգական հետևանքներով։

                    Այս ամենի առայժմ տեսանելի հետևանքն այն է, որ մի կողմից բանակցային գործընթացն ակտիվանում է, բայց մյուս կողմից ոչ թե բանակցություններն են դառնում պրոցեսը հունավորողը, այլ ռազմաճակատային իրադրությունը։ Այս իրավիճակն անգամ մեկ տոկոսով չի ավելացրել ԼՂՀ-ի, սահամամերձ բնակավայրերի բնակչության և հայ զինվորների անվտանգությունը՝ չնայած նախորդ օրերին հենց այդ նպատակի համար հայկական բանակի ներդրած ահռելի ջանքերին ու զոհողություններին։ Ընդհակառակը՝ Բաքուն պատերազմական իրավիճակի սրման իր ձեռքում գտնվող գործիքը դարձնում է բանակցությունները չափավորող փայտիկ, իսկ դա նշանակում է, որ առնվազն սողացող պատերազմը չեզոքացվելու փոխարեն նոր դրսևորումներ է ստանալու, դառնալու է ավելի նյարդային և որ ամենացավալին է՝ խլելու է նորանոր կյանքեր։ Իսկ եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ սա ընդամենը պատերազմի փորձարկում էր Բաքվի համար, ապա պետք է ենթադրել, որ առջևում շատ ավելի ծանր ժամանակներ են սպասվում, ինչի կանխմանը պետք է ուղղված լիներ հայաստանյան դիվանագիտության հիմնական ռեսուրսը։ Եղած չգործող «հրադադարը» պահելու քաղաքական գիծը, որը փաստացի որդեգրվել է ԼՂ հարցում, նույնքան փակուղային է, որքան ժամանակը ձգձգելու և միջազգային հանրության երկիմաստ դիրքորոշումների թիկունքում մանևրելու, իսկ երկրի համար վճռորոշ պահերին ուղղակի գետնի տակն անցնելու էդվարդնալբանդյանական խայտառակ քաղաքականությունը։ Քաղաքականություն, որը պարզապես լափում է սեփական երկրի բանակի տված դիվիդենտները։

                    Comment


                    • #90
                      Re: Problems related with the MFA of Armenia

                      Comment

                      Working...
                      X