Dentz el bidi liner........
Էրդողանն Ապրիլի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Թուրքիա է հրավիրել. «Միլլիյեթ»
16.01.15
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-24-ին 102 երկրների ղեկավարների ու վարչապետների Չանաքքալեի պատերազմին նվիրված միջոցառումների շրջանակում երկիր այցելելու հրավերներ է ուղարկել:
«Միլլիյեթը» գրում է, որ այդ հրավեր-նամակներից մեկը չափազանց ուշագրավ է: Պարզվում է՝ Էրդողանը հրավեր է ուղարկել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
Չանաքքալեի հիշատակի միջոցառմանը բարձրագույն մակարդակով հրավիրվել են Առաջին աշխարհամարտին մասնակցած բոլոր պետությունների ղեկավարները:
Նամակի մեկ այլ ուշագրավ հասցեատեր էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, ով ամեն տարի Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես գալիս:
Ապրիլի 23-ին Ստամբուլում նախատեսվում է «Խաղաղության համաժողով» կազմակերպել:
Թուրքիայի կառավարության մի պաշտոնյա պարբերականին ասել է, որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նամակներ է ուղարկել բոլոր վարչապետներին, իսկ նախագահ Էրդողանը՝ բոլոր նախագահներին:
«Չանաքքալեի պատերազմի 100-րդ տարեդարձին կցանկանայինք ձեզ տեսնել մեր շարքերում»,-ասված է Դավութօղլուի ուղարկած նամակներում:
Իսկ Էրդողանն իր հրավեր-նամակում խաղաղության գաղափարն է առաջ քաշել:
Կառավարության պաշտոնյան նշել է, որ Սերժ Սարգսյանին հրավիրելու դրդապատճառը եղել է այն, որ Չանաքքալեի մարտերին մասնակցել ու զոհվել են նաև տարբեր էթնիկ խմբերի երիտասարդներ, այդ թվում՝ հայեր:
«Եթե Օբաման ու Սարգսյանն այս հրավերին արձագանքեն, ապա դա պատմական մեծ անակնկալ կլինի: Սակայն անգամ եթե Հայաստանն ու ԱՄՆ-ն այդ միջոցառմանը չմասնակցեն, սա կլինի երկրորդ անակնկալն Էրդողանի կողմից՝ անցյալ տարի 1915թ-ի դեպքերի ընթացքում զոհերի հարազատներին ուղղված նրա ցավակցական ուղերձից հետո»,- գրում է պարբերականը:

Comment